
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ՈՒԺԻ ՄԵՋ ԹՈՂԵՑ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԿԸՀ ՈՐՈՇՈՒՄԸ
Երեւան (Երկիր) - ՀՀ Սահմանադրական դատարանը մարտի 8-ի որոշմամբ ՀՀ նախագահ ընտրվելու մասին ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2008թ.-ի փետրվարի 24-ի թիվ 24ա որոշումը թողեց ուժի մեջ: ՍԴ-ն որոշեց նաեւ ՀՀ գլխավոր դատախազությանը տրամադրել թվով 12 տեղամասային ընտրական հանձնաժողովների ամփոփիչ արձանագրություններում փոփոխությունների, թվով 3 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների վերահաշվարկ կատարելը մերժելու վերաբերյալ որոշումները` իրավագնահատման եւ դրանց օրինականությունը պարզելու նպատակով:
Օրենքով սահմանված կարգով ընթացք տալու համար ՀՀ գլխավոր դատախազությանը կտրամադրվեն նաեւ դիմումատուների կողմից ներկայացված քվեաթերթիկների եւ քվեարկության ծրարների վերաբերյալ ու տեսանյութերով ներկայացված փաստերը:
ՀՀ Սահմանադրական դատարանը, համադրելով կողմերի փաստարկներն ու հակափաստարկները, գտավ, որ փետրվարի 19-ի ընտրությունների արդյունքներով ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այլ որոշում կայացնել չէր կարող:
Գործը դատարանում քննվում էր ՀՀ նախագահի թեկնածուներ Տիգրան Կարապետյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի դիմումների հիման վրա, որոնցում նրանք խնդրում էին անվավեր ճանաչել ԿԸՀ-ի վերոհիշյալ որոշումը, որի համաձայն` ՀՀ նախագահ է ընտրվել գործող վարչապետ Սերժ Սարգսյանը:
Սահմանադրական դատարանը արձանագրեց, որ բոլոր հարցերը, որոնք առնչվում են թեկնածուների գրանցման շուրջ առաջացած վեճերին եւ որոնց լուծման իրավասությունը վերապահված է այլ դատարանների, ՍԴ-ում առանձին քննության առարկա դառնալ չեն կարող: ՍԴ-ն հատուկ կարեւորեց նաեւ ընտրական գործընթացներով բողոքարկման հետ կապված հարաբերությունները կարգավորող նորմատիվ պահանջների պահպանումն այդ գործընթացի բոլոր փուլերում:
Սահմանադրական դատարանը գտավ, որ ՀՀ նախագահի ընտրության արդյունքների վերաբերյալ միջազգային մեկ առաքելության նախնական զեկույցից ընտրանքային կարգով իրավախախտումների վերաբերյալ դիտարկումների ներկայացումը դատավարական գործընթացի համար բավարար ապացուցողական հիմք չէ ԿԸՀ-ի որոշումը անվավեր ճանաչելու համար:
Դատարանն արձանագրեց, որ դիմող Լ.Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչների կողմից ՍԴ ներկայացվել են քվեարկության գործընթացին առնչվող ավելի քան 500 տարաբնույթ սկզբնական փաստաթղթեր, որոնցից պատշաճ ձեւակերպված եւ իրավաբանական նշանակություն կարող էին ունենալ թվով 94-ը:
ՍԴ-ն գտավ, որ ընտրական իրավունքի պաշտպանության վերաբերյալ վարչական արդարադատության հնարավորություններն արդյունավետ չեն օգտագործվել նույնիսկ այն դեպքերում, երբ առանձին ԸԸՀ-ներ իրենց որոշմամբ մերժել են վերահաշվարկի իրականացումը:
ՍԴ-ն գտավ, որ նախագահի ընտրությունների ընթացքում նույնպես ՀՀ ԿԸՀ տեսադաշտից դուրս է մնացել նախընտրական քարոզչության արդյունավետ վերահսկումը, օրենքի պահանջների կատարմանը ձեւական մոտեցում է դրսեւորել Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը, դրանց արդյունքում լրատվամիջոցներում ոչ միայն տեղ են գտել կողմնակալ մոտեցումներ, այլեւ առանձին լուսաբանումների ընթացքում արձանագրվել են նաեւ իրավական եւ բարոյական նորմերի խախտումներ:
