
ՍՈՒՄԳԱՅԻԹ. ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԵՐԻ ԴԵՄ
Երեւան (Երկիր) - «Մեր երկրի աշխարհաքաղաքական վիճակն այսօր պահանջում է ավելի լուրջ մոտեցում ցուցաբերել սումգայիթյան ոճրագործությանը»,- այսօր «Ուրբաթ» ակումբում հայտարարեց հրապարակախոս Հրայր Ուլուբաբյանը, ով երկար տարիներ զբաղվել է 1988 թվականի փետրվարի 26-29-ը Ադրբեջանում հայերի նկատմամբ իրագործված ոճրագործությունների վերաբերյալ փաստեր հավաքագրելով եւ եղել է Սումգայիթի հայերի պաշտպանության հանձնախմբի ղեկավարը:
«Ցավոք, այս 20 տարիների ընթացքում մեր երկրի ղեկավարությունից չկար մեկը, որ Սումգայիթի հարցը պաշտոնապես բարձրացներ միջազգային ատյաններում»,- ասում է հրապարակախոսը եւ ավելացնում, որ հայերի դեմ Ադրբեջանում կատարված ոճրագործությունները կարող են զենք դառնալ այնպես, ինչպես Հայոց ցեղասպանությունն է խոչընդոտ Թուրքիայի համար Եվրամիություն մուտք գործելու ճանապարհին:
Օգտվելով առիթից` Հրայր Ուլուբաբյանը Ազգային Ժողովի` իր խոսքերով «հատուկենտ հայրենասեր պատգամավորներին» կոչ արեց խորհրդարանում բարձրացնել այս խնդիրը. «Ազգային Ժողովը պետք է նախ պաշտոնապես ճանաչի եւ ապա դիմի միջազգային դատարան` պահանջելով պատժել եւ պատասխանատվության ենթարկել հայերի նկատմամբ կազմակերպված ցեղասպանություն իրականացրած Ադրբեջանին»: Իսկ որ դա եղել է ցեղասպանություն, նա ոչ մի կասկած չունի, նաեւ չի կասկածում, որ զոհերի թիվը շատ ավելին է, քան հրապարակված պաշտոնական տվյալներով:
«Դա Ադրբեջանի ղեկավարության կողմից էր կազմակերպված եւ համաձայնեցված էր Մոսկվայի կենտկոմի ղեկավարության հետ»,- համոզված է Հ.Ուլուբաբյանը: Դրա ապացույցն են, օրինակ, այդ օրերին Սումգայիթում կազմակերպված հանրահավաքները, որոնք ղեկավարվում էին Ադրբեջանի կենտկոմի առաջին քարտուղար Մուսլիմզադեի կողմից: Վերջինս ստորագրություններ էր հավաքում եւ բացահայտ կոչեր հնչեցնում հայերի դեմ:
«Ուրբաթ» ակումբում էր նաեւ Փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը, ով 1988-ին մասնակցել է սումգայիթյան ջարդերի դատավարություններին: Նա նույնպես հայտարարեց, որ Ադրբեջանում կատարվածը միանշանակ ցեղասպանություն է եւ համապատասխանում է ՄԱԿ-ի Ցեղասպանության մասին կոնվենցիայում նշված բոլոր կետերին: «Իմ համոզմամբ` դա եղել է կազմակերպված գործողություն: Եվ կարծում եմ (ասում եմ` «կարծում եմ», որպեսզի չխախտեմ անմեղության կանխավարկածը), որ դա կազմակերպված է եղել ԽՍՀՄ ղեկավարների ամենաբարձր շրջանակների կողմից` սկսած Գորբաչովից, որովհետեւ առանց կենտկոմի առաջին քարտուղարի այն ժամանակ ոչինչ հնարավոր չէր անել նախկին Խորհրդային Միությունում, եւ համաձայնեցված է եղել Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության հետ»,- նշեց փաստաբանը` նկատելով, որ Խորհրդային Միությունը այն ժամանակ հեղեղված էր գործակալներով` բոլոր բնագավառներում ու կառույցներում, եւ հնարավոր չէր, որ իշխանությունները նախապես իմացած չլինեին, թե ինչ է նախապատրաստվում:
Փաստաբանը դժվարացավ ասել, թե ինչու ոչինչ չարվեց ոճիրը կանխելու ուղղությամբ, թեեւ ենթադրություններ ունի, որ դա արվեց` կանխելու սեպարատիզմի հետագա դրեւորումները` հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի խորհրդի պատգամավորների փետրվարի 20-ի որոշումը` դուրս գալ Ադրբեջանի կազմից: Իսկ դատական գործի քննությունն արվել է թերի, շատ փաստեր կոծկվել են, որպեսզի չերեւա, որ ԽՍՀՄ-ում կան միջէթնիկական հակասություններ ու բախումներ:
Փաստաբան Ռուբեն Սահակյանը մատնանշեց նաեւ խնդրի լուծումը: Նա առաջարկել է, որ կառավարությունը միջոցներ տրամադրի Ցեղասպանության թանգարանին եւ վերջինս, ներգրավելով սումգայիթյան դեպքերին քաջատեղյակ մարդկանց, նախկին ԽՍՀՄ տարածքից կարողանա Ադրբեջանում կատարված դեպքերի վերաբերյալ փաստեր հավաքել, վերլուծել եւ կազմել ամբողջական փաստաթուղթ: Պատասխան դեռեւս չի ստացել:
ԸՍՏ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՆԱՍՅԱՆԻ` ՆԵՐԿԱ ՃԳՆԱԺԱՄԻՑ ԵԼՔ ԿԱՐԵԼԻ Է ԳՏՆԵԼ ՄԻԱՅՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ
6Երեւան (Երկիր) - Ազատության հրապարակից հնչող կարգախոսների մեջ չկա կոնկրետ քաղաքական ուղեգիծ կամ գաղափարական հիմք, կան ընդամենը անիրական ու գայթակղիչ խոստումներ: Այսպիսի կարծիք հայտնեց «Քաղաքական հետազոտությունների ...ՌԴ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ ԿԻՐԱԿԱՆԱՑՆԵՆ ՆԱԵՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ
Երեւան (Երկիր) - Ռուսաստանի Դաշնությունում մարտի 2-ին անցկացվելիք նախագահական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն կիրականացնեն ՀՀ Ազգային Ժողովի 3 պատգամավոր եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ...ՀՀ-ՈՒՄ ԵՎՐԱՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՆ ԻՐ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԵՐԸ ՀԱՆՁՆԵՑ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻՆ
Երեւան (Երկիր) - Փետրվարի 28-ին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոսչարյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լուցենբերգերը: Կարեւորելով Հայաստանում ...ՆԱՏՕ-ՈՒՄ ՀՀ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՆԱՏՕ-Ի ԽՎ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՀԵՏ
Երեւան (Երկիր) - Փետրվարի 27-ին ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար Սամվել Մկրտչյանը հանդիպեց ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նոր գլխավոր քարտուղար Դեյվիդ Հոբսի հետ: Նա ստանձնել է իր պաշտոնը ս.թ. հունվարի ...ՍՈՒՄԳԱՅԻԹ. ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԵՐԻ ԴԵՄ
Երեւան (Երկիր) - «Մեր երկրի աշխարհաքաղաքական վիճակն այսօր պահանջում է ավելի լուրջ մոտեցում ցուցաբերել սումգայիթյան ոճրագործությանը»,- այսօր «Ուրբաթ» ակումբում հայտարարեց հրապարակախոս Հրայր Ուլուբաբյանը, ...ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԱՐԱՐԱՏՅԱՆ ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ ԹԵՄՈՒՄ
Երեւան (Երկիր) - «Մի դատիր, որ չդատվես: Թող նա գցի առաջին քարը, ով անմեղ է: Այլ է մարդու դատաստանը, եւ այլ` Աստծու…» թեմայի շուրջ «Արարատ» երիտասարդական միության անդամների հետ կխոսեն Վարչական դատարանի ...ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ՆՇԵԼ ԵՆ ՍՈՒՄԳԱՅԻԹՅԱՆ ԿՈՏՈՐԱԾԻ 20-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԸ
Երեւան (Երկիր) - Փետրվարի 28-ին Լեռնային Ղարաբաղում նշել են Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած հայկական ջարդերի 20-րդ տարելիցը: Առավոտից ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում գտնվող հուշակողոթ են այցելել ...ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՓՈԽԽՈՍՆԱԿ ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ
Երեւան (Երկիր) - Հայաստանի Ազգային ժողովը փետրվարի28-ին կայացած նիստում ընդունել է խորհրդարանի փոխխոսնակ Վահան Հովհաննեսյանի հրաժարականը: «Խորհրդարանի կանոնակարգի համաձայն` եթե փոխխոսնակը հրաժարականի ...ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ` ՍՈՒՄԳԱՅԻԹԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
