
ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆ. «ՄԵՆՔ ՊԵՏՔ Է ԻՐԱՎՈՒՆՔ ՍՏԱՆԱՆՔ ԼՂՀ-Ի ԺՈՂՈՎՐԴԻ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ՎԵՐՋՆԱԿԱՆ ԴՐՍԵՒՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ»
Երեւան (Երկիր) - Փետրվարի 25-ին Երեւանում իր աշխատանքը սկսեց «Հանդուրժողականությունը եւ այլատյացությունը հարավկովկասյան տարածաշրջանում» միջազգային գիտաժողովը` նվիրված սումգայիթյան կոտորածների 20-ամյակին: Այն կազմակերպվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի եւ Երեւանի պետական համալսարանի նախաձեռնությամբ: Գիտաժողովին մասնակցում են Հայաստանի, Ռուսաստանի եւ Մեծ Բրիտանիայի քաղաքագետներ, պատմաբաններ:
Ինչպես, ըստ «Նոյյան տապանի», նշեց ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը, գիտաժողովի թեման այժմեական է թե' տարածաշրջանային, թե' գլոբալ առումներով: Ըստ նրա` քննարկումն անցկացվում է հայաստանյան, տարածաշրջանային եւ գլոբալ հարթակներում: «Հայաստանյան հարթակ դժբախտաբար եմ ասում, քանի որ չէի պատկերացնում, որ մեր երկրի ներսում հնարավոր է նման իրավիճակ ստեղծվի, եւ մեր հասարակության տարբեր հատվածներ ինչ-որ ձեւով չհանդուրժեն իրար»,- նշեց արտգործնախարարը:
Վ.Օսկանյանի գնահատմամբ` նախագահական ընտրարշավում, ցավոք, բախվեցին ոչ թե գաղափարները, այլ անհատները` ատելությամբ ու անհանդուրժողականությամբ: Մինչդեռ, ըստ նրա, դեռեւս լուծված չէ Ղարաբաղի հարցը: «Իսկ նման մարտահրավերների պայմաններում որեւէ մեկն իրավունք չունի պառակտել մեր հասարակությունը»,- ասաց արտգործնախարարը:
Վ.Օսկանյանի գնահատմամբ` այսօր մեր առջեւ դրված է Լեռնային Ղարաբաղի խնդիրը, որի հիմքում ընկած են սումգայիթյան դեպքերը, որոնց չլինելու դեպքում Ղարաբաղյան հարցի զարգացումները բոլորովին այլ երանգ կստանային:
Անդրադառնալով Կոսովոյի խնդրին` Վ.Օսկանյանը նշեց, որ եթե միջազգային հանրությունը միանշանակորեն ընդունում է Կոսովոյի անկախացումը եւ անհնարին դարձնում նրա նախկին ստատուս քվոյին վերադառնալը, ապա Ղարաբաղի վերադարձը նախկին ստատուս քվոյին Ադրբեջանի կազմում նույնպես ուղղակի բացառված է: «Եթե կա որեւէ նախադեպ, ապա մենք պետք է կարողանանք հրապարակայնորեն ներկայացնել միջազգային հանրությանը, որպեսզի իրավական ամբողջական իրավունք ստանանք ԼՂՀ-ի ժողովրդի ինքնորոշման վերջնական դրսեւորման համար»,- նշեց Վ.Օսկանյանը:
14 ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐ ԴԱԴԱՐԵՑՐԵԼ ԵՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵԿՄ-ԻՆ
Երեւան (Երկիր) - 14 բարձրաստիճան զինվորականներ դադարեցրել են իրենց անդամակցությունը «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպությանը: ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղարը «Նոյյան ...ԸՍՏ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ` ՍՄԲԱՏ ԱՅՎԱԶՅԱՆԻ ԵՒ ՆՐԱ ՈՒՂԵԿԻՑՆԵՐԻ ՄՈՏ ԶԵՆՔ Է ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ
Երեւան (Երկիր) - Փետրվարի 24-ին` ժամը 11-00-ին, ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Երեւանի Տերյան-Կորյուն փողոցների ...ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ԱՆՑԿԱՑՐԵԼ ԶՈՒ, ԱԱԾ ԵՒ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ
Երեւան (Երկիր) - ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը փետրվարի 23-ին խորհրդակցություն է անցկացրել զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմի հետ: Խորհրդակցությանը մասնակցել է նաեւ վարչապետ Սերժ Սարգսյանը: ...ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳՐՈՎ` ԱԳՆ-Ի ՄԻ ՔԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐ ԱԶԱՏՎԵԼ ԵՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻՑ
Երեւան (Երկիր) - ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փետրվարի 23-ի հրամանագրերով Արմեն Բայբուրդյանը ազատվել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից` զրկվելով արտակարգ եւ լիազոր դեսպանի ...ՓԵՏՐՎԱՐԻ 19-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՀՀ ԵՐՐՈՐԴ ՆԱԽԱԳԱՀ ԸՆՏՐՎԵՑ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ
Երեւան (Երկիր) - Փետրվարի 24-ին` ժամը 18:20 րոպեին, ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ամփոփելով նախագահի` փետրվարի 19-ի ընտրությունների արդյունքները, միաձայն որոշում կայացրեց ՀՀ վարչապետ, ՀՀԿ նախագահ ...ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆ. «ՄԵՆՔ ՊԵՏՔ Է ԻՐԱՎՈՒՆՔ ՍՏԱՆԱՆՔ ԼՂՀ-Ի ԺՈՂՈՎՐԴԻ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ՎԵՐՋՆԱԿԱՆ ԴՐՍԵՒՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ»
Երեւան (Երկիր) - Փետրվարի 25-ին Երեւանում իր աշխատանքը սկսեց «Հանդուրժողականությունը եւ այլատյացությունը հարավկովկասյան տարածաշրջանում» միջազգային գիտաժողովը` նվիրված սումգայիթյան կոտորածների 20-ամյակին: ...ՀՀ ԱԺ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆԸ ԴԻՄՈՒՄ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ՄԱՍԻՆ
