
«ԻՐԱՎԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ. ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ-2008»-Ը ԱՐԴԵՆ ՄՈՏ 100 ԱՀԱԶԱՆԳ Է ՍՏԱՑԵԼ ԸՆՏՐԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Երեւան (Երկիր) - «Իրավական նախաձեռնություն. ընտրություններ-2008» նախաձեռնության գրասենյակը փետրվարի 19-ի ժամը 12:30-ի դրությամբ ստացել է մոտ 100 ահազանգ տարբեր օրինախախտումների վերաբերյալ, տեղեկացնում է «Նոյյան տապանը»: Երեւանի կենտրոնում 25 հոգանոց ավտոբուսը` մարդկանցով լի, շրջել է ընտրատեղամասից-ընտրատեղամաս:
Թիվ 11/03 ընտրատեղամասում, որը տեղակայված է 255 մանկապարտեզում, արձանագրվել են ընտրողների կուտակումներ:
Արտաշատի 11/17 տեղամասում դիտորդները արձանագրել են լցոնումներ եւ կազմել արձանագրություններ: Նախաձեռնության` դեպքի վայր ժամանած մեքենայի անձնակազմին սպառնացել են:
Մարտունի քաղաքի 24/15 եւ 24/14 ընտրատեղամասերում բաց քվեարկություն է եղել, ինչի կապակցությամբ կազմվել է արձանագրություն:
Երեւանի թիվ 162 դպրոցում տեղակայված 7/18 տեղամասում ձերբակալել են դիտորդին, իսկ թիվ 13/28 ընտրատեղամասում լցոնումներ են եղել: Այստեղ քվեարկել է մի 14 տարեկան երեխա:
Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի թիվ 8/21 ընտրատեղամասում արձանագրվել են լցոնումներ, կան ծեծվածներ, որոնցից մեկին` Պարգեւ Մնացականյանին, տեղափոխել են հիվանդանոց: Դեպքի առնչությամբ պատրաստվում է հաղորդագրություն դատախազության համար:
Նոր Նորք համայնքում գտնվող ուսանողական հանրակացարաններում ինչ-որ մարդիկ գումար են բաժանում եւ ստիպում քվեարկել նախագահի թեկնածու, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի օգտին:
Երեւանի 4/28 եւ 4/27 ընտրատեղամասերում մի քաղաքացի արձանագրել է ընտրակարուսել, ինչի կապակցությամբ կազմվել է արձանագրություն:
Ըստ նախաձեռնության գրասենյակի հաղորդման` ժամը 14:30-ի դրությամբ ստացվել են նոր տեղեկություններ: Երեւանի թիվ 34/24, 34/25, 34/26 տեղամասեր միկրոավտոբուսներով ընտրողներ են բերում եւ հենց տեղամասերի մոտ ընտրակաշառք է տրվում Ս.Սարգսյանի օգտին քվեարկելու համար: Մի քաղաքացի տեսել է, թե ինչպես է ընտրատեղամասի մոտակայքում կանգնած BMW մակնիշի մեքենայից ընտրակաշառք բաժանվում:
Մասիսի Նիզամի գյուղի թիվ 16/44 ընտրատեղամասում հանձնաժողովի նախագահը չի թույլատրում Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձին ծանոթանալ արձանագրությանը:
Սեւան քաղաքի հիվանդանոցում ստացիոնար բուժում անցնող հիվանդ ընտրողների ցուցակն ավելացել է 40 մարդով:
6/29 տեղամասի ընտրողներից մեկը բողոքել է, որ իր բնակարանի վրա կեղծ հաշվառված մարդ կա, ով մասնակցել է ընտրությանը:
Թիվ 4/24 ընտրատեղամասում ծեծկռտուք է եղել:
Երեւանի թիվ 100 դպրոցում արձանագրվել է «կարուսել», կազմվել է արձանագրություն:
Էրեբենու 13/11 տեղամասում արձանագրվել են բաց քվեարկության եւ լցոնումների դեպքեր:
ՀՀ ԱԺ պատգամավոր Արսեն Ավագյանը հայտնել է, որ Աբովյան-Պուշկին փողոցներում 57 երթուղային տաքսիների մեքենաներով քաղաքացիներին տեղափոխում են ընտրատարածքներ: Իրավական շտապ օգնության մեքենան մեկնել է նշված հասցեով, սակայն երթուղային տաքսիներ չեն հայտնաբերվել: Նույն` 57 երթուղային տաքսիների մեքենաներ են նկատվել նաեւ Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի մոտ:
ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆ. «ԵՍ ԿՑԱՆԿԱՆԱՅԻ, ՈՐ ՄԵԿ-ԵՐԿՈՒ ՕՐԻՑ ՄԵՐ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱ ԱՍԵԼՈՒ, ՈՐ ՎԵՐՋԱՊԵՍ ԱՐԴԱՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ԵՂԱՎ»
Երեւան (Երկիր) - ՀՀ նախագահի թեկնածու, ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննեսյանը այսօր հաղթական տրամադրությամբ ներկայացել է մայրաքաղաքի թիվ 10/07 ընտրատեղամաս եւ կատարել իր քաղաքացիական պարտքը: Քվեարկությունից ...ԹՈՒՐՔԻԱՆ ՃԱՆԱՉԵԼ Է ԿՈՍՈՎՈՅԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ
Երեւան (Երկիր) -Անկարան ճանաչել է Կոսովոյի անկախության հռչակագիրը, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները: Ըստ «Զաման» օրաթերթի` Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանի հայտարարության մեջ նշվում է, որ ...ԿԱՊԱՆԻ ԹԻՎ 38/17 ԸՆՏՐԱՏԵՂԱՄԱՍՈՒՄ ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՍԿՍՎԵՑ 40 ՐՈՊԵ ՈՒՇԱՑՈՒՄՈՎ
Երեւան (Երկիր) - Թիվ 38 ընտրատարածքի թվով 76 ընտրական տեղամասերից մեկում` 38/17-ում (Կապան քաղաք) փետրվարի 19-ին նախագահական ընտրությունների քվեարկությունը սկսվեց նախատեսված ժամից մոտ 40 րոպե ուշացումով: ...ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱՊՀ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԼԵԲԵԴԵՒԻՆ
Երեւան (Երկիր) - ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Ալեքսանդր Լեբեդեւին: Նա ղեկավարում է նախագահական ընտրություններին ԱՊՀ դիտորդական առաքելությունը: Ալեքսանդր Լեբեդեւը ...ԺԱՄԸ 11:00-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է 265 533 ԸՆՏՐՈՂ ԿԱՄ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԹՎԻ 11,2 ՏՈԿՈՍԸ
Երեւան (Երկիր) - ՀՀ նախագահի փետրվարի 19-ի ընտրությունների քվեարկությանը ժամը 11:00-ի դրությամբ բոլոր` 1923 ընտրատեղամասերից ստացված տվյալների համաձայն, մասնակցել է 265 533 ընտրող կամ ընտրողների ընդհանուր ...ԺԱՄԸ 14։00-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ ՔՎԵԱՐԿԵԼ Է ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂՆԵՐԻ 36,48 ՏՈԿՈՍԸ
Երեւան (Երկիր) - ՀՀ Ընտրական օրենսգրքի համաձայն` ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է ժամը 14։00-ի դրությամբ ՀՀ նախագահի ընտրություններին քվեարկության իրավունք ունեցողների կողմից արդեն կատարված ...ԲՐԻՏԱՆԱԿԱՆ POPULUS ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՆՑԿԱՑՆՈՒՄ Է EXIT-POLLS
