
ԱՄԵՐԻԿԱՀԱՅ ԳԱՂՈՒԹԸ ՀԱՆԴԵՍ Է ԳԱԼԻՍ ԱՄՆ-ՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ՈՏՆՁԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ
Երեւան (Երկիր) - Արեւմտյան Ամերիկայի համագաղութային միացյալ մարմինը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է. «Ամերիկահայ գաղութը միահամուռ կերպով մերժում է Միացյալ Նահանգներում Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցիչների ոտնձգությունները, որոնք միտված են շահագործելու Հայաստանում վերջին շաբաթների ընթացքում ստեղծված քաղաքական կացությունը եւ փորձում են խեղաթյուրված ձեւով ներկայացնել մեր գաղութն ու նրա հանձնառությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության, անվտանգության եւ բարգավաճման նկատմամբ։
Լոս Անջելեսում Ադրբեջանի գլխավոր հյուպատոս Էլին Սուլեյմանովի վերջին հայտարարությունները բացահայտում են ադրբեջանական նենգամիտ քաղաքականությունը, որը, հիմնվելով «Բաժանիր, որ տիրես» տրամաբանության վրա, փորձում է բաժանում սերմանել հայության մեջ` լինեն նրանք հայրենաբնակ, թե արտերկրի բնակիչներ: Այդ ջանքերը պիտի ապարդյուն անցնեն։
Գլխավոր հյուպատոսը միտումնավոր կերպով խեղաթյուրում է Հայաստանի քաղաքական վերջին իրադարձությունների նկատմամբ արտահայտված այլազան կարծիքներն ու փորձում այն տպավորությունը ստեղծել, թե մեր մեջ պակասում է վճռակամությունը` պայքարելու մեր իրավունքների, հավաքական շահերի եւ դժվարությամբ ձեռք բերված ազատությունների պաշտպանության համար։ Պատմական ու իրավական հարցերի շրջանակներում միջազգային հանրային կարծիքի դատարանում հետեւողական պարտություններ կրելով, ինչպես նաեւ բազմիցս ապացուցելով իրենց անկարողությունը ռազմական միջոցներով լուծում պարտադրելու` պրն Սուլեյմանովը եւ նրա կառավարությունը այժմ դիմում են անպատասխանատու եւ գրգռիչ մարտավարության, որի միակ նպատակը, թվում է, Ադրբեջանի ժողովրդի զորակցության ապահովումն է իրենց անժողովրդական ու կաշառակեր վարչակարգին եւ, ըստ այդմ` մոտ ժամանակներս տեղի ունենալիք ընտրությունների համար։
Սեփական թերություններից ուշադրություն շեղելու` Ադրբեջանի կառավարության փորձերը չեն սահմանափակվում միայն Լոս Անջելեսով։ Ադրբեջանի ներկայիս նախագահ Իլհամ Ալիեւը, որը ԿԳԲ-ի նախկին ղեկավարներից մեկի` գեներալ Հեյդար Ալիեւի որդին է, որ հոր կողմից ժառանգորդ նշանակվեց այդ պաշտոնում, իր անմիջական օգնականներով ու կառավարության անդամներով հետեւողականորեն փորձում է իր ժողովրդի զորակցությունը շահել` վատաբանելով հայերին, միաժամանակ ուռճացնելով իր ռազմական կարողականությունը եւ այն ուղղորդելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ զինված հարձակման անցնելու սպառնական քարոզչության։ Միայն վերջին մի քանի շաբաթվա ընթացքում, այսինքն` Հայաստանի նախագահի ընտրություններին հաջորդած լարվածության շրջանում, Ալիեւը Լեռնային Ղարաբաղի հյուսիսարեւելյան` Մարտակերտի պաշտպանական դիրքերի ուղղությամբ ձեռնարկեց հարձակողական գործողություններ, որոնք ամենածանրակշիռն էին վերջին տասը տարում։
