
ԵԽԽՎ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑԱՎ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ
Երեւան (Երկիր) - Մարտի 7-ին Հայաստանում նախագահական ընտրությունները դիտարկող ԵԽԽՎ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Ջոն Պրեսկոտը հանդիպումներ ունեցավ ԱԺ խմբակցությունների հետ, տեղեկացնում են ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանի հետ հանդիպման ժամանակ, որին ներկա էր նաեւ ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Բոյանա Ուրումովան, ԵԽԽՎ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Ջոն Պրեսկոտն անդրադարձավ Հայաստանի հետընտրական շրջանի իրադարձություններին: Նա նշեց, որ պետք է ճանաչել ՍԴ-ի իրավունքները եւ լիազորությունները` անկախ այն բանից, թե ինչ որոշում կընդունի ՍԴ-ն ընտրությունների վերաբերյալ:
Ըստ պարոն Պրեսկոտի` ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն ասել է, որ պայմաններ ունի երկխոսության համար, որոնք նաեւ Եվրամիության պահանջներն են: Նշվեց, որ բոլոր կողմերը հետաքրքրված են խնդիրը քննել եւ լուծել երկխոսությամբ: ԵԽԽՎ ժամանակավոր հանձնաժողովի նախագահը, կարեւորելով արտակարգ դրության վերացումը, նշեց, որ կառավարության խնդիրն է արտակարգ դրության լինել, թե չլինելը, սակայն երկխոսություն սկսելու համար անհրաժեշտ են համապատասխան պայմաններ:
Ջոն Պրեսկոտը գտնում է, որ անհրաժեշտ է զարգացնել եւ խթանել քաղաքական ակտիվությունը: Նա նշեց, որ Եվրախորհուրդը մտահոգություններ ունի կապված մարդու իրավունքների խնդիրների հետ, որոնք դրված են Հայաստանի եւ Եվրախորհրդի միջեւ համաձայնությունների հիմքում:
«Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը նշեց, որ լինելով հիմնական ընդդիմադիր ուժերից մեկը` մինչ քարոզարշավի մեկնարկը հանդես է եկել կառուցողական երկխոսությամբ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ այլ ընդդիմադիր ուժերի հետ: Սակայն, ըստ պարոն Բաղդասարյանի, քարոզարշավի մեկնարկից հետո այդ երկխոսությունը բարդանում էր: Նա առաջարկել է նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանին ստորագրել համագործակցության փաստաթուղթ, սակայն մերժում է ստացել:
ՀՀ առաջին նախագահը առաջարկել է պարոն Բաղդասարյանին միավորվել կամ դուրս գալ քաղաքականությունից: Խոսելով մարտի 1-ի գործողություններից` պարոն Բաղդասարյանը նշեց, որ իշխանությունները մտադրություն չեն ունեցել ցուցարարների նկատմամբ որեւէ գործողություններ իրականացնել. իշխանությունները պատրաստ էին սպասել ՍԴ-ի որոշմանը, սակայն իմանալով զենքի կուտակման մասին, որոշում է կայացվել ստուգում անցկացնել: Արթուր Բաղդասարյանը գտնում է, որ իրավական խնդիրները պետք է լուծվեն իրավական դաշտում եւ չպետք է քաղաքականացվեն: «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավարը վստահեցրեց, որ ՀՀ վարչապետի առաջարկով ներգրավվելով կոալիցիայի մեջ եւ ստանձնելով լուրջ պատասխանատվություն` իրենք գնալու են ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհով:
Հայաստանում նախագահական ընտրությունները դիտարկող ԵԽԽՎ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Ջոն Պրեսկոտը Ազգային ժողովում հանդիպեց ՀՅԴ խմբակցության անդամ Վահան Հովհաննիսյանի հետ: Հանդիպմանը մասնակցում էին ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Բոյանա Ուրումովան եւ ՀՅԴ բյուրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը:
Պարոն Պրեսկոտի խոսքով` այցը նպատակ ունի ծանոթանալ Հայաստանում ստեղծված իրավիճակին, իսկ ինչ վերաբերում է ԵԽ վերջնական գնահատականին, ապա եղել են առաջարկություններ, գործընթացը շարունակվում է եւ երկխոսությունը կծավալվի ընտրական բարեփոխումների շուրջ: Անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական իրադրությանը` պարոն Պրեսկոտը կարեւորեց երկխոսության եւ հանդուրժողականության անհրաժեշտությունը:
