
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՂՈՐԴՈՒՄ Է ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Երեւան (Երկիր) - Մարտի 2-ին` ժամը 00.30-ից մինչեւ 08.00-ն, ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից անցկացված չարտոնված հանրահավաքի մասնակիցներից, Երեւանի Կենտրոնի տարբեր խանութներից եւ սպասարկման կետերից սննդամթերք, ծխախոտ, կոշկեղեն, լայն սպառման առարկաներ, մանկական սնունդ եւ այլ ապրանքներ հափշտակելու համար, ոստիկանության Կենտրոնականի բաժին բերման են ենթարկվել ՌԴ քաղաքացի, 1960 թ. ծված Ռոբերտ Հովակիմյանը, Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղի բնակիչ, 1984 թ. ծնված Սարգիս Մկրտչյանը, Էջմիածին քաղաքի բնակիչ, 1955 թ. ծնված Հարություն Ղազարյանը, Աշտարակ քաղաքի բնակիչ, 1984 թ. ծնված Էդգար Մարտիրոսյանը, Երեւան քաղաքի բնակիչներ` 1984 թ. ծնված Արման Մարգարյանը, 1969 թ. ծնված Ստյոպա Սարգսյանը, 1943 ծնված Գրիշա Բադիկյանը, 1960 թ. ծնված Արտակ Նահապետյանը, 1961 թ. ծնված Սերյոժա Քոչարյանը, 1980 թ. ծնված Սուրեն Մինասյանը, 1987 թ. ծնված Միքայել Սերոբյանը, 1972 թ. ծնված Էդիկ Գեւորգյանը, 1976 թ. ծնված Կարեն Ավագյանը, 1980 թ. ծնված Արմեն Վարդանյանը, 1987 թ. ծնված Գեւորգ Գրիգորյանը, 1990 թ. ծնված Տիգրան Ծառուկյանը, 1990 թ. ծնված Վրեժ Գյոզալյանը, 1980 թ. ծնված Ռոման Գրիգորյանը, 1980 թ. ծնված Գագիկ Հովակիմյանը եւ 1991 թ. ծնված Տիգրան Կարախանյանը: Ինչպես նշվում է ՀՀ ոստիկանության պաշտոնական հաղորդագրության մեջ, նյութական վնասի չափը, դեպքի վայրերը եւ հանգամանքները պարզվում են, կատարվում է նախաքննություն:
Մարտի 2-ին` ժամը 03.30-ի սահմաններում, Մաշտոցի պողոտայի խանութներից գողություն կատարելու համար ոստիկանության Արաբկիրի բաժին բերման են ենթարկվել Երեւան քաղաքի բնակիչներ` 1992 թ. ծնված Քյարամ Ամոյանը, 1988 թ. ծնված Ռաֆայել Գալյանը, 1992 Տարոն Գալստյանը, 1990 թ. ծնված Աշոտ Գյուրջինյանը եւ 1963 թ. ծնված Կարեն Ասրյանը: Նրանք, ըստ ոստիկանության պաշտոնական հաղորդագրության, մարտի 2-ին, օգտվելով զանգվածային անկարգություններից, մուտք են գործել Մաշտոցի պողոտայում գտնվող «Ռոբերտո» եւ «Երեւան Սիթի» խանութներ եւ այնտեղից գողացել հագուստ, կոշկեղեն, սննդամթերք եւ տնտեսական ապրանքներ: Ք. Ամոյանը եւ Տ. Գալստյանը ստորագրությամբ հանձնվել են ծնողներին, Ռ. Գալյանը եւ Ա. Գյուրջինյանը ձերբակալված են, գողոնն առգրավված է, կատարվում է նախաքննություն:
Մարտի 2-ին` ժամը 03.30-ի սահմաններում, Մաշտոցի պողոտայի խանութներից գողություն կատարելու համար ոստիկանության Արաբկիրի բաժին բերման է ենթարկվել Երեւան քաղաքի բնակիչ, 1960 թ. ծնված Բորիկ Արաբաչյանը, որի մոտից անձնական զննությամբ հայտնաբերվել եւ առգրավվել է 2 զույգ կանացի կոշիկ, 1 արկղ կոնֆետ եւ 10 տուփ սուրճ: Ա. Արաբաչյանը խոստովանել է, որ նշված ապրանքները գողացել է «Երեւան Սիթի» խանութից: Բ. Արաբաչյանը ձերբակալված է, կատարվում է նախաքննություն:
Մարտի 2-ին` ժամը 24.15-ին, ոստիկանության աշխատակիցները գողություն կատարելու կասկածանքով Լեոյի փողոցի սկզբնամասից ոստիկանության Արաբկիրի բաժին բերման են ենթարկել Երեւան քաղաքի բնակիչ, 1961 թ. ծնված Արմեն Աբելյանին, որի մոտ անձնական զննությամբ հայտնաբերվել եւ առգրավվել է 5 շիշ օղի, 2 շիշ գինի եւ 9 հատ «Մոցարտ» տեսակի կոնֆետ: Կատարվում է նախաքննություն:
Մարտի 3-ին` ժամը 24.30-ի սահմաններում, Գրիգոր Լուսավորչի փողոցի եւ Մաշտոցի պողոտայի խաչմերուկից ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից անցկացված չարտոնված հանրահավաքին եւ զանգվածային անկարգություններին մասնակցելու համար ոստիկանության Կենտրոնականի բաժին բերման է ենթարկվել Նորագյուղի բնակիչ, 1960 թ. ծնված Աշոտ Մնացականյանը: Ըստ ոստիկանության պաշտոնական հաղորդագրության` նրա մոտից անձնական զննությամբ հայտնաբերվել եւ առգրավվել է գաղտնի փականով ծալովի դանակ` 12 սմ շեղբի երկարության: Դանակն ուղարկվել է փորձաքննության, հանգամանքները պարզվում են, կատարվում է հետաքննություն:
Մարտի 2-ին, ժամը 19.10-ին, ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության աշխատակիցները Կենտրոնական բաժին բերման են ենթարկել Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղի բնակիչ, 1979 թ. ծնված Գրիգոր Աղամալյանը, որը մարտի 1-ին` ժամը 14.30-ի սահմաններում, Գրիգոր Լուսավորչի եւ Արգիշտիի փողոցների խաչմերուկում Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների կազմակերպած չարտոնված հանրահավաքի եւ զանգվածային անկարգությունների ընթացքում բարձրացել էր տրոլեյբուսի վրա, վիրավորական արտահայտություններ արել ծառայություն կատարող ոստիկանների հասցեին եւ մասնակցել զանգվածային անկարգություններին: Հանգամանքները պարզվում են, նախապատրաստված նյութերն ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն:
Մարտի 2-ին` ժամը 15.00-ին, ոստիկանության Երեւանի վարչության աշխատակիցները Մաշտոցի պողոտայի եւ Մովսես Խորենացու փողոցների խաչմերուկից Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել Երեւանի բնակիչ, 1934թ. ծնված Ռաֆայել Ղազարյանին, որը հայհոյանքներ էր տվել ոստիկանության աշխատակիցներին եւ վիրավորել նրանց: Ռ.Ղազարյանի մոտից անձնական զննությամբ հայտնաբերվել եւ առգրավվել է 16 սմ երկարության դանակ, այն ուղարկվել է փորձաքննության, հանգամանքները պարզվում են, կատարվում է նախաքննություն:
ՀՀ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԵՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻՆ
Երեւան (Երկիր) - ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մարտի 3-ին ընդունել է Հարավային Կովկասում Եվրամիության hատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին: Զրուցակիցները քննարկել են Հայաստանում ընթացող հետընտրական գործընթացները, ...ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԵՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻՆ
1Երեւան (Երկիր) - Մարտի 3-ին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը ընդունել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին եւ նրա գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են Հայաստանում Եվրոպական ...ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՂՈՐԴՈՒՄ Է ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Երեւան (Երկիր) - Մարտի 2-ին` ժամը 00.30-ից մինչեւ 08.00-ն, ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից անցկացված չարտոնված հանրահավաքի մասնակիցներից, Երեւանի Կենտրոնի տարբեր խանութներից եւ սպասարկման ...ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐԻ ՇՏԱԲԻ ՊԵՏԸ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍԱՅԻՆ ԵԼՈՒՅԹՈՎ
Երեւան (Երկիր) - ՀՀ ոստիկանության զորքերի շտաբի պետ, գնդապետ Գեղամ Պետրոսյանը մարտի 3-ին հանդես է եկել հեռուստատեսային ելույթով: Ելույթում ասվում է. «Սույն թվականի մարտի 1-ին ՀՀ ոստիկանության զորքերը ...ԻՐԱՆԸ ԵՒ ԻՐԱՔԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ ԵՆ 7 ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
Երեւան (Երկիր) - Իրանը եւ Իրաքը ստորագրել են յոթ երկկողմ համաձայնագիր: Այս մասին, ըստ «Նոյյան տապանի», իր իրաքցի գործընկեր Ջալալ Թալաբանիի հետ բանակցություններից հետո հայտարարել է Իրանի նախագահ Մահմուդ ...ԻՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ «ՀՈԼՈՔՈՍՏ» Է ԱՆՎԱՆԵԼ ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳԱԶԱՅԻ ՀԱՏՎԱԾՈՒՄ
Երեւան (Երկիր) - Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը «հոլոքոստ» է անվանել իսրայելական բանակի ռազմական գործողությունը Գազայի հատվածում, որի հետեւանքով զոհվել եւ վիրավորվել են հարյուրավոր պաղեստինցիներ, ...ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱՆ ԺԱՄԱՆԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆ
1Երեւան (Երկիր) - ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզան երկուշաբթի երեկոյան երկօրյա այցով ժամանել Է Ադրբեջան: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի հանրային ռադիոն, Ադրբեջանում ...Ն.Ս.Օ.Տ.Տ. ԱՐԱՄ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ԵՒ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ ԿՈՉ ԵՆ ԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԵՊԻ ԱՌԱՎԵԼ ՀԶՈՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆՈՐԴՈՂ ՆՈՐ ՈՒՂԻ ԲԱՑԵԼ
