
ԱՐԱՄ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ԳԼԽԱՎՈՐ ԲԱՆԱԽՈՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ-ԻՍԼԱՄ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐՈՒՄ
Երեւան (Երկիր) - Միջին Արեւելքի քրիստոնյա-իսլամ հանձնախմբի նախաձեռնությամբ փետրվարի 28-ին Բեյրութում տեղի ունեցավ քրիստոնյա-իսլամ երկխոսության համագումարը:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը, որպես գլխավոր բանախոս, հրավիրված էր համագումարին: Վեհափառ հայրապետին ընկերակցում էին գերշ. Տ. Սեպուհ արք. Սարգսյանը (Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ), գերշ. Տ. Գեղամ եպս. Խաչերյանը (Լիբանանի Հայոց թեմի առաջնորդ) եւ գերշ. Տ. Նարեկ եպս. Ալեեմեզյանը (միջեկեղեցական հարաբերությունների բաժնի վարիչ): Ներկա էին ավելի քան 200 հոգի միջինարեւելյան եւ եվրոպական երկրներից (դեսպաններ, քաղաքագետներ, համայնքների ղեկավարներ, համալսարանների ռեկտորներ ու դասախոսներ, քրիստոնեական եւ իսլամական կրոնների մասնագետներ):
Վեհափառ հայրապետի բանախոսությունն ընդգրկեց երկու կրոնների հասարակական արժեքները, բարոյական հասկացության նկատմամբ ունեցած մոտեցումները: Արծարծելով միաստվածության երկու կրոնների մի շարք ըմբռնումներ` Նորին սրբությունն ընդգծեց միասնական աշխատանքի ու համագործակցության կարեւորությունը` միասին դիմագրավելու ներկա մարտահրավերները: Վեհափառ հայրապետը շեշտեց հետեւեալ կետերը.
ա) Քրիստոնեական եւ իսլամական կրոններն իրենց ուսմունքներով, արժեքներով ու ավանդություններով ամենօրյա ներկայություն են մարդկանց կյանքում:
բ) Քրիստոնեությունը եւ իսլամը` իբրեւ միաստվածյան կրոններ, ունեն հասարակական ավանդույթներ եւ պատմության խորքում ունեն իրենց արմատները:
գ) Դրանք միասին ապրել են դարերով, ինչի արդյունքն այն է, որ դրանք շատ բնագավառներում զարգացրել են հասարակական մոտեցումներ:
դ) Երկխոսությունը անհրաժեշտություն է: Այս կյանքում բոլորս երկխոսության մեջ պիտի լինենք միշտ:
Վեհափառ հայրապետը մանրամասնորեն խոսեց վերոհիշյալ կետերի մասին` ընդգծելով կրոնական այլամերժությունը հաղթահարելու հստակ ձեւերը, որոնք հիմնված են փոխադարձ հարգանքի վրա.
1. Պետք է ընդունել «օտարը»` հեռու վանելով արհամարհանքն ու ատելությունը, մերժելով ինքնակղզիացումը եւ ինքնակենտրոն մոտեցումը:
2. Զարգացնել փոխադարձ ծանոթությունը, որը կնպաստի փոխըմբռնմանն ու հարգանքին:
3. Ընդունել յուրաքանչյուրի տարբերությունները: Չնայած քրիստոնեությունը եւ իսլամը հասարակական նմանություններ ունեն, սակայն դրանց աստվածաբանական տեսակետները հիմնավորապես տարբերվում են իրարից: Չպետք է շեշտել այդ տարբերությունները. նման արարքը վտանգում է կրոնների ինքնությունն ու ամբողջականությունը: Ուստի պետք է ընդունել ու հարգել յուրաքանչյուրի յուրահատկությունները:
4. Միմյանց տարբերություններն ընդունելը մեզ կառաջնորդի ավելի հստակ ինքնաճանաչողության:
5. Կրոնը ինքնության ու դրոշմի զորավոր կնիք է: Կրոնական ինքնությունը շատ ավելի զորեղ է, քան ազգային կամ մշակութային ինքնությունը: Այն խոչընդոտներ է հարուցում եւ անվստահություն առաջացնում մյուսի նկատմամբ: Միայն սրտաբաց երկխոսությունը կարող է հաղթահարել այս իրավիճակը: Փոխադարձ վստահությունը էական է միասին ապրելու համար:
6. Համակեցությունից պետք է բարձրանանք միասին ապրելու աստիճանին: Միասին ապրելու լավագույն միջոց է հասարակական արժեքների շուրջ համախմբվելն ու համագործակցելը: Հավաքականության կյանքը վտանգվում է միայն քաղաքական ըմբռնումների վրա հիմնվելով: Այն պետք է հիմնված լինի հիմնական արժեքների եւ ըմբռնումների վրա:
Վեհափառ հայրապետը խոսեց չորս գլխավոր բնագավառների մասին. 1. Պետք է ընդարձակել հասարակական ըմբռնումները եւ զարգացնել միացյալ հեռանկարները:
2. Կրոն-քաղաքականություն փոխհարաբերությունը կարիք ունի ավելի խոր քննարկման: Կրոնական ուղղվածություն ունեցող քաղաքականությունը արմատականության եւ կղզիացման պատճառ է: Մյուս կողմից կրոնը եւս չի կարող քաղաքականությունից հեռու մնալ: Դրանց առողջ հարաբերությունը պետք է պահպանել` սահմանելով յուրաքանչյուրի տեղն ու դերը:
3. Գլոբալացման ու աշխարհիկ «արժեքների» բերումով, բարոյական արժեքների անկումը զգալի է դառնում օրեցօր: Երկու կրոնը միասին կարող են դիմագրավել այդ հարցը:
4. Ի՞նչ հետեւանքներ ունի համաքաղաքացիությունը մեծամասնություն-փոքրամասնություն հարաբերության շրջանակներում: Ինչպե՞ս կարելի է համահավասար իրավունքներով ու ամբողջական մասնակցությամբ վիճակ ստեղծել:
Այնուհետեւ Արամ Ա. կաթողիկոսն ասաց. «Երկու կրոններն իրար կարիքն ունեն` միասին դիմագրավելու համար հարցեր ու մտահոգություններ եւ պայքարելու հասարակական վտանգների դեմ: Միայն չպետք է խոսել, այլ երբեմն պետք է լսել իրար: Չպետք է միայն իրար դեմ խոսել, այլ իրար հետ խոսել: Քրիստոնեությունն ու իսլամը կոչված են միասնական հեռանկարի նայելու, որի պաստառին ատելությունը փոխված լինի հարգանքի, անհանդուրժողականությունը` փոխադարձ վստահության եւ ինքնակղզիացումը` մի ամբողջության:
Դրանք կոչված են ապրելու այնպիսի հավաքական կյանքով, ուր տարբերությունները պահպանելով հանդերձ, հասարակական արժեքներն ավելի մեծ տարածում կգտնեն, ուր միասին աշխատելը լինի հասարակական մտահոգություն եւ, միաժամանակ, ընթացք, որին պիտի մասնակցեն երկու կրոնները»:
ԱԴՐԲԵՋԱՆԸ ԽՈՒՃԱՊԻ ՄԵՋ Է ԿՈՍՈՎՈՅԻ` ՆԱԽԱԴԵՊ ԴԱՌՆԱԼՈՒ ՎԱԽԻՑ
Երեւան (Երկիր) - ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչության լրատվամիջոցների հետ կապի բաժնի վարիչ Տիգրան Բալայանը «Արմինֆո» գործակալության խնդրանքով մեկնաբանել է Ադրբեջանի ԱԳՆ-ի քայլերը Կոսովոյի անկախության ...ՀՀ ԱԺ-Ն ԱՎԱՐՏԵՑ ՀԵՐԹԱԿԱՆ ՔԱՌՕՐՅԱՅԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ
Երեւան (Երկիր) - ՀՀ Ազգային Ժողովը փետրվարի 28-ին ավարտեց հերթական քառօրյա նիստերի աշխատանքը: Վերջին 3 օրերին քննարկված շուրջ 2 տասնյակ օրինագծերի ու օրինագծերի փաթեթների քվեարկությունները հետաձգվեցին ...ԻՐԱՆՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԱՐՑԱԽՅԱՆ ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ 20-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆ
Երեւան (Երկիր) - Փետրվարի 22-ին «ՀՈՒՍԿ» հաստատության նախաձեռնությամբ հայ ուսանողական «Չհարմահալ» միությունում տեղի է ունեցել Արցախի ազգային-ազատագրական շարժման 20-ամյակին նվիրված տոնակատարություն: Ինչպես ...ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՅՑԵԼԵՑ ՎՐԱՍՏԱՆ
Երեւան (Երկիր) - Փետրվարի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպեց Վրաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Կեզերաշվիլու հետ: Ինչպես տեղեկացնում ...ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԾԱՂԿԵՊՍԱԿ ԴՐՎԵՑ ՍՈՒՄԳԱՅԻԹԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ ՀԱՎԵՐԺԱՑՆՈՂ ՀՈՒՇԱԿՈԹՈՂԻՆ