Նրա համոզմամբ` Սահմանադրական դատարանի որոշումը պետք է ընդունեն բոլոր կողմերը, անկախ այն բանից, թե համաձա՞յն են նրանք այդ որոշման հետ, թե՞ ոչ: Պարոն Պրեսկոտի կարծիքով` անհրաժեշտ է իրադարձությունները մանրամասն քննել, պարզել իրականությունը եւ բոլոր հարցերի պատասխանը տալ:
Վահան Հովհաննիսյանը նշեց, որ անիմաստ է այժմ քննարկել ընտրությունների անցկացումը, խախտումների չափը: Ճիշտ է` եղել են ընտրախախտումներ, բայց ՀՅԴ-ն անիմաստ է համարում քննարկման առարկա դարձնել ընտրախախտումների չափը եւ չի պատրաստվում վիճարկել ընտրությունների արդյունքները, քանի որ ընտրական համակարգը Հայաստանում շատ թերություններ ունի եւ որեւէ քաղաքական ուժի իրական վերահսկողության հնարավորություն չի ընձեռում:
Ի տարբերություն Լեւոն Տեր-Պետրոսյանի, որը իշխանությունների նկատմամբ դժգոհությունը օգտագործեց ապակառուցողական նպատակներով, ՀՅԴ-ն իր ողջ ընտրապայքարը տարավ կառուցողական, քաղաքակիրթ ճանապարհով: Վահան Հովհաննիսյանը նշեց, որ դեռ փետրվարի 28-ին ինքը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ կոչ է արել հանդուրժողականության եւ համագործակցության եւ առաջարկել լարվածության թուլացմանն ուղղված քայլեր. ընտրական նոր համակարգի ձեւավորում, որը կբացառի ընտրախախտումների հնարավորությունը, երկրում իրական բազմակարծության, խոսքի ազատության պայմանների ստեղծում, ընդդիմության համար քաղաքական համակարգում լիարժեք գործելու երաշխիքների ապահովում, որպեսզի ընդդիմությունը կարողանա ազդեցիկ գործոն դառնալ երկրում քաղաքական որոշումներ կայացնելու համար: Եթե ընդդիմությունը դրանից զրկվում է, միշտ փորձելու է կարեւոր գործոն դառնալ փողոցում:
Անդրադառնալով Երեւանում արտակարգ իրավիճակ հայտարարելու մասին ՀՀ նախագահի հրամանագրին` պարոն Հովհանիսյանը այն համարեց այդ պահի համար անհրաժեշտ քայլ, բայց այժմ, նրա կարծիքով, հարկավոր է հրամանագրի որոշ դրույթները մեղմացնել, մասնավորապես ԶԼՄ-ների ազատությանն առնչվող դրույթը: ՀՅԴ-ն ստեղծված հետընտրական իրադրությունից դուրս գալու համար պահանջում է անաչառ ու ամբողջական քննության ենթարկել կատարվածը եւ պատժել բոլոր մեղավորներին: Պարոն Հովհաննիսյանի համոզմամբ` առաջնահերթը երկրի անվտանգությունն է, կայունության ապահովումը, որը հնարավություն կտա վերադառնալ ժողովրդավարության հաստատմանը:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը եւ խմբակցության անդամներ Անահիտ Բախշյանը եւ Վարդան Խաչատրյանը հանդիպեցին Հայաստանում նախագահական ընտրությունները դիտարկող ԵԽԽՎ-ում ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Ջոն Պրեսկոտին, որ մեր երկրում է հետընտրական փաստահավաք առաքելությամբ: Հանդիպմանը մասնակցում էր ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Բոյանա Ուրումովան:
Պարոն Պրեսկոտը նշեց, որ մտահոգված են հետընտրական զարգացումների եւ ընտրական համակարգի նկատմամբ հասարակության անվստահության դրսեւորումներից: Նա անդրադարձավ նախընտրական շրջանում նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ ունեցած հանդիպմանը եւ նկատեց, որ նրա տեղեկացմամբ, այդ շրջանում արդեն ստեղծվել էր լուրջ իրավիճակ` կապված խոսքի ազատության եւ մարդու իրավունքների հետ:
Ներկայացնելով հետընտրական իրավիճակի վերաբերյալ իր տպավորություններն ու մտահոգությունները, պարոն Պրեսկոտն անհրաժեշտ համարեց երկխոսության ծավալումը, հավաստիացրեց, որ դրա համար եվրոպական միջազգային կառույցները կօգտագործեն իրենց բոլոր հնարավորությունները:
Հայաստանում նախագահական ընտրությունները դիտարկող ԵԽԽՎ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Ջոն Պրեսկոտն անհրաժեշտ համարեց արտակարգ դրության պայմաններում որոշ սահմանափակումների կրճատումը, բաց եւ հրապարակային քննության անցկացումը, ինչը եւս կնպաստի հասարակության վստահության բարձրացմանը:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանն անդրադարձավ հետընտրական զարգացումներին եւ կարեւորեց տարբեր մակարդակներում երկակի ստանդարտների կիրառումը բացառելու անհրաժեշտությունը: Պարոն Հովհաննիսյանը ներկայացրեց նախընտրական եւ հետընտրական իրադարձությունները, նկատեց, որ ներկայումս Սահմանադրական դատարանում ընթացող դատաքննությունը կատարվում է արտակարգ դրության պայմաններում, ինչը չի կարող օրինական համարվել եւ հասարակության մեջ կխորացնի դատական համակարգի նկատմամբ անվստահությունը:
Խմբակցության ղեկավարը կարծիք հայտնեց, թե քիչ բան է արվում երկխոսություն ծավալելու համար. մասնավորապես, տրվում է միակողմանի տեղեկատվություն, ձերբակալվում են բացառապես ընդդիմության ներկայացուցիչները եւ այլն: Րաֆֆի Հովհաննիսյանը հույս հայտնեց, որ պարոն Պրեսկոտի այցը կնպաստի երկխոսության ծավալմանը:
ՀՅԴ-Ն ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԵՑ ՌԴ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ
5Երեւան (Երկիր) - ՀՅԴ պատվիրակությունը` ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Լիլիթ Գալստյան եւ ՀՅԴ Հայ Դատի Մոսկվայի գրասենյակի պատասխանատու Յուրի Նավոյան կազմով, մարտի 1-3-ը մասնակցեց Ռուսաստանի նախագահական ընտրությունների ...ՀՀ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵՑ ԵԽԽՎ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ
2Երեւան (Երկիր) - ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մարտի 6-ին ընդունել է Հայաստանում նախագահական ընտրությունները դիտարկող Ջոն Պրեսկոտին: Նա մեր երկրում է հետընտրական փաստահավաք առաքելությամբ: Ինչպես տեղեկացնում ...ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԿԱՍԿԱԾԱՆՔՈՎ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆՆԵՐ ԲԵՐՄԱՆ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ 407 ՄԱՐԴ
5Երեւան (Երկիր) - Մարտի 1-ին Երեւան քաղաքում հրահրված զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով, մինչեւ մԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԿԱՍԿԱԾԱՆՔՈՎ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆՆԵՐ ԲԵՐՄԱՆ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ 407 ՄԱՐԴ
12Երեւան (Երկիր) - Մարտի 1-ին Երեւան քաղաքում հրահրված զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով, մինչեւ մարտի 6-ն ընկած ժամանակահատվածը, ոստիկանության բաժիններ բերման է ենթարկվել 407 մարդ` ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱՅԻՆ
3Երեւան (Երկիր) - ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը մարտի 6-ին ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզային: Հանդիպմանը մասնակցել են նաեւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ...ՀՀ ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԵՄ HԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻՆ
Երեւան (Երկիր) - Մարտի 6-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց Հարավային Կովկասում ԵՄ hատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, ...ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՀՀ ԱԳՆ-ՈՒՄ
Երեւան (Երկիր) - Մարտի 6-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Մեթյու Բրայզայի գլխավորած պատվիրակությանը, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից: ...ՄԱՐՏԻ 7-ԻՆ ՍԴ-ՈՒՄ ԿՈՂՄԵՐԸ ՀԱՆԴԵՍ ԿԳԱՆ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵԼՈՒՅԹՆԵՐՈՎ
