
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ, «ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԵՒ «ՕՐԻՆԱՑ ԵՐԿԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Երեւան (Երկիր) - Մարտի 4-ին Հայաստանի հանրապետական, «Բարգավաճ Հայաստան» եւ «Օրինաց երկիր» կուսակցությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում ասվում է. «Անցած նախագահական ընտրություններին հաջորդած անցանկալի զարգացումները լուրջ ներքաղաքական լարվածություն առաջացրեցին երկրում: Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ իր մի խումբ արկածախնդիր համախոհների անպատասխանատու եւ անխոհեմ գործունեության հետեւանքով կազմակերպված զանգվածային անկարգությունները հանգեցրին ՀՀ նախագահի կողմից հրապարակված եւ Ազգային Ժողովի կողմից հավանության արժանացած որոշմանը Երեւանում արտակարգ դրություն հաստատելու մասին:
Այդ իրադարձությունները ծանր հարված էին մեր պետականությանն ու մեր ժողովրդին: Անդառնալի կորուստները ծառայողական պարտքը կատարող ոստիկանության աշխատակիցների եւ ցուցարարների շարքերից, ավելի քան հարյուր վիրավորները, բարբարոսությունը, վայրագությունն ու թալանը ծանր բարոյահոգեբանական ցնցում պատճառեցին մեր ժողովրդին: Մենք ցավակցում ենք կույր ատելության զոհ դարձած մեր հայրենակիցների ընտանիքներին ու հարազատներին, մեր վշտակցությունն ենք հայտնում նրանց եւ մեր վճռականությունը` ամեն ինչ անելու, որ մեր երկրում այլեւս այդպիսի դեպքեր չկրկնվեն:
Նման երեւույթների մերժումը կարող է անկեղծ լինել ու կրկնությունը կարող է կանխվել միայն մեկ դեպքում` եթե անաչառ ու ճիշտ քաղաքական, իրավական եւ բարոյական գնահատականներ են տրվում կատարվածին: Հետեւաբար մենք պարտավոր ենք, զսպելով ցավը, ցասումն ու կսկիծը, գնահատել կատարվածը:
Դժբախտաբար, մենք չկարողացանք կանխել այն, ինչը հետեւողականորեն, մեթոդաբար եւ դաժանորեն նախապատրաստվում էր Լեւոն Տեր-Պետրոսյանի ու իր մի խումբ համախոհների կողմից, ովքեր տեւական ժամանակ մարդկանց մեջ ներարկում էին կեղծիք, շանտաժ, այլատյացություն, անհանդուրժողականություն, չարություն ու ապօրինություն: Քաղաքական մրցակիցներին դավաճանի պիտակ կպցնելը, զազրելի հայհոյախոսությամբ անպատվելը, իր կոչերին չարձագանքող քաղաքացիներին տականք համարելը, ապօրինի հանրահավաքներ եւ երթեր անցկացնելը, Ազատության հրապարակում ապօրինի զենք, զինամթերք, հոգեմետ նյութեր, մահակներ ու երկաթյա ձողեր կուտակելը խոսում է վաղօրոք նախապատրաստված եւ կազմակերպված գործունեության մասին:
Սուտ, կեղծիք ու ատելություն սերմանելը որեւ է առնչություն չի կարող ունենալ քաղաքական գործընթացների հետ: Դա կարող է հանգեցնել միայն նրան, ինչը տեղի ունեցավ մարտի 1-2-ին: Ընտրությունները առիթ դարձան Լեւոն Տեր-Պետրոսյանի ու իր մի խումբ համախոհների համար` սեփական ժողովրդի ու պետության նկատմամբ 10 տարի շարունակ կուտակած կույր ատելությունը, վրեժն ու չարությունը բացառիկ ցինիզմով դրսեւորելու համար: Կատարված վանդալիզմի ու ողբերգության ողջ պատասխանատվությունը կրում են Լեւոն Տեր-Պետրոսյանն ու իր մի խումբ համախոհներ, որոնք ոչ միայն մերժում էին շարունակաբար հնչող հորդորները` հրաժարվելու քաղաքական շանտաժի, ատելության ու չարության քարոզից, քաղաքական խնդիրները քաղաքական ու իրավական միջոցներով լուծելու եւ երկխոսության առաջարկներից, այլեւ դժվարին պահին չկարողացան հաղթահարել սին եւ եսակենտրոն մղումները` հրաժարվելով անգամ Վեհափառ Հայրապետի հետ հանդիպումից:
Սիրելի' հայրենակիցներ, մեծ է վիշտն ու ցավը, կորուստների կսկիծն ու կատարվածի պատճառած հոգեկան վերքը: Այդուհանդերձ, վերականգնելու համար մեր ժողովրդի հոգեկան անդորրը, երկրի կայունությունն ու բնականոն ընթացքը, մենք պարտավոր ենք մեր մեջ կամք եւ ուժ գտնել` ճիշտ լուծումներ գտնելու այս իրավիճակից դուրս գալու համար: Մենք վճռական ու հետեւողական ենք լինելու մարդկային զոհերի հանգեցրած զանգվածային անկարգությունների կազմակերպիչներին եւ ուղղորդողներին բացահայտելու եւ օրենքի ամբողջ խստությամբ պատժելու հարցում: Մենք վճռական ենք, որպեսզի հնարավոր ամենակարճ ժամանակում բացահայտվի ու առգրավվի երկրում առկա ապօրինի զենքն ու զինամթերքը, երկրում ապահովվի օրենքի լիակատար գերակայություն` երաշխավորելով ժողովրդավարության անշրջելի զարգացումները:
Մենք վստահ ենք եւ վճռական, որ ձեւավորվող նոր քաղաքական կոալիցիան ի զորու կլինի առաջիկայում իրականացնել նոր որակի ազգաշահ բարեփոխումներ, նպաստելով երկրի եւ ժողովրդի առջեւ ծառացած տարաբնույթ խնդիրների լուծմանը, դրանով իսկ նպաստելով սոցիալական համերաշխության կայացմանը եւ երկրի առաջընթաց զարգացմանը»:
Քննարկում
Maqur hay գրել է:
Dzez tesnenq .......................
ДЕРЕНИК գրել է:
Инчек карозчи верарку агел у бем барцрацел, иск ур эик минч Марти 1,2. Азгс хелок э дзезниц ев петкче маахосакан кардал азгис глхин, Ев ете дзес твум э те Л. Т-П э мехавор схалвум эк, мехаворы дук эк вор азгис асцрел эк аед вичакин, Иск нранц инчер мнум азатвелу аед шхтанериц, Дурс гал похоц,
ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ 8 ԶՈՀ ԵՆ ՏՎԵԼ
6Երեւան (Երկիր) - ԼՂՀ Մարտակերտի շրջանի Լեւոնարխ գյուղի ուղղությամբ տեղակայված ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերից մեկի վրա հարձակված Ադրբեջանի զինված ուժերի հատուկ նշանակության ջոկատը դիմել է փախուստի` ...Վ.ԲՐՅՈՒՍՈՎԻ ԱՆՎԱՆ ԼԵԶՎԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՌԵԿՏՈՐ Է ԸՆՏՐՎԵԼ ՍՈՒՐԵՆ ԶՈԼՅԱՆԸ
Երեւան (Երկիր) - Երեւանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր է վերընտրվել այդ պաշտոնի միակ թեկնածու Սուրեն Զոլյանը: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի հանրային ռադիոն, կառավարման խորհրդի ...ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՌԴ ԴԵՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՌԱԶՄԱԿԱՆ ԿՑՈՐԴԻՆ
Երեւան (Երկիր) - Մարտի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Օ.Դեմիդովին` վերջինիս` Հայաստանում պաշտոնավարման ...ԸՍՏ ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ` ՁԵՌՆԱՐԿՎՈՒՄ ԵՆ ՄԻՋՈՑՆԵՐ ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ՄԱՀՎԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ ՊԱՐԶԵԼՈՒ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
5Երեւան (Երկիր) - «Իրավապահ մարմինների համարժեք, խելամիտ եւ հանդուրժողական գործողությունների արդյունքում հաջողվեց խուսափել շատ ավելի ծանր զարգացումներից եւ հետեւանքներից»,- մարտի 4-ին տեղի ունեցած մամուլի ...ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՆ ԸՆԴՈՒՆԵՑ ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ ՄԻՋՆՈՐԴԱԳԻՐԸ
Երեւան (Երկիր) - Մարտի 4-ին տեղի ունեցավ Ազգային ժողովի արտահերթ նիստ: Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը տեղեկացրեց, որ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախաձեռնությամբ` Ազգային ժողովը արտահերթ նիստ ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ, «ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԵՒ «ՕՐԻՆԱՑ ԵՐԿԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
2Երեւան (Երկիր) - Մարտի 4-ին Հայաստանի հանրապետական, «Բարգավաճ Հայաստան» եւ «Օրինաց երկիր» կուսակցությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում ասվում է. «Անցած նախագահական ընտրություններին ...ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՎԱՏԻԿԱՆԻ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐԻՆ
1Երեւան (Երկիր) - ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը մարտի 4-ին ընդունել է Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդի պետական քարտուղար, կարդինալ Տարչիզիո Բերտոնեին եւ նրա գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով կարդինալին` վարչապետը ...ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՆԵՐԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՓՈՒԼԸ
Երեւան (Երկիր) - Մարտի 1-ին Հայաստանի Հանրապետության մարզերում մեկնարկեց 2007-2008 ուստարվա դպրոցականների առարկայական օլիմպիադաների երրորդ` մարզային փուլը: Ինչպես տեղեկացնում է ԿԳՆ պաշտոնական կայքէջը, ...ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ. «ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆ ՄՏՑՆԵԼՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ ԷՐ»
Երեւան (Երկիր) - «Իրադարձությունների զարգացումը ցույց տվեց, որ արտակարգ դրություն մտցնելն անհրաժեշտություն էր, եւ համոզմունք ունեմ, որ եթե դա չարվեր, հետեւանքներն ավելի ծանր կլինեին»,- այսօր հրավիրած ...ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՀՀ ԱԳՆ-ՈՒՄ
Երեւան (Երկիր) - Մարտի 5-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց Վատիկանի պետական քարտուղար, կարդինալ Տարչիզիո Բերտոնեի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով կարդինալին` նախարար Օսկանյանը շնորհակալություն ...ԵԽԽՎ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ ԿԻՐԱԿԱՆԱՑՆԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Երեւան (Երկիր) - Մարտի 6-7-ը Երեւանում կլինի Հայաստանում նախագահական ընտրություններըդիտարկող ԵԽԽՎ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Ջոն Պրեսկոտը` հետընտրական փաստահավաք առաքելությամբ: Ինչպես տեղեկացնում ...ԱՅՍ ՏԱՐԻ ՊԵՏՊԱՏՎԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿՀՐԱՏԱՐԱԿՎԻ 123 ԱՆՈՒՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Երեւան (Երկիր) - 2008թ.-ին պետպատվերի շրջանակներում կհրատարակվի 123 անուն մանկական, գիտահանրամատչելի, հանրագիտարանային, հոբելյանական, թարգմանական եւ երաժշտագիտական գրականություն: Այդ նպատակով ՀՀ կառավարությունը ...ՀՀ ՊՆ-Ն ՀԵՐՔԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊՆ-Ի ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Երեւան (Երկիր) - ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հերքել է մի շարք օտարերկրյա զանգվածային լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումները, որոնցում հղում է արվել Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության ...ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ` ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՆԹԵՐԻ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Երեւան (Երկիր) - Այսօր Գնահատման եւ թեստավորման կենտրոնում վերապատրաստական դասընթացներ անցկացնելու նպատակով հյուրընկալվել էին Մեծ Բրիտանիայի Քեմբրիջի համալսարանի գնահատման եւ քննությունների գծով խորհրդատու ...GRIMSHAW ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱԿՈՒՄԲԸ ԼՈՆԴՈՆՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ ԷՐ «ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՒ ԻՆՏԵԳՐԱՑԻԱՆ» ԽՈՐԱԳՐՈՎ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Երեւան (Երկիր) - Մարտի 3-ին Լոնդոնի համալսարանի տնտեսագիտության դպրոցում տեղի է ունեցել Grimshaw միջազգային հարաբերությունների ակումբի կազմակերպած «Ազգային ինքնությունը եւ ինտեգրացիան» (National Identity ...ՍՈՒՄԳԱՅԻԹՅԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ 20-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Երեւան (Երկիր) - Աշխարհի մի շարք երկրներում շարունակում են հարգանքի տուրք մատուցել սումգայիթյան ողբերգության զոհերի հիշատակին: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, մարտի ...23 ՏՈՒԺԱԾ ԴԵՌ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԲՈՒԺՈՒՄԸ ՀԻՎԱՆԴԱՆՈՑՆԵՐՈՒՄ
Երեւան (Երկիր) - Մարտի 5-ի տվյալներով` ՀՀ առողջապահության նախարարության բոլոր բուժհաստատություններում դեռ բուժվում է Երեւանում կատարված իրադարձություններից տուժած 23 մարդ, այդ թվում` 3 զինծառայող: Ինչպես ...ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԸ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ Է ԵՆԹԱՐԿՎՈՒՄ
Երեւան (Երկիր) - Թեպետ արդեն մի քանի ամիս է` կենսաթոշակները տրվում են նույն ամսվա ընթացքում, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել պետական կենսաթոշակների ...
