
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ԱՆՑԿԱՑՐԵԼ ԶՈՒ, ԱԱԾ ԵՒ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ
Երեւան (Երկիր) - ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը փետրվարի 23-ին խորհրդակցություն է անցկացրել զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմի հետ: Խորհրդակցությանը մասնակցել է նաեւ վարչապետ Սերժ Սարգսյանը:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից, քննարկվել է վերջին օրերին երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակը:
Կայունությունը համարելով վերջին տարիների լրջագույն ձեռքբերումներից մեկը, որի վրա են կառուցված երկրի հիմնական հաջողությունները, նախագահ Քոչարյանն ասել է, որ երբեւիցե որեւէ մեկին թույլ չի տա վտանգել ներքաղաքական կայունությունը: «Երկրի նախագահը պատասխանատվություն է կրում եւ պատրաստ է լիարժեքորեն այն կատարել: Վճռական եմ ձեռնարկել բոլոր միջոցները երկրում կարգուկանոնի պահպանման համար»,- ընդգծել է Ռոբերտ Քոչարյանը: Այդ առնչությամբ նա տվել է կոնկրետ հանձնարարականներ:
Երկրի ղեկավարի խոսքով` իշխանությունն ընտրվում է միայն օրինական ճանապարհով, բռնությամբ իշխանության չեն գալիս, եւ ինքը երբեք թույլ չի տա, որ որեւէ մեկը ստվերային դերակատարություն ունենա կամ որեւէ մեկի քմահաճույքներն ազդեն ներքաղաքական կայունության, քաղաքական գործընթացների վրա: «Որեւէ կառույց չի կարող իրեն օրենքից դուրս դնել եւ զբաղվել ապօրինի գործունեությամբ»,- շեշտել է նա:
ԶՈւ բարձրագույն հրամանատարական կազմը նշել է, որ բանակը միշտ էլ եղել է կայունության կարեւորագույն երաշխիքներից մեկը եւ այսօր էլ անհրաժեշտության դեպքում կձեռնարկի երկրի սահմանադրական կարգի պահպանմանն ուղղված քայլեր եւ պատրաստ է լիարժեք կատարել գերագույն գլխավոր հրամանատարի բոլոր հրամանները:
Նույն օրը նախագահ Ռոբերտ Քոչարյանը խորհրդակցություն է անցկացրել նաեւ ստիկանության ղեկավար կազմի հետ: Քննարկվել է վերջին օրերին երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակը եւ իրավապահ մարմինների հնարավոր գործողությունները:
Նշելով, որ այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում արհեստական ներքաղաքական լարվածության ստեղծում է, Ռոբերտ Քոչարյանն ասել է. «Քաղաքական պայքարում արժանապատիվ պարտություն կրելը եւս ժողովրդավարական մշակույթի կարեւոր բաղադրիչ է, որը, ցավոք, Հայաստանում դեռեւս ձեւավորված չէ»:
Նա տեղի ունեցողը գործընթացները գնահատել է իշխանությունն ապօրինի ճանապարհով զավթելու փորձ: «Մեր գործողությունները լինելու են վճռական ու կտրուկ` ուղղված երկրի կայունությանն ու սահմանադրական կարգի պահպանմանը»,- շեշտել է նախագահը: Հանրապետության նախագահն այս առնչությամբ համապատասխան հանձնարարականներ է տվել իրավապահներին:
Ոստիկանության բարձրաստիճան ղեկավարները վստահեցրել են, որ ոստիկանությունն ունի միանգամայն բավարար ներուժ ու կամք` իրագործելու իրեն վերապահված գործառույթները, սադրանքները չեզոքացնելու եւ երկրի ներքին կարգուկանոնը պահելու համար:
Նախագահ Ռոբերտ Քոչարյանը խորհրդակցություն է անցկացրել նաեւ ազգային անվտանգության ծառայության ղեկավար կազմի հետ: Տեղի ունեցող գործընթացները գնահատելով իշխանության զավթմանն ուղղված փորձ` Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ պատասխան գործողությունները լինելու են վճռական եւ կտրուկ: Նախագահի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ:
Ազգային անվտանգության ծառայության բարձրաստիճան ղեկավարները հավաստացրել են, որ ծառայության բոլոր ստորաբաժանումներն անխափան գործում են եւ պատրաստ են լիարժեքորեն կատարել տրված բոլոր հանձնարարականները:
14 ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐ ԴԱԴԱՐԵՑՐԵԼ ԵՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵԿՄ-ԻՆ
