
ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑԻՆ
Երեւան (Երկիր) - ՀՀ նորընտիր նախագահ, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը մարտի 19-ին ընդունել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ, պետքարտուղար Գրիգորի Կարասինին: Նա Սերժ Սարգսյանին է փոխանցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ նորընտիր նախագահ Դմիտրի Մեդվեդեւի ջերմ ողջույնները եւ նշել, որ Մոսկվայում նախապատրաստվում են ՀՀ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի` առաջիկա օրերին կայանալիք այցին Ռուսաստանի Դաշնություն եւ մեծ կարեւորություն են տալիս երկու երկրների միջեւ հարաբերությունների առավել սերտացմանը, համագործակցության հետագա ընդլայնմանն ու զարգացմանը:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի հետընտրական գործընթացներին ու ներքաղաքական իրավիճակին: ՀՀ նորընտիր նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանի իշխանությունների համար պետության կայունությունն ու ժողովրդի անվտանգության ապահովումը վեր են ցանկացած այլ շահերից եւ, նրա հավաստմամբ, հետագա գործողությունները եւս բխելու են միմիայն այդ ելակետից ու երկրում օրենքի գերակայությունից:
Սերժ Սարգսյանը կարեւորել է նաեւ հասարակության համախմբվածության, երկրում հանդուրժողականության ու երկխոսության մթնոլորտի ստեղծումը` վերստին շեշտելով երկխոսության պատրաստակամությունը բոլոր նրանց հետ, ովքեր եւս պատրաստ են այդ քայլին եւ ում, իրապես, մտահոգում են մեր երկրի ապագան ու մեր ժողովրդի ճակատագիրը:
Քննարկում
Alexan գրել է:
ՀՀ բոլոր այն քաղաքացիները, ովքեր ցանկանում են իրենց բողոքն արտահայտել մարտի 1-ի առավոտյան և երեկոյան իշխանությունների կողմից կազմակերպած բռնությունների և սպանությունների, նախընտրական շրջանում սկսված և մինչ օրս շարունակվող քաղաքական հետապնդումների, ձերբակալությունների և դատավարությունների նկատմամբ, և սգում են մարտի 1-ի իրադարձությունների զոհ դարձած բոլոր անձանց հիշատակը հրավիրվում են մասնակցելու Լուռ Բողոքի Շարք ակցիային
Մարտի 21-ին, ուրբաթ օրը, ժամը 17:00-19:00 կազմվում է բողոքի շարք, որը ձգվելու է Ազատության հրապարակից մինչև Ա.Մյասնիկյանի արձանը` ըստ հետևյալ սխեմայի. Ազատության հրապարակՀյուսիսային պողոտա-->Աբովյան փողոց (Մարկո Պոլոյի և Սիլ Պլազայի դիմացով)-->Հանրապետության հրապարակ (Արտ.գործ. նախարարության և Մարիոթ-Արմենիա հյուրանոցի դիմացով)-->Վազգեն Սարգսյան փողոց (Դատախազության հակառակ մայթով)-->Իտալիայի փողոց (այգիների միջնամասում գտնվող մայթով` ըստ կցված քարտեզի) (տես քարտեզը):
Խնդրվում է խստորեն հետևել հետևյալ կանոններին.
· Մասնակիցները կանգնում են միմիայն ոչ երթևեկելի մասերում` մայթերին, հրապարակների ոչ երթևեկելի հատվածներում, որպեսզի չխաթարվի ավտոտրանսպորտային երթևեկությունը: Մասնակիցները ինքնակազմակերպման սկզբունքով կանգնում են շարքի այն հատվածում, որտեղ կա դրա կարիքը:
· Մասնակիցները կանգնում են միմյանցից մոտավորապես 1 (մեկ) մետր հեռավորության վրա (ձեռքերի բացվածքի չափով):
· Մասնակիցները կանգնում են 1 (մեկ) շարքով` Ազատության հրապարակից մինչև Ա.Մյասնիկյանի արձանը:
o Եթե մասնակիցների թիվը գերազանցում է 1 (մեկ) շարքով կանգնելու համար բավարար մարդկանց թիվը, ապա այդ թիվը գերազանցող մասը նույն սկզբունքով կանգնում է հակառակ մայթին (Աբովյան փողոց, Վազգեն Սարգսյան փողոց, Իտալիայի փողոց), որպեսզի կուտակումներ չլինեն և այս միջոցառումը չդիտվի` որպես զանգվածային:
