
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՄԱՐՄՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Երեւան (Երկիր) - Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանի Գերագույն Մարմինը հանդես է եկել հայտարարությամբ, որում ներկայացված է կուսակցության դիրքորոշումը ՀՀ նախագահի ընտրությունների արդյունքների եւ ստեղծված ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ: Հայտարարության տեքստը բերվում է ստորեւ:
Հայրենակիցնե'ր
2008թ. նախագահական ընտրությունները հերթական փորձությունն էին մեր երկրի հետագա ժողովրդավարացման ճանապարհին: Մենք կարող ու պարտավոր էինք այդ փորձությունից դուրս գալ էլ ավելի միասնական եւ ամրացած, ինչը հնարավորություն կտար լիարժեքորեն դիմագրավել ե'ւ ներքաղաքական, ե'ւ սոցիալ-տնտեսական, ե'ւ արտաքին մարտահրավերները:
Այդպես չեղավ մի շարք պատճառներով. ընտրարշավի ամբողջ ընթացքում գերակայեցին փոխադարձ թշնամանքն ու ատելությունը, անհանդուրժողականությունն ու սպառնալիքները: Հասարակությունը արհեստականորեն երկփեղկվեց ու բեւեռացվեց: Մի կողմից ցանկացած եղանակով իշխանափոխություն իրականացնելու` նախկինների մոլեռանդությունն էր, մյուս կողմից` ամեն գնով սեփական դիրքերը պահպանելու` ներկաների ձգտումը:
ՀՅ Դաշնակցության թեկնածուն հնարավոր ամեն բան արեց մրցակցությունը ծրագրային, գաղափարական հունի մեջ պահելու, երկրի զարգացումը առողջ մթնոլորտում շարունակելու համար, սակայն այս մոտեցումը, ցավոք, լայն արձագանք չգտավ: Մեր թեկնածու Վահան Հովհաննեսյանը ընտրարշավի ողջ ընթացքում ցուցաբերեց սկզբունքային վարքագիծ ու դիրքորոշումներ եւ հարազատորեն ներկայացրեց ՀՅ Դաշնակցությունը:
Բուն ընտրությունները եւս ուղեկցվեցին տարաբնույթ խախտումներով: Համատարած, բացահայտ ու քողարկված ընտրակաշառքով զբաղվեցին առաջատար թեկնածուների կողմնակիցները, որոշ տեղամասերում կոպիտ բռնության, լցոնումների դեպքեր արձանագրվեցին, խախտումներով ընթացավ նաեւ քվեների հաշվարկման փուլը: Արդյունքում` ընտրությունների վերաբերյալ մեր քաղաքացիների գնահատականը միանշանակ չէ, եւ այսօր էլ առկա է հասարակական լարվածություն, երկիրը կանգնած է ետընտրական բեւեռացումը կանխելու եւ համերաշխության մթնոլորտը վերականգնելու հրամայականի առաջ: Ներկա իրավիճակում մենք պատրաստ ենք կամրջողի դեր ստանձնել:
Կատարելով այս հաստատումները, ամփոփելով բոլոր մարզերից ու տեղամասերից ստացված զեկույցները, նկատի ունենալով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալները եւ միջազգային հանրության` հիմնականում դրական արձագանքը` ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմինը չի վիճարկում ընտրությունների վերջնական արդյունքները եւ հաջողություն է մաղթում նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանին:
Միաժամանակ, հավատարիմ մնալով 2007թ. ստորագրած համագործակցության համաձայնագրին, մենք հանդես ենք գալիս կուսակցության ստանձնած պետական պաշտոններից հրաժարվելու պատրաստակամությամբ եւ դիմում ենք քաղաքական Կոալիցիային համագործակցությունը դադարեցնելու առաջարկով:
Սիրելի' հայրենակիցներ, առաջնորդվելով երկրի կայունության եւ առաջընթացի հրամայականներով` մենք նաեւ առաջարկում եւ պահանջում ենք. ա. անաչառ ու ամբողջական քննության ենթարկել ընտրակեղծիքների բոլոր փաստերը եւ պատժել մեղավորներին,
բ. դատապարտել իշխանությունը բռնի ուժով փոխելու, ինչպես նաեւ ընտրությունների արդյունքներից դժգոհողների հանդեպ բռնություն կիրառելու մտայնությունը,
գ. շուտափույթ քայլեր ձեռնարկել Հայաստանի միջազգային հեղինակությունն ամրապնդելու, ներքին լարվածությունը մեղմելու ուղղությամբ,
դ. ձեւավորել ընտրական բոլոր գործընթացներում ընտրակաշառքը, ոչ քաղաքական, կիսաքրեական տարրերի մասնակցությունը, իշխանական ռեսուրսի կիրառումը բացառող ընտրական համակարգ,
ե. երկրում ապահովել իրական բազմակարծություն եւ խոսքի ազատություն,
զ. քաղաքական համակարգում ընդդիմության գործունեության համար ապահովել լիարժեք հնարավորություններ,
է. քաղաքական երկխոսության եւ ազգային համաձայնության արդյունքում այնպիսի կառավարություն ձեւավորել, որն իր մասնագիտական, մարդկային-բարոյական որակներով ի վիճակի կլինի երկիրը դուրս բերել ժողովրդավարության եւ սոցիալ-տնտեսական արագընթաց զարգացման մայրուղի:
Սիրելի' հայրենակիցներ, ՀՅ Դաշնակցության Հայաստանի Գերագույն Մարմինը շնորհակալություն է հայտնում Ձեզ նախագահական ընտրություններին աննախադեպ ակտիվությամբ մասնակցելու համար:
Մենք Ձեզ վստահեցնում ենք, որ շարունակելու ենք մնալ մեր սկզբունքային դիրքորոշումներին հավատարիմ եւ հետեւողականորեն աշխատելու ու պայքարելու ենք հանուն մեր ժողովրդի, մեր յուրաքանչյուր քաղաքացու իրավունքների պաշտպանության, հանուն մեր պետականության հզորացման:
25 փետրվարի 2008թ.
14 ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐ ԴԱԴԱՐԵՑՐԵԼ ԵՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵԿՄ-ԻՆ
Երեւան (Երկիր) - 14 բարձրաստիճան զինվորականներ դադարեցրել են իրենց անդամակցությունը «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպությանը: ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղարը «Նոյյան ...ԸՍՏ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ` ՍՄԲԱՏ ԱՅՎԱԶՅԱՆԻ ԵՒ ՆՐԱ ՈՒՂԵԿԻՑՆԵՐԻ ՄՈՏ ԶԵՆՔ Է ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ
Երեւան (Երկիր) - Փետրվարի 24-ին` ժամը 11-00-ին, ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Երեւանի Տերյան-Կորյուն փողոցների ...ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ԱՆՑԿԱՑՐԵԼ ԶՈՒ, ԱԱԾ ԵՒ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ
Երեւան (Երկիր) - ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը փետրվարի 23-ին խորհրդակցություն է անցկացրել զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմի հետ: Խորհրդակցությանը մասնակցել է նաեւ վարչապետ Սերժ Սարգսյանը: ...ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳՐՈՎ` ԱԳՆ-Ի ՄԻ ՔԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐ ԱԶԱՏՎԵԼ ԵՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻՑ
Երեւան (Երկիր) - ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փետրվարի 23-ի հրամանագրերով Արմեն Բայբուրդյանը ազատվել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից` զրկվելով արտակարգ եւ լիազոր դեսպանի ...ՓԵՏՐՎԱՐԻ 19-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՀՀ ԵՐՐՈՐԴ ՆԱԽԱԳԱՀ ԸՆՏՐՎԵՑ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ
Երեւան (Երկիր) - Փետրվարի 24-ին` ժամը 18:20 րոպեին, ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ամփոփելով նախագահի` փետրվարի 19-ի ընտրությունների արդյունքները, միաձայն որոշում կայացրեց ՀՀ վարչապետ, ՀՀԿ նախագահ ...ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆ. «ՄԵՆՔ ՊԵՏՔ Է ԻՐԱՎՈՒՆՔ ՍՏԱՆԱՆՔ ԼՂՀ-Ի ԺՈՂՈՎՐԴԻ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ՎԵՐՋՆԱԿԱՆ ԴՐՍԵՒՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ»
Երեւան (Երկիր) - Փետրվարի 25-ին Երեւանում իր աշխատանքը սկսեց «Հանդուրժողականությունը եւ այլատյացությունը հարավկովկասյան տարածաշրջանում» միջազգային գիտաժողովը` նվիրված սումգայիթյան կոտորածների 20-ամյակին: ...ՀՀ ԱԺ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆԸ ԴԻՄՈՒՄ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ՄԱՍԻՆ
Երեւան (Երկիր) - ՀՀ Ազգային ժողովի` փետրվարի 25-ի նիստի սկզբում ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը հրապարակեց Վահան Հովհաննեսյանի դիմումը փետրվարի 25-ից ԱԺ փոխնախագահի պաշտոնից հրաժարվելու մասին: Համաձայն ԱԺ ...ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆ. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԿԱՅԻՍ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԿԱՐՈՂ Է ԲԱՑԱՍԱԲԱՐ ԱՆԴՐԱԴԱՌՆԱԼ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԽԱՂԱՂ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՎՐԱ»
1Երեւան (Երկիր) - Հայաստանի ներկայիս ներքաղաքական իրավիճակը կարող է շատ բացասաբար անդրադառնալ երկրի միջազգային հեղինակության եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վրա: Այս մասին, ըստ «Նոյյան ...ԵՐԵՒԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ` ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ՉԱՐՏՈՆՎԱԾ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐԸ
Երեւան (Երկիր) - Արդեն հինգերորդ օրն է Երեւանի Ազատության հրապարակում կազմակերպվում են չարտոնված հանրահավաքներ, նստացույց եւ երթեր, ինչը «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ ...ՀՀ ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵՑ ԵԽ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ
Երեւան (Երկիր) - Փետրվարի 25-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց Սլովակիայի ԱԳ նախարար, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահ Յան Կուբիշի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես տեղեկացնում ...ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՄԱՐՄՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Երեւան (Երկիր) - Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանի Գերագույն Մարմինը հանդես է եկել հայտարարությամբ, որում ներկայացված է կուսակցության դիրքորոշումը ՀՀ նախագահի ընտրությունների արդյունքների եւ ստեղծված ...ՓԵՏՐՎԱՐԻ 26-ԻՆ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՀՅԴ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍԸ
Երեւան (Երկիր) - Փետրվարի 26-ին` ժամը 11:00-ին, Ազգային ժողովում` 330 սենյակում, տեղի կունենա Վահան Հովհաննեսյանի եւ Արմեն Ռուստամյանի մամուլի ասուլիսը:
ԵՎՍ ՄԵԿ ԱՊԱՑՈՒՅՑ, ՈՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԸՆԴՈՒՆԵԼ ԹԻԿՆԱԶՈՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔ
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՒՂԵՐՁԸ ԺՈՂՈՎՐԴԻՆ ԵՒ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻՆ
ՀՀ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՌԴ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԻՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՊԱՐԳԵՒԱՏՐՎԵԼ Է ՎՐԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՒՈՎ` ՈՍԿԵ ԳԵՂՄԻ ՇՔԱՆՇԱՆՈՎ
ՌԴ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ ԿԱՅՑԵԼԻ ՀԱՅԱՍՏԱՆ
14 ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐ ԴԱԴԱՐԵՑՐԵԼ ԵՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵԿՄ-ԻՆ
ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԵՒ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ՄԻՋՆՈՐԴԻ ԻՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒ ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ԸՍՏ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ` ՍՄԲԱՏ ԱՅՎԱԶՅԱՆԻ ԵՒ ՆՐԱ ՈՒՂԵԿԻՑՆԵՐԻ ՄՈՏ ԶԵՆՔ Է ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՕԳՏԻՆ ՔՎԵԱՐԿԵԼ Է ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ԱՆՑԿԱՑՐԵԼ ԶՈՒ, ԱԱԾ ԵՒ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ
ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԿԵՂԾԵԼՈՒ ՓԱՍՏՈՎ ՀԱՐՈՒՑՎԵԼ Է ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ
ԲՐԻՏԱՆԱԿԱՆ POPULUS ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՆՑԿԱՑՆՈՒՄ Է EXIT-POLLS

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՒՂԵՐՁԸ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 19-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
ԱՐԱԶ ԱԶԻՄՈՎ. «ԱԴՐԲԵՋԱՆԸ ԴԵՌԵՒՍ ՊԱՏՐԱՍՏ ՉԷ ՀԱՆԴԻՊԵԼՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ»
- 1857 Մահացավ Ամենայն հայոց կաթողիկոս, Ներսիսյան վարժարանի հիմնադիր Ներսես Ե. Աշտարակեցին:
- 1865 Ծնվեց հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ և զորավար Անդրանիկ Օզանյանը: (Վախճ. 1927թ.-ին):
- 1921 Խորհրդային կարգերի հաստատումը Վրաստանում:
- 1927 Ախալքալաքի Կարծախ գյուղում ծնվեց անվանի ֆիզիկոս Կարապետ Չոբանյանը: Նրա հայտնաբերած, առաձգականության տեսության մեջ մինչև այդ անհայտ՝ թերլարվածության երևույթը լայն հեռանկարներ բացեց մետաղամշակման ամենատարբեր բնագավառներում:
- 1951 Հայկական ԽՍՀ երրորդ գումարման Գերագույն խորհրդի ընտրությունները:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