1Երեւան (Երկիր) - Բրիտանական Populus ընկերությունն այսօր Հայաստանի նախագահական ընտրությունների ընթացքում անցկացնում է exit polls (ընտրողների հարցում ընտրատեղամասերից դուրս գալիս): Պատվիրատուն Հայաստանի ...ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ԿԱՏԱՐԵՑ ԻՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՐՏՔԸ 19/11 ԸՆՏՐԱՏԵՂԱՄԱՍՈՒՄ
Երեւան (Երկիր) - Հոգեւոր դասի ուղեկցությամբ Էջմիածնի 19/11 ընտրատեղամասում Հայաստանի նախագահական ընտրություններին մասնակցել է նաեւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենյան Հայոց կաթողիկոսը: Այստեղ իրենց քաղաքացիական ...ԵԱՀԿ ԴԻՏԱՐԿՄԱՆ ԽՈՒՄԲՆ ԱՇԽԱՏԱՆՔԸ ՍԿՍԵԼ Է ԱՌԱՎՈՏՅԱՆ 11-ԻՑ
Երեւան (Երկիր) - ԵԱՀԿ դիտարկման խումբն աշխատանքը սկսել է առավոտյան 11-ից: Առաջին դիտարկումը կատարվել է Նոր Նորքի 4-րդ զանգվածի թիվ 150 դպրոցում տեղակայված 2/6 ընտրատեղամասում: ԵԱՀԿ ԺՀՄԻԳ տնօրեն, դեսպան ...ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՔՎԵԱՐԿԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԵՒ ԲԱՐԳԱՎԱՃՄԱՆ ՕԳՏԻՆ
Երեւան (Երկիր) - «Ժողովրդավարության հետագա ճանապարհի համար ամեն մի ընտրություն փորձություն է, որը մենք պետք է անցնենք ավելի ուժեղացած»,- փետրվարի 19-ին Երեւանի թիվ 9/11 ընտրատեղամասում քվեարկելուց հետո ...ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆ. «ՀՈՒՍԱՆՔ, ՈՐ ԱՄԵՆ ԻՆՉ ՆՈՐՄԱԼ ԿԼԻՆԻ, ԵՒ ՄԵՆՔ ԿՇՆՈՐՀԱՎՈՐԵՆՔ ՄԵՐ ՆՈՐԸՆՏԻՐ ՆԱԽԱԳԱՀԻՆ»
Երեւան (Երկիր) - «Փետրվարի 20-ին` ՀՀ նախագահի ընտրությունների հաջորդ օրը, մենք նոր էջ ենք բացում, հաղթողին բոլորս կշնորհավորենք»,- հայտարարեց ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը` փետրվարի 19-ին Երեւանի ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ՇՈՒՏՈՎ ԿՀԱՅՏՆԻ ԻՐ ԿԱՐԾԻՔԸ ԿՈՍՈՎՈՅԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Երեւան (Երկիր) - Կոսովոյի անկախության ճանաչման հարցը Հայաստանը դեռեւս քննարկում է եւ շուտով այդ մասին կհայտնի իր կարծիքը: Փետրվարի 19-ին այս մասին հայտնեց ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը, ...«ԻՐԱՎԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ. ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ-2008»-Ը ԱՐԴԵՆ ՄՈՏ 100 ԱՀԱԶԱՆԳ Է ՍՏԱՑԵԼ ԸՆՏՐԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Երեւան (Երկիր) - «Իրավական նախաձեռնություն. ընտրություններ-2008» նախաձեռնության գրասենյակը փետրվարի 19-ի ժամը 12:30-ի դրությամբ ստացել է մոտ 100 ահազանգ տարբեր օրինախախտումների վերաբերյալ, տեղեկացնում ...ԿՈՍՈՎՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ԴՐՈՇՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏՎԵԼ ԵՆ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ
Երեւան (Երկիր) - Փետրվարի 17-ին անկախություն հռչակած Կոսովոյի ազգային դրոշները արտադրվել են Թուրքիայում: Ինչպես տեղեկացնում է «Նոյյան տապանը», վկայակոչելով «Սաբահ» օրաթերթը, թուրքական «Ալբայրաք» ֆիրման ...ՕՄԲՈՒԴՍՄԵՆԻՆ ՀՂՎԵԼ Է 25 ԴԻՄՈՒՄ-ԲՈՂՈՔ
