
ՊԱՀՊԱՆԵԼ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԿԻՆ ԱՌԱՋԻՆ ԴԵՄՔԵՐԻՆ, ԲԱՅՑ ԻՆՉՊԵ՞Ս...
Երեւան (Երկիր) - Մարտի 17-ին հրավիրված ԱԺ քառօրյա նիստերի օրակարգում, ի թիվս այլ հարցերի, ընգրկված էր նաեւ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին նախագիծը, որը ՀՀ կառավարության նախաձեռնությունն էր:
Առաջարկվող փոփոխությունը վերաբերում էր օրենքի 1-ին հոդվածի այն դրույթներին, որոնք նախատեսում են պետական պահպանություն իրականացնող լիազոր մարմնի կողմից իր պարտականություններից հրաժարվելուն, եթե պաշտպանվող օբյեկտի կողմից իրականացվում են հակաօրինական գործողություններ: Օրենքի լրամշակված տարբերակով, որը ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը, պահպանություն իրականացնող խմբի ղեկավարը կարող է անհապաղ տեղեկացնել օբյեկտի կողմից իրականացվող հակաօրինական գործողությունների եւ պահպանությունը շարունակելու աննպատակահարմարության մասին: Հաջորդ դրույթով նախատեսվում է, որ օբյեկտը կարող է հրաժարվել պետական պահպանությունից` այդ մասին գրավոր տեղյակ պահելով պահպանության ծառայության պետին:
Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ խմբակցության անդամ Արթուր Աղաբեկյանն իր զեկույցում ասաց, որ այս օրենքը պետք է ձգտի հնարավորինս բացառել տարաբնույթ մեկնաբանությունները եւ «կամ-կամ»-ի մոտեցումը փոխարինի «միայն»-ի ճշգրիտ ձեւակերպումներով: Այս առումով, ըստ Ա. Աղաբեկյանի նպատակահարմար է փոխել օրենքի առաջին հոդվածի 4-րդ կետը, քանի որ օբյեկտին պահպանող խումբը, որը գործում է զուտ հրամաններով, չի կարող որոշել, թե ինչ չափով են օբյեկտի գործողությունները հակաօրինական: Դա կարող է անել միայն լիազոր մարմինը:
«Մեր առաջարկի հաջորդ մասով ճիշտ ենք համարում դրույթում ավելացնել «ժամանակավոր» բառը, որը թույլ կտա, հանգամանքներից ելնելով, եւ՝ օբյեկտին, եւ՝ խմբին, հրաժարումի ժամկետը լրանալուց հետո, կրկին իրականացնել օբյեկտի պահպանությունը: Նպատակահարմար է լրացում կատարել նաեւ օրենքի 2-րդ հոդվածում հետեւյալ խմբարգրմամբ. «ՀՀ պաշտոնաթող նախագահին ՀՀ տարածքում եւ տարածքից դուրս տրամադրվում է անձնական ցմահ պետական պահպանություն: Նա կարող է ժամանակավորապես հրաժարվել պետական պահպանությունից` գրավոր այդ մասին տեղյակ պահելով պետական պահպանության ծառայության պետին»,- ասաց նա: Ավարտելով իր խոսքը` Արթուր Աղաբեկյանը նկատեց, որ օրենսդրական առկա բացը պետք է լրացվի, բայց հիմնովին` առանց տուրք տալու իրադրային լուծումներին եւ մասնավոր շահերին:
Օրենքի իրավա-քաղաքական կողմերի մասին իր դիտարկումներն արեց նաեւ ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննեսյանը: Նա առաջարկեց հարցը դիտարկել նախ կոնցեպտուալ հարթության մեջ:
