
ԿՐԱՍՆՈԴԱՐՈՒՄ ՆՇՎԵՑ ՍՈՒՄԳԱՅԻԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԸ
Երեւան (Երկիր) - Կրասնոդարի հայությունը նշել է Ադրբեջանի արտաքսված հայ բնակչության իրավունքների պաշտպանության եւ հայկական ջարդերի զոհերի հիշատակի օրը:
Հայկական Սուրբ Հովհաննես Ավետարանիչ եկեղեցում հոգեհանգստյան ժամերգությունից հետո «Ռուս-հայկական համագործակցություն» միջտարածաշրջանային կազմակերպության Կրասնոդարի երկրամասային բաժանմունքի նախաձեռնությամբ, կայացել է հանրահավաք:
Ինչպես հաղորդում է «Նոյյան տապանը», վկայակոչելով Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը, հանրահավաքում ելույթ ունենալով, երկրամասային կենտրոնի հայկական կազմակերպությունների ղեկավարները նշել են, որ հավաքվել են հիշատակի տուրք մատուցելու բարբարոսներին զոհ գնացած հայրենակիցներին: Սումգայիթի հայոց կոտորածի 20-ամյակի օրը Կրասնոդարի երկրամասի հայ համայնքը դիմել է համաշխարհային հանրությանը` կոչ անելով դատապարտել Ադրբեջանի ղեկավարության կողմից վարվող մարդատյաց քաղաքականությունը եւ վերականգնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կարգավիճակը` որպես բանակցային գործընթացի լիարժեք կողմ:
Ուղերձում, որ ստորագրել են բազմաթիվ հայկական կազմակերպությունների ղեկավարներ, ասվում է. «20 տարի առաջ հայերի խաղաղ ցույցերին Ադրբեջանի ղեկավարությունը պատասխանեց Սումգայիթի բարբարոսական ջարդերով եւ համատարած հակահայկական տեռորով: ԽՍՀՄ ղեկավարությունը քաղաքական գնահատական չտվեց իրականացված ցեղասպանությանը եւ միայն խորհրդային ու միջազգային հանրության ճնշման տակ սկսվեցին դատական քննություններ:
ԽՍՀՄ-ի սկիզբ առած փլուզումը եւ կենտրոնական իշխանության կաթվածահար վիճակը թույլ տվեցին Ադրբեջանի ղեկավարությանը ոչ միայն արգելակել դատաքննությունների ընթացքը, այլեւ կազմակերպել հերթական ջարդը` 1990 թվականի հունվարին` Բաքվում, որտեղ 250 հազար հայ էր ապրում:
Ոչ ոք չդատապարտվեց: Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի եւ մյուս հակահայկական ջարդերի անպատիժ մնալը ոգեւորեց Ադրբեջանի ղեկավարությանը` դիմելու զանգվածային կազմակերպված տեռորի, համատարած ջարդերի եւ հայերի բռնի արտաքսման իրենց պատմական հայրենիքից: Իրականացված էթնիկական զտման ընթացքում, որը վերաճեց լայնամասշտաբ պատերազմի, Ղարաբաղում հազարավոր խաղաղ բնակիչներ զոհվեցին, այդ թվում` երեխաներ, կանայք եւ ծերեր: Հողին հավասարեցրին հարյուրից ավելի բնակավայրեր, ավերվեցին հին գերեզմանատները, պայթեցվեցին հնադարյան հուշարձաններ, քանդվեցին կենսապահովման օբյեկտներ:
Հայտնի չէ` ինչով կավարտվեր այդ դժոխքը, եթե հայերը չվերացնեին հակառակորդի կրակակետերը: Եվ ահա, ասես չի եղել ոչ Սումգայիթը, ոչ Բաքուն, ոչ զանգվածային տեռորը, ոչ հայերի արտաքսումը: Այսօր Ադրբեջանի իշխանությունները աղմուկ են բարձրացնում Խոջալուի կրակակետի շուրջ, որը լռեցվեց ռազմական գործողությունների ընթացքում` ճիշտ չորս տարի անց Սումգայիթից հետո:
