
ԱՆՑԿԱՑՎԵԼ ԵՆ ՍՈՒՄԳԱՅԻԹՅԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ 20-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
Երեւան (Երկիր) - Աշխարհի տարբեր երկրներում անցկացվել են սումգայիթյան ողբերգության 20-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից:
Փետրվարի 23-ին Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանում տեղի է ունեցել հուշ-երեկո` նվիրված սումգայիթյան ողբերգության 20-րդ տարելիցին: Միջոցառման սկզբին հնդկահայոց հոգեւոր հովիվ, ճեմարանի կառավարիչ Տ. Օշական վրդ. Գյուլգյուլյանը մատուցել է հոգեհանգստյան պաշտոն` ի հիշատակ Սումգայիթում զոհված անմեղ նահատակների:
Այնուհետեւ ելույթով հանդես է եկել Հնդկաստանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը, որը հավաքվածների ուշադրությանն է ներկայացրել 1988թ. փետրվարին Սումգայիթում եւ Ադրբեջանի մյուս շրջաններում հայ բնակչության նկատմամբ իրականացված էթնիկական զտումների, կազմակերպված զանգվածային ջարդերի, տեղահանումների եւ ոճրագործությունների փաստերը` անդրադառնալով այդ ողբերգական իրադարձությունների միջազգային արձագանքներին:
Ելույթ է ունեցել նաեւ Դելիի Ջավահարլալ Ներուի անվան համալսարանի պրոֆեսոր, Ռուսաստանի եւ Կենտրոնական Ասիայի երկրների ծրագրի տնօրեն Աջայ Պատնաիկը: Նա անդրադարձել է Սումգայիթի ոճրագործության մանրամասներին, հայոց պատմության ողբերգական էջերին, մասնավորապես` զուգահեռներ է անցկացրել 1915-18թթ. Օսմանյան կայսրությունում հայ բնակչության հանդեպ իրականացված ոճրագործությունների հետ: Բանախոսն անդրադարձել է նաեւ հայ-հնդկական ավանդական բարեկամական հարաբերություններին: Հիշատակի երեկոյին ներկա են եղել դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, Կալկաթայի եկեղեցական վարչության անդամներ, հնդկահայ համայնքի ներկայացուցիչներ, օտարերկրյա հյուրեր, ճեմարանի ուսուցիչներն ու սաները: Սումգայիթյան ողբերգության 20-ամյա տարելիցի կապակցությամբ փետրվարի 24-ին Թուրքմենստանում Հայաստանի դեսպանությունը կազմակերպել է ոգեկոչման երեկո` տեղի հայ համայնքի ներկայացուցիչների, կիրակնօրյա դպրոցի սաների մասնակցությամբ:
Փետրվարի 28-ին Բելառուսում Հայաստանի դեսպանության աշխատակիցները եւ բելառուսահայ համայնքի մի խումբ ներկայացուցիչներ Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանի գլխավորությամբ ծաղիկներ են դրել Մինսկի Սբ Ալեքսանդր Նեւսկու եկեղեցու բակում տեղակայված խաչքարին` ի հիշատակ սումգայիթյան ողբերգության անմեղ զոհերի:
ՀՀ դեսպանը ելույթում դատապարտել է այդ ոճրագործությունը եւ դրան արժանի գնահատական տալուց խուսափելու` նախկին ԽՍՀՄ ղեկավարության անսկզբունք եւ անհեռատես քաղաքականությունը, որը խթան է հանդիսացել Ղարաբաղյան խնդրի ռազմականացման եւ տարածաշրջանի ապակայունացման համար։
Անդրադառնալով Խոջալուի իրադարձությունների շուրջ վերջին օրերի շահարկումներին` ՀՀ դեսպանը նշել է, որ, քաջատեղյակ լինելով 1992թ. փետրվարին այնտեղ կատարվածին, խիստ անբարո է համարում իրականությունը խեղաթյուրելու` Ադրբեջանի շարունակվող քարոզչությունը։
ՀՀ դեսպանությունը սումգայիթյան ողբերգության 20-ամյա տարելիցի առիթով մամլո տեղեկատվություն է հղել Բելառուսում հավատարամագրված դիվանագիտական առաքելություններին եւ երկրի արտգործնախարարությանը։
