
ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆ. «ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԿՈՐԴԵԳՐԵՆՔ ՆՈՐ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ` ՂԱՐԱԲԱՂԻ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԵՒ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ»
Երեւան (Երկիր) - ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը պատասխանել է Բեյրութում լույս տեսնող «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանի հարցերին։
- ՄԱԿ-ի բանաձեւի քվեների պատկերը, ճիշտ է, որ պատգամ ունի Ադրբեջանին, ինչպես Դուք եք բնորոշում: Չէ՞ք կարծում նաեւ, որ արձանագրվածը պատգամ ունի նաեւ հայկական կողմին։ Պաշտոնական Բաքուն ակնհայտորեն ուզում է առավելագույն ձեւով օգտագործել Հայաստանի ներքաղաքական իրավիճակը։
- Ճիշտ է, բանաձեւն ընդունվել է, թեեւ մենք կցանկանայինք, որ դա տեղի չունենար: Այնուամենայնիվ, ես գոհ եմ օրինագիծը չպաշտպանած երկրների քանակից: Նրանց որոշումը դրական եմ գնահատում: Այս բանաձեւը Գլխավոր ասամբլեայի կողմից ոչ պարտադիր, խորհրդատվության բնույթ ունեցող հայտարարություն է, եւ չեմ կարծում, թե այն կարող է ազդել ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վրա, եթե, իհարկե, Ադրբեջանը խաբեությամբ կամ ինքնախաբեությամբ չտարվի:
Սա ոչ պիտանի, անժամանակ, անիմաստ քայլ էր ինչպես գործընթացի, այնպես էլ բովանդակության տեսանկյունից: Եթե նրանք մտադիր են սա կիրառել իրենց ներքին գործերից դուրս որեւէ այլ պատճառներով, եւ իրենք իրենց համոզել են, որ միջազգային հանրությունն իրապես պաշտպանում է օրինագծում տեղ գտած իրենց միակողմանի ձգտումները, ապա սա լուրջ խնդիրներ կառաջացնի բանակցային գործընթացում: Ադրբեջանի համար մի բան պետք է հստակ լինի. օրինագծերի ոչ մի քանակ չի կարող ստիպել Լեռնային Ղարաբաղին` հետ կանգնել ինքնորոշման ճանապարհից:
Պատմության մեջ ցույց տվեք ինձ մի օրինակ, երբ հակամարտությունը լուծվել է միջազգային կազմակերպության կամ երրորդ երկրի կողմից որեւէ փաստաթղթի ներկայացմամբ կամ ընդունմամբ: Նման բան ո'չ տեղի է ունեցել, ո'չ էլ հաստատ տեղի կունենա Լեռնային Ղարաբաղի պարագայում: Գլխավոր ասամբլեայի 1948 թվականի` Պաղեստինի բաժանման վերաբերյալ բանաձեւը ոչ մի հարց չլուծեց: Բոլորովին վերջերս Անվտանգության խորհրդի Կոսովոյի վերաբերյալ բանաձեւը նույնպես ընդունելի ճանապարհով համաձայնության չհանգեցրեց կողմերին: Հիշում եմ, երբ Լիսաբոնում ԵԱՀԿ գործող նախագահը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ որոշում ընդունեց, Ադրբեջանի ուրախությունն անսահման էր: Ադրբեջանից տարիներ պահանջվեց հասկանալու համար, որ այդ փաստաթուղթը արժեք չուներ:
