
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՒՂԵՐՁԸ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 19-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Երեւան (Երկիր) - Հայաստանի Հանրապետության նախագահի` 2008 թվականի փետրվարի 19-ի ընտրությունների կապակցությամբ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ուղերձ է հղել հայ ժողովրդին: Ուղերձի տեքստը, որը տրամադրել է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը, բերվում է ստորեւ:
Սիրելի' հայրենակիցներ
2008 թվականի փետրվարի 19-ին կայացան Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրությունները: Ընտրություններն անցան ազատ եւ արդար, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան ու Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների ոգուն համահունչ:
Շնորհակալություն եմ հայտնում ընտրական հանձնաժողովների բոլոր անդամներին, վստահված անձանց, դիտորդներին, բայց առաջին հերթին ձեզ` ընտրողներիդ, ընտրությունները պատշաճ մակարդակով անցկացնելու համար: Դա կարեւոր մի փորձություն էր մեր պետության ամրացող ժողովրդավարության համար:
Ընտրությունները միշտ քաղաքական հակասությունների կիզակետ են եւ կարող են հանգեցնել լարման աստիճանի բարձրացման, հասարակության պառակտվածության: Սակայն քաղաքական պայքարում արժանապատիվ պարտություն կրելը եւս ժողովրդավարական մշակույթի կարեւոր բաղադրիչ է: Կարեւոր է, որ ընտրություններին հաջորդող այս շրջանում Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի գիտակցի, որ Հանրապետության Նախագահը չի կարող կիսել հասարակությունը «յուրայինների» եւ «օտարների»: Համոզված եմ, որ Հայաստանի Հանրապետության nախագահի պաշտոնում ընտրված Սերժ Սարգսյանը կարողանալու է համախմբել հասարակությունը, ձեւավորել փոխըմբռնման եւ հանդուրժողականության մթնոլորտ:
Չնայած առկա լուրջ ձեռքբերումներին` Հայաստանի Հանրապետության առջեւ դեռեւս ծառացած են բազմաթիվ լուրջ մարտահրավերներ: Մեր ժողովուրդն ունի դեռեւս լիարժեք չօգտագործված մեծ ներուժ: Հայաստանի Հանրապետությունը պետք է դառնա աշխարհի ամենամրցունակ եւ արագ զարգացող պետություններից մեկը: Դրա համար անհրաժեշտ է համախմբվածություն եւ հետեւողական աշխատանք:
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՒՂԵՐՁԸ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 19-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Երեւան (Երկիր) - Հայաստանի Հանրապետության նախագահի` 2008 թվականի փետրվարի 19-ի ընտրությունների կապակցությամբ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ուղերձ է հղել հայ ժողովրդին: Ուղերձի տեքստը, որը տրամադրել է ՀՀ ...ՓԵՏՐՎԱՐԻ 20-ԻՆ ԸՆՏՐԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՓԱՍՏՈՎ ՀԱՐՈՒՑՎԵԼ Է ԹՎՈՎ 8-ՐԴ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԸ
Երեւան (Երկիր) - ՀՀ հատուկ քննչական ծառայությունը ստացել է ընտախախտումների փաստերով 11 հաղորդում, որոնցից 8-ով քրեական գործ է հարուցվել: Այս մասին տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա ...ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՎՍՏԱՀՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԱՌԵՒԱՆԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՂՈՐԴՈՒՄԸ ՀԵՐՔՎԵԼ Է
Երեւան (Երկիր) - ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի 2 վստահված անձանց առեւանգման, «Հարսնաքար» հյուրանոցային համալիր տանելու, ծեծի ենթարկելու եւ մոտ 1 ժամ համալիրի նկուղում պահվելու մասին ԶԼՄ-երով ...ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ՈՒՂԵՐՁ Է ՀՂԵԼ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՄԱՆ 20-ԱՄՅԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Երեւան (Երկիր) - Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը ուղերձ է հղել հայ ժողովրդին Արցախյան շարժման 20-ամյակի կապակցությամբ: Ուղերձում ասվում է. «Սիրելի' ժողովուրդ ի Հայաստան, Արցախ եւ ի Սփյուռս. ...ԱՐԱՄ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Երեւան (Երկիր) - ՀՀ նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ վարչապետ Սերժ Սարգսյանին այսօր հեռախոսով շնորհավորել եւ շնորհավորագիր է հղել Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը: Շնորհավորագրում ...ՌՈՒՍԱՍՏԱՆԻ, ՎՐԱՍՏԱՆԻ ԵՒ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ ԵՆ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ԸՆՏՐՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Երեւան (Երկիր) - 2008 թվականի նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին շնորհավորել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Այդ մասին հաղորդել Է Ռուսաստանի ...ԱՆԿԱՐԱՆ ՊԱՏՐԱՍՏ Է ԲԱՆԱԿՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆՈՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ
Երեւան (Երկիր) - Անկարան պատրաստ է բանակցել Հայաստանի նոր իշխանությունների հետ: Ինչպես հաղորդում է «Նոյյան տապանը», վկայակոչելով թուրքական «Ջիհան» գործակալությունը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Մոսկվայում ...ԹՈՒՐՔԻԱՆ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է, ՈՐ NABUCCO ՆԱԽԱԳԾԻՆ ՄԱՍՆԱԿՑԻ ՆԱԵՒ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ
Երեւան (Երկիր) - Թուրքիան ցանկանում է, որ Nabucco նախագծին մասնակցի նաեւ Ռուսաստանը: Ինչպես հաղորդում է «Նոյյան տապանը», վկայակոչելով թուրքական «Ջիհան» գործակալությունը, Մոսկվայում ՌԴ էներգետիկայի նախարար ...ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ Է ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՈՉ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎԻՆ
Երեւան (Երկիր) - ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը փետրվարի 22-ին աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա` մասնակցելու ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթաժողովին, տեղեկացնում են ՀՀ նախագահի մամուլի ...ԱԴՐԲԵՋԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ԿԱՅՑԵԼԵՆ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ
Երեւան (Երկիր) - Սպասվում Է, որ ընթացիկ տարվա գարնանը Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները` Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններին «ժողովրդական դիվանագիտության» մասնակցության ...ԱՐԱԶ ԱԶԻՄՈՎ. «ԱԴՐԲԵՋԱՆԸ ԴԵՌԵՒՍ ՊԱՏՐԱՍՏ ՉԷ ՀԱՆԴԻՊԵԼՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ»
Երեւան (Երկիր) - «Ադրբեջանը դեռեւս պատրաստ չԷ հանդիպելու Հայաստանի նոր նախագահի հետ` Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններ անցկացնելու համար: Հանդիպում անցկացնելու համար այն պետք ...
ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՐՑԱԽԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ
ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԺԱՄԱՆԵՑ ԵՐԵՒԱՆ
ՊԵՏԴԵՊԱՐՏԱՄԵՆՏՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՄԱՐԻ ՅՈՎԱՆՈՎԻՉԻ ԵՐԴՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՔՆՆԱՐԿԵԼ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ
ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆՆԵՐԸ ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ ԵՆ ՔՈՆԴՈԼԻԶԱ ՌԱՅՍԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՐՍԿՍՄԱՆ ՎՏԱՆԳԻ ՄԱՍԻՆ
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՕԳՏԻՆ ՔՎԵԱՐԿԵԼ Է ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ

ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆ. «ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻ ԴԵՊՔՈՒՄ ՏԱՆՈՒԼ ԿՏԱՆ ՄԵԶ»

ԲՐԻՏԱՆԱԿԱՆ POPULUS ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՆՑԿԱՑՆՈՒՄ Է EXIT-POLLS

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՒՂԵՐՁԸ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 19-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
ՀԱՅ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԶԳՈՆՈՒԹՅԱՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՅՐԵՐԻՆ
ԱՐԱԶ ԱԶԻՄՈՎ. «ԱԴՐԲԵՋԱՆԸ ԴԵՌԵՒՍ ՊԱՏՐԱՍՏ ՉԷ ՀԱՆԴԻՊԵԼՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ»
ԹՈՒՐՔԻԱՆ ՃԱՆԱՉԵԼ Է ԿՈՍՈՎՈՅԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ
ՓԵՏՐՎԱՐԻ 19-Ի ԺԱՄԸ 20:00-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԷՐ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ 69,25 ՏՈԿՈՍԸ
ՀԱՄՇԵՆԱՀԱՅԵՐԸ ԿՈՉ ԵՆ ԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ` ՔՎԵԱՐԿԵԼ ՀՕԳՈՒՏ ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆԻ

- 1834 Ծնվեց գերմանացի հայագետ Ֆրիդրիխ Միլլերը: (Վախճ. 1898 թ.):
- 1882 Թիֆլիսում լույս տեսավ «Արձագանք» լրագիրը Աբգար Հովհաննիսյանի խմբագրողթյամբ:
- 1902 Մահացավ հայագետ Ալեքսանդր Երիցյանը: (Ծնվ. 1841թ.-ին):
- 1919 Մահացավ բանաստեղծ, «Հայ գրականության պատմության» հեղինակ Լևոն Մանվելյանը:
- 1926 Ծնվեց Մետաքսյա Սիմոնյանը (դերասանուհի):
- 1944 Իր մարտական ընկերների հետ Փարիզում գնդակահարվեց ինտերնացիոնալ պարտիզանական ջոկատի հրամանատար, կոմունիստ, բանաստեղծ Միսակ Մանուշյանը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

