
ՋՈՆ ՊՐԵՍԿՈՏ. «ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱՐԴ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԼՈՒԾՄԱՆ ՄԻԱԿ ՃԱՆԱՊԱՐՀԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ Է»
Երեւան (Երկիր) - ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը մարտի 6-ին ընդունել է Հայաստանում նախագահական ընտրությունները դիտարկող ԵԽԽՎ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Ջոն Պրեսկոտին, որը մեր երկրում է հետընտրական փաստահավաք առաքելությամբ: Հանդիպմանը մասնակցում էր ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Բոյանա Ուրումովան:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից, Տիգրան Թորոսյանը ներկայացրել է իր նկատառումները Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Նշվել է, որ խորհրդարանական ընտրություններից հետո նման դեպքեր տեղի չունեցան, թեպետ նույն քաղաքական ուժերն էին մասնակցում: Առավել եւս, որ մայիսյան ընտրություններից հետո անցած ժամանակամիջոցում իրավիճակը երկրում ոչ թե վատացել, այլ լավացել է` ե'ւ բյուջեն է մեծացել, ե'ւ թոշակներն են բարձրացել: Պարզապես կա մեկ էական տարբերություն` նախընտրական ամբողջ քարոզչության ընթացքում նախագահի թեկնածուներից մեկը` Լեւոն Տեր-Պետրոսյանը, որ մայիսյան ընտրություններին չէր մասնակցում, ատելության, չարության ու վրեժի կոչեր էր անում, ընդ որում` ոչ միայն իշխանության, այլեւ ընտրությունների մյուս մասնակիցների նկատմամբ` նրանց անվանելով ֆաշիստ, դավաճան ու տականք, քանի որ իրեն չեն աջակցում:
Պարոն Թորոսյանի գնահատմամբ` կատարվածը բացարձակապես ձեռնտու չէր իշխանությանը, որի թեկնածուն 53 տոկոս ձայներ էր ստացել, 130-ից ավելի ընտրատեղամասերում ընտրություններից հետո կատարված վերահաշվարկի արդյունքում միայն 2 տեղամասում էին ձայների էական տարբերություններ արձանագրվել. այդ տեղամասերի հանձնաժողովների նախագահների նկատմամբ դատական գործ է հարուցված: Վերահաշվարկից հետո այդ տեղամասերում շատ ավելի նվազեցին Լ. Տեր-Պետրոսյանի ձայները, քան` Սերժ Սարգսյանի:
Այնուհետեւ երկու թեկնածուներ դիմեցին Սահմանադրական դատարան, որը 10 օրվա ընթացքում պետք է վճիռ կայացներ: Ինչո՞ւ պիտի իշխանությունները, որ 9 օր հանդուրժել էին ապօրինի հանրահավաքները, նման քայլերի դիմեին: ԱԺ նախագահը հիշեցրեց, որ խորհրդարանը ԵԽ փորձագետների աջակցությամբ ընդունել է ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին օրենք, որը պահանջում է իրազեկել զանգվածային միջոցառման անցկացման ցանկության, տեղի, ժամանակի, պատասխանատուի մասին: Օրենքը նշում է, որ չի կարելի զենք, զինամթերք, պայթուցիկ նյութեր ունենալ հանրահավաքի վայրում: Տեսանյութերը վկայում են, որ երբ ոստիկանությունը փորձել է խուզարկություն անցկացնել, մահակներով ու մետաղե ձողերով հարձակվել են ոստիկանների վրա:
Այնուհետեւ անկարգությունները շարունակվել են այլ վայրում, որտեղ շուռ են տրվել ավտոբուսներ ու մեքենաներ, եւ հասկանալի չէ, թե ինչու են խաղաղ ցուցարարները բարիկադներ կառուցում, պատերազմի պատրաստվում: Դա ժողովրդավարության հետ ոչ մի կապ չունեցող իրադարձություններ են, որ վերածվել են քրեական հանցագործության, որի համար մեղավորները պետք է պատժվեն: Կատարված բարբարոսությունների կանխման համար այլ ելք չէր մնում, քան արտակարգ դրություն մտցնելը: ԱԺ նախագահը նշեց, որ անգամ այդ իրավիճակում Լ. Տեր-Պետրոսյանը հրաժարվել է ընդունել հոգեւոր առաջնորդին` Վեհափառ հայրապետին, որ հանդարտության հաստատման համար էր նրա տուն գնացել:
ԱԺ նախագահի գնահատմամբ` կատարվածն ընտրութունների հետ կապ չուներ, դա ատելության, վրեժի դրսեւորում էր, որ, դժբախտաբար, մարդկային զոհերի հանգեցրեց, եւ որի մեղավորը Լեւոն Տեր-Պետրոսյանն է, որն անկախ իր քաղաքական հայացքներից, պարտավոր էր հանդարտեցնել իր կողմնակիցներին:
ԱԺ նախագահը նշեց, որ լրիվ համաձայն է ԵԽԽՎ նախագահի հայտարարությանը, ըստ որի` «ընտրությունների հետ կապված տարաձայնությունները պետք է լուծվեն Սահմանադրական դատարանում, այլ ոչ թե փողոցային բախումներով»: Նա իր անհամաձայնությունը հայտնեց այն հայտարարություններին, որ պահանջում են երկխոսություն, ձերբակալվածների ազատ արձակում: ԱԺ նախագահի գնահատականով` նման հայտարարությունների հեղինակները ուղղակի վատ են տեղեկացված, որովհետեւ ձերբակալված են քրեական հանցագործություններ կատարողները, որոնք պետք է պատժվեն: Երկխոսություն, իհարկե, անհրաժեշտ է, բայց ոչ թե ընտրությունների արդյունքների վերաբերյալ, ինչը ՍԴ-ի խնդիրն է, այլ երկրի հետագա ընթացքի, բարեփոխումների վերաբերյալ` բոլոր քաղաքական ուժերի հետ:
Պարոն Պրեսկոտը նշել է, որ, որպես ԵԽ քաղաքական գործիչ, իր դերն է օժանդակել դժվարին իրավիճակում հայտնված ԵԽ անդամ երկրին եւ առավելագույն ժողովրդավարական մասնակցություն ապահովել երկրի քաղաքական կյանքում: Եթե զանգվածային ցույցերով իրավիճակը ապակայունացնելու վտանգ կա, յուրաքանչյուր կառավարություն կարող է համապատասխան միջոցներ ձեռնարկել վիճակը շտկելու համար: Բայց յուրաքանչյուր իրավիճակում կան տարբեր մեկնաբանություններ` թե ինչ է տեղի ունեցել, որի վերաբերյալ վերջնական եզրակացությունը պիտի դատարանները տան: ԵԽ-ի նպատակն է արդար գնահատական տալ ընտրությունների ընթացքին, այդպիսի գնահատական տրվել է քվեարկությունից անմիջապես հետո` նշելով, որ վերջնական գնահատականը կտրվի Սահմանադրական դատարանի որոշումից հետո:
Նրա խոսքով` ժողովրդավարական կառույցների ստեղծման առումով Հայաստանում կա լուրջ առաջընթաց, բայց կա նաեւ վստահության պակաս այդ կառույցների գործունեության նկատմամբ: ՀՀ նախկին նախագահը, որը որոշակի պահանջներ է ներկայացրել Սահմանադրական դատարանին, պետք է քաղաքականապես նայի արտաքին աշխարհին եւ ցույց տա, որ ուզում է ոչ թե պատերազմ, այլ խաղաղություն: Պարոն Պրեսկոտը նշել է, որ իր հաշվետվության մեջ նպատակ ունի նշել դրական քայլեր, որոնք կարող են նպաստել ԵԽ անդամ պետությանը ստեղծված վիճակից դուրս գալու համար, որպեսզի երկխոսության ոչ մի կողմ իրեն պարտված չզգա եւ քայլեր արվեն դեպի համաձայնություն: Միայն Սահմանադրական դատարանը պիտի որոշի` արդար են եղել ընտրությունները, թե` ոչ:
ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը պատրաստակամություն է հայտնել քննարկել վստահության եւ հանդուրժողականության խորացմանն ուղղված քայլերը ե'ւ Երեւանում, ե'ւ, անհրաժեշտության դեպքում, Ստրասբուրգում` նշելով, որ ԵԽԽՎ-ն կարող է մեծ դերակատարություն ունենալ իրավիճակի շտկման գործում:
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը եւս ընդունել է Հայաստանում նախագահական ընտրությունները դիտարկող ԵԽԽՎ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Ջոն Պրեսկոտին: Վերջինս նշել է, որ իր արտահերթ այցի նպատակն է ուսումնասիրել իրավիճակը Հայաստանում կապված արտակարգ դրություն հայտարարելու հետ եւ հաշվետվություն ներկայացնել ԵԽԽՎ նախագահին ու գլխավոր քարտուղարին: Դ. Հարությունյանը ներկայացրել է Հայաստանում տիրող իրավիճակը արտակարգ դրություն հայտարարելուց հետո, հետընտրական գործընթացները, Սահմանադրական դատարանում նախագահական ընտրությունները վիճարկելու մասին գործի քննության ընթացքը:
Նա նշել է, որ գործի քննության համար հիմք են հանդիսացել ՀՀ նախագահի թեկնածուներ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Տիգրան Կարապետյանի դիմումները` «Հանրապետության նախագահ ընտրվելու մասին» ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը վիճարկելու վերաբերյալ:
Կողմերի համոզմամբ` Հայաստանում ստեղծված ներքաղաքական բարդ իրավիճակի լուծման միակ ճանապարհը վստահության մթնոլորտի ստեղծումն է եւ քաղաքական երկխոսության անհրաժեշտությունը: Այս համատեքստում կարեւորվել է ԵԽԽՎ դերը երկխոսությունը սկսելու եւ լուծումներ գտնելու առումով: Պարոն Պրեսկոտի խոսքով` իրենց նպատակն է ոչ թե մեղադրանքներ ներկայացնել կողմերին, այլ օգնել եւ քայլեր ձեռնարկել ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու ուղղությամբ: Պարոն Հարությունյանի համոզմամբ` ԵԽԽՎ դիրքորոշումը պետք է հստակ լինի` շահարկումներից խուսափելու նպատակով:
ՄԱՐՏԻ 6-ԻՆ ԵՐԵՒԱՆ ԿԺԱՄԱՆԵՆ ԵԽԽՎ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ԵՒ ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱՆ
Երեւան (Երկիր) - Մարտի 6-ին Երեւան կժամանի Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունը` ԵԽԽՎ նախագահի տեղակալ Պրեսկոտտի գլխավորությամբ: Նույն օրը Երեւան կժամանի նաեւ ԱՄՆ պետական դեպարտամենտի ...ԸՍՏ ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ ՄԱՄՈՒԼԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ` ՈՐԵՒԷ ԿԱՐԳԱԶԱՆՑ, ՕՐԻՆԱԽԱԽՏ ԱՆՊԱՏԻԺ ՉԻ ՄՆԱ
2Երեւան (Երկիր) - 2008 թվականի մարտի 5-ին տեղի ունեցավ ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանի ճեպազրույցը, որի ընթացքում ներկայացվեցին Երեւանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ...ԼՂՀ ԱԳՆ-Ն ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ
Երեւան (Երկիր) - Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը մարտի 5-ին հանդես է եկել հայտարարությամբ` ԼՂՀ եւ Ադրբեջանի շփման գծում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ: «Մարտի 3-ի ...ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ ԱՐԴԵՆ ՀԱՆՁՆՎԵԼ ԵՆ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻՆ
Երեւան (Երկիր) - Մաթեմատիկայից անցկացվող հանրապետական օլիմպիադայի մարզային փուլի` Երեւանի արդյունքներն արդեն ամփոփվել եւ հանձնվել են քաղաքապետարանի կրթության վարչություն: Տարբեր համայնքներում անցկացված ...ԱԴՐԲԵՋԱՆ. ՉՀԱՋՈՂՎԱԾ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՐԿԱԾԱԽՆԴՐՈՒԹՅՈՒՆ
Երեւան (Երկիր) - Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի շփման գծում` Մարտակերտից հյուսիս-արեւելք, Լեւոնարխ գյուղից 3,5 կմ հեռավորության վրա, ադրբեջանական զինված ուժերը, ...ՀՀ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՎԱՏԻԿԱՆԻ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐԻՆ
Երեւան (Երկիր) - ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մարտի 6-ին ընդունել է Նորին սրբություն Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդի պետական քարտուղար, կարդինալ Տարչիզիո Բերտոնեին եւ նրա գլխավորած պատվիրակությանը: Ինչպես ...ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ ԲԱՔՎԻՆ ԵՒ ԵՐԵՒԱՆԻՆ ՇՈՒՏԱՓՈՒՅԹ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ ՍՏԱՏՈՒՍ ՔՎՈՆ