Փետրվարի 22-ին Հայաստանի դեսպանությունում տեղի է ունեցել Սումգայիթի հայկական ջարդերի 20-րդ տարելիցին նվիրված հուշ երեկո: Միջոցառմանը ներկա են եղել կանադական պետական մարմինների եւ հասարակական կազմակերպությունների, Օտտավայում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի, նաեւ Կանադայի հայ համայնքի ներկայացուցիչներ: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են սումգայիթյան զոհերի հիշատակը, ապա հանդես է եկել Կանադայում Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Արման Հակոբյանը:
Միջոցառման շրջանակում տեղի է ունեցել նաեւ Կանադայի Արքայական ռազմական քոլեջի քաղաքագիտության պրոֆեսոր Ալան Ուայթհորի` Հայաստանին եւ Մեծ Եղեռնին նվիրված «Նախնիների ձայներ» բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսը: Շնորհանդեսի ընթացքում գրքի վաճառքից գոյացած ամբողջ գումարը հեղինակը փոխանցել է Կանադայի «Զորյան» հաստատությանը:
Փետրվարի 27-ին Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Լորդերի պալատում տեղի է ունեցել Հայաստանի դեսպանության կողմից, Բրիտանա-հայկական բազմակուսակցական խորհրդարանական խմբի (BAAPPG) եւ մի շարք հայկական կազմակերպությունների աջակցությամբ կազմակերպված միջոցառում` «Սումգայիթյան ջարդերի 20 տարին. անհանդուրժողականությունը եւ բռնությունը որպես պետական քաղաքականություն» խորագրով:
Ելույթներով հանդես են եկել Հայաստանի դեսպան Վահե Գաբրիելյանը, բարոնուհի Քերոլայն Քոքսը, պատմաբան, Հայաստանի եւ հայերի մասին աշխատությունների հեղինակ Քրիստոֆեր Ուոքերը, Լոնդոնի համալսարանի Մերձավոր Արեւելքի ինստիտուտի փորձագետ Ալի Գուրանմայեն:
Դեսպան Գաբրիելյանն իր ելույթում հիմնավորել է սումգայիթյան ջարդերը պետական մակարդակով կազմակերպված լինելը, ներկայացրել դրանք ինչպես ադրբեջանական, այնպես էլ խորհրդային իշխանությունների կողմից պատշաճ կերպով չդատապարտելու եւ այլ լույսով ներկայացնելու փաստերը: Դեսպանը խոսել է ադրբեջանական հասարակությունում առկա անհանդուրժողականության եւ հայերի հանդեպ ատելություն սերմանելու` ադրբեջանական իշխանությունների քաղաքականության մասին, անդրադարձել Ադրբեջանի կողմից պատմությունը շարունակաբար խեղաթյուրելու, Նախիջեւանում հայկական մշակութային կոթողները ոչնչացնելու փաստերին, ինչպես նաեւ հայ մշակութային ժառանգության յուրացման փորձերին: Նա ուշադրություն է հրավիրել հատկապես այն փաստի վրա, որ Սումգայիթով ոչ միայն փոխվեց Ղարաբաղյան հակամարտության բնույթը, եւ Ղարաբաղյան հարցը մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հարցից վերաճեց ձգձգված ու արյունալի հակամարտության, այլեւ այն բանին, որ այս դեպքերով Խորհրդային Միությունում եւ հետխորհրդային տարածքում սկիզբ է դրվել բռնության կիրառմանն ու զինված հակամարտություններին, որոնց մեծ մասը մինչ օրս լուծում չի ստացել:
Ելույթներին հաջորդած հարցուպատասխանի եւ քննարկման ժամանակ հանդես է եկել նաեւ Համայնքների պալատի անդամ Սթիվեն Փաունդը: Նա խոսել է 2007թ. ամռանը ԼՂ կատարած իր այցելության ընթացքում ստացած դրական տպավորությունների մասին` նշելով ԼՂ իշխանությունների կողմից, ի տարբերություն ադրբեջանական իշխանությունների, փախստականներին բնակարաններով ապահովելուն ուղղված կոնկրետ միջոցառումները:
Հանդիպմանը ներկա են եղել բրիտանական խորհրդարանի երկու պալատների անդամներ, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, բրիտանահայ համայնքի անդամներ:
ԱԴՐԲԵՋԱՆԸ ԽՈՒՃԱՊԻ ՄԵՋ Է ԿՈՍՈՎՈՅԻ` ՆԱԽԱԴԵՊ ԴԱՌՆԱԼՈՒ ՎԱԽԻՑ
Երեւան (Երկիր) - ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչության լրատվամիջոցների հետ կապի բաժնի վարիչ Տիգրան Բալայանը «Արմինֆո» գործակալության խնդրանքով մեկնաբանել է Ադրբեջանի ԱԳՆ-ի քայլերը Կոսովոյի անկախության ...ՀՀ ԱԺ-Ն ԱՎԱՐՏԵՑ ՀԵՐԹԱԿԱՆ ՔԱՌՕՐՅԱՅԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ
Երեւան (Երկիր) - ՀՀ Ազգային Ժողովը փետրվարի 28-ին ավարտեց հերթական քառօրյա նիստերի աշխատանքը: Վերջին 3 օրերին քննարկված շուրջ 2 տասնյակ օրինագծերի ու օրինագծերի փաթեթների քվեարկությունները հետաձգվեցին ...ԻՐԱՆՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԱՐՑԱԽՅԱՆ ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ 20-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆ
Երեւան (Երկիր) - Փետրվարի 22-ին «ՀՈՒՍԿ» հաստատության նախաձեռնությամբ հայ ուսանողական «Չհարմահալ» միությունում տեղի է ունեցել Արցախի ազգային-ազատագրական շարժման 20-ամյակին նվիրված տոնակատարություն: Ինչպես ...ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՅՑԵԼԵՑ ՎՐԱՍՏԱՆ
Երեւան (Երկիր) - Փետրվարի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպեց Վրաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Կեզերաշվիլու հետ: Ինչպես տեղեկացնում ...ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԾԱՂԿԵՊՍԱԿ ԴՐՎԵՑ ՍՈՒՄԳԱՅԻԹԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ ՀԱՎԵՐԺԱՑՆՈՂ ՀՈՒՇԱԿՈԹՈՂԻՆ
Երեւան (Երկիր) - Փետրվարի 28-ին` սումգայիթյան ողբերգության 20-րդ տարելիցի օրը, Մոսկվայի Վագանկովսկայա գերեզմանատան հայկական եկեղեցու մոտ գտնվող` Սումգայիթի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին ծաղկեպսակներ ...ԳՈՐԱՆ ԼԵՆՄԱՐԿԵՐ. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԿԱ»
Երեւան (Երկիր) - Հայաստանի նախագահական ընտրություններից հետո Լեռնային Ղարաբաղի շուրջ համաձայնության հասնելու հնարավորություն կա: Ինչպես հաղորդում է «Նոյյան տապանը», վկայակոչելով «Թրենդ» գործակալությունը, ...ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆ. «ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԴԻՏՈՐԴԻ ԴԵՐ ՍՏԱՆՁՆԵԼ ԵՒ ՄԻ ԿՈՂՄ ՔԱՇՎԵԼ»
Երեւան (Երկիր) - Փետրվարի 19-ի նախագահական ընտրություններից հետո երկրում ստեղծված լարված իրավիճակը գնալով փակուղային է դառնում, ուստի դրանով մտահոգված յուրաքանչյուր քաղաքական ուժ պետք է իր կողմից որոշակի ...ԿՐԱՍՆՈԴԱՐՈՒՄ ՆՇՎԵՑ ՍՈՒՄԳԱՅԻԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԸ
Երեւան (Երկիր) - Կրասնոդարի հայությունը նշել է Ադրբեջանի արտաքսված հայ բնակչության իրավունքների պաշտպանության եւ հայկական ջարդերի զոհերի հիշատակի օրը: Հայկական Սուրբ Հովհաննես Ավետարանիչ եկեղեցում հոգեհանգստյան ...ԸՍՏ ՋՈՐՋ ԲՈՒՇԻ ` ԹՈՒՐՔԻԱՆ ԻՐ ԶՈՐՔԵՐԸ ՊԵՏՔ Է ԴՈՒՐՍ ԲԵՐԻ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԻՐԱՔԻՑ «ՈՐՔԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՇՈՒՏ»