Երեւան (Երկիր) - ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի արագ արձագանքման խումբն այսօր շրջայցեր է կատարում հանրապետության ընտրատեղամասերում: Պաշտպանի մամուլի ծառայության տեղեկացմամբ` ընտրական իրավունքների ...ԱՄՆ-Ի ԹՈՒՐՔԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄՏԱԴԻՐ ԵՆ «ԹՈՒՐՔԻԱՅԻ ԻՄԻՋԻ ՓՈՓՈԽՄԱՆՆ» ՈՒՂՂՎԱԾ ՔԱՐՈԶԱՐՇԱՎ ՍԿՍԵԼ
Երեւան (Երկիր) - ԱՄՆ-ի թուրքական կազմակերպությունները արշավ են ծավալել` «փոխելու ամերիկացիների պատկերացումները» Հայոց ցեղասպանության վերաբերյալ եւ լուսաբանելու Թուրքիայի դերը Իրաքի վերականգնման գործում: ...ԿԸՀ-Ն ՍՏԱՑԵԼ Է 2 ԴԻՄՈՒՄ ԵՒ ՄԵԿ ԶԵԿՈՒՑԱԳԻՐ
Երեւան (Երկիր) - Կենտրոնական ընտրական հանձնաժողովում աշխատող «Երկիր մեդիայի» թղթակցի տեղեկացմամբ` հանձնաժողովը ստացել է 2 դիմում եւ մեկ զեկուցագիր: Դիմումներից մեկը թիվ 10 ընտրատարածքի 35-րդ ընտրատեղամասում ...ԺԱՄԸ 15:00-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ` ԴԱՏԱՐԱՆՆԵՐԸ ՍՏԱՑԵԼ ԵՆ 38 ԴԻՄՈՒՄ
Երեւան (Երկիր) - 2008 թվականի փետրվարի 19-ի ՀՀ նախագահի ընտրության կապակցությամբ փետրվարի 19-ի ժամը 15.00-ի դրությամբ ընտրողների ցուցակներում ուղղումներ կատարելու պահանջով ՀՀ ընդհանուր իրավասության դատարաններ ...13/16 ԸՆՏՐԱՏԵՂԱՄԱՍՈՒՄ ԾԵԾԻ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ «ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ» ՕՐԱԹԵՐԹԻ ԼՐԱԳՐՈՂԸ
Երեւան (Երկիր) - Էրեբունի համայնքի թիվ 43 դպրոցում տեղակայված 13/16 ընտրատեղամասում ծեծի է ենթարկվել «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Լուսինե Բարսեղյանը: Նա «Ժառանգություն» խմբակցության անդամ Արմեն ...ԺԱՄԸ 17։00-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ ՔՎԵԱՐԿԵԼ Է ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂՆԵՐԻ 57.14 ՏՈԿՈՍԸ
Երեւան (Երկիր) - ՀՀ Ընտրական օրենսգրքի համաձայն` ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է ժամը 17։00-ի դրությամբ ՀՀ նախագահի ընտրություններին քվեարկության իրավունք ունեցողների կողմից արդեն կատարված ...ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆԻ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՇՏԱԲԸ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ Է ԸՆՏՐԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻՆ
Երեւան (Երկիր) - ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմինը, ամփոփելով Վահան Հովհաննեսյանի նախընտրական շտաբի ունեցած նախնական տվյալները, մտահոգություն է հայտնել ընտրախախտումների վերաբերյալ: Վահան Հովհաննեսյանի ...ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ, ԺԱՄԸ 18:00-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ, ՍՏԱՑՎԵԼ Է 62 ԴԻՄՈՒՄ
Երեւան (Երկիր) - 2008թ.-ի փետրվարի 19-ի ՀՀ նախագահի ընտրությունների կապակցությամբ, նույն օրվա ժամը 18.00-ի դրությամբ, ընտրողների ցուցակներում ուղղումներ կատարելու պահանջով ՀՀ ընդհանուր իրավասության դատարաններ ...«ՕՐԻՆԱՑ ԵՐԿԻՐ»-Ի ՇՏԱԲԻ ԱՀԱԶԱՆԳԸ ՉԻ ՀԱՍՏԱՏՎԵԼ
