
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԵԱՀԿ ԳՈՐԾՈՂ ՆԱԽԱԳԱՀԻՆ
Երեւան (Երկիր) - Փետրվարի 26-ին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Իլկա Կաներվային եւ նրա գլխավորած պատվիրակությանը:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, Իլկա Կաներվան ջերմորեն շնորհավորել է Սերժ Սարգսյանին ՀՀ նախագահական ընտրություններում հաղթանակ տանելու առթիվ` նշելով, որ ապրիլի սկզբին հնարավորություն կունենա ՀՀ նախագահի պաշտոնակալության արարողությանն ուղարկելու իր հատուկ ներկայացուցիչ Հայկե Տալվիտիեին: Նա շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահական ընտրություններին միջազգային դիտորդներ հրավիրելու համար, որոնց ներկայությունը, ըստ ԵԱՀԿ գործող նախագահի, շատ կարեւոր է ընտրությունների գործընթացի եւ արդյունքների օբյեկտիվ գնահատման տեսակետից:
Ըստ նրա` ԵԱՀԿ-ն եւ Եվրամիությունը մեծ կարեւորություն են տալիս մեր երկրի հետ համագործակցության զարգացմանը` հուսալով, որ Հայաստանն այսուհետ եւս կշարունակի նույն հաջողությամբ բարեփոխումներ իրականացնել ժողովրդավարության եվրոպական արժեքներին համապատասխան: Հաջողություն մաղթելով Սերժ Սարգսյանին ՀՀ նախագահի պատասխանատու պաշտոնում իր հետագա գործունեության մեջ` Իլկա Կաներվան խնդրել է նրան առաջիկա արտասահմանյան պաշտոնական այցերի ընթացքում չմոռանալ նաեւ հյուսիսային երկրները, այդ թվում` Ֆինլանդիան:
Զրույցի ընթացքում ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հավաստել է ժողովրդավարության ուղղությամբ Հայաստանը հետեւողական ու հաստատակամորեն առաջ տանելու իր ցանկությունն ու վճռականությունը: Նա բարձր է գնահատել ԵԱՀԿ դիտորդական առաքելության գործունեությունը` նշելով, որ ընտրությունների արդյունքների վերաբերյալ ներկայացված զեկույցը հավասարակշռված եւ օբյեկտիվ էր: Ըստ նրա` ընտրությունների վերաբերյալ դիտորդական առաքելության եզրակացություններն անգնահատելի ներդրում են մեր երկրում ժողովրդավարության զարգացման գործում, իսկ զեկույցում արծարծված հիմնախնդիրներն ու առաջարկությունները ուշադրության կառնվեն եւ համապատասխան քայլեր կձեռնարկվեն դրանց կարգավորման ուղղությամբ:
ՀՀ վարչապետը նշել է, որ ընտրությունների անցկացման հետ կապված բոլոր բողոքները հանգամանորեն ուսումնասիրվում են, իսկ մի շարք փաստերի առնչությամբ արդեն քրեական գործեր են հարուցվել: Նա համոզմունք է հայտնել, որ ձեռնարկվող քայլերը կամրապնդեն հասարակության վստահությունը ընտրական գործընթացի նկատմամբ:
Հանդիպման ժամանակ Իլկա Կաներվան եւ Սերժ Սարգսյանն անդրադարձել են նաեւ տարածաշրջանային խնդիրների, այդ թվում` հայ-թուրքական հարաբերություններին, Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԵԱՀԿ ԳՈՐԾՈՂ ՆԱԽԱԳԱՀԻՆ
Երեւան (Երկիր) - Փետրվարի 26-ին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Իլկա Կաներվային եւ նրա գլխավորած պատվիրակությանը: Ինչպես ...ԹՈՄ ՔԵՅՍԻ. «ՎԵՃԵՐԸ ՊԵՏՔ Է ԿԱՐԳԱՎՈՐՎԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՒ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ»