Որպես առաջնահերթ խնդիր` ՀՀ Սահմանադրական դատարանը համարում է ընտրությունների կազմակերպման եւ անցկացման համակարգի արմատական բարեփոխումը: Ըստ դատարանի` ընտրական գրոծընթացների բողոքարկման ողջ համակարգի նկատմամբ հանրային վստահության բարձրացման եւ այն սահմանադրական հիմնարար սկզբունքների պահանջներին համապատասխանեցնելու համար պետք է դրսեւորվի որակապես նոր մոտեցում:
ՀԱՅԱՍՏԱՆ Է ԺԱՄԱՆԵԼՈՒ ԵԽ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐԸ
2Երեւան (Երկիր) - Այս շաբաթ Երեւան կժամանի Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համերբերգը: Այս մասին, ըստ «Նոյյան տապանի», մարտի 7-ի ճեպասուլիսում հայտնեց Հայաստանի ԱԳՆ մամլո քարտուղարի ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՒ ԱՄՆ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՍԱՐՈՅԱՆԱԿԱՆ ՏԱՐԻՆ
1Երեւան (Երկիր) - ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից 2008 թվականը հայտարարվել է «Սարոյանական տարի»: Հայաստանում եւ ԱՄՆ-ում արդեն մեկնարկել են տարվա շրջանակներում նախատեսված միջոցառումները: ՀՀ մշակույթի փոխնախարար Կարինե ...ԿԳՆ-Ն ՊԱՏՐԱՍՏՈՒՄ Է ԾՐԱԳՐԱՅԻՆ ՆՈՐ ՓԱԹԵԹ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ԳԱՂԹՕՋԱԽՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Երեւան (Երկիր) - ՀՀ կրթության եւ գիտության նախարության Սփյուռքի հետ կապերի վարչությունը պատրաստում է հայկական գաղթօջախներում հայերենի ուսուցման ծրագրի նոր փաթեթ, ուր կներառվեն այբբենարան, այբբենարանին ...ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵՑ ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱՅԻ ՀԵՏ
3Երեւան (Երկիր) - Մարտի 7-ին ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը ՀՅԴ Բյուրոյի «Քրիստափոր Միքայելյան» կենտրոնում ընդունեց ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզային ...ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Երեւան (Երկիր) - Մարտի 7-ին ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Հայկ Հարությունյանն ընդունեց Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության ժամանակավոր հանձնաժողովի նախագահ ...ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵՑԻՆ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ԴԵՍՊԱՆՆԵՐԻ ՀԵՏ
Երեւան (Երկիր) - Մարտի 8-ին Թբիլիսիի «Մարիոտ Քորտյարդ» հյուրանոցում տեղի ունեցավ Սամցխե-Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի ներկայացուցիչների հանդիպումը Վրաստանում հավատարմագրված ...ՆԻՆՈԾՄԻՆԴԱՅՈՒՄ ԳՈՐԾՈՂ «ԼԵԶՎԻ ՏՈՒՆԸ» ՎԵՐՍԿՍԵԼ Է ԱՇԽԱՏԱՆՔԸ
Երեւան (Երկիր) - Նինոծմինդայում գործող «Լեզվի տունը» վեցամսյա ընդմիջումից հետո վերսկսել է գործել։ Վրացերենի դասընթացներին հաճախում է ավելի քան 80 մարդ։ Դասընթացներն անցկացվում են շաբաթը երեք անգամ, տեղեկացնում ...ԱԲԽԱԶԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՀԱՆԴԵՍ ԷԵԿԵԼ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ԿՈՉՈՎ
Երեւան (Երկիր) - Աբխազիայի Հանրապետության խորհրդարանը` Ժողովրդական ժողովը, Աբխազիայի անկախությունը ճանաչելու կոչով դիմել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդին եւ Պետական դումային, ...ՆԱՏՕ-Ի ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՐՈՒՆԱԿՄԱՆ ՀՈՒՅՍ Է ՀԱՅՏՆՈՒՄ
Երեւան (Երկիր) - ՆԱՏՕ-ն մտահոգություն է հայտնում ռազմական միջադեպի կապակցությամբ, որը տեղի էր ունեցել ադրբեջանական եւ հայկական զորքերի շփման գծում: Ինչպես հաղորդում է «Նոյյան տապանը», վկայակոչելով «Նովոստի-Ազերբայջանը», ...ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ՄԻՋԱՆԿՅԱԼ ԶԵԿՈՒՅՑԸ ՎԵՐԱՀԱՍՏԱՏՈՒՄ Է, ՈՐ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՏԱՆՁՆԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Երեւան (Երկիր) - ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտնում է, որ հրապարակվել է 2008թ.-ի փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության 3-րդ միջանկյալ զեկույցը: Այն վերահաստատում ...ՀՀ ՊՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԿՆԵԼ Է ԲՐՅՈՒՍԵԼ