Ինչպես անցյալում ենք միասնաբար դիմագրավել ադրբեջանական հարձակումները, իսկ այսօր միասնաբար շարունակում ենք մեր աշխատանքերը` ավելի եւս ամրապնդելու Լեռնային Ղարաբաղի պետականության հիմքերը, այնպես էլ պատրաստ ենք Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի եւ աշխարհի մեր քույր-եղբայրների հետ ձեռք ձեռքի տված, ուժգնորեն ու հավաքականորեն հակազդել հայությանն ուղղված որեւէ սպառնալիքի։ Հիշյալ հարձակողական գործողությունների դեմ մեր առաջին, բայց ոչ վերջին քայլը պիտի լինի դիմել Կոնգրեսի մեր ընտրյալ ներկայացուցիչներին` պահանջելով, որ Ադրբեջանին տրամադրվող ռազմական օժանդակությունները դադարեցվեն, մինչեւ որ Ադրբեջանի ղեկավարությունը վերջ տա իր սպառնալիքներին, հրաժարվի ռազմական լուծում պարտադրելու` իր հայտարարած նպատակներից եւ հրապարակավ վերահաստատի Լեռնային Ղարաբաղի հարցին խաղաղ լուծում տալու իր հանձնառությունը։
Հայկական կազմակերպություններն ու ընդհանրապես հայ համայնքը, որոնք արտահայտում են տարբեր եւ առողջ տեսակետներ, միակամ են մեր ազգային էական հարցերի շուրջ, որոնք են` Ցեղասպանության դիմաց արդար հատուցման պահանջը, Հայաստանի հզորացումն ու Ղարաբաղի պաշտպանությունը։ Հայությունը միակամ է իր հասարակական նպատակների ու մեր ազգի գոյատեւման հանձնառության գործում»։
Քննարկում
Aram գրել է:
Հիմարներն ուզում են հայերին համեմատել իրենց ոչխար ազգի հետ,այո, մենք քննադատում ենք, որ ավելի լավը դառնանք,ինչպես որ ընդունված է քաղաքակիրթ աշխարհում. Ոչինչ, շուտով իրենց մոտ ել ընտրություններ են լինելու,հլա կտեսնենք,թե ինչեր են լինելու..
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԸ ՆՊԱՏԱԿԻՆ ՉԵՆ ԾԱՌԱՅՈՒՄ
1Երեւան (Երկիր) - Հայաստանի վերջին ներքաղաքական զարգացումներով, եւ մասնավորապես մարտի 1-ի եւ 2-ի ողբերգական իրադարձություններով պայմանավորված` այս շաբաթ ԱԺ արտահերթ նիստում «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր ...ՎՏԱՆԳԱՎՈՐ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ, ՈՐՆ ԱՐՄԱՏԱՎՈՐՎՈՒՄ Է ՄԵՐ ԺՈՂՈՎՐԴԻ ՄԵՋ
6Երեւան (Երկիր) - Մարտի 18-ին խորհրդարանական հայտարարությունների ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Ռուզան Առաքելյանը անդրադարձավ մեր հասարակության մեջ արմատավորված մի այնպիսի երեւույթի, որը, նրա կարծիքով, ...ՊԱՀՊԱՆԵԼ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԿԻՆ ԱՌԱՋԻՆ ԴԵՄՔԵՐԻՆ, ԲԱՅՑ ԻՆՉՊԵ՞Ս...
