
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ. «ԻՄ ԽՆԴԻՐԸ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԿԱՅՈՒՆԱՑՈՒՄՆ Է»
Երեւան (Երկիր) - Հայաստանում 20-օրյա արտակարգ դրության ավարտին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, մարտի 20-ին լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ որոշակի եզրակացություններ անելով, համոզմունք հայտնեց, թե` «իրադարձությունները ցույց տվեցին, որ արտակարգ դրություն մտցնելը հնարավորություն տվեց խուսափել ավելի մեծ կորուստներից եւ ավելի ծանր հետեւանքներից»։ Նրա խոսքով` արտակարգ դրության հայտարարումից հետո անմիջապես իրավիճակը հանդարտվել է, եւ հնարավորություն է ստեղծվել կոնկրետ գործողություններով ամրապնդել այդ կայունացման պրոցեսը։
20 օրերի ընթացքում որեւէ խախտում չի գրանցվել, բանակը եւ ոստիկանությունը ցուցաբերել են զսպվածություն իրենց ծառայության ընթացքում նաեւ բնակչության ճնշող մեծամասնությունը ըմբռնումով է մոտեցել այս գործընթացներին։
«Բոլոր պետական մարմինները աշխատում են անխափան, կյանքը մտնում է բնականոն հունի մեջ, եւ ես չեմ տեսնում որեւէ գործոն կամ առիթ` արտակարգ դրությունը երկարաձգելու համար։ Իմ խնդիրը իրավիճակի ամբողջական կայունացումն է, եւ վիճակը կառավարելիության տեսանկյունից պետք է բերել այն վիճակին, որը մենք ունեցել ենք մինչեւ ընտրությունները»,- ասաց Ռ. Քոչարյանը, նկատելով, որ խոսքը չի վերաբերում ստեղծված հոգեբանական վիճակին, քանի որ այստեղ ավելի երկար ժամանակ է անհրաժեշտ։
Այս առումով ՀՀ նախագահը կարեւորեց լրատվամիջոցների դերը։ «Հասարակությունը բավականին լուրջ վերք է ստացել, եւ մեր բոլորի խնդիրն է այդ վերքը բուժել, եւ ոչ վերքի վրա աղ լցնել»,- ասաց նա` ավելացնելով, որ արտակարգ դրության ավարտից հետո լույս են տեսնելու թերթեր, որոնք ողողված են լինելու սուտ եւ կեղծ տեղեկություններով, որոնք չեն ծառայելու իրավիճակի կայունացմանը։ Քննչական խումբը շարունակում է աշխատել, եւ, Ռ. Քոչարյանի խոսքով, կան բազմաթիվ փաստացի նյութեր, որոնք ապացուցում են, որ «մասսայական անկարգությունները կրել են կազմակերպված բնույթ»։ Նա հավաստիացրեց, որ առաջիկայում որոշ գործեր կմտնեն դատարան, լինելու է բաց դատավարություն, եւ հասարակությունը հնարավորություն կունենա լիարժեք տեղեկատվություն ստանալ։
Ի՞նչ դասեր պետք է քաղել։ Պատասխանելով իր իսկ առաջադրած հարցին` նախագահը նշեց. «Առաջինը` ժողովրդավարությունը կարիք ունի պաշտպանվելու ամբոխավարությունից։ Մենք լայնածավալ բարեփոխումներ ենք անցկացրել տարբեր ոլորտներում, բայց կյանքն էլ ցույց տվեց, որ պետք է ամրացվեն այն մեխանիզմները, որոնցով պետք է ապահովվի մեր քաղաքացիների եւ նրանց գույքի անվտանգությունը։ Օրենսդրորեն պետք է պաշտպանվեն պետականության հիմքերը»,- ասաց Ռ. Քոչարյանը` նկատելով, որ այս իրադարձություններից հետո պարզ դարձավ, որ այս առումով թերություններ կան։ Նա մատնանշեց զինվորներին եւ ոստիկաններին չծառայելու մասին ուղղված կոչերը` նշելով, որ, օրինակ, Գերմանիայում նման կոչերի համար 5 տարի ազատազրկում է նախատեսվում։