Երեւան (Երկիր) - 14 բարձրաստիճան զինվորականներ դադարեցրել են իրենց անդամակցությունը «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպությանը: ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղարը «Նոյյան ...ԸՍՏ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ` ՍՄԲԱՏ ԱՅՎԱԶՅԱՆԻ ԵՒ ՆՐԱ ՈՒՂԵԿԻՑՆԵՐԻ ՄՈՏ ԶԵՆՔ Է ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ
Երեւան (Երկիր) - Փետրվարի 24-ին` ժամը 11-00-ին, ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Երեւանի Տերյան-Կորյուն փողոցների ...ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ԱՆՑԿԱՑՐԵԼ ԶՈՒ, ԱԱԾ ԵՒ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ
Երեւան (Երկիր) - ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը փետրվարի 23-ին խորհրդակցություն է անցկացրել զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմի հետ: Խորհրդակցությանը մասնակցել է նաեւ վարչապետ Սերժ Սարգսյանը: ...ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳՐՈՎ` ԱԳՆ-Ի ՄԻ ՔԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐ ԱԶԱՏՎԵԼ ԵՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻՑ
Երեւան (Երկիր) - ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փետրվարի 23-ի հրամանագրերով Արմեն Բայբուրդյանը ազատվել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից` զրկվելով արտակարգ եւ լիազոր դեսպանի ...ՓԵՏՐՎԱՐԻ 19-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՀՀ ԵՐՐՈՐԴ ՆԱԽԱԳԱՀ ԸՆՏՐՎԵՑ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ
Երեւան (Երկիր) - Փետրվարի 24-ին` ժամը 18:20 րոպեին, ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ամփոփելով նախագահի` փետրվարի 19-ի ընտրությունների արդյունքները, միաձայն որոշում կայացրեց ՀՀ վարչապետ, ՀՀԿ նախագահ ...ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆ. «ՄԵՆՔ ՊԵՏՔ Է ԻՐԱՎՈՒՆՔ ՍՏԱՆԱՆՔ ԼՂՀ-Ի ԺՈՂՈՎՐԴԻ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ՎԵՐՋՆԱԿԱՆ ԴՐՍԵՒՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ»
Երեւան (Երկիր) - Փետրվարի 25-ին Երեւանում իր աշխատանքը սկսեց «Հանդուրժողականությունը եւ այլատյացությունը հարավկովկասյան տարածաշրջանում» միջազգային գիտաժողովը` նվիրված սումգայիթյան կոտորածների 20-ամյակին: ...ՀՀ ԱԺ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆԸ ԴԻՄՈՒՄ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ՄԱՍԻՆ
Երեւան (Երկիր) - ՀՀ Ազգային ժողովի` փետրվարի 25-ի նիստի սկզբում ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը հրապարակեց Վահան Հովհաննեսյանի դիմումը փետրվարի 25-ից ԱԺ փոխնախագահի պաշտոնից հրաժարվելու մասին: Համաձայն ԱԺ ...ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆ. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԿԱՅԻՍ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԿԱՐՈՂ Է ԲԱՑԱՍԱԲԱՐ ԱՆԴՐԱԴԱՌՆԱԼ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԽԱՂԱՂ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՎՐԱ»
1Երեւան (Երկիր) - Հայաստանի ներկայիս ներքաղաքական իրավիճակը կարող է շատ բացասաբար անդրադառնալ երկրի միջազգային հեղինակության եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վրա: Այս մասին, ըստ «Նոյյան ...ԵՐԵՒԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ` ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ՉԱՐՏՈՆՎԱԾ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐԸ
Երեւան (Երկիր) - Արդեն հինգերորդ օրն է Երեւանի Ազատության հրապարակում կազմակերպվում են չարտոնված հանրահավաքներ, նստացույց եւ երթեր, ինչը «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ ...ՀՀ ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵՑ ԵԽ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ
Երեւան (Երկիր) - Փետրվարի 25-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց Սլովակիայի ԱԳ նախարար, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահ Յան Կուբիշի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես տեղեկացնում ...ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՄԱՐՄՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Երեւան (Երկիր) - Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանի Գերագույն Մարմինը հանդես է եկել հայտարարությամբ, որում ներկայացված է կուսակցության դիրքորոշումը ՀՀ նախագահի ընտրությունների արդյունքների եւ ստեղծված ...ՓԵՏՐՎԱՐԻ 26-ԻՆ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՀՅԴ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍԸ
Երեւան (Երկիր) - Փետրվարի 26-ին` ժամը 11:00-ին, Ազգային ժողովում` 330 սենյակում, տեղի կունենա Վահան Հովհաննեսյանի եւ Արմեն Ռուստամյանի մամուլի ասուլիսը:
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԾԻՔՈՎ` ՂԱՐԱԲԱՂԻ ԽՆԴՐԻ ԽԱՂԱՂ ԼՈՒԾՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՉԵՆ ՍՊԱՌՎԵԼ
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅ ԱՎԵՏԱՐԱՆՉԱԿԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԿԱՐԵՒՈՐԵԼ Է ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԵՒ ԹԱՓԱՆՑԻԿ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ
ՀԱՊԿ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐՆ ԱՅՑԵԼԵՑ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՀՀ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԻ ԱՅՑԸ ԱՄՆ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
14 ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐ ԴԱԴԱՐԵՑՐԵԼ ԵՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵԿՄ-ԻՆ
ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԵՒ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ՄԻՋՆՈՐԴԻ ԻՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒ ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ԸՍՏ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ` ՍՄԲԱՏ ԱՅՎԱԶՅԱՆԻ ԵՒ ՆՐԱ ՈՒՂԵԿԻՑՆԵՐԻ ՄՈՏ ԶԵՆՔ Է ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՕԳՏԻՆ ՔՎԵԱՐԿԵԼ Է ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ԱՆՑԿԱՑՐԵԼ ԶՈՒ, ԱԱԾ ԵՒ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ
ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԿԵՂԾԵԼՈՒ ՓԱՍՏՈՎ ՀԱՐՈՒՑՎԵԼ Է ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ
ԲՐԻՏԱՆԱԿԱՆ POPULUS ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՆՑԿԱՑՆՈՒՄ Է EXIT-POLLS

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՒՂԵՐՁԸ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 19-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
ԹՈՒՐՔԻԱՆ ՃԱՆԱՉԵԼ Է ԿՈՍՈՎՈՅԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ
- 1857 Մահացավ Ամենայն հայոց կաթողիկոս, Ներսիսյան վարժարանի հիմնադիր Ներսես Ե. Աշտարակեցին:
- 1865 Ծնվեց հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ և զորավար Անդրանիկ Օզանյանը: (Վախճ. 1927թ.-ին):
- 1921 Խորհրդային կարգերի հաստատումը Վրաստանում:
- 1927 Ախալքալաքի Կարծախ գյուղում ծնվեց անվանի ֆիզիկոս Կարապետ Չոբանյանը: Նրա հայտնաբերած, առաձգականության տեսության մեջ մինչև այդ անհայտ՝ թերլարվածության երևույթը լայն հեռանկարներ բացեց մետաղամշակման ամենատարբեր բնագավառներում:
- 1951 Հայկական ԽՍՀ երրորդ գումարման Գերագույն խորհրդի ընտրությունները:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