Ինչ վերաբերում է միջազգային հանրության կողմից Հայաստանին ուղղված պատգամին, ապա դա ընդամենը Ադրբեջանի պատգամն է: Պնդելով այս ոչ պիտանի, չհամաձայնեցված բանաձեւի ընդունումը` Ադրբեջանը ցույց տվեց երկու բան. որ ցանկանում է խուսափել Մինսկի խմբի գործընթացից, հետեւաբար նաեւ` ներկայումս բանակցային սեղանին դրված փաստաթղթից, եւ որ իրենք պատրաստ են համագործակցելու` միայն համաձայն իրենց ցանկությունների, այլ ոչ թե փոխզիջումների ճանապարհով: Սա, դժբախտաբար, այն պատգամն է, որ մեզ մնաց այս ամենից:
- Իրադարձությունները նախանշում են, որ ադրբեջանական այս վարքագիծը կարող է նմանատիպ դրսեւորումներ ունենալ թե' հրադադար խախտելու եւ թե' դիվանագիտական հարթության վրա հանրային կարծիքը ապակողմնորոշող քայլեր ակտիվացնելու առումով։ Ի՞նչ է նախատեսվում։
- Բարեբախտաբար, շուտով հնարավորություն կունենանք պարզելու Ադրբեջանի իրական մտադրությունները: Հավանականություն կա, որ Բուխարեստում, ՆԱՏՕ-ԵԱՀԿ գագաթաժողովի շրջանակներում, տեղի կունենա հանդիպում Հայաստանի նորընտիր նախագահի եւ Ադրբեջանի նախագահի միջեւ: Մենք մեր մասնակցության պատրաստակամությունն արդեն հայտնել ենք, գիտեմ, որ համանախագահները նույնպես այդպիսի առաջարկ կանեն, ու գիտեմ նաեւ, որ ադրբեջանցիները նույնպես ակնարկել են, որ պատրաստ են շարունակել երկխոսությունը բարձր մակարդակով: Առաջին իսկ հանդիպման ընթացքում այս հարցը կպարզաբանվի: Նորընտիր նախագահ Սարգսյանը հստակ հարցադրում է արել նախագահ Ալիեւին. եթե դուք իրոք հավատում եք այս բանաձեւի բովանդակությանը, եւ դա պետք է լինի ձեր ուղենիշը, ապա մենք խոսելու ոչինչ չունենք եւ անտեղի ժամանակ ենք վատնում: Սակայն եթե դուք դեռեւս հանձնառու եք այսօր սեղանին դրված բանակցային փաստաթղթին, եկեք լրջանանք եւ ավարտին հասցնենք այն:
Իրականում ՄԱԿ-ի օրինագծի տեքստը եւ բանակցային փաստաթղթի բովանդակությունը անհամատեղելի են: Միջազգային հանրության մեծ մասը սրա մասին տեղյակ էր, դա էր պատճառը, որ նրանք չպաշտպանեցին այս բանաձեւը: Միջազգային հանրությունը անհանգստացած էր նաեւ վերջին շրջանում Ադրբեջանի կողմից զինադադարի լուրջ խախտման փաստերով: Այս երկու հանգամանքը միջազգային հանրությանը ստիպեց մտածել` արդյոք Ադրբեջանը լրջորեն հանձնառո՞ւ է խաղաղությանը, թե՞ ոչ:
Մենք լուրջ ենք տրամադրված: Մենք կանենք այն, ինչ պետք է անենք. անհրաժեշտության դեպքում կորդեգրենք նոր քաղաքականություն` Ղարաբաղի ինքնորոշման եւ անվտանգության ապահովման նպատակով:
- Այսօր անհրաժեշտություն է զգացվում ՀՀ-ի մասին ստեղծված դիմագիծ-տպավորությունը փոխելու, տարբեր պետությունների շրջանում ներքաղաքական զարգացումներին ճիշտ եւ օբյեկտիվ գնահատական տալու աշխատանք տանելու։ Ինչպե՞ս եք պատկերացնում այս աշխատանքը, հատկապես` ՀՀ-Սփյուռք` միասին համակարգված աշխատանք ծավալելու առումով։
- Անշուշտ, Հայաստանի իմիջը հարվածներ է ստացել անկարգությունների եւ զոհերի պատճառով։ Եվ երբ միջազգային հանրությունը իրավիճակի քննություն է պահանջում, նրանք հետաքրքրված չեն հարցնելու կամ իմանալու, թե ով եւ ինչի համար է պատասխանատու։ Նրանք դա դիտում են որպես հայկական քաոս, հայկական ողբերգություն, հայկական խնդիր եւ դատում են բոլորիս միասին։ Դա կառավարությունը չէ, որ վնասվել է, դա ընդդիմությունը չէ, որ հեղինակազրկվել է, դա Հայաստանն է անպատվության ենթարկվել։
