
ԾԱՂԿԱԶԱՐԴ. ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՀԱՂԹԱԿԱՆ ՄՈՒՏՔԸ ԵՐԵՒՍԱՂԵՄ
Երեւան (Երկիր) - Այս տարի մարտի 16-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ծաղկազարդը, որը խորհրդանշում է Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ:
Հիսուս եկավ ավետարանելու աղքատներին, բժշկելու սրտով բեկվածներին, գերիներին ազատելու եւ կույրերին տեսողություն պարգեւելու, ինչպես մարգարեացել էր Եսային: Շատ կույրեր, դիմելով Հիսուսին, բժշկվեցին:
Հիսուսի մուտքը Երուսաղեմ ժողովուրդն ընդունել է խանդավառությամբ` ձիթենու եւ արմավենու ճյուղերը, ինչպես նաեւ իրենց զգեստները փռելով ճանապարհի վրա եւ աղաղակելով. «Օվսաննա Բարձյալին, օրհնեալ լինի նա, ով գալիս է Տիրոջ անունով. օրհնեալ լինի մեր հոր` Դավթի թագավորությունը, որ գալիս է: Խաղաղություն երկնքում եւ Փառք բարձունքներում» (Մատթ.21:9): Համաձայն եկեղեցու հայրերի ուսուցումների` Հիսուսի առջեւ հանդերձները նետելը խորհրդանշել է մեղքերի ծածկույթից ազատվելը, որպեսզի Տերը մաքրեր այդ մեղքերը: Ոստեր եւ ճյուղեր ընծայելը խորհրդանշել է առանձնակի պատիվներ եւ հանդիսավորություն: Ձիթենին համարվել է իմաստության, խաղաղության, հաղթանակի եւ փառքի խորհրդանշան: Ձիթենու եւ արմավենու ճյուղերի ընծայումը Քրիստոսին, Ով մեռյալ Ղազարոսին հարություն տվեց, խորհրդանշում է մահվան հանդեպ հաղթանակը:
Ծաղկազարդի նախօրեին` շաբաթ օրը, կատարվում է Ծաղկազարդի նախատոնակը, բացվում է խորանի վարագույրը, իսկ հաջորդ օրը ժամերգությունից հետո մատուցվում է Ս. Պատարագ: Ծաղկազարդի առավոտյան եկեղեցում օրհնվում են ձիթենու կամ ուռենու ոստերը եւ բաժանվում ժողովրդին: Ուռենու ոստերը, որոնք անպտուղ են, խորհրդանշում են հեթանոսներին, որոնք անպտուղ էին եւ պտղաբերեցին միայն Քրիստոսին ընծայվելուց հետո: Ոստերի փափկությունը դարձյալ խորհրդանշում է Քրիստոսին հետեւողների խոնարհությունը: Ուռենու ճյուղերը մեր ընծաներն են Տիրոջը, ինչպես Ծննդյան օրը մոգերի բերած ընծաները: Հիսուս Քրիստոսին ճանաչում ենք որպես Թագավոր` հաղթական պսակը գլխին, անեծքը վերացնող եւ կենդանություն պարգեւող:
Ծաղկազարդի օրը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի բարձր տնօրինությամբ հռչակված է որպես մանուկների օրհնության օր` նկատի ունենալով այն հանգամանքը, որ Տիրոջ` Երուսաղեմի տաճար մտնելու ժամանակ մանուկներն աղաղակում էին` ասելով. «Օրհնությո~ւն Դավթի որդուն» (Մատթ. 21:15): Այդ օրը եկեղեցիներում մանուկների օրհնության կարգ է կատարվում:
Տոնի կապակցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` ժամը 9:00-ին, բաց խորանի առջեւ Հայորդյաց տների ջանքերով կազմակերպվելու է կավճանկարի մրցույթ, իսկ առավոտյան ժամերգության ավարտին Մայր տաճարի առջեւ տեղի կունենա անդաստանի արարողություն եւ մանուկների օրհնություն:
Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում` ժամը 13:15-ին կկատարվի մանուկների օրհնություն, ապա Հայորդյաց տների ջանքերով կկազմակերպվի կավճանկարի մրցույթ եւ մրցանակաբաշխություն:
Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ տոնական Ս. Պատարագ կմատուցվի, որից հետո Նավասարդ սրբազանը մանուկների օրհնության կարգ կկատարի:
ԱՄՆ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐԸ ՎՍՏԱՀ ՉԷ, ՈՐ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՄՈՏ ԱՊԱԳԱՅՈՒՄ ԿԿԱՐԳԱՎՈՐՎԻ
4Երեւան (Երկիր) - ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը վստահ չէ, որ մոտ ապագայում կհաջողվի կարգավորել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Ինչպես հաղորդում է «Նոյյան տապանը», վկայակոչելով «Թրենդ» գործակալությունը, ...ՆԱՏՕ-Ն ԴԵՄ Է ԱԲԽԱԶԻԱՅԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆԸ
Երեւան (Երկիր) - ՆԱՏՕ-ն պաշտպանում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը: Ինչպես հաղորդում է «Նոյյան տապանը», վկայակոչելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ջեյմս ...ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԵԽ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐԻՆ
1Երեւան (Երկիր) - ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը մարտի 13-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար պարոն Թոմաս Համերբերգի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ՇԱՀԱՐԿՈՂՆ ԱՅՆ ՄԱՐԴԿԱՆՑԻՑ Է, ՈՎՔԵՐ ԱՆՉԱՓ ՈՒՐԱԽԱՑԵԼ ԷԻՆ ԱՅԴ ՕՐԸ»
15Երեւան (Երկիր) - «Ընտրարշավի ընթացքում հոկտեմբերի 27-ի ողբերգությունը, իրոք, շահարկվել է եւ շահարկվել է վարպետությամբ»,- մարտի 13-ին, Հայաստանի Հանրային հեռուստատեսության եթերում պատասխանելով քաղաքացիների ...ԴԻՆՔԻ ԸՆՏԱՆԻՔԸ ԴԻՄԵԼՈՒ Է ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
1Երեւան (Երկիր) - Հրանտ Դինքի ընտանիքը որոշել է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, քանի որ, հակառակ ոստիկանության գործակալ Էրխան Հայալի ցուցմունքներին, որ Հրանտ Դինքի նկատմամբ մահափորձի մասին ...ԸՍՏ ՎԻԿՏՈՐ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ` ԻՐԱՎԱՊԱՀ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԱԶԱՏ ԼԻՆԵՆ ՑԱՆԿԱՑԱԾ ՃՆՇՈՒՄՆԵՐԻՑ
2Երեւան (Երկիր) - «Իրավապահ մարմիններն իրենց գործողություններում պետք է առաջնորդվեն օրենքի պահանջներով եւ ազատ լինեն ցանկացած ճնշումներից, այդ թվում` արտաքին»,- մարտի 13-ին ասել է ՀՀ նախագահի մամուլի քարտուղար ...ԸՍՏ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ` ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՉՇՆՈՐՀԱՎՈՐԵԼԸ ԹԵՐԵՒՍ ԿԱՊՎԱԾ Է ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՀԵՏ
5Երեւան (Երկիր) - «Ինչո՞ւ ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը Ձեզ չի շնորհավորում»,- ինտերնետային հարցազրույցի շրջանակներում ՀՀ քաղաքացիներից մեկի տված հարցին ի պատասխան` ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հակադարձեց, որ ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԲԱՑԱՌՈՒՄ Է ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՍՑԵՆԱՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
2Երեւան (Երկիր) - «Քոչարյանը եւ ես այնքան ազնվություն ունենք, որ եթե այդպիսի սցենար լիներ, դրա մասին կասեինք ընտրություններից առաջ, ինչպես արեցին Պուտինն ու Մեդվեդեւը»,- հեռուստատեսային հարցազրույցում ...ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆ. «ԵԹԵ ԸՆԴՈՒՆՎԵՆ ՄԵՐ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ, ՄԵՆՔ ԼԻԱՐԺԵՔՈՐԵՆ ՊԱՏՐԱՍՏ ԵՆՔ ԱՎԵԼԻ ԽՈՐՔԱՅԻՆ ՈՒ ԱՎԵԼԻ ՍԵՐՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՁԵՒԱՉԱՓԵՐ ՃՇՏԵԼ»