Երեւան (Երկիր) - Մարտի 17-ին հրավիրված ԱԺ քառօրյա նիստերի օրակարգում, ի թիվս այլ հարցերի, ընգրկված էր նաեւ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացում ...ՀՐԱՊԱՐԱԿՎԵՑ ԵՐԵՒԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԴԵՊՔԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՐՈՒՑՎԱԾ ԳՈՐԾՈՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ
Երեւան (Երկիր) - Երեւանում տեղի ունեցած հայտնի դեպքերի կապակցությամբ հարուցված քրեական գործով, մարտի 19-ի դրությամբ, կալանավորվել է 106 անձ: Նրանց մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի տարբեր ...ԸՍՏ ՀՀ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԻ` ԱԴՐԲԵՋԱՆԸ ՆԱԽԱՁԵՌՆԵԼ Է ՄԻՆՍԿԻ ԽՈՒՄԲԸ ՑՐԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑ
Երեւան (Երկիր) - Հայաստանը տեղեկություններ ունի, որ Ադրբեջանը փորձում է ԵԱՀԿ-ի քարտուղարության միջոցով իրականացնել Մինսկի խումբը ցրելու գործընթաց: Այս մասին, ըստ «Նոյյան տապանի», մարտի 19-ին ՀՀ Ազգային ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ՄԵԿՆԵԼՈՒ Է ՄՈՍԿՎԱ
Երեւան (Երկիր) - ՀՀ նորընտիր նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանը մարտի 24-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: Այցի շրջանակներում նա հանդիպումներ կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, նորընտիր ...ՍԲ ԶԱՏԻԿԻՆ ՆԱԽՈՐԴՈՂ ՇԱԲԱԹՎԱ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՕՐԸ ԽՈՐՀՐԴԱՆՇՈՒՄ Է ՔՐԻՍՏՈՍԻ ԵՐԿՆԱՅԻՆ ԿՅԱՆՔԻ ՎԵՐՋԻՆ ՇԱԲԱԹՎԱ ԴԵՊՔԵՐԸ
Երեւան (Երկիր) - Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը` Սուրբ Զատիկը, Հայ Առաքելական եկեղեցին այս տարի կնշի մարտի 23-ին: Սբ Զատիկին նախորդող շաբաթը կոչվում է Ավագ շաբաթ: Ավագ շաբաթվա յուրաքանչյուր ...ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՊԱՐԳԵՒՆԵՐ Է ՀԱՆՁՆԵԼ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿԻ ՄԻ ԽՈՒՄԲ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ
Երեւան (Երկիր) - Մարտի 19-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն այցելել է 5-րդ պաշտպանական շրջան եւ մասնակցել մի խումբ զինծառայողների պարգեւատրման արարողությանը: Ինչպես «Նոյյան տապան»-ին հայտնեցին ԼՂՀ նախագահի ...ԱՄՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՀԱՅՏՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ԵՒ ԺՈՂՈՎՐԴԻՆ
Երեւան (Երկիր) - ԱՄՆ առաջատար հայկական կազմակերպությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում համերաշխություն են հայտնում ներկայումս քաղաքական ճգնաժամ դիմագրավող Հայաստանի պետությանը եւ ժողովրդին: ...ՄԻ ԽՈՒՄԲ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ԿԱՐԾԻՔՈՎ` ՄԵՐ ԵՐԿԻՐԸ ՉԻ ԴԻՄԱՆԱ ՆՈՐ ՑՆՑՈՒՄՆԵՐԻ
3Երեւան (Երկիր) - «Մենք ողջունում ենք հանրապետության նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի ջանքերը հասարակական երկխոսություն սկսելու ուղղությամբ եւ կոչ ենք անում նրան շարունակել ու խորացնել այդ գործընթացը` բարոյական ...ՄԱՐՏԻ 30-ԻՆ ԵՐԵՒԱՆ ԿԺԱՄԱՆԻ ԱԳՈՅԻ ԽՈՒՄԲԸ