o Այն հատվածներում, որտեղ հակառակ մայթ չկա, խնդրվում է երկրորդ շարք չձևավորել (Ազատության հրապարակից մինչև Թումանյան փողոց, Հյուսիսային պողոտա, Հանրապետության հրապարակ):
o Կուտակումներից խուսափելու համար, խնդրվում է կանգնել շարքից բավականին հեռու և ցրված, իսկ անհրաժեշտության դեպքում փոխարինել շարքից դուրս եկած մասնակիցներին:
Բողոքի արտահայտման պարագաներ
Բողոքը արտահայտելու համար խորհուրդ է տրվում Ձեզ հետ ունենալ.
· Քաղբանտարկյալներից որևէ մեկի կամ մի քանիսի նկարները (անուն ազգանուններով) և այն տեսանելի ձևով պահել Ձեր ձեռքերում կամ փակցնել Ձեր մեջքին: Հնարավորության դեպքում տպագրեք մի քանի քաղբանտարկյալի նկարներ և փոխանցեք դրանք Ձեր հարևանությամբ գտնվող մասնակիցներին: Որոշ նկարներ կարող եք բեռնաթափել (download) http://marti21.blogspot.com վեբ-կայքից:
· Սև ժապավեն, որը կարող եք կապել Ձեր բազուկներին` ի հիշատակ մարտիմեկյան դեպքերի զոհերի:
· Մոմեր, որոնք կարող եք տեղադրել բաժակների մեջ (որպեսզի քամուց չհանգչեն)` ի հիշատակ մարտիմեկյան դեպքերի զոհերի:
· Պարզապես կրել սև հագուստ` ի հիշատակ մարտիմեկյան դեպքերի զոհերի:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Խնդրվում է ցուցաբերել խիստ կարգահություն, չգնալ որևէ սադրանքի, ուժի գործադրման վտանգի դեպքում հեռանալ շարքի վայրից (վերադառնալ վտանգը անցնելու պարագայում), ոստիկանների, անցորդների, լրագրողների և այլ անձանց հարցերին պատասխանել առանց վիրավորանքների և հանգիստ տոնով:
Հարցերի և առաջարկությունների համար կարող եք դիմել marti.qsanmek@gmail.com էլ-հասցեով:
ՄԵԾԱՐՄԱՆ ԵՐԵԿՈ` ՆՎԻՐՎԱԾ ՍՏԱՄԲՈՒԼԱՀԱՅ ԲԱՆԱՍՏԵՂԾ ԶԱՐԵՀ ԽՐԱԽՈՒՆՈՒՆ
Երեւան (Երկիր) - Մարտի 14-ին ՍԾՏՀ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչությունում տեղի է ունեցել մեծարման երեկո` նվիրված ստամբուլահայ բանաստեղծ Զարեհ Խրախունուն (Արտո Ջյումբյուշյան): Երեկոյի ընթացքում ...ՅՈՒՆԵՍԿՕ-Ի ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԸՆԴԼԱՅՆՎՈՒՄ Է
Երեւան (Երկիր) - Մարտի 20-ին ՀՀ արտգործնախարարությունում տեղի կունենա Հայաստանի կառավարության եւ ՅՈւՆԵՍԿՕ-ի միջեւ համագործակցության վերաբերյալ փաստաթղթի ստորագրման արարողությունը, տեղեկացնում է Հայաստանի ...ԱՔՍԱ ԲԱՆԿԻՑ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄԵԼ Է 12 ՀԱԶԱՐ ՄԱՐԴ
1Երեւան (Երկիր) - ԱՔՍԱ-ի փոխհատուցման գրասենյակը ստացել է ֆրանսիական «Աքսա» բանկում ապահովագրական պոլիսներ, ավանդներ, բանկային արկղեր ունեցած եւ Հայոց ցեղասպանության տարիներին զոհված անձանց իրավահաջորդների ...ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԳՈՀ Է ԼՂ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ ԱՐԵՒՄՏՅԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ
Երեւան (Երկիր) - Ռուսաստանը արդիական է համարում «Մոսկվայի հետ Երեւանի դաշնակցային գործընկերության հետագա ամրապնդումը»: Ինչպես հաղորդում է Հայաստանի հանրային ռադիոն, վկայակոչելով «Մեդիամաքս» գործակալությունը, ...ՀՅ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՄԱՐՄՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
3Երեւան (Երկիր) - ՀՅ Դաշնակցության Հայաստանի Գերագույն Մարմինը հանդեսէ եկել հայտարարությամբ առկա քաղաքական իրավիճակի վերաբերյալ: Հայտարարության տեքստը բերվում է ստորեւ: Նախագահական ընտրություններն ակնառու ...ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑԱՆԱԿԱԲԱԽՇՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՄԱՅԻՍԻ 26-ԻՆ
