
ՀՅԴ-Ն ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԵՑ ՌԴ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ
Երեւան (Երկիր) - ՀՅԴ պատվիրակությունը` ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Լիլիթ Գալստյան եւ ՀՅԴ Հայ Դատի Մոսկվայի գրասենյակի պատասխանատու Յուրի Նավոյան կազմով, մարտի 1-3-ը մասնակցեց Ռուսաստանի նախագահական ընտրությունների միջազգային դիտորդական առաքելությանը։ Միջազգային դիտորդական առաքելությանը Եվրոպայի եւ ԱՊՀ երկրների տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներից բաղկացած խումբը մասնակցում էր «Արդար Ռուսաստան» կուսակցության հրավերով։
Մարտի 2-ին դիտորդական խումբը ընտրություններին հետեւեց Մոսկվայի Արբատսկայա, Տվերսկայա եւ Տագանկա թաղամասերի ընտրատեղամասերում։
Մարտի 3-ին «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթի ասուլիսի սրահում դիտորդական խմբի ներկայացուցիչների հետ Լ. Գալստյանը եւ Յու. Նավոյանը մասնակցեցին ռուսաստանյան առաջատար հեռուստաընկերությունների եւ գործակալությունների համար տրված մամուլի ասուլիսին։ Խմբի անունից ընդհանուր եզրակացությունը հնչեցրեց Սլովակիայի խորհրդարանի փոխխոսնակ Աննա Բելոուսովովան։
Եզրակացությունն ընդգծում էր ընտրությունների կազմակերպվածության բարձր մակարդակը, դրանց անցկացման բաց ու ազատ մթնոլորտը, համապատասխանությունը միջազգային նորմերին եւ Ռուսաստանի ընտրական օրենսդրությանը։ Որպես նկատված թերություններ մատնանշվեցին որոշ տեղամասերում ընտրողների ազգանունների բացակայությունը ընտրացուցակներում, ինչը, սակայն, գործող կարգի սահմաններում տեղում շտկվել է հանձնաժողովների կողմից։ Որոշ տեղամասերում մի շարք կուսակցությունների ներկայացուցիչներ եղել են կուսակցական տարբերանշաններով, ինչը ընտրությունների օրը քարոզչություն կարող է դիտվել։ Հիշատակվեց նաեւ, որ մի տեղամասում նախագահի թեկնածուներից մեկը քվեարկելուց հետո բավական երկար է գտնվել ընտատարածքում` պատասխանելով լրագրողների հարցերին։
Ըստ խմբի եզրակացության` նշված թերությունները էական ազդեցություն չեն ունեցել արդյունքների վրա։ Այնուհետեւ ասուլիսի մասնակիցները ներկայացրեցին իրենց դիտարկումները եւ պատասխանեցին լրագրողների հարցերին։ Ասուլիսի ընթացքում Լ. Գալստյանը ուշադրություն հրավիրեց ընտրություններին մասնակցության մեծ հայտին, ինչը ռուսաստանցիների կողմից պետության ճակատագրի նկատմամբ պատասխանատվություն զգալու եւ ընտրությանը գիտակցորեն մասնակցելու վառ արտահայտություն է։ ՀՀ ԱԺ պատգամավորը ընդգծեց դիտորդական առաքելությանը մասնակցության օգտակարությունը` Ռուսաստանի ընտրական օրենսդրությանն ու գործընթացին ծանոթանալու, դա սեփական երկրի օրենսդրության հետ համեմատելու իմաստով։
Յու. Նավոյանը նշեց, որ իրենք հատկապես ուշադրություն են դարձրել հանձնաժողովներում կուսակցությունների ներկայացուցիչների լիարժեք մասնակցությանը, ինչը ընտրությունների եւ դրա արդյունքների նկատմամբ վստահության հիմնական երաշխիքներից մեկն է։
