
ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆ. «ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՊԱՏԿԵՐ ՈՒՆԵՆԱԼԸ ԿԱՐԵՒՈՐ Է Ե'Ւ ԴՐՍԻ ՀԱՄԱՐ, Ե'Ւ ՆԵՐՍԻ ՀԱՄԱՐ»
Երեւան (Երկիր) - Մարտի 13-ին ԱԳՆ-ում լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ նախարար Վարդան Օսկանյանը կարեւորեց ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համերբերգի այցելությունը Հայաստան։ Նրա խոսքով` այդ այցելությունը տարբերվում է ամերիկացի եւ եվրոպացի դիվանագետների այցելություններից նրանով, որ Համերբերգը հանդիպումներ է ունենում բոլոր ուղղություններով իշխանության, ընդդիմության ներկայացուցիչներ, այցելել է կանալավայրեր եւ հիվանդանոցներ։
«Կարծում եմ, որ նա իր այցի վերջում ամբողջական տեղեկատվություն է ունենալու եւ կկարողանա օբյեկտիվ գնահատական տալ։ Ինչո՞ւ եմ սա կարեւորում, որովհետեւ այսօր սուտ տեղեկություններ կան։
Մյուս կողմից էլ` լրատվամիջոցների գործունեության սահմանափակումներ կան արտակարգ իրավիճակի պայմաններում, որը վերանում է, այնպես որ` այս պայմաններում շատ կարեւոր է, որ հանձնակատարը կարողանա ընդհանուր եւ ամբողջական պատկեր ունենալ։ Սա կարեւոր է ե'ւ դրսի համար, ե'ւ ներսի համար, որովհետեւ մեզ խիստ մտահոգում են դրսի ընկալումները, նաեւ` մեր ժողովրդի ընկալումները։ Եվ կասկած չկա, որ մենք ամեն ինչ պետք է անենք միասին այս իրավիճակից դուրս գալու համար եւ մտնենք կյանքի նորմալ հուն։ Մեր առաջ լուրջ մարտահրավերներ կան, եւ մեր երկիրը չի կարող հետ քայլ անել»,- հայտարարեց Վ. Օսկանյանը։
Նախարարը մարտի 14-ին մեկնում է Վիեննա` հանդիպելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, իսկ Ադրբեջանի արտգործնախարարի հետ համանախագահները կհանդիպեն այլ վայրում։ Նա նշեց, որ համանախագահները շահագրգռված են շուտ կազմակերպել ՀՀ նորընտիր նախագահի եւ Ադրբեջանի նախագահի հանդիպումը, եւ, հավանաբար, եթե ադրբեջանական կողմը համաձայնի, ապա ապրիլի 3-4-ը Բուխարեստում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովում դա հնարավոր կլինի կազմակերպել։ «Հայաստանի դիրքորոշումը մնում է անփոփոխ, եւ այն փաստաթուղթը, որ այսօր սեղանի վրա է ու իր հիմնական սկզբունքներով ընդունելի է, նորընտիր նախագահը պատրաստ է այդ փաստաթղթի հիման վրա շարունակել բանակցությունները»,- ասաց նախարարը։
Համանախագահների հետ Վ. Օսկանյանը քննարկելու է Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ում շրջանառության մեջ դրված բանաձեւը, որը քննարկվելու է այսօր։ «Եթե Ադրբեջանը վերջին պահին չփոխի մտադրությունը, ապա այդ բանաձեւը հավանաբար կդրվի քվեարկության։ Մենք կարծում ենք, որ ո'չ վայրը, ո'չ ժամանակը ճիշտ չեն ընտրված, եւ նման բանաձեւի կարիք չկա։
Բանակցությունները իրենց չեն սպառել եւ առավել եւս, որ բանակցությունները ընթանում են ԵԱՀԿ-ի շրջանակներում, եւ փորձել ՄԱԿ-ում բանաձեւ անցկացնել` հավասարազոր է ինքնախաբեության, որովհետեւ գլխավոր ասամբլեայի որոշումները չունեն իրավական ուժ»,-նկատեց նախարարը։ Բայց եթե քվեարկություն լինի, ապա Հայաստանը, ըստ նախարարի, միայն եւ միայն ուշադրություն է դարձնելու այն երկրների քվեարկությանը, որոնք հարցին նայում են օբյեկտիվորեն, եւ ոչ թե քվեարկում են` ելնելով քաղաքական նպատակահարմարությունից կամ Ադրբեջանի հետ տնտեսական շահերից։