Երեւան (Երկիր) - Մարտի 30-ից ապրիլի 1-ը այցով Հայաստանում կգտնվի Եվրախորհրդի նախարարների կոմիտեի Ագոյի խումբը` Եվրախորհրդում Շվեդիայի դեսպան Պեր Սյոգրենի գլխավորությամբ: Այս մասին «Նոյյան տապան»-ի թղթակցին ...ԳԵՈՐԳԻ ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ՄԱԿ-ՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀԵՐԹԱԿԱՆ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԵՑ»
Երեւան (Երկիր) - «ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 62-րդ նստաշրջանում քվեարկության արդյունքներով Ադրբեջանը, փաստորեն, հերթական պարտությունը կրեց, չնայած փորձում է իր ժողովրդին ապացուցել, որ դա բարոյական հաղթանակ ...ԹՈՒՐՔ ԳՐՈՂԻ` ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԳԻՐՔԸ ՀԱՎԱԿՆՈՒՄ Է ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ՄՐՑԱՆԱԿԻ
Երեւան (Երկիր) - Թուրք գրող Էլիֆ Շաֆակը «Ստամբուլի ապօրինի զավակները» վեպի համար հավակնում է Անգլիայում գրականության ասպարեզում տրվող հեղինակավոր` Orange Broadband Ptize for Fictiona պարգեւին: Վեպում ...ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆՆԵՐԸ` ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍԻՆ
Երեւան (Երկիր) - «Ցավով եմ նշում, որ Կոնգրեսն այնքան քաջություն չունեցավ, որպեսզի կարողանար թուրքական կառավարության կողմից բարձր ֆինանսավորվող լոբբինգի դեմն առնել եւ ճիշտ քայլ անել»,- Կապիտոլիումում հայտարարել ...ՀԱՅԱՍՏԱՆԻ` ԶՈՀՎԱԾ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍԻ ԸՆՏԱՆԻՔԻ ՆՊԱՍՏԻ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆՎԵԼ Է 200 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ
Երեւան (Երկիր) - Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը: «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքին համապատասխան` կառավարությունը հաստատել է Հայաստանի` զոհված ազգային ...ՀՈՒՆԳԱՐԻԱՅԻ ՇՈՊՐՈՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԲԱՑՎԵԼ ԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՆԵՐ
Երեւան (Երկիր) - Մարտի 16-ին Հունգարիայի Շոպրոն քաղաքում հանդիսավոր կերպով բացվեցին հայկական մշակույթը ներկայացնող երկու ցուցահանդես: «Հայաստանը անցյալում եւ ներկայում» խորագրով ցուցահանդեսում ներկայացված ...ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆ. «ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԿՈՐԴԵԳՐԵՆՔ ՆՈՐ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ` ՂԱՐԱԲԱՂԻ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԵՒ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ»
Երեւան (Երկիր) - ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը պատասխանել է Բեյրութում լույս տեսնող «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանի հարցերին։ - ՄԱԿ-ի բանաձեւի քվեների պատկերը, ճիշտ է, որ պատգամ ...ԱՄՆ-ՈՒՄ ԿԿԱԶՄԱԿԵՐՊՎԻ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՆԱԿԱՆ ԳԱՆՁԵՐԻ ԼՈՒՍԱՆԿԱՐՉԱԿԱՆ ՈՒՂԵՒՈՐՈՒԹՅՈՒՆ» ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Երեւան (Երկիր) - Ամերիկայի հայկական գրադարան եւ թանգարան (ՀԱԹ) կազմակերպությունը «Հայաստանի ծառատունկ» ծրագրի հետ համատեղ կազմակերպում է «Հայաստանի բնական շրջակա միջավայրը» լուսանկարների ցուցահանդես: ...ԱՄԵՐԻԿԱՀԱՅ ԳԱՂՈՒԹԸ ՀԱՆԴԵՍ Է ԳԱԼԻՍ ԱՄՆ-ՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ՈՏՆՁԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ
1Երեւան (Երկիր) - Արեւմտյան Ամերիկայի համագաղութային միացյալ մարմինը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է. «Ամերիկահայ գաղութը միահամուռ կերպով մերժում է Միացյալ Նահանգներում Ադրբեջանի դիվանագիտական ...ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ՄԻԵՒՆՈՒՅՆ ՉԷ` ԻՆՉՊԵՍ ԿԴԱՍԱՎՈՐՎԻ ԻՐԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՐԵԿԱՄԱԿԱՆ ԵՐԿՐՈՒՄ
Երեւան (Երկիր) - Ռուսաստանի համար միեւնույն չէ, թե ինչպես կդասավորվի ներքաղաքական իրադրությունը բարեկամական երկրում: Ինչպես տեղեկացնում է «Նոյյան տապանը», մարտի 20-ին հայ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ...ԳՐԻԳՈՐԻ ԿԱՐԱՍԻՆ. «ՑԱՆԿԱՑԱԾ ՔԱՅԼ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՁԵՒԱՉԱՓԻՑ ԴՈՒՐՍ ԿՎՆԱՍԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ»
Երեւան (Երկիր) - Ռուսաստանը մտահոգված է մարտի սկզբին Ղարաբաղյան հակամարտության կողմերի շփման գծում տեղ գտած իրադարձություններով: «Բարեբախտաբար, դրանք սահմանափակ բնույթ էին կրում եւ կասեցվեցին երկու կողմից»,- ...ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ. «ԻՄ ԽՆԴԻՐԸ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԿԱՅՈՒՆԱՑՈՒՄՆ Է»
1Երեւան (Երկիր) - Հայաստանում 20-օրյա արտակարգ դրության ավարտին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, մարտի 20-ին լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ որոշակի եզրակացություններ անելով, համոզմունք հայտնեց, ...ԿԱՐՄՐԱՆԵՐԿ ՀԱՎԿԻԹԸ ՀԱՐՈՒԹՅԱՆ ԵՒ ՀԱՎԻՏԵՆԱԿԱՆ ԿՅԱՆՔԻ ԽՈՐՀՐԴԱՆԻՇՆ Է
Երեւան (Երկիր) - Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հոգեւոր սովորույթներից է Սուրբ Հարության տոնի նախօրեին ձու ներկելը եւ միմյանց կարմրաներկ հավկիթ նվիրելը: Նախաքրիստոնեական շրջանում ձուն եղել է բնության վերազարթոնքի, ...ՀՀ ԱԺ-Ն ՎԱՎԵՐԱՑՐԵՑ ԵՐԿՈՒ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱ
Երեւան (Երկիր) - ՀՀ Ազգային Ժողովը մարտի 20-ին վավերացրեց 2005թ. մայիսի 16-ին Վարշավայում ստորագրված` «Մարդկանց շահագործման (թրաֆիկինգի) դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան, որով Հայաստանը ...39 ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆ ԿՈՉ ԵՆ ԱՆՈՒՄ` ԱՎԵԼԱՑՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԵԼԻՔ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՒ ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ՌԱԶՄԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ
Երեւան (Երկիր) - ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի 39 անդամներ այս շաբաթ, կոնգրեսականներ Ֆրենկ Փալոնեի եւ Ջո Նոլենբերգի նախաձեռնությամբ, նամակ են հղել Միացյալ Նահանգների արտաքին հատկացումների պետական ...ՄԱՐԿ ՀԵՆԻՍ. «ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՐԱՆԱԼՈՒ ԱՌՈՒՄՈՎ ԱԿՆՀԱՅՏ ՆՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՒ ՍՈՒԴԱՆԻ ՌԵԺԻՄՆԵՐԻ ՄԻՋԵՒ»
Երեւան (Երկիր) - Թուրքիայի եւ Սուդանի միջեւ անընդհատ զարգացող համագործակցությունն ակամայից ապացուցում է անցյալի եւ ներկայի երկու ցեղասպանությունների միջեւ կապը: Ինչպես ԱՄՆ Կոնգրեսում հայտարարել է Ցեղասպանությունների ...
