
ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵՑ ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱՅԻ ՀԵՏ
Երեւան (Երկիր) - Մարտի 7-ին ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը ՀՅԴ Բյուրոյի «Քրիստափոր Միքայելյան» կենտրոնում ընդունեց ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզային եւ ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգտոնին:
Ինչպես տեղեկացնում են ՀՅԴ մամլո դիվանից, կողմերը քննարկեցին Հայաստանի ներքաղաքական զարգացումներին առնչվող հարցեր: Վահան Հովհաննիսյանը ներկայացրեց ստեղծված լարվածության լիցքաթափման վերաբերյալ Դաշնակցության մոտեցումները: Նա նշեց, որ շատ երկրների պատմության մեջ եղել են պահեր, երբ ազգային անվտանգության, երկրում կայունության վերահաստատման խնդիրների լուծումը ստանում է նախապատվություն, որովհետեւ այդ խնդիրների լուծումից են կախված երկրում քաղաքական բնական կյանքի, ժողովրդավարության ամրապնդման գործընթացները։ Ըստ Վ. Հովհաննիսյանի` Հայաստանում այդ պահն է, միաժամանակ, ժողովրդի մոտ անհրաժեշտ է վերականգնել վստահությունը պետության նկատմամբ։
Վ. Հովհաննիսյանը Մ.Բրայզային փոխանցեց մինչեւ ընտրությունները եւ ընտրություններից հետո Դաշնակցության հնչեցրած կոչերը` հանդուրժողականության եւ համագործակցության մասին, եւ առաջարկները` ուղղված լարվածության թուլացմանը` ընտրական նոր համակարգի ձեւավորում, որը կբացառի ընտրախախտումների հնարավորությունը, երկրում իրական բազմակարծության, խոսքի ազատության պայմանների ստեղծում, ընդդիմության համար քաղաքական համակարգում լիարժեք գործելու երաշխիքների ապահովում, որպեսզի ընդդիմությունը կարողանա ազդեցիկ գործոն դառնալ երկրում քաղաքական որոշումներ կայացնելու համար: Եթե ընդդիմությունը դրանից զրկվում է, միշտ փորձելու է կարեւոր գործոն դառնալ փողոցում:
Անդրադառնալով Երեւանում արտակարգ իրավիճակ հայտարարելու մասին ՀՀ նախագահի հրամանագրին` Վահան Հովհաննիսյանը այն համարեց այդ պահի համար անհրաժեշտ քայլ, բայց այժմ, նրա կարծիքով, հարկավոր է հրամանագրի որոշ դրույթները մեղմացնել, մասնավորապես` ԶԼՄ-ների ազատությանն առնչվող դրույթը: ՀՅԴ-ն ստեղծված հետընտրական իրադրությունից դուրս գալու համար պահանջում է անաչառ ու ամբողջական քննության ենթարկել կատարվածը եւ պատժել բոլոր մեղավորներին:
Մեթյու Բրայզան, համաձայնվելով Դաշնակցության կողմից եղած առաջարկներին, ասաց, որ ԱՄՆ-ը գնահատում է երկխոսության քայլերը, որոնց նպատակն է ընդդիմությանը մասնակից դարձնել երկրի կառավարման որակի բարձրացմանը։ Նա նաեւ կարեւորեց երկխոսությունը հասարակության ներսում` ճշտելու համար նրա դերակատարությունը Հայաստանի ապագայի կերտման գործում։ ԱՄՆ պաշտոնատարը համոզմունք հայտնեց, որ անհրաժեշտ է հնարավորինս շուտ վերականգնել մամուլի ազատությունը, ինչը կնպաստի չհիմնավորված լուրերի եւ կասկածամտության տարածումը կանխելուն եւ ժողովրդավարության ուղղությամբ աշխատանքների ծավալմանը։
Մ.Բրայզան նաեւ խստորեն դատապարտեց բռնության կիրառումը, եւ բոլոր կողմերին` ե'ւ իշխանությանը, ե'ւ ընդդիմությանը կոչ արեց երկրի ապագան ճշտել օրինական ճանապարհներով։ Նա հույս հայտնեց, որ թափանցիկ կերպով կիրականացվեն թե' ընտրությունների ժամանակ կատարված խախտումների, թե' անօրինական ոճիրների հետաքննությունն ու դատավարությունները:
Վ.Հովհաննիսյանը անդրադարձավ նաեւ վերջին օրերին Ադրբեջանի կողմից ԼՂՀ սահմանի մոտ զինադադարը խախտելու քայլերին` շեշտելով, որ նման քայլերը սպառնում են ամբողջ տարածաշրջանի կայունությանը:
Քննարկում