Երեւան (Երկիր) - ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում Հայաստան-ՆԱՏՕ ձեւաչափով գումարվելիք ռազմաքաղաքական ղեկավար կոմիտեի նիստին մասնակցելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարության պատվիրակությունը ս.թ. մարտի 10-ին ...ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ՈՒԺԻ ՄԵՋ ԹՈՂԵՑ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԿԸՀ ՈՐՈՇՈՒՄԸ
Երեւան (Երկիր) - ՀՀ Սահմանադրական դատարանը մարտի 8-ի որոշմամբ ՀՀ նախագահ ընտրվելու մասին ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2008թ.-ի փետրվարի 24-ի թիվ 24ա որոշումը թողեց ուժի մեջ: ՍԴ-ն որոշեց նաեւ ՀՀ ...ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԱՍԻՐԱՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԸ` ՄԱՅՐ ԱԹՈՌՈՒՄ
Երեւան (Երկիր) - Մարտի 7-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի, տեղի ունեցավ Համահայկական երիտասարդական եկեղեցասիրաց կազմակերպության հերթական նիստը: Ինչպես տեղեկացնում ...ԵԱՀԿ ՄԽ-Ն ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ ՀՐԱԴԱԴԱՐԻ ՌԵԺԻՄԸ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ
Երեւան (Երկիր) - Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան), Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա) եւ Մեթյու Բրայզան (ԱՄՆ) հանդես են եկել հայտարարությամբ, ...ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՎԵՐԱՀԱՍՏԱՏԵԼ Է ԼՂՀ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԽԱՂԱՂ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ
Երեւան (Երկիր) - Մարտի 7-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին: Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ...ԵՐԵՒԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՒԱՆՔՈՎ ՀԱՍՑՎԵԼ Է 68 ՄԼՆ 959 ՀԱԶԱՐ ԴՐԱՄԻ ՎՆԱՍ
Երեւան (Երկիր) - Մարտի 1-2-ը տեղի ունեցած անկարգությունների հետեւանքով Ազատության, Երեւանի քաղաքապետարանին հարող հրապարակներում, Կենտրոն համայնքի վարչական տարածքում, ինչպես նաեւ մի շարք այլ փողոցների ...ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-Ի ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ԿԱՏԱՐՎԵԼ
Երեւան (Երկիր) - ՀՀ նախագահի մամլո քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը այսօր հրավիրած մամլո ասուլիսում հայտարարեց, որ որոշ փոփոխություններ են նախատեսվում մարտի 1-ից Երեւան քաղաքում հայտարարված արտակարգ դրության ...ԻՍՊԱՆԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՂԹԵԼ Է ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՎՈՐԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Երեւան (Երկիր) - Կիրակի օրը Իսպանիայում կայացած խորհրդարանական ընտրություններում վստահ հաղթանակ Է տարել կառավարող` Իսպանիայի սոցիալիստական աշխատավորական կուսակցությունը: Այդ մասին հայտարարել Է երկրի սոցիալիստ ...ԱՎԱԳ ԴՊՐՈՑՆԵՐ ԿԳՈՐԾԵՆ ԱՅՍ ՏԱՐՎԱՆԻՑ
Երեւան (Երկիր) - Փորձնական ծրագրի շրջանակներում 30 ավագ դպրոցներ կգործեն այս տարվա սեպտեմբերի 1-ից: Դպրոցներն ընտրվել են հանրապետության բոլոր մարզերից: Դրանց թվում են երկու արհեստագործական եւ երկու մարզային ...
ՎԵՐԱՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՆՔ ՈՒԺԵՂ, ԱՐԴԱՐ ՀԱՅԱՍՏԱՆ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՄԵՐ ՎՃՌԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՔՆՆԱՐԿԵԼ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ
ԿԻՐՈ ՄԱՆՈՅԱՆ. «ԹՈՒՐՔԻԱՆ ՊԵՏՔ Է ՎԵՐԱՆԱՅԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐԱԾ ԻՐ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ»
ՀՀ ԵՒ ՌԴ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՍՈՉԻՈՒՄ ԿՔՆՆԱՐԿԵՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԵՒ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐՑԵՐ
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5-ԻՆ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ԿՄԵԿՆԻ ՄՈՍԿՎԱ
ԵԱՀԿ ՆԱԽԱԳԱՀԸ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ Է ԽԱՂԱՂ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՈՒԺԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ

ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ 8 ԶՈՀ ԵՆ ՏՎԵԼ

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ ԷՐ ՕԳՏՎԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԻՃԱԿԻՑ

ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԿԱՍԿԱԾԱՆՔՈՎ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆՆԵՐ ԲԵՐՄԱՆ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ 407 ՄԱՐԴ

ՀԱՅԱՍՏԱՆ Է ԺԱՄԱՆԵԼՈՒ ԵԽ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆ
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱՅԻՆ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՄԱՐՄՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՂՈՐԴՈՒՄ Է ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԿԱՍԿԱԾԱՆՔՈՎ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆՆԵՐ ԲԵՐՄԱՆ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ 407 ՄԱՐԴ

- 1832 Զմյուռնիահայ հայտնի Տետեյանների ընտանիքում ծնվեց Տիգրան Տետեյանը՝ հրատարակիչ, խմբագիր, թարգմանիչ, աշխարհաբար լեզվով գրաբարի քերականության ձեռնարկի, աշխարհաբար «Այբբենարանի» և «Ընթերցարանի» հեղինակ:
- 1848 Խոշաբի կիսաանկախ իշխանության վերացումը:
- 1858 Թիֆլիսում վախճանվեց իշխան Բարսեղ Բեհբությանը՝ Վասիլի Բեյբութովը, Ղրիմի պատերազմում հերոսացած գեներալը, 1830 - 1838 թվականներին Հայկական մարզի կառավարիչը:
- 1924 Բացվեց Հայաստանի գյուղացիական բանկը:
- 1925 Մահացավ Քրիս Ֆեներջյանը, որը մասնակցել է Սուլթանի մահափորձին:
- 1926 Երևանում ծնվեց հանրապետության ժողովրդական արտիստ, դիրիժոր Արամ Քաթանյանը:
- 1928 Թիֆլիսում ծնվեց արձակագիր, հոգեբան, հոգեբանական գիտությունների թեկնածու Էլդա Գրինը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

