
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԵՍ ԻՄ ԽՂՃԻ ՀԵՏ ՀԱՄԵՐԱՇԽ ԵՄ, ԲԱՅՑ ԻՄ ԽԻՂՃԸ ՀԱՆԳԻՍՏ ՉԷ»
Երեւան (Երկիր) - «Ես իմ խղճի հետ համերաշխ եմ, բայց իմ խիղճը հանգիստ չէ, որովհետեւ երկրում դրությունը լարված է, որովհետեւ շատ-շատ մարդիկ` անկախ իրենց կամքից, հակադրված են իրար, որովհետեւ դրա պատճառը զուտ միայն ընտրությունները չեն, դրա պատճառը մեր երկրում դեռեւս մնացող պրոբլեմներն են, աղքատությունն է»,- մարտի 13-ին հեռուստատեսային հարցազրույցում նշեց ՀՀ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը` պատասխանելով համացանցի միջոցով իրեն հասցեագրված հարցերին, տեղեկացնում է «Նոյյան տապանը»: «Մեր երկրում կան մարդիկ, որոնց խիղճը շատ հանգիստ է, օրինակ` Լեւոն Տեր-Պետրոսյանը մարտի 2-ի առավոտյան զանգահարում է մարդկանց եւ ասում, որ ինքը այդքան հանգիստ երբեք չէր քնել»,- ասաց նա:
Այն հարցին, թե արդյո՞ք ինքը վստահ է, որ ոստիկանների ցուցադրած զենք-զինամթերքը, իրոք, գտնվել են Ազատության հրապարակում, Ս.Սարգսյանը նշեց. «Ես անկեղծորեն հավատում եմ, որ ոստիկանությանը չհաջողվեց հայտնաբերել շատ ու շատ զենք ու զինամթերք: Ոչ միայն հավատում եմ, այլեւ ցավում եմ, որովհետեւ եթե այդ զենք-զինամթերքի մի հիմնական մասն էլ հայտնաբերվեր, միգուցե երեկոյան եւ գիշերվա ընթացքում ավելի քիչ զենքեր կկրակեին մասսայական անկարգությունների ժամանակ»:
Ս.Սարգսյանը նշեց նաեւ, որ Ազատության հրապարակում նստացույցի մասնակիցներին ցրելու հրաման կամ որոշում չի եղել: Նա հավաստիացրեց, որ որեւէ ցանկություն չկա ինչ-որ բան թաքցնել. «Մինչ այս պահը ես վստահ եմ, որ ոստիկանությունը գնացել է ոչ թե ցրելու, այլ, իրոք, ստուգելու զենք-զինամթերքի առկայությունը»: Այն, որ ոստիկանությունը չէր գնացել նստացույցը ցրելու, դեպքերին ոստիկանների անպատրաստ լինելը հանգեցրեց այն բանին, որ տասնյակ ոստիկաններ վիրավորվեցին. «Եթե գնացել էր ցրելու` ինչու առանց զենքի, առանց հատուկ հանդերձանքի, առանց սաղավարտի, վահանի, ռետինե մահակների»:
Սերժ Սարգսյանը զանգվածային անկարգությունների դեպքերի ընթացքում զոհերի իրական թվի մասին հարցին պատասխանեց, որ այդ մասին բազմիցս հայտարարվել է. զոհվել է 8 մարդ` 1-ը ոստիկանության սպա է եւ 7-ը քաղաքացիական անձինք: Նա ընդգծեց, որ անհնար է ուղղակի թաքցնել զոհին. «Ընդհանրապես քի՞չ է 8 զոհը. մեկն էլ շատ կլիներ»:
Քաղաքացիներից մեկի հարցին, թե ինչ զգաց, այցելելով անկարգությունների հետեւանքով տուժած քաղաքացիներին, Սերժ Սարգսյանը պատասխանեց` ցավ եւ դառնություն` ավելացնելով, որ նրանց հետ շփումն իր համար օգտակար էր:
«Հնարավոր համարո՞ւմ եք Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ նրա աջակիցների հետ քաղաքական երկխոսությունը եւ հասարակության բեւեռացման թուլացումը» հարցին ի պատասխան Սերժ Սարգսյանը նշեց. «Որ բեւեռացումը պետք է թուլացվի, դա միանշանակ է»: Նա հայտարարեց, որ երբեք դեմ չի եղել որեւէ երկխոսության, «բայց բոլորիս էլ պարզ է, հասկանալի է, որ երկխոսությունը միշտ հասցեական է լինում` ով ում հետ: Եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը շարունակելու է պնդել, որ ինքը 65 տոկոսով ընտրված նախագահ է, չի ընդունելու Սահմանադրական դատարանի որոշումը, ինձ էլ համարելու է բանդիտ, մոնղոլ-թաթար, ի՞նչ երկխոսության մասին կարող է խոսք լինել: Իսկ եթե մոտեցումները այլ լինեն, իմ մոտեցումներն էլ կլինեն այլ»:
Սերժ Սարգսյանը նշեց, որ, մարտի 2-ից սկսած, իշխանությունները երկխոսություն են վարում բոլոր նրանց հետ, ովքեր ուզում են իրենց հետ խոսել` «անկախ հայացքներից, ջղայնության աստիճանից, մասնագիտությունից»: Վարչապետն արդեն այդպիսի 30 հանդիպում է ունեցել, հիմնականում` մտավորականության հետ:
Մեկ այլ քաղաքացու հարցին, թե ե՞րբ է հրաժարվելու ՀՀ նախագահի պաշտոնից, Ս.Սարգսյանը հայտարարեց. «Ես հրաժարական չեմ տալու»:
Քննարկում
? գրել է:
Ռուբեն Հախվերդյան
«Կառավարությունը կրակեց ժողովրդի վրա եւ դրանով մտավ պատմության մեջ, ինձ համար անհասկանալի է` ինչպե՞ս են կառավարելու այս երկիրը: Իրականում, մեղմ ասած, ժողովուրդը չի սիրում այս կառավարությանը:
Մարտիմեկյան դեպքերը համաժողովրդական բողոքի ակցիա էին, եթե չասեմ ապստամբության սկիզբ, որը դաժանորեն ճնշվեց կառավարության կողմից: Ֆրանսիայում ուսանողական ցույցերը եւս ավարտվեցին խանութներ վառելով, թալանելով, բայց այնտեղ ոչ ոք չմեռավ, որովհետեւ քաղաքակիրթ երկրի մասին է խոսքը (մինչդեռ մեր երկիրը վստահ չեմ, որ երկիր է)... Այն ամենը, ինչ տեղի ունեցավ` ցավալի էր, այդ օրը պետք է սգո օր հայտարարել, ավելին` պետք է սգանք մեր կառավարության համար. ի վերջո` կառավարությունը մեռավ այդ օրը», - երեկ «Հայելի» ակումբում հայտարարել է երգիչ, դաշնակցական հակումներով հայտնի Ռուբեն Հախվերդյանը` շարունակելով. «...Ռոբերտն այնպես է խոսում, կարծես մի շատ հարուստ երկրի նախագահ է: Ինքը աշխարհի ամենահետամնաց երկրի նախագահն է, ավելին` ամենաաղքատ երկրի ամենահարուստ պրեզիդենտը: Մեր կառավարությունը տասնհինգ տարիների ընթացքում մեր երիտասարդների մեջ սպանեց նրանց երազանքը. նրանց բալիկները մեծ բիզնեսներ ունեն, սովորում են արտասահմաններում, մեր միջոցներով փող աշխատելն էլ այլ հարց է, թերեւս ո՞վ պետք է նրանց դատի, երբ դատողներն իրենք են...