Դավճան Հայվան Հովհաննիսյանին գրել է:
Լուրերով ասում են իբր թե Հայաստանում այդ աղետալի դեպքերից զոհված 8 անձանց դիակները ստանալու համար իշխանությունները պահանջում են զոհվածների հարազատներին ցուցմունք տալ իբր թե ԼՏՊ է մեղավոր նրաց համար և մինջ այդ եթե նրանց հարազատները դա չանեն իրենց հարազատների դիակները չեն տրվի նրանց:Կցանկանայի իմանալ դա իրոք ճիշտ է և դա կցանկանայի իմանալ մեր Հայաստանի հայրենակիցներից:Եթե դա ճիշտ է ուրեմն ամոթ մեր իշխանություններին նման քայլի համար և նրանք կրկնակի անգամ փաստում են որ ոչ մի տարբերություն չկա նրանց և երիտթուրքերի միջև, դա բարբարոսություն է ուղղված սեփական ժողովրդի դեմ:Միթե չեք կշտացել նրանից ինչ որ արեցիք սեփական ժողովրդի հանդեպ:Այնպես որ եկեք չմեղադրեն թուրքին իր արածի համար քանի որ մեր մեջ էլ շատ թուրքեր կան հայկական անուններով:Ես զարմանում եմ ին՞չպես պետք է հավաքվեն կողք կողքի ներկայիս իշխանությունները և ընդիմությունը Ապրիլի 24 և պահանջեն մեր անմեղ զոհերի արյունը:Ինձ ճիշտ հասկացեք սիրելի հայրենակիցներ,ես իրոք ամոթ եմ անում բոլորի տեղը:Ին՞չպես հայը կարող է նման քայլ անել իր հայրենակցի հանդեպ ով ուզում է լինի դա պետք է հարգանք նվիրաբերել զոհվածի հանդեպ,այն էլ այն զոհվածների որ զոհ են դարձել խաղալիք դառնալով իշխանությունների ձեռքը,որոնք իրենց ազատությունն էին պահանջում:Սիրելի հայրենակիցներ գնացեք լավ մտածեք թե ովքեր են իսկական հայերը:Ես ամենա սկզբից ասել եմ ու կասեմ «թուրքը լավ է թուրքացած հայից» իսկ իմ ասածը արդեն մի քանի անգամներ փաստում են մեր ներկայիս իշխանությունները:Աստված մեր Հայ ազգի հետ:
ՀԱՅԱՍՏԱՆ Է ԺԱՄԱՆԵԼՈՒ ԵԽ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐԸ
2Երեւան (Երկիր) - Այս շաբաթ Երեւան կժամանի Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համերբերգը: Այս մասին, ըստ «Նոյյան տապանի», մարտի 7-ի ճեպասուլիսում հայտնեց Հայաստանի ԱԳՆ մամլո քարտուղարի ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՒ ԱՄՆ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՍԱՐՈՅԱՆԱԿԱՆ ՏԱՐԻՆ
1Երեւան (Երկիր) - ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից 2008 թվականը հայտարարվել է «Սարոյանական տարի»: Հայաստանում եւ ԱՄՆ-ում արդեն մեկնարկել են տարվա շրջանակներում նախատեսված միջոցառումները: ՀՀ մշակույթի փոխնախարար Կարինե ...ԿԳՆ-Ն ՊԱՏՐԱՍՏՈՒՄ Է ԾՐԱԳՐԱՅԻՆ ՆՈՐ ՓԱԹԵԹ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ԳԱՂԹՕՋԱԽՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Երեւան (Երկիր) - ՀՀ կրթության եւ գիտության նախարության Սփյուռքի հետ կապերի վարչությունը պատրաստում է հայկական գաղթօջախներում հայերենի ուսուցման ծրագրի նոր փաթեթ, ուր կներառվեն այբբենարան, այբբենարանին ...ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵՑ ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱՅԻ ՀԵՏ
3Երեւան (Երկիր) - Մարտի 7-ին ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը ՀՅԴ Բյուրոյի «Քրիստափոր Միքայելյան» կենտրոնում ընդունեց ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզային ...ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Երեւան (Երկիր) - Մարտի 7-ին ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Հայկ Հարությունյանն ընդունեց Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության ժամանակավոր հանձնաժողովի նախագահ ...ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵՑԻՆ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ԴԵՍՊԱՆՆԵՐԻ ՀԵՏ
