
ՎԻԿՏՈՐ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ. «ՑԱՎԱԼԻ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀՐԱՀՐՈՂՆԵՐԸ, ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐԸ ԵՒ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ՊԱՏԺՎԵԼՈՒ ԵՆ ՕՐԵՆՔԻ ԱՄԲՈՂՋ ԽՍՏՈՒԹՅԱՄԲ»
Երեւան (Երկիր) - ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամլո խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը այսօր հրավիրած մամլո ասուլիսում հայտարարեց, որ մայրաքաղաքում տեղի ունեցած ցավալի իրադարձությունները հրահրողները, պատասխանատուները եւ մասնակիցները պատժվելու են օրենքի ամբողջ խստությամբ։
Վ. Սողոմոնյանը ցավակցության հայտնեց բոլոր զոհվածների հարազատներին։ Լրագրողների այն հարցին, թե արդյո՞ք քրեական գործ կհարուցվի Լեւոն ՏերՊետրոսյանի նկատմամբ, Վ. Սողոմոնյանը պատասխանեց, որ բոլոր նրանք, ովքեր կազմակերպել են այդ իրադարձությունները եւ մեղավոր են տեղի ունեցածի մեջ, պատասխանատվություն են կրելու օրենքի ամբողջ խստությամբ։ Նա տեղեկացրեց նաեւ, որ այսօր արդեն խորհրդարանը քննարկելու է ԱԺ 4 պատգամավորի` Հակոբ Հակոբյանին, Մյասնիկ Մալխասյանին, Սասուն Միքայելյանին եւ Խաչատուր Սուքիասյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ հարցը։
Այս օրերին իրավապահ մարմինները ՀՀ նախագահին պարբերաբար տեղեկություններ են հաղորդում իրավիճակի վերաբերյալ, եւ Վ.Սողոմոնյանի խոսքերով` արտակարգ դրություն հայտարարելուց հետո մինչ օրս որեւէ միջադեպ չի արձանագրվել, եւ իրավապահ մարմինները կատարում են իրենց պարտականությունները։ Պետական բոլոր պատասխանատու կառույցները` պաշտպանության, առողջապահության նախարարությունները եւ այլ կառույցներ, նաեւ ՀՀ նախագահի աշխատակազմը եւ անձամբ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ավելի հաճախ են կազմակերպելու լրատվամիջոցների հետ հանդիպումներ` ամբողջական տեղեկատվություն տալով հասարակությանը։
Այն հարցին ի պատասխան, թե երկխոսության ի՞նչ հնարավորություններ կան, ինչը նաեւ եվրոպացի դիվանագետներն են կարեւորել, Վ. Սողոմոնյանը նկատեց, որ երկխոսության բազմաթիվ հնարավորություններ են եղել, բայց թե' Լեւոն Տեր-Պետրոսյանը, թե' նրա շտաբը պարզապես բացառել են համաձայնության եւ երկխոսության որեւէ տարբերակ։
Նա նշեց, որ այսօր մայրաքաղաքում տարածվող լուրերն այն մասին, թե զոհերի թիվն ավելի շատ է, քան ներկայացնում է պետական տեղեկատվությունը, իրականությանը չեն համապատասխանում։ Նման տեղեկատվությունը, նաեւ այն, որ ժողովրդի նկատմամբ «անհամարժեք» ուժ է կիրառվել, որ իրավապահ մարմինները չեն կանխել խանութների թալանը, Վ. Սողոմոնյանի խոսքերով, տարածվում են միայն մեկ նպատակով` «պատասխանատվությունը եւ արյունը բարդել պետության վրա»։ «Դա չի ստացվի»,- հայտարարեց Վ. Սողոմոնյանը։
Նա անդրադարձավ նաեւ արտասահմանյան լրատվամիջոցների կողմից տարածված անհիմն լուրերին` դրանք համարելով «տարրական անտեղյակության արդյունք»։ Մամլո խոսնակը նշեց, որ մահացության բոլոր դեպքերը քննվում են իրավապահ մարմինների կողմից եւ դրանց արդյունքները առաջիկայում կներկայացվեն։
Ինչ վերաբերում է արտակարգ դրության ժամկետների երկարացմանը կամ կրճատմանը, ապա, մամլո քարտուղարի վստահեցմամբ, դա կախված է իրավիճակի զարգացումներից։
ՀՀ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԵՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻՆ
Երեւան (Երկիր) - ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մարտի 3-ին ընդունել է Հարավային Կովկասում Եվրամիության hատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին: Զրուցակիցները քննարկել են Հայաստանում ընթացող հետընտրական գործընթացները, ...ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԵՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻՆ
1Երեւան (Երկիր) - Մարտի 3-ին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը ընդունել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին եւ նրա գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են Հայաստանում Եվրոպական ...ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՂՈՐԴՈՒՄ Է ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Երեւան (Երկիր) - Մարտի 2-ին` ժամը 00.30-ից մինչեւ 08.00-ն, ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից անցկացված չարտոնված հանրահավաքի մասնակիցներից, Երեւանի Կենտրոնի տարբեր խանութներից եւ սպասարկման ...ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐԻ ՇՏԱԲԻ ՊԵՏԸ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍԱՅԻՆ ԵԼՈՒՅԹՈՎ
Երեւան (Երկիր) - ՀՀ ոստիկանության զորքերի շտաբի պետ, գնդապետ Գեղամ Պետրոսյանը մարտի 3-ին հանդես է եկել հեռուստատեսային ելույթով: Ելույթում ասվում է. «Սույն թվականի մարտի 1-ին ՀՀ ոստիկանության զորքերը ...ԻՐԱՆԸ ԵՒ ԻՐԱՔԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ ԵՆ 7 ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
Երեւան (Երկիր) - Իրանը եւ Իրաքը ստորագրել են յոթ երկկողմ համաձայնագիր: Այս մասին, ըստ «Նոյյան տապանի», իր իրաքցի գործընկեր Ջալալ Թալաբանիի հետ բանակցություններից հետո հայտարարել է Իրանի նախագահ Մահմուդ ...ԻՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ «ՀՈԼՈՔՈՍՏ» Է ԱՆՎԱՆԵԼ ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳԱԶԱՅԻ ՀԱՏՎԱԾՈՒՄ
Երեւան (Երկիր) - Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը «հոլոքոստ» է անվանել իսրայելական բանակի ռազմական գործողությունը Գազայի հատվածում, որի հետեւանքով զոհվել եւ վիրավորվել են հարյուրավոր պաղեստինցիներ, ...ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱՆ ԺԱՄԱՆԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆ
1Երեւան (Երկիր) - ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզան երկուշաբթի երեկոյան երկօրյա այցով ժամանել Է Ադրբեջան: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի հանրային ռադիոն, Ադրբեջանում ...Ն.Ս.Օ.Տ.Տ. ԱՐԱՄ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ԵՒ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ ԿՈՉ ԵՆ ԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԵՊԻ ԱՌԱՎԵԼ ՀԶՈՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆՈՐԴՈՂ ՆՈՐ ՈՒՂԻ ԲԱՑԵԼ
Երեւան (Երկիր) - Մարտի 3-ին Անթիլիասի Մայրավանքում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի նախագահությամբ, տեղի ունեցավ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Ազգային կենտրոնական վարչության կրոնական ու քաղաքական ժողովների ...ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԸ ՄԻՋՆՈՐԴԱԳԻՐ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ԱԺ 4 ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԱԼԱՆՔԸ ՈՐՊԵՍ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Երեւան (Երկիր) - ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը ստորագրել է որոշում, համաձայն որի` ՀՀ նախագահի նախաձեռնությամբ, մարտի 4-ին` ժամը 14-ին կգումարվի ԱԺ արտահերթ ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՄԲ ՏԱՐԵՑՏԱՐԻ ԶԻՋՈՒՄ Է ԴԻՐՔԵՐԸ
