
ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵՑԻՆ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ԴԵՍՊԱՆՆԵՐԻ ՀԵՏ
Երեւան (Երկիր) - Մարտի 8-ին Թբիլիսիի «Մարիոտ Քորտյարդ» հյուրանոցում տեղի ունեցավ Սամցխե-Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի ներկայացուցիչների հանդիպումը Վրաստանում հավատարմագրված մի շարք երկրների դեսպանությունների եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, տեղեկացնում է Ա-ԻՆՖՈ-ն:
Հանդիպման նպատակը Սամցխե-Ջավախքում եւ Քվեմո Քարթլիում առկա քաղաքական, կրթական իրավիճակի եւ դրա հնարավոր լուծման քննարկումն էր: Հանդիպման սկզբում ներկաներին ներկայացվեց Սամցխե-Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի պատրաստած ֆիլմը երկրամասի կացության վերաբերյալ:
Խորհրդի ներկայացուցիչ Արտակ Գաբրիելյանը տարածաշրջանում հայոց լեզվի կարգավիճակի մասին խոսելիս նշել է, որ իրենք համապատասխան հուշագիր են ներկայացրել մի շարք միջազգային կազմակերպությունների եւ դեսպանատների: Հուշագիրը, որը ստորագրել են Սամցխե-Ջավախքի եւ Քվեմո Քարթլիի ավելի քան 150 պաշտոնյաներ (դպրոցների տնօրեններ, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, խորհրդարանի պատգամավորներ, մտավորականներ, ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ), հանձնվել է նաեւ Վրաստանի խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեի գրասենյակ: Սակայն մինչ օրս համապատասխան արձագանք չի եղել:
Ա. Գաբրիելյանը իր խոսքում անդրադարձել է Ջավախքում առկա մեկ այլ ցավոտ խնդրի` կալանավայրի կառուցմանը: Նա նշել է, որ պետության որեւէ մասում կալանավայր կառուցելը իշխանությունների գործն է, սակայն Ջավախքում նման հաստատության առկայությունը հղի է բազմաթիվ վտանգավոր հետեւանքներով:
Սամցխե-Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը ներկայացնող Խաչատուր Ստեփանյանը Վրաստանի հարավային հայահոծ շրջանների նկատմամբ իշխանությունների վարած խտրական քաղաքականության մեջ առանձնացրել է մի քանի բնագավառներ` լեզվական, քաղաքական, կադրային, ժողովրդագրական: Նա նշել է, որ իր իրավուքների պաշտպանության համար երկարամասի հայությունը` որպես Վրաստանի ազգային փոքրամասնություն, պայքարում է միմիայն երկրի օրենսդրության եւ միջազգային իրավունքի նորմերի սահմաններում:
Առկա խնդիրների լուծման համար Խ. Ստեփանյանը կարեւոր է համարել Եվրոպայի խորհրդի առաջ փոքրամասնությունների իրավունքների առումով Վրաստանի ստանձնած պարտավորությունների կատարումը եւ այդ հարցում եվրոպական պետությունների եւ միջազգային կազմակերպությունների հետեւողականությունը:
Հանդիպմանը մասնակից միջազգային կազմակերպությունների` ազգությամբ վրացի ներկայացուցիչների այն պնդմանը, թե նշված խնդիրները Սամցխե-Ջավախքում գոյություն չունեն, եւ այնտեղ առկա է միայն սոցիալ-տնտեսական խնդիր, ինչը հատուկ է նաեւ Վրաստանի մյուս շրջաններին, Խ. Ստեփանյանը արձագանքել է. «Մենք այս պահին սոցիալ-տնտեսական խնդիրների մասին չխոսեցինք, խոսեցինք քաղաքական, լեզվակրթական եւ այլ խնդիրների ու խտրականության մասին: Ահա այսպիսի մի օրինակ` Վրաստանի որեւէ այլ շրջանում (բացառությամբ հայկական) չկա այնպիսի մի դեպք, երբ շրջանային սակրեբուլոյում, ասենք, 300 եւ 3000 ընտրող ունեցող համայնքները ներկայացնեն հավասար թվով պատգամավորներ: Իսկ Ախալքալաքի շրջանում դա այդպես է. 200 ընտրող ունեցող վրացական համայնքը եւ 7000 ընտրող ունեցող հայկական համայնքը սակրեբուլոյում հավասարապես են ներկայացված:
Սա մարդու իրավունքների եւ իրավահավասարության, ազգային փոքրամասնությունների իրավունքների կոպիտ ոտնահարում է: Ի դեպ, այս թերացումը վերացնելու համար բազմիցս է դիմվել Վրաստանի կենտրոնական իշխանություններին, սակայն որեւէ արձագանք չի եղել»: Խ. Ստեփանյանը բերել է նաեւ այլ օրինակներ: Սակայն խնդրի կարգավորման համար Խ. Ստեփանյանը կարեւոր է համարել նաեւ հետեւյալ հանգամանքը. «Այսօր հարցին զգացմունքորեն չպետք է մոտենալ: Երկրամասում առկա խնդիրների մասին ցանկացած հիշեցում սվիններով է ընդունվում ոչ միայն երկրի իշխանությունների, այլեւ վրաց հասարակության կողմից: Մինչդեռ պետք է ընդունել դրանք եւ սրտացավորեն լուծումներ գտնել»: Խ. Ստեփանյանը հիշեցրել է նաեւ ջավախահայության օրինապաշտ վերաբերմունքը երկրի իշխանությունների հանդեպ, եւ դա պետք է պետք է ըստ արժանվույն գնահատվի: «Այլապես ստացվում է, որ կառավարության դեմ պատերազմ հայտարարած աբխազներին եւ օսերին առաջարկվում է լայն ինքնավարություն, իսկ օրինապահ հայերի հանդեպ վարվում է խտրական քաղաքականություն»,- ավելացրել է խորհրդի ներկայացուցիչը:
Հանդիպմանը մասնակից մանկավարժներ Գայանե Երեմյանը եւ Սալվինա Եփրիկյանը ներկաների ուշադրությունը հրավիրել են կրթության ոլորտում վրացերենի պարտադիր կիրառման պատճառով առաջացած խնդիրներին:
Դիվանագետների հետ այս հանդիպումով ավարտվում է անցնող ամիսներին Սամցխե-Ջավախքի եւ Քվեմո Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի ներկայացուցիչների կողմից Եվրախորհրդին ուղղված հուշագրի ներկայացման շրջանակներում կայացած հանդիպումների շարքը։ Այս ընթացքում« հանդիպումներ են տեղի ունեցել ՄԱԿ-ի, Եվրամիության, ԵԱՀԿ ներկայացուցչությունների եւ ԱՄՆ-ի, Հայաստանի, Հունաստանի, Ֆրանսիայի, Բրիտանիայի, Գերմանիայի դեսպանությունների հետ։
ՀԱՅԱՍՏԱՆ Է ԺԱՄԱՆԵԼՈՒ ԵԽ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐԸ
2Երեւան (Երկիր) - Այս շաբաթ Երեւան կժամանի Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համերբերգը: Այս մասին, ըստ «Նոյյան տապանի», մարտի 7-ի ճեպասուլիսում հայտնեց Հայաստանի ԱԳՆ մամլո քարտուղարի ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՒ ԱՄՆ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՍԱՐՈՅԱՆԱԿԱՆ ՏԱՐԻՆ
1Երեւան (Երկիր) - ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից 2008 թվականը հայտարարվել է «Սարոյանական տարի»: Հայաստանում եւ ԱՄՆ-ում արդեն մեկնարկել են տարվա շրջանակներում նախատեսված միջոցառումները: ՀՀ մշակույթի փոխնախարար Կարինե ...ԿԳՆ-Ն ՊԱՏՐԱՍՏՈՒՄ Է ԾՐԱԳՐԱՅԻՆ ՆՈՐ ՓԱԹԵԹ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ԳԱՂԹՕՋԱԽՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Երեւան (Երկիր) - ՀՀ կրթության եւ գիտության նախարության Սփյուռքի հետ կապերի վարչությունը պատրաստում է հայկական գաղթօջախներում հայերենի ուսուցման ծրագրի նոր փաթեթ, ուր կներառվեն այբբենարան, այբբենարանին ...ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵՑ ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱՅԻ ՀԵՏ
3Երեւան (Երկիր) - Մարտի 7-ին ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը ՀՅԴ Բյուրոյի «Քրիստափոր Միքայելյան» կենտրոնում ընդունեց ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզային ...ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Երեւան (Երկիր) - Մարտի 7-ին ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Հայկ Հարությունյանն ընդունեց Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության ժամանակավոր հանձնաժողովի նախագահ ...ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵՑԻՆ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ԴԵՍՊԱՆՆԵՐԻ ՀԵՏ
Երեւան (Երկիր) - Մարտի 8-ին Թբիլիսիի «Մարիոտ Քորտյարդ» հյուրանոցում տեղի ունեցավ Սամցխե-Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի ներկայացուցիչների հանդիպումը Վրաստանում հավատարմագրված ...ՆԻՆՈԾՄԻՆԴԱՅՈՒՄ ԳՈՐԾՈՂ «ԼԵԶՎԻ ՏՈՒՆԸ» ՎԵՐՍԿՍԵԼ Է ԱՇԽԱՏԱՆՔԸ
