
ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ. «ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԼՈՒՐՋ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ ԿԱ, ԵՒ ԱՅՆ ՊԵՏՔ Է ԽՈՀԵՄՈՒԹՅԱՄԲ ԲՈՒԺԵՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»
Երեւան (Երկիր) - ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ազգային ժողովի պատգամավոր Վահան Հովհաննիսյանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում անդրադարձել է մարտի 1-ից հետո երկրում ստեղծված իրավիճակին:
«Ցավոք սրտի, տեղի ունեցավ այն, ինչի մասին ես զգուշացնում էի ամբողջ նախընտրական քարոզարշավի ընթացքում, որովհետեւ ես տեսնում էի, որ երկու իշխանությունները` հին ու նոր, իրար մեղադրելու, իրար նկատմամբ խորը հակադրության մեջ լինելու քաղաքականությունը չեն սահմանափակում ինչ-որ գաղափարական բանավեճով: Քաղաքական բանավեճ, որին հրավիրում էինք, չտեսանք: Տեսանք հայհոյանքներ, տեսանք ատելության հրահրում»,- ասաց Վահան Հովհաննիսյանը:
Նախագահի նախկին թեկնածուի խոսքերով` Լեւոն Տեր-Պետրոսյանը «ուղղակի վարպետորեն կարողացավ ժողովրդի դժգոհությունն օգտագործել եւ վերածել ատելության ու անհանդուրժողականության։ Բայց իշխանությունը, իր հերթին, ամեն ինչ արել էր, որպեսզի դա նրան հեշտ հաջողվի, որովհետեւ, ի վերջո, պետք էր սեփական ժողովրդին հասցնել այնպիսի դժգոհության, որ նա գնար ատելի Տեր-Պետրոսյանի հետեւից:
«Ոչ ոք չի ժխտում, որ երկրում կա ակնհայտ զարգացում, եւ կյանքը շատ ավելի լավն է, քան Տեր-Պետրոսյանի ժամանակ: Բայց ուրեմն կա մի բան, որը ժողովրդի ջղայնությունն ու ատելությունն է առաջացնում, որն այլանդակ ձեւով դուրս պրծավ այս վերջին օրերի իրադարձություններում,- շարունակեց Վահան Հովհաննիսյանը:- Այս ամենը կհանդարտվի, կանցնի, մարդիկ ավելի սթափ կմտածեն, եւ նույնիսկ տաք գլուխները կհանգստանան: Բայց եթե իշխանությունը համարի, որ հաղթեց այս պայքարում եւ հետեւություններ չանի, նշանակում է, որ մեր հասարակությունը նորից մի գեղեցիկ օր կանգնելու է նման իրավիճակի առջեւ»:
Վահան Հովհաննիսյանի կարծիքով` իշխանությունը պետք է անի այս հետեւությունները: «Դա այն է, ինչ ես առաջարկում էի օրեր առաջ` հրավիրել բանակցությունների Տեր-Պետրոսյանի կողմին, կամ Տեր-Պետրոսյանն ինքը դիմեր, եւ այդ բանակցությունների օրակարգը լիներ այն, ինչ ես առաջարկում էի: Երեք խումբ հարցեր այլեւս պետք է կոնսենսուսով լուծվեն, որովհետեւ ժողովուրդը վստահություն չունի որեւէ իշխանության նկատմամբ, որովհետեւ այդ իշխանությունը ձեւավորող մեխանիզների նկատմամբ վստահություն չունի: Եվ արդարորեն չունի,- բացատրեց նախագահի նախկին թեկնածուն:- Ընտրական համակարգը Հայաստանում այնքան խոր ճգնաժամի մեջ է, այնքան հիվանդ է, որ հիմա էլ նոր ընտրություն լինի` բան չի փոխվի: Հասարակությունը, այնուամենանիվ, թեեւ ուշացումով, զոհերից, ծեծ ու ջարդից, բարոյական հիասթափությունից ու հուսալքումից հետո, միեւնույն է, այդ քայլին պետք է գնա»:
Նրա համոզմամբ` մի շարք վերահսկող պաշտոններ պետք է ընդդիմության հետ կոնսենսուսով նշանակվեն. «Մի շարք պաշտոններ, որոնք կապված են լրատվամիջոցների գործունեությունը կարգավորելու հետ, Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային խորհրդի ղեկավարությունը նույնպես, պետք է ընդդիմության կոնսենսուսով որոշվի, որպեսզի մարդկանց բերանը փակելու փորձեր չլինեն: Հենց փորձում ես փակել բերանը, նա այն բացում է փողոցում: Սկզբում այդ, այսպես ասած, «բացած բերանի» շուրջ հավաքվում են գաղափարական մարդիկ, դժգոհ մարդիկ, մարդիկ, ովքեր ունեն ինչ-որ քաղաքական գծին հետեւելու պատրաստակամություն:
Բայց կամաց-կամաց, երբ երկարում է այդ պրոցեսը, ըմբոստությունը ելք չի գտնում քաղաքակիրթ ճանապարհով, եւ այստեղ արդեն սկսում է հավաքվել խուժանը, որը, այլեւս որեւէ մեկին չենթարկվելով, սկսեց խանութներ ջարդել Երեւանում եւ ավտոմեքենաներ վառել: Սա նշանակում է, որ հասարակության մեջ շատ լուրջ հիվանդություն կա, եւ այն պետք է խոհեմությամբ բուժեն իշխանությունները: Չկարծեն հանկարծ, որ հարցերը լուծվեցին սրանով, նոր հարցեր առաջացան, եւ այդ հարցերը մենք պետք է լուծենք միասին»,- ասաց նա:
Անդրադառնալով Լեւոն Տեր-Պետրոսյանին` Վահան Հովհաննիսյանն ասաց. «Ես պետք է, ի միջի այլոց, ասեմ, որ երեք առաջատար թեկնածուները բոլորն էլ իրենց նպատակին հասան: Երբ որոշում ես քո առջեւ դրած նպատակին հասնել ամեն գնով, ահա այդպես է լինում: Ամեն գնով, ընտրություններում խախտումներով եւ այլնով մեկը դարձավ նախագահ: Ինչպես եւ իմ կուսակցությունը, ես էլ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած թվերը վիճարկելու իմաստ չեմ տեսնում: Որովհետեւ իրականության մեջ ոչ ոք ճշմարտությունն այլեւս չի կարող իմանալ, բայց ես ընդունում եմ, որ մենք ունեցանք նախագահ: Բայց քանի որ խնդիր էր դրվել ամեն գնով եւ, ընդ որում` հենց առաջին փուլում` ահա արդյունքը... Լեոն Տեր-Պետրոսյանը դրել էր ամեն գնով հաջողելու, ամեն գնով ապակայունացնելու եւ ամեն գնով ընտրություններն ապականելու նպատակը, որ իր 1996 թիվը, իր խայտառակությունը ստվեր գցի նաեւ ուրիշների վրա: Նա էլ հաջողեց, նա էլ իր ծրագիրն իրականացրեց. հասարակության մեջ ճեղքվածք մտցրեց եւ ղարաբաղցիների նկատմամբ ինչ-որ անգիտակից տարրերի մեջ անվստահություն եւ ատելություն սերմանեց: Եվ, իհարկե, Արթուր Բաղդասարյանն էլ իր ծրագիրն իրականացրեց, որովհետեւ իր ծրագիրը, կարծում եմ, հենց այն էր, ինչին նա հասավ»:
ՀՀ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԵՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻՆ
Երեւան (Երկիր) - ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մարտի 3-ին ընդունել է Հարավային Կովկասում Եվրամիության hատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին: Զրուցակիցները քննարկել են Հայաստանում ընթացող հետընտրական գործընթացները, ...ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԵՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻՆ
1Երեւան (Երկիր) - Մարտի 3-ին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը ընդունել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին եւ նրա գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են Հայաստանում Եվրոպական ...ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՂՈՐԴՈՒՄ Է ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Երեւան (Երկիր) - Մարտի 2-ին` ժամը 00.30-ից մինչեւ 08.00-ն, ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից անցկացված չարտոնված հանրահավաքի մասնակիցներից, Երեւանի Կենտրոնի տարբեր խանութներից եւ սպասարկման ...ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐԻ ՇՏԱԲԻ ՊԵՏԸ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍԱՅԻՆ ԵԼՈՒՅԹՈՎ
Երեւան (Երկիր) - ՀՀ ոստիկանության զորքերի շտաբի պետ, գնդապետ Գեղամ Պետրոսյանը մարտի 3-ին հանդես է եկել հեռուստատեսային ելույթով: Ելույթում ասվում է. «Սույն թվականի մարտի 1-ին ՀՀ ոստիկանության զորքերը ...ԻՐԱՆԸ ԵՒ ԻՐԱՔԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ ԵՆ 7 ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
Երեւան (Երկիր) - Իրանը եւ Իրաքը ստորագրել են յոթ երկկողմ համաձայնագիր: Այս մասին, ըստ «Նոյյան տապանի», իր իրաքցի գործընկեր Ջալալ Թալաբանիի հետ բանակցություններից հետո հայտարարել է Իրանի նախագահ Մահմուդ ...ԻՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ «ՀՈԼՈՔՈՍՏ» Է ԱՆՎԱՆԵԼ ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳԱԶԱՅԻ ՀԱՏՎԱԾՈՒՄ
Երեւան (Երկիր) - Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը «հոլոքոստ» է անվանել իսրայելական բանակի ռազմական գործողությունը Գազայի հատվածում, որի հետեւանքով զոհվել եւ վիրավորվել են հարյուրավոր պաղեստինցիներ, ...ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱՆ ԺԱՄԱՆԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆ
1Երեւան (Երկիր) - ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզան երկուշաբթի երեկոյան երկօրյա այցով ժամանել Է Ադրբեջան: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի հանրային ռադիոն, Ադրբեջանում ...Ն.Ս.Օ.Տ.Տ. ԱՐԱՄ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ԵՒ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ ԿՈՉ ԵՆ ԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԵՊԻ ԱՌԱՎԵԼ ՀԶՈՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆՈՐԴՈՂ ՆՈՐ ՈՒՂԻ ԲԱՑԵԼ