Երեւան (Երկիր) - Մարտի 8-ին Թբիլիսիի «Մարիոտ Քորտյարդ» հյուրանոցում տեղի ունեցավ Սամցխե-Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի ներկայացուցիչների հանդիպումը Վրաստանում հավատարմագրված ...ՆԻՆՈԾՄԻՆԴԱՅՈՒՄ ԳՈՐԾՈՂ «ԼԵԶՎԻ ՏՈՒՆԸ» ՎԵՐՍԿՍԵԼ Է ԱՇԽԱՏԱՆՔԸ
Երեւան (Երկիր) - Նինոծմինդայում գործող «Լեզվի տունը» վեցամսյա ընդմիջումից հետո վերսկսել է գործել։ Վրացերենի դասընթացներին հաճախում է ավելի քան 80 մարդ։ Դասընթացներն անցկացվում են շաբաթը երեք անգամ, տեղեկացնում ...ԱԲԽԱԶԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՀԱՆԴԵՍ ԷԵԿԵԼ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ԿՈՉՈՎ
Երեւան (Երկիր) - Աբխազիայի Հանրապետության խորհրդարանը` Ժողովրդական ժողովը, Աբխազիայի անկախությունը ճանաչելու կոչով դիմել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդին եւ Պետական դումային, ...ՆԱՏՕ-Ի ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՐՈՒՆԱԿՄԱՆ ՀՈՒՅՍ Է ՀԱՅՏՆՈՒՄ
Երեւան (Երկիր) - ՆԱՏՕ-ն մտահոգություն է հայտնում ռազմական միջադեպի կապակցությամբ, որը տեղի էր ունեցել ադրբեջանական եւ հայկական զորքերի շփման գծում: Ինչպես հաղորդում է «Նոյյան տապանը», վկայակոչելով «Նովոստի-Ազերբայջանը», ...ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ՄԻՋԱՆԿՅԱԼ ԶԵԿՈՒՅՑԸ ՎԵՐԱՀԱՍՏԱՏՈՒՄ Է, ՈՐ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՏԱՆՁՆԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Երեւան (Երկիր) - ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտնում է, որ հրապարակվել է 2008թ.-ի փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության 3-րդ միջանկյալ զեկույցը: Այն վերահաստատում ...ՀՀ ՊՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԿՆԵԼ Է ԲՐՅՈՒՍԵԼ
Երեւան (Երկիր) - ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում Հայաստան-ՆԱՏՕ ձեւաչափով գումարվելիք ռազմաքաղաքական ղեկավար կոմիտեի նիստին մասնակցելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարության պատվիրակությունը ս.թ. մարտի 10-ին ...ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ՈՒԺԻ ՄԵՋ ԹՈՂԵՑ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԿԸՀ ՈՐՈՇՈՒՄԸ
Երեւան (Երկիր) - ՀՀ Սահմանադրական դատարանը մարտի 8-ի որոշմամբ ՀՀ նախագահ ընտրվելու մասին ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2008թ.-ի փետրվարի 24-ի թիվ 24ա որոշումը թողեց ուժի մեջ: ՍԴ-ն որոշեց նաեւ ՀՀ ...ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԱՍԻՐԱՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԸ` ՄԱՅՐ ԱԹՈՌՈՒՄ
Երեւան (Երկիր) - Մարտի 7-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի, տեղի ունեցավ Համահայկական երիտասարդական եկեղեցասիրաց կազմակերպության հերթական նիստը: Ինչպես տեղեկացնում ...ԵԱՀԿ ՄԽ-Ն ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ ՀՐԱԴԱԴԱՐԻ ՌԵԺԻՄԸ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ
Երեւան (Երկիր) - Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան), Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա) եւ Մեթյու Բրայզան (ԱՄՆ) հանդես են եկել հայտարարությամբ, ...ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՎԵՐԱՀԱՍՏԱՏԵԼ Է ԼՂՀ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԽԱՂԱՂ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ
Երեւան (Երկիր) - Մարտի 7-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին: Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ...ԵՐԵՒԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՒԱՆՔՈՎ ՀԱՍՑՎԵԼ Է 68 ՄԼՆ 959 ՀԱԶԱՐ ԴՐԱՄԻ ՎՆԱՍ
Երեւան (Երկիր) - Մարտի 1-2-ը տեղի ունեցած անկարգությունների հետեւանքով Ազատության, Երեւանի քաղաքապետարանին հարող հրապարակներում, Կենտրոն համայնքի վարչական տարածքում, ինչպես նաեւ մի շարք այլ փողոցների ...ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-Ի ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ԿԱՏԱՐՎԵԼ
Երեւան (Երկիր) - ՀՀ նախագահի մամլո քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը այսօր հրավիրած մամլո ասուլիսում հայտարարեց, որ որոշ փոփոխություններ են նախատեսվում մարտի 1-ից Երեւան քաղաքում հայտարարված արտակարգ դրության ...ԻՍՊԱՆԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՂԹԵԼ Է ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՎՈՐԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Երեւան (Երկիր) - Կիրակի օրը Իսպանիայում կայացած խորհրդարանական ընտրություններում վստահ հաղթանակ Է տարել կառավարող` Իսպանիայի սոցիալիստական աշխատավորական կուսակցությունը: Այդ մասին հայտարարել Է երկրի սոցիալիստ ...ԱՎԱԳ ԴՊՐՈՑՆԵՐ ԿԳՈՐԾԵՆ ԱՅՍ ՏԱՐՎԱՆԻՑ
Երեւան (Երկիր) - Փորձնական ծրագրի շրջանակներում 30 ավագ դպրոցներ կգործեն այս տարվա սեպտեմբերի 1-ից: Դպրոցներն ընտրվել են հանրապետության բոլոր մարզերից: Դրանց թվում են երկու արհեստագործական եւ երկու մարզային ...
ԵԱՀԿ ՆԱԽԱԳԱՀԸ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ Է ԽԱՂԱՂ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՈՒԺԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ

ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ 8 ԶՈՀ ԵՆ ՏՎԵԼ

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ ԷՐ ՕԳՏՎԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԻՃԱԿԻՑ

ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԿԱՍԿԱԾԱՆՔՈՎ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆՆԵՐ ԲԵՐՄԱՆ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ 407 ՄԱՐԴ

ՀԱՅԱՍՏԱՆ Է ԺԱՄԱՆԵԼՈՒ ԵԽ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐԸ

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱՅԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՄԱՐՄՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԿԱՍԿԱԾԱՆՔՈՎ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆՆԵՐ ԲԵՐՄԱՆ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ 407 ՄԱՐԴ

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՂՈՐԴՈՒՄ Է ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
- 1832 Զմյուռնիահայ հայտնի Տետեյանների ընտանիքում ծնվեց Տիգրան Տետեյանը՝ հրատարակիչ, խմբագիր, թարգմանիչ, աշխարհաբար լեզվով գրաբարի քերականության ձեռնարկի, աշխարհաբար «Այբբենարանի» և «Ընթերցարանի» հեղինակ:
- 1848 Խոշաբի կիսաանկախ իշխանության վերացումը:
- 1858 Թիֆլիսում վախճանվեց իշխան Բարսեղ Բեհբությանը՝ Վասիլի Բեյբութովը, Ղրիմի պատերազմում հերոսացած գեներալը, 1830 - 1838 թվականներին Հայկական մարզի կառավարիչը:
- 1924 Բացվեց Հայաստանի գյուղացիական բանկը:
- 1925 Մահացավ Քրիս Ֆեներջյանը, որը մասնակցել է Սուլթանի մահափորձին:
- 1926 Երևանում ծնվեց հանրապետության ժողովրդական արտիստ, դիրիժոր Արամ Քաթանյանը:
- 1928 Թիֆլիսում ծնվեց արձակագիր, հոգեբան, հոգեբանական գիտությունների թեկնածու Էլդա Գրինը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