Երեւան (Երկիր) - ՀՀ Ազգային ժողովի` փետրվարի 25-ի նիստի սկզբում ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը հրապարակեց Վահան Հովհաննեսյանի դիմումը փետրվարի 25-ից ԱԺ փոխնախագահի պաշտոնից հրաժարվելու մասին: Համաձայն ԱԺ ...ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆ. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԿԱՅԻՍ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԿԱՐՈՂ Է ԲԱՑԱՍԱԲԱՐ ԱՆԴՐԱԴԱՌՆԱԼ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԽԱՂԱՂ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՎՐԱ»
1Երեւան (Երկիր) - Հայաստանի ներկայիս ներքաղաքական իրավիճակը կարող է շատ բացասաբար անդրադառնալ երկրի միջազգային հեղինակության եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վրա: Այս մասին, ըստ «Նոյյան ...ԵՐԵՒԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ` ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ՉԱՐՏՈՆՎԱԾ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐԸ
Երեւան (Երկիր) - Արդեն հինգերորդ օրն է Երեւանի Ազատության հրապարակում կազմակերպվում են չարտոնված հանրահավաքներ, նստացույց եւ երթեր, ինչը «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ ...ՀՀ ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵՑ ԵԽ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ
Երեւան (Երկիր) - Փետրվարի 25-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց Սլովակիայի ԱԳ նախարար, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահ Յան Կուբիշի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես տեղեկացնում ...ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՄԱՐՄՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Երեւան (Երկիր) - Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանի Գերագույն Մարմինը հանդես է եկել հայտարարությամբ, որում ներկայացված է կուսակցության դիրքորոշումը ՀՀ նախագահի ընտրությունների արդյունքների եւ ստեղծված ...ՓԵՏՐՎԱՐԻ 26-ԻՆ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՀՅԴ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍԸ
Երեւան (Երկիր) - Փետրվարի 26-ին` ժամը 11:00-ին, Ազգային ժողովում` 330 սենյակում, տեղի կունենա Վահան Հովհաննեսյանի եւ Արմեն Ռուստամյանի մամուլի ասուլիսը:
ՄԱՐԻ ՅՈՎԱՆՈՎԻՉ. «ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԿԿԱՐԳԱՎՈՐՎԵՆ ՄՈՏ ԱՊԱԳԱՅՈՒՄ»
ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ
«ՄԱՐՏԱԿԱՆ ԽԱՉ» ՇՔԱՆՇԱՆՈՎ ՀԵՏՄԱՀՈՒ ՊԱՐԳԵՒԱՏՐՎԱԾՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ԿՑՈՒՑԱԲԵՐՎԻ ԱՌԱՆՁՆԱԿԻ ՄՈՏԵՑՈՒՄ
ՌՈՒԲԵՆ ՍԱՖՐԱՍՏՅԱՆ. «ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՈՄՊԼԵՄԵՆՏԱՐԻԶՄԻՑ ՔԱՅԼ Է ԱՐԵԼ ԴԵՊԻ ԲԱԼԱՆՍԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ»
14 ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐ ԴԱԴԱՐԵՑՐԵԼ ԵՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵԿՄ-ԻՆ
ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԵՒ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ՄԻՋՆՈՐԴԻ ԻՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒ ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ԸՍՏ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ` ՍՄԲԱՏ ԱՅՎԱԶՅԱՆԻ ԵՒ ՆՐԱ ՈՒՂԵԿԻՑՆԵՐԻ ՄՈՏ ԶԵՆՔ Է ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՕԳՏԻՆ ՔՎԵԱՐԿԵԼ Է ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ԱՆՑԿԱՑՐԵԼ ԶՈՒ, ԱԱԾ ԵՒ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ
ԲՐԻՏԱՆԱԿԱՆ POPULUS ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՆՑԿԱՑՆՈՒՄ Է EXIT-POLLS

ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԿԵՂԾԵԼՈՒ ՓԱՍՏՈՎ ՀԱՐՈՒՑՎԵԼ Է ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՒՂԵՐՁԸ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 19-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
ԱՐԱԶ ԱԶԻՄՈՎ. «ԱԴՐԲԵՋԱՆԸ ԴԵՌԵՒՍ ՊԱՏՐԱՍՏ ՉԷ ՀԱՆԴԻՊԵԼՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ»
- 1857 Մահացավ Ամենայն հայոց կաթողիկոս, Ներսիսյան վարժարանի հիմնադիր Ներսես Ե. Աշտարակեցին:
- 1865 Ծնվեց հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ և զորավար Անդրանիկ Օզանյանը: (Վախճ. 1927թ.-ին):
- 1921 Խորհրդային կարգերի հաստատումը Վրաստանում:
- 1927 Ախալքալաքի Կարծախ գյուղում ծնվեց անվանի ֆիզիկոս Կարապետ Չոբանյանը: Նրա հայտնաբերած, առաձգականության տեսության մեջ մինչև այդ անհայտ՝ թերլարվածության երևույթը լայն հեռանկարներ բացեց մետաղամշակման ամենատարբեր բնագավառներում:
- 1951 Հայկական ԽՍՀ երրորդ գումարման Գերագույն խորհրդի ընտրությունները:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