Երեւան (Երկիր) - Նինոծմինդայում գործող «Լեզվի տունը» վեցամսյա ընդմիջումից հետո վերսկսել է գործել։ Վրացերենի դասընթացներին հաճախում է ավելի քան 80 մարդ։ Դասընթացներն անցկացվում են շաբաթը երեք անգամ, տեղեկացնում ...ԱԲԽԱԶԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՀԱՆԴԵՍ ԷԵԿԵԼ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ԿՈՉՈՎ
Երեւան (Երկիր) - Աբխազիայի Հանրապետության խորհրդարանը` Ժողովրդական ժողովը, Աբխազիայի անկախությունը ճանաչելու կոչով դիմել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդին եւ Պետական դումային, ...ՆԱՏՕ-Ի ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՐՈՒՆԱԿՄԱՆ ՀՈՒՅՍ Է ՀԱՅՏՆՈՒՄ
Երեւան (Երկիր) - ՆԱՏՕ-ն մտահոգություն է հայտնում ռազմական միջադեպի կապակցությամբ, որը տեղի էր ունեցել ադրբեջանական եւ հայկական զորքերի շփման գծում: Ինչպես հաղորդում է «Նոյյան տապանը», վկայակոչելով «Նովոստի-Ազերբայջանը», ...ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ՄԻՋԱՆԿՅԱԼ ԶԵԿՈՒՅՑԸ ՎԵՐԱՀԱՍՏԱՏՈՒՄ Է, ՈՐ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՏԱՆՁՆԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Երեւան (Երկիր) - ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտնում է, որ հրապարակվել է 2008թ.-ի փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության 3-րդ միջանկյալ զեկույցը: Այն վերահաստատում ...ՀՀ ՊՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԿՆԵԼ Է ԲՐՅՈՒՍԵԼ
Երեւան (Երկիր) - ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում Հայաստան-ՆԱՏՕ ձեւաչափով գումարվելիք ռազմաքաղաքական ղեկավար կոմիտեի նիստին մասնակցելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարության պատվիրակությունը ս.թ. մարտի 10-ին ...ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ՈՒԺԻ ՄԵՋ ԹՈՂԵՑ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԿԸՀ ՈՐՈՇՈՒՄԸ
Երեւան (Երկիր) - ՀՀ Սահմանադրական դատարանը մարտի 8-ի որոշմամբ ՀՀ նախագահ ընտրվելու մասին ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2008թ.-ի փետրվարի 24-ի թիվ 24ա որոշումը թողեց ուժի մեջ: ՍԴ-ն որոշեց նաեւ ՀՀ ...ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԱՍԻՐԱՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԸ` ՄԱՅՐ ԱԹՈՌՈՒՄ
Երեւան (Երկիր) - Մարտի 7-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի, տեղի ունեցավ Համահայկական երիտասարդական եկեղեցասիրաց կազմակերպության հերթական նիստը: Ինչպես տեղեկացնում ...ԵԱՀԿ ՄԽ-Ն ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ ՀՐԱԴԱԴԱՐԻ ՌԵԺԻՄԸ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ
Երեւան (Երկիր) - Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան), Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա) եւ Մեթյու Բրայզան (ԱՄՆ) հանդես են եկել հայտարարությամբ, ...ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՎԵՐԱՀԱՍՏԱՏԵԼ Է ԼՂՀ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԽԱՂԱՂ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ
Երեւան (Երկիր) - Մարտի 7-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին: Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ...ԵՐԵՒԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՒԱՆՔՈՎ ՀԱՍՑՎԵԼ Է 68 ՄԼՆ 959 ՀԱԶԱՐ ԴՐԱՄԻ ՎՆԱՍ
Երեւան (Երկիր) - Մարտի 1-2-ը տեղի ունեցած անկարգությունների հետեւանքով Ազատության, Երեւանի քաղաքապետարանին հարող հրապարակներում, Կենտրոն համայնքի վարչական տարածքում, ինչպես նաեւ մի շարք այլ փողոցների ...ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-Ի ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ԿԱՏԱՐՎԵԼ
