
ՀՅԴ ՄՈՍԿՎԱՅԻ ՀԱՅ ԴԱՏԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ` ՌԴ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ
Երեւան (Երկիր) - ՀՅԴ Մոսկվայի Հայ Դատի գրասենյակի նախաձեռնությամբ` վերջին տասնօրյակում տեղի ունեցան ՌԴ նախագահի թեկնածու, Պետդումայի փոխխոսնակ Վլադիմիր Ժիրինովսկու եւ նախագահի թեկնածու Դմիտրի Մեդվեդեւի շտաբի ներկայացուցիչ, Պետդումայի փոխխոսնակ Ալեքսանդր Բաբակովի հանդիպումները Մոսկվայի հայ համայնքի հետ։
Այս նախաձեռնության նպատակն էր նախագահի պաշտոնի հավակնորդների եւ հայ համայնքի միջեւ ստեղծել երկխոսության ավանդույթ, ձեւավորել հայ համայնքին հուզող հարցերի քննարկման նոր մեխանիզմներ։
Հանդիպումներին մասնակցում էին հայկական հասարակական, մշակութային, կանանց, երիտասարդական կազմակերպությունների եւ մերձմոսկովյան քաղաքների հայ համայնքների ղեկավարներ, մոսկվահայ մտավորականության ներկայացուցիչներ, գործարարներ։
Ռուսաստանի նախագահի թեկնածու, Պետդումայի փոխխոսնակ, Ազատական-ժողովրդավարական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկու հետ հանդիպումը տեղի ունեցավ փետրվարի 18-ին` «Երեւան» ռեստորանային համալիրի սրահում։
Բացելով հանդիպումը` ՀՅԴ Մոսկվայի Հայ Դատի գրասենյակի պատասխանատու Յուրի Նավոյանը փոխադարձ օգտակար համարեց այն, որ հայ համայնքը անմիջականորեն ծանոթանա նախագահի թեկնածուների ծրագրերին, իսկ թեկնածուներն էլ տեղյակ լինեն հայ համայնքի մոտեցումներին։ Նա ընդգծեց, որ հայ համայնքին հետաքրքրում են ինչպես Ռուսաստանի զարգացման խնդիրները, այնպես էլ հայ-ռուսական համագործակցության հեռանկարները, Ռուսաստանի մոտեցումը հայկական ազգային հարցերին, մասնավորապես` Ղարաբաղյան խնդրի կարգավորմանը եւ Հայոց ցեղասպանության հետեւանքների վերացմանը։
Իր խոսքում Վլադիմիր Ժիրինովսկին ծավալուն անդրադարձ կատարեց Ռուսաստանի պատմական ուղուն, համաշխարհային մրցակցությանը եւ ներկայիս աշխարհաքաղաքական դասավորումներին։ Նա նշեց, որ Հայոց ցեղասպանության նկատմամբ աշխարհի անտարբերության պատճառը տնտեսական շահի գերակայությունն էր։ Այսօր էլ տարածաշրջանում միակողմանի եւ նավթային շահերը համաշխարհային քաղաքականության ազդեցիկ պետություններին թույլ չեն տալիս պատժել Թուրքիային եւ արդար լինել Ղարաբաղի խնդրում։
Ըստ Ժիրինովսկու` կովկասյան քաղաքականությունը առաջնահերթ պետք է լինի Ռուսաստանի համար, քանի որ այնտեղով է անցնում Մերձավոր Արեւելքի վրա ազդեցության ճանապարհը։
Պատասխանելով Ռուսաստանում այլատյացության վերաբերյալ բազմաթիվ հարցերին` ՌԴ նախագահի թեկնածուն դա բացատրեց վերջին երկու տասնամյակների ցնցումներով եւ չեչենական պատերազմով։ Նա շեշտեց, որ այդ չարիքի դեմ պայքարում նախագահության չորս թեկնածուների ծրագրերն էլ նույնն են, դրանք տարբերվում են տնտեսական եւ սոցիալական հարցերի նկատմամբ մոտեցումներով։
Պետական դումայի փոխխոսնակ, «Արդար Ռուսաստան» կուսակցության քաղաքական խորհրդի քարտուղար Ալեքսանդր Բաբակովի հետ հանդիպումը տեղի ունեցավ փետրվարի 27-ին` դարձյալ «Երեւան» ռեստորանային համալիրի սրահում։