ՀԱՍՏԱՏՎԵՑԻՆ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՔՆՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԿԱԶՄԵՐԸ
ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՒ ՄԱԿ-Ը ԿՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵՆ
ՀՀ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵՑ ՀԱՊԿ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻՆ
ՀՀ ԱԳՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ ԼՂՀ ԱԳՆ-Ի 15-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ՆԻՍՏԻՆ
«ՈՍԿԵ ԾԻՐԱՆ-2008»-Ը ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԸ
ԵԱՀԿ ՆԱԽԱԳԱՀԸ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ Է ԽԱՂԱՂ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՈՒԺԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ

ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ 8 ԶՈՀ ԵՆ ՏՎԵԼ

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ ԷՐ ՕԳՏՎԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԻՃԱԿԻՑ

ՄՇԱԿՈՒՅԹԻ ԳՈՐԾԻՉՆԵՐԸ ՀԱՆԴԵՍ ԵՆ ԵԿԵԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆ
ԸՍՏ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՆԱՍՅԱՆԻ` ՆԵՐԿԱ ՃԳՆԱԺԱՄԻՑ ԵԼՔ ԿԱՐԵԼԻ Է ԳՏՆԵԼ ՄԻԱՅՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ

ԱԴՐԲԵՋԱՆԸ ԽՈՒՃԱՊԻ ՄԵՋ Է ԿՈՍՈՎՈՅԻ` ՆԱԽԱԴԵՊ ԴԱՌՆԱԼՈՒ ՎԱԽԻՑ
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՄԱՐՄՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՂՈՐԴՈՒՄ Է ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ԸՍՏ ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ` ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԸ «ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԲՌՆՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԳՈՐԾԱԴՐԵԼ» ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ

- 1862 Կալկաթայում Տեր Հարությունյանը սկսեց հրատարակել «Եղբայրասեր» լրագիրը (մինչև 1863 թ.):
- 1873 Պոլսում ծնվեց հայ մշակույթի նվիրյալ Թեոդիկը (Լաբճինճյան): Մի կերպ փախչելով Դեր Զորի անապատից՝ մինչև Առաջին համաշխարհային պատերազմի վերջն ապրել է ուրիշի անվան տակ, ապա վերադարձել է ծննդավայր: Նշանավոր են Թեոդիկի «Հուշարձան ապրիլի 24-ին» գիրքը և հետագայում Փարիզում ավարտած «Ամենույն տարեցույցը» տարեգիրքը:
- 1878 Ծնվեց օպերային երգչուհի, մենակատար Զարուհի Դոլուխանյանը: (Վախճ. 1936թ.-ին):
- 1920 Կիլիկիայի Հաճըն քաղաքում կազմակերպեց քաղաքի պաշտպանների զորահանդես: Ինքնապաշտպանության 4 վաշտերը թշնամուն դիմակայեցին մինչև հոկտեմբերի կեսերը: Հաճընի հերոսամարտը մեր ազգային պայքարի փայլուն էջերից է:
- 1924 Մահացավ դերասան, կատակերգու, «Հուշարար» հանդեսի հիմնադիր և խմբագիր Վրույրը:
- 1959 Ծնվեց Վազգեն Սարգսյանը՝ արցախյան ազատամարտի առաջին կազմակերպիչներից մեկը: Նա 1999 թ. հունիսից Հայաստանի Հանրապետության վարչապետն էր: Վարչապետը զոհվեց նույն թվականի հոկտեմբերի 27-ին, Ազգային ժողովում կատարված ահաբեկչության հետևանքով:
- 1991 Ստեղծվեց Մոսկվայի ռուս մտավորականության «Ղարաբաղ» կոմիտեն, որը նպատակ ուներ Արցախի խնդրի միջազգայնացումն ու արդար լուծումը:
- 1998 Կիպրոսի խորհրդարանը դատապարտեց Թուրքիայի կողմից գրավված շրջանում գտնվող Ս. Մակարի վանքը կիպրացի թուրքերի կողմից պանդոկի վերածելու որոշումը: 1974 թ. Թուրքիայի Կիպրոս ներխուժելու ընթացքում, թուրքական ուժերը թալանել և ավերել էին այն:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