Երեւան (Երկիր) - «Ռոբեր Պողոսյան եւ որդիներ» (Ֆրանսիա) hիմնադրամի կողմից հովանավորվող` «Հայաստան» համահայկական հիմնադրամի ՀՀ նախագահի ամենամյա մրցանակաբաշխությունը տեղի կունենա մայիսի 26-ին: Հիմնադրամի ...ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳՈՀԱՑՈՒՑԻՉ ԵՆ
Երեւան (Երկիր) - ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մարտի 19-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ, պետքարտուղար Գրիգորի Կարասինին: Ինչպես տեղեկացնում են ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից, ...ՔԱՂԱՔԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ ԱՐԴԵՆ ԱՄՓՈՓՎԱԾ ԵՆ
Երեւան (Երկիր) - Դպրոցական օլիմպիադայի Երեւանի արդյունքներն արդեն հայտնի են: Տասնչորս առարկայական օլիմպիադաներին մասնակցել է 1740 աշակերտ` տարբեր հանրակրթական դպրոցներից եւ հոսքային վարժարաններից: Նրանցից ...«ՎԵՐՋ ԴՆԵՆՔ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՂԹԱՅԻՆ» ԱԿՑԻԱՅԻ ԱԿՏԻՎԻՍՏՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆՆԵՐԻ ՀԵՏ
Երեւան (Երկիր) - «Վերջ դնենք ցեղասպանությունների շղթային» արշավի շրջանակներում` մարտի 12-14-ը, ավելի քան 100 ակտիվիստներ եւ իրավապաշտպաններ այցելել են Կապիտոլիում, որտեղ հանդիպել են 300 կոնգրեսականի եւ ...ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑԻՆ
1Երեւան (Երկիր) - ՀՀ նորընտիր նախագահ, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը մարտի 19-ին ընդունել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ, պետքարտուղար Գրիգորի Կարասինին: Նա Սերժ Սարգսյանին է փոխանցել ՌԴ նախագահ Վլադիմիր ...ՀՅԴ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅ ԴԱՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆԻ ՀԵՏ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ
Երեւան (Երկիր) - ՀՅԴ Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի Արեւմտյան թեւի գործադիր տնօրեն Էնդրյու Կզիրյանը եւ հայ համայնքի ներկայացուցիչ Մորիս Սուդջյանը մարտի 18-ին հանդիպել են կոնգրեսական Խավիեր Բեսերայի հետ ...ԿԻՊՐՈՍՈՒՄ ԿԿԱԶՄԱԿԵՐՊՎԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԺՈՂՈՎ` ՆՎԻՐՎԱԾ ԱՐՑԱԽՅԱՆ ԱԶԱՏԱՄԱՐՏԻ 20-ԱՄՅԱԿԻՆ
Երեւան (Երկիր) - Մարտի 28-ին Նիկոսիայի հայկական եկեղեցու «Ութուջյան» դահլիճում տեղի կունենա Սումգայիթի ջարդերին եւ Արցախի ազատագրական պայքարի 20-րդ տարեդարձին նվիրված քաղաքական ժողով: Ինչպես, ըստ «Նոյյան ...
ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ. «ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ՀԱՐՑԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՆ Է»
ԳՈՒՐԳԵՆ ԱՐՍԵՆՅԱՆԸ ՀԱՄՈԶՎԱԾ Է, ՈՐ ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԻՐԱԿԱՆԱՑՆԵՆ ԵԽԽՎ ԲԱՆԱՁԵՒԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
ԻՐԱՑՄԱՆ ԳՈՏԻՆԵՐԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՄԲ` ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՃԱՆԱՉՄԱՆ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼԻՈՎԻՆ ՉԻ ԿԻՐԱՌՎՈՒՄ
ԼԻԲԱՆԱՆԸ ԱՆՀԱՄԲԵՐՈՒԹՅԱՄԲ ՀԵՏԵՒՈՒՄ Է ԱՐԱԲԱԿԱՆ ԼԻԳԱՅԻ ՄԻՋՆՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ
ՀԻԼԱՐԻ ՔԼԻՆԹՈՆԸ ՀԱՂԹԱՆԱԿ Է ՏԱՐԵԼ ՎԻՐՋԻՆԻԱՅՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԱԾ ՄԻՋԱՆԿՅԱԼ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ՇԱՀԱՐԿՈՂՆ ԱՅՆ ՄԱՐԴԿԱՆՑԻՑ Է, ՈՎՔԵՐ ԱՆՉԱՓ ՈՒՐԱԽԱՑԵԼ ԷԻՆ ԱՅԴ ՕՐԸ»