Մեր երեխաներն ապագա չունեն այստեղ: Իհարկե անձնական համակրանք ունեմ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ, համենայնդեպս նրա նախագահության առաջին հինգ տարում ինչ-որ շարժում կար: Որ ասում են հրազեն չի օգտագործվել մարտի մեկի իրողությունների ժամանակ` բացարձակ սուտ է: Ցավալի է, հեռուստացույցով նայում էի` երիտասարդ եւ «խոստումնալից» լրագրողները այդ դեպքերից հետո այնպիսի տափակ հարցեր էին տալիս մեր երկրի նախագահին, քիչ էր մնում մազերս գլխիցս պոկեի, որովհետեւ մեկը, օրինակ, չհարցրեց, թե պարոն Քոչարյան, ի՞նչ բիզնեսներ ունեք, ճի՞շտ է, արդյոք, որ տիկին Բելլան հիվանդանոցների փայատեր է, ճի՞շտ է, որ Ձեր տղայի ձեռքում է Հայաստանում բջջային հեռախոսների վաճառքի մենաշնոհը եւ այլն... Այսօր մենք ավելի շատ հավատում ենք ժողովրդի ասեկոսեներին, քան լրատվությանը: Նման հարցեր տալու փոխարեն մեղադրում էին Լեւոն Տեր-Պետրոսյանին... եւ ժողովուրդը ոչ թե դուրս էր եկել Տեր-Պետրոսյանի համար, այլ այս կառավարության, անարդար պետության դեմ: Ճիշտն ասած, չեմ հավատում` իբր 8 հոգի է զոհվել, ընկերներ ունեմ, ովքեր դեպքի վայրում են եղել եւ շատ լավ տարբերում են ավտոմատի եւ սնայպերի խփածը: Ընկերներիցս մեկն ինձ ասաց, որ սնայպերով մեկին խփեցին եւ ուղեղը թափվեց իր ոտքերի տակ... Սենց բան Լատինական Ամերիկայի դիկտատորական երկրներում կլիներ»:
«Հայոց աշխարհի» հարցին, թե կարիք չկա՞, արդյոք, որ մտավորականները հանդուրժողականության կոչ անեն, Հախվերդյանը հակադարձել է. «Մտավորական ասելով` ու՞մ եւ ի՞նչ նկատի ունեք, այդպիսի մարդիկ դեռ մնացե՞լ են...Վերջին մտավորականին, որ ճանաչում էի, Ռաֆայել Ղազարյանն էր»:
Andranik գրել է:
Ed ko usats karavarutyune vorne e?talanziakan hhchakannere vor averetsin talanetsin erkire voronk 3000 dramov arnum en axkat joxovrdin vor hetagayum norits talanen erkire?.herik e joxovdin drdek joxovurde lav el texyak e .levoni mexkov inzkan mard sohvets irene zi asum vor sori ujov dardsav naxgah hima el nuyne.VASGEN SARGSYANI nman mardu gluxe kerav hents ayd jhude.Karabaxtsiner -is inke inz e ?turki zute .herik e goxerin reklam anek.
ARABO գրել է:- Andranik
Ed ko usats karavarutyune vorne e?talanziakan hhchakannere vor averetsin talanetsin erkire voronk 3000 dramov arnum en axkat joxovrdin vor hetagayum norits talanen erkire?.herik e joxovdin drdek joxovurde lav el texyak e .levoni mexkov inzkan mard sohvets irene zi asum vor sori ujov dardsav naxgah hima el nuyne.VASGEN SARGSYANI nman mardu gluxe kerav hents ayd jhude.Karabaxtsiner -is inke inz e ?turki zute .herik e goxerin reklam anek.