Երեւան (Երկիր) - Մարտի 6-ին ՀՀ Սահմանադրական դատարանը շարունակեց ՀՀ նախագահի թեկնածուներ Տիգրան Կարապետյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի դիմումների հիման վրա` «Հանրապետության նախագահ ընտրվելու մասին» ՀՀ Կենտրոնական ...ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԵՒ ՀԱՐԱՎԱՅԻՆ ՕՍԻԱՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ ԴԻՄԵԼ ԵՆ ՌԴ ՊԵՏԴՈՒՄԱ ՀԱՐԱՎԱՅԻՆ ՕՍԻԱՅԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՐՑՈՎ
Երեւան (Երկիր) - Հյուսիսային եւ Հարավային Օսիաների խորհրդարանականները մարտի 6-ին դիմել են ՌԴ Դաշնային ժողով Ռուսաստանի կողմից Հարավային Օսիայի անկախության ճանաչման խնդրանքով: Դիմումը, որը ստորագրվել է ...ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԵՄ ՀԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻՆ
Երեւան (Երկիր) - ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը մարտի 6-ին ընդունել է Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին եւ նրա գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են Հայաստանում ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՊԵՏՔ Է ՄՏՆԵԼ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՄԵՋ, ՊԵՏՔ Է ՎԻՃԵԼ, ԲԱՑԱՏՐԵԼ»
2Երեւան (Երկիր) - Մարտի 6-ին տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը: Մինչ օրակարգի հարցերին անցնելը, վարչապետը եւս մեկ անգամ անդրադարձել է հետընտրական շրջանում ...ՄԱՐՏԻ 6-ԻՑ ՍԿՍՎՈՒՄ Է ԻԻՀ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՔԱՐՈԶԱՐՇԱՎԸ
Երեւան (Երկիր) - Մարտի 6-ից սկսվում են Իրանի Իսլամական խորհրդարանի 8-րդ նստաշրջանի ավելի քան 5400 թեկնածուների ընտրական քարոզչությունները: Ինչպես հաղորդում է «Ալիք» օրաթերթը, Պահապան խորհրդի խոսնակ Աբբասալի ...ԱԲԽԱԶԻԱՆ ՄԱՐՏԻ 7-ԻՆ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ ԿՀՌՉԱԿԻ
Երեւան (Երկիր) - Աբխազիայի խորհրդարանը անկախության ճանաչման խնդրանքով միջազգային հանրությանը կդիմի մարտի 7-ին: Ինչպես, ըստ «Նոյյան տապանի», հինգշաբթի օրը «Ինտերֆաքսին» հայտնել են Աբխազիայի Ժողովրդական ...ԿԱԹՈՂԻԿՈՍՆ ՈՒ ԿԱՐԴԻՆԱԼԸ ՀԱՅՑԵՑԻՆ ԱՍՏԾՈՒՆ, ՈՐ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԵՒ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅՈՒՆ ՀԱՍՏԱՏՎԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Երեւան (Երկիր) - Մարտի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն Հայոց կաթողիկոսը եւ Վատիկանի պետքարտուղար Նորին սրբազնություն կարդինալ Տարչիզիո Բերտոնեն խաղաղության սուրբ ողջույնով հանդիպեցին ...ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԸ ՆՈՐԻՑ Է ԽԱԽՏԵԼ ՀՐԱԴԱԴԱՐԻ ՌԵԺԻՄԸ
Երեւան (Երկիր) - Մարտի 6-ի լույս 7-ի գիշերը ադրբեջանական զինված կազմավորումները հերթական անգամ խախտել են կրակի դադարեցման ռեժիմը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի Հադրութի հատվածում: ...ԼՂՀ ԱԳՆ-Ն ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԼԵՒՈՆԱՐԽ ԳՅՈՒՂԻ ՇՐՋԱՆՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԶՈՒ ՄԻԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԿՈՒՏԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ
Երեւան (Երկիր) - ԼՂՀ արտաքին գործերի նախարարությունը այսօր հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է, որ ԼՂՀ պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն` Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ...ՎԻԿՏՈՐ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ. «ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՐԴԵՆ ՀՍՏԱԿ ՊԱՏԿԵՐ ԿԱ, ԹԵ ԻՆՉ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ ՄԱՐՏԻ 1-ԻՆ ԵՒ 2-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ»
