
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒ ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀՀ նախագահի թեկնածու Վահան Հովհաննեսյանը հանդես է եկել հայտարարությամբ, որի ամբողջական տեքստը բերվում է ստորեւ:
Սիրելի' հայրենակիցներ
Ես դիմում եմ Ձեզ անձամբ իմ անունից` որպես ՀՀ նախագահի թեկնածու։ Այս ամբողջ ընթացքում ես պայքարեցի բացառապես քաղաքական մեթոդներով` հենվելով գաղափարական եւ բարոյական արժեքների վրա: Ես ջանք չխնայեցի մրցակցությունը կառուցողական քաղաքական բանավեճի շրջանակներում պահելու, մեր քաղաքացիներին «հանուն», այլ ոչ թե «ընդդեմ» կողմնորոշելու համար: Ես փորձեցի մեր քաղաքացիներին համոզել, որ հաղթանակը հնարավոր է:
Դա ինձ չհաջողվեց: Նախընտրական պայքարի ողջ ընթացքում տիրեց ատելության ու անհանդուրժողականության, ահաբեկման ու սպառնալիքների մթնոլորտ։ Դա չէր կարող իր դրոշմը չթողնել բուն ընտրության օրվա վրա:
Տարաբնույթ ընտրական խախտումները, ընտրակաշառքի համատարած բաժանումը, որոշ տեղամասերում կոպիտ բռնությունը, լցոնումները էլ ավելի խորացրին հասարակության մեջ ընտրությունից ընտրություն արմատավորվող կասկածամտությունը եւ անվստահություն:
Նորից սահմանափակվեց ժողովրդի քաղաքական կամքի ազատ արտահայտման իրավունքը, ոտնահարվեց եւ վիրավորվեց մեր քաղաքացիների արժանապատվությունը:
ՀՅԴ Գերագույն Մարմինը մանրամասն ուսումնասիրում է բոլոր մարզերից, ընտրատեղամասերից ստացվող զեկույցները, որոնց հիման վրա կտա իր գնահատականները եւ հանդես կգա համապատասխան հայտարարությամբ:
Սակայն, անկախ այդ գնահատականից, ես կայացրել եմ իմ անձնական որոշումը։ Ես հրաժարվում եմ ՀՀ ԱԺ փոխնախագահի պաշտոնից:
Հայրենակիցնե՜ր, իմ առաջադրումով եւ ընտրապայքարով ես փորձում էի Ձեզ ցույց տալ ելքը ընտրությունից ընտրություն կրկնվող այս վիճակից: Դա ինձ չհաջողվեց: Բայց եթե շատերն այս անգամ չտեսան ելքը, դա չի նշանակում, թե այն գոյություն չունի: Ի վերջո, ինձ հավատաց ու վստահեց առնվազն 100.000 մարդ, եւ դա ինձ հիմք է տալիս հպարտությամբ հաստատելու, որ Հայաստանում ես ունեմ մտածող, հայրենասեր, հավատարիմ, մաքուր եւ անկաշառ կողմնակիցների մի այնպիսի բանակ, որի հետ եւ հանուն որի հնարավոր է պայքարել` նրանց արժանի Հայրենիք կառուցելու համար: Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր հավատացին ինձ եւ տեսան իմ մատնանշած ելքը:
Շնորհակալություն նաեւ նրանց, ովքեր քվեարկեցին ազնվորեն, իրենց կամքով` չազդվելով կուրացնող ատելությունից, վախից կամ ագահությունից:
Եվ, իհարկե, շնորհակալ եմ իմ դաշնակցական ընկերներին եւ կուսակցության համակիրներին, իմ բոլոր թիմակիցներին, որոնց նվիրումը, եռանդը եւ հավատը ոգեւորում էին ինձ եւ տանում առաջ:
Ես Ձեզ հանդարտության եւ զսպվածության կոչ եմ անում: Նրանք, ովքեր այսօր փորձում են գնալ ընդվզումի ճանապարհով, պետք է հիշեն եւ հասկանան, թե ինչ հանցանք գործեցին եւ ինչ արհավիրք բերեցին մեր ժողովրդի գլխին` կոպտորեն կեղծելով 1996թ. նախագահական ընտրությունները, սանձազերծելով ընտրախախտումների ինքնակատարելագործվող մի մեքենա, որը կանգնեցնել մինչ օրս չի հաջողվում: Բայց հավերժ այսպես չի լինելու: Եվ ես կոչ եմ անում բոլորիդ սառնասիրտ վստահությամբ պատրաստվել մեր հաղթանակին:
Իմ բոլոր մրցակիցներին ես ցանկանում եմ հաջողություն, իսկ Հայաստանի ապագա Նախագահին նաեւ իմաստնություն եւ վճռականություն` առաջիկա տարիներին այնպիսի բարեփոխումներ կատարելու, որ հաջորդ ընտրություններում իշխանությունը պարտավորված չլինի ապավինել փողին, իշխանական ռեսուրսին, նրա հետ հաճախ սերտաճած կիսաքրեական տարրերին, այլ հնարավորություն ստանա հենվել քաղաքական ուժերի եւ ժողովրդի վստահության վրա:
Իսկ Ձեզ` սիրելի՝ հայրենակիցներ, ես կոչ եմ անում չվհատվել եւ չհիասթափվել: Ես Ձեզ հետ եմ եւ ուժեղ։ Մեր պայքարը երկարատեւ պայքար է:
22.02.2008թ.
Քննարկում
Siranuysh գրել է:
Հասկանալի է որ Սյումա անվամբ հրեա մորդ ցեղակիցներին ես դիմում որպես հայրենակիցներ: Ինչ արած, ստիպված ես ընդունել հուդաներիդ պարտությունը:Ձեր պայքարը արդեն քանի-քանի դար է, անոգուտ:
Սարգիս գրել է:
Շատ հետաքրքիր է քո պայքարը ինչի՞ պայքար է: Նաղդի դու փախնում ես, ինչի՞ մասին է խոսքը:
Artak գրել է:
duk petk e linek joxovrdi u ardarutyan koxkin ankax amen inchits . serj sarksyan@ vtangavor xax a sksum marzpetneri mijotsov dasatunerin u pet. ashxatank unetsoxnerin zorov <<seji hamar>> tsuytsi hanelov . dran mijmtek vor baxum chlinen. isk duk paron Hovanisyan vstah exek vor es noraluk kuysaktsutyunnern kantsnen bayts HYD n kmna. bayts enkan jamanak chi haxti kani joxovrdi mej vorabnaknern u ktsnoxner@ shat en .
ԵԱՀԿ ԳՈՐԾՈՂ ՆԱԽԱԳԱՀԸ ՓԵՏՐՎԱՐԻ 25-28-Ը ԿԱՅՑԵԼԻ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍ
Երեւան (Երկիր) - Փետրվարի 25-28-ը Հայաստան, Վրաստան եւ Ադրբեջան կայցելի ԵԱՀԿ գործող նախագահ Իլկա Կաներվան: Նա հանդիպումներ կունենա երեք պետությունների նախագահների, արտգործնախարարների, ինչպես նաեւ ընդդիմադիր ...ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԿԵՂԾԵԼՈՒ ՓԱՍՏՈՎ ՀԱՐՈՒՑՎԵԼ Է ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ
Երեւան (Երկիր) - ՀՀ հատուկ քննչական ծառայությունը ստացել է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի հաղորդումը թիվ 9/31 տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի, տեղակալի, անդամների եւ այլոց կողմից ...ԹՈՒՐՔԱԿԱՆ ՕԴՈՒԺԸ ԿՐԿԻՆ ՌՄԲԱԿՈԾԵԼ Է ԻՐԱՔԻ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՇՐՋԱՆՆԵՐԸ
Երեւան (Երկիր) - Թուրքական օդուժը կրկին ռմբակոծել է Իրաքի հյուսիսային շրջանները: Այս մասին, ըստ «Նոյյան տապանի», հաղորդում է «Զաման» օրաթերթը` վկայակոչելով քրդական աղբյուր: Ըստ տեղեկությունների` փետրվարի ...ՕՏՏԱՎԱՅԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԿԱՆ ՆԱՄԱԿ Է ՀԱՆՁՆԵԼ ԿԱՆԱԴԱՅՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ
Երեւան (Երկիր) - Փետրվարի 19-ին Օտտավայի քաղաքապետարանում տեղի է ունեցել հանդիսավոր արարողություն, որի ընթացքում Կանադայում Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Արման Հակոբյանին հանձնվել է Օտտավայի ...ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒ ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
3ՀՀ նախագահի թեկնածու Վահան Հովհաննեսյանը հանդես է եկել հայտարարությամբ, որի ամբողջական տեքստը բերվում է ստորեւ: Սիրելի' հայրենակիցներ Ես դիմում եմ Ձեզ անձամբ իմ անունից` որպես ՀՀ նախագահի թեկնածու։ ...ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԵՒ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ՄԻՋՆՈՐԴԻ ԻՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ
6Երեւան (Երկիր) - ՀՀ նախագահի թեկնածու, ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննեսյանը փետրվարի 22-ին հանդես էր եկել ԱԺ փոխնախագահի պաշտոնից հրաժարվելու մասին հայտարարությամբ: Քանի որ որոշ լրատվամիջոցներ ...
ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԵՒ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ՄԻՋՆՈՐԴԻ ԻՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒ ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆՆԵՐԸ ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ ԵՆ ՔՈՆԴՈԼԻԶԱ ՌԱՅՍԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՐՍԿՍՄԱՆ ՎՏԱՆԳԻ ՄԱՍԻՆ
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՕԳՏԻՆ ՔՎԵԱՐԿԵԼ Է ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ

ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆ. «ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻ ԴԵՊՔՈՒՄ ՏԱՆՈՒԼ ԿՏԱՆ ՄԵԶ»

ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԿԵՂԾԵԼՈՒ ՓԱՍՏՈՎ ՀԱՐՈՒՑՎԵԼ Է ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ
ԲՐԻՏԱՆԱԿԱՆ POPULUS ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՆՑԿԱՑՆՈՒՄ Է EXIT-POLLS

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՒՂԵՐՁԸ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 19-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
ԱՐԱԶ ԱԶԻՄՈՎ. «ԱԴՐԲԵՋԱՆԸ ԴԵՌԵՒՍ ՊԱՏՐԱՍՏ ՉԷ ՀԱՆԴԻՊԵԼՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ»
ԹՈՒՐՔԻԱՆ ՃԱՆԱՉԵԼ Է ԿՈՍՈՎՈՅԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ
- 1837 Էջմիածնում հիմնվեց հայկական եկեղեցական բարձրագույն խորհուրդը՝ Ամենայն հայոց կաթողիկոսին առընթեր Սինոդը:
- 1909 Եկատերինոդարում (այժմ Կրասնոդար) ծնվել է Խորհրդային բանակի գեներալ- մայոր Տարաս Թուսուզյանը: Շուրջ 20 տարի՝ 1950-ից 1969 թվականներին եղել է Հայաստանի Հանրապետության զինկոմը:
- 1931 Հայաստանի կենտգործկոմը որոշում ընդունեց հանրապետությունում ռադիոհաղորդումների կոմիտե հիմնելու մասին:
- 1932 Լենինականում ծնվեց ճարտարապետ Արթուր Թարխանյանը, նրա նախագծերով և համահեղինակությամբ են կառուցվել Ծիծեռնակաբերդի հուշարձան - կոթողը, «Այրարատ» (նախկին «Ռոսիա») կինոթատրոնը, Երիտասարդության պալատը, «Զվարթնոց» օդանավակայանը և բազմաթիվ այլ շենքեր:
- 1938 Լենինականում ծնվել է արվեստի վաստակավոր գործիչ, հանրապետության պետական մրցանակի դափնեկիր, վավերագրական կինոյի ճանաչված վարպետ Արտավազդ
- 1939 Հանրապետության Գերագույն խորհրդի հրամանագրով Երևանի օպերայի և բալետի թատրոնին շնորհվեց Ալեքսանդր Սպենդիարյանի անունը:
- 1960 Բեյրութի հայ թատերասիրաց ընկերության թատերախումբը կոչվեց մեծանուն դերասան Վահրամ Փափազյանի անունով:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

