
ՄԱԿ-Ի ԱՆԴԱՄ ԵՐԿՐՆԵՐԻ ՄԵԾ ՄԱՍԸ ՉԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ
Երեւան (Երկիր) - Մարտի 14-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում քվեարկության էր դրվել Ադրբեջանի ներկայացրած մի բանաձեւ, որի նպատակն էր միջազգային աջակցություն ապահովել ԼՂ հիմնախնդրին վերաբերող ադրբեջանական մեկնաբանություններին:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները` ԱՄՆ-ը, Ֆրանսիան եւ Ռուսաստանը, ինչպես նաեւ Հայաստանը եւ մի քանի այլ երկրներ դեմ քվեարկեցին այդ բանաձեւի նախագծին: Մոտ 150 երկիր ձեռնպահ մնաց կամ չմասնակցեց քվեարկությանը, եւ միայն 39 երկիր աջակցեց բանաձեւին: Այդ երկրները կա'մ ՎՈւԱՄ, կա'մ էլ «Իսլամական կոնֆերանս» կազմակերպության անդամ երկրներ են:
Գնահատելով քվեարկության արդյունքները` ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ասաց. «Ես հուսով եմ, որ Ադրբեջանը հստակ գնահատական ստացավ միջազգային հանրությունից: Համանախագահների առաջնորդությամբ ՄԱԿ-ի անդամ երկրների մեծամասնությունը մերժեց միակողմանի մոտեցումը»:
Նախարար Օսկանյանը բանաձեւը բնութագրեց որպես երկերեսանի. «Մի կողմից այն փորձում է ապատեղեկացնել, քանզի ներառում է ԵԱՀԿ Մինսկի գործընթացին սատարող դրույթ: Մյուս կողմից` Ադրբեջանը ցուցադրաբար հեգնեց ԵԱՀԿ ՄԽ համանախագահների դիրքորոշումը: Համանախագահները հստակ հայտարարեցին, որ չեն սատարելու բանաձեւի նախագծին, եւ փաստորեն, դեմ քվեարկեցին»:
«Մեզ հիմա հետաքրքիր են Ադրբեջանի հաջորդ քայլերը, - ասաց նա:- Մենք ուզում ենք պարզել` արդյո՞ք այս բանաձեւի նպատակն էր կազմաքանդել բանակցային գործընթացը, թե՞ այժմ միջազգային հանրության գնահատականը ստանալուց հետո նրանք կվերադառնան բանակցությունների սեղանի շուրջ` աշխատելու փոխզիջումների վրա հիմնված կայուն կարգավորում գտնելու համար»:
Այս շաբաթվա սկզբին մամուլի ասուլիսի ընթացքում նախարար Օսկանյանը հայտարարեց, որ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը պատրաստ է հանդիպել Ադրբեջանի նախագահի հետ առաջին իսկ հնարավորության դեպքում, իհարկե, եթե նման առաջարկություն լինի համանախագահներից, եւ Ադրբեջանը տա իր համաձայնությունը: «Նման հնարավորություն կա, - ասաց նախարար Օսկանյանը:-Գնդակը Ադրբեջանի խաղադաշտում է»:
«Մերժելով Ադրբեջանի ներկայացրած բանաձեւը` միջազգային հանրությունը հաստատեց իր հավանությունը այսօր բանակցությունների սեղանին առկա փաստաթղթի վերաբերյալ, որը հաջող կերպով միաբանում է առաջին հայացքից իրարամերժ թվացող Հելսինկիի Եզրափակիչ ակտի երկու` ազգերի ազատ ինքնորոշման եւ տարածքային ամբողջականության սկզբունքները, - պարզաբանեց Հայաստանի ԱԳ նախարարը:- Այս փաստաթուղթը հայերի եւ ադրբեջանցիների համար առաջ շարժվելու ունիկալ հնարավորություն է ընձեռում: Սա հենց այն է, ինչը ԼՂ հիմնախնդիրը տարբերակում է մեր տարածաշրջանում եւ Եվրոպայում առկա մյուս բոլոր հակամարտություններից եւ այն յուրահատուկ է դարձնում ոչ միայն իրավական եւ պատմական տեսանկյունից, այլեւ բանակցային նորարար մոտեցմամբ, որի նպատակն է գտնել իրատեսական հանգուցալուծում»:
Նույն օրը, ավելի վաղ նախարար Օսկանյանը հանդիպել է ՄԽ համանախագահների հետ, որոնց հետ քննարկել է բանակցային գործընթացի վերսկսման հնարավորությունը, ՄԱԿ-ի ԳԱ բանաձեւը, ինչպես նաեւ իրավիճակը ԼՂ եւ Ադրբեջանի շփման գծում:
ՔՆՆԱՐԿՎԵԼ Է 7 ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ
Երեւան (Երկիր) - Մարտի 14-ին տեղի է ունեցել ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Սիմոն Տեր-Սիմոնյանը: Հանձնաժողովը քննարկել ...ՀՈՒՆԱՍՏԱՆՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆԸ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՒ ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ
Երեւան (Երկիր) - Մարտի 13-ին Հունաստանում Հայաստանի դեսպան Վահրամ Կաժոյանը Աթենքի Ինդիանապոլիսի համալսարանում հանդես է եկել դասախոսությամբ, որի թեման էր «Հայաստանի նախագահական ընտրությունները եւ հետընտրական ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԵԽ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐԻՆ
Երեւան (Երկիր) - ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը մարտի 14-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համերբերգին եւ նրա գլխավորած պատվիրակությանը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարության ...ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԵՐԵՒԱՆՈՒՄ ԵԱՀԿ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ ԵՒ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ
1Երեւան (Երկիր) - ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի մարդու իրավունքների հարցերով դեպարտամենտի ներկայացուցիչների` Հայաստան ժամանելու կապակցությամբ Երեւանում ԵԱՀԿ գրասենյակի ...ՄԱԿ-Ի ԱՆԴԱՄ ԵՐԿՐՆԵՐԻ ՄԵԾ ՄԱՍԸ ՉԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ
Երեւան (Երկիր) - Մարտի 14-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում քվեարկության էր դրվել Ադրբեջանի ներկայացրած մի բանաձեւ, որի նպատակն էր միջազգային աջակցություն ապահովել ԼՂ հիմնախնդրին վերաբերող ադրբեջանական մեկնաբանություններին: ...ՀՀ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ «ԲՐՅՈՒՍԵԼՅԱՆ ՖՈՐՈՒՄ-2008» ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ
Երեւան (Երկիր) - Մարտի 15-16-ը ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը մասնակցեց Բելգիայի մայրաքաղաքում մեկնարկած «Բրյուսելյան ֆորում-2008» համաժողովին: Համաժողովի շրջանակներում նախարար Օսկանյանը եւ Վրաստանի ...ԻՐԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ՎԵՐԸՆՏՐՎԵՑԻՆ ԻՐԱՆԱՀԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ ԳԵՒՈՐԳ ՎԱՐԴԱՆԸ ԵՒ ՌՈԲԵՐՏ ԲԵԳԼԱՐՅԱՆԸ
Երեւան (Երկիր) - Թեհրանի կուսակալությունը ներկայացրել է իսլամական խորհրդարանական 8-րդ նստաշրջանի ընտրություններում կրոնական փոքրամասնությունների քվեների պատկերը: Գեւորգ Վարդանը, շուրջ 14000 ընդհանուր ...ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՂՔԻՆ
Երեւան (Երկիր) - Եվրախորհրդարանը մարտի 13-ին ընդունեց արտակարգ բանաձեւ Հայաստանում նախագահի ընտրություններից հետո տիրող իրավիճակի եւ արտակարգ դրության մասին։ Այս բանաձեւով Եվրախորհրդարանը «իր մտահոգությունն ...ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ
Երեւան (Երկիր) - Մարտի 17-18-ը Թբիլիսիում տեղի կունենա տարածաշրջանային երկխոսություն Ուղղափառ եկեղեցու եւ եվրոպական ժողովուրդների կուսակցության խմբի (քրիստոնյա-դեմոկրատներ) եւ եվրոպական դեմոկրատների միջեւ: ...ՄԻՆՉԵՒ ԱՊՐԻԼԻ 10-Ը ԱՄԵՆ ԻՆՉ ՊԱՏՐԱՍՏ ԿԼԻՆԻ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ` ԱՎԱՐՏԱԿԱՆ ԵՒ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ
Երեւան (Երկիր) - Մինչեւ ապրիլի 10-ը ամեն ինչ պատրաստ կլինի կենտրոնացված` ավարտական եւ ընդունելության քննությունների կազմակերպման համար: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի հանրային ռադիոն, ՀՀ կրթության եւ ...ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԱԿՏԻՎ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ
Երեւան (Երկիր) - Ռուսաստանը ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի հետ համատեղ «պատրաստ Է շարունակել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ակտիվ միջնորդությունը», որպեսզի ավարտին հասցվի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնարար ...ԱՅՍՕՐ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ԱԺ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ
1Երեւան (Երկիր) - ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը ստորագրել է որոշում, ըստ որի` ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ` 2008 թ. մարտի 17-ին` ժամը 18:30-ին, ...ՍԱՈՒԴՅԱՆ ԱՐԱԲԻԱՆ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ Է ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Երեւան (Երկիր) - ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մարտի 15-ին ընդունել է Սաուդյան Արաբիայի Թագավորության արքայազն Ալուալիդ բին Թալալ բին Աբդուլ Ազիզ ալ Սաուդին եւ արքայադուստր Ամիրային: Ինչպես տեղեկացնում ...ՎԻԿՏՈՐ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ. «ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՃՆՇՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԼՈՒՐԵՐԸ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՉԵՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ»
2Երեւան (Երկիր) - ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամլո խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը այսօր հրավիրած ասուլիսում հայտարարեց, որ արտակարգ իրավիճակի պայմաններում որեւէ խախտում չի եղել, եւ իրենք գոհ են, որ հասարակությունը ...ԻՐԱՆՈՒՄ ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆՆԵՐԸ 163 ՏԵՂ ԵՆ ՍՏԱՆՈՒՄ 290 ՏԵՂԱՆՈՑ ՄԵՋԼԻՍՈՒՄ
Երեւան (Երկիր) - Իրանում պահպանողական ուժերը առնվազն 163 տեղ են ստանում 290 տեղանոց Մեջլիսում, որի ընտրությունները կայացել են անցած ուրբաթ օրը: Այդ մասին, ըստ Հայաստանի հանրային ռադիոյի, հաղորդել են տեղական ...ԲՈԼՈՐ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՆՑԿԱՑՎԵԼՈՒ ԵՆ ԹԵՍՏԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ
Երեւան (Երկիր) - Հիմնական դպրոցի (9-րդ դասարան) ավարտական բոլոր առարկաների քննությունները մյուս տարի անցկացվելու են նոր կարգով: Թեստերի միջոցով գիտելիքների ստուգում է լինելու ե'ւ հումանիտար, ե'ւ բնագիտական ...ԱՐՏԵՐԿՐՈՒՄ ԼՂՀ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԻՎՆ ԱՎԵԼԱՆԱԼՈՒ Է
Երեւան (Երկիր) - Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը լուրջ աշխատանք ունի կատարելու արտերկրում` ուղղված ինչպես Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, երկկողմ հարաբերությունների ...ՌԴ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐ, ԱԳ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ԳՐԻԳՈՐԻ ԿԱՐԱՍԻՆԸ ԿԱՅՑԵԼԻ ՀԱՅԱՍՏԱՆ
1Երեւան (Երկիր) - Մարտի 18-20-ը Հայաստանում է գտնվելու ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ, պետքարտուղար Գրիգորի Կարասինը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, այցի ընթացքում նախատեսվում ...«ԼԻՆՍԻ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԾՐԱԳՐԵՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿԱՎԱՐՏՎԵՆ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ
Երեւան (Երկիր) - ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, կառավարման խորհրդի նախագահ Արմեն Գեւորգյանը եւ հիմնադրամի փոխատենապետ Հարութ Սասունյանն այսօր շրջայց են կատարել հիմնադրամի ծրագրերում ընդգրկված կառույցների ...
ԸՍՏ ԲԵՌՆԱՐ ՖԱՍԻԵԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՄՈՍԿՈՎՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԿՆՇԱՆԱՎՈՐԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՈՐ ՓՈՒԼԻ ՍԿԻԶԲ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ՀԱՎԱՆՈՐԵՆ ԿՀԱՆԴԻՊԵՆ ՕԳՈՍՏՈՍԻ 1-ԻՆ
ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԾԻՔՈՎ` ՂԱՐԱԲԱՂԻ ԽՆԴՐԻ ԽԱՂԱՂ ԼՈՒԾՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՉԵՆ ՍՊԱՌՎԵԼ
ԸՍՏ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ` ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՅՑԸ ԴՐԱԿԱՆ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ ԿԱՐՈՂ Է ՎԵՐԱԾԵԼ ԿԱՅՈՒՆ ՇԱՐԺՄԱՆ
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ՇԱՀԱՐԿՈՂՆ ԱՅՆ ՄԱՐԴԿԱՆՑԻՑ Է, ՈՎՔԵՐ ԱՆՉԱՓ ՈՒՐԱԽԱՑԵԼ ԷԻՆ ԱՅԴ ՕՐԸ»