Երեւան (Երկիր) - Համաշխարհային տնտեսական ֆորումի` զբոսաշրջության համաշխարհային մրցունակության 2008 թվականի զեկույցի համաձայն` Հայաստանը զբոսաշրջության մրցունակությամբ աշխարհում 89-րդ տեղում է։ Այս մասին ...ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ. «ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԼՈՒՐՋ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ ԿԱ, ԵՒ ԱՅՆ ՊԵՏՔ Է ԽՈՀԵՄՈՒԹՅԱՄԲ ԲՈՒԺԵՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»
Երեւան (Երկիր) - ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ազգային ժողովի պատգամավոր Վահան Հովհաննիսյանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում անդրադարձել է մարտի 1-ից հետո երկրում ստեղծված իրավիճակին: «Ցավոք սրտի, ...ՎԻԿՏՈՐ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ. «ՑԱՎԱԼԻ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀՐԱՀՐՈՂՆԵՐԸ, ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐԸ ԵՒ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ՊԱՏԺՎԵԼՈՒ ԵՆ ՕՐԵՆՔԻ ԱՄԲՈՂՋ ԽՍՏՈՒԹՅԱՄԲ»
Երեւան (Երկիր) - ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամլո խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը այսօր հրավիրած մամլո ասուլիսում հայտարարեց, որ մայրաքաղաքում տեղի ունեցած ցավալի իրադարձությունները հրահրողները, պատասխանատուները ...ՀԱՅ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ ԵՆ
Երեւան (Երկիր) - Հայ գիտնականներ` ակադեմիկոս Վլադիմիր Հարությունյանի եւ պրոֆեսոր Վահե Բունիաթյանի հոդվածը տպագրվել է լոնդոնյան հեղինակավոր գիտական ամսագրերից մեկում` Journal of Physics-ում, եւ դասվել ...ՃՇՏՎՈՒՄ ԵՆ ԵՐԵՒԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՒԱՆՔՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՎՆԱՍԻ ՉԱՓԵՐԸ
Երեւան (Երկիր) - Մարտի 1-2-ը տեղի ունեցած զանգվածային անկարգությունները ընդգրկել էին Երեւանի մոտ 10 հա տարածք, մասնավորապես` Երեւանի քաղաքապետարանի մերձակա հրապարակները, Մանկական այգին, Պարոնյան, Իտալիայի, ...ՄԱՐՏԻ 30-ԻՑ ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՆՑՆՈՒՄ Է ԱՄԱՌԱՅԻՆ ԺԱՄԱՆԱԿԻ
Երեւան (Երկիր) - Մարտի 30-ից Հայաստանն անցնում է ամառային ժամանակի: Ինչպես «Նոյյան տապան»-ի թղթակցին հայտնեցին ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության մամլո ծառայությունից, մարտի լույս 30-ի գիշերը ...ԱԴՐԲԵՋԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ ԷՐ ՕԳՏՎԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԻՃԱԿԻՑ
3Երեւան (Երկիր) - ԼՂՀ Մարտակերտի հյուսիսարեւելյան շրջանում մարտի 3-ին ադրբեջանական զինուժը բավական լուրջ ոտնձգություն է իրականացրել հայկական ուժերի նկատմամբ, որը տարբերվում է զինադադարի` մինչ օրս կատարվող ...ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ Է ՏԱՐԱԾԵԼ ԼՂ-ՈՒՄ ԶԻՆԱԴԱԴԱՐԻ ՌԵԺԻՄԻ ԽԱԽՏՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Երեւան (Երկիր) - Մարտի 4-ին` ժամը 05:00-ի սահմաններում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության շփման գծում` Մարտակերտից հյուսիս-արեւելք, Լեւոնարխ գյուղից 3,5 կմ հեռավորության վրա, ...