Մենք պետք է ընդունենք նրանց քննադատությունը, լսենք նրանց հիասթափության մասին, կիսենք նրանց վրդովմունքն ու փորձենք համոզել, որ դա հարատեւ հետընթաց չէ, այլ ժամանակավոր շեղում է այն ճանապարհից, որը հանձն ենք առել անցնելու։ Հուսով եմ` չեմ սխալվում։ Այն, ինչ տեղի կունենա մոտակա շաբաթների ու ամիսների ընթացքում, մեզ համար կդառնա քննություն։ Առավել ոգեւորիչն այն փաստն է, որ, չնայած այս ամենին, Հայաստանի հանդեպ բարի կամեցություն կա, մեծ հույս կա եւ անկեղծ ցանկություն` տեսնելու մեզ որպես այս ամենը իրապես հաղթահարող երկիր եւ ոչ որպես արհեստականորեն առաջ ընթացող։
Սա Սփյուռքի համար նույնպես մարտահրավեր է։ Սփյուռքը խորապես ցնցված ու հիասթափված է իրադարձությունների նմանատիպ զարգացումներից, ինչպես մենք բոլորս։ Հիմա Հայաստանի եւ Սփյուռքի համար բեւեռացված ու կաթվածահարված իրադրության միջով անցնելու, վստահության ձեւավորման եղանակներ գտնելու, մշտական ու շարունակական պարտավորությունների խրախուսման ժամանակն է` համակարգային փոփոխություններ պնդելու եւ աջակցելու նպատակով։ Այլ խոսքով` շարունակելու պետականաշինության բարդ խնդիրը։
Սակայն Սփյուռքը չի կարող, ինչպես ոմանք առաջարկեցին, բոյկոտել Հայաստանին, մերժել հայաստանյան կազմակերպություններն ու մեղադրել Հայաստանին` իրենց երազանքների երկիրը չլինելու համար։ Ես հասկանում եմ հիասթափությունը, սակայն չեմ հասկանում ակնկալիքները կամ հակազդեցությունը։ Սակայն պահն է, երբ մենք Հայաստանում Սփյուռքի կարիքն ունենք, երբ Սփյուռքը պետք է ասի այն, ինչ միջազգային հանրությունն է ասում. մենք հիասթափված ենք կատարվածից եւ պատրաստ ենք աշխատել միասին` Հայաստանն այս ճգնաժամից դուրս բերելու համար։ Հիմա ընտանիքից հրաժարվելու ժամանակը չէ։ Հիմա համակարգված ու միասնական աշխատանքի ժամանակն է։
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԸ ՆՊԱՏԱԿԻՆ ՉԵՆ ԾԱՌԱՅՈՒՄ
1Երեւան (Երկիր) - Հայաստանի վերջին ներքաղաքական զարգացումներով, եւ մասնավորապես մարտի 1-ի եւ 2-ի ողբերգական իրադարձություններով պայմանավորված` այս շաբաթ ԱԺ արտահերթ նիստում «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր ...ՎՏԱՆԳԱՎՈՐ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ, ՈՐՆ ԱՐՄԱՏԱՎՈՐՎՈՒՄ Է ՄԵՐ ԺՈՂՈՎՐԴԻ ՄԵՋ
6Երեւան (Երկիր) - Մարտի 18-ին խորհրդարանական հայտարարությունների ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Ռուզան Առաքելյանը անդրադարձավ մեր հասարակության մեջ արմատավորված մի այնպիսի երեւույթի, որը, նրա կարծիքով, ...ՊԱՀՊԱՆԵԼ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԿԻՆ ԱՌԱՋԻՆ ԴԵՄՔԵՐԻՆ, ԲԱՅՑ ԻՆՉՊԵ՞Ս...