ՀՀ բոլոր այն քաղաքացիները, ովքեր ցանկանում են իրենց բողոքն արտահայտել մարտի 1-ի առավոտյան և երեկոյան իշխանությունների կողմից կազմակերպած բռնությունների և սպանությունների, նախընտրական շրջանում սկսված և մինչ օրս շարունակվող քաղաքական հետապնդումների, ձերբակալությունների և դատավարությունների նկատմամբ, և սգում են մարտի 1-ի իրադարձությունների զոհ դարձած բոլոր անձանց հիշատակը հրավիրվում են մասնակցելու Լուռ Բողոքի Շարք ակցիային
Մարտի 21-ին` ուրբաթ օրը, ժամը 17:00-19:00 կազմվում է բողոքի շարք, որը ձգվելու է Ազատության հրապարակից մինչև Ա.Մյասնիկյանի արձանը` ըստ հետևյալ սխեմայի. Ազատության հրապարակՀյուսիսային պողոտաԱբովյան փողոց (Մարկո Պոլոյի և Սիլ Պլազայի դիմացով)Հանրապետության հրապարակ (Արտ.գործ. նախարարության և Մարիոթ-Արմենիա հյուրանոցի դիմացով)Վազգեն Սարգսյան փողոց (Դատախազության հակառակ մայթով)Իտալիայի փողոց (այգիների միջնամասում գտնվող մայթով:
Խնդրվում է խստորեն հետևել հետևյալ կանոններին.
Մասնակիցները կանգնում են միմիայն ոչ երթևեկելի մասերում` մայթերին, հրապարակների ոչ երթևեկելի հատվածներում, որպեսզի չխաթարվի ավտոտրանսպորտային երթևեկությունը: Մասնակիցները ինքնակազմակերպման սկզբունքով կանգնում են շարքի այն հատվածում, որտեղ կա դրա կարիքը:
Մասնակիցները կանգնում են միմյանցից մոտավորապես 1 (մեկ) մետր հեռավորության վրա (ձեռքերի բացվածքի չափով):
Մասնակիցները կանգնում են 1 (մեկ) շարքով` Ազատության հրապարակից մինչև Ա.Մյասնիկյանի արձանը:
Եթե մասնակիցների թիվը գերազանցում է 1 (մեկ) շարքով կանգնելու համար բավարար մարդկանց թիվը, ապա այդ թիվը գերազանցող մասը նույն սկզբունքով կանգնում է հակառակ մայթին (Աբովյան փողոց, Վազգեն Սարգսյան փողոց, Իտալիայի փողոց), որպեսզի կուտակումներ չլինեն և այս միջոցառումը չդիտվի` որպես զանգվածային:
Այն հատվածներում, որտեղ հակառակ մայթ չկա, խնդրվում է երկրորդ շարք չձևավորել (Ազատության հրապարակից մինչև Թումանյան փողոց, Հյուսիսային պողոտա, Հանրապետության հրապարակ):
Կուտակումներից խուսափելու համար, խնդրվում է կանգնել շարքից բավականին հեռու և ցրված, իսկ անհրաժեշտության դեպքում փոխարինել շարքից դուրս եկած մասնակիցներին: Բողոքը արտահայտելու համար խորհուրդ է տրվում Ձեզ հետ ունենալ. Քաղբանտարկյալներից որևէ մեկի կամ մի քանիսի նկարները (անուն ազգանուններով) և այն տեսանելի ձևով պահել Ձեր ձեռքերում կամ փակցնել Ձեր մեջքին: Հնարավորության դեպքում տպագրեք մի քանի քաղբանտարկյալի նկարներ և փոխանցեք դրանք Ձեր հարևանությամբ գտնվող մասնակիցներին: Որոշ նկարներ կարող եք բեռնաթափել (download) http://marti21.blogspot.com վեբ-կայքից:
Սև ժապավեն, որը կարող եք կապել Ձեր բազուկներին` ի հիշատակ մարտիմեկյան դեպքերի զոհերի:
Մոմեր, որոնք կարող եք տեղադրել բաժակների մեջ (որպեսզի քամուց չհանգչեն)` ի հիշատակ մարտիմեկյան դեպքերի զոհերի: Պարզապես կրել սև հագուստ` ի հիշատակ մարտիմեկյան դեպքերի զոհերի:
Խնդրվում է ցուցաբերել խիստ կարգահություն, չգնալ որևէ սադրանքի, ուժի գործադրման վտանգի դեպքում հեռանալ շարքի վայրից (վերադառնալ վտանգը անցնելու պարագայում), ոստիկանների, անցորդների, լրագրողների և այլ անձանց հարցերին պատասխանել առանց վիրավորանքների և հանգիստ տոնով:
Հարցերի և առաջարկությունների համար կարող եք դիմել marti.qsanmek@gmail.com էլ-հասցեով:- Andranik
ԱՄՆ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐԸ ՎՍՏԱՀ ՉԷ, ՈՐ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՄՈՏ ԱՊԱԳԱՅՈՒՄ ԿԿԱՐԳԱՎՈՐՎԻ
4Երեւան (Երկիր) - ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը վստահ չէ, որ մոտ ապագայում կհաջողվի կարգավորել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Ինչպես հաղորդում է «Նոյյան տապանը», վկայակոչելով «Թրենդ» գործակալությունը, ...ՆԱՏՕ-Ն ԴԵՄ Է ԱԲԽԱԶԻԱՅԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆԸ
Երեւան (Երկիր) - ՆԱՏՕ-ն պաշտպանում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը: Ինչպես հաղորդում է «Նոյյան տապանը», վկայակոչելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ջեյմս ...ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԵԽ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐԻՆ
1Երեւան (Երկիր) - ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը մարտի 13-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար պարոն Թոմաս Համերբերգի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ՇԱՀԱՐԿՈՂՆ ԱՅՆ ՄԱՐԴԿԱՆՑԻՑ Է, ՈՎՔԵՐ ԱՆՉԱՓ ՈՒՐԱԽԱՑԵԼ ԷԻՆ ԱՅԴ ՕՐԸ»
15Երեւան (Երկիր) - «Ընտրարշավի ընթացքում հոկտեմբերի 27-ի ողբերգությունը, իրոք, շահարկվել է եւ շահարկվել է վարպետությամբ»,- մարտի 13-ին, Հայաստանի Հանրային հեռուստատեսության եթերում պատասխանելով քաղաքացիների ...ԴԻՆՔԻ ԸՆՏԱՆԻՔԸ ԴԻՄԵԼՈՒ Է ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
1Երեւան (Երկիր) - Հրանտ Դինքի ընտանիքը որոշել է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, քանի որ, հակառակ ոստիկանության գործակալ Էրխան Հայալի ցուցմունքներին, որ Հրանտ Դինքի նկատմամբ մահափորձի մասին ...ԸՍՏ ՎԻԿՏՈՐ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ` ԻՐԱՎԱՊԱՀ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԱԶԱՏ ԼԻՆԵՆ ՑԱՆԿԱՑԱԾ ՃՆՇՈՒՄՆԵՐԻՑ
2Երեւան (Երկիր) - «Իրավապահ մարմիններն իրենց գործողություններում պետք է առաջնորդվեն օրենքի պահանջներով եւ ազատ լինեն ցանկացած ճնշումներից, այդ թվում` արտաքին»,- մարտի 13-ին ասել է ՀՀ նախագահի մամուլի քարտուղար ...ԸՍՏ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ` ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՉՇՆՈՐՀԱՎՈՐԵԼԸ ԹԵՐԵՒՍ ԿԱՊՎԱԾ Է ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՀԵՏ
5Երեւան (Երկիր) - «Ինչո՞ւ ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը Ձեզ չի շնորհավորում»,- ինտերնետային հարցազրույցի շրջանակներում ՀՀ քաղաքացիներից մեկի տված հարցին ի պատասխան` ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հակադարձեց, որ ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԲԱՑԱՌՈՒՄ Է ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՍՑԵՆԱՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
