
ՍՏԵՓԱՆ ՍԱՖԱՐՅԱՆԻ` ԱԺ-ՈՒՄ ՀՆՉԵՑՐԱԾ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՀԱՍՏԱՏՎԵԼ
Երեւան (Երկիր) - ՀՀ Աժ պատգամավոր Ստեփան Սաֆարյանը 2008 թվականի մարտի 4-ին տեղի ունեցած ՀՀ ԱԺ արտահերթ նիստում հայտարարել էր, որ ականատես է եղել, թե ինչպես է ոստիկանության ավտոմեքենան մարտի 1-ին վրաերթի ենթարկել երկու ցուցարարի: Պատգամավորի հնչեցրած հայտարարությունը ստուգելու եւ օրենքով սահմանված կարգով ընթացք տալու համար՝ նա հրավիրվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն` որպես վկա հարցաքննվելու:
Ս.Սաֆարյանը հարցաքննությանը ներկայացել է իր փաստաբանի՝ Սեդա Սաֆարյանի հետ եւ նրա ներկայությամբ հարցաքննության ժամանակ հայտարարել, որ ինքն իրականում ականատես չի եղել վրաերթի եւ այդ մասին լսել է մի անծանոթ տղամարդուց:
Հաշվի առնելով, որ վրաերթը որպես կատարված փաստ ներկայացնելու մասին պատգամավոր Ստեփան Սաֆարյանի պնդումը հնչել է ՀՀ ԱԺ նիստում, որի ստուգման արդյունքներին տեղեկանալու համար ՀՀ գլխավոր դատախազությունը զանգվածային լրատվության միջոցներից եւ քաղաքացիներից ստացել է բազում հարցադրումներ` ստորեւ ներկայացնում ենք վրաերթի վերաբերյալ նրա տված վկայությունները:
ՀՀ Ազգային ժողովի 04.03.08թ. արտահերթ նիստում Ստեփան Սաֆարյանը ՀՀ գլխավոր դատախազին ուղղել էր հետեւյալ բովանդակությամբ հարցադրումը. «Ձեր ներկայացրած տեղեկանքում, միջնորդագրում նկարագրված են մարտի 1-ի իրադարձությունները, սակայն, թե' իբրեւ ականատես, թե' նաեւ բազմաթիվ այլ ականատեսների հետ զրուցած անձնավորություն՝ դուրս է թողնվել մի էպիզոդ, թե ինչպես է ոստիկանության մեքենան վրաերթի ենթարկել ցուցարարներից երկուսին: Արդյո՞ք այս բացթողումը վրիպում է, թե՞ ոչ, որովհետեւ, ըստ էության, զանգվածի կատաղությունը հասավ գագաթնակետին սեփական աչքերով այդ վրաերթը տեսնելուց հետո»: Սույն հայտարարությունից 6 օր հետո` 10.03.08թ., որպես վկա, փաստաբանի ներկայությամբ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարցաքննվելիս Ստեփան Սաֆարյանը, ըստ էության, հրաժարվել է ԱԺ-ում հնչեցրած իր հայտարարությունից` ասելով, որ վրաերթի ականատես չի եղել:
ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը ներկայացրել է հարցաքննության արձանագրությունից մի հատված` քննիչի հարցն ու պատգամավոր Ստեփան Սաֆարյանի պատասխանը:
Հարց – Որտեղի՞ց է Ձեզ հայտնի դարձել ցուցարարներին ոստիկանական մեքենայով վրաերթի ենթարկելու մասին, անձամբ տեսե՞լ եք, թե՞ ոչ:
Պատասխան – Այո, անձամբ ես եւ Անահիտ Բախշյանը «Մոսկվայի» տան մոտից տեսել ենք, որ ժամը 15:00-ի սահմաններում ոստիկանական տարբերանշաններով մոխրագույն «Վիլիս» մակնիշի ավտոմեքենան «Մոսկվայի» տան մոտից դեպի ֆրանսիական դեսպանատան ուղղությամբ մխրճվեց ժողովրդի մեջ, որից հետո այլեւս այդ մեքենան չեմ տեսել հոծ բազմության պատճառով, չեմ տեսել նաեւ, թե ինչպես է այդ մեքենան ինչ-որ մեկի վրաերթի ենթարկել, սակայն մինչ մեր կանգնած տեղից մի փոքր ուշացմամբ հասանք Ֆրանսիայի դեսպանատան դիմացի խաչմերուկ, քանի որ Անահիտ Բախշյանը զբաղված էր մարդկանց հանգստացնելով, մեզ մոտեցավ մի անծանոթ երիտասարդ եւ ասաց, որ ոստիկանական մեքենան հարվածեց 50-ամյա մի կնոջ եւ տղամարդու, եւ ինքն առաջին օգնություն ցույց տվողներից մեկն է եղել, ասեց նաեւ, որ այդ մարդկանց արդեն տեղափոխել են հիվանդանոց:
Հարց – Կրկին առաջարկում եմ տալ հստակ պատասխան. Դուք անձամբ տեսե՞լ եք, թե ինչպես է ոստիկանական ավտոմեքենան վրաերթի ենթարկել 50-ամյա կնոջ եւ տղամարդու:
Պատասխան – Ոչ, ես անձամբ չեմ տեսել որ ոստիկանական ավտոմեքենան վրաերթի ենթարկի որեւէ անձի: Տեսել եմ միայն բազմության մեջ մխրճվող ոստիկանական «Վիլիսը»: Ինչպես վերը նշեցի, կրկնում եմ, որ վրաերթի դեպքի մասին հայտնել է ինձ անծանոթ մի տղամարդ: Հետագայում, նույն օրը, ես իմացա, որ դեպքին ականատես են եղել Զարուհի Փոստանջյանը, Սեդա Մելիքյանը, Հայկ Գեւորգյանը:
Հարց – Պարզաբանեք, թե ի՞նչ նկատի ունեք ասելով. «Դեպքին ականատես են եղել»: Այսինքն` Ձեր թվարկած անձինք տեսե՞լ են հենց վրաերթի պահը, թե՞ ինչպես Դուք` միայն ավտոմեքենայի ընթացքը դեպի մարդկանց բազմությունը:
Պատասխան – Ես չեմ կարող նրանց փոխարեն պատասխանել: Զարուհի Փոստանջյանն ու մյուսները ինձ հայտնել են, որ եղել են դեպքի վայրում, իսկ անմիջականորեն վրաերթի պահը տեսել են, թե` ոչ, չեմ կարող ասել:
Քրեական գործի քննության ընթացքում ստուգվել են ՀՀ առողջապահության նախարարությունից ստացված հաղորդագրությունները` 2008թ. մարտի 1-ին եւ 2-ին հիվանդանոցներ դիմած անձանց վերաբերյալ, որոնց թվում չի հայտնաբերվել Երեւանի քաղաքապետարանի հարակից տարածքում վրաերթի հետեւանքով վնասվածք ստացած որեւէ անձ:
Բացի այդ, առկա են տեսաձայնագրություններ, որոնք բազմիցս ցուցադրվել են հեռուստատեսությամբ, եւ այդ տեսագրություններում հստակ երեւում է, թե ինչպես են ցուցարարները փորձում կանգնեցել ոստիկանական «Վիլիս» մակնիշի ավտոմեքենան, կոտրում ապակիները: Հստակ Երեւում է ավտոմեքենայի ամբողջ ընթացքը եւ նրա անցած ամբողջ ուղին եւ, որ այդ ճանապարհին որեւէ անձ վրաերթի չի ենթարկվել:
Ոստիկանության ավտոմեքենայի կողմից երկու ցուցարարների վրաերթի ենթարկելու մասին ԱԺ պատգամավոր Ս.Սաֆարյանի ԱԺ նիստում հնչեցրած հայտարարությունը չի հաստատվել, կեղծ է եւ հիմնված ստահոդ լուրերի վրա:
ՎԵՐՋԻՆ ՏՎՅԱԼՆԵՐՈՎ` ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐ ԲԵՐՄԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑԻՑ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ ԵՆ 31-Ը, ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ` 59-Ը
4Երեւան (Երկիր) - Մարտի 12-ի ժամը 15:30-ի տվյալներով` մարտի 1-ի եւ լույս 2-ի գիշերը Երեւանում զանգվածային անկարգությունների մասնակցելու կասկածանքով ոստիկանության ստորաբաժանումներ բերման է ենթարկվել 764 ...ՌԴ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ԿԱՆԽՎԵԼ ԵՆ ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Երեւան (Երկիր) - Մարտի 2-ին ՌԴ նախագահի ընտրությունների անցկացման ժամանակ կանխվել են մի քանի ահաբեկչական գործողություններ: Ինչպես տեղեկացնում է «Նոյյան տապանը», վկայակոչելով ռուսական ԶԼՄ-ները, այդ մասին ...ԴԵՆԻԵԼ ՖՐԻԴ. «ՈՒԿՐԱԻՆԱՆ ԵՒ ՎՐԱՍՏԱՆԸ ԴԵՌ ՊԱՏՐԱՍՏ ՉԵՆ ԱՆԴԱՄԱԿՑԵԼ ՆԱՏՕ-ԻՆ»
Երեւան (Երկիր) - «Ուկրաինան եւ Վրաստանը հենց հիմա պատրաստ չեն անդամակցել ՆԱՏՕ-ին, ինչը նրանք եւս գիտակցում են: Բայց մենք կարող ենք օգնել նրանց նախապատրաստվելու: Ժամանակային շրջանակների որոշումը կլինի ...ԸՍՏ ՍԱՅԱԹ ՇԻՐԻՆՅԱՆԻ` ԺՈՂՈՎՐԴԻ ՎՐԱ ԿՐԱԿԵԼՈՒ ԿԱԴՐԵՐԸ ԿՈՊԻՏ ՄՈՆՏԱԺԻ ԱՐԴՅՈՒՆՔ ԵՆ
