
ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆ. «ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՄ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԿՍԵԼ` ՀՐԱԺԱՐՎԵԼՈՎ ՄԱՔՍԻՄԱԼԻԶՄԻՑ ԵՒ ՈՉ ՄԻ ՏԵՂ ՉՏԱՆՈՂ ԱՌՃԱԿԱՏՈՒՄԻՑ»
Երեւան (Երկիր) - ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննեսյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է.
«Սիրելի' հայրենակիցներ
Հետընտրական մթնոլորտը շարունակում է մնալ շիկացած, ինչը ստիպում է ինձ մեկ անգամ եւս դիմել Ձեզ, դիմել քաղաքական բոլոր ուժերի ներկայացուցիչներին։
Ստեղծված փակուղային իրավիճակը կարող է ձեռնտու լինել ում ասես, բացի մեզանից: Մենք ուղղակի պարտավոր ենք լիցքաթափել մթնոլորտը, պարտավոր ենք ելք գտնել։ Այլապես` ներազգային թույլ համակարգով, այսպես բաժան-բաժան ոչ միայն մեր երկրում առկա խնդիրները չենք կարողանա լուծել, այլեւ ընդունակ չենք լինի դիմակայել արտաքին մարտահրավերներին։ Եկեք չմոռանանք, որ մենք նույնն ենք` հայի նույն տեսակը։
Առճակատումը, տրոհումը, անհանդուրժողականությունը խնդիրներ լուծելու ճանապարհ չեն։ Ընդհակառակը` ներկա վիճակի ձգձգումը խորացնում է անվստահությունը, բաժանում է մեր քաղաքացիներին, արդյունքում` թուլանում է երկիրը։ Ո՞րն է ելքը։
Նախ` ես ողջունում եմ այս օրերին հնչող` հանդուրժողականության եւ համագործակցության բոլոր անկեղծ կոչերը:
Երկրորդ` մենք ուղղակի պարտավոր ենք բացառել հնարավոր բախումները: Մենք պետք է գիտակցենք, որ հակադիր տեսակետներ կրողները նույն ժողովրդի մասնիկն են, եւ քաղաքական ուժերի գերխնդիրը ներքին պառակտում թույլ չտալն է: Անցանկալի զարգացումները կարող են կանխվել միայն բանակցությունների միջոցով:
Եվ ես առաջարկում եմ բանակցությունների այնպիսի օրակարգ, որը կարող է մեղմել լարվածությունը, համաձայնության հանգեցնել եւ երկրում ժողովրդավարացման խորքային գործընթացի նոր սկիզբ դնել:
Իմ պատկերացմամբ` առաջնահերթ երեք հարց կա: Առաջին` համախոհությամբ ընտրական այնպիսի նոր համակարգի ձեւավորում, որը կբացառի բոլոր տեսակի ընտրախախտումների հնարավորությունը, կտրուկ կբարձրացնի սեփական կամքով իշխանություն ձեւավորելու` ժողովրդի ինքնավստահությունը։ Ձեւերից մեկը, օրինակ, ընտրական համակարգի լիարժեք ինքնուրույնությունն ու անկախությունն ապահովելն է:
Երկրորդ` երկրում իրական բազմակարծության, խոսքի ազատության պայմաններ ստեղծել։ Առաջին քայլը, օրինակ, կարող է լինել, քաղաքական ուժերի համախոհությամբ, Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի եւ Հանրային հեռուստատեսության ղեկավարության ձեւավորումը։
Երրորդ` այնպիսի պայմաններ ստեղծել, որ ընդդիմության համար քաղաքական համակարգում լիարժեք գործելու երաշխիքներ ապահովվեն։ Այս առումով բազմաթիվ քայլերից մեկը Ազգային ժողովի կանոնակարգում համապատասխան փոփոխություններ կատարելը կարող է լինել։
Ուզում եմ ընդգծել, որ այս երեք ուղղություններով ես եւ իմ կուսակցությունը կոնկրետ եւ մանրամասն առաջարկներ ունենք, որոնք պատրաստ ենք ներկայացնել բանակցությունների ժամանակ:
Սիրելի' բարեկամներ, իբրեւ քաղաքացի, իբրեւ ազգային կուսակցության ներկայացուցիչ` ես առաջարկում եմ կենտրոնանալ այս խնդիրների վրա, ազդեցիկ քաղաքական ուժերի ընդգրկումով բանակցություններ սկսել` հրաժարվելով մաքսիմալիզմից եւ ոչ մի տեղ չտանող առճակատումից։
