
ԸՍՏ ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ ՄԱՄՈՒԼԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ` ՈՐԵՒԷ ԿԱՐԳԱԶԱՆՑ, ՕՐԻՆԱԽԱԽՏ ԱՆՊԱՏԻԺ ՉԻ ՄՆԱ
Երեւան (Երկիր) - 2008 թվականի մարտի 5-ին տեղի ունեցավ ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանի ճեպազրույցը, որի ընթացքում ներկայացվեցին Երեւանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների վերաբերյալ հարուցված քրեական գործի նախաքննության արդյունքները` մարտի 5-ի դրությամբ:
2008 թվականի փետրվարի 20-ից մարտի 2-ն ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքում տեղի ունեցած, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության խախտմամբ պետական իշխանությունը բռնությամբ յուրացնելուն ուղղված զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար, ինչը զուգորդվել է բռնությամբ, ջարդերով, հրկիզումներով, պետական, հանրային եւ մասնավոր գույքի ոչնչացմամբ, իշխանության ներկայացուցչներին զինված դիմադրություն ցույց տալով, հրազենի, պայթուցիկ նյութերի, որպես զենք օգտագործելու համար հարմարեցված տարատեսակ առարկաների գործադրմամբ, սպանություններով, հարուցված քրեական գործի նախաքննությունը ՀՀ գլխավոր դատախազի ցուցումով իրականացնում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունը:
Ստեղծվել է քննչական-օպերատիվ խումբ, որի կազմում ընդգրկվել են շուրջ 50 քննիչ եւ օպերատիվ աշխատողներ, իսկ դատավարական ղեկավարումն իրականացնելու համար ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ ձեւավորվել է առանձին աշխատանքային խումբ` բաղկացած փորձառու դատախազներից:
«Քննչական խումբը ձեռնարկում է անհրաժեշտ բոլոր քայլերը՝ աննախադեպ այս քրեական գործի ամբողջությունը, օբյեկտիվությունն ու բազմակողմանիությունն ապահովելու նպատակով: Մշակվել է հատուկ քննչական պլան եւ քննչական խմբի ենթախմբերը նախաքննությունն իրականացնում են ըստ դրվագների: Արդեն իսկ կատարվել է բավական մեծածավալ աշխատանք եւ ձեռք բերված ապացույցները, դրանց թվում` հետազոտված տեսաձայնագրություններն ու վկաների, մեղադրյալների, կասկածյալների ցուցմունքները հիմք են տալիս ասելու, որ քննչական խումբն ընդհանուր առմամբ տիրապետում է ամբողջ իրավիճակին, դեպքերի զարգացման հաջորդականությունը, եւ վստահաբար կարող եմ հայտարարել, որ տեղի ունեցածը եղել է նախապես ծրագրված եւ ղեկավարվել է մեկ կենտրոնից:
Բավարար տվյալներ կան նաեւ հիմնական կազմակերպիչների, հրահրողների, զանգվածային անկարգությունների մասնակիցների վերաբերյալ, եւ վստահեցնում ենք, որ որեւէ կարգազանց, օրինախախտ անպատիժ չի մնա»,- հայտարարեց մամուլի քարտուղարը:
Նրա տեղեկացմամբ` մարտի 5-ի դրությամբ ձերբակալվել է 27 անձ, եւս 26 հոգու առաջադրվել է մեղադրանք ՀՀ Քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով` զանգվածային անկարգությունների, օրենքով սահմանված կարգի խախտմամբ հրապարակային միջոցառում կազմակերպելու, անցկացնելու, այն դադարեցնելու վերաբերյալ պահանջներին չենթարկվելուն ուղղված կոչեր անելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու, պետական իշխանությունը յուրացնելու համար:
Մեղադրյալներից ոմանք ընդունել են ներկայացված մեղադրանքը, տվել խոստովանական ցուցմունքներ:
«Նախաքննությունը կպարզի նաեւ զոհված անձանց մահվան բոլոր հանգամանքները: Այսօրվա դրությամբ, նախաքննության ունեցած տվյալներով, կարող եմ հայտարարել, որ իրավապահ մարմինների կողմից ցուցարարների ուղղությամբ որեւէ կրակոց չի արձակվել անգամ զանգվածային անկարգությունների ժամանակ: Մարտի 1-ի երեկոյան, երբ ցուցարարները զինված, այդ թվում` հրազենի գործադրմամբ հարձակումներ են գործել ոստիկանության աշխատակիցների նկատմամբ, հասարակական կարգը վերականգնելու, երկրի սահմանադրական կարգը պահպանելու նկատառումներից ելնելով, օգտագործվել են արցունքաբեր գազ ու լուսածիր գնդակավոր փամփուշտներ, որոնք կրակվել են բացառապես օդ»,- ընդգծեց Ս.Տռուզյանը:
Նրա խոսքերով` միջոցներ են ձեռնարկվում նաեւ պետությանն ու մասնավոր գույքին պատճառված վնասների չափերը պարզելու ուղղությամբ, արդեն իսկ հաջողվել է հայտնաբերել ավազակային հարձակմամբ անկարգությունների ժամանակ մայրաքաղաքի կենտրոնում գործող խանութներից կողոպտված գույքի մի մասը, կան ձերբակալվածներ:
«Այդ աշխատանքները շարունակվում են, կան տեսագրություններ, եւ հույս ունենք, որ նաեւ ալան-թալանին մասնակից անձինք կհայտնաբերվեն ու կձերբակալվեն: Պետք է ասեմ, որ հրահրված զանգվածային անկարգություններից օգտվել են նաեւ հանցավոր տարրերը` առավել սրելով իրավիճակը»,- նշեց ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղարը:
Նա կրկին նշեց, որ մահացել է 8 անձ եւ հերքեց անհայտ կորածների մասին շրջանառվող լուրերը, ինչի վկայությունն է նաեւ այն, որ ՀՀ գլխավոր դատախազի մարտի 4-ի մամուլի ասուլիսից հետո նույնպես քաղաքացիներից որեւէ ահազանգ չի ստացվել իրենց հարազատի անհայտ կորելու վերաբերյալ:
Քննարկում
TATUL գրել է:
TUK .YEGAK HAYASDAN NORIZ ABAGAYUNAZRIK TRUTYUNN .YETE JISHD EK LAVN EK UREMN HENZ HIMI TZER VRA VERZREKENTIMUTYAN BARDAGANUTYUNN.
ՄԱՐՏԻ 6-ԻՆ ԵՐԵՒԱՆ ԿԺԱՄԱՆԵՆ ԵԽԽՎ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ԵՒ ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱՆ
Երեւան (Երկիր) - Մարտի 6-ին Երեւան կժամանի Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունը` ԵԽԽՎ նախագահի տեղակալ Պրեսկոտտի գլխավորությամբ: Նույն օրը Երեւան կժամանի նաեւ ԱՄՆ պետական դեպարտամենտի ...ԸՍՏ ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ ՄԱՄՈՒԼԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ` ՈՐԵՒԷ ԿԱՐԳԱԶԱՆՑ, ՕՐԻՆԱԽԱԽՏ ԱՆՊԱՏԻԺ ՉԻ ՄՆԱ
2Երեւան (Երկիր) - 2008 թվականի մարտի 5-ին տեղի ունեցավ ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանի ճեպազրույցը, որի ընթացքում ներկայացվեցին Երեւանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ...ԼՂՀ ԱԳՆ-Ն ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ
Երեւան (Երկիր) - Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը մարտի 5-ին հանդես է եկել հայտարարությամբ` ԼՂՀ եւ Ադրբեջանի շփման գծում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ: «Մարտի 3-ի ...ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ ԱՐԴԵՆ ՀԱՆՁՆՎԵԼ ԵՆ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻՆ
Երեւան (Երկիր) - Մաթեմատիկայից անցկացվող հանրապետական օլիմպիադայի մարզային փուլի` Երեւանի արդյունքներն արդեն ամփոփվել եւ հանձնվել են քաղաքապետարանի կրթության վարչություն: Տարբեր համայնքներում անցկացված ...ԱԴՐԲԵՋԱՆ. ՉՀԱՋՈՂՎԱԾ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՐԿԱԾԱԽՆԴՐՈՒԹՅՈՒՆ
Երեւան (Երկիր) - Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի շփման գծում` Մարտակերտից հյուսիս-արեւելք, Լեւոնարխ գյուղից 3,5 կմ հեռավորության վրա, ադրբեջանական զինված ուժերը, ...ՀՀ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՎԱՏԻԿԱՆԻ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐԻՆ
Երեւան (Երկիր) - ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մարտի 6-ին ընդունել է Նորին սրբություն Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդի պետական քարտուղար, կարդինալ Տարչիզիո Բերտոնեին եւ նրա գլխավորած պատվիրակությանը: Ինչպես ...ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ ԲԱՔՎԻՆ ԵՒ ԵՐԵՒԱՆԻՆ ՇՈՒՏԱՓՈՒՅԹ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ ՍՏԱՏՈՒՍ ՔՎՈՆ
