
ՀՀ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ «ԲՐՅՈՒՍԵԼՅԱՆ ՖՈՐՈՒՄ-2008» ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ
Երեւան (Երկիր) - Մարտի 15-16-ը ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը մասնակցեց Բելգիայի մայրաքաղաքում մեկնարկած «Բրյուսելյան ֆորում-2008» համաժողովին:
Համաժողովի շրջանակներում նախարար Օսկանյանը եւ Վրաստանի վերաինտեգրման հարցերով պետական նախարար Թեմուրի Յակոբաշվիլին, որպես հիմնական բանախոսներ, հանդես եկան «Արդյոք, Եվրոպա տանող ուղին տարածվո՞ւմ է դեպի Կովկաս» խորագրով քննարկմանը, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից:
Իր խոսքում նախարար Օսկանյանը անդրադարձավ Հայաստանում կայացած ընտրություններին եւ դրանց հաջորդած իրադարձություններին, որոնք որակեց ոչ թե որպես հետընթաց ժողովրդավարությունից, այլ` ժամանակավոր շեղում: Վերլուծելով ընտրություններից հետո ստեղծված իրավիճակը` նախարարը պարզաբանեց, որ դա հետեւանքն է քաղաքական եւ սոցիալական ինստիտուտների հանդեպ հասարակության վստահության պակասի: Խոսելով Հայաստան-Եվրոպա հարաբերությունների եւ դրանց հեռանկարների մասին` նախարարը առաջարկեց, որ մոտ ապագայում այդ համագործակցության առանցքային ոլորտները լինեն կրթությունը եւ ԶԼՄ-ները:
Եզրափակելով ելույթը` նախարար Օսկանյանը ընդգծեց, որ Հայաստանը այսօր առավել քան երբեւէ Եվրոպայի կարիքն ունի` միասին աշխատելու ժողովրդավարությունը խորացնելու համար:
Նախարար Օսկանյանը հանդիպեց նաեւ ԵՄ ընդհանուր արտաքին եւ անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Խավիեր Սոլանայի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանում հետընտրական իրավիճակը, եւ ստեղծված իրադրությունից արագ դուրս գալու ուղիները:
Ստորեւ ներկայացնում ենք ԱԳ նախարար Վ.Օսկանյանի ելույթը:
Արդյոք Եվրոպա տանող ուղին տարածվում է դեպի Կովկաս:
Իմ պատասխանը կլիներ նույնը, եթե անգամ չլիներ վերջին շաբաթների հետընտրական ճգնաժամը: Փաստորեն, հետընտրական իրավիճակը պարզապես շեշտադրումներ է ավելացնում իմ պատասխանի մեջ:
Մի կողմից` կարելի է մտածել, որ այս հարցադրումը կատարված է եւ պատասխանը տրված: Այդպես չէ՞: Ահավասիկ այստեղ ենք եւ կիսում ենք պատմություն, արժեքներ եւ քաղաքակրթություն, մենք կիսում ենք նաեւ ինտեգրացված, փոխկապակցված եւ փոխադարձ կախված եվրոպական քաղաքական եւ տնտեսական համայնքի նպատակները:
Մյուս կողմից` քանի դեռ Կովկասն մի այնպիսի վայր է, որը կառչած է հին սահմանումներին, հին ճանապարհներին եւ հին լուծումներին, կարծում եմ` ազնիվ կլինի անընդհատ կրկնել հարցը, որպեսզի բոլոր հարցադրում անողները եւ բոլոր պատասխանողները ստիպված լինեն պարբերաբար նայել հայելու մեջ :
Բազմիցս ասել եմ. Եվրոպան ունեցել է կրոնական, աշխարհագրական եւ մշակութային սահմաններ: Այսօր դրա սահմանները բնորոշվում են արժեքներով: Եվրոպան, իր սահմանումով, քաղաքական է: Եվրոպան համարում է, որ իր ազգային ձգտումներն ամբողջացվել են, որ իր ինստիտուտները գործուն են եւ պատրաստակամ: Եվրոպան դադարում է հարց տալուց թե որտեղ են գնում իր ճանապարհները միայն այն ժամանակ, երբ ժողովրդավարությանն ու ավտորիտարիզմին, օրենքի գերակայությանը, արժեքներին եւ համակարգերին առնչվող հարցադրումներ են առաջ գալիս:
Եվրոպան համարում է, որ կամավոր զիջել է որոշ սուվերեն քաղաքական եւ տնտեսական իրավունքներ, որպեսզի ստեղծի կառույցներ, որոնք կամրացնեն եւ կմիավորեն քաղաքական եւ տնտեսական առավելությունները եւ կչեզոքացնեն պատերազմների վտանգն ու վնասները:
Մենք, մյուս կողմից, մեր տարածաշրջանում, դեռեւս ապրում ենք պատերազմի սպառնալիքով, պատերազմի որոշ վնասներով եւ անգամ մեր հասարակությունների ներսում զգայուն ենք այն հարցերում, որոնք վերաբերում են մեր նոր ձեռք բերված իրավունքներին: Փաստորեն, կասկածներն ու մտավախություններն այնքան մեծ են, որ մեր հասարակությունների քաղաքական եւ սոցիալական ինստիտուտները դեռեւս ճիշտ չեն գործում:
Երեկ Վրաստանը, այսօր Հայաստանը. գործուն ինստիտուտների բացակայության փայլուն օրինակներ են: Արդյոք այս ամենը ժողովրդավարությունից եւ եվրոպական ուղուց շեղում է: Ոչ: Գործընթացի մեջ եղել են ցնցում, խնդիրներ, ծայրահեղություններ, մոլորություններ: Եվ ընդունեք որպես նախազգուշացում. կլինեն նորերը:
Հետխորհրդային ժամանակաշրջանում, հետխորհրդային տարածքում, ամբողջությամբ վստահել ինստիտուտներին դա է շեղումը: Այս ինստիտուտների գործունեությունն առայժմ չենք կարող ամբողջությամբ մաքրել հին մտայնություններից եւ գործելաոճից: Ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի դա իրականություն դառնա այն մարդկանց կողմից, ովքեր ղեկավարում են այդ ինստիտուտները եւ դեռ ավելին, ավելի երկար ժամանակ է անհրաժեշտ արդյունք ամրագրելու համար նրանց շրջանում, ովքեր ազդվել են այդ նույն ինստիտուտների գործունեության հետեւանքով:
Այլ խոսքերով, ինչպես մեր հետընտրական գործընթացները, Վրաստանի հետընտրական գործընթացները, վստահ եմ նաեւ Ադրբեջանի գալիք գործընթացները, ցույց են տալիս, որ հասարակության վստահության բացակայությունն այդ ինստիտուտների նկատմամբ այնքան մեծ է, որ նրանք հավատում են, որ փոփոխությունները պետք է գան փողոցից:
Արդյո՞ք սա դեպի Եվրոպա տանող ուղի է: Հավատում եմ, որ այո:
Մեր ընտրություններին առնչվող իրադարձությունները դրա լավագույն օրինակն են: Բոլորը նշեցին, որ առաջընթաց կար այդ ընտրություններում: Ոչ մեկը չէր ակնկալում իդեալական ընտրություններ, միայն` ավելի լավը: Մենք արեցինք ավելի լավը: Բայց որովհետեւ վստահության մակարդակն այնքան ցածր էր եւ սպասումներն այնքան բարձր, իսկ կարիքներն այնքան հրատապ, որ ավելի լավը դեռ բավականին լավը չէր: Նրանք փողոց դուրս եկան մտածելով, որ շարունակական քաղաքական հեղափոխություն նշանակում է քաղաքական առաջընթաց:
Մենք գիտենք, որ դա այդպես չէ: Մենք արդեն ունեցել ենք մեր քաղաքական եւ տնտեսական հեղափոխությունները մեր տարածաշրջանում: Ինչ չենք ունեցել` դա սոցիալականն է: Եվ մյուս տասնամյակում, դեպի Եվրոպա մեր ճանապարհին, մենք կգանք եւ կխնդրենք ձեզնից, որպեսզի աշխատեք մեզ հետ եւ մեզ օգնեք իրականացնելու սոցիալական հեղափոխություն. իրականացնելու մասշտաբային եւ խորքային փոփոխություններ հատկապես երկու ոլորտների միջոցով` զանգվածային լրատվամիջոցների եւ կրթության ասպարեզներում:
Այնպես, ինչպես Եվրոպայի ուղին դեպի Եվրոպա տեւեց մեկ դարից ավել, մերն էլ է ժամանակ պահանջելու: Բայց միասին, վստահ եմ, դա այդքան չի երկարաձգվելու:
ՔՆՆԱՐԿՎԵԼ Է 7 ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ
Երեւան (Երկիր) - Մարտի 14-ին տեղի է ունեցել ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Սիմոն Տեր-Սիմոնյանը: Հանձնաժողովը քննարկել ...ՀՈՒՆԱՍՏԱՆՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆԸ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՒ ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ
Երեւան (Երկիր) - Մարտի 13-ին Հունաստանում Հայաստանի դեսպան Վահրամ Կաժոյանը Աթենքի Ինդիանապոլիսի համալսարանում հանդես է եկել դասախոսությամբ, որի թեման էր «Հայաստանի նախագահական ընտրությունները եւ հետընտրական ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԵԽ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐԻՆ
Երեւան (Երկիր) - ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը մարտի 14-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համերբերգին եւ նրա գլխավորած պատվիրակությանը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարության ...ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԵՐԵՒԱՆՈՒՄ ԵԱՀԿ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ ԵՒ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ
1Երեւան (Երկիր) - ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի մարդու իրավունքների հարցերով դեպարտամենտի ներկայացուցիչների` Հայաստան ժամանելու կապակցությամբ Երեւանում ԵԱՀԿ գրասենյակի ...ՄԱԿ-Ի ԱՆԴԱՄ ԵՐԿՐՆԵՐԻ ՄԵԾ ՄԱՍԸ ՉԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ
Երեւան (Երկիր) - Մարտի 14-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում քվեարկության էր դրվել Ադրբեջանի ներկայացրած մի բանաձեւ, որի նպատակն էր միջազգային աջակցություն ապահովել ԼՂ հիմնախնդրին վերաբերող ադրբեջանական մեկնաբանություններին: ...ՀՀ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ «ԲՐՅՈՒՍԵԼՅԱՆ ՖՈՐՈՒՄ-2008» ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ
Երեւան (Երկիր) - Մարտի 15-16-ը ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը մասնակցեց Բելգիայի մայրաքաղաքում մեկնարկած «Բրյուսելյան ֆորում-2008» համաժողովին: Համաժողովի շրջանակներում նախարար Օսկանյանը եւ Վրաստանի ...ԻՐԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ՎԵՐԸՆՏՐՎԵՑԻՆ ԻՐԱՆԱՀԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ ԳԵՒՈՐԳ ՎԱՐԴԱՆԸ ԵՒ ՌՈԲԵՐՏ ԲԵԳԼԱՐՅԱՆԸ
Երեւան (Երկիր) - Թեհրանի կուսակալությունը ներկայացրել է իսլամական խորհրդարանական 8-րդ նստաշրջանի ընտրություններում կրոնական փոքրամասնությունների քվեների պատկերը: Գեւորգ Վարդանը, շուրջ 14000 ընդհանուր ...ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՂՔԻՆ
Երեւան (Երկիր) - Եվրախորհրդարանը մարտի 13-ին ընդունեց արտակարգ բանաձեւ Հայաստանում նախագահի ընտրություններից հետո տիրող իրավիճակի եւ արտակարգ դրության մասին։ Այս բանաձեւով Եվրախորհրդարանը «իր մտահոգությունն ...ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ
Երեւան (Երկիր) - Մարտի 17-18-ը Թբիլիսիում տեղի կունենա տարածաշրջանային երկխոսություն Ուղղափառ եկեղեցու եւ եվրոպական ժողովուրդների կուսակցության խմբի (քրիստոնյա-դեմոկրատներ) եւ եվրոպական դեմոկրատների միջեւ: ...ՄԻՆՉԵՒ ԱՊՐԻԼԻ 10-Ը ԱՄԵՆ ԻՆՉ ՊԱՏՐԱՍՏ ԿԼԻՆԻ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ` ԱՎԱՐՏԱԿԱՆ ԵՒ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ
Երեւան (Երկիր) - Մինչեւ ապրիլի 10-ը ամեն ինչ պատրաստ կլինի կենտրոնացված` ավարտական եւ ընդունելության քննությունների կազմակերպման համար: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի հանրային ռադիոն, ՀՀ կրթության եւ ...ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԱԿՏԻՎ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ
Երեւան (Երկիր) - Ռուսաստանը ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի հետ համատեղ «պատրաստ Է շարունակել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ակտիվ միջնորդությունը», որպեսզի ավարտին հասցվի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնարար ...ԱՅՍՕՐ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ԱԺ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ
1Երեւան (Երկիր) - ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը ստորագրել է որոշում, ըստ որի` ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ` 2008 թ. մարտի 17-ին` ժամը 18:30-ին, ...ՍԱՈՒԴՅԱՆ ԱՐԱԲԻԱՆ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ Է ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Երեւան (Երկիր) - ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մարտի 15-ին ընդունել է Սաուդյան Արաբիայի Թագավորության արքայազն Ալուալիդ բին Թալալ բին Աբդուլ Ազիզ ալ Սաուդին եւ արքայադուստր Ամիրային: Ինչպես տեղեկացնում ...ՎԻԿՏՈՐ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ. «ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՃՆՇՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԼՈՒՐԵՐԸ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՉԵՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ»
2Երեւան (Երկիր) - ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամլո խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը այսօր հրավիրած ասուլիսում հայտարարեց, որ արտակարգ իրավիճակի պայմաններում որեւէ խախտում չի եղել, եւ իրենք գոհ են, որ հասարակությունը ...ԻՐԱՆՈՒՄ ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆՆԵՐԸ 163 ՏԵՂ ԵՆ ՍՏԱՆՈՒՄ 290 ՏԵՂԱՆՈՑ ՄԵՋԼԻՍՈՒՄ
Երեւան (Երկիր) - Իրանում պահպանողական ուժերը առնվազն 163 տեղ են ստանում 290 տեղանոց Մեջլիսում, որի ընտրությունները կայացել են անցած ուրբաթ օրը: Այդ մասին, ըստ Հայաստանի հանրային ռադիոյի, հաղորդել են տեղական ...ԲՈԼՈՐ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՆՑԿԱՑՎԵԼՈՒ ԵՆ ԹԵՍՏԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ
Երեւան (Երկիր) - Հիմնական դպրոցի (9-րդ դասարան) ավարտական բոլոր առարկաների քննությունները մյուս տարի անցկացվելու են նոր կարգով: Թեստերի միջոցով գիտելիքների ստուգում է լինելու ե'ւ հումանիտար, ե'ւ բնագիտական ...ԱՐՏԵՐԿՐՈՒՄ ԼՂՀ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԻՎՆ ԱՎԵԼԱՆԱԼՈՒ Է
Երեւան (Երկիր) - Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը լուրջ աշխատանք ունի կատարելու արտերկրում` ուղղված ինչպես Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, երկկողմ հարաբերությունների ...ՌԴ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐ, ԱԳ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ԳՐԻԳՈՐԻ ԿԱՐԱՍԻՆԸ ԿԱՅՑԵԼԻ ՀԱՅԱՍՏԱՆ
1Երեւան (Երկիր) - Մարտի 18-20-ը Հայաստանում է գտնվելու ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ, պետքարտուղար Գրիգորի Կարասինը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, այցի ընթացքում նախատեսվում ...«ԼԻՆՍԻ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԾՐԱԳՐԵՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿԱՎԱՐՏՎԵՆ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ
Երեւան (Երկիր) - ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, կառավարման խորհրդի նախագահ Արմեն Գեւորգյանը եւ հիմնադրամի փոխատենապետ Հարութ Սասունյանն այսօր շրջայց են կատարել հիմնադրամի ծրագրերում ընդգրկված կառույցների ...
ԲՈՒՀԱԿԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՄԵԿՆԱՐԿԵՆ ՀՈՒԼԻՍԻ 20-ԻՆ
ԸՍՏ ՍԴ ՆԱԽԱԳԱՀԻ` ՇԱՏ ԱՆԵԼԻՔՆԵՐ ԿԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԱՇԽԱՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՈՐՈՇ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԶՐԿԵԼ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅՈՒՆԻՑ
ՉԵԽԻԱՅԻ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԸ ԵՌՕՐՅԱ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ԿԺԱՄԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆ
ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍՆ ԸՆԴՈՒՆԵՑ ՉԵԽԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻՆ
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ՇԱՀԱՐԿՈՂՆ ԱՅՆ ՄԱՐԴԿԱՆՑԻՑ Է, ՈՎՔԵՐ ԱՆՉԱՓ ՈՒՐԱԽԱՑԵԼ ԷԻՆ ԱՅԴ ՕՐԸ»