Երեւան (Երկիր) - Մարտի 17-ին հրավիրված ԱԺ քառօրյա նիստերի օրակարգում, ի թիվս այլ հարցերի, ընգրկված էր նաեւ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացում ...ՀՐԱՊԱՐԱԿՎԵՑ ԵՐԵՒԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԴԵՊՔԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՐՈՒՑՎԱԾ ԳՈՐԾՈՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ
Երեւան (Երկիր) - Երեւանում տեղի ունեցած հայտնի դեպքերի կապակցությամբ հարուցված քրեական գործով, մարտի 19-ի դրությամբ, կալանավորվել է 106 անձ: Նրանց մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի տարբեր ...ԸՍՏ ՀՀ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԻ` ԱԴՐԲԵՋԱՆԸ ՆԱԽԱՁԵՌՆԵԼ Է ՄԻՆՍԿԻ ԽՈՒՄԲԸ ՑՐԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑ
Երեւան (Երկիր) - Հայաստանը տեղեկություններ ունի, որ Ադրբեջանը փորձում է ԵԱՀԿ-ի քարտուղարության միջոցով իրականացնել Մինսկի խումբը ցրելու գործընթաց: Այս մասին, ըստ «Նոյյան տապանի», մարտի 19-ին ՀՀ Ազգային ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ՄԵԿՆԵԼՈՒ Է ՄՈՍԿՎԱ
Երեւան (Երկիր) - ՀՀ նորընտիր նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանը մարտի 24-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: Այցի շրջանակներում նա հանդիպումներ կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, նորընտիր ...ՍԲ ԶԱՏԻԿԻՆ ՆԱԽՈՐԴՈՂ ՇԱԲԱԹՎԱ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՕՐԸ ԽՈՐՀՐԴԱՆՇՈՒՄ Է ՔՐԻՍՏՈՍԻ ԵՐԿՆԱՅԻՆ ԿՅԱՆՔԻ ՎԵՐՋԻՆ ՇԱԲԱԹՎԱ ԴԵՊՔԵՐԸ
Երեւան (Երկիր) - Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը` Սուրբ Զատիկը, Հայ Առաքելական եկեղեցին այս տարի կնշի մարտի 23-ին: Սբ Զատիկին նախորդող շաբաթը կոչվում է Ավագ շաբաթ: Ավագ շաբաթվա յուրաքանչյուր ...ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՊԱՐԳԵՒՆԵՐ Է ՀԱՆՁՆԵԼ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿԻ ՄԻ ԽՈՒՄԲ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ
Երեւան (Երկիր) - Մարտի 19-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն այցելել է 5-րդ պաշտպանական շրջան եւ մասնակցել մի խումբ զինծառայողների պարգեւատրման արարողությանը: Ինչպես «Նոյյան տապան»-ին հայտնեցին ԼՂՀ նախագահի ...ԱՄՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՀԱՅՏՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ԵՒ ԺՈՂՈՎՐԴԻՆ
Երեւան (Երկիր) - ԱՄՆ առաջատար հայկական կազմակերպությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում համերաշխություն են հայտնում ներկայումս քաղաքական ճգնաժամ դիմագրավող Հայաստանի պետությանը եւ ժողովրդին: ...ՄԻ ԽՈՒՄԲ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ԿԱՐԾԻՔՈՎ` ՄԵՐ ԵՐԿԻՐԸ ՉԻ ԴԻՄԱՆԱ ՆՈՐ ՑՆՑՈՒՄՆԵՐԻ
3Երեւան (Երկիր) - «Մենք ողջունում ենք հանրապետության նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի ջանքերը հասարակական երկխոսություն սկսելու ուղղությամբ եւ կոչ ենք անում նրան շարունակել ու խորացնել այդ գործընթացը` բարոյական ...ՄԱՐՏԻ 30-ԻՆ ԵՐԵՒԱՆ ԿԺԱՄԱՆԻ ԱԳՈՅԻ ԽՈՒՄԲԸ
