
ՎԵՐԱՕԾՎԵՑ ԹԵԹՐԻԾՂԱՐՈՅԻ ՇՐՋԱՆԻ ՍԱՄՇՈՒԼԴԱ ԳՅՈՒՂԻ ՍԲ ՓՐԿԻՉ ԵԿԵՂԵՑԻՆ
Երեւան (Երկիր) - Փետրվարի 23-ին, ձեռամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի եւ մասնակցությամբ Թբիլիսիի Սուրբ Գեւորգ առաջնորդանիստ եկեղեցու հոգեւոր հովիվ Տ. Եղիշե ավագ քահանա Հարությունյանի, Մառնեուլի եւ Բոլնիսի շրջանների հայության հոգեւոր հովիվ Տ. Հուսիկ քահանա Հարությունյանի, Թբիլիսիի Սուրբ Գեւորգ առաջնորդանիստ եկեղեցու դպրաց դասի, վերաօծվեց Թեթրիծղարոյի շրջանի Սամշուլդա գյուղի Սուրբ Փրկիչ եկեղեցին՝ վերանորոգված եւ բարեկարգված հովանավորությամբ ծնունդով սամշուլդեցի, Ռուսաստանի Դաշնությունում բնակվող Գուրգեն Հովհաննիսյանի:
Հավարտ վերաօծման կարգի անդրանիկ պատարագ մատուցեց Մառնեուլի եւ Բոլնիսի շրջանների հայության հոգեւոր հովիվ Տ. Հուսիկ քահանա Հարությունյանը, իսկ հավուր պատշաճի քարոզ խոսեց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Վիրահայոց թեմի առաջնորդի կողմից գնահատանքի եւ օրհնության արժանացան եկեղեցու վերականգնման գործում ներդրում կատարած Գուրգեն Հովհաննիսյանը, շինարարական աշխատանքների կազմակերպիչ Աշոտ Քոչարյանը, ինչպես նաեւ շինարարությանը մասնակից բոլորը, որոնց փոխանցվեց առաջնորդական Օրհնության իր եւ հուշանվերներ: Դեսպանի խորհրդական Եղիա Մանսուրյանն ընթերցեց Վրաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Հրաչ Սիլվանյանի ողջունի խոսքը, իսկ Վրաստանի Հայերի միության անունից ներկաներին ողջունեց Վրաստանի Հայերի միության փոխնախագահ Վան Բայբուրտյանը:
Արարողությունն ավարտվեց ավանդական մատաղի օրհնությամբ, ազգագրական երգ ու պարով եւ Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնի դերասաններ Ռոբերտ Հովհաննիսյանի եւ Ռոբերտ Աղաջանյանի ասմունքով:
Արարողությանը ներկա էին Վրաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանի խորհրդական Եղիա Մանսուրյանը, Վրաստանի Հայերի միության նախագահ Հենրիխ Մուրադյանը, «Վրաստան» թերթի գլխավոր խմբագիր, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր, Վրաստանի Հայերի միության փոխնախագահ Վան Բայբուրտյանը, Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնի տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանը, Թբիլիսիի Սուրբ եւորգ առաջնորդանիստ եկեղեցու հավատացյալներ, վիրահայ մշակույթի գործիչներ եւ մտավորականություն:
Թեթրիծղարոյի շրջանի Սամշուլդա գյուղի Սուրբ Փրկիչ (Սուրբ Աստվածածին) քարաշեն եկեղեցին կառուցվել է 1854 թ.: Ունեցել է հոգեւոր դպրոց, 40 ծուխ 400 բնակիչներով: Գյուղից 500 մետր հեռավորության վրա գտնվում է 18-րդ դարի Սուրբ Աստվածածին ուխտատեղի քարաշեն մատուռը, մեկ այլ ուխտատեղի՝ Սուրբ Գեւորգ մատուռը, գտնվում է գյուղի մյուս կողմում՝անտառի մեջ:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԵԱՀԿ ԳՈՐԾՈՂ ՆԱԽԱԳԱՀԻՆ
Երեւան (Երկիր) - Փետրվարի 26-ին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Իլկա Կաներվային եւ նրա գլխավորած պատվիրակությանը: Ինչպես ...ԹՈՄ ՔԵՅՍԻ. «ՎԵՃԵՐԸ ՊԵՏՔ Է ԿԱՐԳԱՎՈՐՎԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՒ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ»
