
ԱԶԳԱՅԻՆ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Երեւան (Երկիր) - Ազգային Քրիստոնեական Առաքելություն կուսակցության խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ, որում կոչ է անում քվեարկել ՀՀ նախագահի թեկնածու, ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննեսյանի օգտին:
Հայտարարության մեջ ասվում է. «Մոտենում է բոլորիս համար վճռորոշ այն պահը, երբ նորից Աստծո ողորմածությամբ յուրաքանչյուրիս հնարավորություն է տրվում ազդել անձամբ իր, իր ընտանիքի, իր համայնքի, Հայաստանի Հանրապետության եւ, ի վերջո, ողջ Հայ ազգի պատմական ընթացքի վրա եւ այն ուղղել դեպի զարգացում, հզորություն եւ համերաշխություն։ Սա, իհարկե, ահռելի պատասխանատվություն է, բայց յուրաքանչյուրիս քաղաքացիական պարտքն է մասնակցել այս գործընթացին։
Ներկա քաղաքական ճգնաժամային իրավիճակում առավել եւս ամենքիս արդար եւ իմաստավորված դիրքորոշումը կարեւորվում է։ Մենք պետք է հստակ, առանց ավելորդ զգացմունքայնության, առանց վախի եւ քենի զգացումի տեսնենք իրավիճակը, որ առկա է։
Իսկ առկա է հետեւյալը. 1. Փոփոխությունները անհրաժեշտ են, պատմականորեն թելադրված եւ, որ ամենակարեւորն է, անխուսափելի։
2. Ծայր աստիճանի լարվածությունը քաղաքական հայտնի երկու բեւեռների միջեւ կարող է, բայց չպետք է հանգեցնի երկրի համար վտանգավոր ցնցումների եւ արյունահեղության։ Ազգային Քրիստոնեական Առաքելությունը բոլորին կոչ է անում չբարձրացնել եւ չբազմացնել ատելության եւ թշնամության դեւը հայ ազգի որդիներից եւ ոչ մեկի սրտում։ Հորդորում ենք գործել արդարությամբ եւ երկայնամտությամբ։
3. Կոչ ենք անում բոլորիդ` իմաստնությամբ քննել եւ հասկանալ, որ մեր իրականության մեջ առկա է քաղաքական ուժ, որը կարող է իրականացնել դրական փոփոխություններ եւ լինել ընդհանուր դաշտի հավասարակշռողը։ Որպես այդպիսին` մենք մատնանշում ենք Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, որը տասնամյակների ընթացքում իրեն դրսեւորել է որպես սկզբունքային, ազգի խնդիրներին անմնացորդ նվիրված, գաղափարապես զինված, լավ կազմակերպված եւ, որ ամենակարեւորն է, որեւէ մեկ անձի հսկողությունից եւ ցանկություններից ազատ կազմակերպություն։
Ազգային Քրիստոնեական Առաքելություն կուսակցությունը հայտնում է իր աջակցությունը` Հայ Յեղափոխական Դաշնակցությանը Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրություններում եւ ՀՀ ողջ տարածքում իր բոլոր անդամներին, համակիրներին եւ աջակից կազմակերպությունների անդամներին կոչ է անում 2008 թվականի փետրվարի 19-ին գնալ ընտրատեղամասեր եւ քվեարկել ՀՀ նախագահի թեկնածու Վահան Հովհաննեսյանի օգտին։
Սա այն ընտրությունն է, որը երբեք խղճմտանք չի առաջացնի ձեր հոգիներում։ Թող Աստված խորիմաստնություն տա բոլորիդ, օրհնյալ է Նա հավիտյան։
Ազգային Քրիստոնեական Առաքելություն կուսակցության խորհրդի նախագահ` Հովհաննես Կոստանի Կուրղինյան 16 փետրվարի, 2008 թ. ք. Երեւան»
ՀԱՄՇԵՆԱՀԱՅԵՐԸ ԿՈՉ ԵՆ ԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ` ՔՎԵԱՐԿԵԼ ՀՕԳՈՒՏ ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆԻ
1Երեւան (Երկիր) - Կրասնոդարի երկրամասում բնակվող համշենահայերը կոչ են անում Հայաստանի քաղաքացիներին` ՀՀ նախագահի ընտրությունների ժամանակ քվեարկել հօգուտ Վահան Հովհաննեսյանի: Ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի ...ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆՆԵՐԸ ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ ԵՆ ՔՈՆԴՈԼԻԶԱ ՌԱՅՍԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՐՍԿՍՄԱՆ ՎՏԱՆԳԻ ՄԱՍԻՆ
Երեւան (Երկիր) - ԱՄՆ 52 կոնգրեսականներ նամակով դիմել են ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսին, որում տեղեկացնում են Ադրբեջանի կողմից Ղարաբաղում պատերազմ վերսկսելու սպառնալիքների մասին: Ինչպես հաղորդում ...ՀՀ ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵՑ ԵԱՀԿ ԽՎ ՓՈԽՆԱԽԱԳԱՀԻՆ
Երեւան (Երկիր) - Փետրվարի 10-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց ԵԱՀԿ ԽՎ փոխնախագահ Անն-Մարի Լիզինին, որը Հայաստան է ժամանել գլխավորելու ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելությունը, ...ՀԱՅ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԶԳՈՆՈՒԹՅԱՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՅՐԵՐԻՆ
Երեւան (Երկիր) - Հայ օգնության միությունը (ՀՕՄ) ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական եւ ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունների աջակցությամբ փետրվարի 16-ին երթ էր կազմակերպել, որին մասնակցում էին հազարավոր ...ՀՀ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵՑ ԱՊՀ ԳՈՐԾԱԴԻՐ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ
Երեւան (Երկիր) - Փետրվարի 16-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց ԱՊՀ գլխավոր քարտուղար Ալեքսանդր Լեբեդեւին, որը ղեկավարում է փետրվարի 19-ին Հայաստանում կայանալիք նախագահական ընտրությունների ԱՊՀ ...ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆ. «ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻ ԴԵՊՔՈՒՄ ՏԱՆՈՒԼ ԿՏԱՆ ՄԵԶ»
5Երեւան (Երկիր) - ՀՀ նախագահի թեկնածու, ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննեսյանը փետրվարի 16-ին նախընտրական բակային հանդիպումներ ունեցավ Երեւանի Դավիթաշեն եւ Կենտրոն համայնքներում: «Վստահ ...ԱԶԳԱՅԻՆ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Երեւան (Երկիր) - Ազգային Քրիստոնեական Առաքելություն կուսակցության խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ, որում կոչ է անում քվեարկել ՀՀ նախագահի թեկնածու, ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննեսյանի օգտին: ...
ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆՆԵՐԸ ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ ԵՆ ՔՈՆԴՈԼԻԶԱ ՌԱՅՍԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՐՍԿՍՄԱՆ ՎՏԱՆԳԻ ՄԱՍԻՆ
ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆ. «ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻ ԴԵՊՔՈՒՄ ՏԱՆՈՒԼ ԿՏԱՆ ՄԵԶ»