Նախագահը հայտարարեց, որ առաջիկայում նախատեսում է մի շարք քայլեր, որոնք ուղղված են լինելու պետության հիմքերը էլ ավելի ամրապնդելուն։ Նա նշեց նաեւ, որ մինչ այդ դեպքերը պատկերացնել հնարավոր չէր, որ որոշ մարդկանց համար պետությունը կազմալուծելու համար պատվերը կդառնա կյանքի նպատակը։ Ռ. Քոչարյանը վստահեցրեց, որ այդ պետության հիմքերը ամրապնդելուն ուղղված քայլերը չեն լինելու ժողովրդավարության հաշվին, այլ առաջին հերթին ուղղված են լինելու ամբոխավարությունից ժողովրդվարությունը պաշտպանելուն։ «Այս ամենը պետք է նրա համար, որ սանձվի արկածախնդրությունը քաղաքականության մեջ»,- ասաց նախագահը։
Եթե արտակարգ դրության ավարտին հաջորդեն հանրահավաքները, ի՞նչ քայլեր են ձեռնարկվելու։ Ռ. Քոչարյանը վստահեցրեց, որ «եթե արտոնված չլինեն այդ հանրահավաքները, ոստիկանության պարտքն է լինելու անմիջապես դադարեցնել։ Իսկ 9 օր չարտոնված հանրահավաքները չէին դադարեցվում միայն մեկ պատճառով` ես արգելում էի, եւ դա պատճառաբանված էր. ընթանում էր վերահաշվարկ, հետընտրական որոշ ժամանակահատված էր` կապված բողոքարկման գործընթացների հետ, եւ մտածում էի, թե որոշ կտրուկ գործողություններ կարող են դիտվել իբրեւ փորձ` խաթարելու այդ գործընթացը։ Բայց վստահ չեմ, որ ճիշտ եմ արել։ Եթե երկրորդ օրը ավելի կտրուկ միջնորդություն լիներ, շատ հավանական էր, որ նման հետեւանքներ չէինք ունենա»։ Նա հայտարարեց, որ այսուհետ չի միջնորդելու, այլ ոստիկանությունից պահանջելու է անմիջապես կիրառել այն քայլերը, որոնք անհրաժեշտ են։
Ինչ վերաբերում է այն փաստին, որ ԱՄՆ նախագահ Բուշը դեռ չի շնորհավորել նորընտիր նախագահին, Ռ. Քոչարյանը նշեց, թե չի կարծում, որ Հայաստանում ընտրություններ են արվում, որպեսզի շնորհավորանքներ ստանան։ Նա հիշեցրեց, որ 2003-ին իր վերընտրվելու ժամանակ ԱՄՆ նախագահից շնորհավորանք ստացել է ապրիլի 10-ին, բայց դա չի խանգարել արդյունավետ աշխատանք տանել։ «Միգուցե դա լա՞վ նշան է»,- ասաց Ռ. Քոչարյանը։
Ադրբեջանի կողմից վերջին շրջանում իրականացված քայլերը, մասնավորապես` սահմանի երկայնքով տեղի ունեցած միջադեպերը, ՄԱԿ-ում ներկայացված բանաձեւը արդյոք տպավորություն չե՞ն ստեղծում, որ Ադրբեջանը փորձում է չեզոքացնել մինչ այսօր եղած գործընթացը։
Պատասխանելով այս հարցին` Ռ. Քոչարյանն ասաց. «Նման եզրակացության իսկապես կարելի է գալ, եւ իմ տպավորությունն այնպիսին է, որ Ադրբեջանը փորձեց ստուգել մեր ամրության աստիճանը։ Եվ ես կասկած չունեմ, որ եթե լինի համոզմունք, որ Հայաստանը եւ Ղարաբաղը թուլացած են այնքան, որ հնավարոր է հաջողության հասնել, ապա այդ փորձը` հաջողության հասնելու համար, անպայման կիրառվելու է։ ՄԱԿ-ում նրանց ակտիվությունը պայմանավորված է նրանով, որ նրանք փորձել են Կոսովոյի անկախության նախադեպը հակակշռել ինչոր մի բանաձեւով, ինչը կնշանակի, որ սա Ղարաբաղին չի վերաբերում։ Նրանց հաշվարկները չարդարացան, եւ շատ ավելի մեծ քանակով պետություններ չաջակցեցին։ Այստեղ կա ե'ւ քաղաքական ենթատեքստ, ե'ւ այլ` խնդիրը ռազմական ճանապահով լուծելու հավանականությունը»։
