
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԵՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻՆ
Երեւան (Երկիր) - Մարտի 3-ին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը ընդունել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին եւ նրա գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են Հայաստանում Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցչության ղեկավար Ռաուլ Լուցենբերգերը, Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի քաղաքական խորհրդատուներ Անդրեյ Դիդենկոն եւ Ռասա Օստրաուսկայտեն, ինչպես նաեւ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերժ Սմեսովը:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, անդրադարձ է արվել Հայաստանի հետընտրական գործընթացներին, մասնավորապես` չարտոնված հանրահավաքի արդյունքում օրեր առաջ մայրաքաղաքում հրահրված անկարգություններին, այդ ամենի հետեւանքով երկրում առաջացած լարվածությանն ու իրավիճակի հանգուցալուծման հնարավորություններին: Ստեղծված իրավիճակում, ըստ ԵՄ հատուկ ներկայացուցչի, բոլոր կողմերը պետք է պատասխանատվություն հանդես բերեն եւ միջոցներ ձեռնարկեն այս վիճակից դուրս գալու, հասարակության մեջ պառակտվածությունը չխորացնելու եւ քաղաքական երկխոսության միջոցով խնդիրը հանգուցալուծելու համար: «Մենք ցանկանում ենք Հարավային Կովկասի երկրներն ավելի ու ավելի մոտեցնել Եվրամիությանը եւ պատրաստակամ ենք անել հնարավորն այդ ուղղությամբ»,- ասել է Պիտեր Սեմնեբին:
Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ վճռական է տրամադրված եւ գտնում է, որ զանգվածային անկարգություններ հրահրածները` քրեական հանցագործություններ կատարածները, միանշանակ, պետք է պատասխանատվության ենթարկվեն: Նա վերահաստատել է Հանրապետության հրապարակում հնչեցրած իր ելույթում արված համագործակցության պատրաստակամությունը` նշելով, որ այդ նպատակով ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների հետ շարունակվում են բանակցությունները, կան դրական արձագանքներ, եւ առաջիկա օրերին դրանց արդյունքներն ակնհայտ կլինեն: «Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են Հայաստանի զարգացումն ու նրա քաղաքացիների բարեկեցությունը, մեր երկրի կայունությունն ու հզորացումը, մենք պատրաստ ենք նրանց հետ համագործակցելու եւ պատրաստ ենք բաց, ուղիղ, շիտակ խոսակցության»,- ասել է ՀՀ նորընտիր նախագահ, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը:
Քննարկում
harut գրել է:
Ղարաբաղում կռիվ է սկսվել,միջազգային լուրերը հայտնում են,հայաստանում խայտառակ ընտրությունները,յողովրդի նկատմամբ հանցավոր վերաբերմունքը,միջազգային հանրության ուշադրությունը շեղելու նպատակով ,հայաստանի կառավառությունը միջադեպ ա ստեղծել.մանրամասն կարդացեք.........
ՀՀ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԵՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻՆ
Երեւան (Երկիր) - ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մարտի 3-ին ընդունել է Հարավային Կովկասում Եվրամիության hատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին: Զրուցակիցները քննարկել են Հայաստանում ընթացող հետընտրական գործընթացները, ...ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԵՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻՆ
1Երեւան (Երկիր) - Մարտի 3-ին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը ընդունել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին եւ նրա գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են Հայաստանում Եվրոպական ...ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՂՈՐԴՈՒՄ Է ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Երեւան (Երկիր) - Մարտի 2-ին` ժամը 00.30-ից մինչեւ 08.00-ն, ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից անցկացված չարտոնված հանրահավաքի մասնակիցներից, Երեւանի Կենտրոնի տարբեր խանութներից եւ սպասարկման ...ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐԻ ՇՏԱԲԻ ՊԵՏԸ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍԱՅԻՆ ԵԼՈՒՅԹՈՎ
Երեւան (Երկիր) - ՀՀ ոստիկանության զորքերի շտաբի պետ, գնդապետ Գեղամ Պետրոսյանը մարտի 3-ին հանդես է եկել հեռուստատեսային ելույթով: Ելույթում ասվում է. «Սույն թվականի մարտի 1-ին ՀՀ ոստիկանության զորքերը ...ԻՐԱՆԸ ԵՒ ԻՐԱՔԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ ԵՆ 7 ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
Երեւան (Երկիր) - Իրանը եւ Իրաքը ստորագրել են յոթ երկկողմ համաձայնագիր: Այս մասին, ըստ «Նոյյան տապանի», իր իրաքցի գործընկեր Ջալալ Թալաբանիի հետ բանակցություններից հետո հայտարարել է Իրանի նախագահ Մահմուդ ...ԻՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ «ՀՈԼՈՔՈՍՏ» Է ԱՆՎԱՆԵԼ ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳԱԶԱՅԻ ՀԱՏՎԱԾՈՒՄ