5Երեւան (Երկիր) - ՀՀ նորընտիր նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանը, մարտի 13-ի հեռուստաեթերում պատասխանելով հանրության հարցերին, նշել էր, որ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը եւս մաս է կազմելու ապրիլի 9-ից հետո ...ՄԱԿ-Ը ՔՆՆԱՐԿԵԼՈՒ Է ԼՂ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Երեւան (Երկիր) - Մարտի 14-ին ՄԱԿ-ը քննարկելու Է Ղարաբաղյան հակամարտության շուրջ ստեղծված իրադրությունը: Ադրբեջանը բանաձեւի նախագիծ Է ներկայացրել Գլխավոր ասամբլեային, որում խնդրում Է հավաստել իր տարածքային ...ՅՈՒՐԻ ՄԵՐԶԼՅԱԿՈՎ. «ԱԴՐԲԵՋԱՆԻ` ՄԱԿ-ԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՆԱԽԱԳԻԾԸ ԽԻՍՏ ՄԻԱԿՈՂՄԱՆԻ Է»
Երեւան (Երկիր) - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները չեն պաշտպանում Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային ներկայացված բանաձեւի նախագիծը: «Ներկայացված նախագիծը չի արժանանա մեր աջակցությանը: Այս հարցում ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԵՍ ԻՄ ԽՂՃԻ ՀԵՏ ՀԱՄԵՐԱՇԽ ԵՄ, ԲԱՅՑ ԻՄ ԽԻՂՃԸ ՀԱՆԳԻՍՏ ՉԷ»
3Երեւան (Երկիր) - «Ես իմ խղճի հետ համերաշխ եմ, բայց իմ խիղճը հանգիստ չէ, որովհետեւ երկրում դրությունը լարված է, որովհետեւ շատ-շատ մարդիկ` անկախ իրենց կամքից, հակադրված են իրար, որովհետեւ դրա պատճառը զուտ ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՄԵՆՔ ԵՐԲԵՔ ԲԱՆԱԿԸ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՉԵՆՔ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ»
1Երեւան (Երկիր) - «Մենք երբեք բանակը քաղաքականության մեջ չենք օգտագործել»,- մարտի 13-ին հայտարարեց ՀՀ վարչապետ, նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը` Հանրային հեռուսատատեսությամբ պատասխանելով քաղաքացիների հարցերին: ...ԾԱՂԿԱԶԱՐԴ. ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՀԱՂԹԱԿԱՆ ՄՈՒՏՔԸ ԵՐԵՒՍԱՂԵՄ
Երեւան (Երկիր) - Այս տարի մարտի 16-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ծաղկազարդը, որը խորհրդանշում է Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ: Հիսուս եկավ ավետարանելու աղքատներին, բժշկելու սրտով բեկվածներին, ...ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՎԱՃԱՌՔ` ՆՎԻՐՎԱԾ ԶԱՏԿԻ ՏՈՆԻՆ
Երեւան (Երկիր) - Մարտի 15-16-ը` ժ. 12:00 – 18:00-ն, «Ակվատեկ» կենտրոնում (Մյասնիկյան 40` Ջրաշխարհի հարեւանությամբ) գործելու է դիզայներ-ֆլորիստ Նաիրա Մանուկյանի` Ս. Հարության` Զատկի տոնին նվիրված ցուցահանդեսը: ...ՀՀ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԵԱՀԿ ՄԽ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԵՏ
1Երեւան (Երկիր) - Մարտի 14-ին Վիեննայում աշխատանքային այցով գտնվող ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը հանդիպեց ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, ...
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ՇԱՀԱՐԿՈՂՆ ԱՅՆ ՄԱՐԴԿԱՆՑԻՑ Է, ՈՎՔԵՐ ԱՆՉԱՓ ՈՒՐԱԽԱՑԵԼ ԷԻՆ ԱՅԴ ՕՐԸ»