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ՀԱՎԱՆՈՐԵՆ ԿՀԱՆԴԻՊԵՆ ՕԳՈՍՏՈՍԻ 1-ԻՆ
ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
ՀՀ ԱԳՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ ԼՂՀ ԱԳՆ-Ի 15-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ՆԻՍՏԻՆ
ԸՍՏ ԲԵՌՆԱՐ ՖԱՍԻԵԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՄՈՍԿՈՎՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԿՆՇԱՆԱՎՈՐԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՈՐ ՓՈՒԼԻ ՍԿԻԶԲ
ԵԱՀԿ ՄԽ-Ն ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԵՐԻՆ` ՁԵՌՆՊԱՀ ՄՆԱԼ ԾԱՅՐԱՀԵՂԱԿԱՆ ԵՒ ՌԱԶՄԱՏԵՆՉ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ՇԱՀԱՐԿՈՂՆ ԱՅՆ ՄԱՐԴԿԱՆՑԻՑ Է, ՈՎՔԵՐ ԱՆՉԱՓ ՈՒՐԱԽԱՑԵԼ ԷԻՆ ԱՅԴ ՕՐԸ»

ԸՍՏ ՍԱՅԱԹ ՇԻՐԻՆՅԱՆԻ` ԺՈՂՈՎՐԴԻ ՎՐԱ ԿՐԱԿԵԼՈՒ ԿԱԴՐԵՐԸ ԿՈՊԻՏ ՄՈՆՏԱԺԻ ԱՐԴՅՈՒՆՔ ԵՆ

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԲԱՑԱՌՈՒՄ Է ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՍՑԵՆԱՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ԱՅՍՕՐ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ԱԺ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ

ՀՅ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՄԱՐՄՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՎՏԱՆԳԱՎՈՐ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ, ՈՐՆ ԱՐՄԱՏԱՎՈՐՎՈՒՄ Է ՄԵՐ ԺՈՂՈՎՐԴԻ ՄԵՋ

ԸՍՏ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ` ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՉՇՆՈՐՀԱՎՈՐԵԼԸ ԹԵՐԵՒՍ ԿԱՊՎԱԾ Է ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՀԵՏ

ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆ. «ԵԹԵ ԸՆԴՈՒՆՎԵՆ ՄԵՐ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ, ՄԵՆՔ ԼԻԱՐԺԵՔՈՐԵՆ ՊԱՏՐԱՍՏ ԵՆՔ ԱՎԵԼԻ ԽՈՐՔԱՅԻՆ ՈՒ ԱՎԵԼԻ ՍԵՐՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՁԵՒԱՉԱՓԵՐ ՃՇՏԵԼ»

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԵՍ ԻՄ ԽՂՃԻ ՀԵՏ ՀԱՄԵՐԱՇԽ ԵՄ, ԲԱՅՑ ԻՄ ԽԻՂՃԸ ՀԱՆԳԻՍՏ ՉԷ»

ՄԻ ԽՈՒՄԲ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ԿԱՐԾԻՔՈՎ` ՄԵՐ ԵՐԿԻՐԸ ՉԻ ԴԻՄԱՆԱ ՆՈՐ ՑՆՑՈՒՄՆԵՐԻ

- 1750 Կ. Պոլսի Երուսաղեմի պատրիարք Մինաս Արքեպիսկոպոսի կողմից տպագրվեց «Նարեկ»-ի ամբողջական առաջին տպագրողթյունը:
- 1857 Ծնվեց հայ գուսանական երգարվեստի սկզբնավորողներից, երգահան գուսան Շերամը (Գրիգոր Տալյան):
- 1860 Ախալցխայում ծնվեց հայ անվանի նկարիչ, թարգմանիչ և արվեստի տեսաբան Վարդգես Սուրենյանցը:
- 1876 Ծնվեց հայ լեզվաբան, բանաստեղծ Հրաչյա Աճառյանը: (Վախճ. 1953թ.-ին):
- 1887 Քութայիսում ծնվեց խորհրդային ականավոր գիտնական Հովսեփ Օրբելին: (Վախճ. 1961թ.-ին):
- 1920 Ադրբեջանի զորքերը հարձակվեցին Ղարաբաղի վրա:
- 1972 Հայկական ԽՍՀ նախարարների խորհրդին առընթեր Հայկական հեռագրական գործակալությունը վերակազմվեց պետական ինֆորմացիոն գործակալության՝ Արմենպրեսի:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