Երեւան (Երկիր) - Ինչպես ամեն ապրիլի 24-ի հայ ժողովուրդը ակամա սգերթ է կազմակերպում դեպի Ծիծեռնակաբերդ` այցելության Մեծ Եղեռնի զոհերի հուշակոթողին, այնպես էլ ամեն տարի փետրվարի 28-ին երթ է կազմակերպվում ...ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆ. «ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՄ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԿՍԵԼ` ՀՐԱԺԱՐՎԵԼՈՎ ՄԱՔՍԻՄԱԼԻԶՄԻՑ ԵՒ ՈՉ ՄԻ ՏԵՂ ՉՏԱՆՈՂ ԱՌՃԱԿԱՏՈՒՄԻՑ»
Երեւան (Երկիր) - ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննեսյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է. «Սիրելի' հայրենակիցներ Հետընտրական մթնոլորտը շարունակում է մնալ շիկացած, ինչը ստիպում է ինձ մեկ ...ԵՎՐՈՊԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖՈՐՈՒՄԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐՈՊԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՄԱԽՄԲՎԵԼՈՒ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ
Երեւան (Երկիր) - Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահությունը տարածել է հայտարարություն, որում կոչ է անում դեռեւս ֆորումին չանդամակցող եվրոպական բոլոր երկրներում գործող հայկական կազմակերպություններին, ...«ՇԱՄԼՅԱՆ» ՎԱՐԺԱՐԱՆՈՒՄ ՓԵՏՐՎԱՐԸ ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ Է ՋԱՎԱԽՔԻՆ ՕԳՆԵԼՈՒ ԱՄԻՍ
Երեւան (Երկիր) - ԱՄՆ-ում գործող «Շամլյան» ազգային վարժարանի տնօրինությունը եւ ուսուցիչները ամերիկահայ աշակերտներին Ջավախքի հետ ծանոթացնելու եւ ջավախահայության խնդիրների մասին ընդհանուր պատկերացում տալու ...
14 ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐ ԴԱԴԱՐԵՑՐԵԼ ԵՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵԿՄ-ԻՆ
ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԵՒ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ՄԻՋՆՈՐԴԻ ԻՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒ ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՄՇԱԿՈՒՅԹԻ ԳՈՐԾԻՉՆԵՐԸ ՀԱՆԴԵՍ ԵՆ ԵԿԵԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԽՄԲԻ ԿԱՐԾԻՔՈՎ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ ԵՆ ԵՂԵԼ
ԸՍՏ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՆԱՍՅԱՆԻ` ՆԵՐԿԱ ՃԳՆԱԺԱՄԻՑ ԵԼՔ ԿԱՐԵԼԻ Է ԳՏՆԵԼ ՄԻԱՅՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ

ԸՍՏ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ` ՍՄԲԱՏ ԱՅՎԱԶՅԱՆԻ ԵՒ ՆՐԱ ՈՒՂԵԿԻՑՆԵՐԻ ՄՈՏ ԶԵՆՔ Է ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ԱՆՑԿԱՑՐԵԼ ԶՈՒ, ԱԱԾ ԵՒ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ
ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԿԵՂԾԵԼՈՒ ՓԱՍՏՈՎ ՀԱՐՈՒՑՎԵԼ Է ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ
ՀՅԴ-Ն ՀԱՆԴԵՍ Է ԳԱԼԻՍ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՍՏԱՆՁՆԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄՈՒԹՅԱՄԲ

- 1852 Սահակ Ապրոն և Գրիգոր Մարկոսյանը Կ. Պոլսում սկսեցին հրատարակել «Նոյան Աղավնի» պարբերականը (մինչև 1853 թ.):
- 1905 Ցարի բարձրագույն անվանական հրովարտակը Կովկասում փոխարքայությունը վերականգնելու մասին: Կովկասի փոխարքա նշանակվեց Ի. Ի. Վորոնցով-Դաշկովը (1905-1915
- 1923 Մահացավ արևելահայ հասարակական գործիչ Ստեփան Մամիկոնյանը:
- 1976 Շարք մտավ Հայաստանի ատոմային կայանի առաջին էներգաբլոկը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