Երեւան (Երկիր) - Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը «հոլոքոստ» է անվանել իսրայելական բանակի ռազմական գործողությունը Գազայի հատվածում, որի հետեւանքով զոհվել եւ վիրավորվել են հարյուրավոր պաղեստինցիներ, ...ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱՆ ԺԱՄԱՆԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆ
1Երեւան (Երկիր) - ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզան երկուշաբթի երեկոյան երկօրյա այցով ժամանել Է Ադրբեջան: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի հանրային ռադիոն, Ադրբեջանում ...Ն.Ս.Օ.Տ.Տ. ԱՐԱՄ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ԵՒ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ ԿՈՉ ԵՆ ԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԵՊԻ ԱՌԱՎԵԼ ՀԶՈՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆՈՐԴՈՂ ՆՈՐ ՈՒՂԻ ԲԱՑԵԼ
Երեւան (Երկիր) - Մարտի 3-ին Անթիլիասի Մայրավանքում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի նախագահությամբ, տեղի ունեցավ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Ազգային կենտրոնական վարչության կրոնական ու քաղաքական ժողովների ...ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԸ ՄԻՋՆՈՐԴԱԳԻՐ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ԱԺ 4 ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԱԼԱՆՔԸ ՈՐՊԵՍ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Երեւան (Երկիր) - ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը ստորագրել է որոշում, համաձայն որի` ՀՀ նախագահի նախաձեռնությամբ, մարտի 4-ին` ժամը 14-ին կգումարվի ԱԺ արտահերթ ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՄԲ ՏԱՐԵՑՏԱՐԻ ԶԻՋՈՒՄ Է ԴԻՐՔԵՐԸ
Երեւան (Երկիր) - Համաշխարհային տնտեսական ֆորումի` զբոսաշրջության համաշխարհային մրցունակության 2008 թվականի զեկույցի համաձայն` Հայաստանը զբոսաշրջության մրցունակությամբ աշխարհում 89-րդ տեղում է։ Այս մասին ...ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ. «ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԼՈՒՐՋ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ ԿԱ, ԵՒ ԱՅՆ ՊԵՏՔ Է ԽՈՀԵՄՈՒԹՅԱՄԲ ԲՈՒԺԵՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»
Երեւան (Երկիր) - ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ազգային ժողովի պատգամավոր Վահան Հովհաննիսյանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում անդրադարձել է մարտի 1-ից հետո երկրում ստեղծված իրավիճակին: «Ցավոք սրտի, ...ՎԻԿՏՈՐ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ. «ՑԱՎԱԼԻ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀՐԱՀՐՈՂՆԵՐԸ, ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐԸ ԵՒ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ՊԱՏԺՎԵԼՈՒ ԵՆ ՕՐԵՆՔԻ ԱՄԲՈՂՋ ԽՍՏՈՒԹՅԱՄԲ»
Երեւան (Երկիր) - ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամլո խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը այսօր հրավիրած մամլո ասուլիսում հայտարարեց, որ մայրաքաղաքում տեղի ունեցած ցավալի իրադարձությունները հրահրողները, պատասխանատուները ...ՀԱՅ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ ԵՆ
Երեւան (Երկիր) - Հայ գիտնականներ` ակադեմիկոս Վլադիմիր Հարությունյանի եւ պրոֆեսոր Վահե Բունիաթյանի հոդվածը տպագրվել է լոնդոնյան հեղինակավոր գիտական ամսագրերից մեկում` Journal of Physics-ում, եւ դասվել ...ՃՇՏՎՈՒՄ ԵՆ ԵՐԵՒԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՒԱՆՔՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՎՆԱՍԻ ՉԱՓԵՐԸ
Երեւան (Երկիր) - Մարտի 1-2-ը տեղի ունեցած զանգվածային անկարգությունները ընդգրկել էին Երեւանի մոտ 10 հա տարածք, մասնավորապես` Երեւանի քաղաքապետարանի մերձակա հրապարակները, Մանկական այգին, Պարոնյան, Իտալիայի, ...ՄԱՐՏԻ 30-ԻՑ ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՆՑՆՈՒՄ Է ԱՄԱՌԱՅԻՆ ԺԱՄԱՆԱԿԻ
Երեւան (Երկիր) - Մարտի 30-ից Հայաստանն անցնում է ամառային ժամանակի: Ինչպես «Նոյյան տապան»-ի թղթակցին հայտնեցին ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության մամլո ծառայությունից, մարտի լույս 30-ի գիշերը ...ԱԴՐԲԵՋԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ ԷՐ ՕԳՏՎԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԻՃԱԿԻՑ
3Երեւան (Երկիր) - ԼՂՀ Մարտակերտի հյուսիսարեւելյան շրջանում մարտի 3-ին ադրբեջանական զինուժը բավական լուրջ ոտնձգություն է իրականացրել հայկական ուժերի նկատմամբ, որը տարբերվում է զինադադարի` մինչ օրս կատարվող ...ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ Է ՏԱՐԱԾԵԼ ԼՂ-ՈՒՄ ԶԻՆԱԴԱԴԱՐԻ ՌԵԺԻՄԻ ԽԱԽՏՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Երեւան (Երկիր) - Մարտի 4-ին` ժամը 05:00-ի սահմաններում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության շփման գծում` Մարտակերտից հյուսիս-արեւելք, Լեւոնարխ գյուղից 3,5 կմ հեռավորության վրա, ...
ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՆՍՏԱՎԱՅՐՈՒՄ
ՀՀ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԿԺԴՀ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԴԵՍՊԱՆԻՆ
ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՊԿ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԹՈՒՐՔԻԱՅԻ ԻՇԽՈՂ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ԳՈՐԾԻ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ԿՍԿՍՎԻ ՀՈՒԼԻՍԻ 28-ԻՆ
ԵՐԵՒԱՆՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ «ՀԱՄՇԵՆ ԵՒ ՀԱՄՇԵՆԱՀԱՅԵՐ. ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԵՒ ՄՇԱԿՈՒՅԹ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ
ԵԱՀԿ ՆԱԽԱԳԱՀԸ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ Է ԽԱՂԱՂ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՈՒԺԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ ԷՐ ՕԳՏՎԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԻՃԱԿԻՑ

ՄՇԱԿՈՒՅԹԻ ԳՈՐԾԻՉՆԵՐԸ ՀԱՆԴԵՍ ԵՆ ԵԿԵԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆ
ԸՍՏ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՆԱՍՅԱՆԻ` ՆԵՐԿԱ ՃԳՆԱԺԱՄԻՑ ԵԼՔ ԿԱՐԵԼԻ Է ԳՏՆԵԼ ՄԻԱՅՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԽՄԲԻ ԿԱՐԾԻՔՈՎ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ ԵՆ ԵՂԵԼ
ԱԴՐԲԵՋԱՆԸ ԽՈՒՃԱՊԻ ՄԵՋ Է ԿՈՍՈՎՈՅԻ` ՆԱԽԱԴԵՊ ԴԱՌՆԱԼՈՒ ՎԱԽԻՑ
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՄԱՐՄՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՂՈՐԴՈՒՄ Է ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ԸՍՏ ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ` ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԸ «ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԲՌՆՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԳՈՐԾԱԴՐԵԼ» ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ

- 1878 Ծնվեց Ճարտարապետ, ակադեմիկոս Ալեքսանդր Թամանյանը: (Վախճ. 1936թ.-ին):
- 1893 Մեղրու Կալեր գյուղում ծնվեց հայագետ, արևելագետ, թարգմանիչ, գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր, ակադեմիկոս Կարապետ Մելիք-Օհանջանյանը:
- 1917 Ռուսաստանի ժամանակավոր կառավարությունը հրապարակեց որոշում «Խղճի և ազգային սահմանափակումների վերացման մասին»: Հուսավառված հայության անունից՝ Ամենայն Հայոց կաթողիկոս Գևորգ 5-րդը ողջույնի հեռագիր հղեց Պետդումային, որտեղ ժամանակավոր կառավարությունը դիտվում էր փոքր ժողովուրդների, այդ թվում և հայերի միակ պաշտպան:
- 1922 Հայաստանի ժողկոմխորհն ընդունեց դեկրետ հայոց լեզվի նոր ուղղագրողթյան մասին:
- 1922 ՀԽՍՀ Ժողկոմխորհուրդը ընդունում է դեկրետ ուղղագրողթյան ռեֆորմի մասին:
- 1937 Երևանում ծնվեց հանրապետության վաստակավոր նկարիչ Ռուդոլֆ Խաչատրյանը:
- 1965 Հանդիսավոր նիստով բացվեց Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնի նոր շենքը: Մինչ այդ սունդուկյանցիները հանդես էին գալիս Ստանիսլավսկու անվան թատրոնի շենքում:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