Երեւան (Երկիր) - Մարտի 30-ից ապրիլի 1-ը այցով Հայաստանում կգտնվի Եվրախորհրդի նախարարների կոմիտեի Ագոյի խումբը` Եվրախորհրդում Շվեդիայի դեսպան Պեր Սյոգրենի գլխավորությամբ: Այս մասին «Նոյյան տապան»-ի թղթակցին ...ԳԵՈՐԳԻ ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ՄԱԿ-ՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀԵՐԹԱԿԱՆ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԵՑ»
Երեւան (Երկիր) - «ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 62-րդ նստաշրջանում քվեարկության արդյունքներով Ադրբեջանը, փաստորեն, հերթական պարտությունը կրեց, չնայած փորձում է իր ժողովրդին ապացուցել, որ դա բարոյական հաղթանակ ...ԹՈՒՐՔ ԳՐՈՂԻ` ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԳԻՐՔԸ ՀԱՎԱԿՆՈՒՄ Է ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ՄՐՑԱՆԱԿԻ
Երեւան (Երկիր) - Թուրք գրող Էլիֆ Շաֆակը «Ստամբուլի ապօրինի զավակները» վեպի համար հավակնում է Անգլիայում գրականության ասպարեզում տրվող հեղինակավոր` Orange Broadband Ptize for Fictiona պարգեւին: Վեպում ...ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆՆԵՐԸ` ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍԻՆ
Երեւան (Երկիր) - «Ցավով եմ նշում, որ Կոնգրեսն այնքան քաջություն չունեցավ, որպեսզի կարողանար թուրքական կառավարության կողմից բարձր ֆինանսավորվող լոբբինգի դեմն առնել եւ ճիշտ քայլ անել»,- Կապիտոլիումում հայտարարել ...ՀԱՅԱՍՏԱՆԻ` ԶՈՀՎԱԾ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍԻ ԸՆՏԱՆԻՔԻ ՆՊԱՍՏԻ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆՎԵԼ Է 200 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ
Երեւան (Երկիր) - Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը: «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքին համապատասխան` կառավարությունը հաստատել է Հայաստանի` զոհված ազգային ...ՀՈՒՆԳԱՐԻԱՅԻ ՇՈՊՐՈՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԲԱՑՎԵԼ ԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՆԵՐ
Երեւան (Երկիր) - Մարտի 16-ին Հունգարիայի Շոպրոն քաղաքում հանդիսավոր կերպով բացվեցին հայկական մշակույթը ներկայացնող երկու ցուցահանդես: «Հայաստանը անցյալում եւ ներկայում» խորագրով ցուցահանդեսում ներկայացված ...ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆ. «ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԿՈՐԴԵԳՐԵՆՔ ՆՈՐ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ` ՂԱՐԱԲԱՂԻ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԵՒ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ»
Երեւան (Երկիր) - ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը պատասխանել է Բեյրութում լույս տեսնող «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանի հարցերին։ - ՄԱԿ-ի բանաձեւի քվեների պատկերը, ճիշտ է, որ պատգամ ...ԱՄՆ-ՈՒՄ ԿԿԱԶՄԱԿԵՐՊՎԻ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՆԱԿԱՆ ԳԱՆՁԵՐԻ ԼՈՒՍԱՆԿԱՐՉԱԿԱՆ ՈՒՂԵՒՈՐՈՒԹՅՈՒՆ» ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Երեւան (Երկիր) - Ամերիկայի հայկական գրադարան եւ թանգարան (ՀԱԹ) կազմակերպությունը «Հայաստանի ծառատունկ» ծրագրի հետ համատեղ կազմակերպում է «Հայաստանի բնական շրջակա միջավայրը» լուսանկարների ցուցահանդես: ...ԱՄԵՐԻԿԱՀԱՅ ԳԱՂՈՒԹԸ ՀԱՆԴԵՍ Է ԳԱԼԻՍ ԱՄՆ-ՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ՈՏՆՁԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ
1Երեւան (Երկիր) - Արեւմտյան Ամերիկայի համագաղութային միացյալ մարմինը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է. «Ամերիկահայ գաղութը միահամուռ կերպով մերժում է Միացյալ Նահանգներում Ադրբեջանի դիվանագիտական ...ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ՄԻԵՒՆՈՒՅՆ ՉԷ` ԻՆՉՊԵՍ ԿԴԱՍԱՎՈՐՎԻ ԻՐԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՐԵԿԱՄԱԿԱՆ ԵՐԿՐՈՒՄ
Երեւան (Երկիր) - Ռուսաստանի համար միեւնույն չէ, թե ինչպես կդասավորվի ներքաղաքական իրադրությունը բարեկամական երկրում: Ինչպես տեղեկացնում է «Նոյյան տապանը», մարտի 20-ին հայ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ...ԳՐԻԳՈՐԻ ԿԱՐԱՍԻՆ. «ՑԱՆԿԱՑԱԾ ՔԱՅԼ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՁԵՒԱՉԱՓԻՑ ԴՈՒՐՍ ԿՎՆԱՍԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ»
Երեւան (Երկիր) - Ռուսաստանը մտահոգված է մարտի սկզբին Ղարաբաղյան հակամարտության կողմերի շփման գծում տեղ գտած իրադարձություններով: «Բարեբախտաբար, դրանք սահմանափակ բնույթ էին կրում եւ կասեցվեցին երկու կողմից»,- ...ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ. «ԻՄ ԽՆԴԻՐԸ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԿԱՅՈՒՆԱՑՈՒՄՆ Է»
1Երեւան (Երկիր) - Հայաստանում 20-օրյա արտակարգ դրության ավարտին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, մարտի 20-ին լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ որոշակի եզրակացություններ անելով, համոզմունք հայտնեց, ...ԿԱՐՄՐԱՆԵՐԿ ՀԱՎԿԻԹԸ ՀԱՐՈՒԹՅԱՆ ԵՒ ՀԱՎԻՏԵՆԱԿԱՆ ԿՅԱՆՔԻ ԽՈՐՀՐԴԱՆԻՇՆ Է
Երեւան (Երկիր) - Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հոգեւոր սովորույթներից է Սուրբ Հարության տոնի նախօրեին ձու ներկելը եւ միմյանց կարմրաներկ հավկիթ նվիրելը: Նախաքրիստոնեական շրջանում ձուն եղել է բնության վերազարթոնքի, ...ՀՀ ԱԺ-Ն ՎԱՎԵՐԱՑՐԵՑ ԵՐԿՈՒ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱ
Երեւան (Երկիր) - ՀՀ Ազգային Ժողովը մարտի 20-ին վավերացրեց 2005թ. մայիսի 16-ին Վարշավայում ստորագրված` «Մարդկանց շահագործման (թրաֆիկինգի) դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան, որով Հայաստանը ...39 ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆ ԿՈՉ ԵՆ ԱՆՈՒՄ` ԱՎԵԼԱՑՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԵԼԻՔ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՒ ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ՌԱԶՄԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ
Երեւան (Երկիր) - ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի 39 անդամներ այս շաբաթ, կոնգրեսականներ Ֆրենկ Փալոնեի եւ Ջո Նոլենբերգի նախաձեռնությամբ, նամակ են հղել Միացյալ Նահանգների արտաքին հատկացումների պետական ...ՄԱՐԿ ՀԵՆԻՍ. «ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՐԱՆԱԼՈՒ ԱՌՈՒՄՈՎ ԱԿՆՀԱՅՏ ՆՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՒ ՍՈՒԴԱՆԻ ՌԵԺԻՄՆԵՐԻ ՄԻՋԵՒ»
Երեւան (Երկիր) - Թուրքիայի եւ Սուդանի միջեւ անընդհատ զարգացող համագործակցությունն ակամայից ապացուցում է անցյալի եւ ներկայի երկու ցեղասպանությունների միջեւ կապը: Ինչպես ԱՄՆ Կոնգրեսում հայտարարել է Ցեղասպանությունների ...