«ՀՀ պաշտոնաթող նախագահը պետական գաղտնիքի կրող է, հետեւաբար պետությունը, ելնելով այս եւ մյուս իրողություններից, պարտավոր է պաշտպանել նրան: Սա հարցի մի կողմն է: Ըստ իս, այդպես էլ չպարզաբանվեց, թե նրա ո՞ր գործողություններն են համարվում վտանգավոր կամ պոտենցիալ հանցավոր: Ե՝վ ես, եւ՝ Դուք կարող ենք այդ օրինակը բերել. մարդը կարող էր տասը տարի պատրաստվել անօրինական գործողությունների: Եվ ի՞նչ պետք է անեին նրա թիկնապահները` հետեւեին, թե ի՞նչ է գրում, ո՞ւմ հետ է հանդիպում, ի՞նչ է խոսում եւ այլն: Ի վերջո, սրանք եւս կարող են լինել հանցավոր գործունեության տարատեսակներ:
Պարզ է մի բան. մենք ոչ ճիշտ կոնցեպցիայի վրա ենք հենել մեր օրենքը, որովհետեւ ժամանակին լավ չի մտածվել այս ամենը: Հանձնաժողովի կողմից առաջարկվող փոփոխությունները եւս լիովին չեն լուծում հարցը: Ես կարծում եմ, որ կոնցեպտուալ մոտեցման դեպքում առաջինը պետք է օրենքի տեքստից հանել «ցմահ» բառը, եւ սահմանենք տրամաբանական մի ժամանակահատված, օրինակ, ասենք` 5 կամ 10 տարի. ես հակված եմ 10 տարվա տարբերակին, որովհետեւ պաշտոնաթող նախագահի` որպես պետական գաղտնիքի կրողի կարեւորությունը այդ ընթացքում զգզլիորեն նվազում է, ինչպես ասում են` «գաղտնիքն անկում է ապրում»:
Այսպիսով` հարցը մոտավորապես այսպիսի լուծում է ստանում. առաջին 10 տարում կիրառվում է պահպանության այն ձեւը, որը կիրառվում է հիմա: Միաժամանակ, անկեղծ լինենք ու ասենք, որ մենք պահպանում ենք նրան ոչ միայն կենցաղային եւ այլեւայլ մանր ու մեծ ոտնձգություններից, որպեսզի նրա կյանքին ու առողջությանը վտանգ չսպառնա, այլեւ հսկում ենք, որ նա, այսինքն` նախկին պետական պաշտոնյան, չդիմի հակաօրինական, հակապետական քայլերի: 10 տարի հետո, քանի որ արդեն այլ իրավիճակ է, եւ գաղտնիքներն էլ չունեն այն արժեքը, օրենքով սահմանված կարգով, հանում ենք պետական պահպանությունը եւ պաշտոնաթող նախագահը, վարչապետը, բյուջեից տրամադրված միջոցների հաշվին արդեն, կարող է իր հայեցողությամբ վարձել թիկնապահներ:
Ես հույս ունեմ, որ գալու է նաեւ «Թիկնազորի մասին օրենքի» քննարկման օրը եւ մենք վերջապես կկարողանանք հավասար դաշտի մեջ տեսնել այս բոլոր հարցերը: Եվ մեր գործընկերներից ոմանց թիկնապահները, որոնք նրան ուղեկցում են այս սրահի չափ հսկա ջիպերով դեպի ընտրատեղամաս` լցոնում անելու, թույլ չեն տա նրան անելու նման հակաօրինական գործողություններ»,- վերջում հավելեց ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննեսյանը:
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԸ ՆՊԱՏԱԿԻՆ ՉԵՆ ԾԱՌԱՅՈՒՄ
1Երեւան (Երկիր) - Հայաստանի վերջին ներքաղաքական զարգացումներով, եւ մասնավորապես մարտի 1-ի եւ 2-ի ողբերգական իրադարձություններով պայմանավորված` այս շաբաթ ԱԺ արտահերթ նիստում «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր ...ՎՏԱՆԳԱՎՈՐ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ, ՈՐՆ ԱՐՄԱՏԱՎՈՐՎՈՒՄ Է ՄԵՐ ԺՈՂՈՎՐԴԻ ՄԵՋ
6Երեւան (Երկիր) - Մարտի 18-ին խորհրդարանական հայտարարությունների ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Ռուզան Առաքելյանը անդրադարձավ մեր հասարակության մեջ արմատավորված մի այնպիսի երեւույթի, որը, նրա կարծիքով, ...ՊԱՀՊԱՆԵԼ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԿԻՆ ԱՌԱՋԻՆ ԴԵՄՔԵՐԻՆ, ԲԱՅՑ ԻՆՉՊԵ՞Ս...