Երեւան (Երկիր) - ԱՄՆ պետդեպարտամենտի փոխխոսնակ Թոմ Քեյսին կարծիք է հայտնել, որ Հայաստանում նախագահական ընտրություններին հաջորդած վեճերը պետք է կարգավորվեն երկրի Սահմանադրության եւ քաղաքական համակարգի ...ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԽԱՂԱՂԱՐԱՐՆԵՐԸ ՀԵՏ ԿԿԱՆՉՎԵՆ ԿՈՍՈՎՈՅԻՑ
Երեւան (Երկիր) - Ադրբեջանցի խաղաղարարները հետ կկանչվեն Կոսովոյից: Ինչպես հաղորդում է «Նոյյան տապանը», վկայակոչելով ԱՊԱ գործակալությունը, այդ մասին հայտնել է Միլի մեջլիսի անվտանգության եւ պաշտպանության ...ՀՐԱՆՏ ԴԻՆՔԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ՀԵՐԹԱԿԱՆ ԴԱՏԱԼՍՈՒՄԸ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ԱՊՐԻԼԻՆ
Երեւան (Երկիր) - Փետրվարի 25-ին Ստամբուլի դատարանում տեղի է ունեցել Հրանտ Դինքի սպանության գործի հերթական դատալսումը: Ինչպես, ըստ «Նոյյան տապանի», հաղորդում է թուրքական մամուլը, դատական այս նիստը նույնպես ...ՄՇԱԿՈՒՅԹԻ ԳՈՐԾԻՉՆԵՐԸ ՀԱՆԴԵՍ ԵՆ ԵԿԵԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ
13Երեւան (Երկիր) - Արվեստի եւ մշակույթի մի խումբ գործիչներ հայտարարություն են արել Հայաստանում ստեղծված իրավիճակի կապակցությամբ։Հայտարարության մեջ ասվում է. «Քաղաքական յուրաքանչյուր իրադարձություն` լինի ...ՄԵՔՍԻԿԱՅԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԴԵՍՊԱՆՆ ԻՐ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԵՐՆ Է ՀԱՆՁՆԵԼ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻՆ
Երեւան (Երկիր) - ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին փետրվարի 27-ին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Մեքսիկայի Միացյալ Նահանգների դեսպան Ալֆրեդո Պերես Բրավոն (նստավայրը` Մոսկվա): Ինչպես տեղեկացնում են ...ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿԻ ՊԱՀԱՆՋՈՎ ՀՀ ԿԸՀ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ 170 ԴԻՄՈՒՄ-ԲՈՂՈՔԻՑ ՉԻ ԲԱՎԱՐԱՐՎԵԼ 24-Ը
Երեւան (Երկիր) - ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընթացք է տվել վերահաշվարկի պահանջի մասին այն դիմումներին, որոնք համապատասխանել են Ընտրական օրենսգրքի պահանջներին: Այս մասին, ըստ «Նոյյան տապանի», ...ԱՄՆ-Ը ՌԱԴԻՈՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ Է ՏՐԱՄԱԴՐԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԱՂԱՊԱՀ ԳՈՒՄԱՐՏԱԿԻՆ
Երեւան (Երկիր) - Վերջերս Հայաստանի խաղաղապահ գումարտակն ավելի քան 3 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ հաղորդակցման սարքավորումներ է ստացել ԱՄՆ Ռազմական համագործակցության գրասենյակից (ՌՀԳ): Ինչպես «Նոյյան տապան»-ին ...ՎԵՐԱՕԾՎԵՑ ԹԵԹՐԻԾՂԱՐՈՅԻ ՇՐՋԱՆԻ ՍԱՄՇՈՒԼԴԱ ԳՅՈՒՂԻ ՍԲ ՓՐԿԻՉ ԵԿԵՂԵՑԻՆ
Երեւան (Երկիր) - Փետրվարի 23-ին, ձեռամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի եւ մասնակցությամբ Թբիլիսիի Սուրբ Գեւորգ առաջնորդանիստ եկեղեցու հոգեւոր հովիվ Տ. Եղիշե ավագ քահանա Հարությունյանի, ...ՓԵՏՐՎԱՐԻ 27-ԻՆ ՄԵԾ ՊԱՀՔԸ ԿԻՍՎԵՑ
1Երեւան (Երկիր) - Հայ Առաքելական եկեղեցու տոնացույցով փետրվարի 4-ից սկսված Պահոց շրջանը փետրվարի 27-ին կիսվեց: Ըստ Մաղաքիա արք. Օրմանյանի` Մեծ պասը կիսող օրը կոչվում է Միջինք, որը տոնական նշանակություն ...ՆԱՏՕ-ՈՒՄ ՀՀ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԻ
Երեւան (Երկիր) - Փետրվարի 21-22-ը ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար Սամվել Մկրտչյանը Լոնդոնում մասնակցել է Chatam House-ի «Անվտանգության եւ պաշտպանության հեռանկարները. հնարավորությունները եւ իրողությունները» ...ՀՆԴԿԱՍՏԱՆՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԱՌԵՒՏՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍԵՄԻՆԱՐԻ
Երեւան (Երկիր) - Փետրվարի 24-ին Հնդկաստանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը Կալկաթայում մասնակցել է Հնդկաստանի արտահանողների կազմակերպությունների դաշնության եւ Հնդկաստան-ԱՊՀ առեւտրատնտեսական պալատի կազմակերպած ...
ՀՀ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՌԴ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԻՆ
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԼԵՀԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ
ԵՎՍ ՄԵԿ ԱՊԱՑՈՒՅՑ, ՈՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԸՆԴՈՒՆԵԼ ԹԻԿՆԱԶՈՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔ
ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՀՀ ԱԳՆ-ՈՒՄ
14 ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐ ԴԱԴԱՐԵՑՐԵԼ ԵՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵԿՄ-ԻՆ
ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԵՒ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ՄԻՋՆՈՐԴԻ ԻՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒ ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՄՇԱԿՈՒՅԹԻ ԳՈՐԾԻՉՆԵՐԸ ՀԱՆԴԵՍ ԵՆ ԵԿԵԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԽՄԲԻ ԿԱՐԾԻՔՈՎ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ ԵՆ ԵՂԵԼ
ԸՍՏ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ` ՍՄԲԱՏ ԱՅՎԱԶՅԱՆԻ ԵՒ ՆՐԱ ՈՒՂԵԿԻՑՆԵՐԻ ՄՈՏ ԶԵՆՔ Է ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՕԳՏԻՆ ՔՎԵԱՐԿԵԼ Է ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ԱՆՑԿԱՑՐԵԼ ԶՈՒ, ԱԱԾ ԵՒ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ
ՀՅԴ-Ն ՀԱՆԴԵՍ Է ԳԱԼԻՍ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՍՏԱՆՁՆԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄՈՒԹՅԱՄԲ

ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԿԵՂԾԵԼՈՒ ՓԱՍՏՈՎ ՀԱՐՈՒՑՎԵԼ Է ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ
- 1826 Ծնվեց հայտնի նկարիչ, արվեստի տեսաբան Վարդգես Սուրենյանը: (Վախճ. 1921թ.-ին):
- 1833 Հայկական մարզի զինանշանի հաստատումը Նիկոլայ I-ի կողմից:
- 1845 Մոսկվայում ծնվեց հրապարակախոս Գրիգոր Արծրունին: (Վախճ. 1892թ.-ին, Թիֆլիսում):
- 1858 Կ. Պոլսում վախճանվեց ականավոր ճարտարապետ, հասարակական գործիչ Նիկողայոս Պալյանը: (Ծնվ. 1826թ.-ին):
- 1873 Ծնվեց Արմեն Գաբոն: (Վախճ. 1923 թ.):
- 1917 Ռուսաստանում տեղի ունեցավ փետրվարյան բուրժուա-դեմոկրատական հեղափոխությունը:
- 1917 Բուրժուադեմոկրատական II հեղափոխության և ցարիզմի տապալումը Ռուսաստանում:
- 1988 Արցախյան շարժումը խեղդելու նպատակով, Սումգայիթում սկսվեցին հայկական 3-օրյա ջարդեր:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

