
ԵԽ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅՑԵԼԵՑ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
Երեւան (Երկիր) - Փետրվարի 25-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց Սլովակիայի արտաքին գործերի նախարար, Եվրոպայի խորհրդի նախարարների խորհրդի նախագահ Յան Կուբիշի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր Սլովակիայում, Չեխիայում եւ Ավստրիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը, տեղեկացնում են ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ողջունելով հյուրին` ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը նշեց, որ եվրաինտեգրումը արտաքին քաղաքականության գերակայություն հռչակած Հայաստանի համար ԵԽ-ի հետ հարաբերությունների զարգացումը շատ կարեւոր է: ԱԺ նախագահի գնահատականով` 2001-ին ԵԽ-ին անդամակցելով, Հայաստանը զգալի հաջողությունների է հասել եւ այդ հաջողություններում մեծ դեր ունի ԵԽ-ն: Նշվեց, որ արդեն երկու տարի է` Հայաստանը վավերացրել է ԵԽ-ին անդամակցելիս ստանձնած պարտավորությունների շրջանակում ընդգրկված բոլոր համաձայնագրերը, մեծ ծավալի աշխատանք է կատարվել երկրի բարեփոխված Սահմանադրությանը օրենքների համապատասխանեցման ուղղությամբ, եւ արդեն 2007-ին այդ գործընթացն ավարտվել է:
ԱԺ նախագահն անդրադարձավ նաեւ Ընտրական օրենսգրքի բարեփոխմանը. նշելով, որ 2007-ի խորհրդարանական ընտրություններից առաջ եվրոպացի փորձագետների գնահատականով Ընտրական օրենսգիրքը արդեն իսկ համապատասխանում էր ժողովրդավարական ընտրությունների կազմակերպման չափանիշներին, այնուհանդերձ, մայիսյան ընտրությունների ժամանակ նկատված թերությունների վերացման նպատակով ԱԺ աշնանային նստաշրջանի ընթացքում փոփոխություններ եղան նաեւ Ընտրական օրենսգրքում:
Հայաստանում նախագահական ընտրությունների դիտորդական առաքելության անդամները, ընտրություններից առաջ լինելով խորհրդարանում, արձանագրել են, որ լուրջ աշխատանք է կատարվել Ընտրական օրենսգրքի վերաբերյալ եւ այն լավ հիմք է ժողովրդավարական չափանիշներով ընտրությունների կազմակերպման համար: Պատահական չէ, որ նախագահական ընտրությունները եւս արժանացան միջազգային դիտորդների բարձր գնահատականին, նշվեց, որ դրանք ժողովրդավարության առումով նախորդ ընտրությունների համեմատ առաջընթաց ունեցան եւ կազմակերպվել էին ԵԽ-ում, ԵԱՀԿ-ում Հայաստանի ստանձնած պարտավորությունների համապատասխան: Ավելի քան 130 տեղամասերում ձայների վերահաշվարկից հետո ԿԸՀ-ն արդեն հրապարակել է ընտրությունների վերջնական արդյունքները, ըստ որոնց` ՀՀ երրորդ նախագահ է ընտրվել Սերժ Սարգսյանը:
Անդրադառնալով հետընտրական գործընթացներում ընդդիմության որոշ դրսեւորումներին` առանց ծանուցման հանրահավաքներ եւ այլն, որ չեն համապատասխանում ժողովրդավարության կանոններին եւ օրենսդրությանը, Աժ նախագահը հույս հայտնեց, որ դրանք նորմալ ընթացքով կավարտվեն, եւ Հայաստանը կշարունակի իր բնականոն զարգացումը: ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը անդրադարձավ նաեւ երկկողմ հարաբերություններին` վստահություն հայտնելով, որ հայ-սլովակյան միջխորհրդարանական համագործակցությունը կշարունակվի:
Սլովակիայի արտաքին գործերի նախարար, ԵԽ նախարարների խորհրդի նախագահ Յան Կուբիշը իր այցը Հայաստան որակեց իբրեւ այց երեք հարթություններում` իբրեւ Սլովակիայի արտաքին գործերի նախարար, իբրեւ ԵԽ նախարարների խորհրդի նախագահ, իբրեւ Եվրամիության ու ՆԱՏՕ-ի անդամ երկրի ներկայացուցչի: Նա կարեւորեց Հայաստանի եւ Եվրամիության հարաբերությունների զարգացումը նոր հարեւանության քաղաքականության շրջանակներում:
Անդրադառնալով հետընտրական գործընթացներին` պարոն Կուբիշը դրանք համարեց երկրի ժողովրդավարական զարգացման բնորոշ իրողություններ: Նա նշեց, որ, պատրաստվելով այցին, մանրամասն ծանոթացել է դիտորդների գնահատականներին եւ ուրախ է, որ դրանք սեւ ու սպիտակ չեն. նրա գնահատականով նախագահական ընտրությունները եւս մեկ դրական քայլ էին դեպի երկրի ժողովրդավարական զարգացում, եւ միջազգային կառույցների դիտորդները արձանագրել են ընտրությունների բարձր որակը:
Նրա դիտարկմամբ` շատ կարեւոր է, որ հետընտրական գործընթացները չվնասեն երկրի իմիջին` ինչպես եղել է արդեն տարածաշրջանում: Նա դրվատեց իշխանության զուսպ վերաբերմունքը տեղի ունեցող իրադարձություններին եւ արագ արձագանքումը ընտրությունների ընթացքում կատարված խախտումներին, որոնց մեղավորների նկատմամբ հարուցվել են քրեական գործեր: Այդ գործերի քննությունը կլինի դիտորդների ուշադրության կենտրոնում, եւ ընթացքը կարտացոլվի ընտրությունների վերաբերյալ դիտորդների վերջնական եզրակացության մեջ:
Պարոն Կուբիշը բարձր գնահատական տվեց նաեւ հայ-սլովակյան հարաբերություններին` նշելով սակայն, որ ի տարբերություն լավ զարգացող քաղաքական կապերի, առեւտրատնտեսական հարաբերությունները չեն համապատասխանում առկա հնարավորություններին: Սլովակիայի խորհրդարանի նախագահի բարեմաղթանքները փոխանցելով Աժ նախագահին` նա նշեց, որ առաջիկայում Պավոլ Պաշկան պաշտոնական այցով կլինի Հայաստանում:
Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին: Պարոն Կուբիշը նշեց, որ տարածաշրջանային զարգացումները մեծապես կապված են հակամարտությունների հաղթահարման հետ ու թեեւ քանիցս խոսվել է «բացված պատուհանների» ու սառեցված կոնֆլիկտների լուծման հեռանկարների վերաբերյալ, այնուհանդերձ, այդ հեռանկարը դեռ շոշափելի չէ, եւ ստատուս քվոյի գաղափարը չի աշխատում: Նա հույս հայտնեց, որ աշխարհում ծավալվող իրադարձությունների համապատկերում (Կոսովոյի անկախության հռչակման) ընտրություններից հետո առաջ գնալու հնարավորություն կստեղծվի: ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը կարեւորեց այն փաստը, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հարցի լուծումը տեսնում են տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման սկզբունքների համադրմամբ:
Նրա գնահատականով` տարբեր պետություններ ու տարբեր կազմակերպություններ իրենց շահերն ունեն, որոնց արդյունքում նաեւ շահարկումներ են լինում: ԱԺ նախագահը գտնում է, որ միջազգային իրավունքի շրջանակներում խնդիրը իրավականորեն պաշտպանված լուծում ունի: ԱԺ նախագահի գնահատականով` Կոսովոյի անկախացումը չի կարող նախադեպ լինել այլ հակամարտությունների լուծման համար, քանզի նախադեպը միջազգային իրավունքի նորմ չէ, սակայն, որպես իրողություն, այն չի կարող անհետեւանք մնալ: Կոսովոյի անկախության համեմատությամբ Լեռնային Ղարաբաղի անկախության հարցը անթերի է միջազգային իրավունքի շրջանակներում, բայց, ցավոք, հաճախ միջազգային իրավունքը շրջանցվում է:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ այլ հարցեր:
ՄԵՔՍԻԿԱՅԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԴԵՍՊԱՆՆ ԻՐ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԵՐԻ ԿՐԿՆՕՐԻՆԱԿԸ ՀԱՆՁՆԵՑ ՀՀ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԻՆ
Երեւան (Երկիր) - Փետրվարի 25-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանին իր հավատարմագրերի կրկնօրինակը հանձնեց Մեքսիկայի նորանշանակ դեսպան Ալֆրեդո Պերես Բրավոն (նստավայրը` Մոսկվա), տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ...ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՆՍՏԱՎԱՅՐՈՒՄ
Երեւան (Երկիր) - Փետրվարի 25-ին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդունել է Սլովակիայի արտաքին գործերի նախարար, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահ Յան Կուբիշին եւ նրան ուղեկցող պատվիրակությանը: ...ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԽՄԲԻ ԿԱՐԾԻՔՈՎ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ ԵՆ ԵՂԵԼ
Երեւան (Երկիր) - Հայաստանի նախագահական ընտրություններում եղել են խախտումներ, ներառյալ` քվեատուփերի լցոնում կեղծ քվեաթերթիկներով եւ խնդիրներ ձայները հաշվարկելիս, կարծում են Միջազգային ճգնաժամային խմբում: ...ԵԽ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅՑԵԼԵՑ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
Երեւան (Երկիր) - Փետրվարի 25-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց Սլովակիայի արտաքին գործերի նախարար, Եվրոպայի խորհրդի նախարարների խորհրդի նախագահ Յան Կուբիշի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ...ՀՀ ԿԲ-Ն ԹՈՂԱՐԿԵԼ Է «ՑՈՒԼ» ԱՐԾԱԹԵ ՀՈՒՇԱԴՐԱՄ
Երեւան (Երկիր) - ՀՀ Կենտրոնական բանկը «Կենդանակերպի նշաններ» միջազգային դրամագիտական ծրագրի շրջանակներում թողարկել է ցուլի պատկերով արծաթե հուշադրամ: Հուշադրամի դիմերեսի կենտրոնում պատկերված է Հայաստանի ...ՀՅԴ-Ն ՀԱՆԴԵՍ Է ԳԱԼԻՍ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՍՏԱՆՁՆԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄՈՒԹՅԱՄԲ
3Երեւան (Երկիր) - Այսօր Ազգային ժողովում հրավիրած մամլո ասուլիսի ժամանակ ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննեսյանը եւ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը մանրամասնեցին երեկ հրապարակված ԳՄ հայտարարությունը` ...ՀՀ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԵԱՀԿ ԳՈՐԾՈՂ ՆԱԽԱԳԱՀԻՆ
Երեւան (Երկիր) - ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Իլկա Կաներվային եւ նրան ուղեկցող պատվիրակությանը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ նախագահի ...ՀՀ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԵԱՀԿ ԳՈՐԾՈՂ ՆԱԽԱԳԱՀԻՆ
Երեւան (Երկիր) - Փետրվարի 26-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Իլկա Կաներվայի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ ...ՀՕՄ-ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅ ԿԱՆԱՆՑ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՁԵՌՈՒԹՅԱՄԲ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԲԱՑՎԵՑ «ՄՏՔԻ ԹՌԻՉՔ» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ
Երեւան (Երկիր) - Մոսկվայի Արտասահմանյան գրականության համառուսաստանյան գրադարանի ցուցահանդեսային կենտրոնի Մարմարե դահլիճում բացվեց երիտասարդ նկարչուհի Լիլիթ Հովհաննիսյանի աշխատանքների ցուցահանդեսը` «Մտքի ...ՀՀ ԳԱԱ-ՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ՎԻԿՏՈՐ ԿՐԻՎՈՊՈՒՍԿՈՎԻ «ԽՌՈՎԱՀՈՒՅԶ ՂԱՐԱԲԱՂ» ԳՐՔԻ ՀԱՅԵՐԵՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Երեւան (Երկիր) - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում այսօր ներկայացվել է Վիկտոր Կրիվոպուսկովի «Խռովահույզ Ղարաբաղ» գրքի հայերեն տարբերակը: Ինչպես, ըստ Հայաստանի հանրային ռադիոյի, նշել է Վ. Կրիվոպուսկովը, ...