Նույն թեմայի վերաբերյալ մեկ այլ հարցի` «որ եթե Ադրբեջանը փորձի ԵԱՀԿ Միսնկի խմբի ձեւաչափից դուրս գալ, ինչի քայլեր այդ երկիրն անում է, ո՞րն է լինելու Հայաստանի դիրքորոշումը», նախագահը պատասխանեց, որ եթե չեն ուզում բանակցել, թող չբանակցեն։ «Բայց մենք համոզված ենք, որ միայն բանակցությունների միջոցով է հնարավոր հիմնախնդիրը լուծել»,ասաց նախագահը` հայտարարելով, որ Ադրբեջանի նման վարքագծի շարունակության դեպքում Հայաստանը կճանաչի ԼՂ անկախությունը, եւ երկու պետությունների միջեւ կնքվեն բազմաթիվ պայմանագրեր տարբեր ոլորտներում, այդ թվում ռազմական։ «Իմ քայլերը, համենայնդեպս, կլինեին այդպիսին»,- ասաց նախագահը։
Քննարկում
ARABO գրել է:
Այս օրերին աշխարհի տարբեր ծագերում ապրող մեր հայրենակիցները հանրահավաքներ են կազմակերպում եւ այսկերպ իրենց բողոքն ու դժգոհությունն են արտահայտում Հայաստանում տեղի ունեցող վերջին իրադարձությունների կապակցությամբ: Մարտի 15-ին, երբ «Բրյուսելյան ֆորում-2008» համաժողովին մասնակցելու նպատակով Բրյուսելում էր գտնվում ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը, Բենիլյուքսում ՀՀ դեսպանատան մուտքի մոտ փետրվարի 19-ի ընտրությունների արդյունքները վիճարկելու եւ Հայաստանում տիրող ետընտրական իրադարձությունների առիթով Բելգիայում ապրող մեր հայրենակիցները` մոտ 100 հոգի, հանրահավաք էին կազմակերպել: (Կազմակերպիչներն են` մեր գործընկեր Մարգարիտա Սարգսյանը, քաղաքագետ Արկադի Վարդանյանը, ով իր կնոջ` Ելենայի հետ Իսպանիայից հատուկ այդ նպատակով Բրյուսել էր եկել եւ Վալերի Հակոբյանը): Ինչպես նշեց Մարգարիտա Սարգսյանը, ցուցարարները դեսպանատան պատերին են փակցրել ցուցապաստառներ, որոնց վրա պատկերված են եղել Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի «պորտրետները»` «Մարդասպաններ» մակագրությամբ, իսկ Վարդան Օսկանյանի «պորտրետով» ցուցապաստառի վրա գրված է եղել «Սատանայի դատապաշտպան»: Հանրահավաքի մասնակիցներն այնուհետ «Մեր ժամանակների Էնվերներ եւ Թալեաթներ», «Մեր ազգը Թեհլերյաններ էլ ունի», «Չճանաչել ընտրությունների արդյունքները», «Արթուր Բաղդասարյանը, Տիգրան Թորոսյանը, Արտաշես Գեղամյանը փոխարինում են 1915թ.-ին` Թալեաթին եւ Էնվերին, իսկ 1937թ.-ին` Ստալինի եւ Բերիայի լաքեյներին» հայերեն եւ ֆրանսերեն գրություններով ցուցապաստառները ձեռքներին փորձել են երթով հասնել Բրյուսելի հեղինակավոր «Կոնրադ» հյուրանոց, որտեղ այդ ընթացքում Վ.Օսկանյանը հանդիպում էր ունենում եվրոպական բարձրաստիճան պաշտոնյաների հետ: (Հանրահավաքի կազմակերպիչները պատրաստել եւ մասնակիցներին են բաժանել միայն «Չճանաչել ընտրությունների արդյունքները» գրությամբ ցուցապաստառները, իսկ մյուս պաստառների հեղինակները ցուցարարներն են): Սակայն, քանի որ երթն արտոնված չի եղել, ոստիկանները ցուցարարներին թույլ չեն տվել մոտենալ հյուրանոցին: Հանրահավաքի մասնակիցները նորից վերադարձել են դեսպանատան մոտ, որտեղից որ սկսել