Ինչ վերաբերում է Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների պատճառով մեր երկրի վրա հնարավոր ճնշումներին, մասնավորապես` «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի դադարեցման հեռանկարին, ինչի մասին անկնարկել են ամերիկացի պաշտոնյաները, Վ. Օսկանյանը նշեց, որ տեսնում է նման հեռանկար եւ չի բացառում այդ ծրագրում փոփոխությունները, քանի որ դրա պայմանագրի մեջ բազմաթիվ կետեր կան, որոնց չկատարումը ուղղակիորեն կարող է անդրադառնալ ծրագրի վրա։ «Բայց ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ որոշում կկայացնի ԱՄՆ-ը»,- ասաց Վ. Օսկանյանը։ Միաժամանակ, նա բացառեց ԵԽ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու եւ ԵՄ-ի «Ընդլայնված Եվրոպա. նոր հարեւաններ» ծրագրից Հայաստանի նկատմամբ վերաբերմունքի փոփոխությունը։
Նա նորմալ համարեց նաեւ ԵՄ պահանջները, որոնք վերաբերում են արտակարգ դրությանը։ Մասնավորապես` ձերբակալվածների առումով Վ. Օսկանյանը նշեց, որ այդ խնդիրը իրավական ճանապարհով պետք է լուծել, որպեսզի Հայաստանի վրայից վերանա քաղաքական բանտարկյալներ ունենալու վտանգը։ Նա կրկին կարեւորեց երկխոսությունը` հայտարարելով, որ այն միշտ պետք է լինի օրակարգում, եւ շատ բան կախված է Լեւոն Տեր-Պետրոսյանից։ Նախարարը միաժամանակ նաեւ նկատեց, որ երկխոսության պահը կորցրել ենք։
ՎԵՐՋԻՆ ՏՎՅԱԼՆԵՐՈՎ` ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐ ԲԵՐՄԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑԻՑ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ ԵՆ 31-Ը, ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ` 59-Ը
4Երեւան (Երկիր) - Մարտի 12-ի ժամը 15:30-ի տվյալներով` մարտի 1-ի եւ լույս 2-ի գիշերը Երեւանում զանգվածային անկարգությունների մասնակցելու կասկածանքով ոստիկանության ստորաբաժանումներ բերման է ենթարկվել 764 ...ՌԴ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ԿԱՆԽՎԵԼ ԵՆ ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Երեւան (Երկիր) - Մարտի 2-ին ՌԴ նախագահի ընտրությունների անցկացման ժամանակ կանխվել են մի քանի ահաբեկչական գործողություններ: Ինչպես տեղեկացնում է «Նոյյան տապանը», վկայակոչելով ռուսական ԶԼՄ-ները, այդ մասին ...ԴԵՆԻԵԼ ՖՐԻԴ. «ՈՒԿՐԱԻՆԱՆ ԵՒ ՎՐԱՍՏԱՆԸ ԴԵՌ ՊԱՏՐԱՍՏ ՉԵՆ ԱՆԴԱՄԱԿՑԵԼ ՆԱՏՕ-ԻՆ»
Երեւան (Երկիր) - «Ուկրաինան եւ Վրաստանը հենց հիմա պատրաստ չեն անդամակցել ՆԱՏՕ-ին, ինչը նրանք եւս գիտակցում են: Բայց մենք կարող ենք օգնել նրանց նախապատրաստվելու: Ժամանակային շրջանակների որոշումը կլինի ...ԸՍՏ ՍԱՅԱԹ ՇԻՐԻՆՅԱՆԻ` ԺՈՂՈՎՐԴԻ ՎՐԱ ԿՐԱԿԵԼՈՒ ԿԱԴՐԵՐԸ ԿՈՊԻՏ ՄՈՆՏԱԺԻ ԱՐԴՅՈՒՆՔ ԵՆ
10Երեւան (Երկիր) - Իրականությանը չեն համապատասխանում այն պնդումները, որ ժողովրդի դեմ զենք է օգտագործվել: Այս մասին, ըստ «Նոյյան տապանի», մարտի 12-ի մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ ոստիկանության հասարակայնության ...ԹՈՒՐՔԻԱՆ ԾՐԱԳՐՈՒՄ Է ՄԵԾ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼ ԵՐԿՐԻ ՔՐԴԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐՈՒՄ
Երեւան (Երկիր) - Թուրքիան 12 մլրդ դոլարի ներդրում է ծրագրում իրականացնել երկրի քրդաբնակ` հյուսիսարեւելյան շրջաններում: Ինչպես հաղորդում է «Նոյյան տապանը», վկայակոչելով Gazeta.ru-ն, «Նյու Յորք թայմս» թերթին ...ԸՍՏ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ` ՊԵՏՔ Է ԱԿՏԻՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ՁԵՌՆԱՐԿԵԼ ԵՐԿՐԻ ՀԱՄԲԱՎԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Երեւան (Երկիր) - ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մարտի 12-ին այցելել է Երեւանում կառուցվելիք Հերացի-Սարալանջ տրանսպորտային հանգույցի 3 հատվածներ, տեղեկացնում է «Նոյյան տապանը»: Տեղում ծանոթանալով շինարարական ...ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾ ՀԱՅՈՒՀԻՆ ԲՈԼՈՐԵԼ Է 100 ՏԱՐԻՆ
Երեւան (Երկիր) - Ուրուգվայի հայ համայնքում կանանց միջազգային օրը` Մարտի 8-ը, նշանավորվել է յուրահատուկ իրադարձությամբ. հայկական ծերանոցում բնակվող Օվսաննա Ագիրմայան-Կակոսյանը այդ օրը բոլորել է իր ծննդյան ...ՍՏԵՓԱՆ ՍԱՖԱՐՅԱՆԻ` ԱԺ-ՈՒՄ ՀՆՉԵՑՐԱԾ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՀԱՍՏԱՏՎԵԼ
Երեւան (Երկիր) - ՀՀ Աժ պատգամավոր Ստեփան Սաֆարյանը 2008 թվականի մարտի 4-ին տեղի ունեցած ՀՀ ԱԺ արտահերթ նիստում հայտարարել էր, որ ականատես է եղել, թե ինչպես է ոստիկանության ավտոմեքենան մարտի 1-ին վրաերթի ...ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ ՀԵՏԱԽՈՒԶՄԱՆ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ ՍԱՍՈՒՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ
Երեւան (Երկիր) - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության իրականացրած օպերատիվ-որոնողական աշխատանքների արդյունքում` 2008թ. մարտի 12-ին հայտնաբերվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության ...ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՐՏԻ 1-Ի ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ Է ԿԱՏԱՐՎԵԼ
Երեւան (Երկիր) - ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մարտի 13-ին հրամանագիր է ստորագրել Հայաստանի Հանրապետության նախագահի 2008 թվականի մարտի 1-ի հրամանագրում փոփոխություններ կատարելու մասին: Համաձայն հրամանագրի` ...ՀՀ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ «ԲՐՅՈՒՍԵԼՅԱՆ ՖՈՐՈՒՄ-2008»-ԻՆ
Երեւան (Երկիր) - Մարտի 14-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը կմեկնի Վիեննա, որտեղ կհանդիպի ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից: Նույն օրը ԱԳ նախարարը ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՈՒՂՂՎԵԼ Է 3000 ՀԱՐՑ
Երեւան (Երկիր) - Մարտի 12-ի երեկոյան ավարտվել է ՀՀ նորընտիր նախագահ, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին ինտերնետի միջոցով եւ հեռախոսով ուղղված հարցերի հավաքագրումը, որոնց ընդհանուր քանակը կազմել է շուրջ երեք ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ Է ՄԻԱՎ-ՈՎ ՎԱՐԱԿՄԱՆ 20 ՆՈՐ ԴԵՊՔ