Երեւան (Երկիր) - ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը հայտարարել է, որ Թուրքիան պետք է Իրաքի հյուսիսից զորքերը դուրս բերի «որքան հնարավոր է շուտ»: Այս մասին, ըստ «Նոյյան տապանի», հաղորդում են թուրքական լրատվամիջոցները: ...ՎԱՏԻԿԱՆԻ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐԸ ԿԺԱՄԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆ
Երեւան (Երկիր) - Մարտի 2-6-ը ՀՀ կառավարության եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հրավերով Հայաստան է ժամանելու Վատիկանի պետական քարտուղար, Նորին սրբություն կարդինալ Տարչիզիո Բերտոնեի գլխավորած ...ԹԲԻԼԻՍԻՈՒՄ ՆՇՎԵՑ ՍՈՒՄԳԱՅԻԹՅԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ 20-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԸ
Երեւան (Երկիր) - Փետրվարի 28-ին Թբիլիսիի Պ.Ադամյանի անվան պետական դրամատիկական հայկական թատրոնի շենքում տեղի ունեցավ հիշատակի երեկո` նվիրված սումգայիթյան ջարդերի եւ Արցախյան շարժման 20-րդ տարեդարձին, ...ԱՐԱՄ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ԳԼԽԱՎՈՐ ԲԱՆԱԽՈՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ-ԻՍԼԱՄ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐՈՒՄ
Երեւան (Երկիր) - Միջին Արեւելքի քրիստոնյա-իսլամ հանձնախմբի նախաձեռնությամբ փետրվարի 28-ին Բեյրութում տեղի ունեցավ քրիստոնյա-իսլամ երկխոսության համագումարը: Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը, որպես գլխավոր ...ՀԱՅ ԵԿԵՂԵՑՈՒ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԸ ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՆ ԼԻՆԵԼ ԶԳՈՆ ԵՒ ՕՐԻՆԱՊԱՀ
Երեւան (Երկիր) - Փետրվարի 29-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն Հայոց կաթողիկոսի նախագահությամբ, տեղի է ունեցել Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու թեմակալ ...ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՀՀ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ
Երեւան (Երկիր) - Փետրվարի 29-ին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի եւ «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի միջեւ ստորագրվել է քաղաքական համագործակցության հուշագիր: Ինչպես «Նոյյան տապան»-ի ...ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆԸ 397 ԲՈՂՈՔ Է ՍՏԱՑԵԼ
Երեւան (Երկիր) - ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի պետական տեսչությունում անցած տարվա ընթացքում մուտքագրվել է աշխատանքային օրենսդրական խախտումներին վերաբերող 379 դիմում։ Այդ մասին ...ԱՆՑԿԱՑՎԵԼ ԵՆ ՍՈՒՄԳԱՅԻԹՅԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ 20-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
Երեւան (Երկիր) - Աշխարհի տարբեր երկրներում անցկացվել են սումգայիթյան ողբերգության 20-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից: Փետրվարի 23-ին ...ԻԼԿԱ ԿԱՆԵՐՎԱՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑԸ ՄԱԿ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՏԵՍՆՈՒՄ
Երեւան (Երկիր) - Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունների առաջընթացն ու մոտ ապագայում արդյունքի հասնելը ԵԱՀԿ-ի կարեւորագույն խնդիրներից մեկն է, Բաքվում կայացած մամլո ասուլիսի ժամանակ լրագրողներին ասել ...ՀՅԴ ՄՈՍԿՎԱՅԻ ՀԱՅ ԴԱՏԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ` ՌԴ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ
Երեւան (Երկիր) - ՀՅԴ Մոսկվայի Հայ Դատի գրասենյակի նախաձեռնությամբ` վերջին տասնօրյակում տեղի ունեցան ՌԴ նախագահի թեկնածու, Պետդումայի փոխխոսնակ Վլադիմիր Ժիրինովսկու եւ նախագահի թեկնածու Դմիտրի Մեդվեդեւի ...ՀՀ ԱԺ ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄՈԶՄԱՄԲ` ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԼԱՐՎԱԾ ՎԻՃԱԿԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ՄԻԱԿ ԵԼՔԸ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ
Երեւան (Երկիր) - ՀՀ Ազգային Ժողովի խմբակցությունների` փետրվարի 29-ի ճեպազրույցների հիմնական թեման նախագահական ընտրություններից հետո երկրում ստեղծված լարված իրավիճակն էր եւ դրանից դուրս գալու հնարավոր ...ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ԲՈՒՐԳԱՍ ՔԱՂԱՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՏՈՒԿ ՈՐՈՇՈՒՄ ԸՆԴՈՒՆԵՑ
Երեւան (Երկիր) - Փետրվարի 28-ին Բուլղարիայի Բուրգաս քաղաքի Համայնքային խորհուրդը անդամների ձայների ճնշող մեծամասնությամբ (43 կողմ, 2 դեմ) հատուկ որոշում է ընդունել Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ: ...ԸՍՏ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ` ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄՏԱԴԻՐ ԵՆ ՍՊԱՍԵԼ ՄԻՆՉԵՒ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՀԱՆԴԱՐՏ ՄԱՐՈՒՄԸ
Երեւան (Երկիր) - Իշխանությունները մտադիր են համբերատար սպասել մինչեւ Ազատության հրապարակում «թատերական բեմադրությունը» ինքն իրեն մարի` գիտակցելով, որ այնտեղ ժողովրդի մի հատվածն է միայն: Այս մասին, ըստ ...
14 ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐ ԴԱԴԱՐԵՑՐԵԼ ԵՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵԿՄ-ԻՆ
ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԵՒ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ՄԻՋՆՈՐԴԻ ԻՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒ ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՄՇԱԿՈՒՅԹԻ ԳՈՐԾԻՉՆԵՐԸ ՀԱՆԴԵՍ ԵՆ ԵԿԵԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ

ԸՍՏ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՆԱՍՅԱՆԻ` ՆԵՐԿԱ ՃԳՆԱԺԱՄԻՑ ԵԼՔ ԿԱՐԵԼԻ Է ԳՏՆԵԼ ՄԻԱՅՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԽՄԲԻ ԿԱՐԾԻՔՈՎ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ ԵՆ ԵՂԵԼ
ԱԴՐԲԵՋԱՆԸ ԽՈՒՃԱՊԻ ՄԵՋ Է ԿՈՍՈՎՈՅԻ` ՆԱԽԱԴԵՊ ԴԱՌՆԱԼՈՒ ՎԱԽԻՑ
ԸՍՏ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ` ՍՄԲԱՏ ԱՅՎԱԶՅԱՆԻ ԵՒ ՆՐԱ ՈՒՂԵԿԻՑՆԵՐԻ ՄՈՏ ԶԵՆՔ Է ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ԱՆՑԿԱՑՐԵԼ ԶՈՒ, ԱԱԾ ԵՒ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ
ՀՅԴ-Ն ՀԱՆԴԵՍ Է ԳԱԼԻՍ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՍՏԱՆՁՆԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄՈՒԹՅԱՄԲ

- 1880 Նոր Նախիջևանում ծնվեց նկարիչ Մարտիրոս Սարյանը: (Վախճ. 1972թ.-ին):
- 1904 Սկսվեց Սասունի հերոսական ինքնապաշտպանությունը: (Տևեց մինչև մայիսի կեսերը):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

