
ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿԻ ՊԱՀԱՆՋՈՎ ՀՀ ԿԸՀ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ 170 ԴԻՄՈՒՄ-ԲՈՂՈՔԻՑ ՉԻ ԲԱՎԱՐԱՐՎԵԼ 24-Ը
Երեւան (Երկիր) - ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընթացք է տվել վերահաշվարկի պահանջի մասին այն դիմումներին, որոնք համապատասխանել են Ընտրական օրենսգրքի պահանջներին: Այս մասին, ըստ «Նոյյան տապանի», փետրվարի 27-ի ասուլիսում հայտարարեց ԿԸՀ քարտուղար Աբրամ Բախչագուլյանը` հավելելով, որ ստացված մոտ 170 դիմում-բողոքներից չի բավարարվել ընդամենը 24-ը:
Այսպես` ՀՀ նախագահի նախկին թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձերի կողմից վերահաշվարկի պահանջի մասին ներկայացված 81 դիմումից չի քննարկվել 19-ը, Արթուր Բաղդասարյանի` 28-ից 4-ը, Արամ Հարությունյանի` 27-ից 3-ը: Տիգրան Կարապետյանի, Արտաշես Գեղամյանի, Սերժ Սարգսյանի, Վահան Հովհաննեսյանի եւ Արման Մելիքյանի վստահված անձանց կողմից ներկայացվել են, համապատասխանաբար, 11, 6, 3, 3 եւ 2 դիմում-բողոքներ, որոնք բոլորն էլ բավարարվել են:
Ա.Բախչագուլյանը հայտնեց, որ վերահաշվարկի գործընթացի վերաբերյալ տեղամասային ընտրական հանձնաժողովների արձանագրությունների մոտ 95%-ը ստորագրվել են 7 կամ 8 անդամի կողմից: Ըստ նրա` առնվազն 5 անդամի կողմից ստորագրված արձանագրությունների թիվը 8-ն է: Դրանք էլ, նրա մեկնաբանմամբ, այն ընտրատեղամասերից են (Աշոցքի տարածաշրջանի, Սյունիքի մարզի), որտեղ ընտրողները թիվը շատ չէ, եւ 8 հոգանոց հանձնաժողով ձեւավորել գրեթե չի հաջողվել:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԵԱՀԿ ԳՈՐԾՈՂ ՆԱԽԱԳԱՀԻՆ
Երեւան (Երկիր) - Փետրվարի 26-ին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Իլկա Կաներվային եւ նրա գլխավորած պատվիրակությանը: Ինչպես ...ԹՈՄ ՔԵՅՍԻ. «ՎԵՃԵՐԸ ՊԵՏՔ Է ԿԱՐԳԱՎՈՐՎԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՒ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ»
Երեւան (Երկիր) - ԱՄՆ պետդեպարտամենտի փոխխոսնակ Թոմ Քեյսին կարծիք է հայտնել, որ Հայաստանում նախագահական ընտրություններին հաջորդած վեճերը պետք է կարգավորվեն երկրի Սահմանադրության եւ քաղաքական համակարգի ...ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԽԱՂԱՂԱՐԱՐՆԵՐԸ ՀԵՏ ԿԿԱՆՉՎԵՆ ԿՈՍՈՎՈՅԻՑ
Երեւան (Երկիր) - Ադրբեջանցի խաղաղարարները հետ կկանչվեն Կոսովոյից: Ինչպես հաղորդում է «Նոյյան տապանը», վկայակոչելով ԱՊԱ գործակալությունը, այդ մասին հայտնել է Միլի մեջլիսի անվտանգության եւ պաշտպանության ...ՀՐԱՆՏ ԴԻՆՔԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ՀԵՐԹԱԿԱՆ ԴԱՏԱԼՍՈՒՄԸ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ԱՊՐԻԼԻՆ
Երեւան (Երկիր) - Փետրվարի 25-ին Ստամբուլի դատարանում տեղի է ունեցել Հրանտ Դինքի սպանության գործի հերթական դատալսումը: Ինչպես, ըստ «Նոյյան տապանի», հաղորդում է թուրքական մամուլը, դատական այս նիստը նույնպես ...ՄՇԱԿՈՒՅԹԻ ԳՈՐԾԻՉՆԵՐԸ ՀԱՆԴԵՍ ԵՆ ԵԿԵԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ
13Երեւան (Երկիր) - Արվեստի եւ մշակույթի մի խումբ գործիչներ հայտարարություն են արել Հայաստանում ստեղծված իրավիճակի կապակցությամբ։Հայտարարության մեջ ասվում է. «Քաղաքական յուրաքանչյուր իրադարձություն` լինի ...ՄԵՔՍԻԿԱՅԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԴԵՍՊԱՆՆ ԻՐ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԵՐՆ Է ՀԱՆՁՆԵԼ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻՆ
Երեւան (Երկիր) - ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին փետրվարի 27-ին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Մեքսիկայի Միացյալ Նահանգների դեսպան Ալֆրեդո Պերես Բրավոն (նստավայրը` Մոսկվա): Ինչպես տեղեկացնում են ...ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿԻ ՊԱՀԱՆՋՈՎ ՀՀ ԿԸՀ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ 170 ԴԻՄՈՒՄ-ԲՈՂՈՔԻՑ ՉԻ ԲԱՎԱՐԱՐՎԵԼ 24-Ը