Անդրադառնալով ընտրությունների նշանակությանը` նա ընդգծեց այն հանգամանքը, որ Ռուսաստանի պատմության մեջ առաջին անգամ երկրի ղեկավարի փոփոխությունը տեղի է ունենում սահմանված ժամկետում եւ ժողովրդավարական ընթացակարգով, այլ ոչ թե արտահերթ կարգով ու ցնցումներով։
Նույն օրը դիտորդական խմբի ներկայացուցիչներին ընդունեց ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ, «Արդար Ռուսաստան» կուսակցության նախագահ Սերգեյ Միրոնովը։ Ս. Միրոնովը նշեց, որ պետական շահի գերակայության գիտակցումով չորս կուսակցություններ առաջադրել են միասնական թեկնածու` համարելով, որ Դմիտրի Մեդվեդեւը լավագույնս կապահովի քաղաքական, սոցիալ-տնտեսական ոլորտներում իրականացվող կուրսի ժառանգականությունը։
Հանդիպման ժամանակ Յու. Նավոյանը հայտնեց, որ, ՀՅԴ -«Արդար Ռուսաստան» միջկուսակցական հարաբերություններից բացի, ընթանում է նաեւ Ռուսաստանի հայկական համայնքային կազմակերպությունների համագործակցությունը «Արդար Ռուսաստանի» եւ նրա ուղեկից միությունների հետ։ Փոխանցելով փոխհամագործակցությունը խորացնելու` ՀՅԴ ղեկավար մարմինների ցանկությունը, նա վստահություն հայտնեց, որ Ս.Միրոնովի հետ նման քննարկման հնարավորություն կունենան նաեւ Երեւանում։ Ընդունելով հրավեր-առաջարկը` ՌԴ Դաշնային խորհրդի նախագահը նշեց, թե քանի որ այս տարվա երկրորդ կեսին ծրագրվում է իր պաշտոնական այցը Հայաստան, հենց դրա շրջանակներում էլ կնախատեսվի ՀՅԴ հետ հանդիպումների բաժին։
ՀՅԴ պատվիրակությունը նաեւ երկկողմ հանդիպում ունեցավ ՌԴ Պետական դումայի փոխխոսնակ, «Արդար Ռուսաստանի» քաղաքական խորհրդի քարտուղար Ալեքսանդր Բաբակովի հետ, որի ընթացքում քննարկվեցին համագործակցության մի շարք հարցեր։ Դիտորդական առաքելության շրջանակներում ՀՅԴ ներկայացուցիչները ծանոթացան Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տեղեկատվական կենտրոնի աշխատանքներին, առանձին հարցազրույցներ տվեցին ռուսաստանյան մի շարք լրատվամիջոցների։
Քննարկում
RAFFI գրել է:
TUK TZEZ NAYEK VOR MI NOR 1958 JZGEXZEK .HAYASDANUM VOROV TZER LRUTYUNN DANUM E ET JANABARIN h.h.t. ink ir vor tox srpe hedo urish yerkrneri nerkinin nayi .ur knazik averezik .
artak գրել է:
dashnaktsutyun = ojar....... aysor shat dashnakneri dzerk@ ojar e
paykar minchev verj գրել է:
ՊԱՅՔԱ՛Ր, ՊԱՅՔԱ՛Ր, ՄԻՆՉԵՎ ՎԵ՛ՐՋ
ընդհատակյա թերթ
Երբեք չմոռանալ, երբեք չներել
Իմ աչքի առաջ գարնան առաջին օրվա այրվող Երեւանն է: Իմ աչքի առաջ բոլորի կողմից լքված, հուսահատությունից` հերոսացած, զորքով շրջապատված, բայց դիմադրող ժողովուրդն է, որը քարերով ու մահակներով դուրս է եկել հրազենի ու զրահատեխնիկայի դեմ:
Իմ աչքի առաջ իմ գնդակահարվող ժողովուրդն է, որի զոհերի թիվը մինչ այժմ անհայտ է, որի միակ մեղքը նա էր, որ նա 10 օր 10 գիշեր միանգամայն խաղաղ եւ օրինական ձեւերով իրականացնում էր անարդարության դեմ բողոքի սահմանադրական իր իրավունքը: Ժողովուրդ, որին լուսաբացին դաժան ծեծի ենթարկեցին, բայց որին փարիսեցիները այժմ էլ զրկում են ինքնապաշտպանվելու իրավունքից: Ժողովուրդ, որի ուղղությամբ կրակողը արժանանում է հերոսացման ու հատուկ պատիվներով հուղարկավորման, այն դեպքում, երբ տասնյակ անանուն զոհերի ճակատագիրը անհայտ է մնում: Հարյուր հազարավոր մարդիկ, որոնց զրկում եմ իրենց կարծիքն արտահայտելու իրավունքից սեփական իսկ երկրում, հարյուր հազարավոր քաղաքացիներ, որոնք գրեթե պաշտոնապես անվանվում են բոմժ, հոգեկան հիվանդ, թմրամոլ, ալկոհոլիկ: Իմ ժողովրդի ամենաազնիվ, ամենաօրինապահ, ամանեգիտակից, ամենահպարտ ու իր իրավունքների համար պայքարելու պատրսատ հատվածը, որին ազգի տականքը այսօր հալածելու իրավունք է ձեռք բերել, բայց առանց որի այդ տականքը երբեք չի կարողանա պահել այս երկիրը արտաքին թշնամուց: Սրանց մասին է ասված, որ չեն հասկանում, թե ինչ են անում:
Իմ աչքի առաջ կրկին ու կրկին գարնան առաջին գիշերվա կրակներն են: Գարունը բերեց իր հետ հուր, արյուն եւ մատաղ զոհեր: Իմ աչքի առաջ երկու այրվող փշալարի մեքենաներն են: Սա այն փշալարն է, որի սահմաններից անդին անցավ Քոչարյանի ինաուգուրացիան 2003-ին, այն փշալարն է, որը երկու մասի բաժանեց Բաղրամյանը 2004-ին եւ այն փշալարն է, որը չհաջողվեց կիրառել 2008-ին: Փշալարի այդ երկու մեքենաները միշտ վառվելու են իմ հիշողության մեջ որպես ապագա հաղթանակի մարգարեացում: Նա ով անցկացրել է մարտի մեկի լույս երկուսի գիշերը Մյասնիկային արձանի շրջակայքում զգում է եւ գիտակցում է միայն մի բան. Նա երբեք չի մոռանա եւ երբեք չի ների: Այդ գիշերվանից հետո ուղիղ յոթ օր ու յոթ գիշեր ես պարկած եմ եղել 39 աստիճան ջերմությամբ եւ գիշերային նեքին տափի մեջ տեսել եմ միայն մի տեսարան` այրվող կրակներ եւ կրկնել եմ միայն մի ֆրազ` երբեք չմոռանալ, եւ երբեք չներել: Սա նոր հայոց ուխտն է: Կանցնի մի ամիս, մի տարի, մի տասնամյակ, թե ամբողջ մի կյանք, բայց հարյուր հազարից յուրաքանչյուրը բաց չի թողնի հատուցման հարմար պահը: Սա նոր “Նեմեսիս” է: Եբեք չենք ների սեփական ժողովուրդին թուրք սարքող ու իրենց պյուռոսյան հաղթանակից գինով մալագարներին: Դրա համար պետք է զինվել սառնասրտությամբ ու եթե պետք լինի տարիների կամքով:
2008-ի մարտի մեկին կործանվեց հայոց պետականությունը, կործանվեց Երրորդ Հանրապետությունը, կործանվեց ազգային միասնության, ազգային համաձայնության թեկուզ եւ աղոտ շանսը: Ուղիղ նշանակետով կրակոցից հետո չի լինում քաղաքական հակառակորդ, լինում է թշնամի: Քաղաքական հակառակորդին կարելի է նույնիսկ ծեծել, բայց հրազենով սպանում են միայն թշնամուն: Մեկ գարնանային գիշերվա մեջ հարյուր հազարավոր քաղաքացիներ հայտնվեցին ներքին թշնամու, իզգոյի, պետությունից տոտալ եւ անդառնալի օտարցվածի կարգավիճակում: Եվ եթե այդպես է, մենք ընդունում ենք այդ մարտահրավերը: Մենք կթաքցնենք մեր արցունքները, նույնիսկ մեր վրդովմունքը: Եթե դուք մեզ ընդունում