էին երթը: Հանրահավաքի մասնակիցներից մեկը` մեր գործընկեր Մարգարիտա Սարգսյանը պատմեց, որ հանրահավաքի մասնակիցների մեծամասնությունը տղամարդիկ էին, «օրինավոր եւ բարձրակարգ մարդիկ, որոնց մեջ ոչ մի, ինչպես «Հայլուրն» է սիրում ասել, թմրադեղերի ազդեցության տակ գտնվող կամ խմիչք օգտագործած տղամարդ չկար: Մեզ անչափ զայրացնում է «Թալեաթի ազդակի», նույնն է թե` «Հայլուրի» վերաբերմունքը արցախյան պատերազմին մասնակցած եւ հաղթանակած մեր հերոսների` Մյասնիկ Մալխասյանի, Սասուն Միքայելյանի, Հակոբ Հակոբյանի նկատմամբ, որը ցուցադրվում է եթերում: Ինչո՞ւ «Թալեաթի ազդակ», քանի որ ժամանակին Թալեաթն ու Էնվերն էին նույնկերպ վարվում մեր ազգային հերոսների նկատմամբ: Մեր հանրահավաքի նպատակը եվրոպական պաշտոնյաների մոտ հայաստանյան իշխանությունների մարդասպան վարքագիծն արդարացնելու եկած Վարդան Օսկանյանի պլաններն ի չիք դարձնելն էր եւ Եվրոպայի աչքերը բացելն էր Հայաստանում կատարվող իրադարձությունների վրա», - ասաց Մարգարիտան: Նշենք, որ հաջորդ` ավելի բազմամարդ հանրահավաքը տեղի է ունենալու ապրիլի 9-ին, որին մասնակցելու են նաեւ Փարիզում ապրող մեր հայրենակիցները: Հանրահավաքի կազմակերպիչները պատրաստվում են նամակներ ուղարկել Բելգիայի սենատորներին եւ ԵԱՀԿ գրասենյակ, որոնց մեջ ներառված կլինեն մարտի 1-ի դեպքերի ժամանակ ձերբակալված բոլոր քաղբանտարկյալների անուններն ու շրջանառվող այն CD-ի պատճենները, որի վրա արձանագրված են մարտի 1-ի լույս 2-ի գիշերը տեղի ունեցած գործողությունները, որտեղ կադրեր կան, թե ինչպես են խաղաղ ցուցարարների վրա հատուկ ջոկատայինները կրակ արձակում եւ նռնակ նետում: Հանրահավաքի կազմակերպիչները ժամանակ առաջ նամակ են ուղարկել ԵԱՀԿ Վարշավայի գրասենյակ, որում ներառված է եղել «Արյունոտ տասնամյակ» վերնագրով փաստագրական գրքույկը: Այն ժամանակ առաջ տպագրվել է «Ժամանակ Երեւան» օրաթերթում: Ինչպես վստահեցրեց Մարգարիտան, թեեւ գրասենյակից դեռ չեն արձագանքել, սակայն կարեւորն այն է, որ միջազգային հանրությունը տարբեր խողովակներով իրազեկ է դառնում իրեն դեմոկրատական երկիր հռչակած, սակայն իրականում բռնատիրական Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին:
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԸ ՆՊԱՏԱԿԻՆ ՉԵՆ ԾԱՌԱՅՈՒՄ
1Երեւան (Երկիր) - Հայաստանի վերջին ներքաղաքական զարգացումներով, եւ մասնավորապես մարտի 1-ի եւ 2-ի ողբերգական իրադարձություններով պայմանավորված` այս շաբաթ ԱԺ արտահերթ նիստում «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր ...ՎՏԱՆԳԱՎՈՐ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ, ՈՐՆ ԱՐՄԱՏԱՎՈՐՎՈՒՄ Է ՄԵՐ ԺՈՂՈՎՐԴԻ ՄԵՋ
6Երեւան (Երկիր) - Մարտի 18-ին խորհրդարանական հայտարարությունների ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Ռուզան Առաքելյանը անդրադարձավ մեր հասարակության մեջ արմատավորված մի այնպիսի երեւույթի, որը, նրա կարծիքով, ...ՊԱՀՊԱՆԵԼ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԿԻՆ ԱՌԱՋԻՆ ԴԵՄՔԵՐԻՆ, ԲԱՅՑ ԻՆՉՊԵ՞Ս...