ԸՍՏ ՍԱՅԱԹ ՇԻՐԻՆՅԱՆԻ` ԺՈՂՈՎՐԴԻ ՎՐԱ ԿՐԱԿԵԼՈՒ ԿԱԴՐԵՐԸ ԿՈՊԻՏ ՄՈՆՏԱԺԻ ԱՐԴՅՈՒՆՔ ԵՆ

ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԿԱՍԿԱԾԱՆՔՈՎ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆՆԵՐ ԲԵՐՄԱՆ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ 407 ՄԱՐԴ

ՀԱՅԱՍՏԱՆ Է ԺԱՄԱՆԵԼՈՒ ԵԽ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐԸ

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԲԱՑԱՌՈՒՄ Է ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՍՑԵՆԱՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԸ ՄԻՏՈՒՄՆԱՎՈՐ ԱՆՑԵԼ Է ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԸ

ԸՍՏ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ` ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՉՇՆՈՐՀԱՎՈՐԵԼԸ ԹԵՐԵՒՍ ԿԱՊՎԱԾ Է ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՀԵՏ

ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆ. «ԵԹԵ ԸՆԴՈՒՆՎԵՆ ՄԵՐ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ, ՄԵՆՔ ԼԻԱՐԺԵՔՈՐԵՆ ՊԱՏՐԱՍՏ ԵՆՔ ԱՎԵԼԻ ԽՈՐՔԱՅԻՆ ՈՒ ԱՎԵԼԻ ՍԵՐՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՁԵՒԱՉԱՓԵՐ ՃՇՏԵԼ»

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱՅԻՆ

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԵՍ ԻՄ ԽՂՃԻ ՀԵՏ ՀԱՄԵՐԱՇԽ ԵՄ, ԲԱՅՑ ԻՄ ԽԻՂՃԸ ՀԱՆԳԻՍՏ ՉԷ»

- 1884 Բաթումում ծնվեց Երևանի պետական համալսարանի անվանի դասախոսներից մեկը՝ գյուղատնտես և լեզվագետ Լևոն Թախտաջյանը:
- 1901 Խանլարի շրջանի Միրզիկ գյուղում ծնվել է Ռուսաստանի գիտությունների վաստակավոր գործիչ, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կոստանդին Հակոբյանը՝ ղազախական սպիտակագլուխ տավարի ցեղի ստեղծման համար նա արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի:
- 1914 Մոսկվայում ծնվեց թարգմանիչ և բանաստեղծ Բալասանը՝ Վրույր Բալասանյանը:
- 1918 Անդրկովկասում, գերմանա-թուրքական հարձակման պայմաններում անցկացվեցին Տրապիզոնի բանակցությունները Թուրքիայի և Անդրկովկասի սեյմի պատվիրակությունների միջև: Ջանքերը ապարդյուն անցան, քանզի մենշևիկները՝ Չխենկելու գլխավորությամբ, համաձայնեցին Թուրքերին զիջել նրանց պահանջած տարածքները:
- 1921 Ավարտվեց Լոնդոնի կոնֆերանսը: Կոնֆերանսը բավարարեց սոսկ Թուրքիայի արևելահայ նահանգներում հայերի չակերտավոր «Ազգային օջախ» ունենալու իրավունքի անորոշ ձևակերպմամբ, որը հետագայում նույնպես թուրքական կողմը մերժեց:
- 1921 Սկսվեց Կարմիր բանակի ընդհանուր հարձակումը Երևանի վրա, որն ապրիլի սկզբին ավարտվեց բանակի հաղթանակով:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