Այսօր, երբ Ադրբեջանը եւ Թուրքիան, ամեն բան գլխիվայր շրջելով, աղմուկ են բարձրացնում իբր անօթեւան մնացած ադրբեջանցի փախստականների ճակատագրի առնչությամբ, բոլորը չգիտես ինչու լռում են, որ հայերի բռնագաղթից հետո Ադրբեջանում մնացել է հայերին պատկանող մոտ կես միլիոն տուն ու բնակարան: Եվ այդ առնչությամբ անհրաժեշտ է հարց տալ` իսկ ո՞վ է այսօր զբաղեցրել այդ բնակարաններն ու տները:
Փոխանակ ապաշխարելու անվերջանալի չարագործությունների եւ գազանությունների համար, փոխանակ դատելու ահաբեկիչներին, մենք այսօր տեսնում եւ լսում ենք միայն պատերազմի սպառնալիքներ, պատմական փաստերի կեղծում եւ չդադարող վիրավորանքներ հայ ժողովրդի հասցեին:
Բոլորին է հայտնի, որ համաշխարհային հանրությունը Սումգայիթի ու Բաքվի գործողությունները հստակ որակել է որպես բարբարոսական: Սակայն այսօր թուրք-ադրբեջանական քարոզչության ողջ ուժը ատելությամբ է վարակում ադրբեջանական հասարակությունը եւ ի դեմս հայի ստեղծում թշնամու կերպար: Հենց այդ պատճառով Բուդապեշտում ՆԱՏՕ-ի ծրագրով ուսումնավարժանքների ժամանակ ադրբեջանցի սպան միջնադարյան դաժանությամբ կացնով սպանում է իր քնած գործընկերոջը միայն նրա համար, որ նա հայ է: Իսկ Ադրբեջանում մարդասպանին բարձրացնում են ազգային հերոսի պատվանդանին:
Բայց դա էլ քիչ է, Ադրբեջանում այսօր կռվում են ոչ միայն հայերի հետ, այլեւ հայերի հիշատակների հետ` ոչնչացնելով հազարավոր միջնադարյան խաչքարեր Նախիջեւանի հինավուրց Ջուղա քաղաքի գերեզմանատանը եւ օրը ցերեկովավերելով տասնյակ հայկական, ռուսական եւ հրեական շիրիմները Բաքվի գերեզմանոցում: Այլ ժողովուրդների հիշատակի վայրերի եւ մշակույթի հուշարձանների ոչնչացումը Ադրբեջանում ձեռք է բերել պաշտոնական քաղաքականության կարգավիճակ: Բայց դա էլ չչափավորեց Ադրբեջանի ղեկավարության ախորժակը, որն այսօր հայտարարում է, թե Երեւանը եւ արդի Հայաստանի տարածքը հայերին նվիրաբերված «ադրբեջանական հողեր են»:
Ավելի քան տասը տարի առաջ ավերիչ պատերազմից հետո, որ Ադրբեջանը պարտադրեց հայ ժողովրդին, աներեւակայելի կորուստների գնով հայերը խաղաղության հասան, որի իրական երաշխիքը բոլոր այս տարիներին եղել եւ մնում է անկախ Ղարաբաղը, քանի որ կրակի դադարեցման մասին պաշտոնական միջազգային պայմանագրի վրա կա նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ստորագրությունը: Պատերազմից զերծ այդ տարիները իրական խաղաղությունը շարունակելու հնարավորության շոշափելի կռվան են:
Դրա հետ կապված մենք` Կրասնոդարի երկրամասի հայկական կազմակերպությունների ղեկավարներս, կարծում ենք, որ բանակցային գործընթացի հաջողության եւ իրական երկարաժամկետ խաղաղություն կնքելու համար անհրաժեշտ է, որ համաշխարհային հանրությունը դատապարտի Ադրբեջանի մարդատյաց քաղաքականությունը, Ադրբեջանի ղեկավարությունը ապաշխարի կատարված հանցագործությունների համար եւ վերականգնվի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կարգավիճակը` որպես բանակցային գործընթացի լիարժեք կողմ»:
ԱԴՐԲԵՋԱՆԸ ԽՈՒՃԱՊԻ ՄԵՋ Է ԿՈՍՈՎՈՅԻ` ՆԱԽԱԴԵՊ ԴԱՌՆԱԼՈՒ ՎԱԽԻՑ
Երեւան (Երկիր) - ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչության լրատվամիջոցների հետ կապի բաժնի վարիչ Տիգրան Բալայանը «Արմինֆո» գործակալության խնդրանքով մեկնաբանել է Ադրբեջանի ԱԳՆ-ի քայլերը Կոսովոյի անկախության ...ՀՀ ԱԺ-Ն ԱՎԱՐՏԵՑ ՀԵՐԹԱԿԱՆ ՔԱՌՕՐՅԱՅԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ
Երեւան (Երկիր) - ՀՀ Ազգային Ժողովը փետրվարի 28-ին ավարտեց հերթական քառօրյա նիստերի աշխատանքը: Վերջին 3 օրերին քննարկված շուրջ 2 տասնյակ օրինագծերի ու օրինագծերի փաթեթների քվեարկությունները հետաձգվեցին ...ԻՐԱՆՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԱՐՑԱԽՅԱՆ ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ 20-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆ
Երեւան (Երկիր) - Փետրվարի 22-ին «ՀՈՒՍԿ» հաստատության նախաձեռնությամբ հայ ուսանողական «Չհարմահալ» միությունում տեղի է ունեցել Արցախի ազգային-ազատագրական շարժման 20-ամյակին նվիրված տոնակատարություն: Ինչպես ...ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՅՑԵԼԵՑ ՎՐԱՍՏԱՆ
Երեւան (Երկիր) - Փետրվարի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպեց Վրաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Կեզերաշվիլու հետ: Ինչպես տեղեկացնում ...ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԾԱՂԿԵՊՍԱԿ ԴՐՎԵՑ ՍՈՒՄԳԱՅԻԹԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ ՀԱՎԵՐԺԱՑՆՈՂ ՀՈՒՇԱԿՈԹՈՂԻՆ
Երեւան (Երկիր) - Փետրվարի 28-ին` սումգայիթյան ողբերգության 20-րդ տարելիցի օրը, Մոսկվայի Վագանկովսկայա գերեզմանատան հայկական եկեղեցու մոտ գտնվող` Սումգայիթի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին ծաղկեպսակներ ...ԳՈՐԱՆ ԼԵՆՄԱՐԿԵՐ. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԿԱ»
Երեւան (Երկիր) - Հայաստանի նախագահական ընտրություններից հետո Լեռնային Ղարաբաղի շուրջ համաձայնության հասնելու հնարավորություն կա: Ինչպես հաղորդում է «Նոյյան տապանը», վկայակոչելով «Թրենդ» գործակալությունը, ...ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆ. «ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԴԻՏՈՐԴԻ ԴԵՐ ՍՏԱՆՁՆԵԼ ԵՒ ՄԻ ԿՈՂՄ ՔԱՇՎԵԼ»
Երեւան (Երկիր) - Փետրվարի 19-ի նախագահական ընտրություններից հետո երկրում ստեղծված լարված իրավիճակը գնալով փակուղային է դառնում, ուստի դրանով մտահոգված յուրաքանչյուր քաղաքական ուժ պետք է իր կողմից որոշակի ...ԿՐԱՍՆՈԴԱՐՈՒՄ ՆՇՎԵՑ ՍՈՒՄԳԱՅԻԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԸ
Երեւան (Երկիր) - Կրասնոդարի հայությունը նշել է Ադրբեջանի արտաքսված հայ բնակչության իրավունքների պաշտպանության եւ հայկական ջարդերի զոհերի հիշատակի օրը: Հայկական Սուրբ Հովհաննես Ավետարանիչ եկեղեցում հոգեհանգստյան ...ԸՍՏ ՋՈՐՋ ԲՈՒՇԻ ` ԹՈՒՐՔԻԱՆ ԻՐ ԶՈՐՔԵՐԸ ՊԵՏՔ Է ԴՈՒՐՍ ԲԵՐԻ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԻՐԱՔԻՑ «ՈՐՔԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՇՈՒՏ»
Երեւան (Երկիր) - ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը հայտարարել է, որ Թուրքիան պետք է Իրաքի հյուսիսից զորքերը դուրս բերի «որքան հնարավոր է շուտ»: Այս մասին, ըստ «Նոյյան տապանի», հաղորդում են թուրքական լրատվամիջոցները: ...ՎԱՏԻԿԱՆԻ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐԸ ԿԺԱՄԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆ
Երեւան (Երկիր) - Մարտի 2-6-ը ՀՀ կառավարության եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հրավերով Հայաստան է ժամանելու Վատիկանի պետական քարտուղար, Նորին սրբություն կարդինալ Տարչիզիո Բերտոնեի գլխավորած ...ԹԲԻԼԻՍԻՈՒՄ ՆՇՎԵՑ ՍՈՒՄԳԱՅԻԹՅԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ 20-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԸ
Երեւան (Երկիր) - Փետրվարի 28-ին Թբիլիսիի Պ.Ադամյանի անվան պետական դրամատիկական հայկական թատրոնի շենքում տեղի ունեցավ հիշատակի երեկո` նվիրված սումգայիթյան ջարդերի եւ Արցախյան շարժման 20-րդ տարեդարձին, ...ԱՐԱՄ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ԳԼԽԱՎՈՐ ԲԱՆԱԽՈՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ-ԻՍԼԱՄ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐՈՒՄ
Երեւան (Երկիր) - Միջին Արեւելքի քրիստոնյա-իսլամ հանձնախմբի նախաձեռնությամբ փետրվարի 28-ին Բեյրութում տեղի ունեցավ քրիստոնյա-իսլամ երկխոսության համագումարը: Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը, որպես գլխավոր ...ՀԱՅ ԵԿԵՂԵՑՈՒ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԸ ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՆ ԼԻՆԵԼ ԶԳՈՆ ԵՒ ՕՐԻՆԱՊԱՀ
Երեւան (Երկիր) - Փետրվարի 29-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն Հայոց կաթողիկոսի նախագահությամբ, տեղի է ունեցել Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու թեմակալ ...ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՀՀ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ
Երեւան (Երկիր) - Փետրվարի 29-ին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի եւ «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի միջեւ ստորագրվել է քաղաքական համագործակցության հուշագիր: Ինչպես «Նոյյան տապան»-ի ...ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆԸ 397 ԲՈՂՈՔ Է ՍՏԱՑԵԼ
Երեւան (Երկիր) - ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի պետական տեսչությունում անցած տարվա ընթացքում մուտքագրվել է աշխատանքային օրենսդրական խախտումներին վերաբերող 379 դիմում։ Այդ մասին ...ԱՆՑԿԱՑՎԵԼ ԵՆ ՍՈՒՄԳԱՅԻԹՅԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ 20-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
Երեւան (Երկիր) - Աշխարհի տարբեր երկրներում անցկացվել են սումգայիթյան ողբերգության 20-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից: Փետրվարի 23-ին ...ԻԼԿԱ ԿԱՆԵՐՎԱՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑԸ ՄԱԿ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՏԵՍՆՈՒՄ
Երեւան (Երկիր) - Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունների առաջընթացն ու մոտ ապագայում արդյունքի հասնելը ԵԱՀԿ-ի կարեւորագույն խնդիրներից մեկն է, Բաքվում կայացած մամլո ասուլիսի ժամանակ լրագրողներին ասել ...ՀՅԴ ՄՈՍԿՎԱՅԻ ՀԱՅ ԴԱՏԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ` ՌԴ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ
Երեւան (Երկիր) - ՀՅԴ Մոսկվայի Հայ Դատի գրասենյակի նախաձեռնությամբ` վերջին տասնօրյակում տեղի ունեցան ՌԴ նախագահի թեկնածու, Պետդումայի փոխխոսնակ Վլադիմիր Ժիրինովսկու եւ նախագահի թեկնածու Դմիտրի Մեդվեդեւի ...ՀՀ ԱԺ ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄՈԶՄԱՄԲ` ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԼԱՐՎԱԾ ՎԻՃԱԿԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ՄԻԱԿ ԵԼՔԸ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ
Երեւան (Երկիր) - ՀՀ Ազգային Ժողովի խմբակցությունների` փետրվարի 29-ի ճեպազրույցների հիմնական թեման նախագահական ընտրություններից հետո երկրում ստեղծված լարված իրավիճակն էր եւ դրանից դուրս գալու հնարավոր ...ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ԲՈՒՐԳԱՍ ՔԱՂԱՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՏՈՒԿ ՈՐՈՇՈՒՄ ԸՆԴՈՒՆԵՑ
Երեւան (Երկիր) - Փետրվարի 28-ին Բուլղարիայի Բուրգաս քաղաքի Համայնքային խորհուրդը անդամների ձայների ճնշող մեծամասնությամբ (43 կողմ, 2 դեմ) հատուկ որոշում է ընդունել Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ: ...ԸՍՏ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ` ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄՏԱԴԻՐ ԵՆ ՍՊԱՍԵԼ ՄԻՆՉԵՒ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՀԱՆԴԱՐՏ ՄԱՐՈՒՄԸ
Երեւան (Երկիր) - Իշխանությունները մտադիր են համբերատար սպասել մինչեւ Ազատության հրապարակում «թատերական բեմադրությունը» ինքն իրեն մարի` գիտակցելով, որ այնտեղ ժողովրդի մի հատվածն է միայն: Այս մասին, ըստ ...
14 ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐ ԴԱԴԱՐԵՑՐԵԼ ԵՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵԿՄ-ԻՆ
ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԵՒ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ՄԻՋՆՈՐԴԻ ԻՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒ ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՄՇԱԿՈՒՅԹԻ ԳՈՐԾԻՉՆԵՐԸ ՀԱՆԴԵՍ ԵՆ ԵԿԵԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ

ԸՍՏ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՆԱՍՅԱՆԻ` ՆԵՐԿԱ ՃԳՆԱԺԱՄԻՑ ԵԼՔ ԿԱՐԵԼԻ Է ԳՏՆԵԼ ՄԻԱՅՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԽՄԲԻ ԿԱՐԾԻՔՈՎ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ ԵՆ ԵՂԵԼ
ԱԴՐԲԵՋԱՆԸ ԽՈՒՃԱՊԻ ՄԵՋ Է ԿՈՍՈՎՈՅԻ` ՆԱԽԱԴԵՊ ԴԱՌՆԱԼՈՒ ՎԱԽԻՑ
ԸՍՏ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ` ՍՄԲԱՏ ԱՅՎԱԶՅԱՆԻ ԵՒ ՆՐԱ ՈՒՂԵԿԻՑՆԵՐԻ ՄՈՏ ԶԵՆՔ Է ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ԱՆՑԿԱՑՐԵԼ ԶՈՒ, ԱԱԾ ԵՒ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ
ՀՅԴ-Ն ՀԱՆԴԵՍ Է ԳԱԼԻՍ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՍՏԱՆՁՆԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄՈՒԹՅԱՄԲ

- 1880 Նոր Նախիջևանում ծնվեց նկարիչ Մարտիրոս Սարյանը: (Վախճ. 1972թ.-ին):
- 1904 Սկսվեց Սասունի հերոսական ինքնապաշտպանությունը: (Տևեց մինչև մայիսի կեսերը):
- Ո՞վ ով է Հայկական քաղաքական կյանքում
- 38th World Chess Olympiad
- Հայաստանը Արարչագործության Բննօրրան
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