ՎԵՐՋԻՆ 15 ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ Է ՍՏԱՑԵԼ 21 ՄԱՐԴ

ՀԱՅ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԶԳՈՆՈՒԹՅԱՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՅՐԵՐԻՆ
ԱՅՍՕՐ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՀՐԱՆՏ ԴԻՆՔԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ՀԵՐԹԱԿԱՆ ԴԱՏԱԼՍՈՒՄԸ
ՋՈՒՍԹ ԼԱԳԵՆՋԻԿ. «ԴԻՆՔԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻ ՈՉ ԼԻԱՐԺԵՔ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԸ ՎՆԱՍ ԿՀԱՍՑՆԻ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅԱՆԸ»

ՀԱՄՇԵՆԱՀԱՅԵՐԸ ԿՈՉ ԵՆ ԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ` ՔՎԵԱՐԿԵԼ ՀՕԳՈՒՏ ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆԻ

ՍԱՇԱ ԱՖՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ՎՐԱՍՏԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐ
ԻՆՔՆԱԹԻՌԻ ՎԹԱՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՀՐԱՎԻՐԵԼ Է ԱՐՏԱԿԱՐԳ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
- 1875 Իգդիրում ծնվել է հանրապետության վաստակավոր բժիշկ, ակնաբան-վիրաբույժ Հայկ Կանայանը:
- 1916 Առաջին աշխարհամարտում ռուսական զորքերը գրավեցին Հյուսիս-արևելյան Թուրքիայի Էրզրում քաղաքը:
- 1921 Վրաց մենշևիկների տնօրինությանը հանձնված, այսպես կոչված «Լոռու չեզոք գոտում», հաղթեց ապստամբությունը վրացական կառավարության դեմ: Գոտու բոլոր 41 գյուղերում ծածանվեց խորհրդային Հայաստանի դրոշը:
- 1927 Հանրապետության ժողկոմխորհը հաստատեց ԵՊՀ նոր կանոնադրությունը, որի համաձայն համալսարանում հաստատվեց հետևյալ հինգ ֆակուլտետները՝ սոցիալ-տնտեսական, մանկավարժական, գյուղատնտեսական, բժշկական և տեխնիկական:
- 1932 Ստեղծվեց համամիութենական «Հին բոլշևիկների ընկերության» մասնաճյուղը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