Երեւան (Երկիր) - ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընթացք է տվել վերահաշվարկի պահանջի մասին այն դիմումներին, որոնք համապատասխանել են Ընտրական օրենսգրքի պահանջներին: Այս մասին, ըստ «Նոյյան տապանի», ...ԱՄՆ-Ը ՌԱԴԻՈՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ Է ՏՐԱՄԱԴՐԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԱՂԱՊԱՀ ԳՈՒՄԱՐՏԱԿԻՆ
Երեւան (Երկիր) - Վերջերս Հայաստանի խաղաղապահ գումարտակն ավելի քան 3 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ հաղորդակցման սարքավորումներ է ստացել ԱՄՆ Ռազմական համագործակցության գրասենյակից (ՌՀԳ): Ինչպես «Նոյյան տապան»-ին ...ՎԵՐԱՕԾՎԵՑ ԹԵԹՐԻԾՂԱՐՈՅԻ ՇՐՋԱՆԻ ՍԱՄՇՈՒԼԴԱ ԳՅՈՒՂԻ ՍԲ ՓՐԿԻՉ ԵԿԵՂԵՑԻՆ
Երեւան (Երկիր) - Փետրվարի 23-ին, ձեռամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի եւ մասնակցությամբ Թբիլիսիի Սուրբ Գեւորգ առաջնորդանիստ եկեղեցու հոգեւոր հովիվ Տ. Եղիշե ավագ քահանա Հարությունյանի, ...ՓԵՏՐՎԱՐԻ 27-ԻՆ ՄԵԾ ՊԱՀՔԸ ԿԻՍՎԵՑ
1Երեւան (Երկիր) - Հայ Առաքելական եկեղեցու տոնացույցով փետրվարի 4-ից սկսված Պահոց շրջանը փետրվարի 27-ին կիսվեց: Ըստ Մաղաքիա արք. Օրմանյանի` Մեծ պասը կիսող օրը կոչվում է Միջինք, որը տոնական նշանակություն ...ՆԱՏՕ-ՈՒՄ ՀՀ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԻ
Երեւան (Երկիր) - Փետրվարի 21-22-ը ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար Սամվել Մկրտչյանը Լոնդոնում մասնակցել է Chatam House-ի «Անվտանգության եւ պաշտպանության հեռանկարները. հնարավորությունները եւ իրողությունները» ...ՀՆԴԿԱՍՏԱՆՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԱՌԵՒՏՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍԵՄԻՆԱՐԻ
Երեւան (Երկիր) - Փետրվարի 24-ին Հնդկաստանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը Կալկաթայում մասնակցել է Հնդկաստանի արտահանողների կազմակերպությունների դաշնության եւ Հնդկաստան-ԱՊՀ առեւտրատնտեսական պալատի կազմակերպած ...
14 ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐ ԴԱԴԱՐԵՑՐԵԼ ԵՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵԿՄ-ԻՆ
ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԵՒ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ՄԻՋՆՈՐԴԻ ԻՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒ ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՄՇԱԿՈՒՅԹԻ ԳՈՐԾԻՉՆԵՐԸ ՀԱՆԴԵՍ ԵՆ ԵԿԵԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԽՄԲԻ ԿԱՐԾԻՔՈՎ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ ԵՆ ԵՂԵԼ
ԸՍՏ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ` ՍՄԲԱՏ ԱՅՎԱԶՅԱՆԻ ԵՒ ՆՐԱ ՈՒՂԵԿԻՑՆԵՐԻ ՄՈՏ ԶԵՆՔ Է ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՕԳՏԻՆ ՔՎԵԱՐԿԵԼ Է ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ԱՆՑԿԱՑՐԵԼ ԶՈՒ, ԱԱԾ ԵՒ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ
ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԿԵՂԾԵԼՈՒ ՓԱՍՏՈՎ ՀԱՐՈՒՑՎԵԼ Է ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ
ՀՅԴ-Ն ՀԱՆԴԵՍ Է ԳԱԼԻՍ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՍՏԱՆՁՆԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄՈՒԹՅԱՄԲ

- 1826 Ծնվեց հայտնի նկարիչ, արվեստի տեսաբան Վարդգես Սուրենյանը: (Վախճ. 1921թ.-ին):
- 1833 Հայկական մարզի զինանշանի հաստատումը Նիկոլայ I-ի կողմից:
- 1845 Մոսկվայում ծնվեց հրապարակախոս Գրիգոր Արծրունին: (Վախճ. 1892թ.-ին, Թիֆլիսում):
- 1858 Կ. Պոլսում վախճանվեց ականավոր ճարտարապետ, հասարակական գործիչ Նիկողայոս Պալյանը: (Ծնվ. 1826թ.-ին):
- 1873 Ծնվեց Արմեն Գաբոն: (Վախճ. 1923 թ.):
- 1917 Ռուսաստանում տեղի ունեցավ փետրվարյան բուրժուա-դեմոկրատական հեղափոխությունը:
- 1917 Բուրժուադեմոկրատական II հեղափոխության և ցարիզմի տապալումը Ռուսաստանում:
- 1988 Արցախյան շարժումը խեղդելու նպատակով, Սումգայիթում սկսվեցին հայկական 3-օրյա ջարդեր:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