Երեւան (Երկիր) - Մարտի 3-ին Անթիլիասի Մայրավանքում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի նախագահությամբ, տեղի ունեցավ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Ազգային կենտրոնական վարչության կրոնական ու քաղաքական ժողովների ...ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԸ ՄԻՋՆՈՐԴԱԳԻՐ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ԱԺ 4 ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԱԼԱՆՔԸ ՈՐՊԵՍ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Երեւան (Երկիր) - ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը ստորագրել է որոշում, համաձայն որի` ՀՀ նախագահի նախաձեռնությամբ, մարտի 4-ին` ժամը 14-ին կգումարվի ԱԺ արտահերթ ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՄԲ ՏԱՐԵՑՏԱՐԻ ԶԻՋՈՒՄ Է ԴԻՐՔԵՐԸ
Երեւան (Երկիր) - Համաշխարհային տնտեսական ֆորումի` զբոսաշրջության համաշխարհային մրցունակության 2008 թվականի զեկույցի համաձայն` Հայաստանը զբոսաշրջության մրցունակությամբ աշխարհում 89-րդ տեղում է։ Այս մասին ...ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ. «ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԼՈՒՐՋ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ ԿԱ, ԵՒ ԱՅՆ ՊԵՏՔ Է ԽՈՀԵՄՈՒԹՅԱՄԲ ԲՈՒԺԵՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»
Երեւան (Երկիր) - ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ազգային ժողովի պատգամավոր Վահան Հովհաննիսյանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում անդրադարձել է մարտի 1-ից հետո երկրում ստեղծված իրավիճակին: «Ցավոք սրտի, ...ՎԻԿՏՈՐ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ. «ՑԱՎԱԼԻ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀՐԱՀՐՈՂՆԵՐԸ, ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐԸ ԵՒ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ՊԱՏԺՎԵԼՈՒ ԵՆ ՕՐԵՆՔԻ ԱՄԲՈՂՋ ԽՍՏՈՒԹՅԱՄԲ»
Երեւան (Երկիր) - ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամլո խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը այսօր հրավիրած մամլո ասուլիսում հայտարարեց, որ մայրաքաղաքում տեղի ունեցած ցավալի իրադարձությունները հրահրողները, պատասխանատուները ...ՀԱՅ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ ԵՆ
Երեւան (Երկիր) - Հայ գիտնականներ` ակադեմիկոս Վլադիմիր Հարությունյանի եւ պրոֆեսոր Վահե Բունիաթյանի հոդվածը տպագրվել է լոնդոնյան հեղինակավոր գիտական ամսագրերից մեկում` Journal of Physics-ում, եւ դասվել ...ՃՇՏՎՈՒՄ ԵՆ ԵՐԵՒԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՒԱՆՔՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՎՆԱՍԻ ՉԱՓԵՐԸ
Երեւան (Երկիր) - Մարտի 1-2-ը տեղի ունեցած զանգվածային անկարգությունները ընդգրկել էին Երեւանի մոտ 10 հա տարածք, մասնավորապես` Երեւանի քաղաքապետարանի մերձակա հրապարակները, Մանկական այգին, Պարոնյան, Իտալիայի, ...ՄԱՐՏԻ 30-ԻՑ ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՆՑՆՈՒՄ Է ԱՄԱՌԱՅԻՆ ԺԱՄԱՆԱԿԻ
Երեւան (Երկիր) - Մարտի 30-ից Հայաստանն անցնում է ամառային ժամանակի: Ինչպես «Նոյյան տապան»-ի թղթակցին հայտնեցին ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության մամլո ծառայությունից, մարտի լույս 30-ի գիշերը ...ԱԴՐԲԵՋԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ ԷՐ ՕԳՏՎԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԻՃԱԿԻՑ
3Երեւան (Երկիր) - ԼՂՀ Մարտակերտի հյուսիսարեւելյան շրջանում մարտի 3-ին ադրբեջանական զինուժը բավական լուրջ ոտնձգություն է իրականացրել հայկական ուժերի նկատմամբ, որը տարբերվում է զինադադարի` մինչ օրս կատարվող ...ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ Է ՏԱՐԱԾԵԼ ԼՂ-ՈՒՄ ԶԻՆԱԴԱԴԱՐԻ ՌԵԺԻՄԻ ԽԱԽՏՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Երեւան (Երկիր) - Մարտի 4-ին` ժամը 05:00-ի սահմաններում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության շփման գծում` Մարտակերտից հյուսիս-արեւելք, Լեւոնարխ գյուղից 3,5 կմ հեռավորության վրա, ...