1Երեւան (Երկիր) - «Կարծում եմ, որ այսօր արդեն ոչ միայն երկրի ներսում, այլեւ աշխարհում հստակ պատկեր կա, թե ինչ է տեղի ունեցել մարտի 1-ին եւ 2-ին Հայաստանում»,- ասաց ՀՀ նախագահի մամլո խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը ...ԿՐԵԴԻՏԱՅԻՆ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՆ ԱՐԴԱՐԱՑՐԵՑ ԻՐԵՆ
Երեւան (Երկիր) - Այս ուսումնական կիսամյակի արդյունքները ցույց են տալիս, որ մագիստրատուրայում սովորողների առաջադիմությունը բարձրացել է: «Եթե անցած տարի անբավարար գնահատական ունեցող ուսանողները 407-ն էին, ...ՀՀ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵՑ ԵԱՀԿ ՄԽ ԱՄԵՐԻԿԱՑԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀԻՆ
Երեւան (Երկիր) - ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզային: Ինչպես տեղեկացնում են ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից, ...ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՆ ԱՆՑԱՎ ԴՌՆՓԱԿ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ
Երեւան (Երկիր) - Մարտի 7-ին ՀՀ Սահմանադրական դատարանում ՀՀ նախագահի թեկնածուներ Տիգրան Կարապետյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի դիմումների հիման վրա` «Հանրապետության նախագահ ընտրվելու մասին» ՀՀ Կենտրոնական ...ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՃԵՊԱԶՐՈՒՅՑԻ Է ՀՐԱՎԻՐԵԼ ՀՀ-ՈՒՄ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ՌԱԶՄԱԿԱՆ ԿՑՈՐԴՆԵՐԻՆ
Երեւան (Երկիր) - Հայաստանի ներքաղաքական զարգացումների եւ Ադրբեջանի Հանրապետության ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շփման գծում վերջերս սրված իրադրության վերաբերյալ պարզաբանումներ տալու նպատակով մարտի ...ԵԽԽՎ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑԱՎ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ
Երեւան (Երկիր) - Մարտի 7-ին Հայաստանում նախագահական ընտրությունները դիտարկող ԵԽԽՎ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Ջոն Պրեսկոտը հանդիպումներ ունեցավ ԱԺ խմբակցությունների հետ, տեղեկացնում են ՀՀ ԱԺ հասարակայնության ...ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ ԳՈՒՄԱՐՎԵՑ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՀՈԳԵՒՈՐ ԽՈՐՀՐԴԻ ԺՈՂՈՎ
Երեւան (Երկիր) - Մարտի 6-7-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն Հայոց կաթողիկոսի բարձր նախագահությամբ գումարվեց Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով: Ժողովը բացվեց ...ԵՄ ՀԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆ ԱՅՑԵԼԵՑ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
Երեւան (Երկիր) - Մարտի 7-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ, դեսպան Պիտեր Սեմնեբիի գլխավորած պատվիրակությանը: ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը ...ՀՀ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ԸՆԴՈՒՆԵՑ ԵՄ ԵՐԿՐՆԵՐԻ ԴԵՍՊԱՆՆԵՐԻՆ ԵՒ ԵՎՐԱՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ
Երեւան (Երկիր) - Մարտի 7-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց Հայաստանում հավատարմագրված ԵՄ դեսպաններին եւ Եվրոպական հանձնաժողովի անդամներին: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության ...ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵՑ ԵԽԽՎ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ՋՈՆ ՊՐԵՍԿՈՏԻ ՀԵՏ
Երեւան (Երկիր) - Հայաստանում նախագահական ընտրությունները դիտարկող ԵԽԽՎ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Ջոն Պրեսկոտը Ազգային ժողովում հանդիպեց ՀՅԴ խմբակցության անդամ Վահան Հովհաննիսյանի հետ: Հանդիպմանը ...