10Երեւան (Երկիր) - Իրականությանը չեն համապատասխանում այն պնդումները, որ ժողովրդի դեմ զենք է օգտագործվել: Այս մասին, ըստ «Նոյյան տապանի», մարտի 12-ի մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ ոստիկանության հասարակայնության ...ԹՈՒՐՔԻԱՆ ԾՐԱԳՐՈՒՄ Է ՄԵԾ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼ ԵՐԿՐԻ ՔՐԴԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐՈՒՄ
Երեւան (Երկիր) - Թուրքիան 12 մլրդ դոլարի ներդրում է ծրագրում իրականացնել երկրի քրդաբնակ` հյուսիսարեւելյան շրջաններում: Ինչպես հաղորդում է «Նոյյան տապանը», վկայակոչելով Gazeta.ru-ն, «Նյու Յորք թայմս» թերթին ...ԸՍՏ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ` ՊԵՏՔ Է ԱԿՏԻՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ՁԵՌՆԱՐԿԵԼ ԵՐԿՐԻ ՀԱՄԲԱՎԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Երեւան (Երկիր) - ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մարտի 12-ին այցելել է Երեւանում կառուցվելիք Հերացի-Սարալանջ տրանսպորտային հանգույցի 3 հատվածներ, տեղեկացնում է «Նոյյան տապանը»: Տեղում ծանոթանալով շինարարական ...ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾ ՀԱՅՈՒՀԻՆ ԲՈԼՈՐԵԼ Է 100 ՏԱՐԻՆ
Երեւան (Երկիր) - Ուրուգվայի հայ համայնքում կանանց միջազգային օրը` Մարտի 8-ը, նշանավորվել է յուրահատուկ իրադարձությամբ. հայկական ծերանոցում բնակվող Օվսաննա Ագիրմայան-Կակոսյանը այդ օրը բոլորել է իր ծննդյան ...ՍՏԵՓԱՆ ՍԱՖԱՐՅԱՆԻ` ԱԺ-ՈՒՄ ՀՆՉԵՑՐԱԾ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՀԱՍՏԱՏՎԵԼ
Երեւան (Երկիր) - ՀՀ Աժ պատգամավոր Ստեփան Սաֆարյանը 2008 թվականի մարտի 4-ին տեղի ունեցած ՀՀ ԱԺ արտահերթ նիստում հայտարարել էր, որ ականատես է եղել, թե ինչպես է ոստիկանության ավտոմեքենան մարտի 1-ին վրաերթի ...ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ ՀԵՏԱԽՈՒԶՄԱՆ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ ՍԱՍՈՒՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ
Երեւան (Երկիր) - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության իրականացրած օպերատիվ-որոնողական աշխատանքների արդյունքում` 2008թ. մարտի 12-ին հայտնաբերվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության ...ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՐՏԻ 1-Ի ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ Է ԿԱՏԱՐՎԵԼ
Երեւան (Երկիր) - ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մարտի 13-ին հրամանագիր է ստորագրել Հայաստանի Հանրապետության նախագահի 2008 թվականի մարտի 1-ի հրամանագրում փոփոխություններ կատարելու մասին: Համաձայն հրամանագրի` ...ՀՀ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ «ԲՐՅՈՒՍԵԼՅԱՆ ՖՈՐՈՒՄ-2008»-ԻՆ
Երեւան (Երկիր) - Մարտի 14-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը կմեկնի Վիեննա, որտեղ կհանդիպի ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից: Նույն օրը ԱԳ նախարարը ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՈՒՂՂՎԵԼ Է 3000 ՀԱՐՑ