Երեւան (Երկիր) - ԱՄՆ պետդեպարտամենտի փոխխոսնակ Թոմ Քեյսին կարծիք է հայտնել, որ Հայաստանում նախագահական ընտրություններին հաջորդած վեճերը պետք է կարգավորվեն երկրի Սահմանադրության եւ քաղաքական համակարգի ...ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԽԱՂԱՂԱՐԱՐՆԵՐԸ ՀԵՏ ԿԿԱՆՉՎԵՆ ԿՈՍՈՎՈՅԻՑ
Երեւան (Երկիր) - Ադրբեջանցի խաղաղարարները հետ կկանչվեն Կոսովոյից: Ինչպես հաղորդում է «Նոյյան տապանը», վկայակոչելով ԱՊԱ գործակալությունը, այդ մասին հայտնել է Միլի մեջլիսի անվտանգության եւ պաշտպանության ...ՀՐԱՆՏ ԴԻՆՔԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ՀԵՐԹԱԿԱՆ ԴԱՏԱԼՍՈՒՄԸ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ԱՊՐԻԼԻՆ
Երեւան (Երկիր) - Փետրվարի 25-ին Ստամբուլի դատարանում տեղի է ունեցել Հրանտ Դինքի սպանության գործի հերթական դատալսումը: Ինչպես, ըստ «Նոյյան տապանի», հաղորդում է թուրքական մամուլը, դատական այս նիստը նույնպես ...ՄՇԱԿՈՒՅԹԻ ԳՈՐԾԻՉՆԵՐԸ ՀԱՆԴԵՍ ԵՆ ԵԿԵԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ
13Երեւան (Երկիր) - Արվեստի եւ մշակույթի մի խումբ գործիչներ հայտարարություն են արել Հայաստանում ստեղծված իրավիճակի կապակցությամբ։Հայտարարության մեջ ասվում է. «Քաղաքական յուրաքանչյուր իրադարձություն` լինի ...ՄԵՔՍԻԿԱՅԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԴԵՍՊԱՆՆ ԻՐ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԵՐՆ Է ՀԱՆՁՆԵԼ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻՆ
Երեւան (Երկիր) - ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին փետրվարի 27-ին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Մեքսիկայի Միացյալ Նահանգների դեսպան Ալֆրեդո Պերես Բրավոն (նստավայրը` Մոսկվա): Ինչպես տեղեկացնում են ...ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿԻ ՊԱՀԱՆՋՈՎ ՀՀ ԿԸՀ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ 170 ԴԻՄՈՒՄ-ԲՈՂՈՔԻՑ ՉԻ ԲԱՎԱՐԱՐՎԵԼ 24-Ը
Երեւան (Երկիր) - ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընթացք է տվել վերահաշվարկի պահանջի մասին այն դիմումներին, որոնք համապատասխանել են Ընտրական օրենսգրքի պահանջներին: Այս մասին, ըստ «Նոյյան տապանի», ...ԱՄՆ-Ը ՌԱԴԻՈՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ Է ՏՐԱՄԱԴՐԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԱՂԱՊԱՀ ԳՈՒՄԱՐՏԱԿԻՆ
Երեւան (Երկիր) - Վերջերս Հայաստանի խաղաղապահ գումարտակն ավելի քան 3 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ հաղորդակցման սարքավորումներ է ստացել ԱՄՆ Ռազմական համագործակցության գրասենյակից (ՌՀԳ): Ինչպես «Նոյյան տապան»-ին ...ՎԵՐԱՕԾՎԵՑ ԹԵԹՐԻԾՂԱՐՈՅԻ ՇՐՋԱՆԻ ՍԱՄՇՈՒԼԴԱ ԳՅՈՒՂԻ ՍԲ ՓՐԿԻՉ ԵԿԵՂԵՑԻՆ
Երեւան (Երկիր) - Փետրվարի 23-ին, ձեռամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի եւ մասնակցությամբ Թբիլիսիի Սուրբ Գեւորգ առաջնորդանիստ եկեղեցու հոգեւոր հովիվ Տ. Եղիշե ավագ քահանա Հարությունյանի, ...ՓԵՏՐՎԱՐԻ 27-ԻՆ ՄԵԾ ՊԱՀՔԸ ԿԻՍՎԵՑ