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԱՍՏԱՆԱՅԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 10-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻՆ
ԱԺ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԱԿՆԿԱԼՈՒՄ Է ՀՀ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԻՑ ԵՒ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻՑ ՍՏԱՆԱԼ ԻՐ ՀԱՐՑԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԸ
ՀՀ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆ ԱՅՑԵԼԵՑ ՀԵԼՍԻՆԿԻ
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՄԵԿՆԵԼՈՒ Է ԱՍՏԱՆԱ
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԿՀԱՆՁՆԻ 644 ԴԻՄՈՐԴ-ՇՐՋԱՆԱՎԱՐՏ
ԵԱՀԿ ՆԱԽԱԳԱՀԸ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ Է ԽԱՂԱՂ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՈՒԺԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ

ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ 8 ԶՈՀ ԵՆ ՏՎԵԼ

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ ԷՐ ՕԳՏՎԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԻՃԱԿԻՑ

ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԿԱՍԿԱԾԱՆՔՈՎ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆՆԵՐ ԲԵՐՄԱՆ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ 407 ՄԱՐԴ

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆ
ԱԴՐԲԵՋԱՆԸ ԽՈՒՃԱՊԻ ՄԵՋ Է ԿՈՍՈՎՈՅԻ` ՆԱԽԱԴԵՊ ԴԱՌՆԱԼՈՒ ՎԱԽԻՑ
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՄԱՐՄՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱՅԻՆ

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՂՈՐԴՈՒՄ Է ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ԸՍՏ ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ` ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԸ «ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԲՌՆՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԳՈՐԾԱԴՐԵԼ» ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ

- 1837 Ծնվեց դերասան, ռեժիսոր, դրամատուրգ Գևորգ Չմշկյանը: (Վախճ. 1915թ.-ին):
- 1880 Մշակվեց Թիֆլիսի Հայուհյաց բարեգործական ընկերությունը: Նրա միջոցներով Թիֆլիսում գործում էր 10 ծիսական - եկեղեցական դպրոց և 1 մանկապարտեզ: Այն գործեց շուրջ 40 տարի և լուծարվեց 1921 թվականի գարնանը:
- 1895 Սարգիս Կուկունյանն ու նրա ընկերները աքսորվեցին Սիբիր, Սախալին: (Վախճ. 1913թ.-ին, Օրլոյի տաժանակիրների բանտում):
- 1896 Ծնվեց հայ բեմի վարպետ՝ Վրաստանի վաստակավոր արտիստուհի, Թիֆլիսի հայ պետական դրամայի հիմնադիրներից մեկը Օլգա Մայսուրյանը:
- 1903 Ծնվեց խորհրդային բանակի գեներալ-մայոր Կոնստանտին Լազարևը: Հայրենական մեծ պատերազմում եղել է շտաբի պետ, դիվիզիաների հրամանատար:
- 1923 Երևանի պետթատրոնում բեմադրվեց Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան՝ հեղինակի ղեկավարությամբ:
- 1929 Ծնվեց թատրոնի և կինոյի դերասան, հանրապետության ժողովրդական արտիստ Էդգար Էլբակյանը: (Վախճ. 1988թ. օգոստոսի 31):
- 1948 Մահացավ հայ քիմիկոս, Երևանի համալսարանի դասախոս, պրոֆեսոր Ստեփան Ղամբարյանը:
- State Dept.'s David Kramer Owes an Apology for Misusing "Anti-Semitism" Card Against Armenia
- Ter-Petrossian had a meeting with the neo-fascist Turkish leader Alparslan Türkes
- levon ter petrosyan : a foreign agent
- The strategic research centre makes sensational revelations
- Open Letter to John Hughes who is the "agent in chief of the supposed "information" media armenia now which is 100% financed by the CIA.
- FOR THE RESPECT OF DEMOCRACY AND SURVIVAL OF THE ARMENIAN NATION
- Պարտադրված շուրջերկրյա ճանապարհորդություն
- ՄՈՒԶԿԱՄԱՆԴ
- Ինչ արժե երջանկությունը
- Միջադեպ
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

