
ԸՍՏ ՏԻԳՐԱՆ ԲԱԼԱՅԱՆԻ` ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱՅԻ ՀՆՉԵՑՐԱԾ ՄԵՂԱԴՐԱՆՔՆ ԱՆՀԻՄՆ Է ԵՒ ԱՆՕԳՈՒՏ
Երեւան (Երկիր) - ՀՀ ԱԳՆ լրատվամիջոցների հետ կապի բաժնի վարիչ Տիգրան Բալայանը, պատասխանելով «Մեդիամաքս» գործակալության հարցին, թե ինչպե՞ս կարելի է մեկնաբանել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Մեթյու Բրայզայի հայտարարությունները Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների վերաբերյալ, ասել է. «Մենք ապշած ենք, որ անգամ Երեւան կատարած այցից եւ տարբեր պաշտոնական ու ոչ պաշտոնական աղբյուրներից տեղեկատվություն ստանալուց հետո ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնականը կարող է նման կամայական հայտարարություններ անել:
Նման միակողմանի մեղադրանք հնչեցնելը անհիմն եւ անօգուտ է: Վիրավորված ոստիկանների թիվը` 108, որոնցից 43-ը հրազենային կամ բեկորային վնասվածքներով, հստակորեն ցույց է տալիս, որ ցուցարարները զինված են եղել հրազենով եւ պայթուցիկ նյութերով: Սա համընկնում է իրավապահ մարմինների օպերատիվ տեղեկատվությանը, որը հանրությանն այս ամենի մասին տեղյակ էր պահել մարտի 1-ից դեռ օրեր առաջ: Այս պարագայում կառավարության արձագանքը որպես «ընդդիմադիր բողոքի ցույցերի ցրում» պիտակավորելը կամ որպես «կոպիտ եւ դաժան» որակելը ճշգրիտ չէ: Դա ամենեւին ոստիկանության կողմից քաղաքացիների վրա հարձակում չի եղել:
Մարտի 1-ին տեղի ունեցած բռնությունները, իրոք, լրջագույն մտահոգություն են մեզ բոլորիս համար Հայաստանում, առաջին հերթին` կառավարության համար, որը պատասխանատվություն է կրում երկրում կարգուկանոնի եւ անվտանգության պահպանման համար: Կառավարությունը, զսպվածություն դրսեւորելով, փորձում էր պահպանել կարգուկանոնը, սակայն, ինչպես նախապես զգուշացնում էին իրավապահ մարմինները, այն վերածվեց ոստիկանության եւ ցուցարարների միջեւ բախման: Այն պարագայում, երբ կա ութ զոհ (որոնցից մեկը ոստիկան է) եւ տասնյակ վիրավորներ (որոնցից շատերը իրավապահ մարմիններից են), կասկած չի կարող լինել, որ սա լուրջ եւ իրավամբ դատապարտելի բռնարարք էր, ինչպես ինքը պրն Բրազյան է նշում:
Այսօր` այդ ահավոր օրվանից 10 օր անց, Հայաստանի առջեւ կանգնած հիմնական խնդիրն ամբողջությամբ քննել եւ հասկանալն է, թե ինչ տեղի ունեցավ, եւ միասին առաջ գնալու ուղիներ փնտրելն է:
Միջազգային հանրությունը պետք է խրախուսի բոլոր ներգրավված կողմերին` պատասխանատվություն ստանձնելու մեր հասարակության հիմքերին հասցված վնասի համար եւ փնտրելու առաջ գնալու ներառական ուղիներ:
Թյուր տեղեկացվածության հիման վրա արված հայտարարությունները կարող են եւ արդեն իսկ նպաստում են քաղաքական լարվածության սրմանը»:
Քննարկում
555 գրել է:
Անհավատալի կեղծարարություն կամ իրականում ինչքան մարդ է քվեարկել հօգուտ Սերժ Սարգսյանի:
ԱՄՆ-ի Կալիֆորնիայի համալսարանի պրոֆեսոր Կոնստանտին Բալաքիրյանը հրապարակել է Հայաստանում տեղի ունեցած նախագահական ընտրություններին վերաբերող մի հոդված, որով մաթեմատիկորեն ապացուցել է, որ Սերժ Սարգսյանը փետրվարի 19-ին հավաքել է ոչ թե 862 հազար ձայն, այլ դրա կեսից էլ պակաս:
Իսկ հաշվարկը հետեւյալն է: Հեղինակը նշում է, որ ՀՀ Վիճակագրական ծառայության տվյալներով, հանրապետությունում բնակվում է 3 միլիոն 228 հազար 300 մարդ: Միաժամանակ, հեղինակը նշում է, որ այդ թիվը ուռճացված է` ընդգծելով, որ ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության 2006 թվականի տեղեկատվական բյուլետենում նշվում է, որ ՀՀ-ի բնակչությունը 2006-ին կազմել է 2 միլիոն 976 հազար 372 մարդ: Պրոֆեսորը գրում է, որ էմպիրիկ հաշվարկների համաձայն, որոնք հիմնվում են բնակչության նվազագույն թվաքանակի վրա, որն անհրաժեշտ է Հայաստանի զինված ուժերը համալրելու համար, երկրի բնակչությունը նվազագույնը կկազմեր 2 միլիոն 