Երեւան (Երկիր) - Մարտի 17-ին հրավիրված ԱԺ քառօրյա նիստերի օրակարգում, ի թիվս այլ հարցերի, ընգրկված էր նաեւ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացում ...ՀՐԱՊԱՐԱԿՎԵՑ ԵՐԵՒԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԴԵՊՔԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՐՈՒՑՎԱԾ ԳՈՐԾՈՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ
Երեւան (Երկիր) - Երեւանում տեղի ունեցած հայտնի դեպքերի կապակցությամբ հարուցված քրեական գործով, մարտի 19-ի դրությամբ, կալանավորվել է 106 անձ: Նրանց մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի տարբեր ...ԸՍՏ ՀՀ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԻ` ԱԴՐԲԵՋԱՆԸ ՆԱԽԱՁԵՌՆԵԼ Է ՄԻՆՍԿԻ ԽՈՒՄԲԸ ՑՐԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑ
Երեւան (Երկիր) - Հայաստանը տեղեկություններ ունի, որ Ադրբեջանը փորձում է ԵԱՀԿ-ի քարտուղարության միջոցով իրականացնել Մինսկի խումբը ցրելու գործընթաց: Այս մասին, ըստ «Նոյյան տապանի», մարտի 19-ին ՀՀ Ազգային ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ՄԵԿՆԵԼՈՒ Է ՄՈՍԿՎԱ
Երեւան (Երկիր) - ՀՀ նորընտիր նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանը մարտի 24-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: Այցի շրջանակներում նա հանդիպումներ կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, նորընտիր ...ՍԲ ԶԱՏԻԿԻՆ ՆԱԽՈՐԴՈՂ ՇԱԲԱԹՎԱ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՕՐԸ ԽՈՐՀՐԴԱՆՇՈՒՄ Է ՔՐԻՍՏՈՍԻ ԵՐԿՆԱՅԻՆ ԿՅԱՆՔԻ ՎԵՐՋԻՆ ՇԱԲԱԹՎԱ ԴԵՊՔԵՐԸ
Երեւան (Երկիր) - Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը` Սուրբ Զատիկը, Հայ Առաքելական եկեղեցին այս տարի կնշի մարտի 23-ին: Սբ Զատիկին նախորդող շաբաթը կոչվում է Ավագ շաբաթ: Ավագ շաբաթվա յուրաքանչյուր ...ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՊԱՐԳԵՒՆԵՐ Է ՀԱՆՁՆԵԼ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿԻ ՄԻ ԽՈՒՄԲ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ
Երեւան (Երկիր) - Մարտի 19-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն այցելել է 5-րդ պաշտպանական շրջան եւ մասնակցել մի խումբ զինծառայողների պարգեւատրման արարողությանը: Ինչպես «Նոյյան տապան»-ին հայտնեցին ԼՂՀ նախագահի ...ԱՄՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՀԱՅՏՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ԵՒ ԺՈՂՈՎՐԴԻՆ
Երեւան (Երկիր) - ԱՄՆ առաջատար հայկական կազմակերպությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում համերաշխություն են հայտնում ներկայումս քաղաքական ճգնաժամ դիմագրավող Հայաստանի պետությանը եւ ժողովրդին: ...ՄԻ ԽՈՒՄԲ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ԿԱՐԾԻՔՈՎ` ՄԵՐ ԵՐԿԻՐԸ ՉԻ ԴԻՄԱՆԱ ՆՈՐ ՑՆՑՈՒՄՆԵՐԻ
3Երեւան (Երկիր) - «Մենք ողջունում ենք հանրապետության նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի ջանքերը հասարակական երկխոսություն սկսելու ուղղությամբ եւ կոչ ենք անում նրան շարունակել ու խորացնել այդ գործընթացը` բարոյական ...ՄԱՐՏԻ 30-ԻՆ ԵՐԵՒԱՆ ԿԺԱՄԱՆԻ ԱԳՈՅԻ ԽՈՒՄԲԸ