Երեւան (Երկիր) - «Օրինաց երկիր» կուսակցության շտաբից 19.02.08թ. ՀՀ գլխավոր դատախազությունում ահազանգ էր ստացվել թիվ 13/16 ընտրատեղամասում քվեաթերթիկների լցոնման դեպքի վերաբերյալ՝ որպես տեղեկատվության ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՓԱԿՎԵԼ ԵՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՏԵՂԱՄԱՍԵՐԸ
Երեւան (Երկիր) - Այսօր ժամը 20:00-ին Հայաստանում ավարտվեցին նախագահական ընտրությունները: Վերջին տվյալներով, ԿԸՀ-ն երկու բողոք է ստացել եւ մեկ զեկույց, սակայն դրանք չեն ունենա լուրջ ազդեցություն քվեարկության ...ԺԱՄԸ 20։00-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ ՔՎԵԱՐԿԵԼ Է ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂՆԵՐԻ 69.25 ՏՈԿՈՍԸ
Երեւան (Երկիր) - ՀՀ Ընտրական օրենսգրքի համաձայն` ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է ժամը 20։00-ի դրությամբ ՀՀ նախագահի ընտրություններին քվեարկության իրավունք ունեցողների կողմից արդեն կատարված ...
ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆՆԵՐԸ ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ ԵՆ ՔՈՆԴՈԼԻԶԱ ՌԱՅՍԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՐՍԿՍՄԱՆ ՎՏԱՆԳԻ ՄԱՍԻՆ
ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆ. «ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻ ԴԵՊՔՈՒՄ ՏԱՆՈՒԼ ԿՏԱՆ ՄԵԶ»

ՎԵՐՋԻՆ 15 ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ Է ՍՏԱՑԵԼ 21 ՄԱՐԴ

ԲՐԻՏԱՆԱԿԱՆ POPULUS ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՆՑԿԱՑՆՈՒՄ Է EXIT-POLLS

ՀԱՅ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԶԳՈՆՈՒԹՅԱՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՅՐԵՐԻՆ
ՋՈՒՍԹ ԼԱԳԵՆՋԻԿ. «ԴԻՆՔԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻ ՈՉ ԼԻԱՐԺԵՔ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԸ ՎՆԱՍ ԿՀԱՍՑՆԻ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅԱՆԸ»

ԹՈՒՐՔԻԱՆ ՃԱՆԱՉԵԼ Է ԿՈՍՈՎՈՅԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՄՇԵՆԱՀԱՅԵՐԸ ԿՈՉ ԵՆ ԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ` ՔՎԵԱՐԿԵԼ ՀՕԳՈՒՏ ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆԻ

ՍԱՇԱ ԱՖՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ՎՐԱՍՏԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐ
- 1820 Կ. Պոլսում ծնվեց պատմաբան, հայագետ Հովսեփ Գաթրճյանը: (Վախճ. 1882թ.-ին):
- 1861 Ալեքսանդր II-ի մանիֆեստը ճորտատիրական իրավունքի վերացման մասին:
- 1869 Լոռում ծնվեց հայ բանաստեղծ, արձակագիր Հովհաննես Թումանյանը: (Վախճ. 1923թ.-ին):
- 1889 Էջմիածնում մահացավ հայագետ Ստեփանոս Պալասանյանը: (Ծնվ. 1837թ.-ին):
- 1922 Թիֆլիսում բացվում է Անդրկովկասյան կոմունիստական կազմակերպությունների առաջին համագումարը:
- Ո՞վ ով է Հայկական քաղաքական կյանքում
- 38th World Chess Olympiad
- Հայաստանը Արարչագործության Բննօրրան
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