2Երեւան (Երկիր) - «Քոչարյանը եւ ես այնքան ազնվություն ունենք, որ եթե այդպիսի սցենար լիներ, դրա մասին կասեինք ընտրություններից առաջ, ինչպես արեցին Պուտինն ու Մեդվեդեւը»,- հեռուստատեսային հարցազրույցում ...ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆ. «ԵԹԵ ԸՆԴՈՒՆՎԵՆ ՄԵՐ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ, ՄԵՆՔ ԼԻԱՐԺԵՔՈՐԵՆ ՊԱՏՐԱՍՏ ԵՆՔ ԱՎԵԼԻ ԽՈՐՔԱՅԻՆ ՈՒ ԱՎԵԼԻ ՍԵՐՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՁԵՒԱՉԱՓԵՐ ՃՇՏԵԼ»
5Երեւան (Երկիր) - ՀՀ նորընտիր նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանը, մարտի 13-ի հեռուստաեթերում պատասխանելով հանրության հարցերին, նշել էր, որ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը եւս մաս է կազմելու ապրիլի 9-ից հետո ...ՄԱԿ-Ը ՔՆՆԱՐԿԵԼՈՒ Է ԼՂ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Երեւան (Երկիր) - Մարտի 14-ին ՄԱԿ-ը քննարկելու Է Ղարաբաղյան հակամարտության շուրջ ստեղծված իրադրությունը: Ադրբեջանը բանաձեւի նախագիծ Է ներկայացրել Գլխավոր ասամբլեային, որում խնդրում Է հավաստել իր տարածքային ...ՅՈՒՐԻ ՄԵՐԶԼՅԱԿՈՎ. «ԱԴՐԲԵՋԱՆԻ` ՄԱԿ-ԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՆԱԽԱԳԻԾԸ ԽԻՍՏ ՄԻԱԿՈՂՄԱՆԻ Է»
Երեւան (Երկիր) - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները չեն պաշտպանում Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային ներկայացված բանաձեւի նախագիծը: «Ներկայացված նախագիծը չի արժանանա մեր աջակցությանը: Այս հարցում ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԵՍ ԻՄ ԽՂՃԻ ՀԵՏ ՀԱՄԵՐԱՇԽ ԵՄ, ԲԱՅՑ ԻՄ ԽԻՂՃԸ ՀԱՆԳԻՍՏ ՉԷ»
3Երեւան (Երկիր) - «Ես իմ խղճի հետ համերաշխ եմ, բայց իմ խիղճը հանգիստ չէ, որովհետեւ երկրում դրությունը լարված է, որովհետեւ շատ-շատ մարդիկ` անկախ իրենց կամքից, հակադրված են իրար, որովհետեւ դրա պատճառը զուտ ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՄԵՆՔ ԵՐԲԵՔ ԲԱՆԱԿԸ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՉԵՆՔ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ»
1Երեւան (Երկիր) - «Մենք երբեք բանակը քաղաքականության մեջ չենք օգտագործել»,- մարտի 13-ին հայտարարեց ՀՀ վարչապետ, նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը` Հանրային հեռուսատատեսությամբ պատասխանելով քաղաքացիների հարցերին: ...ԾԱՂԿԱԶԱՐԴ. ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՀԱՂԹԱԿԱՆ ՄՈՒՏՔԸ ԵՐԵՒՍԱՂԵՄ
Երեւան (Երկիր) - Այս տարի մարտի 16-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ծաղկազարդը, որը խորհրդանշում է Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ: Հիսուս եկավ ավետարանելու աղքատներին, բժշկելու սրտով բեկվածներին, ...ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՎԱՃԱՌՔ` ՆՎԻՐՎԱԾ ԶԱՏԿԻ ՏՈՆԻՆ
Երեւան (Երկիր) - Մարտի 15-16-ը` ժ. 12:00 – 18:00-ն, «Ակվատեկ» կենտրոնում (Մյասնիկյան 40` Ջրաշխարհի հարեւանությամբ) գործելու է դիզայներ-ֆլորիստ Նաիրա Մանուկյանի` Ս. Հարության` Զատկի տոնին նվիրված ցուցահանդեսը: ...ՀՀ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԵԱՀԿ ՄԽ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԵՏ
1Երեւան (Երկիր) - Մարտի 14-ին Վիեննայում աշխատանքային այցով գտնվող ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը հանդիպեց ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, ...