Երեւան (Երկիր) - Մարտի 30-ից ապրիլի 1-ը այցով Հայաստանում կգտնվի Եվրախորհրդի նախարարների կոմիտեի Ագոյի խումբը` Եվրախորհրդում Շվեդիայի դեսպան Պեր Սյոգրենի գլխավորությամբ: Այս մասին «Նոյյան տապան»-ի թղթակցին ...ԳԵՈՐԳԻ ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ՄԱԿ-ՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀԵՐԹԱԿԱՆ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԵՑ»
Երեւան (Երկիր) - «ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 62-րդ նստաշրջանում քվեարկության արդյունքներով Ադրբեջանը, փաստորեն, հերթական պարտությունը կրեց, չնայած փորձում է իր ժողովրդին ապացուցել, որ դա բարոյական հաղթանակ ...ԹՈՒՐՔ ԳՐՈՂԻ` ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԳԻՐՔԸ ՀԱՎԱԿՆՈՒՄ Է ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ՄՐՑԱՆԱԿԻ
Երեւան (Երկիր) - Թուրք գրող Էլիֆ Շաֆակը «Ստամբուլի ապօրինի զավակները» վեպի համար հավակնում է Անգլիայում գրականության ասպարեզում տրվող հեղինակավոր` Orange Broadband Ptize for Fictiona պարգեւին: Վեպում ...ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆՆԵՐԸ` ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍԻՆ
Երեւան (Երկիր) - «Ցավով եմ նշում, որ Կոնգրեսն այնքան քաջություն չունեցավ, որպեսզի կարողանար թուրքական կառավարության կողմից բարձր ֆինանսավորվող լոբբինգի դեմն առնել եւ ճիշտ քայլ անել»,- Կապիտոլիումում հայտարարել ...ՀԱՅԱՍՏԱՆԻ` ԶՈՀՎԱԾ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍԻ ԸՆՏԱՆԻՔԻ ՆՊԱՍՏԻ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆՎԵԼ Է 200 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ
Երեւան (Երկիր) - Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը: «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքին համապատասխան` կառավարությունը հաստատել է Հայաստանի` զոհված ազգային ...ՀՈՒՆԳԱՐԻԱՅԻ ՇՈՊՐՈՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԲԱՑՎԵԼ ԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՆԵՐ
Երեւան (Երկիր) - Մարտի 16-ին Հունգարիայի Շոպրոն քաղաքում հանդիսավոր կերպով բացվեցին հայկական մշակույթը ներկայացնող երկու ցուցահանդես: «Հայաստանը անցյալում եւ ներկայում» խորագրով ցուցահանդեսում ներկայացված ...ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆ. «ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԿՈՐԴԵԳՐԵՆՔ ՆՈՐ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ` ՂԱՐԱԲԱՂԻ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԵՒ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ»
Երեւան (Երկիր) - ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը պատասխանել է Բեյրութում լույս տեսնող «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանի հարցերին։ - ՄԱԿ-ի բանաձեւի քվեների պատկերը, ճիշտ է, որ պատգամ ...ԱՄՆ-ՈՒՄ ԿԿԱԶՄԱԿԵՐՊՎԻ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՆԱԿԱՆ ԳԱՆՁԵՐԻ ԼՈՒՍԱՆԿԱՐՉԱԿԱՆ ՈՒՂԵՒՈՐՈՒԹՅՈՒՆ» ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Երեւան (Երկիր) - Ամերիկայի հայկական գրադարան եւ թանգարան (ՀԱԹ) կազմակերպությունը «Հայաստանի ծառատունկ» ծրագրի հետ համատեղ կազմակերպում է «Հայաստանի բնական շրջակա միջավայրը» լուսանկարների ցուցահանդես: ...ԱՄԵՐԻԿԱՀԱՅ ԳԱՂՈՒԹԸ ՀԱՆԴԵՍ Է ԳԱԼԻՍ ԱՄՆ-ՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ՈՏՆՁԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ
1Երեւան (Երկիր) - Արեւմտյան Ամերիկայի համագաղութային միացյալ մարմինը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է. «Ամերիկահայ գաղութը միահամուռ կերպով մերժում է Միացյալ Նահանգներում Ադրբեջանի դիվանագիտական ...ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ՄԻԵՒՆՈՒՅՆ ՉԷ` ԻՆՉՊԵՍ ԿԴԱՍԱՎՈՐՎԻ ԻՐԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՐԵԿԱՄԱԿԱՆ ԵՐԿՐՈՒՄ
Երեւան (Երկիր) - Ռուսաստանի համար միեւնույն չէ, թե ինչպես կդասավորվի ներքաղաքական իրադրությունը բարեկամական երկրում: Ինչպես տեղեկացնում է «Նոյյան տապանը», մարտի 20-ին հայ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ...ԳՐԻԳՈՐԻ ԿԱՐԱՍԻՆ. «ՑԱՆԿԱՑԱԾ ՔԱՅԼ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՁԵՒԱՉԱՓԻՑ ԴՈՒՐՍ ԿՎՆԱՍԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ»
Երեւան (Երկիր) - Ռուսաստանը մտահոգված է մարտի սկզբին Ղարաբաղյան հակամարտության կողմերի շփման գծում տեղ գտած իրադարձություններով: «Բարեբախտաբար, դրանք սահմանափակ բնույթ էին կրում եւ կասեցվեցին երկու կողմից»,- ...ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ. «ԻՄ ԽՆԴԻՐԸ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԿԱՅՈՒՆԱՑՈՒՄՆ Է»
1Երեւան (Երկիր) - Հայաստանում 20-օրյա արտակարգ դրության ավարտին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, մարտի 20-ին լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ որոշակի եզրակացություններ անելով, համոզմունք հայտնեց, ...ԿԱՐՄՐԱՆԵՐԿ ՀԱՎԿԻԹԸ ՀԱՐՈՒԹՅԱՆ ԵՒ ՀԱՎԻՏԵՆԱԿԱՆ ԿՅԱՆՔԻ ԽՈՐՀՐԴԱՆԻՇՆ Է
Երեւան (Երկիր) - Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հոգեւոր սովորույթներից է Սուրբ Հարության տոնի նախօրեին ձու ներկելը եւ միմյանց կարմրաներկ հավկիթ նվիրելը: Նախաքրիստոնեական շրջանում ձուն եղել է բնության վերազարթոնքի, ...ՀՀ ԱԺ-Ն ՎԱՎԵՐԱՑՐԵՑ ԵՐԿՈՒ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱ
Երեւան (Երկիր) - ՀՀ Ազգային Ժողովը մարտի 20-ին վավերացրեց 2005թ. մայիսի 16-ին Վարշավայում ստորագրված` «Մարդկանց շահագործման (թրաֆիկինգի) դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան, որով Հայաստանը ...39 ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆ ԿՈՉ ԵՆ ԱՆՈՒՄ` ԱՎԵԼԱՑՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԵԼԻՔ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՒ ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ՌԱԶՄԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ
Երեւան (Երկիր) - ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի 39 անդամներ այս շաբաթ, կոնգրեսականներ Ֆրենկ Փալոնեի եւ Ջո Նոլենբերգի նախաձեռնությամբ, նամակ են հղել Միացյալ Նահանգների արտաքին հատկացումների պետական ...ՄԱՐԿ ՀԵՆԻՍ. «ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՐԱՆԱԼՈՒ ԱՌՈՒՄՈՎ ԱԿՆՀԱՅՏ ՆՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՒ ՍՈՒԴԱՆԻ ՌԵԺԻՄՆԵՐԻ ՄԻՋԵՒ»
Երեւան (Երկիր) - Թուրքիայի եւ Սուդանի միջեւ անընդհատ զարգացող համագործակցությունն ակամայից ապացուցում է անցյալի եւ ներկայի երկու ցեղասպանությունների միջեւ կապը: Ինչպես ԱՄՆ Կոնգրեսում հայտարարել է Ցեղասպանությունների ...
