
ԸՍՏ ԿԸՀ-Ի ԱՄՓՈՓ ՆԱԽՆԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ` ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՍՏԱՑԵԼ Է ՁԱՅՆԵՐԻ ԲԱՑԱՐՁԱԿ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ
Երեւան (Երկիր) - Փետրվարի 20-ին` ժամը 11:52-ին, ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ամփոփել է նախագահի փետրվարի 19-ի ընտրությունների նախնական արդյունքները: Արձանագրությունը ստորագրել են ԿԸՀ 8 անդամներից 6-ը, այդ թվում` ՀՅԴ ներկայացուցիչ Համլետ Աբրահամյանը ներկայացրել է նաեւ հատուկ կարծիք: Նիստին ներկա չեն եղել «Ժառանգություն» եւ «Օրինաց երկիր» կուսակցությունների ներկայացուցիչ-անդամները:
Ըստ ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանի` քվեարկությանը մասնակցել է 1 670 656 ընտրող: Ընդհանուր առմամբ, ՏԸՀ-ներին հատկացված է եղել 2 մլն 390 հազար քվեաթերթիկ, որոնցից մարվել են 720 254-ը: Օգտագործված քվեաթերթիկների ելունդների թիվը 1 669 818 է, քվեատուփում առկա ծրարների թիվը` 1 667 872: Անվավեր է ճանաչվել 34 849 քվեաթերթիկ, վավեր` 1 633 599:
Թեկնածուներին տրված կողմ ձայները բաշխվել են հետեւյալ կերպ. Արթուր Բաղդասարյան` 272 256 Արտաշես Գեղամյան` 7 473 Տիգրան Կարապետյան` 9 754 Արամ Հարությունյան` 3 092 Վահան Հովհաննիսյան` 100 876 Վազգեն Մանուկյան` 20 939 Արման Մելիքյան` 4 359 Սերժ Սարգսյան` 863 544 Լեւոն Տեր-Պետրոսյան` 351 306: Անճշտությունների չափը 6438 է:
Ինչպես «Նոյյան տապան»-ի թղթակցին հայտնեց ԿԸՀ անդամ Հ.Աբրահամյանը, իր կողմից ներկայացված հատուկ կարծիքի համաձայն` թիվ 7, 8, 13, 17 ընտրատարածքներում տեղի են ունեցել քվեարկության ընթացակարգի խախտումներ, ուստի հիշյալ փաստերը ուսումնասիրելուց հետո կձեւավորի վերջնական կարծիք: Նշենք, որ համաձայն հաստատված ժամանակացույցի` ՀՀ նախագահի ընտրության վերջնական արդյունքները կամփոփվեն եւ ԿԸՀ-ի արձանագրությամբ կվավերացվեն մինչեւ փետրվարի 26-ը:
ՓԵՏՐՎԱՐԻ 19-Ի ԺԱՄԸ 20:00-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԷՐ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ 69,25 ՏՈԿՈՍԸ
Երեւան (Երկիր) - ՀՀ նախագահի փետրվարի 19-ի ընտրությունների քվեարկությանը ժամը 20:00-ի դրությամբ, 1923-ից 1908 ընտրատեղամասերից ստացված տվյալների համաձայն, մասնակցել է 1 641 672 ընտրող կամ ընտրողների ընդհանուր ...ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՕԳՏԻՆ ՔՎԵԱՐԿԵԼ Է ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ
1Երեւան (Երկիր) - ՀՀ ԿԸՀ-ի փետրվարի 20-ի ժամը 10:15-ի տվյալներով` նախագահական ընտրությունների 1 627 290 մասնակիցների կեսից ավելին` 859 685 ընտրող, իրենց ձայնը տվել են Սերժ Սարգսյանին: Լեւոն Տեր-Պետրոսյանի ...ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՆՑԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ
Երեւան (Երկիր) - Հայաստանի նախագահի ընտրությունները դիտարկող ԱՊՀ դիտորդական առաքելությունը փետրվարի 20-ին հայտարարեց, որ գրանցված թերությունները եղել են տեխնիկական եւ չեն ազդել ընտրության արդյունքի եւ ...ԱՐՑԱԽՅԱՆ ՇԱՐԺՄԱՆ 20-ԱՄՅԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՑԵԼԵՑ ԵՌԱԲԼՈՒՐ
Երեւան (Երկիր) - ՀՅԴ Բյուրոյի, ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի եւ ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամները Ղարաբաղյան պայքարի 20-ամյակի կապակցությամբ այցելեցին Եռաբլուր, ծաղիկներ դրեցին Ղարաբաղյան ազատամարտում զոհվածների ...ԸՍՏ ԿԸՀ-Ի ԱՄՓՈՓ ՆԱԽՆԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ` ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՍՏԱՑԵԼ Է ՁԱՅՆԵՐԻ ԲԱՑԱՐՁԱԿ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ
Երեւան (Երկիր) - Փետրվարի 20-ին` ժամը 11:52-ին, ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ամփոփել է նախագահի փետրվարի 19-ի ընտրությունների նախնական արդյունքները: Արձանագրությունը ստորագրել են ԿԸՀ 8 անդամներից ...ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՈՒՂԵՐՁ Է ՀՂԵԼ ՀՀ ԵՒ ԼՂՀ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՄԱՆ 20-ԱՄՅԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Երեւան (Երկիր) - ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդին Ղարաբաղյան շարժման 20-ամյակի կապակցությամբ: Ուղերձում ասվում է . «Այսօր ...ՄԱՄՈՒԼԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿՈՒՄԲԸ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ Է ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Երեւան (Երկիր) - Մամուլի ազգային ակումբը մտահոգություն է հայտնել ՀՀ նախագահի ընտրությունների ընթացքում լրագրողների նկատմամբ արձանագրված բռնությունների կապակցությամբ: Ըստ ակումբի` փետրվարի 20-ի հայտարարության` ...
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՔՆՆԱՐԿԵԼ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԼՂՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5-ԻՆ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ԿՄԵԿՆԻ ՄՈՍԿՎԱ
ՌԴ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՄՈԶՎԱԾ Է, ՈՐ ԼՂ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԿԱՐԳԱՎՈՐՎԻ ԲԱՑԱՌԱՊԵՍ ԽԱՂԱՂ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ
ԸՍՏ TURKISH DAILY NEWS-Ի` ԱԲԴՈՒԼԱՀ ԳՅՈՒԼԸ ԿԺԱՄԱՆԻ ԵՐԵՒԱՆ` ԴԻՏԵԼՈՒ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԽԱՂԸ
ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆՆԵՐԸ ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ ԵՆ ՔՈՆԴՈԼԻԶԱ ՌԱՅՍԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՐՍԿՍՄԱՆ ՎՏԱՆԳԻ ՄԱՍԻՆ
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՕԳՏԻՆ ՔՎԵԱՐԿԵԼ Է ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ

ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆ. «ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻ ԴԵՊՔՈՒՄ ՏԱՆՈՒԼ ԿՏԱՆ ՄԵԶ»

ԲՐԻՏԱՆԱԿԱՆ POPULUS ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՆՑԿԱՑՆՈՒՄ Է EXIT-POLLS

ՀԱՅ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԶԳՈՆՈՒԹՅԱՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՅՐԵՐԻՆ
ԹՈՒՐՔԻԱՆ ՃԱՆԱՉԵԼ Է ԿՈՍՈՎՈՅԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ
ՓԵՏՐՎԱՐԻ 19-Ի ԺԱՄԸ 20:00-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԷՐ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ 69,25 ՏՈԿՈՍԸ
ՀԱՄՇԵՆԱՀԱՅԵՐԸ ԿՈՉ ԵՆ ԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ` ՔՎԵԱՐԿԵԼ ՀՕԳՈՒՏ ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆԻ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ՎՐԱՍՏԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐ
ԻՆՔՆԱԹԻՌԻ ՎԹԱՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՀՐԱՎԻՐԵԼ Է ԱՐՏԱԿԱՐԳ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
- 1728 Վախճանվեց հայ զորավար Դավիթ Բեկը:
- 1862 Վանի զինված պաշտպանությունը թուրքական կառավարության դեմ:
- 1904 Թիֆլիսում ծնվեց անվանի ֆիզիկոս, ԽՍՀՄ ակադեմիկոս Աբրահամ Ալիխանովը: 1940 թ. նա կազմակերպել է Էլբրուս լեռան տիեզերական ճառագայթների հետազոտման առաջին արշավախումբը, այդ բնագավառում արել մի շարք հիմնական բացահայտումներ:
- 1908 Ավարտվեց Ուլուխանլու-Ջուլֆա երկաթուղու շինարարությունը:
- 1936 Երևանում վախճանվեց անվանի ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը: (Ծնվ. 1878թ.-ին):
- 1940 Մահացավ ՀՅԴ կուսակցական և հասարակական գործիչ Ստեփան Եսայանը (համազգայինի հիմնադիրներից):
- 1988 Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը դիմեց Հայաստանի, Ադրբեջանի և Խորհրդային Միության Գերագույն Խորհուրդներին. «քննարկել և դրական որոշում ընդունել Լեռնային Ղարաբաղը Խորհրդային Ադրբեջանից Խորհրդային Հայաստանի կազմում ընդգրկելու վերաբերյալ»:
- 1988 ԼՂԻՄ ժողովրդական դեպուտատների մարզային խորհուրդը որոշում ընդունեց անջատվել Ադրբեջանից և վերամիավորվել Մայր Հայրենիքի՝ Հայաստանի հետ:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