եք միայն որպես թշնամի, որպես որեւէ երկխոսության ու զիճման անարժան բիդլո, խուժամուժ, ուրեմն, այո, մենք թշնամի ենք, դուշման ենք, ոսոխ ենք: Օրենքից դուրս եք դնում մեզ, ուրեմն մենք օրենքից դուրս գայլեր ենք, որոնք ամեն գիշեր քնելուց առաջ պլանավորելու են վրեժխնդրության իրենց պլանը: Բայց վրեժն ու դատը մենք չենք իրականացնելու: Մենք համբերատար ենք եւ կսպասենք: Մենք չենք դուրս գա օրինավոր միջոցնբերի սահմաններից, որովհետեւ վրեժի անխախտ մեխանիզմը դուք ինքներդ եք արդեն գործի դրել: Մարտի մեկի կրակոցների արձագանքը դեռ բումերանգով վերադառնալու է նրան, ով առաջինը հանեց սուրը պատյանից: Բայց երբ դուք կործանվեք, այդ ժամանակ, թող ձեր մտքի ծայրով իսկ չանցնի օգնության կանչել մեզ: Որովհետեւ ձեր կործանման այդ պահին հասարակության միակ հատվածը, որ կարող էր ձեզ օգնել դա մենք էինք` նրանք, ով առնականություն ունեցավ կանգնել անարդարության դեմ եւ բարկադներ սարքել տանկերի դեմ: Ձեր կործանման պահին ձեզ օգնության չեն հասնի ոչ ձեզ այսօր ծափահարող ստահակները, ոչ վախից տակներն արած “մտավորականները”, ոչ ժողովուրդի ողբերգության ֆոնին վակխանալիա անող վհուկ “մասնագետները”, ոչ հայլուրացված քաղքենի զանգվածը…: Դուք կործանեցիք այն ոգին, որի շնորհիվ հայերս տարել էին պատմական մեր հաղթանակը 20-րդ դարում, կործանեցիք այն գերագույն արժեքը` ազատությունը, որի շնորհիվ գոյացավ Ազատ Հայաստան եւ Ազատ Արցախ եւ այժմ Կարսի անկումը անխուսափելի է: Սա ես ձեզ խոստանում եմ ամենայն պատասխանատվությամբ: Իսկ մինչ այդ հոխորտեք եւ ձեզ տղա զգացեք` հայ զինվորին իր հայրենակից կանանց, երեխաներին ու խախաղ քնած մարդկանց ծեծ ոի ջարդի ուղարկող խրոխտ հրամանատարներ, կրակոցի հրաման տվող քաջարի ազգի ջոջեր, այդ մեծագույն հաղթանակը գովերգող հայրենասեր գրչակներ: Քանի՞ տարի է ձեզ մնացել: Մե՞կ, երկո՞ւ, հի՞նգ: Դա ոչ մի նշանակություն չունի: Թող ձեզ լինի: Ձեզ հնարավորություն է տրված, որպեսզի վերջապես անպատիժ պղծեք մեր ողջ պայքարը սկսած 88-ից: Բայց իմացեք, որ հնարավոր չէ պղծել ակունքները եւ ոգին` միաժամանակ վայելելով դրա բոլոր պտուղները: Դուք երազում եք սովետական ձեր Հայաստանը: Դուք կստանաք այն` 1987-ի սահմաններով եւ դա լավագույն դեպքում: Որովհետեւ կռվողը հաստատ դուք չեք լինելու, ինչպես եւ չեք եղել երբեք: Բարի երթ դեպի անդունդ, իմ նախկին հայրենակիցներ: Առաջ ….: Բայց առաջվա Հայաստանն էլ երբեք չի լինելու:
Հր
arnak գրել է:
ara ay tufta dashnakner tenum eq haziv aprum eq sra nra vor@ mtnelov hima el rusastani gortserin en xarnvel Hayastanits prtsaq ay antrashner heleq siktir eleq dzer himnadrman vayr@ TIFLIS endex vratsiner@ mi hat lav hoop ktan dzezu verj
arammayisgyumri գրել է:- RAFFI
TUK TZEZ NAYEK VOR MI NOR 1958 JZGEXZEK .HAYASDANUM VOROV TZER LRUTYUNN DANUM E ET JANABARIN h.h.t. ink ir vor tox srpe hedo urish yerkrneri nerkinin nayi .ur knazik averezik .