Երեւան (Երկիր) - Ռուսաստանը կոչ Է անում Բաքվին եւ Երեւանին` բախումների ծավալում թույլ չտալ Լեռնային Ղարաբաղում: Այդ մասին, ըստ Հայաստանի հանրային ռադիոյի, ասված Է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության եւ մամուլի դեպարտամենտի ...ԵԱՀԿ-Ն ԿԱՆՑԿԱՑՆԻ ԼՂՀ ԵՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԶՈՒ ՇՓՄԱՆ ԳԾԻ ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԴԻՏԱՐԿՈՒՄ
Երեւան (Երկիր) - Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը պահանջել է ԵԱՀԿ-ից Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի ճգնաժամային դիտարկում անցկացնել ԼՂՀ Մարտակերտի ...ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՀԱՄԱՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՒ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Երեւան (Երկիր) - ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական, Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան Բաքվում հանդիպում Է ունեցել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հասարակական խորհրդի անդամների հետ: ...ՋՈՆ ՊՐԵՍԿՈՏ. «ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱՐԴ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԼՈՒԾՄԱՆ ՄԻԱԿ ՃԱՆԱՊԱՐՀԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ Է»
Երեւան (Երկիր) - ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը մարտի 6-ին ընդունել է Հայաստանում նախագահական ընտրությունները դիտարկող ԵԽԽՎ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Ջոն Պրեսկոտին, որը մեր երկրում է հետընտրական ...ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆ. «ՀՐԱԴԱԴԱՐԻ ԽԱԽՏՈՒՄԸ ՑՈՒՅՑ ՏՎԵՑ, ՈՐ ԼՂ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԸ, ԻՐՈՔ, ԻՐԵՆՑ ԴԻՐՔԵՐՈՒՄ ԵՆ»
Երեւան (Երկիր) - Ի՞նչ է իրականում տեղի ունեցել մարտի 4-ին ԼՂՀ Մարտակերտի շրջանի Լեւոնարխ գյուղի մոտակայքում: Քանի որ ադրբեջանական եւ հայկական կողմերը մինչ օրս իրար հակասող տեղեկատվություն են տարածում, ...ՀՀ ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵՑ ԵԱՀԿ /ԺՀՄԻԳ ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԻՆ
Երեւան (Երկիր) - Մարտի 6-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան Գերտ Արենսին առաքելության ավարտի կապակցությամբ: Ինչպես տեղեկացնում ...ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԴԵՊՔԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԿԱ 46 ՄԵՂԱԴՐՅԱԼ, 20 ԿԱՍԿԱԾՅԱԼ
Երեւան (Երկիր) - Մարտի 6-ի դրությամբ` մարտի 1-ի լույս 2-ի գիշերվա դեպքերի փաստով մեղադրանք է առաջադրվել 46 անձի, որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը: Եվս 20 անձ, որպես կասկածյալ, ձերբակալվել է: Այս ...ԵՐԵՒԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՇԵՆՔԻՆ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵԼ ԵՆ
Երեւան (Երկիր) - Մարտի 1-2-ը տեղի ունեցած անկարգությունների արդյունքում զգալի վնաս էր հասցվել Երեւանի քաղաքապետարանի եւ Մոսկվայի տան շենքերին: Ինչպես, ըստ «Նոյյան տապանի», մարտի 6-ի ասուլիսում հայտնեց ...ԵԱՀԿ ՂԵԿԱՎԱՐԸ ԼՈՒՐՋ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆԵԼ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԼԱՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՍՐՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ
Երեւան (Երկիր) - ԵԱՀԿ գործող նախագահ Իլկա Կաներվան լուրջ մտահոգություն է հայտնել Ղարաբաղյան հակամարտության կողմերի զորքերի շփման գծում տեղ գտած մարտական գործողությունների առնչությամբ եւ կոչ արել պահպանել ...