Երեւան (Երկիր) - ՀՀ նախագահի մամլո քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը այսօր հրավիրած մամլո ասուլիսում հայտարարեց, որ որոշ փոփոխություններ են նախատեսվում մարտի 1-ից Երեւան քաղաքում հայտարարված արտակարգ դրության ...ԻՍՊԱՆԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՂԹԵԼ Է ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՎՈՐԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Երեւան (Երկիր) - Կիրակի օրը Իսպանիայում կայացած խորհրդարանական ընտրություններում վստահ հաղթանակ Է տարել կառավարող` Իսպանիայի սոցիալիստական աշխատավորական կուսակցությունը: Այդ մասին հայտարարել Է երկրի սոցիալիստ ...ԱՎԱԳ ԴՊՐՈՑՆԵՐ ԿԳՈՐԾԵՆ ԱՅՍ ՏԱՐՎԱՆԻՑ
Երեւան (Երկիր) - Փորձնական ծրագրի շրջանակներում 30 ավագ դպրոցներ կգործեն այս տարվա սեպտեմբերի 1-ից: Դպրոցներն ընտրվել են հանրապետության բոլոր մարզերից: Դրանց թվում են երկու արհեստագործական եւ երկու մարզային ...
ԵՐԵՒԱՆՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ «ՀԱՄՇԵՆ ԵՒ ՀԱՄՇԵՆԱՀԱՅԵՐ. ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԵՒ ՄՇԱԿՈՒՅԹ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅ ԱՎԵՏԱՐԱՆՉԱԿԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ
ԱՐԱՄ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԿԻՊՐՈՍԻ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՏՎԱԾՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՅԿԱԿԱՆ ՍՐԲԱՎԱՅՐԵՐԸ
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԸ ՊԵՏՔ Է ՍԿՍԵԼ ՎԵՐՆԱԽԱՎԻՑ»
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍԿՍՎԱԾ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ ԾԱՆՐ ԵՒ ՄԵԾ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՍԿԻԶԲ ԵՆ»
ԵԱՀԿ ՆԱԽԱԳԱՀԸ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ Է ԽԱՂԱՂ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՈՒԺԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ

ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ 8 ԶՈՀ ԵՆ ՏՎԵԼ

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ ԷՐ ՕԳՏՎԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԻՃԱԿԻՑ

ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԿԱՍԿԱԾԱՆՔՈՎ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆՆԵՐ ԲԵՐՄԱՆ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ 407 ՄԱՐԴ

ՀԱՅԱՍՏԱՆ Է ԺԱՄԱՆԵԼՈՒ ԵԽ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆ
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱՅԻՆ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՄԱՐՄՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՂՈՐԴՈՒՄ Է ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ԸՍՏ ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ` ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԸ «ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԲՌՆՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԳՈՐԾԱԴՐԵԼ» ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ

- 1832 Զմյուռնիահայ հայտնի Տետեյանների ընտանիքում ծնվեց Տիգրան Տետեյանը՝ հրատարակիչ, խմբագիր, թարգմանիչ, աշխարհաբար լեզվով գրաբարի քերականության ձեռնարկի, աշխարհաբար «Այբբենարանի» և «Ընթերցարանի» հեղինակ:
- 1848 Խոշաբի կիսաանկախ իշխանության վերացումը:
- 1858 Թիֆլիսում վախճանվեց իշխան Բարսեղ Բեհբությանը՝ Վասիլի Բեյբութովը, Ղրիմի պատերազմում հերոսացած գեներալը, 1830 - 1838 թվականներին Հայկական մարզի կառավարիչը:
- 1924 Բացվեց Հայաստանի գյուղացիական բանկը:
- 1925 Մահացավ Քրիս Ֆեներջյանը, որը մասնակցել է Սուլթանի մահափորձին:
- 1926 Երևանում ծնվեց հանրապետության ժողովրդական արտիստ, դիրիժոր Արամ Քաթանյանը:
- 1928 Թիֆլիսում ծնվեց արձակագիր, հոգեբան, հոգեբանական գիտությունների թեկնածու Էլդա Գրինը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