700 հազար մարդ: Բայց պրոֆեսորը որպես ելքային տվյալ ընդունում է, որ 2008 թվականի փետրվարին Հայաստանի բնակչության հավանական թիվը չէր կարող գերազանցել 3 միլիոն 100 հազարը: Հղում անելով բազմաթիվ աղբյուրների, այդ թվում նաեւ «CIA World Factbook» -ին, հեղինակը պնդում է, որ ներկայումս Հայաստանի սահմաններից դուրս գտնվում է մոտ 750 հազար մարդ: Դրանք այն մարդիկ են, որոնք պահպանելով ՀՀ քաղաքացիությունը, աշխատանք գտնելու կամ ուսման նպատակով գտնվում են Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Եվրոպայի երկրներում: Նշված թվերի վրա հիմնվելով` հեղինակը եզրակացնում է, որ փետրվարի 19-ին Հայաստանի տարածքում գտնվում էր տարիքային բոլոր կատեգորիաների պատկանող 2 միլիոն 350 հազար մարդ (3 միլիոն 100 000-ից հանած 750.000, ստացվում է 2 350 000): Հեղինակը նաեւ նշում է, որ մինչեւ 18 տարեկան անձանց թվի վերաբերյալ Հայաստանում պաշտոնական տվյալներ չկան: Կան տվյալներ միայն մինչեւ 15 տարեկան անձանց վերաբերյալ` 600 հազար 300: Մինչեւ 18 տարեկանների թիվը պարզելու համար պրոֆեսորը իրար է գումարել 1991-1992 թվականներին Հայաստանում ծնված երեխաների` ներկայիս 16-17 տարեկանների ընդհանուր թիվը. 1991թ.` 75 հազար, 1992-ին` 70 հազար: Այսպիսով, մինչեւ 15 տարեկանների առկա թվերն ու 1991-1992 թվականներին ծնվածների թվերը իրար գումարելով ստացվում է, որ ՀՀ-ում կա մոտ 745 հազար 300 քաղաքացի, որոնց 18 տարին դեռեւս չի լրացել եւ հետեւաբար` նրանք ընտրելու իրավունք չունեն: Այսնքն, նշված 2 միլիոն 350 հազար մարդուց մոտ 745 հազար մարդ չէր կարող մասնակցել ընտրություններին, ուստի ընտրությունների օրը իրական ընտրազանգվածը կազմում էր 1 միլիոն 605 հազար: Բացի այդ, նկատի առնելով, որ պաշտոնական տվյալներով ընտրություններին մասնակցել է ընտրողների ընդհանուր թվի 69 տոկոսը, ապա ստացվում է, որ ընտրատեղամասեր է գնացել նշված 1 միլիոն 605 հազարից միայն 1 միլիոն 123 հազար 500 ընտրող: Սակայն, ԿԸՀ-ի կողմից հրապարակված տվյալների համաձայն, ընտրություններին մասնակցել է 1 միլիոն 671 հազար 27 մարդ: Հեղինակը նշում է, որ ԿԸՀ-ի հրապարակած 1 միլիոն 671 հազար 27-ից հանելով իրական` 1 միլիոն 123 հազար 500 թիվը, ստացվում է 547 հազար 527: Հենց նշված թվերի տարբերությունը` 547 հազար 527-ը, ըստ պրոֆեսորի, Սերժ Սարգսյանի օգտին «գցված» քվեների թիվն է: Այնուհետեւ Բալաքիրյանը Սերժ Սարգսյանին պաշտոնապես տրված 862 հազար 369 քվեից հանում է «գցված» ձայների թիվը` 547 հազար 527 եւ եզրակացնում, որ հօգուտ Սերժ Սարգսյանի նշված քվեաթերթիկների թիվը կազմում է 314 հազար 842: Բալաքիրյանը նաեւ ընդգծում է, որ եթե նկատի առնվեն նաեւ այլ թեկնածուներից գողացված ձայները, ապա 314 հազար 842-ից կարելի է հանել եւս մի քանի տասնյակ հազար քվե`թեպետ դրանց ճշգրիտ թիվը գիտական մեթոդներով հնարավոր չէ որոշել: Սակայն, բոլոր դեպքերում, փաստում է հեղինակը, առաջին փուլում Սերժ Սարգսյանի հաղթանակի մասին խոսք անգամ լինել չի կարող, քանի որ նույնիսկ Լեւոն Տեր-Պետրոսյանից (պաշտոնական տվյալներով 351 հազար 222) գողացված ձայներով հանդերձ նա հազիվ է ձգում երկրորդ փուլ անցնելուն:
ՄԵԾ ՊԱՀՔԻ ՆԱԽԱՎԵՐՋԻՆ ԿԻՐԱԿԻ ՕՐԸ ՆՇՎՈՒՄ Է ԾԱՂԿԱԶԱՐԴԻ ՏՈՆԸ
Երեւան (Երկիր) - Ամեն տարի Մեծ Պահքի նախավերջին կիրակի օրը հայ ժողովուրդը տոնում է Ծաղկազարդը. տոնն այս տարի կնշվի մարտի 16-ին: Ըստ ավանդույթի` նորապսակ երիտասարդները շաբաթ լույս կիրակի կեսգիշերին արմատախիլ ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԿԱԶՄԱԿԵՐՊՎԵՆ ԿԻՆՈՅԻ ԲՆԱԳԱՎԱՌԸ ԼՈՒՍԱԲԱՆՈՂ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ
Երեւան (Երկիր) - Հայաստանում եւ տարածաշրջանային երկրներում կինոլրագրությունը զարգացնելու նպատակով «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն ու Կինոքննադատների եւ կինոլրագրողների հայկական ասոցիացիան` «Ազգ», ...ԲՈՒԵՆՈՍ ԱՅՐԵՍԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒՄ ԿԱՏԱՐՎԵԼ Է ՀՈԳԵՀԱՆԳՍՏՅԱՆ ՊԱՇՏՈՆ` ՆՎԻՐՎԱԾ ՄԱՐՏԻ 1-Ի ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
Երեւան (Երկիր) - Մարտի 9-ին Բուենոս Այրեսի Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մատուցվել է սուրբ պատարագ, եւ ավարտին կատարվել հոգեհանգստյան պաշտոն` նվիրված Երեւանում մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ զոհվածների ...ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ ԵՆ ԱՐԱՐԱՏ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ ԵՒ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ
Երեւան (Երկիր) - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության իրականացրած օպերատիվ-որոնողական աշխատանքների արդյունքում 2008թ. մարտի 10-ին` Երեւանի Սարյան 16 շենքի թիվ 3 վարձակալված բնակարանում ...ԱՐԴԵՆ ՍՏՈՒԳՎՈՒՄ Է ՄԻԱՍՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԵՐԻ ՃՇԳՐՏՈՒԹՅՈՒՆԸ
Երեւան (Երկիր) - Միասնական քննությունների դիմում-հայտերի ընդունման փուլի ավարտին մնացել է չորս օր: Գնահատման եւ թեստավորման կենտրոնի աշխատակիցներն արդեն ստուգում են ստացված հայտերի թղթային տարբերակները: ...ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ. «ՄԵԿՆՈՒԹԻՒՆՔ ՄԱՐԳԱՐԷՈՒԹԵԱՆՆ ԴԱՆԻԷԼԻ»
Երեւան (Երկիր) - Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժինը լույս է ընծայել «Հին Կտակարանի գրքերի մեկնություններ» մատենաշարի ...ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՒ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ
Երեւան (Երկիր) - ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Աղվան Վարդանյանի հրավերով մարտի 11-ին նախարարությունում տեղի ունեցավ հանդիպում, որն մասնակցում էին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, ...ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԸ ՄԻՏՈՒՄՆԱՎՈՐ ԱՆՑԵԼ Է ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԸ
2Երեւան (Երկիր) - ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը տեղեկացնում է, որ մարտի 9-ին` ժամը 19:00-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի, զինծառայող, շարքային Յահուբ Ալավերդի-օղլի Մուխթարովը Տավուշի մարզի ...ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՄԵՂՄԱՑՆԵԼ ԶԼՄ-ՆԵՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ
Երեւան (Երկիր) - ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր հայտարարել է, որ արտակարգ դրության ժամկետի երկարացման որեւէ պատճառ չի տեսնում: Նա նաեւ ասել է, որ արտակարգ դրության ընթացքում խախտումներ չեն գրանցվել, ...ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ««ՀԱԶԱՐԱՄՅԱԿԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ» ՀԻՄՆԱԴՐԱՄ-ՀԱՅԱՍՏԱՆ» ՊՈԱԿ-Ի ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ
Երեւան (Երկիր) - Մարտի 11-ին ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել ««Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը: ...ԹԲԻԼԻՍԻՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎ` ՆՎԻՐՎԱԾ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԵԿԵՂԵՑՈՒ ԴԵՐԻՆ
Երեւան (Երկիր) - Մարտի 17-18-ը Թբիլիսիում տեղի կունենա «Եկեղեցու դերը հարավկովկասյան տարածաշրջանում» միջազգային խորհրդաժողովը: Ինչպես հայտնել Է Վրաստանի միասնական ազգային շարժման ներկայացուցիչը, խորհրդաժողովը ...ԶԲԻԳՆԵՒ ԲԺԵԶԻՆՍԿԻ. «ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑԸ ՀԵՏԵՒՈՂԱԿԱՆ ԵՒ ՀԱՄԲԵՐԱՏԱՐ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ»