ԵԱՀԿ ՄԽ-Ն ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԵՐԻՆ` ՁԵՌՆՊԱՀ ՄՆԱԼ ԾԱՅՐԱՀԵՂԱԿԱՆ ԵՒ ՌԱԶՄԱՏԵՆՉ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ
ԳԵՈՐԳԻ ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ԼՂՀ-Ն ԱՊԱՑՈՒՑԵԼ Է ԳՈՅԱՏԵՒԵԼՈՒ ԻՐ ԻՐԱՎՈՒՆՔԸ»
ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՆՍՏԱՎԱՅՐՈՒՄ
ՀՈՒԼԻՍԻ 22-ԻՆ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ «ՌՈՒԲԵԺ-2008» ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ ԲԱՑՄԱՆ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ
ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՊԿ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ՇԱՀԱՐԿՈՂՆ ԱՅՆ ՄԱՐԴԿԱՆՑԻՑ Է, ՈՎՔԵՐ ԱՆՉԱՓ ՈՒՐԱԽԱՑԵԼ ԷԻՆ ԱՅԴ ՕՐԸ»

ԸՍՏ ՍԱՅԱԹ ՇԻՐԻՆՅԱՆԻ` ԺՈՂՈՎՐԴԻ ՎՐԱ ԿՐԱԿԵԼՈՒ ԿԱԴՐԵՐԸ ԿՈՊԻՏ ՄՈՆՏԱԺԻ ԱՐԴՅՈՒՆՔ ԵՆ

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԲԱՑԱՌՈՒՄ Է ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՍՑԵՆԱՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ԱՅՍՕՐ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ԱԺ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ

ՀՅ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՄԱՐՄՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՎՏԱՆԳԱՎՈՐ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ, ՈՐՆ ԱՐՄԱՏԱՎՈՐՎՈՒՄ Է ՄԵՐ ԺՈՂՈՎՐԴԻ ՄԵՋ

ԸՍՏ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ` ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՉՇՆՈՐՀԱՎՈՐԵԼԸ ԹԵՐԵՒՍ ԿԱՊՎԱԾ Է ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՀԵՏ

ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆ. «ԵԹԵ ԸՆԴՈՒՆՎԵՆ ՄԵՐ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ, ՄԵՆՔ ԼԻԱՐԺԵՔՈՐԵՆ ՊԱՏՐԱՍՏ ԵՆՔ ԱՎԵԼԻ ԽՈՐՔԱՅԻՆ ՈՒ ԱՎԵԼԻ ՍԵՐՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՁԵՒԱՉԱՓԵՐ ՃՇՏԵԼ»

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԵՍ ԻՄ ԽՂՃԻ ՀԵՏ ՀԱՄԵՐԱՇԽ ԵՄ, ԲԱՅՑ ԻՄ ԽԻՂՃԸ ՀԱՆԳԻՍՏ ՉԷ»

ՄԻ ԽՈՒՄԲ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ԿԱՐԾԻՔՈՎ` ՄԵՐ ԵՐԿԻՐԸ ՉԻ ԴԻՄԱՆԱ ՆՈՐ ՑՆՑՈՒՄՆԵՐԻ

- 1750 Կ. Պոլսի Երուսաղեմի պատրիարք Մինաս Արքեպիսկոպոսի կողմից տպագրվեց «Նարեկ»-ի ամբողջական առաջին տպագրողթյունը:
- 1857 Ծնվեց հայ գուսանական երգարվեստի սկզբնավորողներից, երգահան գուսան Շերամը (Գրիգոր Տալյան):
- 1860 Ախալցխայում ծնվեց հայ անվանի նկարիչ, թարգմանիչ և արվեստի տեսաբան Վարդգես Սուրենյանցը:
- 1876 Ծնվեց հայ լեզվաբան, բանաստեղծ Հրաչյա Աճառյանը: (Վախճ. 1953թ.-ին):
- 1887 Քութայիսում ծնվեց խորհրդային ականավոր գիտնական Հովսեփ Օրբելին: (Վախճ. 1961թ.-ին):
- 1920 Ադրբեջանի զորքերը հարձակվեցին Ղարաբաղի վրա:
- 1972 Հայկական ԽՍՀ նախարարների խորհրդին առընթեր Հայկական հեռագրական գործակալությունը վերակազմվեց պետական ինֆորմացիոն գործակալության՝ Արմենպրեսի:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