Երեւան (Երկիր) - Հայաստանում առաջին ՄԻԱՎ վարակակրի հայտնաբերումից` 1988թ.-ից, մինչեւ այս տարվա մարտի 1-ը գրանցվել է ՄԻԱՎ վարակի 558 դեպք: Ընդ որում` 2007թ.-ին արձանագրվել է ՄԻԱՎ վարակի 109, իսկ 2008թ.-ի ...ՀՅԴ ԵՎՐՈՊԱՅԻ ՀԱՅ ԴԱՏԻ ՀԱՆՁՆԱԽՄԲԻ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԱՄՆ
Երեւան (Երկիր) - ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Հիլդա Չոբոյանը մեկշաբաթյա աշխատանքային ծրագրով այցելել է Լոս Անջելես: Ֆրանսիական «Աքսա» ապահովագրական ընկերության կողմից Հայոց Ցեղասպանությունը ...ԼՂՀ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ ԿՈՉ ԵՆ ԱՆՈՒՄ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ` ՉՃԱՆԱՉՎԱԾ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐՑՈՒՄ ՁԵՌՆՊԱՀ ՄՆԱԼ ԵՐԿԱԿԻ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻՑ
Երեւան (Երկիր) - Լեռնային Ղարաբաղի Ազգային Ժողովի «Ժողովրդավարություն», «Հայրենիք» եւ «ՀՅԴ-88-ի շարժում» խմբակցությունները հանդես են եկել հայտարարությամբ 2008թ. փետրվարի 17-ին Կոսովոյի խորհրդարանի կողմից ...ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ 9-ՐԴ ԴԱՍԱՐԱՆԻ ՔՆՆԱԿԱՆ ԹԵՍՏԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ
Երեւան (Երկիր) - «Մաթեմատիկա» առարկայից 9-րդ դասարանի ավարտական քննությունն անցկացվելու է թեստային սկզբունքով ու կազմակերպվելու է Գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) կողմից: Երկու ուսուցչից եւ ԳԹԿ ...ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆ. «ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՊԱՏԿԵՐ ՈՒՆԵՆԱԼԸ ԿԱՐԵՒՈՐ Է Ե'Ւ ԴՐՍԻ ՀԱՄԱՐ, Ե'Ւ ՆԵՐՍԻ ՀԱՄԱՐ»
Երեւան (Երկիր) - Մարտի 13-ին ԱԳՆ-ում լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ նախարար Վարդան Օսկանյանը կարեւորեց ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համերբերգի այցելությունը Հայաստան։ Նրա խոսքով` ...ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՆՍՏԱՎԱՅՐՈՒՄ
Երեւան (Երկիր) - ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համերբերգի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից, ...ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է ՏՏ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ` 2008Թ.-Ի ԾՐԱԳԻՐԸ
Երեւան (Երկիր) - ՀՀ կառավարության մարտի 13-ի նիստում հաստատվել է տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի զարգացման` 2008թ.-ի ծրագիրը: Ինչպես, ըստ «Նոյյան տապանի», նիստից հետո լրագրողներին հայտնեց ՀՀ առեւտրի ...ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՏՎԵԼ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԻՆ
Երեւան (Երկիր) - ՀՀ կառավարության մարտի 13-ի նիստում հավանություն է տրվել նախադպրոցական կրթության բարեփոխումների` 2008-2015թթ. ռազմավարական ծրագրին եւ բարեփոխումների փորձնական ծրագրին: Ինչպես, ըստ «Նոյյան ...