ԸՍՏ ՍԱՅԱԹ ՇԻՐԻՆՅԱՆԻ` ԺՈՂՈՎՐԴԻ ՎՐԱ ԿՐԱԿԵԼՈՒ ԿԱԴՐԵՐԸ ԿՈՊԻՏ ՄՈՆՏԱԺԻ ԱՐԴՅՈՒՆՔ ԵՆ

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԲԱՑԱՌՈՒՄ Է ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՍՑԵՆԱՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ՀՅ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՄԱՐՄՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ԱՅՍՕՐ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ԱԺ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ

ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԸ ՄԻՏՈՒՄՆԱՎՈՐ ԱՆՑԵԼ Է ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԸ

ԸՍՏ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ` ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՉՇՆՈՐՀԱՎՈՐԵԼԸ ԹԵՐԵՒՍ ԿԱՊՎԱԾ Է ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՀԵՏ

ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆ. «ԵԹԵ ԸՆԴՈՒՆՎԵՆ ՄԵՐ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ, ՄԵՆՔ ԼԻԱՐԺԵՔՈՐԵՆ ՊԱՏՐԱՍՏ ԵՆՔ ԱՎԵԼԻ ԽՈՐՔԱՅԻՆ ՈՒ ԱՎԵԼԻ ՍԵՐՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՁԵՒԱՉԱՓԵՐ ՃՇՏԵԼ»

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԵՍ ԻՄ ԽՂՃԻ ՀԵՏ ՀԱՄԵՐԱՇԽ ԵՄ, ԲԱՅՑ ԻՄ ԽԻՂՃԸ ՀԱՆԳԻՍՏ ՉԷ»

ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑԻՆ

- 1913 Թուրքիայի Բաֆրա քաղաքում ծնվեց գրական-հասարակական գործիչ, բանաստեղծուհի Մառի Աթմաճյանը: Եղել է ֆրանսահայ գրողների միության նախագահը:
- 1924 Թիֆլիսում ծնվեց ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր, հայազգի կինոռեժիսոր Լև Կուլիջանովը:
- 1924 Ծնվեց հայ դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանը:
- 1959 Մահացավ խմբապետ Մուշեղ Ավետիսյանը (Սասունցի Մուշեղ):
- 1993 Միջպետական հարաբերությունների հիմնադրույթների մասին պայմանագիր ստորագրվեց Հայաստանի և Ղրղզստանի միջև:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ


Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