ԸՍՏ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՆԱՍՅԱՆԻ` ՆԵՐԿԱ ՃԳՆԱԺԱՄԻՑ ԵԼՔ ԿԱՐԵԼԻ Է ԳՏՆԵԼ ՄԻԱՅՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ
6Երեւան (Երկիր) - Ազատության հրապարակից հնչող կարգախոսների մեջ չկա կոնկրետ քաղաքական ուղեգիծ կամ գաղափարական հիմք, կան ընդամենը անիրական ու գայթակղիչ խոստումներ: Այսպիսի կարծիք հայտնեց «Քաղաքական հետազոտությունների ...ՌԴ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ ԿԻՐԱԿԱՆԱՑՆԵՆ ՆԱԵՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ
Երեւան (Երկիր) - Ռուսաստանի Դաշնությունում մարտի 2-ին անցկացվելիք նախագահական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն կիրականացնեն ՀՀ Ազգային Ժողովի 3 պատգամավոր եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ...ՀՀ-ՈՒՄ ԵՎՐԱՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՆ ԻՐ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԵՐԸ ՀԱՆՁՆԵՑ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻՆ
Երեւան (Երկիր) - Փետրվարի 28-ին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոսչարյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լուցենբերգերը: Կարեւորելով Հայաստանում ...ՆԱՏՕ-ՈՒՄ ՀՀ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՆԱՏՕ-Ի ԽՎ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՀԵՏ
Երեւան (Երկիր) - Փետրվարի 27-ին ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար Սամվել Մկրտչյանը հանդիպեց ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նոր գլխավոր քարտուղար Դեյվիդ Հոբսի հետ: Նա ստանձնել է իր պաշտոնը ս.թ. հունվարի ...ՍՈՒՄԳԱՅԻԹ. ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԵՐԻ ԴԵՄ
Երեւան (Երկիր) - «Մեր երկրի աշխարհաքաղաքական վիճակն այսօր պահանջում է ավելի լուրջ մոտեցում ցուցաբերել սումգայիթյան ոճրագործությանը»,- այսօր «Ուրբաթ» ակումբում հայտարարեց հրապարակախոս Հրայր Ուլուբաբյանը, ...ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԱՐԱՐԱՏՅԱՆ ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ ԹԵՄՈՒՄ
Երեւան (Երկիր) - «Մի դատիր, որ չդատվես: Թող նա գցի առաջին քարը, ով անմեղ է: Այլ է մարդու դատաստանը, եւ այլ` Աստծու…» թեմայի շուրջ «Արարատ» երիտասարդական միության անդամների հետ կխոսեն Վարչական դատարանի ...ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ՆՇԵԼ ԵՆ ՍՈՒՄԳԱՅԻԹՅԱՆ ԿՈՏՈՐԱԾԻ 20-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԸ
Երեւան (Երկիր) - Փետրվարի 28-ին Լեռնային Ղարաբաղում նշել են Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած հայկական ջարդերի 20-րդ տարելիցը: Առավոտից ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում գտնվող հուշակողոթ են այցելել ...ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՓՈԽԽՈՍՆԱԿ ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ
Երեւան (Երկիր) - Հայաստանի Ազգային ժողովը փետրվարի28-ին կայացած նիստում ընդունել է խորհրդարանի փոխխոսնակ Վահան Հովհաննեսյանի հրաժարականը: «Խորհրդարանի կանոնակարգի համաձայն` եթե փոխխոսնակը հրաժարականի ...ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ` ՍՈՒՄԳԱՅԻԹԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