ՄԵԿՆԱՐԿԵՑ ԳՐՈՂՆԵՐԻ 4-ՐԴ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ
ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍՆ ԸՆԴՈՒՆԵՑ ՊԼՈՎԴԻՎԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ
ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ` ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ
ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍՆ ԸՆԴՈՒՆԵՑ ՉԵԽԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻՆ
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԵԾ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ Է ՏԱԼԻՍ ՉԵԽԻԱՅԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ
ԸՍՏ ՍԱՅԱԹ ՇԻՐԻՆՅԱՆԻ` ԺՈՂՈՎՐԴԻ ՎՐԱ ԿՐԱԿԵԼՈՒ ԿԱԴՐԵՐԸ ԿՈՊԻՏ ՄՈՆՏԱԺԻ ԱՐԴՅՈՒՆՔ ԵՆ

ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԿԱՍԿԱԾԱՆՔՈՎ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆՆԵՐ ԲԵՐՄԱՆ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ 407 ՄԱՐԴ

ՀԱՅԱՍՏԱՆ Է ԺԱՄԱՆԵԼՈՒ ԵԽ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐԸ

ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԸ ՄԻՏՈՒՄՆԱՎՈՐ ԱՆՑԵԼ Է ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԸ

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱՅԻՆ

ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ՕՊԵՐԱՏԻՎ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ

ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԿԱՍԿԱԾԱՆՔՈՎ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆՆԵՐ ԲԵՐՄԱՆ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ 407 ՄԱՐԴ

ՀՅԴ-Ն ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԵՑ ՌԴ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-Ի ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ԿԱՏԱՐՎԵԼ
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՊԵՏՔ Է ՄՏՆԵԼ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՄԵՋ, ՊԵՏՔ Է ՎԻՃԵԼ, ԲԱՑԱՏՐԵԼ»

- 1261 Բյուզանդական Միքայել Պալեոլոգ ՝ կայսեր և իտալական Ջենովա քաղաքի առևտրականների միջև կնքվեց պայմանագիր, որում, ի թիվս այլոց, առաջին անգամ հիշատակվում են նաև Իզմիրի վաճառականության մեջ հաջողակ հայերը:
- 1797 Աղա-Մուհամադը գրավում է Շուշին և սպանվում է Շուշու բերդում:
- 1809 Անգլո-պարսկական նախնական պայմանագրի կնքումը, որով Անգլիան խոստանում էր օգնել Պարսկաստանին ռուս-պարսկական պատերազմում:
- 1817 Պոլսում ծնվեց դասական հայերենի գյուտի մասնակիցներից Քերովբե Ապենյանը՝ բանասեր, լեզվաբան, Մխիթարյան միաբանության անդամ, քահանա:
- 1823 Կարինում կնքվում է թուրք-պարսկական հաշտության պայմանագիրը, որով Բայազետ քաղաքը կրկին վերադարձվում է Թուրքիային:
- 1837 Անդրկովկաս է գալիս սենատոր Գանը՝ երկրամասն ուսումնասիրելու և ռեֆորմների նախագիծ կազմելու նպատակով:
- 1864 Ալեքսանդրապոլում ծնվեց մեծ ազգագրագետ, բանահավաք, հնագետ Երվանդ Լալայանը: Նա հիմնադրել է Հայոց ազգագրական ընկերությունը և նրա թանգարանը:
- 1876 Սեբաստիայում ծնվեց ամերիկյան բանվորական շարժման գործիչ Արամ Զարդարյանը: Նրա աճյունը ԱՄՆ-ից տեղափոխվել է Երևան և ամփոփվել քաղաքային պանթեոնում:
- 1897 Կարսում ծնվեց հայ բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ և քննադատ Եղիշե Չարենցը: (Վախճ. 1937թ.-ին):
- 1907 Արարատի Դավալու գյուղում ծնվեց հանրապետության վաստակավոր ինժեներ Սարգիս Թևոսյանը: Մեծ է նրա ավանդը հանրապետության քիմիական արդյունաբերության զարգացման գործում: Թևոսյանի անունով է կոչվում Կիրովականի քիմիական տեխնիկումը:
- 1955 Մահացավ դոկտոր Արտաշես Աբեղյանը:
- 1959 Մահացավ մաթեմատիկոս, ինժեներ-մեխանիկ, գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Աշոտ Տեր-Մկրտչյանը:
- 1989 «Դիսքավերի» տիեզերանավով տիեզերք բարձրացավ առաջին հայը՝ բժշկական գիտությունների դոկտոր Ջեյմս Բալյանը:
- State Dept.'s David Kramer Owes an Apology for Misusing "Anti-Semitism" Card Against Armenia
- Ter-Petrossian had a meeting with the neo-fascist Turkish leader Alparslan Türkes
- levon ter petrosyan : a foreign agent
- The strategic research centre makes sensational revelations
- Open Letter to John Hughes who is the "agent in chief of the supposed "information" media armenia now which is 100% financed by the CIA.
- FOR THE RESPECT OF DEMOCRACY AND SURVIVAL OF THE ARMENIAN NATION
- Պարտադրված շուրջերկրյա ճանապարհորդություն
- ՄՈՒԶԿԱՄԱՆԴ
- Ինչ արժե երջանկությունը
- Միջադեպ
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