Երեւան (Երկիր) - Մարտի 17-ին հրավիրված ԱԺ քառօրյա նիստերի օրակարգում, ի թիվս այլ հարցերի, ընգրկված էր նաեւ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացում ...ՀՐԱՊԱՐԱԿՎԵՑ ԵՐԵՒԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԴԵՊՔԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՐՈՒՑՎԱԾ ԳՈՐԾՈՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ
Երեւան (Երկիր) - Երեւանում տեղի ունեցած հայտնի դեպքերի կապակցությամբ հարուցված քրեական գործով, մարտի 19-ի դրությամբ, կալանավորվել է 106 անձ: Նրանց մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի տարբեր ...ԸՍՏ ՀՀ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԻ` ԱԴՐԲԵՋԱՆԸ ՆԱԽԱՁԵՌՆԵԼ Է ՄԻՆՍԿԻ ԽՈՒՄԲԸ ՑՐԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑ
Երեւան (Երկիր) - Հայաստանը տեղեկություններ ունի, որ Ադրբեջանը փորձում է ԵԱՀԿ-ի քարտուղարության միջոցով իրականացնել Մինսկի խումբը ցրելու գործընթաց: Այս մասին, ըստ «Նոյյան տապանի», մարտի 19-ին ՀՀ Ազգային ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ՄԵԿՆԵԼՈՒ Է ՄՈՍԿՎԱ
Երեւան (Երկիր) - ՀՀ նորընտիր նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանը մարտի 24-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: Այցի շրջանակներում նա հանդիպումներ կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, նորընտիր ...ՍԲ ԶԱՏԻԿԻՆ ՆԱԽՈՐԴՈՂ ՇԱԲԱԹՎԱ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՕՐԸ ԽՈՐՀՐԴԱՆՇՈՒՄ Է ՔՐԻՍՏՈՍԻ ԵՐԿՆԱՅԻՆ ԿՅԱՆՔԻ ՎԵՐՋԻՆ ՇԱԲԱԹՎԱ ԴԵՊՔԵՐԸ
Երեւան (Երկիր) - Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը` Սուրբ Զատիկը, Հայ Առաքելական եկեղեցին այս տարի կնշի մարտի 23-ին: Սբ Զատիկին նախորդող շաբաթը կոչվում է Ավագ շաբաթ: Ավագ շաբաթվա յուրաքանչյուր ...ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՊԱՐԳԵՒՆԵՐ Է ՀԱՆՁՆԵԼ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿԻ ՄԻ ԽՈՒՄԲ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ
Երեւան (Երկիր) - Մարտի 19-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն այցելել է 5-րդ պաշտպանական շրջան եւ մասնակցել մի խումբ զինծառայողների պարգեւատրման արարողությանը: Ինչպես «Նոյյան տապան»-ին հայտնեցին ԼՂՀ նախագահի ...ԱՄՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՀԱՅՏՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ԵՒ ԺՈՂՈՎՐԴԻՆ
Երեւան (Երկիր) - ԱՄՆ առաջատար հայկական կազմակերպությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում համերաշխություն են հայտնում ներկայումս քաղաքական ճգնաժամ դիմագրավող Հայաստանի պետությանը եւ ժողովրդին: ...ՄԻ ԽՈՒՄԲ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ԿԱՐԾԻՔՈՎ` ՄԵՐ ԵՐԿԻՐԸ ՉԻ ԴԻՄԱՆԱ ՆՈՐ ՑՆՑՈՒՄՆԵՐԻ
3Երեւան (Երկիր) - «Մենք ողջունում ենք հանրապետության նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի ջանքերը հասարակական երկխոսություն սկսելու ուղղությամբ եւ կոչ ենք անում նրան շարունակել ու խորացնել այդ գործընթացը` բարոյական ...ՄԱՐՏԻ 30-ԻՆ ԵՐԵՒԱՆ ԿԺԱՄԱՆԻ ԱԳՈՅԻ ԽՈՒՄԲԸ