Երեւան (Երկիր) - Փետրվարի 28-ին` սումգայիթյան ողբերգության 20-րդ տարելիցի օրը, Մոսկվայի Վագանկովսկայա գերեզմանատան հայկական եկեղեցու մոտ գտնվող` Սումգայիթի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին ծաղկեպսակներ ...ԳՈՐԱՆ ԼԵՆՄԱՐԿԵՐ. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԿԱ»
Երեւան (Երկիր) - Հայաստանի նախագահական ընտրություններից հետո Լեռնային Ղարաբաղի շուրջ համաձայնության հասնելու հնարավորություն կա: Ինչպես հաղորդում է «Նոյյան տապանը», վկայակոչելով «Թրենդ» գործակալությունը, ...ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆ. «ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԴԻՏՈՐԴԻ ԴԵՐ ՍՏԱՆՁՆԵԼ ԵՒ ՄԻ ԿՈՂՄ ՔԱՇՎԵԼ»
Երեւան (Երկիր) - Փետրվարի 19-ի նախագահական ընտրություններից հետո երկրում ստեղծված լարված իրավիճակը գնալով փակուղային է դառնում, ուստի դրանով մտահոգված յուրաքանչյուր քաղաքական ուժ պետք է իր կողմից որոշակի ...ԿՐԱՍՆՈԴԱՐՈՒՄ ՆՇՎԵՑ ՍՈՒՄԳԱՅԻԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԸ
Երեւան (Երկիր) - Կրասնոդարի հայությունը նշել է Ադրբեջանի արտաքսված հայ բնակչության իրավունքների պաշտպանության եւ հայկական ջարդերի զոհերի հիշատակի օրը: Հայկական Սուրբ Հովհաննես Ավետարանիչ եկեղեցում հոգեհանգստյան ...ԸՍՏ ՋՈՐՋ ԲՈՒՇԻ ` ԹՈՒՐՔԻԱՆ ԻՐ ԶՈՐՔԵՐԸ ՊԵՏՔ Է ԴՈՒՐՍ ԲԵՐԻ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԻՐԱՔԻՑ «ՈՐՔԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՇՈՒՏ»
Երեւան (Երկիր) - ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը հայտարարել է, որ Թուրքիան պետք է Իրաքի հյուսիսից զորքերը դուրս բերի «որքան հնարավոր է շուտ»: Այս մասին, ըստ «Նոյյան տապանի», հաղորդում են թուրքական լրատվամիջոցները: ...ՎԱՏԻԿԱՆԻ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐԸ ԿԺԱՄԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆ
Երեւան (Երկիր) - Մարտի 2-6-ը ՀՀ կառավարության եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հրավերով Հայաստան է ժամանելու Վատիկանի պետական քարտուղար, Նորին սրբություն կարդինալ Տարչիզիո Բերտոնեի գլխավորած ...ԹԲԻԼԻՍԻՈՒՄ ՆՇՎԵՑ ՍՈՒՄԳԱՅԻԹՅԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ 20-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԸ
Երեւան (Երկիր) - Փետրվարի 28-ին Թբիլիսիի Պ.Ադամյանի անվան պետական դրամատիկական հայկական թատրոնի շենքում տեղի ունեցավ հիշատակի երեկո` նվիրված սումգայիթյան ջարդերի եւ Արցախյան շարժման 20-րդ տարեդարձին, ...ԱՐԱՄ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ԳԼԽԱՎՈՐ ԲԱՆԱԽՈՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ-ԻՍԼԱՄ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐՈՒՄ
Երեւան (Երկիր) - Միջին Արեւելքի քրիստոնյա-իսլամ հանձնախմբի նախաձեռնությամբ փետրվարի 28-ին Բեյրութում տեղի ունեցավ քրիստոնյա-իսլամ երկխոսության համագումարը: Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը, որպես գլխավոր ...ՀԱՅ ԵԿԵՂԵՑՈՒ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԸ ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՆ ԼԻՆԵԼ ԶԳՈՆ ԵՒ ՕՐԻՆԱՊԱՀ