ԸՍՏ ՍԱՅԱԹ ՇԻՐԻՆՅԱՆԻ` ԺՈՂՈՎՐԴԻ ՎՐԱ ԿՐԱԿԵԼՈՒ ԿԱԴՐԵՐԸ ԿՈՊԻՏ ՄՈՆՏԱԺԻ ԱՐԴՅՈՒՆՔ ԵՆ

ՀԱՅԱՍՏԱՆ Է ԺԱՄԱՆԵԼՈՒ ԵԽ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐԸ

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԲԱՑԱՌՈՒՄ Է ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՍՑԵՆԱՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ԱՅՍՕՐ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ԱԺ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ

ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԸ ՄԻՏՈՒՄՆԱՎՈՐ ԱՆՑԵԼ Է ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԸ

ԸՍՏ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ` ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՉՇՆՈՐՀԱՎՈՐԵԼԸ ԹԵՐԵՒՍ ԿԱՊՎԱԾ Է ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՀԵՏ

ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆ. «ԵԹԵ ԸՆԴՈՒՆՎԵՆ ՄԵՐ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ, ՄԵՆՔ ԼԻԱՐԺԵՔՈՐԵՆ ՊԱՏՐԱՍՏ ԵՆՔ ԱՎԵԼԻ ԽՈՐՔԱՅԻՆ ՈՒ ԱՎԵԼԻ ՍԵՐՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՁԵՒԱՉԱՓԵՐ ՃՇՏԵԼ»

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԵՍ ԻՄ ԽՂՃԻ ՀԵՏ ՀԱՄԵՐԱՇԽ ԵՄ, ԲԱՅՑ ԻՄ ԽԻՂՃԸ ՀԱՆԳԻՍՏ ՉԷ»

ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ՕՊԵՐԱՏԻՎ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ

- 1863 Սուլթանական կառավարությունը հաստատում է արևմտահայերի Ազգային սահմանադրության կրճատված տարբերակը:
- 1863 Թուրքական կառավարությունը խիստ կրճատումներով վավերացրեց 1860 թ. մայիսի 24-ի «Ազգային Սահմանադրությունը»:
- 1865 Նախիջևանի Աստապատ գյուղում ծնվեց լեզվաբան, գրականագետ, պրոֆեսոր Մանուկ Աբեղյանը: (Վախճ. 1944 թ.-ին):
- 1872 Ծնվեց կոմպոզիտոր, խմբավար, երգեհոնահար և մանկավարժ Նաթան Ամիրխանյանը (Կնյազև): Եղել է Օդեսայի օպերային թատրոնի ղեկավար, Բաքվում կազմակերպել է հայկական երգչախմբեր:
- 1898 Ռուսաստանի նախարարների կոմիտեն հատուկ որոշում կայացրեց հայկական դպրոցներին պատկանող գույքը պետական իշխանությունների տնօրինությանը հանձնելու մասին:
- 1922 Ալեքսանդրապոլում ծնվեց անվանի մեխանիկ, ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանը: Եղել է Հայաստանի ԳԱ փոխնախագահ, ԵՊՀ ռեկտոր:
- 1962 Վաղուց ի վեր այգու վերածված՝ Թիֆլիսի Խոջիվանքի գերեզմանատունը կոչվեց հայ մշակույթի գործիչների պանթեոն: Այստեղ հանգչում են հայ մշակույթի երախտավորները՝ Թումանյան, Աղայան, Մուրացան, Ջիվանի, Ախվերդյան, Օգանեզաշվիլի և ուրիշներ՝ 34 սուրբ աճյուն: Առաջինն ամփոփվեց մեծն Կոմիտասի՝ Փարիզից բերված աճյունը:
- 1963 Տեղի են ունենում Հայկական ԽՍՀ վեցերորդ գումարման Գերագույն խորհուրդի ընտրությունները:
- 1975 Նոր Նախիջևանում ծնվեց պատմաբան, արվեստաբան, գրականագետ, թարգմանիչ, Հայաստանի ԳԱ թղթակից անդամ Ալեքսանդր Ջիվելեգովը:
- State Dept.'s David Kramer Owes an Apology for Misusing "Anti-Semitism" Card Against Armenia
- Ter-Petrossian had a meeting with the neo-fascist Turkish leader Alparslan Türkes
- levon ter petrosyan : a foreign agent
- The strategic research centre makes sensational revelations
- Open Letter to John Hughes who is the "agent in chief of the supposed "information" media armenia now which is 100% financed by the CIA.
- FOR THE RESPECT OF DEMOCRACY AND SURVIVAL OF THE ARMENIAN NATION
- Պարտադրված շուրջերկրյա ճանապարհորդություն
- ՄՈՒԶԿԱՄԱՆԴ
- Ինչ արժե երջանկությունը
- Միջադեպ
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