Երեւան (Երկիր) - Մարտի 3-ին Անթիլիասի Մայրավանքում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի նախագահությամբ, տեղի ունեցավ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Ազգային կենտրոնական վարչության կրոնական ու քաղաքական ժողովների ...ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԸ ՄԻՋՆՈՐԴԱԳԻՐ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ԱԺ 4 ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԱԼԱՆՔԸ ՈՐՊԵՍ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Երեւան (Երկիր) - ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը ստորագրել է որոշում, համաձայն որի` ՀՀ նախագահի նախաձեռնությամբ, մարտի 4-ին` ժամը 14-ին կգումարվի ԱԺ արտահերթ ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՄԲ ՏԱՐԵՑՏԱՐԻ ԶԻՋՈՒՄ Է ԴԻՐՔԵՐԸ
Երեւան (Երկիր) - Համաշխարհային տնտեսական ֆորումի` զբոսաշրջության համաշխարհային մրցունակության 2008 թվականի զեկույցի համաձայն` Հայաստանը զբոսաշրջության մրցունակությամբ աշխարհում 89-րդ տեղում է։ Այս մասին ...ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ. «ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԼՈՒՐՋ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ ԿԱ, ԵՒ ԱՅՆ ՊԵՏՔ Է ԽՈՀԵՄՈՒԹՅԱՄԲ ԲՈՒԺԵՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»
Երեւան (Երկիր) - ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ազգային ժողովի պատգամավոր Վահան Հովհաննիսյանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում անդրադարձել է մարտի 1-ից հետո երկրում ստեղծված իրավիճակին: «Ցավոք սրտի, ...ՎԻԿՏՈՐ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ. «ՑԱՎԱԼԻ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀՐԱՀՐՈՂՆԵՐԸ, ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐԸ ԵՒ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ՊԱՏԺՎԵԼՈՒ ԵՆ ՕՐԵՆՔԻ ԱՄԲՈՂՋ ԽՍՏՈՒԹՅԱՄԲ»
Երեւան (Երկիր) - ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամլո խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը այսօր հրավիրած մամլո ասուլիսում հայտարարեց, որ մայրաքաղաքում տեղի ունեցած ցավալի իրադարձությունները հրահրողները, պատասխանատուները ...ՀԱՅ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ ԵՆ
Երեւան (Երկիր) - Հայ գիտնականներ` ակադեմիկոս Վլադիմիր Հարությունյանի եւ պրոֆեսոր Վահե Բունիաթյանի հոդվածը տպագրվել է լոնդոնյան հեղինակավոր գիտական ամսագրերից մեկում` Journal of Physics-ում, եւ դասվել ...ՃՇՏՎՈՒՄ ԵՆ ԵՐԵՒԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՒԱՆՔՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՎՆԱՍԻ ՉԱՓԵՐԸ
Երեւան (Երկիր) - Մարտի 1-2-ը տեղի ունեցած զանգվածային անկարգությունները ընդգրկել էին Երեւանի մոտ 10 հա տարածք, մասնավորապես` Երեւանի քաղաքապետարանի մերձակա հրապարակները, Մանկական այգին, Պարոնյան, Իտալիայի, ...ՄԱՐՏԻ 30-ԻՑ ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՆՑՆՈՒՄ Է ԱՄԱՌԱՅԻՆ ԺԱՄԱՆԱԿԻ
Երեւան (Երկիր) - Մարտի 30-ից Հայաստանն անցնում է ամառային ժամանակի: Ինչպես «Նոյյան տապան»-ի թղթակցին հայտնեցին ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության մամլո ծառայությունից, մարտի լույս 30-ի գիշերը ...ԱԴՐԲԵՋԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ ԷՐ ՕԳՏՎԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԻՃԱԿԻՑ
3Երեւան (Երկիր) - ԼՂՀ Մարտակերտի հյուսիսարեւելյան շրջանում մարտի 3-ին ադրբեջանական զինուժը բավական լուրջ ոտնձգություն է իրականացրել հայկական ուժերի նկատմամբ, որը տարբերվում է զինադադարի` մինչ օրս կատարվող ...ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ Է ՏԱՐԱԾԵԼ ԼՂ-ՈՒՄ ԶԻՆԱԴԱԴԱՐԻ ՌԵԺԻՄԻ ԽԱԽՏՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Երեւան (Երկիր) - Մարտի 4-ին` ժամը 05:00-ի սահմաններում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության շփման գծում` Մարտակերտից հյուսիս-արեւելք, Լեւոնարխ գյուղից 3,5 կմ հեռավորության վրա, ...
ԱՄԵՐԻԿՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔԸ ԿՀԵՌԱՐՁԱԿԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՓԱՍՏԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄ
ԸՍՏ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ` ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՔԱՂԱՔԱՑԻ ՊԱՐՏԱՎՈՐ Է ԱՆՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ՀԱՆԴԵՊ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ՀՐԱՆՏ ԴԻՆՔԻ ԳԻՐՔԸ
ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ` ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ
«ՄԵԾ ՈՒԹՆՅԱԿԻ» ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ԱՐՏԱՀԱՅՏՎՈՒՄ ԵՆ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԽՆԴՐԻ ԽԱՂԱՂ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՕԳՏԻՆ
ԵԱՀԿ ՆԱԽԱԳԱՀԸ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ Է ԽԱՂԱՂ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՈՒԺԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ ԷՐ ՕԳՏՎԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԻՃԱԿԻՑ

ՄՇԱԿՈՒՅԹԻ ԳՈՐԾԻՉՆԵՐԸ ՀԱՆԴԵՍ ԵՆ ԵԿԵԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԽՄԲԻ ԿԱՐԾԻՔՈՎ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ ԵՆ ԵՂԵԼ
ԸՍՏ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՆԱՍՅԱՆԻ` ՆԵՐԿԱ ՃԳՆԱԺԱՄԻՑ ԵԼՔ ԿԱՐԵԼԻ Է ԳՏՆԵԼ ՄԻԱՅՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ

ԱԴՐԲԵՋԱՆԸ ԽՈՒՃԱՊԻ ՄԵՋ Է ԿՈՍՈՎՈՅԻ` ՆԱԽԱԴԵՊ ԴԱՌՆԱԼՈՒ ՎԱԽԻՑ
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՄԱՐՄՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՂՈՐԴՈՒՄ Է ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ԸՍՏ ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ` ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԸ «ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԲՌՆՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԳՈՐԾԱԴՐԵԼ» ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ

- 1878 Ծնվեց Ճարտարապետ, ակադեմիկոս Ալեքսանդր Թամանյանը: (Վախճ. 1936թ.-ին):
- 1893 Մեղրու Կալեր գյուղում ծնվեց հայագետ, արևելագետ, թարգմանիչ, գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր, ակադեմիկոս Կարապետ Մելիք-Օհանջանյանը:
- 1917 Ռուսաստանի ժամանակավոր կառավարությունը հրապարակեց որոշում «Խղճի և ազգային սահմանափակումների վերացման մասին»: Հուսավառված հայության անունից՝ Ամենայն Հայոց կաթողիկոս Գևորգ 5-րդը ողջույնի հեռագիր հղեց Պետդումային, որտեղ ժամանակավոր կառավարությունը դիտվում էր փոքր ժողովուրդների, այդ թվում և հայերի միակ պաշտպան:
- 1922 Հայաստանի ժողկոմխորհն ընդունեց դեկրետ հայոց լեզվի նոր ուղղագրողթյան մասին:
- 1922 ՀԽՍՀ Ժողկոմխորհուրդը ընդունում է դեկրետ ուղղագրողթյան ռեֆորմի մասին:
- 1937 Երևանում ծնվեց հանրապետության վաստակավոր նկարիչ Ռուդոլֆ Խաչատրյանը:
- 1965 Հանդիսավոր նիստով բացվեց Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնի նոր շենքը: Մինչ այդ սունդուկյանցիները հանդես էին գալիս Ստանիսլավսկու անվան թատրոնի շենքում:
- ՄՈՒԶԿԱՄԱՆԴ
- Ինչ արժե երջանկությունը
- Պարտադրված շուրջերկրյա ճանապարհորդություն
- Միջադեպ
- Իսկ դու ինչպիսի՞ բանջարեղեն ես նախընտրում... (տեսակի մասին չէ խոսքը)
- Offtopic
- Հայկական հարսանիք
- Supply: coin acceptor, coin mechanism, coin selector,coin validator,token,gaming coins.
- supplier of automatic sliding door, coin acceptor, coin selector,garage door, coin validator,air tight door,coin mechanism,revolving door
- Swedish Parliament Refuses to Recognize the 1915 Genocide
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