Երեւան (Երկիր) - Ռուսաստանը կոչ Է անում Բաքվին եւ Երեւանին` բախումների ծավալում թույլ չտալ Լեռնային Ղարաբաղում: Այդ մասին, ըստ Հայաստանի հանրային ռադիոյի, ասված Է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության եւ մամուլի դեպարտամենտի ...ԵԱՀԿ-Ն ԿԱՆՑԿԱՑՆԻ ԼՂՀ ԵՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԶՈՒ ՇՓՄԱՆ ԳԾԻ ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԴԻՏԱՐԿՈՒՄ
Երեւան (Երկիր) - Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը պահանջել է ԵԱՀԿ-ից Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի ճգնաժամային դիտարկում անցկացնել ԼՂՀ Մարտակերտի ...ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՀԱՄԱՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՒ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Երեւան (Երկիր) - ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական, Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան Բաքվում հանդիպում Է ունեցել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հասարակական խորհրդի անդամների հետ: ...ՋՈՆ ՊՐԵՍԿՈՏ. «ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱՐԴ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԼՈՒԾՄԱՆ ՄԻԱԿ ՃԱՆԱՊԱՐՀԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ Է»
Երեւան (Երկիր) - ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը մարտի 6-ին ընդունել է Հայաստանում նախագահական ընտրությունները դիտարկող ԵԽԽՎ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Ջոն Պրեսկոտին, որը մեր երկրում է հետընտրական ...ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆ. «ՀՐԱԴԱԴԱՐԻ ԽԱԽՏՈՒՄԸ ՑՈՒՅՑ ՏՎԵՑ, ՈՐ ԼՂ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԸ, ԻՐՈՔ, ԻՐԵՆՑ ԴԻՐՔԵՐՈՒՄ ԵՆ»
Երեւան (Երկիր) - Ի՞նչ է իրականում տեղի ունեցել մարտի 4-ին ԼՂՀ Մարտակերտի շրջանի Լեւոնարխ գյուղի մոտակայքում: Քանի որ ադրբեջանական եւ հայկական կողմերը մինչ օրս իրար հակասող տեղեկատվություն են տարածում, ...ՀՀ ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵՑ ԵԱՀԿ /ԺՀՄԻԳ ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԻՆ
Երեւան (Երկիր) - Մարտի 6-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան Գերտ Արենսին առաքելության ավարտի կապակցությամբ: Ինչպես տեղեկացնում ...ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԴԵՊՔԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԿԱ 46 ՄԵՂԱԴՐՅԱԼ, 20 ԿԱՍԿԱԾՅԱԼ
Երեւան (Երկիր) - Մարտի 6-ի դրությամբ` մարտի 1-ի լույս 2-ի գիշերվա դեպքերի փաստով մեղադրանք է առաջադրվել 46 անձի, որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը: Եվս 20 անձ, որպես կասկածյալ, ձերբակալվել է: Այս ...ԵՐԵՒԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՇԵՆՔԻՆ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵԼ ԵՆ
Երեւան (Երկիր) - Մարտի 1-2-ը տեղի ունեցած անկարգությունների արդյունքում զգալի վնաս էր հասցվել Երեւանի քաղաքապետարանի եւ Մոսկվայի տան շենքերին: Ինչպես, ըստ «Նոյյան տապանի», մարտի 6-ի ասուլիսում հայտնեց ...ԵԱՀԿ ՂԵԿԱՎԱՐԸ ԼՈՒՐՋ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆԵԼ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԼԱՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՍՐՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ
Երեւան (Երկիր) - ԵԱՀԿ գործող նախագահ Իլկա Կաներվան լուրջ մտահոգություն է հայտնել Ղարաբաղյան հակամարտության կողմերի զորքերի շփման գծում տեղ գտած մարտական գործողությունների առնչությամբ եւ կոչ արել պահպանել ...
