
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՆ ԸՆԴՈՒՆԵՑ ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ ՄԻՋՆՈՐԴԱԳԻՐԸ
Երեւան (Երկիր) - Մարտի 4-ին տեղի ունեցավ Ազգային ժողովի արտահերթ նիստ:
Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը տեղեկացրեց, որ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախաձեռնությամբ` Ազգային ժողովը արտահերթ նիստ է գումարում, որի օրակարգում մեկ հարց է. «Ազգային ժողովի պատգամավորներ Հակոբ Վարդանեսի Հակոբյանին, Մյասնիկ Ժորայի Մալխասյանին, Սասուն Մեխակի Միքայելյանին, Խաչատուր Ալբերտի Սուքիասյանին որպես մեղադրյալ ներգրավելու եւ նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու թույլտվություն տալու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագրի մասին»:
Պարոն Թորոսյանը տեղեկացրեց նաեւ, որ ԱԺ կանոնակարգի համաձայն` միջնորդագիրը ստանալուց հետո նշված չորս պատգամավորներին ուղարկվել է ծանուցագիր, որը ստանալու մասին տեղյակ են պահել միայն Մյասնիկ Մալխասյանն ու Հակոբ Հակոբյանը, իսկ պատգամավորներ Սասուն Միքայելյանի ու Խաչատուր Սուքիասյանի գտնվելու վայրը հայտնի չէ, ուստի ծանուցագիրը հանձնվել է նրանց ընտանիքների անդամներին:
ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Հակոբ Վարդանեսի Հակոբյանին, Մյասնիկ Ժորայի Մալխասյանին, Սասուն Մեխակի Միքայելյանին, Խաչատուր Ալբերտի Սուքիասյանին որպես մեղադրյալներ ներգրավելու եւ կալանավորելու համաձայնություն տալու մասին միջնորդագիրը ներկայացրեց ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը:
Նա նշեց, որ, սկսած 2008 թ. փետրվարի 20-ից, Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ նրան իբրեւ ընտրված նախագահ հռչակած համախոհներն ու աջակիցները, Երեւանի Ազատության հրապարակում կազմակերպել եւ 10 օր տեւողությամբ անընդմեջ անցկացրել են մայրաքաղաքի կենսագործունեությունը, ճանապարհատրանսպորտային երթեւեկությունը, պետական հիմնարկների բնականոն գործունեությունն ու ազգաբնակչության հանգիստն ու անդորրը խաթարող չարտոնված զանգվածային հրապարակային միջոցառումներ, երթեր, շուրջօրյա հանրահավաքներ, որոնց ընթացքում զանգվածային հոգեխանգարմունքի ձեւավորման տարատեսակ հնարքների կիրառմամբ հանդես են եկել քաղաքացիական անհնազանդություն ցուցաբերելու, պետական մարմինների, մասնավոր ձեռնարկությունների եւ ուսումնական հաստատությունների բնականոն գործունեությունը խաթարելու, իրավապահ մարմինների օրինական պահանջներին չենթարկվելու հրապարակային կոչերով, որոնք զուգորդվել են ապատեղեկատվական բնույթի սադրիչ ելույթներով եւ հայտարարություններով, հասարակական կարգի պահպանությունն իրականացնող պետական ծառայողների բացահայտ շանտաժով:
Գլխավոր դատախազը նշեց նաեւ, որ ցուցարարները գաղտնի զինվել են փայտե մահակներով, երկաթյա ձողերով, որպես զենք օգտագործելու համար հարմարեցված այլ առարկաներով, ինչպես նաեւ դյուրավառ ու պայթուցիկ նյութերով, ապօրինի հրազենով ու ռազմամթերքով` նախապատրաստելով հատուկ գրոհային խմբեր` իրավապահ մարմինների հետ բախումներ սադրելու, ոստիկանությանը դիմադրություն ցուցաբերելու, օրինաչափ միջամտությունը բռնությամբ հաղթահարելու նպատակով:
Իրավիճակը վտանգազերծելու նպատակով մարտի 1-ի վաղ առավոտյան ոստիկանությունը ձեռնարկել է հանրավտանգ այդ նյութերն առգրավելուն ուղղված օպերատիվ միջոցառում, սակայն նստացույցի մասնակիցները կատաղի հարձակում են գործել իրենց ծառայողական պարտականությունները կատարող իրավապահների նկատմամբ. ոստիկանության աշխատակիցներին հաջողվել է հաղթահարել զինված դիմադրությունը: Ազատության հրապարակում սկիզբ առած զանգվածային անկարգությունները շարունակվել են Գրիգոր Լուսավորչի պողոտայում, կրկեսի, Ֆրանսիայի դեսպանատան, Երեւանի քաղաքապետարանի եւ «Մետրոպոլ» հյուրանոցի միջեւ ընկած տարածքում, վնասվել են պետական ու մասնավոր սեփականություն հանդիսացող շինություններ, մեքենաներ: Առնվազն 160 անձ, այդ թվում` ավելի քան 100 ոստիկան եւ զինծառայող ստացել են ծանրության տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Զոհվել է 8 մարդ:
Անկարգությունները դադարեցվել են միայն ՀՀ նախագահի` 2008 թ. մարտի 1-ի հրամանագրով Երեւան քաղաքում արտակարգ դրություն հայտարարելուց հետո ոստիկանության, ազգային անվտանգության եւ զինված ուժերի համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում: Փաստի առթիվ հարուցված է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
Ձեռք բերված ապացույցները բավարար հիմք են տալիս հայտարարելու, որ հրապարակային կոչերով բռնարարքներ հրահրելուն, անմիջական մասնակցությամբ, դրդումներով, տարաբնույթ օժանդակություններով, այդ թվում գրոհայինների հավաքագրումներով եւ նրանց զինելով զանգվածային անկարգությունները կազմակերպելուն ակտիվ մասնակցություն են ունեցել նաեւ ԱԺ վերը նշված չորս պատգամավորները: Գլխավոր դատախազը նշեց, որ նրանք կատարել են հանրորեն վտանգավոր արարքներ` նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 225 հոդվածի 3-րդ մասով եւ 300 հոդվածի 1-ին մասով:
Իրենց ելույթներում ԱԺ պատգամավորներ Հակոբ Վարդանեսի Հակոբյանը եւ Մյասնիկ Ժորայի Մալխասյանը հավաստիացրին, որ իրենք չէին կարող մեր երկրի անվտանգությունը խարխլող քայլեր անել, իրենց գործողությունները բացառապես խաղաղ բնույթ են կրել, իսկ հանրահավաքներում հնչած իրենց ելույթները, կոչերը սադրիչ գործողությունները կանխելու, ժողովրդին բախումներից հեռու պահելու նպատակ են հետապնդել: Նրանք հույս հայտնեցին, որ քննությամբ կպարզվի իրենց անմեղությունը: Հակոբ Հակոբյանը նաեւ հայտարարեց, որ պատրաստ է կալանքը ընդունել որպես խափանման միջոց, միայն թե պարզվի ճշմարտությունը:
Հարցի վերաբերյալ ելույթ ունեցան «Ժառանգություն» խմբակցության վեց պատգամավորները: Նրանց գնահատմամբ` չորս պատգամավորների նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում, եւ դատախազի ներկայացրած միջնորդությունը չունի բավարար հիմքեր, ոմանք էլ հայտարարեցին, որ իրենք էլ պատրաստ են կալանավորվել:
Եզրափակիչ ելույթում գլխավոր դատախազն անդրադարձավ մի քանի հարցադրումների, մասնավորապես` իրավապահ մարմինների գործողությունների համարժեքության խնդրին: Գլխավոր դատապազի համոզմամբ` հետեւանքներն ավելի ծանր ու անկանխատեսելի կլինեին մարտի 1-ի լույս 2-ի գիշերը, եթե իրավապահ մարմիններն ավելի հանդուրժող, խելամիտ չլինեին եւ իրենց լիազորությունների շրջանակներում համապատասխան միջոցառումներ չիրականացնեին: Կանխվեց ավելի ողբերգական հետեւանքներ, եզրափակիչ ելույթում ասաց Աղվան Հովսեփյանը: Ձերբակալված անձանց հետ տեսակցություն ունենալու խոչընդոտների մասին «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների հարցին ի պատասխան գլխավոր դատախազը հայտատարեց, որ այդ պահանջները չեն բխում օրենքից եւ այսուհետ չի թույլատրվելու ձերբակալվածների հետ որեւէ պատգամավորի հանդիպում:
ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը խորհրդարանին ներկայացրեց քվեարկության արդյունքները: Ձայները բաշխվել էին հետեւյալ կերպ` Խաչատուր Ալբերտի Սուքիասյան` կողմ 85 , դեմ 22, Հակոբ Վարդանեսի Հակոբյան` կողմ 84, դեմ 20, Մյասնիկ Ժորայի Մալխասյան` կողմ 84, դեմ 22, Սասուն Մեխակի Միքայելյան` կողմ 86, դեմ 20:
ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը նշեց, որ քվեարկության արդյունքների համաձայն` Ազգային ժողովը համաձայնություն տվեց ՀՀ ԱԺ պատգամավորներ Մյասնիկ Ժորայի Մալխասյանին, Սասուն Մեխակի Միքայելյանին, Հակոբ Վարդանեսի Հակոբյանին եւ Խաչատուր Ալբերտի Սուքիասյանին որպես մեղադրյալներ ներգրավելու եւ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու թույլտվություն տալու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագրին:
ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ 8 ԶՈՀ ԵՆ ՏՎԵԼ
6Երեւան (Երկիր) - ԼՂՀ Մարտակերտի շրջանի Լեւոնարխ գյուղի ուղղությամբ տեղակայված ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերից մեկի վրա հարձակված Ադրբեջանի զինված ուժերի հատուկ նշանակության ջոկատը դիմել է փախուստի` ...Վ.ԲՐՅՈՒՍՈՎԻ ԱՆՎԱՆ ԼԵԶՎԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՌԵԿՏՈՐ Է ԸՆՏՐՎԵԼ ՍՈՒՐԵՆ ԶՈԼՅԱՆԸ
Երեւան (Երկիր) - Երեւանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր է վերընտրվել այդ պաշտոնի միակ թեկնածու Սուրեն Զոլյանը: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի հանրային ռադիոն, կառավարման խորհրդի ...ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՌԴ ԴԵՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՌԱԶՄԱԿԱՆ ԿՑՈՐԴԻՆ
Երեւան (Երկիր) - Մարտի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Օ.Դեմիդովին` վերջինիս` Հայաստանում պաշտոնավարման ...ԸՍՏ ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ` ՁԵՌՆԱՐԿՎՈՒՄ ԵՆ ՄԻՋՈՑՆԵՐ ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ՄԱՀՎԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ ՊԱՐԶԵԼՈՒ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
5Երեւան (Երկիր) - «Իրավապահ մարմինների համարժեք, խելամիտ եւ հանդուրժողական գործողությունների արդյունքում հաջողվեց խուսափել շատ ավելի ծանր զարգացումներից եւ հետեւանքներից»,- մարտի 4-ին տեղի ունեցած մամուլի ...ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՆ ԸՆԴՈՒՆԵՑ ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ ՄԻՋՆՈՐԴԱԳԻՐԸ
Երեւան (Երկիր) - Մարտի 4-ին տեղի ունեցավ Ազգային ժողովի արտահերթ նիստ: Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը տեղեկացրեց, որ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախաձեռնությամբ` Ազգային ժողովը արտահերթ նիստ ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ, «ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԵՒ «ՕՐԻՆԱՑ ԵՐԿԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
2Երեւան (Երկիր) - Մարտի 4-ին Հայաստանի հանրապետական, «Բարգավաճ Հայաստան» եւ «Օրինաց երկիր» կուսակցությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում ասվում է. «Անցած նախագահական ընտրություններին ...ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՎԱՏԻԿԱՆԻ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐԻՆ
1Երեւան (Երկիր) - ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը մարտի 4-ին ընդունել է Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդի պետական քարտուղար, կարդինալ Տարչիզիո Բերտոնեին եւ նրա գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով կարդինալին` վարչապետը ...ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՆԵՐԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՓՈՒԼԸ
Երեւան (Երկիր) - Մարտի 1-ին Հայաստանի Հանրապետության մարզերում մեկնարկեց 2007-2008 ուստարվա դպրոցականների առարկայական օլիմպիադաների երրորդ` մարզային փուլը: Ինչպես տեղեկացնում է ԿԳՆ պաշտոնական կայքէջը, ...ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ. «ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆ ՄՏՑՆԵԼՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ ԷՐ»