Ներկայացնելով Դմիտրի Մեդվեդեւի շտաբի ներկայացուցչին` ՀՅԴ Մոսկվայի Հայ Դատի գրասենյակի պատասխանատու Յուրի Նավոյանը նշեց, որ Ալեքսանդր Բաբակովը միաժամանակ ռուսական այն քաղաքական կուսակցության ղեկավարներից է, որը սերտ համագործակցություն ունի Հայ Յեղափոխական Դաշնակցության հետ։
Ալեքսանդր Բաբակովը ներկայացրեց «Միասնական Ռուսաստանի» եւ երկու այլ կուսակցությունների հետ մեկտեղ Դմիտրի Մեդվեդեւի թեկնածությունը պաշտպանելու հիմնավորումները։ Պատասխանելով ներկաների հարցերին` Ալեքսանդր Բաբակովը նշեց, որ Կոսովոյի ճանաչումը պետք է նախադեպ լինի նաեւ ԱՊՀ տարածքի չճանաչված պետությունների համար, որոնք միջազգային իրավունքի սուբյեկտ լինելու` իրավական ավելի լուրջ հիմքեր ունեն։
Նա անընդունելի համարեց Ղարաբաղի խնդիրը կարգավորման ներկա ձեւաչափից դուրս բերելու եւ միջազգային այլ ատյաններ տեղափոխելու` Ադրբեջանի փորձերը։ Ըստ նրա գնահատականի` այդ հարցում Ադրբեջանին քաջալերում են այն ուժերը, որոնք շահագրգռված են, որ կարգավորման գործընթացից Ռուսաստանը դուրս մղվի։
Գործնական մթնոլորտում անցած երկխոսության ընթացքում արծարծվեցին հասարակության մեջ անհանդուրժողականության հաղթահարմանը, իրավական ոլորտի մի շարք հիմնախնդիրների, պետական կառավարման եւ քաղաքական համակարգերում երիտասարդության ընդգրկմանը վերաբերող, կրթական ու ժողովրդագրական հարցեր։ Դրանց վերաբերյալ արվեցին նաեւ կոնկրետ առաջարկություններ։
Ընդունելով մի շարք ոլորտներում հայեցակարգերը վերանայելու եւ օրենսդրական բարեփոխումների անհրաժեշտությունը` Ա.Բաբակովը հայտնեց ՌԴ նախագահին կից համապատասխան խորհուրդներում եւ Պետական դումայի հանձնաժողովներում այդ հարցերի շուրջ բանավեճեր նախաձեռնելու ցանկության մասին` կարեւորելով նման քննարկումներին հասարակական ներգրավվածությունը։
Նա պատրաստակամություն հայտնեց նախագահական ընտրություններից հետո երկխոսության կազմակերպիչների հետ մեկ անգամ եւս անդրադառնալ հանդիպման ընթացքում քննարկված հարցերին։
Ներկաների կողմից հնչեցին նաեւ հայ համայնքի ընդհանուր տրամադրությունները արտահայտող ելույթներ` ի նպաստ նախագահի թեկնածու Դմիտրի Մեդվեդեւի։
ԱԴՐԲԵՋԱՆԸ ԽՈՒՃԱՊԻ ՄԵՋ Է ԿՈՍՈՎՈՅԻ` ՆԱԽԱԴԵՊ ԴԱՌՆԱԼՈՒ ՎԱԽԻՑ
Երեւան (Երկիր) - ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչության լրատվամիջոցների հետ կապի բաժնի վարիչ Տիգրան Բալայանը «Արմինֆո» գործակալության խնդրանքով մեկնաբանել է Ադրբեջանի ԱԳՆ-ի քայլերը Կոսովոյի անկախության ...ՀՀ ԱԺ-Ն ԱՎԱՐՏԵՑ ՀԵՐԹԱԿԱՆ ՔԱՌՕՐՅԱՅԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ
Երեւան (Երկիր) - ՀՀ Ազգային Ժողովը փետրվարի 28-ին ավարտեց հերթական քառօրյա նիստերի աշխատանքը: Վերջին 3 օրերին քննարկված շուրջ 2 տասնյակ օրինագծերի ու օրինագծերի փաթեթների քվեարկությունները հետաձգվեցին ...ԻՐԱՆՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԱՐՑԱԽՅԱՆ ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ 20-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆ
Երեւան (Երկիր) - Փետրվարի 22-ին «ՀՈՒՍԿ» հաստատության նախաձեռնությամբ հայ ուսանողական «Չհարմահալ» միությունում տեղի է ունեցել Արցախի ազգային-ազատագրական շարժման 20-ամյակին նվիրված տոնակատարություն: Ինչպես ...ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՅՑԵԼԵՑ ՎՐԱՍՏԱՆ
Երեւան (Երկիր) - Փետրվարի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպեց Վրաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Կեզերաշվիլու հետ: Ինչպես տեղեկացնում ...ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԾԱՂԿԵՊՍԱԿ ԴՐՎԵՑ ՍՈՒՄԳԱՅԻԹԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ ՀԱՎԵՐԺԱՑՆՈՂ ՀՈՒՇԱԿՈԹՈՂԻՆ
Երեւան (Երկիր) - Փետրվարի 28-ին` սումգայիթյան ողբերգության 20-րդ տարելիցի օրը, Մոսկվայի Վագանկովսկայա գերեզմանատան հայկական եկեղեցու մոտ գտնվող` Սումգայիթի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին ծաղկեպսակներ ...ԳՈՐԱՆ ԼԵՆՄԱՐԿԵՐ. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԿԱ»
Երեւան (Երկիր) - Հայաստանի նախագահական ընտրություններից հետո Լեռնային Ղարաբաղի շուրջ համաձայնության հասնելու հնարավորություն կա: Ինչպես հաղորդում է «Նոյյան տապանը», վկայակոչելով «Թրենդ» գործակալությունը, ...ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆ. «ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԴԻՏՈՐԴԻ ԴԵՐ ՍՏԱՆՁՆԵԼ ԵՒ ՄԻ ԿՈՂՄ ՔԱՇՎԵԼ»
Երեւան (Երկիր) - Փետրվարի 19-ի նախագահական ընտրություններից հետո երկրում ստեղծված լարված իրավիճակը գնալով փակուղային է դառնում, ուստի դրանով մտահոգված յուրաքանչյուր քաղաքական ուժ պետք է իր կողմից որոշակի ...ԿՐԱՍՆՈԴԱՐՈՒՄ ՆՇՎԵՑ ՍՈՒՄԳԱՅԻԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԸ
Երեւան (Երկիր) - Կրասնոդարի հայությունը նշել է Ադրբեջանի արտաքսված հայ բնակչության իրավունքների պաշտպանության եւ հայկական ջարդերի զոհերի հիշատակի օրը: Հայկական Սուրբ Հովհաննես Ավետարանիչ եկեղեցում հոգեհանգստյան ...ԸՍՏ ՋՈՐՋ ԲՈՒՇԻ ` ԹՈՒՐՔԻԱՆ ԻՐ ԶՈՐՔԵՐԸ ՊԵՏՔ Է ԴՈՒՐՍ ԲԵՐԻ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԻՐԱՔԻՑ «ՈՐՔԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՇՈՒՏ»
Երեւան (Երկիր) - ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը հայտարարել է, որ Թուրքիան պետք է Իրաքի հյուսիսից զորքերը դուրս բերի «որքան հնարավոր է շուտ»: Այս մասին, ըստ «Նոյյան տապանի», հաղորդում են թուրքական լրատվամիջոցները: ...ՎԱՏԻԿԱՆԻ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐԸ ԿԺԱՄԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆ
Երեւան (Երկիր) - Մարտի 2-6-ը ՀՀ կառավարության եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հրավերով Հայաստան է ժամանելու Վատիկանի պետական քարտուղար, Նորին սրբություն կարդինալ Տարչիզիո Բերտոնեի գլխավորած ...ԹԲԻԼԻՍԻՈՒՄ ՆՇՎԵՑ ՍՈՒՄԳԱՅԻԹՅԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ 20-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԸ
Երեւան (Երկիր) - Փետրվարի 28-ին Թբիլիսիի Պ.Ադամյանի անվան պետական դրամատիկական հայկական թատրոնի շենքում տեղի ունեցավ հիշատակի երեկո` նվիրված սումգայիթյան ջարդերի եւ Արցախյան շարժման 20-րդ տարեդարձին, ...ԱՐԱՄ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ԳԼԽԱՎՈՐ ԲԱՆԱԽՈՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ-ԻՍԼԱՄ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐՈՒՄ
Երեւան (Երկիր) - Միջին Արեւելքի քրիստոնյա-իսլամ հանձնախմբի նախաձեռնությամբ փետրվարի 28-ին Բեյրութում տեղի ունեցավ քրիստոնյա-իսլամ երկխոսության համագումարը: Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը, որպես գլխավոր ...ՀԱՅ ԵԿԵՂԵՑՈՒ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԸ ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՆ ԼԻՆԵԼ ԶԳՈՆ ԵՒ ՕՐԻՆԱՊԱՀ
Երեւան (Երկիր) - Փետրվարի 29-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն Հայոց կաթողիկոսի նախագահությամբ, տեղի է ունեցել Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու թեմակալ ...ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՀՀ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ
Երեւան (Երկիր) - Փետրվարի 29-ին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի եւ «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի միջեւ ստորագրվել է քաղաքական համագործակցության հուշագիր: Ինչպես «Նոյյան տապան»-ի ...ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆԸ 397 ԲՈՂՈՔ Է ՍՏԱՑԵԼ
Երեւան (Երկիր) - ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի պետական տեսչությունում անցած տարվա ընթացքում մուտքագրվել է աշխատանքային օրենսդրական խախտումներին վերաբերող 379 դիմում։ Այդ մասին ...ԱՆՑԿԱՑՎԵԼ ԵՆ ՍՈՒՄԳԱՅԻԹՅԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ 20-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
Երեւան (Երկիր) - Աշխարհի տարբեր երկրներում անցկացվել են սումգայիթյան ողբերգության 20-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից: Փետրվարի 23-ին ...ԻԼԿԱ ԿԱՆԵՐՎԱՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑԸ ՄԱԿ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՏԵՍՆՈՒՄ
Երեւան (Երկիր) - Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունների առաջընթացն ու մոտ ապագայում արդյունքի հասնելը ԵԱՀԿ-ի կարեւորագույն խնդիրներից մեկն է, Բաքվում կայացած մամլո ասուլիսի ժամանակ լրագրողներին ասել ...ՀՅԴ ՄՈՍԿՎԱՅԻ ՀԱՅ ԴԱՏԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ` ՌԴ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ
Երեւան (Երկիր) - ՀՅԴ Մոսկվայի Հայ Դատի գրասենյակի նախաձեռնությամբ` վերջին տասնօրյակում տեղի ունեցան ՌԴ նախագահի թեկնածու, Պետդումայի փոխխոսնակ Վլադիմիր Ժիրինովսկու եւ նախագահի թեկնածու Դմիտրի Մեդվեդեւի ...ՀՀ ԱԺ ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄՈԶՄԱՄԲ` ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԼԱՐՎԱԾ ՎԻՃԱԿԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ՄԻԱԿ ԵԼՔԸ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ
Երեւան (Երկիր) - ՀՀ Ազգային Ժողովի խմբակցությունների` փետրվարի 29-ի ճեպազրույցների հիմնական թեման նախագահական ընտրություններից հետո երկրում ստեղծված լարված իրավիճակն էր եւ դրանից դուրս գալու հնարավոր ...ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ԲՈՒՐԳԱՍ ՔԱՂԱՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՏՈՒԿ ՈՐՈՇՈՒՄ ԸՆԴՈՒՆԵՑ
Երեւան (Երկիր) - Փետրվարի 28-ին Բուլղարիայի Բուրգաս քաղաքի Համայնքային խորհուրդը անդամների ձայների ճնշող մեծամասնությամբ (43 կողմ, 2 դեմ) հատուկ որոշում է ընդունել Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ: ...ԸՍՏ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ` ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄՏԱԴԻՐ ԵՆ ՍՊԱՍԵԼ ՄԻՆՉԵՒ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՀԱՆԴԱՐՏ ՄԱՐՈՒՄԸ
Երեւան (Երկիր) - Իշխանությունները մտադիր են համբերատար սպասել մինչեւ Ազատության հրապարակում «թատերական բեմադրությունը» ինքն իրեն մարի` գիտակցելով, որ այնտեղ ժողովրդի մի հատվածն է միայն: Այս մասին, ըստ ...
ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԵՏ
ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ՀՀ ԱԳՆ-ՈՒՄ
ՀԻԼԴԱ ՉՈԲՈՅԱՆ. «ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԲԱՐՈՅԱԿԱՆ, ԻՐԱՎԱԿԱՆ ԵՒ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՐՏՔՆ Է»
ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՒ ՄԱԿ-Ը ԿՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵՆ
ՖԵԼԻՔՍ ՓԻՐՈՒՄՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ
14 ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐ ԴԱԴԱՐԵՑՐԵԼ ԵՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵԿՄ-ԻՆ
ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԵՒ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ՄԻՋՆՈՐԴԻ ԻՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒ ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՄՇԱԿՈՒՅԹԻ ԳՈՐԾԻՉՆԵՐԸ ՀԱՆԴԵՍ ԵՆ ԵԿԵԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ

ԸՍՏ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՆԱՍՅԱՆԻ` ՆԵՐԿԱ ՃԳՆԱԺԱՄԻՑ ԵԼՔ ԿԱՐԵԼԻ Է ԳՏՆԵԼ ՄԻԱՅՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԽՄԲԻ ԿԱՐԾԻՔՈՎ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ ԵՆ ԵՂԵԼ
ԱԴՐԲԵՋԱՆԸ ԽՈՒՃԱՊԻ ՄԵՋ Է ԿՈՍՈՎՈՅԻ` ՆԱԽԱԴԵՊ ԴԱՌՆԱԼՈՒ ՎԱԽԻՑ
ԸՍՏ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ` ՍՄԲԱՏ ԱՅՎԱԶՅԱՆԻ ԵՒ ՆՐԱ ՈՒՂԵԿԻՑՆԵՐԻ ՄՈՏ ԶԵՆՔ Է ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ԱՆՑԿԱՑՐԵԼ ԶՈՒ, ԱԱԾ ԵՒ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ
ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԿԵՂԾԵԼՈՒ ՓԱՍՏՈՎ ՀԱՐՈՒՑՎԵԼ Է ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ
- 1880 Նոր Նախիջևանում ծնվեց նկարիչ Մարտիրոս Սարյանը: (Վախճ. 1972թ.-ին):
- 1904 Սկսվեց Սասունի հերոսական ինքնապաշտպանությունը: (Տևեց մինչև մայիսի կեսերը):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

