
ԵՄ ՀԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆ ԱՅՑԵԼԵՑ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
Երեւան (Երկիր) - Մարտի 7-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ, դեսպան Պիտեր Սեմնեբիի գլխավորած պատվիրակությանը:
ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը ողջունելով հյուրին` նշեց, որ հանդիպման նպատակը հետընտրական զարգացումները եւ ապագայի քայլերն են: Ցավոք. մարտի 1-ի լույս 2-ի գիշերը տեղի ունեցած ցավալի իրադարձությունները, որ նաեւ մարդկային զոհերի պատճառ դարձան, ընտրական գործընթացների շրջանակում չեն տեղավորվում:
Աժ նախագահը կողմնակից է, որ լինի անաչառ եւ համարժեք վերաբերմունք այդ իրադարձություններին, բայց համաձայն չէ հնչած գնահատականներին, թե խաղաղ ցուցարարների նկատմամբ իշխանությունները ուժ են գործադրել: Խաղաղ ցուցարարները բարիկադներ չեն կառուցում ու զենք չեն կիրառում, մետաղյա ձողեր ու «Մոլոտովյան» ռումբեր չեն օգտագործում:
Ապօրինի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը պահանջել է խուզարկություն անցկացնել եւ ի պատասխան բռնություն է կիրառվել: Եթե իշխանությունները 9 օր հանգիստ սպասել են, չմիջամտելով ապօրինի հանրահավաքներին, ապա մեկ շաբաթ էլ կարող էին սպասել մինչեւ Սահմանադրական դատարանի վճիռը:
Տեղի ունեցածը չէր կարող նաեւ հասարակական դժգոհության արտահայտություն լինել, որովհետեւ եթե նման դժգոհություն կար, 8 ամիս առաջ տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո կարող էր արտահայտվել, իսկ անցած ժամանակամիջոցում վիճակը չի վատացել. հակառակը` մեծացել է բյուջեն, բարձրացել են աշխատավարձերն ու թոշակները: Վերջապես, անգամ ամենադժվարին իրավիճակներում նման իրադարձությունները բնորոշ չեն հայ ժողովրդին, որ մինչեւ հիմա շոկի մեջ է կատարված բարբարոսությունների ու վանդալիզմի դրսեւորումներից:
Աժ նախագահը նշեց նաեւ այն քայլերը, որ պետք է ձեռնարկվեն վիճակը շտկելու համար` հասարակական-քաղաքական արմատական բարեփոխումներ, քաղաքական կազմակերպությունների եւ քաղաքացիական հասարակության կայացմանն ուղղված միջոցառումներ, որոնք կնպաստեն լիարժեք սոցիալական արդարության հաստատմանը, որոնց հիմքը պիտի լինի քաղաքական ուժերի համագործակցությունը քաղաքական ասպարեզում:
Պարոն Թորոսյանը հիշեցրեց, որ թե նախընտրական, թե հետընտրական շրջանում ՀՀ վարչապետը հանդես է եկել համագործակցության առաջարկներով, որոնք արդեն իրենց արդյունքները տվել են, սակայն առջեւում զգալի անելիքներ դեռ կան: Նա կարեւորեց երկխոսության ու համագործակցության առարկայի որոշարկումը` նշելով, որ քրեական հանցագործների տեղը դատարանն է, որի որոշումից հետո նրանք պիտի իրենց պատիժը կրեն եւ նրանց հետ երկխոսության առարկա չկա: Չի կարելի երկրում նախադեպ ստեղծել` որ հնարավոր է նման մեթոդներով քաղաքական կամ իրավական հարցեր լուծել:
ԱԺ նախագահը նաեւ իր անհամաձայնությունը հայտնեց իրադարձություններից մի քանի ժամ հետո հնչած գնահատականներին` համարելով դրանք անզգույշ, որ, թերեւս, նաեւ հետեւանք էին լիարժեք տեղեկատվության ուշացման:
Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ, դեսպան Պիտեր Սեմնեբին նշեց, որ վերջին շաբաթներում Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները եղել եւ մնում են Եվրամիության ուշադրության կենտրոնում, որովհետեւ Եվրամիության համար Հայաստանն առավել մեծ նշանակության գործընկեր է դարձել:
Պարոն Սեմնեբին հավաստեց, որ Եվրամիությունը ցանկանում է իր ներդրումն ունենալ այս վիճակից երկիրը դուրս բերելու գործում: Նա անցանկալի համարեց ընդունված սահմանափակումները` գտնելով, որ քաղաքական բոլոր ուժերը պետք է ներգրավվեն իրավիճակի լուծումների մեջ, հնարավորինս արագ վերացվի արտակարգ իրավիճակը, վերականգնվի զանգվածային լրատվամիջոցների ազատ գործունեության հնարավորությունը, մարտի 1-ի դրությամբ ձերբակալվածներն ազատ արձակվեն:
Նա գոհունակություն հայտնեց, որ վարչապետ, ընտրված նախագահ Սերժ Սարգսյանը ընդդիմության հետ համագործակցության նախաձեռնություն է ցուցաբերել եւ այդ համագործակցության ընդլայնման կարեւորությունը նշեց: Նրա գնահատականով` իրադարձությունների պատճառներն ու հետեւանքները ամբողջությամբ վերհանելու եւ հետագա զարգացումները կանխելու նպատակով պետք է ստեղծվի հետաքննող խումբ:
ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը նշեց, որ հարգել եւ հարգում է ընդդիմության, այդ թվում` արմատական, քաղաքական հայացքները, բայց չի կարծում, որ ավտոմեքենաներ այրելը քաղաքական դիրքորոշման արտահայտման ձեւ է: Քրեական ցանկացած հանցանք, ով էլ այն կատարած լինի, պիտի իր արժանի պատիժը ստանա: Անդրադառնալով պարոն Սեմնեբիի առաջարկին` Աժ նախագահը կարեւորեց այդ խմբի գործունեության նպատակի ճշտումը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաեւ ԱԺ չորս պատգամավորների անձեռնմխելիությունից զրկելուն: Պարոն Սեմնեբին, նշելով, որ մանրամասներին տեղյակ չէ, այդ քայլը շատ լուրջ եւ կարեւոր որակեց` խնդրելով պատճառները բացատրել: Աժ նախագահ Տիգրան Թորոսյանն ասաց, որ 9 տարի աշխատում է խորհրդարանում եւ այդ ընթացքում դեպքեր են եղել, երբ պատգամավորները հարկադրված նման վճիռներ են կայացրել:
Նա հիշեցրեց հոկտեմբերի 27-ի ոճրագործության մասնակցության մեղադանքով պատգամավոր Մուշեղ Մովսիսյանին անձեռնմխելիությունից զրկելու դեպքը, երբ որոշ ժամանակից պատգամավորն ազատ արձակվեց եւ նրան ուրախությամբ ընդունեցին խորհրդարանում:
Աժ նախագահը նշեց, որ Ազգային ժողովը դատավոր չէ եւ չի կարող որոշել որեւէ մեկի հանցավոր լինել կամ չլինելը, սակայն չէր կարող լիակատար հնարավորություն չստեղծել լիարժեք քննության համար: Նշված պատգամավորներից երկուսը այժմ փախուստի մեջ են եւ որեւէ մեկը չէր կարող երաշխավորել, որ մյուս երկուսն էլ այդ քայլին չեն դիմի: Աժ նախագահը հույս հայտնեց, որ կարճ ժամանակից ամեն ինչ կպարզվի եւ եթե պատգամավորները որեւէ քրեական հանցանք չեն գործել, նրանք ազատ կարձակվեն: Պարոն Թորոսյանը պատրաստակամություն հայտնեց վերստին հանդիպել եւ անհրաժեշտության դեպքում առաջացած խնդիրները քննարկել:
ՀՅԴ-Ն ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԵՑ ՌԴ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ
5Երեւան (Երկիր) - ՀՅԴ պատվիրակությունը` ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Լիլիթ Գալստյան եւ ՀՅԴ Հայ Դատի Մոսկվայի գրասենյակի պատասխանատու Յուրի Նավոյան կազմով, մարտի 1-3-ը մասնակցեց Ռուսաստանի նախագահական ընտրությունների ...ՀՀ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵՑ ԵԽԽՎ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ
2Երեւան (Երկիր) - ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մարտի 6-ին ընդունել է Հայաստանում նախագահական ընտրությունները դիտարկող Ջոն Պրեսկոտին: Նա մեր երկրում է հետընտրական փաստահավաք առաքելությամբ: Ինչպես տեղեկացնում ...ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԿԱՍԿԱԾԱՆՔՈՎ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆՆԵՐ ԲԵՐՄԱՆ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ 407 ՄԱՐԴ
5Երեւան (Երկիր) - Մարտի 1-ին Երեւան քաղաքում հրահրված զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով, մինչեւ մԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԿԱՍԿԱԾԱՆՔՈՎ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆՆԵՐ ԲԵՐՄԱՆ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ 407 ՄԱՐԴ
12Երեւան (Երկիր) - Մարտի 1-ին Երեւան քաղաքում հրահրված զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով, մինչեւ մարտի 6-ն ընկած ժամանակահատվածը, ոստիկանության բաժիններ բերման է ենթարկվել 407 մարդ` ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱՅԻՆ
3Երեւան (Երկիր) - ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը մարտի 6-ին ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզային: Հանդիպմանը մասնակցել են նաեւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ...ՀՀ ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԵՄ HԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻՆ
Երեւան (Երկիր) - Մարտի 6-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց Հարավային Կովկասում ԵՄ hատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, ...ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՀՀ ԱԳՆ-ՈՒՄ
Երեւան (Երկիր) - Մարտի 6-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Մեթյու Բրայզայի գլխավորած պատվիրակությանը, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից: ...ՄԱՐՏԻ 7-ԻՆ ՍԴ-ՈՒՄ ԿՈՂՄԵՐԸ ՀԱՆԴԵՍ ԿԳԱՆ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵԼՈՒՅԹՆԵՐՈՎ
Երեւան (Երկիր) - Մարտի 6-ին ՀՀ Սահմանադրական դատարանը շարունակեց ՀՀ նախագահի թեկնածուներ Տիգրան Կարապետյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի դիմումների հիման վրա` «Հանրապետության նախագահ ընտրվելու մասին» ՀՀ Կենտրոնական ...ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԵՒ ՀԱՐԱՎԱՅԻՆ ՕՍԻԱՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ ԴԻՄԵԼ ԵՆ ՌԴ ՊԵՏԴՈՒՄԱ ՀԱՐԱՎԱՅԻՆ ՕՍԻԱՅԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՐՑՈՎ
Երեւան (Երկիր) - Հյուսիսային եւ Հարավային Օսիաների խորհրդարանականները մարտի 6-ին դիմել են ՌԴ Դաշնային ժողով Ռուսաստանի կողմից Հարավային Օսիայի անկախության ճանաչման խնդրանքով: Դիմումը, որը ստորագրվել է ...ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԵՄ ՀԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻՆ
Երեւան (Երկիր) - ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը մարտի 6-ին ընդունել է Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին եւ նրա գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են Հայաստանում ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՊԵՏՔ Է ՄՏՆԵԼ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՄԵՋ, ՊԵՏՔ Է ՎԻՃԵԼ, ԲԱՑԱՏՐԵԼ»
2Երեւան (Երկիր) - Մարտի 6-ին տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը: Մինչ օրակարգի հարցերին անցնելը, վարչապետը եւս մեկ անգամ անդրադարձել է հետընտրական շրջանում ...ՄԱՐՏԻ 6-ԻՑ ՍԿՍՎՈՒՄ Է ԻԻՀ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՔԱՐՈԶԱՐՇԱՎԸ
Երեւան (Երկիր) - Մարտի 6-ից սկսվում են Իրանի Իսլամական խորհրդարանի 8-րդ նստաշրջանի ավելի քան 5400 թեկնածուների ընտրական քարոզչությունները: Ինչպես հաղորդում է «Ալիք» օրաթերթը, Պահապան խորհրդի խոսնակ Աբբասալի ...ԱԲԽԱԶԻԱՆ ՄԱՐՏԻ 7-ԻՆ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ ԿՀՌՉԱԿԻ
Երեւան (Երկիր) - Աբխազիայի խորհրդարանը անկախության ճանաչման խնդրանքով միջազգային հանրությանը կդիմի մարտի 7-ին: Ինչպես, ըստ «Նոյյան տապանի», հինգշաբթի օրը «Ինտերֆաքսին» հայտնել են Աբխազիայի Ժողովրդական ...ԿԱԹՈՂԻԿՈՍՆ ՈՒ ԿԱՐԴԻՆԱԼԸ ՀԱՅՑԵՑԻՆ ԱՍՏԾՈՒՆ, ՈՐ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԵՒ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅՈՒՆ ՀԱՍՏԱՏՎԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Երեւան (Երկիր) - Մարտի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն Հայոց կաթողիկոսը եւ Վատիկանի պետքարտուղար Նորին սրբազնություն կարդինալ Տարչիզիո Բերտոնեն խաղաղության սուրբ ողջույնով հանդիպեցին ...ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԸ ՆՈՐԻՑ Է ԽԱԽՏԵԼ ՀՐԱԴԱԴԱՐԻ ՌԵԺԻՄԸ
Երեւան (Երկիր) - Մարտի 6-ի լույս 7-ի գիշերը ադրբեջանական զինված կազմավորումները հերթական անգամ խախտել են կրակի դադարեցման ռեժիմը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի Հադրութի հատվածում: ...ԼՂՀ ԱԳՆ-Ն ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԼԵՒՈՆԱՐԽ ԳՅՈՒՂԻ ՇՐՋԱՆՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԶՈՒ ՄԻԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԿՈՒՏԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ
Երեւան (Երկիր) - ԼՂՀ արտաքին գործերի նախարարությունը այսօր հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է, որ ԼՂՀ պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն` Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ...ՎԻԿՏՈՐ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ. «ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՐԴԵՆ ՀՍՏԱԿ ՊԱՏԿԵՐ ԿԱ, ԹԵ ԻՆՉ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ ՄԱՐՏԻ 1-ԻՆ ԵՒ 2-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ»
1Երեւան (Երկիր) - «Կարծում եմ, որ այսօր արդեն ոչ միայն երկրի ներսում, այլեւ աշխարհում հստակ պատկեր կա, թե ինչ է տեղի ունեցել մարտի 1-ին եւ 2-ին Հայաստանում»,- ասաց ՀՀ նախագահի մամլո խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը ...ԿՐԵԴԻՏԱՅԻՆ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՆ ԱՐԴԱՐԱՑՐԵՑ ԻՐԵՆ
Երեւան (Երկիր) - Այս ուսումնական կիսամյակի արդյունքները ցույց են տալիս, որ մագիստրատուրայում սովորողների առաջադիմությունը բարձրացել է: «Եթե անցած տարի անբավարար գնահատական ունեցող ուսանողները 407-ն էին, ...ՀՀ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵՑ ԵԱՀԿ ՄԽ ԱՄԵՐԻԿԱՑԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀԻՆ
Երեւան (Երկիր) - ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզային: Ինչպես տեղեկացնում են ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից, ...ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՆ ԱՆՑԱՎ ԴՌՆՓԱԿ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ
Երեւան (Երկիր) - Մարտի 7-ին ՀՀ Սահմանադրական դատարանում ՀՀ նախագահի թեկնածուներ Տիգրան Կարապետյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի դիմումների հիման վրա` «Հանրապետության նախագահ ընտրվելու մասին» ՀՀ Կենտրոնական ...ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՃԵՊԱԶՐՈՒՅՑԻ Է ՀՐԱՎԻՐԵԼ ՀՀ-ՈՒՄ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ՌԱԶՄԱԿԱՆ ԿՑՈՐԴՆԵՐԻՆ
Երեւան (Երկիր) - Հայաստանի ներքաղաքական զարգացումների եւ Ադրբեջանի Հանրապետության ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շփման գծում վերջերս սրված իրադրության վերաբերյալ պարզաբանումներ տալու նպատակով մարտի ...ԵԽԽՎ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑԱՎ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ
Երեւան (Երկիր) - Մարտի 7-ին Հայաստանում նախագահական ընտրությունները դիտարկող ԵԽԽՎ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Ջոն Պրեսկոտը հանդիպումներ ունեցավ ԱԺ խմբակցությունների հետ, տեղեկացնում են ՀՀ ԱԺ հասարակայնության ...ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ ԳՈՒՄԱՐՎԵՑ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՀՈԳԵՒՈՐ ԽՈՐՀՐԴԻ ԺՈՂՈՎ
Երեւան (Երկիր) - Մարտի 6-7-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն Հայոց կաթողիկոսի բարձր նախագահությամբ գումարվեց Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով: Ժողովը բացվեց ...ԵՄ ՀԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆ ԱՅՑԵԼԵՑ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
Երեւան (Երկիր) - Մարտի 7-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ, դեսպան Պիտեր Սեմնեբիի գլխավորած պատվիրակությանը: ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը ...ՀՀ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ԸՆԴՈՒՆԵՑ ԵՄ ԵՐԿՐՆԵՐԻ ԴԵՍՊԱՆՆԵՐԻՆ ԵՒ ԵՎՐԱՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ
Երեւան (Երկիր) - Մարտի 7-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց Հայաստանում հավատարմագրված ԵՄ դեսպաններին եւ Եվրոպական հանձնաժողովի անդամներին: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության ...ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵՑ ԵԽԽՎ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ՋՈՆ ՊՐԵՍԿՈՏԻ ՀԵՏ
Երեւան (Երկիր) - Հայաստանում նախագահական ընտրությունները դիտարկող ԵԽԽՎ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Ջոն Պրեսկոտը Ազգային ժողովում հանդիպեց ՀՅԴ խմբակցության անդամ Վահան Հովհաննիսյանի հետ: Հանդիպմանը ...