Երեւան (Երկիր) - Մարտի 30-ից ապրիլի 1-ը այցով Հայաստանում կգտնվի Եվրախորհրդի նախարարների կոմիտեի Ագոյի խումբը` Եվրախորհրդում Շվեդիայի դեսպան Պեր Սյոգրենի գլխավորությամբ: Այս մասին «Նոյյան տապան»-ի թղթակցին ...ԳԵՈՐԳԻ ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ՄԱԿ-ՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀԵՐԹԱԿԱՆ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԵՑ»
Երեւան (Երկիր) - «ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 62-րդ նստաշրջանում քվեարկության արդյունքներով Ադրբեջանը, փաստորեն, հերթական պարտությունը կրեց, չնայած փորձում է իր ժողովրդին ապացուցել, որ դա բարոյական հաղթանակ ...ԹՈՒՐՔ ԳՐՈՂԻ` ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԳԻՐՔԸ ՀԱՎԱԿՆՈՒՄ Է ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ՄՐՑԱՆԱԿԻ
Երեւան (Երկիր) - Թուրք գրող Էլիֆ Շաֆակը «Ստամբուլի ապօրինի զավակները» վեպի համար հավակնում է Անգլիայում գրականության ասպարեզում տրվող հեղինակավոր` Orange Broadband Ptize for Fictiona պարգեւին: Վեպում ...ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆՆԵՐԸ` ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍԻՆ
Երեւան (Երկիր) - «Ցավով եմ նշում, որ Կոնգրեսն այնքան քաջություն չունեցավ, որպեսզի կարողանար թուրքական կառավարության կողմից բարձր ֆինանսավորվող լոբբինգի դեմն առնել եւ ճիշտ քայլ անել»,- Կապիտոլիումում հայտարարել ...ՀԱՅԱՍՏԱՆԻ` ԶՈՀՎԱԾ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍԻ ԸՆՏԱՆԻՔԻ ՆՊԱՍՏԻ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆՎԵԼ Է 200 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ
Երեւան (Երկիր) - Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը: «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքին համապատասխան` կառավարությունը հաստատել է Հայաստանի` զոհված ազգային ...ՀՈՒՆԳԱՐԻԱՅԻ ՇՈՊՐՈՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԲԱՑՎԵԼ ԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՆԵՐ
Երեւան (Երկիր) - Մարտի 16-ին Հունգարիայի Շոպրոն քաղաքում հանդիսավոր կերպով բացվեցին հայկական մշակույթը ներկայացնող երկու ցուցահանդես: «Հայաստանը անցյալում եւ ներկայում» խորագրով ցուցահանդեսում ներկայացված ...ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆ. «ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԿՈՐԴԵԳՐԵՆՔ ՆՈՐ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ` ՂԱՐԱԲԱՂԻ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԵՒ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ»
Երեւան (Երկիր) - ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը պատասխանել է Բեյրութում լույս տեսնող «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանի հարցերին։ - ՄԱԿ-ի բանաձեւի քվեների պատկերը, ճիշտ է, որ պատգամ ...ԱՄՆ-ՈՒՄ ԿԿԱԶՄԱԿԵՐՊՎԻ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՆԱԿԱՆ ԳԱՆՁԵՐԻ ԼՈՒՍԱՆԿԱՐՉԱԿԱՆ ՈՒՂԵՒՈՐՈՒԹՅՈՒՆ» ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Երեւան (Երկիր) - Ամերիկայի հայկական գրադարան եւ թանգարան (ՀԱԹ) կազմակերպությունը «Հայաստանի ծառատունկ» ծրագրի հետ համատեղ կազմակերպում է «Հայաստանի բնական շրջակա միջավայրը» լուսանկարների ցուցահանդես: ...ԱՄԵՐԻԿԱՀԱՅ ԳԱՂՈՒԹԸ ՀԱՆԴԵՍ Է ԳԱԼԻՍ ԱՄՆ-ՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ՈՏՆՁԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ
1Երեւան (Երկիր) - Արեւմտյան Ամերիկայի համագաղութային միացյալ մարմինը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է. «Ամերիկահայ գաղութը միահամուռ կերպով մերժում է Միացյալ Նահանգներում Ադրբեջանի դիվանագիտական ...ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ՄԻԵՒՆՈՒՅՆ ՉԷ` ԻՆՉՊԵՍ ԿԴԱՍԱՎՈՐՎԻ ԻՐԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՐԵԿԱՄԱԿԱՆ ԵՐԿՐՈՒՄ
Երեւան (Երկիր) - Ռուսաստանի համար միեւնույն չէ, թե ինչպես կդասավորվի ներքաղաքական իրադրությունը բարեկամական երկրում: Ինչպես տեղեկացնում է «Նոյյան տապանը», մարտի 20-ին հայ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ...ԳՐԻԳՈՐԻ ԿԱՐԱՍԻՆ. «ՑԱՆԿԱՑԱԾ ՔԱՅԼ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՁԵՒԱՉԱՓԻՑ ԴՈՒՐՍ ԿՎՆԱՍԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ»
Երեւան (Երկիր) - Ռուսաստանը մտահոգված է մարտի սկզբին Ղարաբաղյան հակամարտության կողմերի շփման գծում տեղ գտած իրադարձություններով: «Բարեբախտաբար, դրանք սահմանափակ բնույթ էին կրում եւ կասեցվեցին երկու կողմից»,- ...ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ. «ԻՄ ԽՆԴԻՐԸ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԿԱՅՈՒՆԱՑՈՒՄՆ Է»
1Երեւան (Երկիր) - Հայաստանում 20-օրյա արտակարգ դրության ավարտին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, մարտի 20-ին լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ որոշակի եզրակացություններ անելով, համոզմունք հայտնեց, ...ԿԱՐՄՐԱՆԵՐԿ ՀԱՎԿԻԹԸ ՀԱՐՈՒԹՅԱՆ ԵՒ ՀԱՎԻՏԵՆԱԿԱՆ ԿՅԱՆՔԻ ԽՈՐՀՐԴԱՆԻՇՆ Է
Երեւան (Երկիր) - Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հոգեւոր սովորույթներից է Սուրբ Հարության տոնի նախօրեին ձու ներկելը եւ միմյանց կարմրաներկ հավկիթ նվիրելը: Նախաքրիստոնեական շրջանում ձուն եղել է բնության վերազարթոնքի, ...ՀՀ ԱԺ-Ն ՎԱՎԵՐԱՑՐԵՑ ԵՐԿՈՒ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱ
Երեւան (Երկիր) - ՀՀ Ազգային Ժողովը մարտի 20-ին վավերացրեց 2005թ. մայիսի 16-ին Վարշավայում ստորագրված` «Մարդկանց շահագործման (թրաֆիկինգի) դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան, որով Հայաստանը ...39 ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆ ԿՈՉ ԵՆ ԱՆՈՒՄ` ԱՎԵԼԱՑՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԵԼԻՔ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՒ ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ՌԱԶՄԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ
Երեւան (Երկիր) - ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի 39 անդամներ այս շաբաթ, կոնգրեսականներ Ֆրենկ Փալոնեի եւ Ջո Նոլենբերգի նախաձեռնությամբ, նամակ են հղել Միացյալ Նահանգների արտաքին հատկացումների պետական ...ՄԱՐԿ ՀԵՆԻՍ. «ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՐԱՆԱԼՈՒ ԱՌՈՒՄՈՎ ԱԿՆՀԱՅՏ ՆՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՒ ՍՈՒԴԱՆԻ ՌԵԺԻՄՆԵՐԻ ՄԻՋԵՒ»
Երեւան (Երկիր) - Թուրքիայի եւ Սուդանի միջեւ անընդհատ զարգացող համագործակցությունն ակամայից ապացուցում է անցյալի եւ ներկայի երկու ցեղասպանությունների միջեւ կապը: Ինչպես ԱՄՆ Կոնգրեսում հայտարարել է Ցեղասպանությունների ...