ara lav asazir .srank tox iren vorn srpen arten irenz badjarov jer vor gorzrink 1 hanrabedutyunn.hima el vortexneriz ekel en uzum en yerkrin der tarnal .h.h.t. inj e vor inj bidi ani .aveli lav e heranan esdexiz .- RAFFI
ՀՅԴ-Ն ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԵՑ ՌԴ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ
5Երեւան (Երկիր) - ՀՅԴ պատվիրակությունը` ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Լիլիթ Գալստյան եւ ՀՅԴ Հայ Դատի Մոսկվայի գրասենյակի պատասխանատու Յուրի Նավոյան կազմով, մարտի 1-3-ը մասնակցեց Ռուսաստանի նախագահական ընտրությունների ...ՀՀ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵՑ ԵԽԽՎ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ
2Երեւան (Երկիր) - ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մարտի 6-ին ընդունել է Հայաստանում նախագահական ընտրությունները դիտարկող Ջոն Պրեսկոտին: Նա մեր երկրում է հետընտրական փաստահավաք առաքելությամբ: Ինչպես տեղեկացնում ...ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԿԱՍԿԱԾԱՆՔՈՎ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆՆԵՐ ԲԵՐՄԱՆ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ 407 ՄԱՐԴ
5Երեւան (Երկիր) - Մարտի 1-ին Երեւան քաղաքում հրահրված զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով, մինչեւ մԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԿԱՍԿԱԾԱՆՔՈՎ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆՆԵՐ ԲԵՐՄԱՆ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ 407 ՄԱՐԴ
12Երեւան (Երկիր) - Մարտի 1-ին Երեւան քաղաքում հրահրված զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով, մինչեւ մարտի 6-ն ընկած ժամանակահատվածը, ոստիկանության բաժիններ բերման է ենթարկվել 407 մարդ` ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱՅԻՆ
3Երեւան (Երկիր) - ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը մարտի 6-ին ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզային: Հանդիպմանը մասնակցել են նաեւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ...ՀՀ ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԵՄ HԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻՆ
Երեւան (Երկիր) - Մարտի 6-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց Հարավային Կովկասում ԵՄ hատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, ...ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՀՀ ԱԳՆ-ՈՒՄ
Երեւան (Երկիր) - Մարտի 6-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Մեթյու Բրայզայի գլխավորած պատվիրակությանը, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից: ...ՄԱՐՏԻ 7-ԻՆ ՍԴ-ՈՒՄ ԿՈՂՄԵՐԸ ՀԱՆԴԵՍ ԿԳԱՆ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵԼՈՒՅԹՆԵՐՈՎ
Երեւան (Երկիր) - Մարտի 6-ին ՀՀ Սահմանադրական դատարանը շարունակեց ՀՀ նախագահի թեկնածուներ Տիգրան Կարապետյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի դիմումների հիման վրա` «Հանրապետության նախագահ ընտրվելու մասին» ՀՀ Կենտրոնական ...ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԵՒ ՀԱՐԱՎԱՅԻՆ ՕՍԻԱՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ ԴԻՄԵԼ ԵՆ ՌԴ ՊԵՏԴՈՒՄԱ ՀԱՐԱՎԱՅԻՆ ՕՍԻԱՅԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՐՑՈՎ
Երեւան (Երկիր) - Հյուսիսային եւ Հարավային Օսիաների խորհրդարանականները մարտի 6-ին դիմել են ՌԴ Դաշնային ժողով Ռուսաստանի կողմից Հարավային Օսիայի անկախության ճանաչման խնդրանքով: Դիմումը, որը ստորագրվել է ...ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԵՄ ՀԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻՆ
Երեւան (Երկիր) - ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը մարտի 6-ին ընդունել է Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին եւ նրա գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են Հայաստանում ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՊԵՏՔ Է ՄՏՆԵԼ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՄԵՋ, ՊԵՏՔ Է ՎԻՃԵԼ, ԲԱՑԱՏՐԵԼ»
2Երեւան (Երկիր) - Մարտի 6-ին տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը: Մինչ օրակարգի հարցերին անցնելը, վարչապետը եւս մեկ անգամ անդրադարձել է հետընտրական շրջանում ...ՄԱՐՏԻ 6-ԻՑ ՍԿՍՎՈՒՄ Է ԻԻՀ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՔԱՐՈԶԱՐՇԱՎԸ
Երեւան (Երկիր) - Մարտի 6-ից սկսվում են Իրանի Իսլամական խորհրդարանի 8-րդ նստաշրջանի ավելի քան 5400 թեկնածուների ընտրական քարոզչությունները: Ինչպես հաղորդում է «Ալիք» օրաթերթը, Պահապան խորհրդի խոսնակ Աբբասալի ...ԱԲԽԱԶԻԱՆ ՄԱՐՏԻ 7-ԻՆ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ ԿՀՌՉԱԿԻ