14 ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐ ԴԱԴԱՐԵՑՐԵԼ ԵՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵԿՄ-ԻՆ
ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԵՒ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ՄԻՋՆՈՐԴԻ ԻՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒ ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԽՄԲԻ ԿԱՐԾԻՔՈՎ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ ԵՆ ԵՂԵԼ
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՕԳՏԻՆ ՔՎԵԱՐԿԵԼ Է ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ

ԸՍՏ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ` ՍՄԲԱՏ ԱՅՎԱԶՅԱՆԻ ԵՒ ՆՐԱ ՈՒՂԵԿԻՑՆԵՐԻ ՄՈՏ ԶԵՆՔ Է ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ԱՆՑԿԱՑՐԵԼ ԶՈՒ, ԱԱԾ ԵՒ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ
ԲՐԻՏԱՆԱԿԱՆ POPULUS ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՆՑԿԱՑՆՈՒՄ Է EXIT-POLLS

ՀՅԴ-Ն ՀԱՆԴԵՍ Է ԳԱԼԻՍ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՍՏԱՆՁՆԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄՈՒԹՅԱՄԲ

ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԿԵՂԾԵԼՈՒ ՓԱՍՏՈՎ ՀԱՐՈՒՑՎԵԼ Է ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ
- 1798 Պավել I-ի հրովարտակը հայերի մասին:
- 1802 Թիֆլիսում ծնվեց պատմաբան, հրապարախոս և բանաստեղծ Գաբրիել Պատկանյանը: (Վախճ. 1889թ.-ին, Պետերբուրգում):
- 1828 Սկսվում է պարսկահայերի վերաբնակեցումը Արևելյան Հայաստան և Անդրկովկաս:
- 1921 Դաշնակցականների հակահեղափոխական խռովության դեմ կռվելու նպատակով Դիլիջանում ստեղծվում է Դիլիջանի և Ղարաքիլիսայի շրջանների ռազմա-հեղափոխական կոմիտե Գ. Աթաբեկյանի նախագահությամբ:
- 1924 ԽՍՀՄ Կենտգործկոմի որոշմամբ Ալեքսանդրապոլ քաղաքը վերանվանվում է Լենինական:
- 1988 Հայերի ցեղասպանությունը Սումգայիթում (Այն Ադրբեջանի երրորդ մեծ քաղաքը և երկրորդ մեծ արդյունաբերական կենտրոնն է): Ոճրագործները չեն ձերբակալվել և չեն հետապնդվում: Միխաիլ Գորբաչովը այս ցեղասպանության հարցը փակեց, այն համարելով որպես «մանր խուլիգանության» փաստ:
- 1992 ԼՂՄ-ի ինքնապաշտպանական ուժերի փայլուն օպերացիայի շնորհիվ գրավվեց թշնամու պլացդարմը՝ Խոջալուն:
- Ո՞վ ով է Հայկական քաղաքական կյանքում
- 38th World Chess Olympiad
- Հայաստանը Արարչագործության Բննօրրան
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