ՀՀ ՕԴԻ ՏՈՒՐՔԻ ԳՈՒՄԱՐԸ ԿՆԵՐԱՌՎԻ ԱՎԻԱՏՈՄՍԻ ԱՐԺԵՔԻ ՄԵՋ
ԱՆՑԿԱՑՎԵՑԻՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԳԱՎԱԹԻ ԽԱՂԵՐԸ
«ՃՉԱՑՈՂՆԵՐԸ» ՖԻԼՄԸ ՑՈՒՑԱԴՐՎԵԼ Է ՄԱԿ-Ի ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆՈՒՄ
ԸՍՏ ՍԴ ՆԱԽԱԳԱՀԻ` ՇԱՏ ԱՆԵԼԻՔՆԵՐ ԿԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԱՇԽԱՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ
ՆՇՎԵՑ «ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ» ԸՆԴՀԱՏԱԿՅԱ ԱՄՍԱԳՐԻ 40-ԱՄՅԱԿԸ
ԵԱՀԿ ՆԱԽԱԳԱՀԸ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ Է ԽԱՂԱՂ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՈՒԺԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ ԷՐ ՕԳՏՎԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԻՃԱԿԻՑ

ՄՇԱԿՈՒՅԹԻ ԳՈՐԾԻՉՆԵՐԸ ՀԱՆԴԵՍ ԵՆ ԵԿԵԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ

ԸՍՏ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՆԱՍՅԱՆԻ` ՆԵՐԿԱ ՃԳՆԱԺԱՄԻՑ ԵԼՔ ԿԱՐԵԼԻ Է ԳՏՆԵԼ ՄԻԱՅՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԽՄԲԻ ԿԱՐԾԻՔՈՎ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ ԵՆ ԵՂԵԼ
ԱԴՐԲԵՋԱՆԸ ԽՈՒՃԱՊԻ ՄԵՋ Է ԿՈՍՈՎՈՅԻ` ՆԱԽԱԴԵՊ ԴԱՌՆԱԼՈՒ ՎԱԽԻՑ
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՄԱՐՄՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՂՈՐԴՈՒՄ Է ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ԸՍՏ ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ` ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԸ «ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԲՌՆՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԳՈՐԾԱԴՐԵԼ» ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ

- 1878 Ծնվեց Ճարտարապետ, ակադեմիկոս Ալեքսանդր Թամանյանը: (Վախճ. 1936թ.-ին):
- 1893 Մեղրու Կալեր գյուղում ծնվեց հայագետ, արևելագետ, թարգմանիչ, գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր, ակադեմիկոս Կարապետ Մելիք-Օհանջանյանը:
- 1917 Ռուսաստանի ժամանակավոր կառավարությունը հրապարակեց որոշում «Խղճի և ազգային սահմանափակումների վերացման մասին»: Հուսավառված հայության անունից՝ Ամենայն Հայոց կաթողիկոս Գևորգ 5-րդը ողջույնի հեռագիր հղեց Պետդումային, որտեղ ժամանակավոր կառավարությունը դիտվում էր փոքր ժողովուրդների, այդ թվում և հայերի միակ պաշտպան:
- 1922 Հայաստանի ժողկոմխորհն ընդունեց դեկրետ հայոց լեզվի նոր ուղղագրողթյան մասին:
- 1922 ՀԽՍՀ Ժողկոմխորհուրդը ընդունում է դեկրետ ուղղագրողթյան ռեֆորմի մասին:
- 1937 Երևանում ծնվեց հանրապետության վաստակավոր նկարիչ Ռուդոլֆ Խաչատրյանը:
- 1965 Հանդիսավոր նիստով բացվեց Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնի նոր շենքը: Մինչ այդ սունդուկյանցիները հանդես էին գալիս Ստանիսլավսկու անվան թատրոնի շենքում:
- State Dept.'s David Kramer Owes an Apology for Misusing "Anti-Semitism" Card Against Armenia
- Ter-Petrossian had a meeting with the neo-fascist Turkish leader Alparslan Türkes
- levon ter petrosyan : a foreign agent
- The strategic research centre makes sensational revelations
- Open Letter to John Hughes who is the "agent in chief of the supposed "information" media armenia now which is 100% financed by the CIA.
- FOR THE RESPECT OF DEMOCRACY AND SURVIVAL OF THE ARMENIAN NATION
- Պարտադրված շուրջերկրյա ճանապարհորդություն
- ՄՈՒԶԿԱՄԱՆԴ
- Ինչ արժե երջանկությունը
- Միջադեպ
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