Երեւան (Երկիր) - Աբխազիայի խորհրդարանը անկախության ճանաչման խնդրանքով միջազգային հանրությանը կդիմի մարտի 7-ին: Ինչպես, ըստ «Նոյյան տապանի», հինգշաբթի օրը «Ինտերֆաքսին» հայտնել են Աբխազիայի Ժողովրդական ...ԿԱԹՈՂԻԿՈՍՆ ՈՒ ԿԱՐԴԻՆԱԼԸ ՀԱՅՑԵՑԻՆ ԱՍՏԾՈՒՆ, ՈՐ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԵՒ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅՈՒՆ ՀԱՍՏԱՏՎԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Երեւան (Երկիր) - Մարտի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն Հայոց կաթողիկոսը եւ Վատիկանի պետքարտուղար Նորին սրբազնություն կարդինալ Տարչիզիո Բերտոնեն խաղաղության սուրբ ողջույնով հանդիպեցին ...ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԸ ՆՈՐԻՑ Է ԽԱԽՏԵԼ ՀՐԱԴԱԴԱՐԻ ՌԵԺԻՄԸ
Երեւան (Երկիր) - Մարտի 6-ի լույս 7-ի գիշերը ադրբեջանական զինված կազմավորումները հերթական անգամ խախտել են կրակի դադարեցման ռեժիմը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի Հադրութի հատվածում: ...ԼՂՀ ԱԳՆ-Ն ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԼԵՒՈՆԱՐԽ ԳՅՈՒՂԻ ՇՐՋԱՆՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԶՈՒ ՄԻԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԿՈՒՏԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ
Երեւան (Երկիր) - ԼՂՀ արտաքին գործերի նախարարությունը այսօր հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է, որ ԼՂՀ պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն` Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ...ՎԻԿՏՈՐ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ. «ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՐԴԵՆ ՀՍՏԱԿ ՊԱՏԿԵՐ ԿԱ, ԹԵ ԻՆՉ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ ՄԱՐՏԻ 1-ԻՆ ԵՒ 2-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ»
1Երեւան (Երկիր) - «Կարծում եմ, որ այսօր արդեն ոչ միայն երկրի ներսում, այլեւ աշխարհում հստակ պատկեր կա, թե ինչ է տեղի ունեցել մարտի 1-ին եւ 2-ին Հայաստանում»,- ասաց ՀՀ նախագահի մամլո խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը ...ԿՐԵԴԻՏԱՅԻՆ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՆ ԱՐԴԱՐԱՑՐԵՑ ԻՐԵՆ
Երեւան (Երկիր) - Այս ուսումնական կիսամյակի արդյունքները ցույց են տալիս, որ մագիստրատուրայում սովորողների առաջադիմությունը բարձրացել է: «Եթե անցած տարի անբավարար գնահատական ունեցող ուսանողները 407-ն էին, ...ՀՀ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵՑ ԵԱՀԿ ՄԽ ԱՄԵՐԻԿԱՑԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀԻՆ
Երեւան (Երկիր) - ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզային: Ինչպես տեղեկացնում են ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից, ...ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՆ ԱՆՑԱՎ ԴՌՆՓԱԿ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ
Երեւան (Երկիր) - Մարտի 7-ին ՀՀ Սահմանադրական դատարանում ՀՀ նախագահի թեկնածուներ Տիգրան Կարապետյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի դիմումների հիման վրա` «Հանրապետության նախագահ ընտրվելու մասին» ՀՀ Կենտրոնական ...ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՃԵՊԱԶՐՈՒՅՑԻ Է ՀՐԱՎԻՐԵԼ ՀՀ-ՈՒՄ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ՌԱԶՄԱԿԱՆ ԿՑՈՐԴՆԵՐԻՆ
Երեւան (Երկիր) - Հայաստանի ներքաղաքական զարգացումների եւ Ադրբեջանի Հանրապետության ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շփման գծում վերջերս սրված իրադրության վերաբերյալ պարզաբանումներ տալու նպատակով մարտի ...ԵԽԽՎ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑԱՎ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ
Երեւան (Երկիր) - Մարտի 7-ին Հայաստանում նախագահական ընտրությունները դիտարկող ԵԽԽՎ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Ջոն Պրեսկոտը հանդիպումներ ունեցավ ԱԺ խմբակցությունների հետ, տեղեկացնում են ՀՀ ԱԺ հասարակայնության ...ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ ԳՈՒՄԱՐՎԵՑ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՀՈԳԵՒՈՐ ԽՈՐՀՐԴԻ ԺՈՂՈՎ
Երեւան (Երկիր) - Մարտի 6-7-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն Հայոց կաթողիկոսի բարձր նախագահությամբ գումարվեց Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով: Ժողովը բացվեց ...ԵՄ ՀԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆ ԱՅՑԵԼԵՑ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
Երեւան (Երկիր) - Մարտի 7-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ, դեսպան Պիտեր Սեմնեբիի գլխավորած պատվիրակությանը: ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը ...ՀՀ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ԸՆԴՈՒՆԵՑ ԵՄ ԵՐԿՐՆԵՐԻ ԴԵՍՊԱՆՆԵՐԻՆ ԵՒ ԵՎՐԱՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ
Երեւան (Երկիր) - Մարտի 7-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց Հայաստանում հավատարմագրված ԵՄ դեսպաններին եւ Եվրոպական հանձնաժողովի անդամներին: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության ...ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵՑ ԵԽԽՎ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ՋՈՆ ՊՐԵՍԿՈՏԻ ՀԵՏ
Երեւան (Երկիր) - Հայաստանում նախագահական ընտրությունները դիտարկող ԵԽԽՎ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Ջոն Պրեսկոտը Ազգային ժողովում հանդիպեց ՀՅԴ խմբակցության անդամ Վահան Հովհաննիսյանի հետ: Հանդիպմանը ...
ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆ. «Ե'Վ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ ՊԵՏՔ Է ԻՐԱԿԱՆԱՑՎԵՆ, Ե'Ւ ԵՐԿՐԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ ՉՊԵՏՔ Է ՍԱՍԱՆՎԻ»
ՀՀ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵՑ ՀԱՊԿ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻՆ
ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՊԿ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՒ ՄԱԿ-Ը ԿՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵՆ
ՀՀ ԱԳՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ ԼՂՀ ԱԳՆ-Ի 15-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ՆԻՍՏԻՆ
ԵԱՀԿ ՆԱԽԱԳԱՀԸ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ Է ԽԱՂԱՂ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՈՒԺԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ

ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ 8 ԶՈՀ ԵՆ ՏՎԵԼ

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ ԷՐ ՕԳՏՎԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԻՃԱԿԻՑ

ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԿԱՍԿԱԾԱՆՔՈՎ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆՆԵՐ ԲԵՐՄԱՆ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ 407 ՄԱՐԴ

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆ
ԱԴՐԲԵՋԱՆԸ ԽՈՒՃԱՊԻ ՄԵՋ Է ԿՈՍՈՎՈՅԻ` ՆԱԽԱԴԵՊ ԴԱՌՆԱԼՈՒ ՎԱԽԻՑ
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱՅԻՆ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՄԱՐՄՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՂՈՐԴՈՒՄ Է ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ԸՍՏ ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ` ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԸ «ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԲՌՆՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԳՈՐԾԱԴՐԵԼ» ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ

- 1837 Ծնվեց դերասան, ռեժիսոր, դրամատուրգ Գևորգ Չմշկյանը: (Վախճ. 1915թ.-ին):
- 1880 Մշակվեց Թիֆլիսի Հայուհյաց բարեգործական ընկերությունը: Նրա միջոցներով Թիֆլիսում գործում էր 10 ծիսական - եկեղեցական դպրոց և 1 մանկապարտեզ: Այն գործեց շուրջ 40 տարի և լուծարվեց 1921 թվականի գարնանը:
- 1895 Սարգիս Կուկունյանն ու նրա ընկերները աքսորվեցին Սիբիր, Սախալին: (Վախճ. 1913թ.-ին, Օրլոյի տաժանակիրների բանտում):
- 1896 Ծնվեց հայ բեմի վարպետ՝ Վրաստանի վաստակավոր արտիստուհի, Թիֆլիսի հայ պետական դրամայի հիմնադիրներից մեկը Օլգա Մայսուրյանը:
- 1903 Ծնվեց խորհրդային բանակի գեներալ-մայոր Կոնստանտին Լազարևը: Հայրենական մեծ պատերազմում եղել է շտաբի պետ, դիվիզիաների հրամանատար:
- 1923 Երևանի պետթատրոնում բեմադրվեց Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան՝ հեղինակի ղեկավարությամբ:
- 1929 Ծնվեց թատրոնի և կինոյի դերասան, հանրապետության ժողովրդական արտիստ Էդգար Էլբակյանը: (Վախճ. 1988թ. օգոստոսի 31):
- 1948 Մահացավ հայ քիմիկոս, Երևանի համալսարանի դասախոս, պրոֆեսոր Ստեփան Ղամբարյանը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