ՀԱՅԱՍՏԱՆ-ԵՄ ՀԱՆԴԻՊՈՒՄ` ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ
ՀՅԴ-Ն ՄԱՍՆԱԿՑԵՑ ՍՈՑԻՆՏԵՐՆԻ ԿԱՆԱՆՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻՆ
ՀՀ ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵՑ ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻՆ
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՄԻ ՇԱՐՔ ԵՐԿՐՆԵՐԻ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՐԿԱՅԻՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԵՆ ԹԱՓԱՆՑԻԿ ԵՒ ԲԽԵՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՇԱՀԵՐԻՑ
ԵԱՀԿ ՆԱԽԱԳԱՀԸ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ Է ԽԱՂԱՂ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՈՒԺԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ

ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ 8 ԶՈՀ ԵՆ ՏՎԵԼ

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ ԷՐ ՕԳՏՎԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԻՃԱԿԻՑ

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆ
ԸՍՏ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՆԱՍՅԱՆԻ` ՆԵՐԿԱ ՃԳՆԱԺԱՄԻՑ ԵԼՔ ԿԱՐԵԼԻ Է ԳՏՆԵԼ ՄԻԱՅՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ

ԱԴՐԲԵՋԱՆԸ ԽՈՒՃԱՊԻ ՄԵՋ Է ԿՈՍՈՎՈՅԻ` ՆԱԽԱԴԵՊ ԴԱՌՆԱԼՈՒ ՎԱԽԻՑ
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՄԱՐՄՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՂՈՐԴՈՒՄ Է ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ԸՍՏ ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ` ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԸ «ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԲՌՆՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԳՈՐԾԱԴՐԵԼ» ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ

ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍԲ ԷՋՄԻԱԾՆԻ ԿՈՉԸ ԺՈՂՈՎՐԴԻՆ

- 1857 Մահացավ լեզվագետ, գրական-հասարակական գործիչ, մանկավարժ Ռուբեն Անդրեաս Փափազյանը: (Ծնվ. 1806թ.-ին, Կ. Պոլսում):
- 1894 Թիֆլիսում ծնվեց հայ ազգային բալետի հիմնադիրներից մեկը՝ բալետի հայտնի դերասան և բալետմեյստեր, հանրապետության ժողովրդական արտիստ Իլյա Արբատովը (Եղիա Յաղուբյան):
- 1905 Մահացավ երաժշտագետ և կոմպոզիտոր Մակար Եկմալյանը: (Ծնվ. 1856 թ.):
- 1916 Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի միջև կնքվեց «Սայքս-Պիկո»-յի գաղտնի համաձայնագիրը՝ Օսմանյան կայսրության ասիական տիրույթների բաժանման մասին:
- 1921 Երևանում ստեղծվեց «Արարատ» տրեստը:
- 1924 Հանրապետության կենտգործկոմի դեկրետով հիմնադրվեց Հայաստանի պետական կենտրոնական դիվանը՝ արխիվը: Ներկայում մեր արխիվում հաշվվում է մոտ երեք միլիոն փաստաթուղթ, որոնցից ամենահինը թվագրված է 1630-ական թվականներով:
- 1926 Երևանում հիմնադրվեց առաջին կարի ֆաբրիկան:
- 1945 ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագիրը՝ Խորհրդային Միության հերոս, գվարդիայի փոխգնդապետ Նելսոն Ստեփանյանին «Ոսկե Աստղ» երկրորդ շքանշանով պարգևատրելու և, որպես ԽՍՀՄ կրկնակի հերոս, նրա բրոնզե կիսանդրին ծննդավայրում կանգնեցնելու մասին:
- 1955 Տեղի են ունենում Հայկական ԽՍՀ չորրորդ գումարման Գերագույն խորհրդի ընտրությունները:
- 1974 ՄԱԿ-ի Մարդու Իրավունքների Հանձնաժողովը քննարկումների ընթացքում 1915-ի Մեծ եղեռնը բնութագրեց որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն:
- 1992 Ադրբեջանական մեծաքանակ ուժերը գրավեցին ԼՂՀ Մարտակերտի շրջանի Ղազանցի գյուղը:
- ՄՈՒԶԿԱՄԱՆԴ
- Ինչ արժե երջանկությունը
- Պարտադրված շուրջերկրյա ճանապարհորդություն
- Միջադեպ
- Իսկ դու ինչպիսի՞ բանջարեղեն ես նախընտրում... (տեսակի մասին չէ խոսքը)
- Offtopic
- Հայկական հարսանիք
- Supply: coin acceptor, coin mechanism, coin selector,coin validator,token,gaming coins.
- supplier of automatic sliding door, coin acceptor, coin selector,garage door, coin validator,air tight door,coin mechanism,revolving door
- Swedish Parliament Refuses to Recognize the 1915 Genocide
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