Երեւան (Երկիր) - «Իրադարձությունների զարգացումը ցույց տվեց, որ արտակարգ դրություն մտցնելն անհրաժեշտություն էր, եւ համոզմունք ունեմ, որ եթե դա չարվեր, հետեւանքներն ավելի ծանր կլինեին»,- այսօր հրավիրած ...ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՀՀ ԱԳՆ-ՈՒՄ
Երեւան (Երկիր) - Մարտի 5-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց Վատիկանի պետական քարտուղար, կարդինալ Տարչիզիո Բերտոնեի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով կարդինալին` նախարար Օսկանյանը շնորհակալություն ...ԵԽԽՎ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ ԿԻՐԱԿԱՆԱՑՆԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Երեւան (Երկիր) - Մարտի 6-7-ը Երեւանում կլինի Հայաստանում նախագահական ընտրություններըդիտարկող ԵԽԽՎ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Ջոն Պրեսկոտը` հետընտրական փաստահավաք առաքելությամբ: Ինչպես տեղեկացնում ...ԱՅՍ ՏԱՐԻ ՊԵՏՊԱՏՎԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿՀՐԱՏԱՐԱԿՎԻ 123 ԱՆՈՒՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Երեւան (Երկիր) - 2008թ.-ին պետպատվերի շրջանակներում կհրատարակվի 123 անուն մանկական, գիտահանրամատչելի, հանրագիտարանային, հոբելյանական, թարգմանական եւ երաժշտագիտական գրականություն: Այդ նպատակով ՀՀ կառավարությունը ...ՀՀ ՊՆ-Ն ՀԵՐՔԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊՆ-Ի ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Երեւան (Երկիր) - ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հերքել է մի շարք օտարերկրյա զանգվածային լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումները, որոնցում հղում է արվել Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության ...ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ` ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՆԹԵՐԻ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Երեւան (Երկիր) - Այսօր Գնահատման եւ թեստավորման կենտրոնում վերապատրաստական դասընթացներ անցկացնելու նպատակով հյուրընկալվել էին Մեծ Բրիտանիայի Քեմբրիջի համալսարանի գնահատման եւ քննությունների գծով խորհրդատու ...GRIMSHAW ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱԿՈՒՄԲԸ ԼՈՆԴՈՆՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ ԷՐ «ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՒ ԻՆՏԵԳՐԱՑԻԱՆ» ԽՈՐԱԳՐՈՎ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Երեւան (Երկիր) - Մարտի 3-ին Լոնդոնի համալսարանի տնտեսագիտության դպրոցում տեղի է ունեցել Grimshaw միջազգային հարաբերությունների ակումբի կազմակերպած «Ազգային ինքնությունը եւ ինտեգրացիան» (National Identity ...ՍՈՒՄԳԱՅԻԹՅԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ 20-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Երեւան (Երկիր) - Աշխարհի մի շարք երկրներում շարունակում են հարգանքի տուրք մատուցել սումգայիթյան ողբերգության զոհերի հիշատակին: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, մարտի ...23 ՏՈՒԺԱԾ ԴԵՌ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԲՈՒԺՈՒՄԸ ՀԻՎԱՆԴԱՆՈՑՆԵՐՈՒՄ
Երեւան (Երկիր) - Մարտի 5-ի տվյալներով` ՀՀ առողջապահության նախարարության բոլոր բուժհաստատություններում դեռ բուժվում է Երեւանում կատարված իրադարձություններից տուժած 23 մարդ, այդ թվում` 3 զինծառայող: Ինչպես ...ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԸ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ Է ԵՆԹԱՐԿՎՈՒՄ
Երեւան (Երկիր) - Թեպետ արդեն մի քանի ամիս է` կենսաթոշակները տրվում են նույն ամսվա ընթացքում, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել պետական կենսաթոշակների ...