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ՇԱՀԱՐԿՈՂՆ ԱՅՆ ՄԱՐԴԿԱՆՑԻՑ Է, ՈՎՔԵՐ ԱՆՉԱՓ ՈՒՐԱԽԱՑԵԼ ԷԻՆ ԱՅԴ ՕՐԸ»

ԸՍՏ ՍԱՅԱԹ ՇԻՐԻՆՅԱՆԻ` ԺՈՂՈՎՐԴԻ ՎՐԱ ԿՐԱԿԵԼՈՒ ԿԱԴՐԵՐԸ ԿՈՊԻՏ ՄՈՆՏԱԺԻ ԱՐԴՅՈՒՆՔ ԵՆ

ՎՏԱՆԳԱՎՈՐ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ, ՈՐՆ ԱՐՄԱՏԱՎՈՐՎՈՒՄ Է ՄԵՐ ԺՈՂՈՎՐԴԻ ՄԵՋ

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԲԱՑԱՌՈՒՄ Է ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՍՑԵՆԱՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ՀՅ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՄԱՐՄՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ԱՅՍՕՐ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ԱԺ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ

ԸՍՏ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ` ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՉՇՆՈՐՀԱՎՈՐԵԼԸ ԹԵՐԵՒՍ ԿԱՊՎԱԾ Է ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՀԵՏ

ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆ. «ԵԹԵ ԸՆԴՈՒՆՎԵՆ ՄԵՐ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ, ՄԵՆՔ ԼԻԱՐԺԵՔՈՐԵՆ ՊԱՏՐԱՍՏ ԵՆՔ ԱՎԵԼԻ ԽՈՐՔԱՅԻՆ ՈՒ ԱՎԵԼԻ ՍԵՐՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՁԵՒԱՉԱՓԵՐ ՃՇՏԵԼ»

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԵՍ ԻՄ ԽՂՃԻ ՀԵՏ ՀԱՄԵՐԱՇԽ ԵՄ, ԲԱՅՑ ԻՄ ԽԻՂՃԸ ՀԱՆԳԻՍՏ ՉԷ»

ՄԻ ԽՈՒՄԲ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ԿԱՐԾԻՔՈՎ` ՄԵՐ ԵՐԿԻՐԸ ՉԻ ԴԻՄԱՆԱ ՆՈՐ ՑՆՑՈՒՄՆԵՐԻ

- 1750 Կ. Պոլսի Երուսաղեմի պատրիարք Մինաս Արքեպիսկոպոսի կողմից տպագրվեց «Նարեկ»-ի ամբողջական առաջին տպագրողթյունը:
- 1857 Ծնվեց հայ գուսանական երգարվեստի սկզբնավորողներից, երգահան գուսան Շերամը (Գրիգոր Տալյան):
- 1860 Ախալցխայում ծնվեց հայ անվանի նկարիչ, թարգմանիչ և արվեստի տեսաբան Վարդգես Սուրենյանցը:
- 1876 Ծնվեց հայ լեզվաբան, բանաստեղծ Հրաչյա Աճառյանը: (Վախճ. 1953թ.-ին):
- 1887 Քութայիսում ծնվեց խորհրդային ականավոր գիտնական Հովսեփ Օրբելին: (Վախճ. 1961թ.-ին):
- 1920 Ադրբեջանի զորքերը հարձակվեցին Ղարաբաղի վրա:
- 1972 Հայկական ԽՍՀ նախարարների խորհրդին առընթեր Հայկական հեռագրական գործակալությունը վերակազմվեց պետական ինֆորմացիոն գործակալության՝ Արմենպրեսի:
- Ո՞վ ով է Հայկական քաղաքական կյանքում
- 38th World Chess Olympiad
- Հայաստանը Արարչագործության Բննօրրան
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