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԴԱՇԻՆՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԵՏ
ՀԱՅԱՍՏԱՆ-ԵՄ ՀԱՆԴԻՊՈՒՄ` ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎՈՒՄ ԲԱՑՎԵՑ «ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆԸ ԵՒ ՀԱՅԱՍՏԱՆԸ» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ
ՀՀ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ԿԱՅՑԵԼԻ ԲԵՌԼԻՆ ԵՒ ՀԵԼՍԻՆԿԻ
ՆՇՎԵՑ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ 16-ԱՄՅԱԿԸ
ԵԱՀԿ ՆԱԽԱԳԱՀԸ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ Է ԽԱՂԱՂ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՈՒԺԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ

ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ 8 ԶՈՀ ԵՆ ՏՎԵԼ

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ ԷՐ ՕԳՏՎԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԻՃԱԿԻՑ

ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԿԱՍԿԱԾԱՆՔՈՎ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆՆԵՐ ԲԵՐՄԱՆ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ 407 ՄԱՐԴ

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆ
ԱԴՐԲԵՋԱՆԸ ԽՈՒՃԱՊԻ ՄԵՋ Է ԿՈՍՈՎՈՅԻ` ՆԱԽԱԴԵՊ ԴԱՌՆԱԼՈՒ ՎԱԽԻՑ
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՄԱՐՄՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱՅԻՆ

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՂՈՐԴՈՒՄ Է ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ԸՍՏ ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ` ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԸ «ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԲՌՆՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԳՈՐԾԱԴՐԵԼ» ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ

- 1837 Ծնվեց դերասան, ռեժիսոր, դրամատուրգ Գևորգ Չմշկյանը: (Վախճ. 1915թ.-ին):
- 1880 Մշակվեց Թիֆլիսի Հայուհյաց բարեգործական ընկերությունը: Նրա միջոցներով Թիֆլիսում գործում էր 10 ծիսական - եկեղեցական դպրոց և 1 մանկապարտեզ: Այն գործեց շուրջ 40 տարի և լուծարվեց 1921 թվականի գարնանը:
- 1895 Սարգիս Կուկունյանն ու նրա ընկերները աքսորվեցին Սիբիր, Սախալին: (Վախճ. 1913թ.-ին, Օրլոյի տաժանակիրների բանտում):
- 1896 Ծնվեց հայ բեմի վարպետ՝ Վրաստանի վաստակավոր արտիստուհի, Թիֆլիսի հայ պետական դրամայի հիմնադիրներից մեկը Օլգա Մայսուրյանը:
- 1903 Ծնվեց խորհրդային բանակի գեներալ-մայոր Կոնստանտին Լազարևը: Հայրենական մեծ պատերազմում եղել է շտաբի պետ, դիվիզիաների հրամանատար:
- 1923 Երևանի պետթատրոնում բեմադրվեց Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան՝ հեղինակի ղեկավարությամբ:
- 1929 Ծնվեց թատրոնի և կինոյի դերասան, հանրապետության ժողովրդական արտիստ Էդգար Էլբակյանը: (Վախճ. 1988թ. օգոստոսի 31):
- 1948 Մահացավ հայ քիմիկոս, Երևանի համալսարանի դասախոս, պրոֆեսոր Ստեփան Ղամբարյանը:
- ՄՈՒԶԿԱՄԱՆԴ
- Ինչ արժե երջանկությունը
- Պարտադրված շուրջերկրյա ճանապարհորդություն
- Միջադեպ
- Իսկ դու ինչպիսի՞ բանջարեղեն ես նախընտրում... (տեսակի մասին չէ խոսքը)
- Offtopic
- Հայկական հարսանիք
- Supply: coin acceptor, coin mechanism, coin selector,coin validator,token,gaming coins.
- supplier of automatic sliding door, coin acceptor, coin selector,garage door, coin validator,air tight door,coin mechanism,revolving door
- Swedish Parliament Refuses to Recognize the 1915 Genocide
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