ՀՀ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵՑ «ԻՏԵՌԱ» ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ
ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍՆ ԸՆԴՈՒՆԵՑ ՉԵԽԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻՆ
ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍՆ ԸՆԴՈՒՆԵՑ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ
ԱՎՍՏՐԻԱՅՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ԵԱՀԿ-ՈՒՄ ՀՀ ՄՇՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ
ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՆ ԱՌԱՆՁՆԱԶՐՈՒՅՑ Է ՈՒՆԵՑԵԼ ԵԽ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐԻ ՀԵՏ
ԵԱՀԿ ՆԱԽԱԳԱՀԸ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ Է ԽԱՂԱՂ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՈՒԺԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ

ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ 8 ԶՈՀ ԵՆ ՏՎԵԼ

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ ԷՐ ՕԳՏՎԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԻՃԱԿԻՑ

ՄՇԱԿՈՒՅԹԻ ԳՈՐԾԻՉՆԵՐԸ ՀԱՆԴԵՍ ԵՆ ԵԿԵԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ

ԸՍՏ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՆԱՍՅԱՆԻ` ՆԵՐԿԱ ՃԳՆԱԺԱՄԻՑ ԵԼՔ ԿԱՐԵԼԻ Է ԳՏՆԵԼ ՄԻԱՅՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆ
ԱԴՐԲԵՋԱՆԸ ԽՈՒՃԱՊԻ ՄԵՋ Է ԿՈՍՈՎՈՅԻ` ՆԱԽԱԴԵՊ ԴԱՌՆԱԼՈՒ ՎԱԽԻՑ
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՄԱՐՄՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՂՈՐԴՈՒՄ Է ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ԸՍՏ ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ` ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԸ «ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԲՌՆՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԳՈՐԾԱԴՐԵԼ» ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ

- 1862 Կալկաթայում Տեր Հարությունյանը սկսեց հրատարակել «Եղբայրասեր» լրագիրը (մինչև 1863 թ.):
- 1873 Պոլսում ծնվեց հայ մշակույթի նվիրյալ Թեոդիկը (Լաբճինճյան): Մի կերպ փախչելով Դեր Զորի անապատից՝ մինչև Առաջին համաշխարհային պատերազմի վերջն ապրել է ուրիշի անվան տակ, ապա վերադարձել է ծննդավայր: Նշանավոր են Թեոդիկի «Հուշարձան ապրիլի 24-ին» գիրքը և հետագայում Փարիզում ավարտած «Ամենույն տարեցույցը» տարեգիրքը:
- 1878 Ծնվեց օպերային երգչուհի, մենակատար Զարուհի Դոլուխանյանը: (Վախճ. 1936թ.-ին):
- 1920 Կիլիկիայի Հաճըն քաղաքում կազմակերպեց քաղաքի պաշտպանների զորահանդես: Ինքնապաշտպանության 4 վաշտերը թշնամուն դիմակայեցին մինչև հոկտեմբերի կեսերը: Հաճընի հերոսամարտը մեր ազգային պայքարի փայլուն էջերից է:
- 1924 Մահացավ դերասան, կատակերգու, «Հուշարար» հանդեսի հիմնադիր և խմբագիր Վրույրը:
- 1959 Ծնվեց Վազգեն Սարգսյանը՝ արցախյան ազատամարտի առաջին կազմակերպիչներից մեկը: Նա 1999 թ. հունիսից Հայաստանի Հանրապետության վարչապետն էր: Վարչապետը զոհվեց նույն թվականի հոկտեմբերի 27-ին, Ազգային ժողովում կատարված ահաբեկչության հետևանքով:
- 1991 Ստեղծվեց Մոսկվայի ռուս մտավորականության «Ղարաբաղ» կոմիտեն, որը նպատակ ուներ Արցախի խնդրի միջազգայնացումն ու արդար լուծումը:
- 1998 Կիպրոսի խորհրդարանը դատապարտեց Թուրքիայի կողմից գրավված շրջանում գտնվող Ս. Մակարի վանքը կիպրացի թուրքերի կողմից պանդոկի վերածելու որոշումը: 1974 թ. Թուրքիայի Կիպրոս ներխուժելու ընթացքում, թուրքական ուժերը թալանել և ավերել էին այն:
- State Dept.'s David Kramer Owes an Apology for Misusing "Anti-Semitism" Card Against Armenia
- Ter-Petrossian had a meeting with the neo-fascist Turkish leader Alparslan Türkes
- levon ter petrosyan : a foreign agent
- The strategic research centre makes sensational revelations
- Open Letter to John Hughes who is the "agent in chief of the supposed "information" media armenia now which is 100% financed by the CIA.
- FOR THE RESPECT OF DEMOCRACY AND SURVIVAL OF THE ARMENIAN NATION
- Պարտադրված շուրջերկրյա ճանապարհորդություն
- ՄՈՒԶԿԱՄԱՆԴ
- Ինչ արժե երջանկությունը
- Միջադեպ
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