Երեւան (Երկիր) - Ինչպես ամեն ապրիլի 24-ի հայ ժողովուրդը ակամա սգերթ է կազմակերպում դեպի Ծիծեռնակաբերդ` այցելության Մեծ Եղեռնի զոհերի հուշակոթողին, այնպես էլ ամեն տարի փետրվարի 28-ին երթ է կազմակերպվում ...ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆ. «ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՄ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԿՍԵԼ` ՀՐԱԺԱՐՎԵԼՈՎ ՄԱՔՍԻՄԱԼԻԶՄԻՑ ԵՒ ՈՉ ՄԻ ՏԵՂ ՉՏԱՆՈՂ ԱՌՃԱԿԱՏՈՒՄԻՑ»
Երեւան (Երկիր) - ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննեսյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է. «Սիրելի' հայրենակիցներ Հետընտրական մթնոլորտը շարունակում է մնալ շիկացած, ինչը ստիպում է ինձ մեկ ...ԵՎՐՈՊԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖՈՐՈՒՄԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐՈՊԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՄԱԽՄԲՎԵԼՈՒ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ
Երեւան (Երկիր) - Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահությունը տարածել է հայտարարություն, որում կոչ է անում դեռեւս ֆորումին չանդամակցող եվրոպական բոլոր երկրներում գործող հայկական կազմակերպություններին, ...«ՇԱՄԼՅԱՆ» ՎԱՐԺԱՐԱՆՈՒՄ ՓԵՏՐՎԱՐԸ ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ Է ՋԱՎԱԽՔԻՆ ՕԳՆԵԼՈՒ ԱՄԻՍ
Երեւան (Երկիր) - ԱՄՆ-ում գործող «Շամլյան» ազգային վարժարանի տնօրինությունը եւ ուսուցիչները ամերիկահայ աշակերտներին Ջավախքի հետ ծանոթացնելու եւ ջավախահայության խնդիրների մասին ընդհանուր պատկերացում տալու ...
14 ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐ ԴԱԴԱՐԵՑՐԵԼ ԵՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵԿՄ-ԻՆ
ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԵՒ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ՄԻՋՆՈՐԴԻ ԻՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒ ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՄՇԱԿՈՒՅԹԻ ԳՈՐԾԻՉՆԵՐԸ ՀԱՆԴԵՍ ԵՆ ԵԿԵԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ

ԸՍՏ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՆԱՍՅԱՆԻ` ՆԵՐԿԱ ՃԳՆԱԺԱՄԻՑ ԵԼՔ ԿԱՐԵԼԻ Է ԳՏՆԵԼ ՄԻԱՅՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԽՄԲԻ ԿԱՐԾԻՔՈՎ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ ԵՆ ԵՂԵԼ
ԸՍՏ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ` ՍՄԲԱՏ ԱՅՎԱԶՅԱՆԻ ԵՒ ՆՐԱ ՈՒՂԵԿԻՑՆԵՐԻ ՄՈՏ ԶԵՆՔ Է ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ԱՆՑԿԱՑՐԵԼ ԶՈՒ, ԱԱԾ ԵՒ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ
ՀՅԴ-Ն ՀԱՆԴԵՍ Է ԳԱԼԻՍ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՍՏԱՆՁՆԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄՈՒԹՅԱՄԲ

ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԿԵՂԾԵԼՈՒ ՓԱՍՏՈՎ ՀԱՐՈՒՑՎԵԼ Է ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ
- 1852 Սահակ Ապրոն և Գրիգոր Մարկոսյանը Կ. Պոլսում սկսեցին հրատարակել «Նոյան Աղավնի» պարբերականը (մինչև 1853 թ.):
- 1905 Ցարի բարձրագույն անվանական հրովարտակը Կովկասում փոխարքայությունը վերականգնելու մասին: Կովկասի փոխարքա նշանակվեց Ի. Ի. Վորոնցով-Դաշկովը (1905-1915
- 1923 Մահացավ արևելահայ հասարակական գործիչ Ստեփան Մամիկոնյանը:
- 1976 Շարք մտավ Հայաստանի ատոմային կայանի առաջին էներգաբլոկը:
- Ո՞վ ով է Հայկական քաղաքական կյանքում
- 38th World Chess Olympiad
- Հայաստանը Արարչագործության Բննօրրան
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

