
ԼՂՀ ԱԳՆ-Ն ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ
Երեւան (Երկիր) - Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը մարտի 5-ին հանդես է եկել հայտարարությամբ` ԼՂՀ եւ Ադրբեջանի շփման գծում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ:
«Մարտի 3-ի լույս 4-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերի 20 հոգուց բաղկացած հատուկ նշանակության ջոկատը գրոհել է ԼՂՀ Մարտակերտի շրջանի Լեւոնարխ բնակավայրի գյուղի մերձակայքում տեղակայված ԼՂՀ պաշտպանության բանակի առաջատար մարտական դիրքերից մեկը եւ ժամանակավորապես այն վերցրել իր վերահսկողության տակ` դրանով իսկ կոպտորեն խախտելով 1995թ. փետրվարի 6-ի հրադադարի ռեժիմի պահանջները:
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ ադրբեջանական կողմին փոխանցված` գրաված պահակակետը ազատելու օրինական պահանջները մնացել են անպատասխան: Ստեղծված իրավիճակում ԼՂՀ զինված ուժերը ստիպված էին համարժեք միջոցների դիմել իրենց պաշտպանական սահմանները վերականգնելու նպատակով:
Ձեռնարկված գործողությունների արդյունքում դիվերսիոն-գրոհային խումբը հետ է շպրտվել նախկին դիրքերը` կրելով զգալի կորուստներ: ԼՂՀ ղեկավարությունը տվյալ միջադեպը դիտարկում է որպես Ադրբեջանի կողմից տարիներ շարունակ տարվող ռազմական հռետորության ու շանտաժի քաղաքականության ուղղակի հետեւանք, ինչը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում նոր լարվածություն է ստեղծում, վտանգում տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը:
Ադրբեջանի այս դիրքորոշումը, ցավոք, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից վճռական հակազդեցության չի արժանանում: Շփման գծի միջադեպը հերթական անգամ ընդգծում է Ղարաբաղյան հակամարտության գոտում միջազգային հանրության կողմից կրակի դադարեցման ռեժիմի ամրապնդմանն ու խաղաղության անշրջելիության ապահովմանն ուղղված անհետաձգելի միջոցառումների անհրաժեշտությունը, ինչի մասին ղարաբաղյան կողմը բազմիցս կոչ է արել ինչպես Ադրբեջանին, այնպես էլ միջազգային միջնորդներին:
Այս առումով, ԼՂՀ ղեկավարությունը կատարվածի ամբողջ պատասխանատվությունը դնում է Ադրբեջանի վրա եւ միջազգային միջնորդական առաքելությունից ու ԵԱՀԿ-ից պահանջում է անցկացնել միջադեպի պատճառների ու հանգամանքների մանրազնին հետաքննություն, պաշտոնական քաղաքական գնահատական տալ Ադրբեջանական Հանրապետության ղեկավարության գործողություններին, ինչպես նաեւ ճգնաժամ-դիտարկում անցկացնել միջադեպի գոտում` հետագայում հրադադարի ռեժիմի նման խախտումները կանխարգելելու համար:
Տվյալ հարցի կապակցությամբ ԼՂՀ իշխանությունների պաշտոնական տեսակետն արտացոլող համապատասխան նոտա է հղվել նաեւ ԵԱՀԿ գործող նախագահին, ԵԱՀԿ Մինսկի խմբի` Ամերիկայի, ՌԴ եւ Ֆրանսիայի համանախագահներին, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակ»,- ասվում է հայտարարության մեջ:
ՄԱՐՏԻ 6-ԻՆ ԵՐԵՒԱՆ ԿԺԱՄԱՆԵՆ ԵԽԽՎ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ԵՒ ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱՆ
Երեւան (Երկիր) - Մարտի 6-ին Երեւան կժամանի Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունը` ԵԽԽՎ նախագահի տեղակալ Պրեսկոտտի գլխավորությամբ: Նույն օրը Երեւան կժամանի նաեւ ԱՄՆ պետական դեպարտամենտի ...ԸՍՏ ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ ՄԱՄՈՒԼԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ` ՈՐԵՒԷ ԿԱՐԳԱԶԱՆՑ, ՕՐԻՆԱԽԱԽՏ ԱՆՊԱՏԻԺ ՉԻ ՄՆԱ
2Երեւան (Երկիր) - 2008 թվականի մարտի 5-ին տեղի ունեցավ ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանի ճեպազրույցը, որի ընթացքում ներկայացվեցին Երեւանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ...ԼՂՀ ԱԳՆ-Ն ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ
Երեւան (Երկիր) - Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը մարտի 5-ին հանդես է եկել հայտարարությամբ` ԼՂՀ եւ Ադրբեջանի շփման գծում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ: «Մարտի 3-ի ...ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ ԱՐԴԵՆ ՀԱՆՁՆՎԵԼ ԵՆ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻՆ
Երեւան (Երկիր) - Մաթեմատիկայից անցկացվող հանրապետական օլիմպիադայի մարզային փուլի` Երեւանի արդյունքներն արդեն ամփոփվել եւ հանձնվել են քաղաքապետարանի կրթության վարչություն: Տարբեր համայնքներում անցկացված ...ԱԴՐԲԵՋԱՆ. ՉՀԱՋՈՂՎԱԾ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՐԿԱԾԱԽՆԴՐՈՒԹՅՈՒՆ
Երեւան (Երկիր) - Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի շփման գծում` Մարտակերտից հյուսիս-արեւելք, Լեւոնարխ գյուղից 3,5 կմ հեռավորության վրա, ադրբեջանական զինված ուժերը, ...ՀՀ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՎԱՏԻԿԱՆԻ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐԻՆ
Երեւան (Երկիր) - ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մարտի 6-ին ընդունել է Նորին սրբություն Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդի պետական քարտուղար, կարդինալ Տարչիզիո Բերտոնեին եւ նրա գլխավորած պատվիրակությանը: Ինչպես ...ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ ԲԱՔՎԻՆ ԵՒ ԵՐԵՒԱՆԻՆ ՇՈՒՏԱՓՈՒՅԹ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ ՍՏԱՏՈՒՍ ՔՎՈՆ
Երեւան (Երկիր) - Ռուսաստանը կոչ Է անում Բաքվին եւ Երեւանին` բախումների ծավալում թույլ չտալ Լեռնային Ղարաբաղում: Այդ մասին, ըստ Հայաստանի հանրային ռադիոյի, ասված Է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության եւ մամուլի դեպարտամենտի ...ԵԱՀԿ-Ն ԿԱՆՑԿԱՑՆԻ ԼՂՀ ԵՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԶՈՒ ՇՓՄԱՆ ԳԾԻ ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԴԻՏԱՐԿՈՒՄ
Երեւան (Երկիր) - Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը պահանջել է ԵԱՀԿ-ից Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի ճգնաժամային դիտարկում անցկացնել ԼՂՀ Մարտակերտի ...ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՀԱՄԱՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՒ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Երեւան (Երկիր) - ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական, Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան Բաքվում հանդիպում Է ունեցել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հասարակական խորհրդի անդամների հետ: ...ՋՈՆ ՊՐԵՍԿՈՏ. «ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱՐԴ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԼՈՒԾՄԱՆ ՄԻԱԿ ՃԱՆԱՊԱՐՀԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ Է»
Երեւան (Երկիր) - ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը մարտի 6-ին ընդունել է Հայաստանում նախագահական ընտրությունները դիտարկող ԵԽԽՎ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Ջոն Պրեսկոտին, որը մեր երկրում է հետընտրական ...ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆ. «ՀՐԱԴԱԴԱՐԻ ԽԱԽՏՈՒՄԸ ՑՈՒՅՑ ՏՎԵՑ, ՈՐ ԼՂ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԸ, ԻՐՈՔ, ԻՐԵՆՑ ԴԻՐՔԵՐՈՒՄ ԵՆ»
Երեւան (Երկիր) - Ի՞նչ է իրականում տեղի ունեցել մարտի 4-ին ԼՂՀ Մարտակերտի շրջանի Լեւոնարխ գյուղի մոտակայքում: Քանի որ ադրբեջանական եւ հայկական կողմերը մինչ օրս իրար հակասող տեղեկատվություն են տարածում, ...ՀՀ ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵՑ ԵԱՀԿ /ԺՀՄԻԳ ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԻՆ
Երեւան (Երկիր) - Մարտի 6-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան Գերտ Արենսին առաքելության ավարտի կապակցությամբ: Ինչպես տեղեկացնում ...ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԴԵՊՔԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԿԱ 46 ՄԵՂԱԴՐՅԱԼ, 20 ԿԱՍԿԱԾՅԱԼ
Երեւան (Երկիր) - Մարտի 6-ի դրությամբ` մարտի 1-ի լույս 2-ի գիշերվա դեպքերի փաստով մեղադրանք է առաջադրվել 46 անձի, որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը: Եվս 20 անձ, որպես կասկածյալ, ձերբակալվել է: Այս ...ԵՐԵՒԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՇԵՆՔԻՆ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵԼ ԵՆ
Երեւան (Երկիր) - Մարտի 1-2-ը տեղի ունեցած անկարգությունների արդյունքում զգալի վնաս էր հասցվել Երեւանի քաղաքապետարանի եւ Մոսկվայի տան շենքերին: Ինչպես, ըստ «Նոյյան տապանի», մարտի 6-ի ասուլիսում հայտնեց ...ԵԱՀԿ ՂԵԿԱՎԱՐԸ ԼՈՒՐՋ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆԵԼ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԼԱՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՍՐՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ
Երեւան (Երկիր) - ԵԱՀԿ գործող նախագահ Իլկա Կաներվան լուրջ մտահոգություն է հայտնել Ղարաբաղյան հակամարտության կողմերի զորքերի շփման գծում տեղ գտած մարտական գործողությունների առնչությամբ եւ կոչ արել պահպանել ...
ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆ. «ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱՆԵՐԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԿԵՑՎԱԾՔԻ ԴԵՄ ԵՆ ԼԻՆԵԼՈՒ»
ՎԵՐԱՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՆՔ ՈՒԺԵՂ, ԱՐԴԱՐ ՀԱՅԱՍՏԱՆ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՄԵՐ ՎՃՌԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ԵԱՀԿ ՆԱԽԱԳԱՀԸ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ Է ԽԱՂԱՂ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՈՒԺԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ

ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ 8 ԶՈՀ ԵՆ ՏՎԵԼ

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ ԷՐ ՕԳՏՎԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԻՃԱԿԻՑ

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆ
ԸՍՏ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՆԱՍՅԱՆԻ` ՆԵՐԿԱ ՃԳՆԱԺԱՄԻՑ ԵԼՔ ԿԱՐԵԼԻ Է ԳՏՆԵԼ ՄԻԱՅՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ

ԱԴՐԲԵՋԱՆԸ ԽՈՒՃԱՊԻ ՄԵՋ Է ԿՈՍՈՎՈՅԻ` ՆԱԽԱԴԵՊ ԴԱՌՆԱԼՈՒ ՎԱԽԻՑ
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՄԱՐՄՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՂՈՐԴՈՒՄ Է ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ԸՍՏ ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ` ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԸ «ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԲՌՆՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԳՈՐԾԱԴՐԵԼ» ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ

ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍԲ ԷՋՄԻԱԾՆԻ ԿՈՉԸ ԺՈՂՈՎՐԴԻՆ

- 1857 Մահացավ լեզվագետ, գրական-հասարակական գործիչ, մանկավարժ Ռուբեն Անդրեաս Փափազյանը: (Ծնվ. 1806թ.-ին, Կ. Պոլսում):
- 1894 Թիֆլիսում ծնվեց հայ ազգային բալետի հիմնադիրներից մեկը՝ բալետի հայտնի դերասան և բալետմեյստեր, հանրապետության ժողովրդական արտիստ Իլյա Արբատովը (Եղիա Յաղուբյան):
- 1905 Մահացավ երաժշտագետ և կոմպոզիտոր Մակար Եկմալյանը: (Ծնվ. 1856 թ.):
- 1916 Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի միջև կնքվեց «Սայքս-Պիկո»-յի գաղտնի համաձայնագիրը՝ Օսմանյան կայսրության ասիական տիրույթների բաժանման մասին:
- 1921 Երևանում ստեղծվեց «Արարատ» տրեստը:
- 1924 Հանրապետության կենտգործկոմի դեկրետով հիմնադրվեց Հայաստանի պետական կենտրոնական դիվանը՝ արխիվը: Ներկայում մեր արխիվում հաշվվում է մոտ երեք միլիոն փաստաթուղթ, որոնցից ամենահինը թվագրված է 1630-ական թվականներով:
- 1926 Երևանում հիմնադրվեց առաջին կարի ֆաբրիկան:
- 1945 ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագիրը՝ Խորհրդային Միության հերոս, գվարդիայի փոխգնդապետ Նելսոն Ստեփանյանին «Ոսկե Աստղ» երկրորդ շքանշանով պարգևատրելու և, որպես ԽՍՀՄ կրկնակի հերոս, նրա բրոնզե կիսանդրին ծննդավայրում կանգնեցնելու մասին:
- 1955 Տեղի են ունենում Հայկական ԽՍՀ չորրորդ գումարման Գերագույն խորհրդի ընտրությունները:
- 1974 ՄԱԿ-ի Մարդու Իրավունքների Հանձնաժողովը քննարկումների ընթացքում 1915-ի Մեծ եղեռնը բնութագրեց որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն:
- 1992 Ադրբեջանական մեծաքանակ ուժերը գրավեցին ԼՂՀ Մարտակերտի շրջանի Ղազանցի գյուղը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

