
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԵՐԵՒԱՆՈՒՄ ԵԱՀԿ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ ԵՒ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ
Երեւան (Երկիր) - ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի մարդու իրավունքների հարցերով դեպարտամենտի ներկայացուցիչների` Հայաստան ժամանելու կապակցությամբ Երեւանում ԵԱՀԿ գրասենյակի խնդրանքով մարտի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը հանդիպեց Երեւանում ԵԱՀԿ գրասենյակի ղեկավար դեսպան Սերգեյ Կապինոսի հետ, որին ուղեկցում էին ԵԱՀԿ/ԺՄԻԳ մարդու իրավունքների հարցերով խորհրդական Ռոբերտ Ուլը եւ ԵԱՀԿ գրասենյակի ներկայացուցիչները:
Հյուրերը նպատակ ունեին տեղեկատվություն ստանալ երկրում ընթացող հետընտրական զարգացումներում ՀՀ զինված ուժերին վերապահված դերակատարության մասին: Նախարար Հարությունյանը հայտնեց, որ համաձայն արտակարգ դրության հայտարարման մասին ՀՀ նախագահի հրամանագրի 3-րդ կետի` արտակարգ դրության ապահովումը վերապահվել է ՀՀ ոստիկանությանը եւ ՀՀ պաշտպանության նախարարությանը: Նշելով, որ արդեն 15 օր է, ինչ Երեւանում հայտարարված է արտակարգ դրություն, նա փաստեց, որ մինչ օրս խախտումներ չեն արձանագրվել: Նախարարը նկատեց, որ արտակարգ դրության պայմաններում բանակի դերակատարությունը սահմանափակվում է հատուկ նշանակության օբյեկտների պաշտպանությամբ:
Պաշտպանության նախարարը հարկ համարեց անդրադառնալ նաեւ հայ-ադրբեջանական շփման գծում իրադրության սրմանը: ԵԱՀԿ գրասենյակի ղեկավարը, մտահոգություն հայտնելով այդ կապակցությամբ, տեղեկացրեց, որ վերջին իրադարձությունների մասին ինքը, իր հերթին, հաղորդել է Վիեննա` ԵԱՀԿ-ին: Հանդիպման ընթացքում Միքայել Հարությունյանը նաեւ սպառիչ պարզաբանումներ տվեց հյուրերի բազմաբնույթ հարցերին:
Հանդիպման ավարտին դեսպան Կապինոսը ներքաղաքական զարգացումների առնչությամբ հայտնեց, որ ԵԱՀԿ-ն մինչ օրս եւ այսուհետ էլ մտադիր է ցուցաբերել հավասարակշռված մոտեցում` վկայակոչելով ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի արտգործնախարար Իլկա Կաներվայի` Հայաստանի իշխանություններին եւ ընդդիմությանը ուղղված կոչը, որով ակնկալվում է հարաբերությունները կարգավորել միմիայն քաղաքական երկխոսության ճանապարհով:
Քննարկում
o..p. գրել է:
Անհավատալի կեղծարարություն կամ իրականում ինչքան մարդ է քվեարկել հօգուտ Սերժ Սարգսյանի:
ԱՄՆ-ի Կալիֆորնիայի համալսարանի պրոֆեսոր Կոնստանտին Բալաքիրյանը հրապարակել է Հայաստանում տեղի ունեցած նախագահական ընտրություններին վերաբերող մի հոդված, որով մաթեմատիկորեն ապացուցել է, որ Սերժ Սարգսյանը փետրվարի 19-ին հավաքել է ոչ թե 862 հազար ձայն, այլ դրա կեսից էլ պակաս:
Իսկ հաշվարկը հետեւյալն է: Հեղինակը նշում է, որ ՀՀ Վիճակագրական ծառայության տվյալներով, հանրապետությունում բնակվում է 3 միլիոն 228 հազար 300 մարդ: Միաժամանակ, հեղինակը նշում է, որ այդ թիվը ուռճացված է` ընդգծելով, որ ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության 2006 թվականի տեղեկատվական բյուլետենում նշվում է, որ ՀՀ-ի բնակչությունը 2006-ին կազմել է 2 միլիոն 976 հազար 372 մարդ: Պրոֆեսորը գրում է, որ էմպիրիկ հաշվարկների համաձայն, որոնք հիմնվում են բնակչության նվազագույն թվաքանակի վրա, որն անհրաժեշտ է Հայաստանի զինված ուժերը համալրելու համար, երկրի բնակչությունը նվազագույնը կկազմեր 2 միլիոն 700 հազար մարդ: Բայց պրոֆեսորը որպես ելքային տվյալ ընդունում է, որ 2008 թվականի փետրվարին Հայաստանի բնակչության հավանական թիվը չէր կարող գերազանցել 3 միլիոն 100 հազարը: Հղում անելով բազմաթիվ աղբյուրների, այդ թվում նաեւ «CIA World Factbook» -ին, հեղինակը պնդում է, որ ներկայումս