Երեւան (Երկիր) - Փետրվարի 29-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն Հայոց կաթողիկոսի նախագահությամբ, տեղի է ունեցել Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու թեմակալ ...ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՀՀ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ
Երեւան (Երկիր) - Փետրվարի 29-ին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի եւ «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի միջեւ ստորագրվել է քաղաքական համագործակցության հուշագիր: Ինչպես «Նոյյան տապան»-ի ...ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆԸ 397 ԲՈՂՈՔ Է ՍՏԱՑԵԼ
Երեւան (Երկիր) - ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի պետական տեսչությունում անցած տարվա ընթացքում մուտքագրվել է աշխատանքային օրենսդրական խախտումներին վերաբերող 379 դիմում։ Այդ մասին ...ԱՆՑԿԱՑՎԵԼ ԵՆ ՍՈՒՄԳԱՅԻԹՅԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ 20-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
Երեւան (Երկիր) - Աշխարհի տարբեր երկրներում անցկացվել են սումգայիթյան ողբերգության 20-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից: Փետրվարի 23-ին ...ԻԼԿԱ ԿԱՆԵՐՎԱՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑԸ ՄԱԿ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՏԵՍՆՈՒՄ
Երեւան (Երկիր) - Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունների առաջընթացն ու մոտ ապագայում արդյունքի հասնելը ԵԱՀԿ-ի կարեւորագույն խնդիրներից մեկն է, Բաքվում կայացած մամլո ասուլիսի ժամանակ լրագրողներին ասել ...ՀՅԴ ՄՈՍԿՎԱՅԻ ՀԱՅ ԴԱՏԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ` ՌԴ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ
Երեւան (Երկիր) - ՀՅԴ Մոսկվայի Հայ Դատի գրասենյակի նախաձեռնությամբ` վերջին տասնօրյակում տեղի ունեցան ՌԴ նախագահի թեկնածու, Պետդումայի փոխխոսնակ Վլադիմիր Ժիրինովսկու եւ նախագահի թեկնածու Դմիտրի Մեդվեդեւի ...ՀՀ ԱԺ ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄՈԶՄԱՄԲ` ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԼԱՐՎԱԾ ՎԻՃԱԿԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ՄԻԱԿ ԵԼՔԸ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ
Երեւան (Երկիր) - ՀՀ Ազգային Ժողովի խմբակցությունների` փետրվարի 29-ի ճեպազրույցների հիմնական թեման նախագահական ընտրություններից հետո երկրում ստեղծված լարված իրավիճակն էր եւ դրանից դուրս գալու հնարավոր ...ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ԲՈՒՐԳԱՍ ՔԱՂԱՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՏՈՒԿ ՈՐՈՇՈՒՄ ԸՆԴՈՒՆԵՑ
Երեւան (Երկիր) - Փետրվարի 28-ին Բուլղարիայի Բուրգաս քաղաքի Համայնքային խորհուրդը անդամների ձայների ճնշող մեծամասնությամբ (43 կողմ, 2 դեմ) հատուկ որոշում է ընդունել Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ: ...ԸՍՏ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ` ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄՏԱԴԻՐ ԵՆ ՍՊԱՍԵԼ ՄԻՆՉԵՒ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՀԱՆԴԱՐՏ ՄԱՐՈՒՄԸ
Երեւան (Երկիր) - Իշխանությունները մտադիր են համբերատար սպասել մինչեւ Ազատության հրապարակում «թատերական բեմադրությունը» ինքն իրեն մարի` գիտակցելով, որ այնտեղ ժողովրդի մի հատվածն է միայն: Այս մասին, ըստ ...
