
ՀՀ ԳԱԱ-ՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ՎԻԿՏՈՐ ԿՐԻՎՈՊՈՒՍԿՈՎԻ «ԽՌՈՎԱՀՈՒՅԶ ՂԱՐԱԲԱՂ» ԳՐՔԻ ՀԱՅԵՐԵՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Երեւան (Երկիր) - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում այսօր ներկայացվել է Վիկտոր Կրիվոպուսկովի «Խռովահույզ Ղարաբաղ» գրքի հայերեն տարբերակը:
Ինչպես, ըստ Հայաստանի հանրային ռադիոյի, նշել է Վ. Կրիվոպուսկովը, գիրքը Լեռնային Ղարաբաղում 1990-1991 թվականներին տեղի ունեցած դրամատիկ իրադարձությունների եւ իր գործունեության մասին է: Նշենք, որ, լինելով ԽՍՀՄ ներքին գործերի նախարարության հետաքննության օպերատիվ շտաբի ղեկավար, նա այդ տարիներին իր աշխատանքային գործունեությունն իրականացրել է Լեռնային Ղարաբաղում:
Ըստ գրքի հեղինակի` նրա կյանքում Ղարաբաղը մեծ դեր է խաղացել: «Ես տեսել եմ Ղարաբաղի այն դժվար էջերը, որոնք էլ փորձել եմ զետեղել այս գրքում»,- ասել է նա: Գրքի թարգմանիչն է Ամալյա Ղուկասյանը, որն իր շնորհակալությունն է հայտնել Վ. Կրիվոպուսկովին գրքի թարգմանությունն իրեն վստահելու համար:
«Գիրքը գրվել է նախեւառաջ արտասահմանցի ընթեցողի համար: Այն ներկայացնում է պատմական ճշմարտությունը, որի համար մենք մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում Վ. Կրիվոպուսկովին»,- նշել է Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը:
Իսկ ըստ Զորի Բալայանի` գրքի հեղինակն օբյեկտիվորեն ներկայացրել է պատերազմի ընթացքում կատարված գործողությունները: Նրա խոսքերով` Հայաստանի համար գիրքը պատմական փաստաթուղթ է: Բացի այս գրքից, Վ. Կրիվոպուսկովը հեղինակ է եւս 2 գրքերի, որոնցում նա անդրադարձել է 19-20-րդ դարերում Հայաստանի եւ Ռուսաստանի փոխհարաբերություններին:
ՄԵՔՍԻԿԱՅԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԴԵՍՊԱՆՆ ԻՐ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԵՐԻ ԿՐԿՆՕՐԻՆԱԿԸ ՀԱՆՁՆԵՑ ՀՀ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԻՆ
Երեւան (Երկիր) - Փետրվարի 25-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանին իր հավատարմագրերի կրկնօրինակը հանձնեց Մեքսիկայի նորանշանակ դեսպան Ալֆրեդո Պերես Բրավոն (նստավայրը` Մոսկվա), տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ...ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՆՍՏԱՎԱՅՐՈՒՄ
Երեւան (Երկիր) - Փետրվարի 25-ին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդունել է Սլովակիայի արտաքին գործերի նախարար, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահ Յան Կուբիշին եւ նրան ուղեկցող պատվիրակությանը: ...ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԽՄԲԻ ԿԱՐԾԻՔՈՎ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ ԵՆ ԵՂԵԼ
Երեւան (Երկիր) - Հայաստանի նախագահական ընտրություններում եղել են խախտումներ, ներառյալ` քվեատուփերի լցոնում կեղծ քվեաթերթիկներով եւ խնդիրներ ձայները հաշվարկելիս, կարծում են Միջազգային ճգնաժամային խմբում: ...ԵԽ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅՑԵԼԵՑ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
Երեւան (Երկիր) - Փետրվարի 25-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց Սլովակիայի արտաքին գործերի նախարար, Եվրոպայի խորհրդի նախարարների խորհրդի նախագահ Յան Կուբիշի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ...ՀՀ ԿԲ-Ն ԹՈՂԱՐԿԵԼ Է «ՑՈՒԼ» ԱՐԾԱԹԵ ՀՈՒՇԱԴՐԱՄ
Երեւան (Երկիր) - ՀՀ Կենտրոնական բանկը «Կենդանակերպի նշաններ» միջազգային դրամագիտական ծրագրի շրջանակներում թողարկել է ցուլի պատկերով արծաթե հուշադրամ: Հուշադրամի դիմերեսի կենտրոնում պատկերված է Հայաստանի ...ՀՅԴ-Ն ՀԱՆԴԵՍ Է ԳԱԼԻՍ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՍՏԱՆՁՆԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄՈՒԹՅԱՄԲ
3Երեւան (Երկիր) - Այսօր Ազգային ժողովում հրավիրած մամլո ասուլիսի ժամանակ ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննեսյանը եւ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը մանրամասնեցին երեկ հրապարակված ԳՄ հայտարարությունը` ...ՀՀ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԵԱՀԿ ԳՈՐԾՈՂ ՆԱԽԱԳԱՀԻՆ
Երեւան (Երկիր) - ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Իլկա Կաներվային եւ նրան ուղեկցող պատվիրակությանը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ նախագահի ...ՀՀ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԵԱՀԿ ԳՈՐԾՈՂ ՆԱԽԱԳԱՀԻՆ
Երեւան (Երկիր) - Փետրվարի 26-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Իլկա Կաներվայի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ ...ՀՕՄ-ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅ ԿԱՆԱՆՑ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՁԵՌՈՒԹՅԱՄԲ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԲԱՑՎԵՑ «ՄՏՔԻ ԹՌԻՉՔ» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ
Երեւան (Երկիր) - Մոսկվայի Արտասահմանյան գրականության համառուսաստանյան գրադարանի ցուցահանդեսային կենտրոնի Մարմարե դահլիճում բացվեց երիտասարդ նկարչուհի Լիլիթ Հովհաննիսյանի աշխատանքների ցուցահանդեսը` «Մտքի ...ՀՀ ԳԱԱ-ՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ՎԻԿՏՈՐ ԿՐԻՎՈՊՈՒՍԿՈՎԻ «ԽՌՈՎԱՀՈՒՅԶ ՂԱՐԱԲԱՂ» ԳՐՔԻ ՀԱՅԵՐԵՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Երեւան (Երկիր) - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում այսօր ներկայացվել է Վիկտոր Կրիվոպուսկովի «Խռովահույզ Ղարաբաղ» գրքի հայերեն տարբերակը: Ինչպես, ըստ Հայաստանի հանրային ռադիոյի, նշել է Վ. Կրիվոպուսկովը, ...
14 ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐ ԴԱԴԱՐԵՑՐԵԼ ԵՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵԿՄ-ԻՆ
ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԵՒ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ՄԻՋՆՈՐԴԻ ԻՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒ ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԽՄԲԻ ԿԱՐԾԻՔՈՎ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ ԵՆ ԵՂԵԼ
ԸՍՏ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ` ՍՄԲԱՏ ԱՅՎԱԶՅԱՆԻ ԵՒ ՆՐԱ ՈՒՂԵԿԻՑՆԵՐԻ ՄՈՏ ԶԵՆՔ Է ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՕԳՏԻՆ ՔՎԵԱՐԿԵԼ Է ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ԱՆՑԿԱՑՐԵԼ ԶՈՒ, ԱԱԾ ԵՒ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ
ՀՅԴ-Ն ՀԱՆԴԵՍ Է ԳԱԼԻՍ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՍՏԱՆՁՆԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄՈՒԹՅԱՄԲ

ԲՐԻՏԱՆԱԿԱՆ POPULUS ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՆՑԿԱՑՆՈՒՄ Է EXIT-POLLS

ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԿԵՂԾԵԼՈՒ ՓԱՍՏՈՎ ՀԱՐՈՒՑՎԵԼ Է ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ
- 1798 Պավել I-ի հրովարտակը հայերի մասին:
- 1802 Թիֆլիսում ծնվեց պատմաբան, հրապարախոս և բանաստեղծ Գաբրիել Պատկանյանը: (Վախճ. 1889թ.-ին, Պետերբուրգում):
- 1828 Սկսվում է պարսկահայերի վերաբնակեցումը Արևելյան Հայաստան և Անդրկովկաս:
- 1921 Դաշնակցականների հակահեղափոխական խռովության դեմ կռվելու նպատակով Դիլիջանում ստեղծվում է Դիլիջանի և Ղարաքիլիսայի շրջանների ռազմա-հեղափոխական կոմիտե Գ. Աթաբեկյանի նախագահությամբ:
- 1924 ԽՍՀՄ Կենտգործկոմի որոշմամբ Ալեքսանդրապոլ քաղաքը վերանվանվում է Լենինական:
- 1988 Հայերի ցեղասպանությունը Սումգայիթում (Այն Ադրբեջանի երրորդ մեծ քաղաքը և երկրորդ մեծ արդյունաբերական կենտրոնն է): Ոճրագործները չեն ձերբակալվել և չեն հետապնդվում: Միխաիլ Գորբաչովը այս ցեղասպանության հարցը փակեց, այն համարելով որպես «մանր խուլիգանության» փաստ:
- 1992 ԼՂՄ-ի ինքնապաշտպանական ուժերի փայլուն օպերացիայի շնորհիվ գրավվեց թշնամու պլացդարմը՝ Խոջալուն:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

