
ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ««ՀԱԶԱՐԱՄՅԱԿԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ» ՀԻՄՆԱԴՐԱՄ-ՀԱՅԱՍՏԱՆ» ՊՈԱԿ-Ի ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ
Երեւան (Երկիր) - Մարտի 11-ին ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել ««Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, կառավարման խորհուրդը քննարկել եւ հաստատել է «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիային ներկայացվող 7-րդ հատկացման հայտի եւ կից փաստաթղթերի փաթեթը: Այն ներառում է հատկացման հայտը եւ եռամսյակային ֆինանսական հաշվետվությունները, հատկացման նախապայմանների, եռամսյակային առաջընթացի հաշվետվությունները, գնումների պլանը եւ գնումների կատարման հաշվետվությունը:
Նշվել է, որ հատկացումների 7-րդ հայտով «ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ-ը նախատեսում է գալիք եռամսյակի (2008թ. ապրիլ-հունիս) համար ՀՄԿ-ից ստանալ 11 մլն 316.887 հազար ԱՄՆ դոլար: Այդ միջոցները կուղղվեն ծրագրի` «Գյուղական ճանապարհների վերականգնում», «Ոռոգվող գյուղատնտեսություն», «Մոնիտորինգ եւ գնահատում», ինչպես նաեւ «Ծրագրի կառավարում եւ վերահսկում» բաղադրիչների ֆինանսավորմանը: Հարկ է նշել, որ 2007թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ` ՀՄԿ ընդհանուր հատկացման գումարը կազմել է 11 մլն 260.479 հազար ԱՄՆ դոլար:
Եռամսյակային հաշվետվության համաձայն` 2007թ. վերջին եռամսյակը «ՀՄՀ-Հայաստան» ծրագրի համար բավականին հաջող է եղել. մասնավորապես` ազդարարվել է ծրագրի առաջին` Արմավիր-Իսահակյան-Գյումրի 24,5 կմ երկարությամբ ճանապարհահատվածի վերականգնման շինարարական աշխատանքների սկիզբը, ոռոգման բաղադրիչով ավարտին են հասցվել 2 հիմնական պայմանագրեր (6 ինքնահոս համակարգերի վերջնական նախագծման ու վերահսկման եւ 68 պոմպակայանների վերականգնման ու արդյունավետության բարձրացման տեխնիկա-տնտեսական հիմնավորման ուղղությամբ իրականացվելիք ուսումնասիրության պայմանագրերը), ավարտվել են նաեւ ոռոգման ենթածրագրի շրջանակներում առաջին շինարարական աշխատանքների ուղղությամբ իրականացվող նախապատրաստումները` Երեւանին մոտ գտնվող 4 համայնքներում երկրորդային ջրանցքների վերականգնման նպատակով: Հայաստանի տարբեր համայնքներում շարունակաբար իրականացվել են ջրից դեպի շուկա բաղադրիչի դասընթացները:
Դեկտեմբերի 30-ի դրությամբ «Ներտնտեսային ջրի կառավարում» եւ «Անցում դեպի բարձրարժեք գյուղատնտեսություն» թեմաներով անցկացվող դասընթացներին մասնակցել են ընդհանուր առմամբ 5284 ֆերմերներ, որոնցից 1085-ը` կանայք:
Նիստում քննարկվել եւ հաստատվել են նաեւ «ՀՄՀ-Հայաստան» ծրագրի վարկերի տեղաբաշխման աճուրդին մասնակցած ֆինանսական հաստատությունների մրցութային արդյունքները, «Ոռոգման չորս ինքնահոս համակարգերի կառուցման նպատակով վերջնական նախագծում եւ շինարարության վերահսկում» խորհրդատվական ծառայությունների մատուցման, ինչպես նաեւ գյուղական ճանապարհների վերականգնման ենթածրագրի «Առաջին փաթեթում ընդգրկված ճանապարհների համար իրականացվող աշխատանքների տեխնիկական աուդիտ» խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման պայմանագրերի նախագծերը:
Կառավարման խորհուրդը հավանություն է տվել «6 մայր ջրանցքների վերականգնման նախագծում եւ շինարարության վերահսկում» պայմանագրի փոփոխություններին եւս, որոնք կներկայացվեն «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի հաստատմանը: Փոփոխությունները հնարավորություն կտան երկարացնել ջրանցքների հատվածների շինարարության համար թույլատրելի ժամկետը եւ ամբողջությամբ իրականացնել ծրագրով նախանշված` 200 կմ ընդհանուր երկարությամբ 6 մայր ջրանցքների վթարային հատվածների, 165 հիդրոտեխնիկական կառուցվածքների եւ 177 ջրթողների վերականգնման աշխատանքները:
Խորհրդի նիստում քննարկվել են նաեւ ոռոգվող գյուղատնտեսություն ենթածրագրի ենթակառուցվածք բաղադրիչի «Ոռոգման կառավարման կազմակերպությունների կարողությունների ամրապնդում» խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման մրցույթի վերաբերյալ ՀՄԿ-ի առաջարկությունները:
Այլ հարցերում, կառավարման խորհրդի անդամները տեղեկացել են, որ մարտի 10-ին տեղի է ունեցել գյուղական ճանապարհների վերականգնման ծրագրի առաջին փաթեթի շինարարական մրցույթի առաջարկների բացումը: Մասնակցող ընկերությունները դիմել էին ընդհանուր առմամբ 272 կմ ճանապարհահատվածների վերականգնման համար:
ՄԵԾ ՊԱՀՔԻ ՆԱԽԱՎԵՐՋԻՆ ԿԻՐԱԿԻ ՕՐԸ ՆՇՎՈՒՄ Է ԾԱՂԿԱԶԱՐԴԻ ՏՈՆԸ
Երեւան (Երկիր) - Ամեն տարի Մեծ Պահքի նախավերջին կիրակի օրը հայ ժողովուրդը տոնում է Ծաղկազարդը. տոնն այս տարի կնշվի մարտի 16-ին: Ըստ ավանդույթի` նորապսակ երիտասարդները շաբաթ լույս կիրակի կեսգիշերին արմատախիլ ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԿԱԶՄԱԿԵՐՊՎԵՆ ԿԻՆՈՅԻ ԲՆԱԳԱՎԱՌԸ ԼՈՒՍԱԲԱՆՈՂ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ
Երեւան (Երկիր) - Հայաստանում եւ տարածաշրջանային երկրներում կինոլրագրությունը զարգացնելու նպատակով «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն ու Կինոքննադատների եւ կինոլրագրողների հայկական ասոցիացիան` «Ազգ», ...ԲՈՒԵՆՈՍ ԱՅՐԵՍԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒՄ ԿԱՏԱՐՎԵԼ Է ՀՈԳԵՀԱՆԳՍՏՅԱՆ ՊԱՇՏՈՆ` ՆՎԻՐՎԱԾ ՄԱՐՏԻ 1-Ի ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
Երեւան (Երկիր) - Մարտի 9-ին Բուենոս Այրեսի Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մատուցվել է սուրբ պատարագ, եւ ավարտին կատարվել հոգեհանգստյան պաշտոն` նվիրված Երեւանում մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ զոհվածների ...ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ ԵՆ ԱՐԱՐԱՏ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ ԵՒ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ
Երեւան (Երկիր) - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության իրականացրած օպերատիվ-որոնողական աշխատանքների արդյունքում 2008թ. մարտի 10-ին` Երեւանի Սարյան 16 շենքի թիվ 3 վարձակալված բնակարանում ...ԱՐԴԵՆ ՍՏՈՒԳՎՈՒՄ Է ՄԻԱՍՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԵՐԻ ՃՇԳՐՏՈՒԹՅՈՒՆԸ
Երեւան (Երկիր) - Միասնական քննությունների դիմում-հայտերի ընդունման փուլի ավարտին մնացել է չորս օր: Գնահատման եւ թեստավորման կենտրոնի աշխատակիցներն արդեն ստուգում են ստացված հայտերի թղթային տարբերակները: ...ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ. «ՄԵԿՆՈՒԹԻՒՆՔ ՄԱՐԳԱՐԷՈՒԹԵԱՆՆ ԴԱՆԻԷԼԻ»
Երեւան (Երկիր) - Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժինը լույս է ընծայել «Հին Կտակարանի գրքերի մեկնություններ» մատենաշարի ...ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՒ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ
Երեւան (Երկիր) - ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Աղվան Վարդանյանի հրավերով մարտի 11-ին նախարարությունում տեղի ունեցավ հանդիպում, որն մասնակցում էին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, ...ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԸ ՄԻՏՈՒՄՆԱՎՈՐ ԱՆՑԵԼ Է ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԸ
2Երեւան (Երկիր) - ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը տեղեկացնում է, որ մարտի 9-ին` ժամը 19:00-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի, զինծառայող, շարքային Յահուբ Ալավերդի-օղլի Մուխթարովը Տավուշի մարզի ...ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՄԵՂՄԱՑՆԵԼ ԶԼՄ-ՆԵՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ
Երեւան (Երկիր) - ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր հայտարարել է, որ արտակարգ դրության ժամկետի երկարացման որեւէ պատճառ չի տեսնում: Նա նաեւ ասել է, որ արտակարգ դրության ընթացքում խախտումներ չեն գրանցվել, ...ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ««ՀԱԶԱՐԱՄՅԱԿԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ» ՀԻՄՆԱԴՐԱՄ-ՀԱՅԱՍՏԱՆ» ՊՈԱԿ-Ի ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ
Երեւան (Երկիր) - Մարտի 11-ին ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել ««Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը: ...ԹԲԻԼԻՍԻՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎ` ՆՎԻՐՎԱԾ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԵԿԵՂԵՑՈՒ ԴԵՐԻՆ