ՄԵԿՆԱՐԿԵՑ ԳՐՈՂՆԵՐԻ 4-ՐԴ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ
ՀԱՅԿԱԿԱՆ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՆ ԸՆԴԳՐԿՎԵԼ Է ՅՈՒՆԵՍԿՕ-Ի ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱԿՈՒՄ
ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԱՎՍՏՐԻԱՅԻ ԱԳՆ-Ի ԿԱԶՄԱԿԵՐՊԱԾ ՄԻՋԿՐՈՆԱԿԱՆ ԺՈՂՈՎԻՆ
ԱՎՍՏՐԻԱՅՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ԵԱՀԿ-ՈՒՄ ՀՀ ՄՇՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ
ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՆ ԱՌԱՆՁՆԱԶՐՈՒՅՑ Է ՈՒՆԵՑԵԼ ԵԽ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐԻ ՀԵՏ
14 ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐ ԴԱԴԱՐԵՑՐԵԼ ԵՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵԿՄ-ԻՆ
ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԵՒ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ՄԻՋՆՈՐԴԻ ԻՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒ ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՄՇԱԿՈՒՅԹԻ ԳՈՐԾԻՉՆԵՐԸ ՀԱՆԴԵՍ ԵՆ ԵԿԵԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ

ԸՍՏ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՆԱՍՅԱՆԻ` ՆԵՐԿԱ ՃԳՆԱԺԱՄԻՑ ԵԼՔ ԿԱՐԵԼԻ Է ԳՏՆԵԼ ՄԻԱՅՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԽՄԲԻ ԿԱՐԾԻՔՈՎ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ ԵՆ ԵՂԵԼ
ԱԴՐԲԵՋԱՆԸ ԽՈՒՃԱՊԻ ՄԵՋ Է ԿՈՍՈՎՈՅԻ` ՆԱԽԱԴԵՊ ԴԱՌՆԱԼՈՒ ՎԱԽԻՑ
ԸՍՏ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ` ՍՄԲԱՏ ԱՅՎԱԶՅԱՆԻ ԵՒ ՆՐԱ ՈՒՂԵԿԻՑՆԵՐԻ ՄՈՏ ԶԵՆՔ Է ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ԱՆՑԿԱՑՐԵԼ ԶՈՒ, ԱԱԾ ԵՒ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ
ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԿԵՂԾԵԼՈՒ ՓԱՍՏՈՎ ՀԱՐՈՒՑՎԵԼ Է ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ
- 1880 Նոր Նախիջևանում ծնվեց նկարիչ Մարտիրոս Սարյանը: (Վախճ. 1972թ.-ին):
- 1904 Սկսվեց Սասունի հերոսական ինքնապաշտպանությունը: (Տևեց մինչև մայիսի կեսերը):
- State Dept.'s David Kramer Owes an Apology for Misusing "Anti-Semitism" Card Against Armenia
- Ter-Petrossian had a meeting with the neo-fascist Turkish leader Alparslan Türkes
- levon ter petrosyan : a foreign agent
- The strategic research centre makes sensational revelations
- Open Letter to John Hughes who is the "agent in chief of the supposed "information" media armenia now which is 100% financed by the CIA.
- FOR THE RESPECT OF DEMOCRACY AND SURVIVAL OF THE ARMENIAN NATION
- Պարտադրված շուրջերկրյա ճանապարհորդություն
- ՄՈՒԶԿԱՄԱՆԴ
- Ինչ արժե երջանկությունը
- Միջադեպ
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

