
ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ` ՍՈՒՄԳԱՅԻԹԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
Երեւան (Երկիր) - Ինչպես ամեն ապրիլի 24-ի հայ ժողովուրդը ակամա սգերթ է կազմակերպում դեպի Ծիծեռնակաբերդ` այցելության Մեծ Եղեռնի զոհերի հուշակոթողին, այնպես էլ ամեն տարի փետրվարի 28-ին երթ է կազմակերպվում դարձյալ դեպի Ծիծեռնակաբերդի պուրակ, այս անգամ` հարգանքի տուրք մատուցելու 1988 թվականին Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանությունների կողմից ծրագրված եւ իրականացված եղեռնագործության զոհերին: Փետրվարի 28-ին լրացավ Սումգայիթի ոճրագործության 20 տարին: ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի, ԱԺ ՀՅԴ խմբակցության, ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական եւ Հայաստանի երիտասարդական միությունների անդամները երթով շարժվեցին դեպի զոհերի հուշարձան` ծաղկեպսակ դնելու զոհերի հուշաքարին, որի մոտ տեղի ունեցավ ավանդական հանրահավաք:
«20 տարի է անցել այն դաժան օրերից, երբ ադրբեջանական իշխանությունները ամենայն վայրագությամբ նահատակեցին իրենց իսկ քաղաքացիներին միայն այն բանի համար, որ նրանք ազգությամբ հայեր են: Իսկ այսօր` 20 տարի անց, ցանկանում են կեղծել պատմությունը: Մենք բոլորս այսօր գլուխ ենք խոնարհում բոլոր նահատակների առջեւ եւ ցավակցություն հայտնում բոլոր նրանց, ովքեր հարազատներ կորցրին: լուխ ենք խոնարհում բոլոր փախստականների առջեւ, ովքեր իրենց հասած դժբախտությունների պարագայում կարողացան այս 20 տարիների ընթացքում Հայաստանում լռությամբ, համբերատարությամբ, ըմբռնումով մոտենալ ազգային պրոբլեմներին եւ տանել գոյություն ունեցող բարդությունները»,- նշեց ՀՀ վարչապետի խորհրդական Վլադիմիր Մովսիսյանը, որը 1988 թվականին փախստականների կոմիտեի նախագահն էր:
Ելույթ ունենալով` ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտաշես Շահբազյանը ասաց, որ թեեւ 20 տարի է անցել մեծ եղեռնագործությունից, սակայն այսօր էլ աշխահի կողմից, միջազգային հանրության եւ միջազգային կազմակերպությունների կողմից այս իրադարձությունը չի ստացել իր արժանի գնահատականը. «Այսինքն` մենք բախվում ենք դարձյալ այն երեւույթի հետ, երբ գործում են երկակի ստանդարտներ, եւ, դժբախտաբար, այդ ստանդարտները գործում են ի վնաս մեզ»: Ա. Շահբազյանի խոսքերով` մեր հարեւանները այս հարցերով շահագրգռորեն զբաղվում են` զոհին դահճի եւ դահիճին զոհի կերպարանքով ներկայացնելու տեսանկյունից, իսկ մենք կարողացանք մի ակնհայտ փաստ հակադրել նրանց ստահոդ տեղեկություններին` Ջուղայի խաչքարերի ոչնչացման փաստը: Արդյունքում Եվրախորհուրդը որոշում կայացրեց, պետք է գար ուսումնասիրող հանձնաժողով, բայց այդ հանձնաժողովն այդպես էլ մինչ օրս չի եկել:
«Ցավը այսօր էլ խորն է, վերքը փակված չէ, եւ սա շատ ավելի քաղաքական խնդիր է: Այո, եթե մենք չզբաղվենք այս բոլոր հարցերով, որոնք, ի վերջո, գալիս հանգում են Արցախի խնդրի լուծմանը, հանգում են հայ-ադրբեջանական եւ ավելի մեծ հաշվով` հայ-թուրքական հարաբերությունների հարցին, ակտիվորեն աշխատելով` մեր հարեւանները կարող են հասնել խնդիրների լուծմանը` հօգուտ իրենց: Մենք գիտեք ում կողմն է արդարությունը, եւ ինչ է իրականում տեղի ունեցել: Մենք պետք է ոչ միայն հիշենք եւ այս օրը պարզապես գանք այստեղ` հիշելու, մտահոգվելու, մտատանջվելու, խոսելու համար, այլ իրապես ամենօրյա աշխատանք տանենք, որպեսզի կարողանանք, ի վերջո, Ղարաբաղի եւ մյուս հարցերին ճշմարիտ լուծում տալ»:
Փոխանցելով ՀՅԴ Գերագույն Մարմնի եւ ԱԺ ՀՅԴ խմբակցության ցավակցությունները մեր հայրենակիցներին` Ա. Շահբազյանը մաղթեց, որ մեր հարազատների կորուստն այսօր մեր մեջ արթնացնի ոգու պոռթկում, ավելի շատ ուժ տա մեզ, եւ կարողանաք մեր նպատակների ճանապարհին լինել ուժեղ, ակտիվ ու միասնական:
«Մենք մեր պարտքն ենք կատարում նրանց հանդեպ: Այդ պարտքի հատուցման ձեւերից մեկը Ղարաբաղյան պատերազմում հաղթանակն էր»,- նշեց գրող, հրապարակախոս Զորի Բալայանը: Նրա խոսքերով, ամեն տարի հավաքվելով` հանրահավաքի մասնակիցները դիմումներ են ուղարկում տարբեր ատյաններ եւ միշտ ստանում արձագանքներ: Զորի Բալայանը ընթերցեց հանրահավաքի մասնակիցների հռչակագիրը` ուղղված ՄԱԿ-ին եւ Անվտանգության խորհրդին` վստահեցնելով, որ ամեն ինչ կարվի «փաստաթղթին թեւեր տալու համար»:
ԸՍՏ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՆԱՍՅԱՆԻ` ՆԵՐԿԱ ՃԳՆԱԺԱՄԻՑ ԵԼՔ ԿԱՐԵԼԻ Է ԳՏՆԵԼ ՄԻԱՅՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ
6Երեւան (Երկիր) - Ազատության հրապարակից հնչող կարգախոսների մեջ չկա կոնկրետ քաղաքական ուղեգիծ կամ գաղափարական հիմք, կան ընդամենը անիրական ու գայթակղիչ խոստումներ: Այսպիսի կարծիք հայտնեց «Քաղաքական հետազոտությունների ...ՌԴ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ ԿԻՐԱԿԱՆԱՑՆԵՆ ՆԱԵՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ
Երեւան (Երկիր) - Ռուսաստանի Դաշնությունում մարտի 2-ին անցկացվելիք նախագահական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն կիրականացնեն ՀՀ Ազգային Ժողովի 3 պատգամավոր եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ...ՀՀ-ՈՒՄ ԵՎՐԱՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՆ ԻՐ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԵՐԸ ՀԱՆՁՆԵՑ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻՆ
Երեւան (Երկիր) - Փետրվարի 28-ին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոսչարյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լուցենբերգերը: Կարեւորելով Հայաստանում ...ՆԱՏՕ-ՈՒՄ ՀՀ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՆԱՏՕ-Ի ԽՎ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՀԵՏ
Երեւան (Երկիր) - Փետրվարի 27-ին ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար Սամվել Մկրտչյանը հանդիպեց ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նոր գլխավոր քարտուղար Դեյվիդ Հոբսի հետ: Նա ստանձնել է իր պաշտոնը ս.թ. հունվարի ...ՍՈՒՄԳԱՅԻԹ. ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԵՐԻ ԴԵՄ
Երեւան (Երկիր) - «Մեր երկրի աշխարհաքաղաքական վիճակն այսօր պահանջում է ավելի լուրջ մոտեցում ցուցաբերել սումգայիթյան ոճրագործությանը»,- այսօր «Ուրբաթ» ակումբում հայտարարեց հրապարակախոս Հրայր Ուլուբաբյանը, ...ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԱՐԱՐԱՏՅԱՆ ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ ԹԵՄՈՒՄ
Երեւան (Երկիր) - «Մի դատիր, որ չդատվես: Թող նա գցի առաջին քարը, ով անմեղ է: Այլ է մարդու դատաստանը, եւ այլ` Աստծու…» թեմայի շուրջ «Արարատ» երիտասարդական միության անդամների հետ կխոսեն Վարչական դատարանի ...ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ՆՇԵԼ ԵՆ ՍՈՒՄԳԱՅԻԹՅԱՆ ԿՈՏՈՐԱԾԻ 20-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԸ
Երեւան (Երկիր) - Փետրվարի 28-ին Լեռնային Ղարաբաղում նշել են Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած հայկական ջարդերի 20-րդ տարելիցը: Առավոտից ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում գտնվող հուշակողոթ են այցելել ...ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՓՈԽԽՈՍՆԱԿ ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ
Երեւան (Երկիր) - Հայաստանի Ազգային ժողովը փետրվարի28-ին կայացած նիստում ընդունել է խորհրդարանի փոխխոսնակ Վահան Հովհաննեսյանի հրաժարականը: «Խորհրդարանի կանոնակարգի համաձայն` եթե փոխխոսնակը հրաժարականի ...ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ` ՍՈՒՄԳԱՅԻԹԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
Երեւան (Երկիր) - Ինչպես ամեն ապրիլի 24-ի հայ ժողովուրդը ակամա սգերթ է կազմակերպում դեպի Ծիծեռնակաբերդ` այցելության Մեծ Եղեռնի զոհերի հուշակոթողին, այնպես էլ ամեն տարի փետրվարի 28-ին երթ է կազմակերպվում ...ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆ. «ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՄ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԿՍԵԼ` ՀՐԱԺԱՐՎԵԼՈՎ ՄԱՔՍԻՄԱԼԻԶՄԻՑ ԵՒ ՈՉ ՄԻ ՏԵՂ ՉՏԱՆՈՂ ԱՌՃԱԿԱՏՈՒՄԻՑ»
Երեւան (Երկիր) - ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննեսյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է. «Սիրելի' հայրենակիցներ Հետընտրական մթնոլորտը շարունակում է մնալ շիկացած, ինչը ստիպում է ինձ մեկ ...ԵՎՐՈՊԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖՈՐՈՒՄԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐՈՊԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՄԱԽՄԲՎԵԼՈՒ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ
Երեւան (Երկիր) - Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահությունը տարածել է հայտարարություն, որում կոչ է անում դեռեւս ֆորումին չանդամակցող եվրոպական բոլոր երկրներում գործող հայկական կազմակերպություններին, ...«ՇԱՄԼՅԱՆ» ՎԱՐԺԱՐԱՆՈՒՄ ՓԵՏՐՎԱՐԸ ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ Է ՋԱՎԱԽՔԻՆ ՕԳՆԵԼՈՒ ԱՄԻՍ
Երեւան (Երկիր) - ԱՄՆ-ում գործող «Շամլյան» ազգային վարժարանի տնօրինությունը եւ ուսուցիչները ամերիկահայ աշակերտներին Ջավախքի հետ ծանոթացնելու եւ ջավախահայության խնդիրների մասին ընդհանուր պատկերացում տալու ...
14 ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐ ԴԱԴԱՐԵՑՐԵԼ ԵՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵԿՄ-ԻՆ
ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԵՒ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ՄԻՋՆՈՐԴԻ ԻՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒ ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՄՇԱԿՈՒՅԹԻ ԳՈՐԾԻՉՆԵՐԸ ՀԱՆԴԵՍ ԵՆ ԵԿԵԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԽՄԲԻ ԿԱՐԾԻՔՈՎ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ ԵՆ ԵՂԵԼ
ԸՍՏ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՆԱՍՅԱՆԻ` ՆԵՐԿԱ ՃԳՆԱԺԱՄԻՑ ԵԼՔ ԿԱՐԵԼԻ Է ԳՏՆԵԼ ՄԻԱՅՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ

ԸՍՏ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ` ՍՄԲԱՏ ԱՅՎԱԶՅԱՆԻ ԵՒ ՆՐԱ ՈՒՂԵԿԻՑՆԵՐԻ ՄՈՏ ԶԵՆՔ Է ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ԱՆՑԿԱՑՐԵԼ ԶՈՒ, ԱԱԾ ԵՒ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ
ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԿԵՂԾԵԼՈՒ ՓԱՍՏՈՎ ՀԱՐՈՒՑՎԵԼ Է ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ
ՀՅԴ-Ն ՀԱՆԴԵՍ Է ԳԱԼԻՍ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՍՏԱՆՁՆԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄՈՒԹՅԱՄԲ

- 1852 Սահակ Ապրոն և Գրիգոր Մարկոսյանը Կ. Պոլսում սկսեցին հրատարակել «Նոյան Աղավնի» պարբերականը (մինչև 1853 թ.):
- 1905 Ցարի բարձրագույն անվանական հրովարտակը Կովկասում փոխարքայությունը վերականգնելու մասին: Կովկասի փոխարքա նշանակվեց Ի. Ի. Վորոնցով-Դաշկովը (1905-1915
- 1923 Մահացավ արևելահայ հասարակական գործիչ Ստեփան Մամիկոնյանը:
- 1976 Շարք մտավ Հայաստանի ատոմային կայանի առաջին էներգաբլոկը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