Հայաստանի սահմաններից դուրս գտնվում է մոտ 750 հազար մարդ: Դրանք այն մարդիկ են, որոնք պահպանելով ՀՀ քաղաքացիությունը, աշխատանք գտնելու կամ ուսման նպատակով գտնվում են Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Եվրոպայի երկրներում: Նշված թվերի վրա հիմնվելով` հեղինակը եզրակացնում է, որ փետրվարի 19-ին Հայաստանի տարածքում գտնվում էր տարիքային բոլոր կատեգորիաների պատկանող 2 միլիոն 350 հազար մարդ (3 միլիոն 100 000-ից հանած 750.000, ստացվում է 2 350 000): Հեղինակը նաեւ նշում է, որ մինչեւ 18 տարեկան անձանց թվի վերաբերյալ Հայաստանում պաշտոնական տվյալներ չկան: Կան տվյալներ միայն մինչեւ 15 տարեկան անձանց վերաբերյալ` 600 հազար 300: Մինչեւ 18 տարեկանների թիվը պարզելու համար պրոֆեսորը իրար է գումարել 1991-1992 թվականներին Հայաստանում ծնված երեխաների` ներկայիս 16-17 տարեկանների ընդհանուր թիվը. 1991թ.` 75 հազար, 1992-ին` 70 հազար: Այսպիսով, մինչեւ 15 տարեկանների առկա թվերն ու 1991-1992 թվականներին ծնվածների թվերը իրար գումարելով ստացվում է, որ ՀՀ-ում կա մոտ 745 հազար 300 քաղաքացի, որոնց 18 տարին դեռեւս չի լրացել եւ հետեւաբար` նրանք ընտրելու իրավունք չունեն: Այսնքն, նշված 2 միլիոն 350 հազար մարդուց մոտ 745 հազար մարդ չէր կարող մասնակցել ընտրություններին, ուստի ընտրությունների օրը իրական ընտրազանգվածը կազմում էր 1 միլիոն 605 հազար: Բացի այդ, նկատի առնելով, որ պաշտոնական տվյալներով ընտրություններին մասնակցել է ընտրողների ընդհանուր թվի 69 տոկոսը, ապա ստացվում է, որ ընտրատեղամասեր է գնացել նշված 1 միլիոն 605 հազարից միայն 1 միլիոն 123 հազար 500 ընտրող: Սակայն, ԿԸՀ-ի կողմից հրապարակված տվյալների համաձայն, ընտրություններին մասնակցել է 1 միլիոն 671 հազար 27 մարդ: Հեղինակը նշում է, որ ԿԸՀ-ի հրապարակած 1 միլիոն 671 հազար 27-ից հանելով իրական` 1 միլիոն 123 հազար 500 թիվը, ստացվում է 547 հազար 527: Հենց նշված թվերի տարբերությունը` 547 հազար 527-ը, ըստ պրոֆեսորի, Սերժ Սարգսյանի օգտին «գցված» քվեների թիվն է: Այնուհետեւ Բալաքիրյանը Սերժ Սարգսյանին պաշտոնապես տրված 862 հազար 369 քվեից հանում է «գցված» ձայների թիվը` 547 հազար 527 եւ եզրակացնում, որ հօգուտ Սերժ Սարգսյանի նշված քվեաթերթիկների թիվը կազմում է 314 հազար 842: Բալաքիրյանը նաեւ ընդգծում է, որ եթե նկատի առնվեն նաեւ այլ թեկնածուներից գողացված ձայները, ապա 314 հազար 842-ից կարելի է հանել եւս մի քանի տասնյակ հազար քվե`թեպետ դրանց ճշգրիտ թիվը գիտական մեթոդներով հնարավոր չէ որոշել: Սակայն, բոլոր դեպքերում, փաստում է հեղինակը, առաջին փուլում Սերժ Սարգսյանի հաղթանակի մասին խոսք անգամ լինել չի կարող, քանի որ նույնիսկ Լեւոն Տեր-Պետրոսյանից (պաշտոնական տվյալներով 351 հազար 222) գողացված ձայներով հանդերձ նա հազիվ է ձգում երկրորդ փուլ անցնելուն:
ՔՆՆԱՐԿՎԵԼ Է 7 ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ
Երեւան (Երկիր) - Մարտի 14-ին տեղի է ունեցել ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Սիմոն Տեր-Սիմոնյանը: Հանձնաժողովը քննարկել ...ՀՈՒՆԱՍՏԱՆՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆԸ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՒ ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ
Երեւան (Երկիր) - Մարտի 13-ին Հունաստանում Հայաստանի դեսպան Վահրամ Կաժոյանը Աթենքի Ինդիանապոլիսի համալսարանում հանդես է եկել դասախոսությամբ, որի թեման էր «Հայաստանի նախագահական ընտրությունները եւ հետընտրական ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԵԽ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐԻՆ
Երեւան (Երկիր) - ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը մարտի 14-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համերբերգին եւ նրա գլխավորած պատվիրակությանը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարության ...ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԵՐԵՒԱՆՈՒՄ ԵԱՀԿ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ ԵՒ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ
1Երեւան (Երկիր) - ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի մարդու իրավունքների հարցերով դեպարտամենտի ներկայացուցիչների` Հայաստան ժամանելու կապակցությամբ Երեւանում ԵԱՀԿ գրասենյակի ...ՄԱԿ-Ի ԱՆԴԱՄ ԵՐԿՐՆԵՐԻ ՄԵԾ ՄԱՍԸ ՉԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ
Երեւան (Երկիր) - Մարտի 14-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում քվեարկության էր դրվել Ադրբեջանի ներկայացրած մի բանաձեւ, որի նպատակն էր միջազգային աջակցություն ապահովել ԼՂ հիմնախնդրին վերաբերող ադրբեջանական մեկնաբանություններին: ...ՀՀ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ «ԲՐՅՈՒՍԵԼՅԱՆ ՖՈՐՈՒՄ-2008» ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ
Երեւան (Երկիր) - Մարտի 15-16-ը ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը մասնակցեց Բելգիայի մայրաքաղաքում մեկնարկած «Բրյուսելյան ֆորում-2008» համաժողովին: Համաժողովի շրջանակներում նախարար Օսկանյանը եւ Վրաստանի ...ԻՐԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ՎԵՐԸՆՏՐՎԵՑԻՆ ԻՐԱՆԱՀԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ ԳԵՒՈՐԳ ՎԱՐԴԱՆԸ ԵՒ ՌՈԲԵՐՏ ԲԵԳԼԱՐՅԱՆԸ
Երեւան (Երկիր) - Թեհրանի կուսակալությունը ներկայացրել է իսլամական խորհրդարանական 8-րդ նստաշրջանի ընտրություններում կրոնական փոքրամասնությունների քվեների պատկերը: Գեւորգ Վարդանը, շուրջ 14000 ընդհանուր ...ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՂՔԻՆ
Երեւան (Երկիր) - Եվրախորհրդարանը մարտի 13-ին ընդունեց արտակարգ բանաձեւ Հայաստանում նախագահի ընտրություններից հետո տիրող իրավիճակի եւ արտակարգ դրության մասին։ Այս բանաձեւով Եվրախորհրդարանը «իր մտահոգությունն ...ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ
Երեւան (Երկիր) - Մարտի 17-18-ը Թբիլիսիում տեղի կունենա տարածաշրջանային երկխոսություն Ուղղափառ եկեղեցու եւ եվրոպական ժողովուրդների կուսակցության խմբի (քրիստոնյա-դեմոկրատներ) եւ եվրոպական դեմոկրատների միջեւ: ...ՄԻՆՉԵՒ ԱՊՐԻԼԻ 10-Ը ԱՄԵՆ ԻՆՉ ՊԱՏՐԱՍՏ ԿԼԻՆԻ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ` ԱՎԱՐՏԱԿԱՆ ԵՒ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ
Երեւան (Երկիր) - Մինչեւ ապրիլի 10-ը ամեն ինչ պատրաստ կլինի կենտրոնացված` ավարտական եւ ընդունելության քննությունների կազմակերպման համար: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի հանրային ռադիոն, ՀՀ կրթության եւ ...ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԱԿՏԻՎ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ
Երեւան (Երկիր) - Ռուսաստանը ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի հետ համատեղ «պատրաստ Է շարունակել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ակտիվ միջնորդությունը», որպեսզի ավարտին հասցվի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնարար ...ԱՅՍՕՐ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ԱԺ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ
1Երեւան (Երկիր) - ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը ստորագրել է որոշում, ըստ որի` ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ` 2008 թ. մարտի 17-ին` ժամը 18:30-ին, ...ՍԱՈՒԴՅԱՆ ԱՐԱԲԻԱՆ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ Է ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Երեւան (Երկիր) - ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մարտի 15-ին ընդունել է Սաուդյան Արաբիայի Թագավորության արքայազն Ալուալիդ բին Թալալ բին Աբդուլ Ազիզ ալ Սաուդին եւ արքայադուստր Ամիրային: Ինչպես տեղեկացնում ...ՎԻԿՏՈՐ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ. «ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՃՆՇՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԼՈՒՐԵՐԸ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՉԵՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ»
2Երեւան (Երկիր) - ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամլո խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը այսօր հրավիրած ասուլիսում հայտարարեց, որ արտակարգ իրավիճակի պայմաններում որեւէ խախտում չի եղել, եւ իրենք գոհ են, որ հասարակությունը ...ԻՐԱՆՈՒՄ ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆՆԵՐԸ 163 ՏԵՂ ԵՆ ՍՏԱՆՈՒՄ 290 ՏԵՂԱՆՈՑ ՄԵՋԼԻՍՈՒՄ
Երեւան (Երկիր) - Իրանում պահպանողական ուժերը առնվազն 163 տեղ են ստանում 290 տեղանոց Մեջլիսում, որի ընտրությունները կայացել են անցած ուրբաթ օրը: Այդ մասին, ըստ Հայաստանի հանրային ռադիոյի, հաղորդել են տեղական ...ԲՈԼՈՐ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՆՑԿԱՑՎԵԼՈՒ ԵՆ ԹԵՍՏԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ
Երեւան (Երկիր) - Հիմնական դպրոցի (9-րդ դասարան) ավարտական բոլոր առարկաների քննությունները մյուս տարի անցկացվելու են նոր կարգով: Թեստերի միջոցով գիտելիքների ստուգում է լինելու ե'ւ հումանիտար, ե'ւ բնագիտական ...ԱՐՏԵՐԿՐՈՒՄ ԼՂՀ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԻՎՆ ԱՎԵԼԱՆԱԼՈՒ Է
Երեւան (Երկիր) - Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը լուրջ աշխատանք ունի կատարելու արտերկրում` ուղղված ինչպես Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, երկկողմ հարաբերությունների ...ՌԴ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐ, ԱԳ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ԳՐԻԳՈՐԻ ԿԱՐԱՍԻՆԸ ԿԱՅՑԵԼԻ ՀԱՅԱՍՏԱՆ
1Երեւան (Երկիր) - Մարտի 18-20-ը Հայաստանում է գտնվելու ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ, պետքարտուղար Գրիգորի Կարասինը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, այցի ընթացքում նախատեսվում ...«ԼԻՆՍԻ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԾՐԱԳՐԵՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿԱՎԱՐՏՎԵՆ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ
Երեւան (Երկիր) - ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, կառավարման խորհրդի նախագահ Արմեն Գեւորգյանը եւ հիմնադրամի փոխատենապետ Հարութ Սասունյանն այսօր շրջայց են կատարել հիմնադրամի ծրագրերում ընդգրկված կառույցների ...
ԸՍՏ TURKISH DAILY NEWS-Ի` ԱԲԴՈՒԼԱՀ ԳՅՈՒԼԸ ԿԺԱՄԱՆԻ ԵՐԵՒԱՆ` ԴԻՏԵԼՈՒ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԽԱՂԸ
ՌԴ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՄՈԶՎԱԾ Է, ՈՐ ԼՂ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԿԱՐԳԱՎՈՐՎԻ ԲԱՑԱՌԱՊԵՍ ԽԱՂԱՂ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ
ԱԲԴՈՒԼԱՀ ԳՅՈՒԼԸ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆ ԱՅՑԵԼԵԼՈՒ ՀՐԱՎԵՐԸ
ՎԵՐԱՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՆՔ ՈՒԺԵՂ, ԱՐԴԱՐ ՀԱՅԱՍՏԱՆ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՄԵՐ ՎՃՌԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԼՂՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ՇԱՀԱՐԿՈՂՆ ԱՅՆ ՄԱՐԴԿԱՆՑԻՑ Է, ՈՎՔԵՐ ԱՆՉԱՓ ՈՒՐԱԽԱՑԵԼ ԷԻՆ ԱՅԴ ՕՐԸ»