Երեւան (Երկիր) - Մարտի 12-ի երեկոյան ավարտվել է ՀՀ նորընտիր նախագահ, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին ինտերնետի միջոցով եւ հեռախոսով ուղղված հարցերի հավաքագրումը, որոնց ընդհանուր քանակը կազմել է շուրջ երեք ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ Է ՄԻԱՎ-ՈՎ ՎԱՐԱԿՄԱՆ 20 ՆՈՐ ԴԵՊՔ
Երեւան (Երկիր) - Հայաստանում առաջին ՄԻԱՎ վարակակրի հայտնաբերումից` 1988թ.-ից, մինչեւ այս տարվա մարտի 1-ը գրանցվել է ՄԻԱՎ վարակի 558 դեպք: Ընդ որում` 2007թ.-ին արձանագրվել է ՄԻԱՎ վարակի 109, իսկ 2008թ.-ի ...ՀՅԴ ԵՎՐՈՊԱՅԻ ՀԱՅ ԴԱՏԻ ՀԱՆՁՆԱԽՄԲԻ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԱՄՆ
Երեւան (Երկիր) - ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Հիլդա Չոբոյանը մեկշաբաթյա աշխատանքային ծրագրով այցելել է Լոս Անջելես: Ֆրանսիական «Աքսա» ապահովագրական ընկերության կողմից Հայոց Ցեղասպանությունը ...ԼՂՀ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ ԿՈՉ ԵՆ ԱՆՈՒՄ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ` ՉՃԱՆԱՉՎԱԾ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐՑՈՒՄ ՁԵՌՆՊԱՀ ՄՆԱԼ ԵՐԿԱԿԻ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻՑ
Երեւան (Երկիր) - Լեռնային Ղարաբաղի Ազգային Ժողովի «Ժողովրդավարություն», «Հայրենիք» եւ «ՀՅԴ-88-ի շարժում» խմբակցությունները հանդես են եկել հայտարարությամբ 2008թ. փետրվարի 17-ին Կոսովոյի խորհրդարանի կողմից ...ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ 9-ՐԴ ԴԱՍԱՐԱՆԻ ՔՆՆԱԿԱՆ ԹԵՍՏԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ
Երեւան (Երկիր) - «Մաթեմատիկա» առարկայից 9-րդ դասարանի ավարտական քննությունն անցկացվելու է թեստային սկզբունքով ու կազմակերպվելու է Գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) կողմից: Երկու ուսուցչից եւ ԳԹԿ ...ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆ. «ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՊԱՏԿԵՐ ՈՒՆԵՆԱԼԸ ԿԱՐԵՒՈՐ Է Ե'Ւ ԴՐՍԻ ՀԱՄԱՐ, Ե'Ւ ՆԵՐՍԻ ՀԱՄԱՐ»
Երեւան (Երկիր) - Մարտի 13-ին ԱԳՆ-ում լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ նախարար Վարդան Օսկանյանը կարեւորեց ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համերբերգի այցելությունը Հայաստան։ Նրա խոսքով` ...ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՆՍՏԱՎԱՅՐՈՒՄ
Երեւան (Երկիր) - ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համերբերգի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից, ...ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է ՏՏ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ` 2008Թ.-Ի ԾՐԱԳԻՐԸ
Երեւան (Երկիր) - ՀՀ կառավարության մարտի 13-ի նիստում հաստատվել է տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի զարգացման` 2008թ.-ի ծրագիրը: Ինչպես, ըստ «Նոյյան տապանի», նիստից հետո լրագրողներին հայտնեց ՀՀ առեւտրի ...ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՏՎԵԼ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԻՆ
Երեւան (Երկիր) - ՀՀ կառավարության մարտի 13-ի նիստում հավանություն է տրվել նախադպրոցական կրթության բարեփոխումների` 2008-2015թթ. ռազմավարական ծրագրին եւ բարեփոխումների փորձնական ծրագրին: Ինչպես, ըստ «Նոյյան ...