ԵԱՀԿ ՆԱԽԱԳԱՀԸ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ Է ԽԱՂԱՂ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՈՒԺԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ

ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ 8 ԶՈՀ ԵՆ ՏՎԵԼ

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ ԷՐ ՕԳՏՎԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԻՃԱԿԻՑ

ԸՍՏ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՆԱՍՅԱՆԻ` ՆԵՐԿԱ ՃԳՆԱԺԱՄԻՑ ԵԼՔ ԿԱՐԵԼԻ Է ԳՏՆԵԼ ՄԻԱՅՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՄԱՐՄՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆ
ԱԴՐԲԵՋԱՆԸ ԽՈՒՃԱՊԻ ՄԵՋ Է ԿՈՍՈՎՈՅԻ` ՆԱԽԱԴԵՊ ԴԱՌՆԱԼՈՒ ՎԱԽԻՑ
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՂՈՐԴՈՒՄ Է ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍԲ ԷՋՄԻԱԾՆԻ ԿՈՉԸ ԺՈՂՈՎՐԴԻՆ

ԸՍՏ ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ` ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԸ «ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԲՌՆՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԳՈՐԾԱԴՐԵԼ» ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ

- 1857 Մահացավ լեզվագետ, գրական-հասարակական գործիչ, մանկավարժ Ռուբեն Անդրեաս Փափազյանը: (Ծնվ. 1806թ.-ին, Կ. Պոլսում):
- 1894 Թիֆլիսում ծնվեց հայ ազգային բալետի հիմնադիրներից մեկը՝ բալետի հայտնի դերասան և բալետմեյստեր, հանրապետության ժողովրդական արտիստ Իլյա Արբատովը (Եղիա Յաղուբյան):
- 1905 Մահացավ երաժշտագետ և կոմպոզիտոր Մակար Եկմալյանը: (Ծնվ. 1856 թ.):
- 1916 Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի միջև կնքվեց «Սայքս-Պիկո»-յի գաղտնի համաձայնագիրը՝ Օսմանյան կայսրության ասիական տիրույթների բաժանման մասին:
- 1921 Երևանում ստեղծվեց «Արարատ» տրեստը:
- 1924 Հանրապետության կենտգործկոմի դեկրետով հիմնադրվեց Հայաստանի պետական կենտրոնական դիվանը՝ արխիվը: Ներկայում մեր արխիվում հաշվվում է մոտ երեք միլիոն փաստաթուղթ, որոնցից ամենահինը թվագրված է 1630-ական թվականներով:
- 1926 Երևանում հիմնադրվեց առաջին կարի ֆաբրիկան:
- 1945 ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագիրը՝ Խորհրդային Միության հերոս, գվարդիայի փոխգնդապետ Նելսոն Ստեփանյանին «Ոսկե Աստղ» երկրորդ շքանշանով պարգևատրելու և, որպես ԽՍՀՄ կրկնակի հերոս, նրա բրոնզե կիսանդրին ծննդավայրում կանգնեցնելու մասին:
- 1955 Տեղի են ունենում Հայկական ԽՍՀ չորրորդ գումարման Գերագույն խորհրդի ընտրությունները:
- 1974 ՄԱԿ-ի Մարդու Իրավունքների Հանձնաժողովը քննարկումների ընթացքում 1915-ի Մեծ եղեռնը բնութագրեց որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն:
- 1992 Ադրբեջանական մեծաքանակ ուժերը գրավեցին ԼՂՀ Մարտակերտի շրջանի Ղազանցի գյուղը:
- Ո՞վ ով է Հայկական քաղաքական կյանքում
- 38th World Chess Olympiad
- Հայաստանը Արարչագործության Բննօրրան
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

