
ՀՕՄ-ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅ ԿԱՆԱՆՑ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՁԵՌՈՒԹՅԱՄԲ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԲԱՑՎԵՑ «ՄՏՔԻ ԹՌԻՉՔ» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ
Երեւան (Երկիր) - Մոսկվայի Արտասահմանյան գրականության համառուսաստանյան գրադարանի ցուցահանդեսային կենտրոնի Մարմարե դահլիճում բացվեց երիտասարդ նկարչուհի Լիլիթ Հովհաննիսյանի աշխատանքների ցուցահանդեսը` «Մտքի թռիչք» խորագրով։ Այն կազմակերպել էր Հայ օգնության միություն-Ռուսաստանի հայ կանանց միությունը ՀՅԴ Մոսկվայի Հայ Դատի գրասենյակի հետ համատեղ։
Ցուցահանդեսը ՀՕՄ-ի ռուսաստանյան նորաստեղծ միավորի առաջին հրապարակային մշակութային միջոցառումն է։
Ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ ՀՅԴ Մոսկվայի Հայ Դատի գրասենյակի պատասխանատու Յուրի Նավոյանը արժեւորեց այն, որ ցուցահանդեսը կազմակերպվում է հայ կանանց միության կողմից: Նա վստահություն հայտնեց, որ նորաստեղծ կազմակերպությունը կկարողանա համախմբել Ռուսաստանի հայ կանանց ներուժը եւ ակտիվորեն կմասնակցի ռուսաստանյան հասարակական կյանքին ու համահայկական ծրագրերին։
ՀՕՄ-Ռուսաստանի հայ կանանց միության վարչության ատենապետուհի Արմինե Առաքելյանը ներկայացրեց հայ կանանց հնագույն կազմակերպությունը, անդրադարձավ ՀՕՄ-ի ռուսաստանյան միավորի նպատակներին ու ծրագրերին։ Նա շեշտեց, որ հայկական սփյուռքի տարբեր մասերի, ինչպես նաեւ տարբեր սերունդների միջեւ կապի ապահովման լավագույն միջոցներից մեկն էլ ազգային մշակույթն է, որը կարեւոր տեղ է զբաղեցնում կազմակերպության գործունեության մեջ։
Ցուցահանդեսը ողջունեցին ՀՀ դեսպանության արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար Աշոտ Մանուկյանը եւ Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահի օգնական Օլգա Գուրինան։ Նրանք Ռուսաստանի հայ կանանց միության հետ համագործակցելու պատրաստակամություն հայտնեցին եւ միության անդամ նկարչուհուն ստեղծագործական նորանոր բարձունքներ մաղթեցին։
Արվեստագետ Մարինա Սուքիասյանը մանրամասն ներկայացրեց Լիլիթ Հովհաննիսյանի ստեղծագործությունը։ Դրանում ծրագրային է համարվում եռակտավ շարքը, ուր յուրաքանչյուր ստեղծագործություն յուրովի մոտեցում է Հայոց ցեղասպանության թեմային։
Լիլիթ Հովհաննիսյանը Ռուսաստանի նկարիչների միության անդամ է, Մոսկվայի Վ. Սուրիկովի անվան գեղարվեստի պետական ակադեմիական ինստիտուտի շրջանավարտ։ Նա մասնակցել է համառուսաստանյան եւ միջազգային մի շարք ցուցահանդեսների։ Ցուցահանդեսը գործելու է մինչեւ մարտի 15-ը։
ՄԵՔՍԻԿԱՅԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԴԵՍՊԱՆՆ ԻՐ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԵՐԻ ԿՐԿՆՕՐԻՆԱԿԸ ՀԱՆՁՆԵՑ ՀՀ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԻՆ
Երեւան (Երկիր) - Փետրվարի 25-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանին իր հավատարմագրերի կրկնօրինակը հանձնեց Մեքսիկայի նորանշանակ դեսպան Ալֆրեդո Պերես Բրավոն (նստավայրը` Մոսկվա), տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ...ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՆՍՏԱՎԱՅՐՈՒՄ
Երեւան (Երկիր) - Փետրվարի 25-ին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդունել է Սլովակիայի արտաքին գործերի նախարար, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահ Յան Կուբիշին եւ նրան ուղեկցող պատվիրակությանը: ...ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԽՄԲԻ ԿԱՐԾԻՔՈՎ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ ԵՆ ԵՂԵԼ
Երեւան (Երկիր) - Հայաստանի նախագահական ընտրություններում եղել են խախտումներ, ներառյալ` քվեատուփերի լցոնում կեղծ քվեաթերթիկներով եւ խնդիրներ ձայները հաշվարկելիս, կարծում են Միջազգային ճգնաժամային խմբում: ...ԵԽ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅՑԵԼԵՑ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
Երեւան (Երկիր) - Փետրվարի 25-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց Սլովակիայի արտաքին գործերի նախարար, Եվրոպայի խորհրդի նախարարների խորհրդի նախագահ Յան Կուբիշի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ...ՀՀ ԿԲ-Ն ԹՈՂԱՐԿԵԼ Է «ՑՈՒԼ» ԱՐԾԱԹԵ ՀՈՒՇԱԴՐԱՄ
Երեւան (Երկիր) - ՀՀ Կենտրոնական բանկը «Կենդանակերպի նշաններ» միջազգային դրամագիտական ծրագրի շրջանակներում թողարկել է ցուլի պատկերով արծաթե հուշադրամ: Հուշադրամի դիմերեսի կենտրոնում պատկերված է Հայաստանի ...ՀՅԴ-Ն ՀԱՆԴԵՍ Է ԳԱԼԻՍ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՍՏԱՆՁՆԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄՈՒԹՅԱՄԲ
3Երեւան (Երկիր) - Այսօր Ազգային ժողովում հրավիրած մամլո ասուլիսի ժամանակ ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննեսյանը եւ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը մանրամասնեցին երեկ հրապարակված ԳՄ հայտարարությունը` ...ՀՀ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԵԱՀԿ ԳՈՐԾՈՂ ՆԱԽԱԳԱՀԻՆ
Երեւան (Երկիր) - ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Իլկա Կաներվային եւ նրան ուղեկցող պատվիրակությանը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ նախագահի ...ՀՀ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԵԱՀԿ ԳՈՐԾՈՂ ՆԱԽԱԳԱՀԻՆ
Երեւան (Երկիր) - Փետրվարի 26-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Իլկա Կաներվայի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ ...ՀՕՄ-ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅ ԿԱՆԱՆՑ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՁԵՌՈՒԹՅԱՄԲ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԲԱՑՎԵՑ «ՄՏՔԻ ԹՌԻՉՔ» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ
Երեւան (Երկիր) - Մոսկվայի Արտասահմանյան գրականության համառուսաստանյան գրադարանի ցուցահանդեսային կենտրոնի Մարմարե դահլիճում բացվեց երիտասարդ նկարչուհի Լիլիթ Հովհաննիսյանի աշխատանքների ցուցահանդեսը` «Մտքի ...ՀՀ ԳԱԱ-ՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ՎԻԿՏՈՐ ԿՐԻՎՈՊՈՒՍԿՈՎԻ «ԽՌՈՎԱՀՈՒՅԶ ՂԱՐԱԲԱՂ» ԳՐՔԻ ՀԱՅԵՐԵՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Երեւան (Երկիր) - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում այսօր ներկայացվել է Վիկտոր Կրիվոպուսկովի «Խռովահույզ Ղարաբաղ» գրքի հայերեն տարբերակը: Ինչպես, ըստ Հայաստանի հանրային ռադիոյի, նշել է Վ. Կրիվոպուսկովը, ...
ՀՀ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՌԴ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԻՆ
ԵՐԵՒԱՆՈՒՄ ԲԱՑՎԵՑ «ԴԻՋԻԹԵՔ-2008» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ 4-ՐԴ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ
ՌԴ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ ԿԱՅՑԵԼԻ ՀԱՅԱՍՏԱՆ
ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՀՀ ԱԳՆ-ՈՒՄ
ՌՈՒԲԵՆ ՍԱՖՐԱՍՏՅԱՆ. «ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՈՄՊԼԵՄԵՆՏԱՐԻԶՄԻՑ ՔԱՅԼ Է ԱՐԵԼ ԴԵՊԻ ԲԱԼԱՆՍԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ»
14 ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐ ԴԱԴԱՐԵՑՐԵԼ ԵՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵԿՄ-ԻՆ
ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԵՒ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ՄԻՋՆՈՐԴԻ ԻՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒ ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԽՄԲԻ ԿԱՐԾԻՔՈՎ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ ԵՆ ԵՂԵԼ
ԸՍՏ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ` ՍՄԲԱՏ ԱՅՎԱԶՅԱՆԻ ԵՒ ՆՐԱ ՈՒՂԵԿԻՑՆԵՐԻ ՄՈՏ ԶԵՆՔ Է ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՕԳՏԻՆ ՔՎԵԱՐԿԵԼ Է ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ԱՆՑԿԱՑՐԵԼ ԶՈՒ, ԱԱԾ ԵՒ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ
ՀՅԴ-Ն ՀԱՆԴԵՍ Է ԳԱԼԻՍ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՍՏԱՆՁՆԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄՈՒԹՅԱՄԲ

ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԿԵՂԾԵԼՈՒ ՓԱՍՏՈՎ ՀԱՐՈՒՑՎԵԼ Է ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ
ԲՐԻՏԱՆԱԿԱՆ POPULUS ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՆՑԿԱՑՆՈՒՄ Է EXIT-POLLS

- 1798 Պավել I-ի հրովարտակը հայերի մասին:
- 1802 Թիֆլիսում ծնվեց պատմաբան, հրապարախոս և բանաստեղծ Գաբրիել Պատկանյանը: (Վախճ. 1889թ.-ին, Պետերբուրգում):
- 1828 Սկսվում է պարսկահայերի վերաբնակեցումը Արևելյան Հայաստան և Անդրկովկաս:
- 1921 Դաշնակցականների հակահեղափոխական խռովության դեմ կռվելու նպատակով Դիլիջանում ստեղծվում է Դիլիջանի և Ղարաքիլիսայի շրջանների ռազմա-հեղափոխական կոմիտե Գ. Աթաբեկյանի նախագահությամբ:
- 1924 ԽՍՀՄ Կենտգործկոմի որոշմամբ Ալեքսանդրապոլ քաղաքը վերանվանվում է Լենինական:
- 1988 Հայերի ցեղասպանությունը Սումգայիթում (Այն Ադրբեջանի երրորդ մեծ քաղաքը և երկրորդ մեծ արդյունաբերական կենտրոնն է): Ոճրագործները չեն ձերբակալվել և չեն հետապնդվում: Միխաիլ Գորբաչովը այս ցեղասպանության հարցը փակեց, այն համարելով որպես «մանր խուլիգանության» փաստ:
- 1992 ԼՂՄ-ի ինքնապաշտպանական ուժերի փայլուն օպերացիայի շնորհիվ գրավվեց թշնամու պլացդարմը՝ Խոջալուն:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