«ԱՐՄԵՆԻԱ» ՖՈՏՈԱԼԲՈՄԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ` ԲՈՒԵՆՈՍ ԱՅՐԵՍՈՒՄ
ԲՐԱԶԻԼԻԱՅԻ ՕԶԱՍԿՈ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԴՐՎԵԼ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՉՔԱՐ-ՀՈՒՇԱՐՁԱՆ
ԵԽԽՎ ԲԱՆԱՁԵՒՈՒՄ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ ԿԱ ՈՉ ՄԻԱՅՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍՑԵԻՆ, ԱՅԼԵՒ ԱՓՍՈՍԱՆՔ` ՈՒՂՂՎԱԾ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԿԵՑՎԱԾՔԻՆ
ԸՍՏ ՍԱՅԱԹ ՇԻՐԻՆՅԱՆԻ` ԺՈՂՈՎՐԴԻ ՎՐԱ ԿՐԱԿԵԼՈՒ ԿԱԴՐԵՐԸ ԿՈՊԻՏ ՄՈՆՏԱԺԻ ԱՐԴՅՈՒՆՔ ԵՆ

ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԿԱՍԿԱԾԱՆՔՈՎ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆՆԵՐ ԲԵՐՄԱՆ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ 407 ՄԱՐԴ

ՀԱՅԱՍՏԱՆ Է ԺԱՄԱՆԵԼՈՒ ԵԽ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐԸ

ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԸ ՄԻՏՈՒՄՆԱՎՈՐ ԱՆՑԵԼ Է ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԸ

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱՅԻՆ

ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ՕՊԵՐԱՏԻՎ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ

ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԿԱՍԿԱԾԱՆՔՈՎ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆՆԵՐ ԲԵՐՄԱՆ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ 407 ՄԱՐԴ

ՀՅԴ-Ն ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԵՑ ՌԴ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-Ի ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ԿԱՏԱՐՎԵԼ
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՊԵՏՔ Է ՄՏՆԵԼ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՄԵՋ, ՊԵՏՔ Է ՎԻՃԵԼ, ԲԱՑԱՏՐԵԼ»

- 1261 Բյուզանդական Միքայել Պալեոլոգ ՝ կայսեր և իտալական Ջենովա քաղաքի առևտրականների միջև կնքվեց պայմանագիր, որում, ի թիվս այլոց, առաջին անգամ հիշատակվում են նաև Իզմիրի վաճառականության մեջ հաջողակ հայերը:
- 1797 Աղա-Մուհամադը գրավում է Շուշին և սպանվում է Շուշու բերդում:
- 1809 Անգլո-պարսկական նախնական պայմանագրի կնքումը, որով Անգլիան խոստանում էր օգնել Պարսկաստանին ռուս-պարսկական պատերազմում:
- 1817 Պոլսում ծնվեց դասական հայերենի գյուտի մասնակիցներից Քերովբե Ապենյանը՝ բանասեր, լեզվաբան, Մխիթարյան միաբանության անդամ, քահանա:
- 1823 Կարինում կնքվում է թուրք-պարսկական հաշտության պայմանագիրը, որով Բայազետ քաղաքը կրկին վերադարձվում է Թուրքիային:
- 1837 Անդրկովկաս է գալիս սենատոր Գանը՝ երկրամասն ուսումնասիրելու և ռեֆորմների նախագիծ կազմելու նպատակով:
- 1864 Ալեքսանդրապոլում ծնվեց մեծ ազգագրագետ, բանահավաք, հնագետ Երվանդ Լալայանը: Նա հիմնադրել է Հայոց ազգագրական ընկերությունը և նրա թանգարանը:
- 1876 Սեբաստիայում ծնվեց ամերիկյան բանվորական շարժման գործիչ Արամ Զարդարյանը: Նրա աճյունը ԱՄՆ-ից տեղափոխվել է Երևան և ամփոփվել քաղաքային պանթեոնում:
- 1897 Կարսում ծնվեց հայ բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ և քննադատ Եղիշե Չարենցը: (Վախճ. 1937թ.-ին):
- 1907 Արարատի Դավալու գյուղում ծնվեց հանրապետության վաստակավոր ինժեներ Սարգիս Թևոսյանը: Մեծ է նրա ավանդը հանրապետության քիմիական արդյունաբերության զարգացման գործում: Թևոսյանի անունով է կոչվում Կիրովականի քիմիական տեխնիկումը:
- 1955 Մահացավ դոկտոր Արտաշես Աբեղյանը:
- 1959 Մահացավ մաթեմատիկոս, ինժեներ-մեխանիկ, գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Աշոտ Տեր-Մկրտչյանը:
- 1989 «Դիսքավերի» տիեզերանավով տիեզերք բարձրացավ առաջին հայը՝ բժշկական գիտությունների դոկտոր Ջեյմս Բալյանը:
- ՄՈՒԶԿԱՄԱՆԴ
- Ինչ արժե երջանկությունը
- Պարտադրված շուրջերկրյա ճանապարհորդություն
- Միջադեպ
- Իսկ դու ինչպիսի՞ բանջարեղեն ես նախընտրում... (տեսակի մասին չէ խոսքը)
- Offtopic
- Հայկական հարսանիք
- Supply: coin acceptor, coin mechanism, coin selector,coin validator,token,gaming coins.
- supplier of automatic sliding door, coin acceptor, coin selector,garage door, coin validator,air tight door,coin mechanism,revolving door
- Swedish Parliament Refuses to Recognize the 1915 Genocide
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