1Երեւան (Երկիր) - Հայ Առաքելական եկեղեցու տոնացույցով փետրվարի 4-ից սկսված Պահոց շրջանը փետրվարի 27-ին կիսվեց: Ըստ Մաղաքիա արք. Օրմանյանի` Մեծ պասը կիսող օրը կոչվում է Միջինք, որը տոնական նշանակություն ...ՆԱՏՕ-ՈՒՄ ՀՀ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԻ
Երեւան (Երկիր) - Փետրվարի 21-22-ը ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար Սամվել Մկրտչյանը Լոնդոնում մասնակցել է Chatam House-ի «Անվտանգության եւ պաշտպանության հեռանկարները. հնարավորությունները եւ իրողությունները» ...ՀՆԴԿԱՍՏԱՆՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԱՌԵՒՏՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍԵՄԻՆԱՐԻ
Երեւան (Երկիր) - Փետրվարի 24-ին Հնդկաստանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը Կալկաթայում մասնակցել է Հնդկաստանի արտահանողների կազմակերպությունների դաշնության եւ Հնդկաստան-ԱՊՀ առեւտրատնտեսական պալատի կազմակերպած ...
14 ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐ ԴԱԴԱՐԵՑՐԵԼ ԵՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵԿՄ-ԻՆ
ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԵՒ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ՄԻՋՆՈՐԴԻ ԻՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒ ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՄՇԱԿՈՒՅԹԻ ԳՈՐԾԻՉՆԵՐԸ ՀԱՆԴԵՍ ԵՆ ԵԿԵԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԽՄԲԻ ԿԱՐԾԻՔՈՎ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ ԵՆ ԵՂԵԼ
ԸՍՏ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ` ՍՄԲԱՏ ԱՅՎԱԶՅԱՆԻ ԵՒ ՆՐԱ ՈՒՂԵԿԻՑՆԵՐԻ ՄՈՏ ԶԵՆՔ Է ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՕԳՏԻՆ ՔՎԵԱՐԿԵԼ Է ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ԱՆՑԿԱՑՐԵԼ ԶՈՒ, ԱԱԾ ԵՒ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ
ՀՅԴ-Ն ՀԱՆԴԵՍ Է ԳԱԼԻՍ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՍՏԱՆՁՆԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄՈՒԹՅԱՄԲ

ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԿԵՂԾԵԼՈՒ ՓԱՍՏՈՎ ՀԱՐՈՒՑՎԵԼ Է ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ
- 1826 Ծնվեց հայտնի նկարիչ, արվեստի տեսաբան Վարդգես Սուրենյանը: (Վախճ. 1921թ.-ին):
- 1833 Հայկական մարզի զինանշանի հաստատումը Նիկոլայ I-ի կողմից:
- 1845 Մոսկվայում ծնվեց հրապարակախոս Գրիգոր Արծրունին: (Վախճ. 1892թ.-ին, Թիֆլիսում):
- 1858 Կ. Պոլսում վախճանվեց ականավոր ճարտարապետ, հասարակական գործիչ Նիկողայոս Պալյանը: (Ծնվ. 1826թ.-ին):
- 1873 Ծնվեց Արմեն Գաբոն: (Վախճ. 1923 թ.):
- 1917 Ռուսաստանում տեղի ունեցավ փետրվարյան բուրժուա-դեմոկրատական հեղափոխությունը:
- 1917 Բուրժուադեմոկրատական II հեղափոխության և ցարիզմի տապալումը Ռուսաստանում:
- 1988 Արցախյան շարժումը խեղդելու նպատակով, Սումգայիթում սկսվեցին հայկական 3-օրյա ջարդեր:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