Երեւան (Երկիր) - Մարտի 17-18-ը Թբիլիսիում տեղի կունենա «Եկեղեցու դերը հարավկովկասյան տարածաշրջանում» միջազգային խորհրդաժողովը: Ինչպես հայտնել Է Վրաստանի միասնական ազգային շարժման ներկայացուցիչը, խորհրդաժողովը ...ԶԲԻԳՆԵՒ ԲԺԵԶԻՆՍԿԻ. «ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑԸ ՀԵՏԵՒՈՂԱԿԱՆ ԵՒ ՀԱՄԲԵՐԱՏԱՐ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ»
Երեւան (Երկիր) - Լեռնային Ղարաբաղի խնդիրը բարդացնում է այն, որ Լեռնային Ղարաբաղից դուրս տարածքները վերահսկվում են Հայաստանի կողմից: Այդ մասին հայտարարել է Ջոնս Հոպկինսի համալսարանի պրոֆեսոր, 70-ականների ...ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ԴԱԴԱՐԵՑՐԵԼ Է ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄԸ ՎՐԱՍՏԱՆ
Երեւան (Երկիր) - «Ինգուրի» հէկի ենթակայանի տրանսֆորմատորի պլանային նորոգման կապակցությամբ Ռուսաստանը ժամանակավորապես անջատել Է «Կավկասիոնի» Էլեկտրահաղորդման գիծը եւ դադարեցրել ԷլեկտրաԷներգիայի մատակարարումը ...ԸՍՏ ՏԻԳՐԱՆ ԲԱԼԱՅԱՆԻ` ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱՅԻ ՀՆՉԵՑՐԱԾ ՄԵՂԱԴՐԱՆՔՆ ԱՆՀԻՄՆ Է ԵՒ ԱՆՕԳՈՒՏ
1Երեւան (Երկիր) - ՀՀ ԱԳՆ լրատվամիջոցների հետ կապի բաժնի վարիչ Տիգրան Բալայանը, պատասխանելով «Մեդիամաքս» գործակալության հարցին, թե ինչպե՞ս կարելի է մեկնաբանել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Մեթյու Բրայզայի ...ՀՀ ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵՑ ԵԽ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐԻՆ
Երեւան (Երկիր) - Մարտի 12-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համերբերգի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ...«ՉԱՐԹԸՐԸ» ԸՆԴԱՐՁԱԿՈՒՄ Է ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՅՏԱԳՐԵՐԸ
Երեւան (Երկիր) - Հեռահաղորդակցության «Չարթըր» ընկերությունը հաղորդել է, որ ապրիլ 1-ից Գլենդեյլում, Բըրբենքում եւ Լա Կրեսենտայում ընդարձակելու է հայկական հայտագրերը` այդպիսով դառնալով այս երկրում հայերենով ...ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ Է 90 ՄԱՐԴ, ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ` 6-Ը
Երեւան (Երկիր) - Մարտի 12-ի դրությամբ` զանգվածային անկարգությունների գործով կալանավորվել են 90 անձինք, եւս 4 մեղադրյալների նկատմամբ ընտրվել է կալանքի հետ չկապված խափանման միջոց, կասկածյալի կարգավիճակում ...ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՄԻ ԽՈՒՄԲ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՊԱՐԳԵՒԱՏՐԵԼ Է «ԱՐԻՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ» ՄԵԴԱԼՈՎ
Երեւան (Երկիր) - Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած անձնական արիության եւ խիզախության համար ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մարտի 12-ի հրամանագրերով Կարեն Էռնեստի Առուստամյանը, Նաիրի Բաբկենի Բեգլարյանը, ...ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԱՋԱԿՑՈՂ ԽՈՒՄԲԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԱՎԵԼԱՑՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՉԱՓԸ
Երեւան (Երկիր) - ԱՄՆ Կոնգրեսի` Հայաստանին աջակցող խմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնեն եւ Ջո Նոլենբերգը սկսել են ստորագրություններ հավաքել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտերկրի հատկացումների ենթակոմիտեի ...ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՆԱՍՏԱՎԱՅՐՈՒՄ
Երեւան (Երկիր) - ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը այսօր անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է կենսաչափական տվյալներով անձնագրերի եւ միգրացիոն համակարգի բարեփոխումների հայեցակարգը: ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԱՅՍՕՐ ԱՄԵՆԱԿԱՐԵՒՈՐԸ ԵՐԿՐՈՒՄ ԲԱՐՈՅԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՄԹՆՈԼՈՐՏԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄՆ Է»
Երեւան (Երկիր) - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանն ունի նոր ուսումնական մասնաշենք, որը շահագործման էր հանձնվել դեռ 2007-ի դեկտեմբերին։ Ինչպես տեղեկացնում է Հայաստանի հանրային ռադիոն, բուհ այցելած ...
ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ 8 ԶՈՀ ԵՆ ՏՎԵԼ

ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԿԱՍԿԱԾԱՆՔՈՎ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆՆԵՐ ԲԵՐՄԱՆ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ 407 ՄԱՐԴ

ՀԱՅԱՍՏԱՆ Է ԺԱՄԱՆԵԼՈՒ ԵԽ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐԸ

ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԸ ՄԻՏՈՒՄՆԱՎՈՐ ԱՆՑԵԼ Է ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԸ

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱՅԻՆ

ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ՕՊԵՐԱՏԻՎ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ

ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԿԱՍԿԱԾԱՆՔՈՎ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆՆԵՐ ԲԵՐՄԱՆ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ 407 ՄԱՐԴ

ՀՅԴ-Ն ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԵՑ ՌԴ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ

ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵՑ ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱՅԻ ՀԵՏ

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-Ի ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ԿԱՏԱՐՎԵԼ
- 1846 Պոլսում բացվեց հայկական կրկես, որը կոչվեց «Արամ թատրոն»:
- 1854 Շուշիում ծնվեց բժշկական գիտությունների դոկտոր, համաճարակագետ Մարգար Առուստամովը (Առուստամյան):
- 1898 Արևմտյան Հայաստանի Մարզվան քաղաքում ծնվեց գրող, գրականագետ, արվեստաբան Արամ Երեմյանը: Նա մեծ ավանդ ունի հայ աշուղագիտության զարգացման գործում:
- 1900 Ծնվեց հայկական կրկեսի հիմնադիր, հանրապետության ժողովրդական արտիստ, ճանաչված Էկվիլիբրիստ Վաղարշակ Արզումանյանը:
- 1906 Վանի Վիլայեթի Լամզկերտ գյուղում ծնվեց գիտության վաստակավոր գործիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հմայակ Հարությունյանը: Զբաղվել է միջնադարյան Հայաստանի պատմությամբ:
- 1918 Թուրքական բանակը գրավում է Կարինը (Էրզրում):
- 1922 Թիֆլիսում տեղի է ունենում Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի կենտգործկոմների լիազոր-կոնֆերենցիան, որը հիմք է դնում Անդրկովկասյան Ֆեդերացիային:
- 1965 Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում տեղի է ունենում Խորհրդային Հայաստանի հայրենադարձ հայերի հանրապետական հավաք:
- 1966 Մահացավ ականավոր կենսաբան, բանախոս և պրոֆեսոր Նորայր Սիսակյանը:
- Ո՞վ ով է Հայկական քաղաքական կյանքում
- 38th World Chess Olympiad
- Հայաստանը Արարչագործության Բննօրրան
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