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅ ԱՎԵՏԱՐԱՆՉԱԿԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ
ԱՄԵՆ ԻՆՉ ՊԱՏՐԱՍՏ Է ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԿՍԵԼՈՒ ՀԱՄԱՐ
ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹՅՈՒՆԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ Է ՀԱՄԱՍՓՅՈՒՌՔՅԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ
ԳԵՐԱԳՈՒՅՆ ԺՈՂՈՎԸ ԱՌԱՋԻԿԱ ՏԱՐԻՆԵՐԸ ՀՌՉԱԿԵՑ ՀՅԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌՈՒՅՑԻ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ ՈՒ ՆՈՐ ՈՒԺԵՐՈՎ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՇՐՋԱՆ
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍԿՍՎԱԾ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ ԾԱՆՐ ԵՒ ՄԵԾ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՍԿԻԶԲ ԵՆ»
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ՇԱՀԱՐԿՈՂՆ ԱՅՆ ՄԱՐԴԿԱՆՑԻՑ Է, ՈՎՔԵՐ ԱՆՉԱՓ ՈՒՐԱԽԱՑԵԼ ԷԻՆ ԱՅԴ ՕՐԸ»

ԸՍՏ ՍԱՅԱԹ ՇԻՐԻՆՅԱՆԻ` ԺՈՂՈՎՐԴԻ ՎՐԱ ԿՐԱԿԵԼՈՒ ԿԱԴՐԵՐԸ ԿՈՊԻՏ ՄՈՆՏԱԺԻ ԱՐԴՅՈՒՆՔ ԵՆ

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԲԱՑԱՌՈՒՄ Է ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՍՑԵՆԱՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ԱՅՍՕՐ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ԱԺ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ

ՀՅ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՄԱՐՄՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՎՏԱՆԳԱՎՈՐ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ, ՈՐՆ ԱՐՄԱՏԱՎՈՐՎՈՒՄ Է ՄԵՐ ԺՈՂՈՎՐԴԻ ՄԵՋ

ԸՍՏ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ` ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՉՇՆՈՐՀԱՎՈՐԵԼԸ ԹԵՐԵՒՍ ԿԱՊՎԱԾ Է ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՀԵՏ

ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆ. «ԵԹԵ ԸՆԴՈՒՆՎԵՆ ՄԵՐ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ, ՄԵՆՔ ԼԻԱՐԺԵՔՈՐԵՆ ՊԱՏՐԱՍՏ ԵՆՔ ԱՎԵԼԻ ԽՈՐՔԱՅԻՆ ՈՒ ԱՎԵԼԻ ՍԵՐՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՁԵՒԱՉԱՓԵՐ ՃՇՏԵԼ»

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԵՍ ԻՄ ԽՂՃԻ ՀԵՏ ՀԱՄԵՐԱՇԽ ԵՄ, ԲԱՅՑ ԻՄ ԽԻՂՃԸ ՀԱՆԳԻՍՏ ՉԷ»

ՄԻ ԽՈՒՄԲ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ԿԱՐԾԻՔՈՎ` ՄԵՐ ԵՐԿԻՐԸ ՉԻ ԴԻՄԱՆԱ ՆՈՐ ՑՆՑՈՒՄՆԵՐԻ

- 1750 Կ. Պոլսի Երուսաղեմի պատրիարք Մինաս Արքեպիսկոպոսի կողմից տպագրվեց «Նարեկ»-ի ամբողջական առաջին տպագրողթյունը:
- 1857 Ծնվեց հայ գուսանական երգարվեստի սկզբնավորողներից, երգահան գուսան Շերամը (Գրիգոր Տալյան):
- 1860 Ախալցխայում ծնվեց հայ անվանի նկարիչ, թարգմանիչ և արվեստի տեսաբան Վարդգես Սուրենյանցը:
- 1876 Ծնվեց հայ լեզվաբան, բանաստեղծ Հրաչյա Աճառյանը: (Վախճ. 1953թ.-ին):
- 1887 Քութայիսում ծնվեց խորհրդային ականավոր գիտնական Հովսեփ Օրբելին: (Վախճ. 1961թ.-ին):
- 1920 Ադրբեջանի զորքերը հարձակվեցին Ղարաբաղի վրա:
- 1972 Հայկական ԽՍՀ նախարարների խորհրդին առընթեր Հայկական հեռագրական գործակալությունը վերակազմվեց պետական ինֆորմացիոն գործակալության՝ Արմենպրեսի:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