Երեւան (Երկիր) - Լեռնային Ղարաբաղի խնդիրը բարդացնում է այն, որ Լեռնային Ղարաբաղից դուրս տարածքները վերահսկվում են Հայաստանի կողմից: Այդ մասին հայտարարել է Ջոնս Հոպկինսի համալսարանի պրոֆեսոր, 70-ականների ...ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ԴԱԴԱՐԵՑՐԵԼ Է ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄԸ ՎՐԱՍՏԱՆ
Երեւան (Երկիր) - «Ինգուրի» հէկի ենթակայանի տրանսֆորմատորի պլանային նորոգման կապակցությամբ Ռուսաստանը ժամանակավորապես անջատել Է «Կավկասիոնի» Էլեկտրահաղորդման գիծը եւ դադարեցրել ԷլեկտրաԷներգիայի մատակարարումը ...ԸՍՏ ՏԻԳՐԱՆ ԲԱԼԱՅԱՆԻ` ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱՅԻ ՀՆՉԵՑՐԱԾ ՄԵՂԱԴՐԱՆՔՆ ԱՆՀԻՄՆ Է ԵՒ ԱՆՕԳՈՒՏ
1Երեւան (Երկիր) - ՀՀ ԱԳՆ լրատվամիջոցների հետ կապի բաժնի վարիչ Տիգրան Բալայանը, պատասխանելով «Մեդիամաքս» գործակալության հարցին, թե ինչպե՞ս կարելի է մեկնաբանել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Մեթյու Բրայզայի ...ՀՀ ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵՑ ԵԽ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐԻՆ
Երեւան (Երկիր) - Մարտի 12-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համերբերգի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ...«ՉԱՐԹԸՐԸ» ԸՆԴԱՐՁԱԿՈՒՄ Է ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՅՏԱԳՐԵՐԸ
Երեւան (Երկիր) - Հեռահաղորդակցության «Չարթըր» ընկերությունը հաղորդել է, որ ապրիլ 1-ից Գլենդեյլում, Բըրբենքում եւ Լա Կրեսենտայում ընդարձակելու է հայկական հայտագրերը` այդպիսով դառնալով այս երկրում հայերենով ...ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ Է 90 ՄԱՐԴ, ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ` 6-Ը
Երեւան (Երկիր) - Մարտի 12-ի դրությամբ` զանգվածային անկարգությունների գործով կալանավորվել են 90 անձինք, եւս 4 մեղադրյալների նկատմամբ ընտրվել է կալանքի հետ չկապված խափանման միջոց, կասկածյալի կարգավիճակում ...ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՄԻ ԽՈՒՄԲ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՊԱՐԳԵՒԱՏՐԵԼ Է «ԱՐԻՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ» ՄԵԴԱԼՈՎ
Երեւան (Երկիր) - Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած անձնական արիության եւ խիզախության համար ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մարտի 12-ի հրամանագրերով Կարեն Էռնեստի Առուստամյանը, Նաիրի Բաբկենի Բեգլարյանը, ...ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԱՋԱԿՑՈՂ ԽՈՒՄԲԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԱՎԵԼԱՑՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՉԱՓԸ
Երեւան (Երկիր) - ԱՄՆ Կոնգրեսի` Հայաստանին աջակցող խմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնեն եւ Ջո Նոլենբերգը սկսել են ստորագրություններ հավաքել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտերկրի հատկացումների ենթակոմիտեի ...ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՆԱՍՏԱՎԱՅՐՈՒՄ
Երեւան (Երկիր) - ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը այսօր անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է կենսաչափական տվյալներով անձնագրերի եւ միգրացիոն համակարգի բարեփոխումների հայեցակարգը: ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԱՅՍՕՐ ԱՄԵՆԱԿԱՐԵՒՈՐԸ ԵՐԿՐՈՒՄ ԲԱՐՈՅԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՄԹՆՈԼՈՐՏԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄՆ Է»
Երեւան (Երկիր) - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանն ունի նոր ուսումնական մասնաշենք, որը շահագործման էր հանձնվել դեռ 2007-ի դեկտեմբերին։ Ինչպես տեղեկացնում է Հայաստանի հանրային ռադիոն, բուհ այցելած ...
ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ 8 ԶՈՀ ԵՆ ՏՎԵԼ

ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԿԱՍԿԱԾԱՆՔՈՎ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆՆԵՐ ԲԵՐՄԱՆ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ 407 ՄԱՐԴ

ՀԱՅԱՍՏԱՆ Է ԺԱՄԱՆԵԼՈՒ ԵԽ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐԸ

ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԸ ՄԻՏՈՒՄՆԱՎՈՐ ԱՆՑԵԼ Է ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԸ

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱՅԻՆ

ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ՕՊԵՐԱՏԻՎ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ

ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԿԱՍԿԱԾԱՆՔՈՎ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆՆԵՐ ԲԵՐՄԱՆ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ 407 ՄԱՐԴ

ՀՅԴ-Ն ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԵՑ ՌԴ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ

ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵՑ ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱՅԻ ՀԵՏ

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՊԵՏՔ Է ՄՏՆԵԼ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՄԵՋ, ՊԵՏՔ Է ՎԻՃԵԼ, ԲԱՑԱՏՐԵԼ»

- 1846 Պոլսում բացվեց հայկական կրկես, որը կոչվեց «Արամ թատրոն»:
- 1854 Շուշիում ծնվեց բժշկական գիտությունների դոկտոր, համաճարակագետ Մարգար Առուստամովը (Առուստամյան):
- 1898 Արևմտյան Հայաստանի Մարզվան քաղաքում ծնվեց գրող, գրականագետ, արվեստաբան Արամ Երեմյանը: Նա մեծ ավանդ ունի հայ աշուղագիտության զարգացման գործում:
- 1900 Ծնվեց հայկական կրկեսի հիմնադիր, հանրապետության ժողովրդական արտիստ, ճանաչված Էկվիլիբրիստ Վաղարշակ Արզումանյանը:
- 1906 Վանի Վիլայեթի Լամզկերտ գյուղում ծնվեց գիտության վաստակավոր գործիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հմայակ Հարությունյանը: Զբաղվել է միջնադարյան Հայաստանի պատմությամբ:
- 1918 Թուրքական բանակը գրավում է Կարինը (Էրզրում):
- 1922 Թիֆլիսում տեղի է ունենում Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի կենտգործկոմների լիազոր-կոնֆերենցիան, որը հիմք է դնում Անդրկովկասյան Ֆեդերացիային:
- 1965 Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում տեղի է ունենում Խորհրդային Հայաստանի հայրենադարձ հայերի հանրապետական հավաք:
- 1966 Մահացավ ականավոր կենսաբան, բանախոս և պրոֆեսոր Նորայր Սիսակյանը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