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԿԱՐԵՒՈՐԵԼ Է ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԵՒ ԹԱՓԱՆՑԻԿ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐՔԻՆ ԵՒ ԱՐՏԱՔԻՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ` ՀՅԴ ՂԵԿԱՎԱՐ ՄԱՐՄՆԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՅԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՒ ՍՓՅՈՒՌՔԻ ՀԱՅՈՒԹՅԱՆ ՆԵՐՈՒԺԻ ԼԻԱՐԺԵՔ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԾԻՔՈՎ` ՂԱՐԱԲԱՂԻ ԽՆԴՐԻ ԽԱՂԱՂ ԼՈՒԾՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՉԵՆ ՍՊԱՌՎԵԼ
ՀԻԼԴԱ ՉՈԲՈՅԱՆ. «ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԲԱՐՈՅԱԿԱՆ, ԻՐԱՎԱԿԱՆ ԵՒ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՐՏՔՆ Է»
ԵԱՀԿ ՆԱԽԱԳԱՀԸ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ Է ԽԱՂԱՂ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՈՒԺԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ ԷՐ ՕԳՏՎԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԻՃԱԿԻՑ

ՄՇԱԿՈՒՅԹԻ ԳՈՐԾԻՉՆԵՐԸ ՀԱՆԴԵՍ ԵՆ ԵԿԵԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԽՄԲԻ ԿԱՐԾԻՔՈՎ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ ԵՆ ԵՂԵԼ
ԸՍՏ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՆԱՍՅԱՆԻ` ՆԵՐԿԱ ՃԳՆԱԺԱՄԻՑ ԵԼՔ ԿԱՐԵԼԻ Է ԳՏՆԵԼ ՄԻԱՅՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ

ԱԴՐԲԵՋԱՆԸ ԽՈՒՃԱՊԻ ՄԵՋ Է ԿՈՍՈՎՈՅԻ` ՆԱԽԱԴԵՊ ԴԱՌՆԱԼՈՒ ՎԱԽԻՑ
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՄԱՐՄՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՂՈՐԴՈՒՄ Է ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ԸՍՏ ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ` ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԸ «ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԲՌՆՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԳՈՐԾԱԴՐԵԼ» ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ

- 1878 Ծնվեց Ճարտարապետ, ակադեմիկոս Ալեքսանդր Թամանյանը: (Վախճ. 1936թ.-ին):
- 1893 Մեղրու Կալեր գյուղում ծնվեց հայագետ, արևելագետ, թարգմանիչ, գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր, ակադեմիկոս Կարապետ Մելիք-Օհանջանյանը:
- 1917 Ռուսաստանի ժամանակավոր կառավարությունը հրապարակեց որոշում «Խղճի և ազգային սահմանափակումների վերացման մասին»: Հուսավառված հայության անունից՝ Ամենայն Հայոց կաթողիկոս Գևորգ 5-րդը ողջույնի հեռագիր հղեց Պետդումային, որտեղ ժամանակավոր կառավարությունը դիտվում էր փոքր ժողովուրդների, այդ թվում և հայերի միակ պաշտպան:
- 1922 Հայաստանի ժողկոմխորհն ընդունեց դեկրետ հայոց լեզվի նոր ուղղագրողթյան մասին:
- 1922 ՀԽՍՀ Ժողկոմխորհուրդը ընդունում է դեկրետ ուղղագրողթյան ռեֆորմի մասին:
- 1937 Երևանում ծնվեց հանրապետության վաստակավոր նկարիչ Ռուդոլֆ Խաչատրյանը:
- 1965 Հանդիսավոր նիստով բացվեց Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնի նոր շենքը: Մինչ այդ սունդուկյանցիները հանդես էին գալիս Ստանիսլավսկու անվան թատրոնի շենքում:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