ԸՍՏ ՍԱՅԱԹ ՇԻՐԻՆՅԱՆԻ` ԺՈՂՈՎՐԴԻ ՎՐԱ ԿՐԱԿԵԼՈՒ ԿԱԴՐԵՐԸ ԿՈՊԻՏ ՄՈՆՏԱԺԻ ԱՐԴՅՈՒՆՔ ԵՆ

ՀԱՅԱՍՏԱՆ Է ԺԱՄԱՆԵԼՈՒ ԵԽ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐԸ

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԲԱՑԱՌՈՒՄ Է ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՍՑԵՆԱՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԸ ՄԻՏՈՒՄՆԱՎՈՐ ԱՆՑԵԼ Է ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԸ

ԱՅՍՕՐ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ԱԺ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ

ԸՍՏ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ` ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՉՇՆՈՐՀԱՎՈՐԵԼԸ ԹԵՐԵՒՍ ԿԱՊՎԱԾ Է ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՀԵՏ

ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆ. «ԵԹԵ ԸՆԴՈՒՆՎԵՆ ՄԵՐ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ, ՄԵՆՔ ԼԻԱՐԺԵՔՈՐԵՆ ՊԱՏՐԱՍՏ ԵՆՔ ԱՎԵԼԻ ԽՈՐՔԱՅԻՆ ՈՒ ԱՎԵԼԻ ՍԵՐՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՁԵՒԱՉԱՓԵՐ ՃՇՏԵԼ»

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԵՍ ԻՄ ԽՂՃԻ ՀԵՏ ՀԱՄԵՐԱՇԽ ԵՄ, ԲԱՅՑ ԻՄ ԽԻՂՃԸ ՀԱՆԳԻՍՏ ՉԷ»

ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ՕՊԵՐԱՏԻՎ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ

- 1863 Սուլթանական կառավարությունը հաստատում է արևմտահայերի Ազգային սահմանադրության կրճատված տարբերակը:
- 1863 Թուրքական կառավարությունը խիստ կրճատումներով վավերացրեց 1860 թ. մայիսի 24-ի «Ազգային Սահմանադրությունը»:
- 1865 Նախիջևանի Աստապատ գյուղում ծնվեց լեզվաբան, գրականագետ, պրոֆեսոր Մանուկ Աբեղյանը: (Վախճ. 1944 թ.-ին):
- 1872 Ծնվեց կոմպոզիտոր, խմբավար, երգեհոնահար և մանկավարժ Նաթան Ամիրխանյանը (Կնյազև): Եղել է Օդեսայի օպերային թատրոնի ղեկավար, Բաքվում կազմակերպել է հայկական երգչախմբեր:
- 1898 Ռուսաստանի նախարարների կոմիտեն հատուկ որոշում կայացրեց հայկական դպրոցներին պատկանող գույքը պետական իշխանությունների տնօրինությանը հանձնելու մասին:
- 1922 Ալեքսանդրապոլում ծնվեց անվանի մեխանիկ, ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանը: Եղել է Հայաստանի ԳԱ փոխնախագահ, ԵՊՀ ռեկտոր:
- 1962 Վաղուց ի վեր այգու վերածված՝ Թիֆլիսի Խոջիվանքի գերեզմանատունը կոչվեց հայ մշակույթի գործիչների պանթեոն: Այստեղ հանգչում են հայ մշակույթի երախտավորները՝ Թումանյան, Աղայան, Մուրացան, Ջիվանի, Ախվերդյան, Օգանեզաշվիլի և ուրիշներ՝ 34 սուրբ աճյուն: Առաջինն ամփոփվեց մեծն Կոմիտասի՝ Փարիզից բերված աճյունը:
- 1963 Տեղի են ունենում Հայկական ԽՍՀ վեցերորդ գումարման Գերագույն խորհուրդի ընտրությունները:
- 1975 Նոր Նախիջևանում ծնվեց պատմաբան, արվեստաբան, գրականագետ, թարգմանիչ, Հայաստանի ԳԱ թղթակից անդամ Ալեքսանդր Ջիվելեգովը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