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ՇԱՀԱՐԿՈՂՆ ԱՅՆ ՄԱՐԴԿԱՆՑԻՑ Է, ՈՎՔԵՐ ԱՆՉԱՓ ՈՒՐԱԽԱՑԵԼ ԷԻՆ ԱՅԴ ՕՐԸ»

ԸՍՏ ՍԱՅԱԹ ՇԻՐԻՆՅԱՆԻ` ԺՈՂՈՎՐԴԻ ՎՐԱ ԿՐԱԿԵԼՈՒ ԿԱԴՐԵՐԸ ԿՈՊԻՏ ՄՈՆՏԱԺԻ ԱՐԴՅՈՒՆՔ ԵՆ

ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԿԱՍԿԱԾԱՆՔՈՎ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆՆԵՐ ԲԵՐՄԱՆ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ 407 ՄԱՐԴ

ՀԱՅԱՍՏԱՆ Է ԺԱՄԱՆԵԼՈՒ ԵԽ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐԸ

ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԸ ՄԻՏՈՒՄՆԱՎՈՐ ԱՆՑԵԼ Է ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԸ

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԲԱՑԱՌՈՒՄ Է ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՍՑԵՆԱՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ԸՍՏ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ` ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՉՇՆՈՐՀԱՎՈՐԵԼԸ ԹԵՐԵՒՍ ԿԱՊՎԱԾ Է ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՀԵՏ

ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆ. «ԵԹԵ ԸՆԴՈՒՆՎԵՆ ՄԵՐ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ, ՄԵՆՔ ԼԻԱՐԺԵՔՈՐԵՆ ՊԱՏՐԱՍՏ ԵՆՔ ԱՎԵԼԻ ԽՈՐՔԱՅԻՆ ՈՒ ԱՎԵԼԻ ՍԵՐՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՁԵՒԱՉԱՓԵՐ ՃՇՏԵԼ»

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԵՍ ԻՄ ԽՂՃԻ ՀԵՏ ՀԱՄԵՐԱՇԽ ԵՄ, ԲԱՅՑ ԻՄ ԽԻՂՃԸ ՀԱՆԳԻՍՏ ՉԷ»

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱՅԻՆ

- 1884 Բաթումում ծնվեց Երևանի պետական համալսարանի անվանի դասախոսներից մեկը՝ գյուղատնտես և լեզվագետ Լևոն Թախտաջյանը:
- 1901 Խանլարի շրջանի Միրզիկ գյուղում ծնվել է Ռուսաստանի գիտությունների վաստակավոր գործիչ, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կոստանդին Հակոբյանը՝ ղազախական սպիտակագլուխ տավարի ցեղի ստեղծման համար նա արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի:
- 1914 Մոսկվայում ծնվեց թարգմանիչ և բանաստեղծ Բալասանը՝ Վրույր Բալասանյանը:
- 1918 Անդրկովկասում, գերմանա-թուրքական հարձակման պայմաններում անցկացվեցին Տրապիզոնի բանակցությունները Թուրքիայի և Անդրկովկասի սեյմի պատվիրակությունների միջև: Ջանքերը ապարդյուն անցան, քանզի մենշևիկները՝ Չխենկելու գլխավորությամբ, համաձայնեցին Թուրքերին զիջել նրանց պահանջած տարածքները:
- 1921 Ավարտվեց Լոնդոնի կոնֆերանսը: Կոնֆերանսը բավարարեց սոսկ Թուրքիայի արևելահայ նահանգներում հայերի չակերտավոր «Ազգային օջախ» ունենալու իրավունքի անորոշ ձևակերպմամբ, որը հետագայում նույնպես թուրքական կողմը մերժեց:
- 1921 Սկսվեց Կարմիր բանակի ընդհանուր հարձակումը Երևանի վրա, որն ապրիլի սկզբին ավարտվեց բանակի հաղթանակով:
- Ո՞վ ով է Հայկական քաղաքական կյանքում
- 38th World Chess Olympiad
- Հայաստանը Արարչագործության Բննօրրան
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