ԸՍՏ ՍԱՅԱԹ ՇԻՐԻՆՅԱՆԻ` ԺՈՂՈՎՐԴԻ ՎՐԱ ԿՐԱԿԵԼՈՒ ԿԱԴՐԵՐԸ ԿՈՊԻՏ ՄՈՆՏԱԺԻ ԱՐԴՅՈՒՆՔ ԵՆ

ՀԱՅԱՍՏԱՆ Է ԺԱՄԱՆԵԼՈՒ ԵԽ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐԸ

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԲԱՑԱՌՈՒՄ Է ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՍՑԵՆԱՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԸ ՄԻՏՈՒՄՆԱՎՈՐ ԱՆՑԵԼ Է ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԸ

ԱՅՍՕՐ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ԱԺ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ

ԸՍՏ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ` ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՉՇՆՈՐՀԱՎՈՐԵԼԸ ԹԵՐԵՒՍ ԿԱՊՎԱԾ Է ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՀԵՏ

ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆ. «ԵԹԵ ԸՆԴՈՒՆՎԵՆ ՄԵՐ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ, ՄԵՆՔ ԼԻԱՐԺԵՔՈՐԵՆ ՊԱՏՐԱՍՏ ԵՆՔ ԱՎԵԼԻ ԽՈՐՔԱՅԻՆ ՈՒ ԱՎԵԼԻ ՍԵՐՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՁԵՒԱՉԱՓԵՐ ՃՇՏԵԼ»

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԵՍ ԻՄ ԽՂՃԻ ՀԵՏ ՀԱՄԵՐԱՇԽ ԵՄ, ԲԱՅՑ ԻՄ ԽԻՂՃԸ ՀԱՆԳԻՍՏ ՉԷ»

ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ՕՊԵՐԱՏԻՎ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ

- 1863 Սուլթանական կառավարությունը հաստատում է արևմտահայերի Ազգային սահմանադրության կրճատված տարբերակը:
- 1863 Թուրքական կառավարությունը խիստ կրճատումներով վավերացրեց 1860 թ. մայիսի 24-ի «Ազգային Սահմանադրությունը»:
- 1865 Նախիջևանի Աստապատ գյուղում ծնվեց լեզվաբան, գրականագետ, պրոֆեսոր Մանուկ Աբեղյանը: (Վախճ. 1944 թ.-ին):
- 1872 Ծնվեց կոմպոզիտոր, խմբավար, երգեհոնահար և մանկավարժ Նաթան Ամիրխանյանը (Կնյազև): Եղել է Օդեսայի օպերային թատրոնի ղեկավար, Բաքվում կազմակերպել է հայկական երգչախմբեր:
- 1898 Ռուսաստանի նախարարների կոմիտեն հատուկ որոշում կայացրեց հայկական դպրոցներին պատկանող գույքը պետական իշխանությունների տնօրինությանը հանձնելու մասին:
- 1922 Ալեքսանդրապոլում ծնվեց անվանի մեխանիկ, ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանը: Եղել է Հայաստանի ԳԱ փոխնախագահ, ԵՊՀ ռեկտոր:
- 1962 Վաղուց ի վեր այգու վերածված՝ Թիֆլիսի Խոջիվանքի գերեզմանատունը կոչվեց հայ մշակույթի գործիչների պանթեոն: Այստեղ հանգչում են հայ մշակույթի երախտավորները՝ Թումանյան, Աղայան, Մուրացան, Ջիվանի, Ախվերդյան, Օգանեզաշվիլի և ուրիշներ՝ 34 սուրբ աճյուն: Առաջինն ամփոփվեց մեծն Կոմիտասի՝ Փարիզից բերված աճյունը:
- 1963 Տեղի են ունենում Հայկական ԽՍՀ վեցերորդ գումարման Գերագույն խորհուրդի ընտրությունները:
- 1975 Նոր Նախիջևանում ծնվեց պատմաբան, արվեստաբան, գրականագետ, թարգմանիչ, Հայաստանի ԳԱ թղթակից անդամ Ալեքսանդր Ջիվելեգովը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

